Հումոր

  * * * Ընտանիքում բոլոր որոշումները պետք է ընդունի տղամարդը, բայց հաստատողը կինն է:

* * * Կանայք երբեք չեն ծերանում, տղամարդկանց տեսողությունն է վատանում:

Նորամուտների աշո՞ւն է լինելու

Այս տարի թեժ գարուն-ամառ չխոստացան մեր քաղգործիչները, թեև ամառն իսկապես թեժ եղավ: Թեժ աշունով էլ չեն սպառնում:

Մինչև ցամաք առուն ջուր գա…

Հայտնի է, որ ամռան ընթացքում հանգստանալ ցանկացողների թիվը մի քանի անգամ բազմապատկվում է: Սակայն, պարզվում է, որ սպառողը ինքը պետք է կարողանա շուկան ուսումնասիրել, ապա նոր միայն որոշում կայացնել, թե որտեղ է ցանկանում իր հանգիստը կազմակերպել:

Պետք է հնարավորինս կարողանանք «ես»-ը փոխել «մենք»-ով

Կարծես ազգային հատկանիշ է դարձել մեկ-մեկու չսիրելը, ուրիշի լավով չուրախանալը, իսկ վատով ոգևորվելը: Հետաքրքրականն այն է, որ անկախացումից առաջ նման հոգեվիճակ կարծես թե չկար, և մարդկանց մեջ ավելի շատ կարեկցելու և դժվարության ժամանակ միմյանց սատարելու հատկանիշն առավել վառ էր արտահայտված, քան հիմա:

Թրամպը ռուսաստանյան օլիգարխ է

ՈՒՄ ՄԱՍԻՆ` ԻՆՉՊԵՍ

- Թրամպի իրական խնդիրն այն չէ, որ նա համակրում է ռուսաստանցի օլիգարխներին, այլ այն, որ նա ինքը ռուսաստանյան օլիգարխ է` չնայած ամերիկացի է,- The WΖshington Post-ում գրել է Էնն Էփլբաումը և պարզաբանել. - Այս ասելով ես նկատի չունեմ, որ Թրամպը ձկնկիթ է ուտում կամ զվարճանում մոսկովյան գիշերային ակումբներում. չնայած որքան ինձ հայտնի է` այդ ամենն առկա են:

Հիլարիի օգնականուհին արմատական մահմեդական է

Կարող են տարակուսողներ լինել` հետո՞ ինչ: Սակայն քարոզարշավներում, ինչպես ասում են` մանրուքներ չեն լինում:

7 ամսում` 892 զոհ

Եվրամիությունում ահաբեկչությունների հետևանքով 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում ավելի շատ մարդիկ են զոհվել, քան նախորդ տարիներին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հյուսիսային Եվրոպայում արձանագրվել է ահաբեկչության հետևանքով սպանվածների ամենամեծ քանակը` 2004 թվականից սկսած:

Դա նման չէ պատահականության

Գիտնականներն այսպես են ձևակերպել Արարչի գոյությունը հաստատող իրենց կարծիքը: Աթեիստ-գիտնականներն, ամբողջ աշխարհից, իրար հերթ չտալով, սկսել են ապացույցներ ներկայացնել Աստծո գոյության մասին:

Տուգանք` շեֆի գրառումներն անտեսելու համար

Չինական զբոսաշրջային մի ընկերությունում տուգանել են այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվել են Weibo սոցիալական կայքում մեկնաբանություններ գրել իրենց ղեկավարի գրառումների ներքո: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները` Ցզինան գավառում գտնվող այդ ընկերության ավելի քան 200 աշխատակիցների ստիպել են 50-ական լուան (7,5 դոլար) տուգանք վճարել` շեֆի խնդրանքը չկատարելու համար:

1007 ռոբոտների պարահանդես

Հա, նրանք ամեն ինչ կարող են անել մարդկանց փոխարեն` պարել, մեքենա վարել… Երևի միայն ինքնուրույն բազմանալ չեն կարող: Չնայած` ինչ էլ անեն, միայն մարդկանց հրահանգավորված ծրագրերով կարող են:

Հիշողության ծիսակամուրջ

Հայ մշակույթի երախտավորը. Հովհաննես Շարամբեյան

ՀՀ մշակույթի նախարարության Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կարգավիճակով այսօր ակտիվ գործունեություն ծավալող երբեմնի Ժողարվեստի թանգարանում, ի նշանավորումն թանգարանի հիմնադիր տնօրեն (1978-1986 թթ.), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ և արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ (1926-1986թթ.) ծննդյան 90-ամյա տարեդարձի, ս.թ. օգոստոսի 20-ին բացվեց «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը:

76 կինոժապավեն` 22 երկրներից

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Արտ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ` օգոստոսի 19-ից մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնութ յան նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է:

ԲԱՐԻ ԵՐԹ, ԱՐՄԵՆ

Աշխարհընկալումն այն բանալին է, որով դռներ կարող են բացվել ու փակվել քո առջև: Աշխարհընկալումն աշխարհին նայող քո հայացքն է` իրողությունները տեսնել-ճանաչելու, գնահատելու, դրանք ընդունելու կամ մերժելու ունակությունը:

Արմեն ՄԽԵՅԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես, թե քանի թշնամի կարող է քողարկել այն: Մաս առաջին ՕՐԸ շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր զգացվում:

Տարվա եղանակներից առկախ

Մարդու մտավոր ունակությունները կախված են տարվա եղանակներից: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 28 կամավորների շրջանում անցկացրած գիտափորձով:

Պտուղներ կնոջ տեսքով

Թաիլանդում արտասովոր մի ծառ է հայտնաբերվել: Դրա պտուղները կնոջ տեսքով են:

Թութանհամոնի դաշույնը

Ի՞նչ նյութից է այն պատրաստված եղել` հայտնի չէ. Երկիր մոլորակում այն հայտնի չէ: Այս մասին հայտարարել են այդ իրը մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկած գիտնականները:

«Պահանջկոտ» աշխատակիցը

Գործատուից աշխատակիցների հիմնական պահանջները սովորաբար երկուսն են` աշխատանքային լավ պայմաններ և լավ աշխատավարձ: Այս մի ֆրանսիացուն, սակայն զայրացրել է գործի ձանձրալիությունը, և նա հայց է ներկայացրել դատարան` որպես ձանձրույթի հատուցում գործատուից պահանջելով 360 հազար եվրո:

Աղբարկղը նետելու փոխարեն

Դանիացի վերամշակողների մի խումբ Անգլիայում սննդի պատվիրման նոր հավելված է ներկայացրել` Too Good to Go անվամբ: Հիմա բոլոր ցանկացողները կարող են օգտվել դրանից (տեղեկացրել է The indeΘendent-ը):

Հարգում են իրենց լեզուն

Տաջիկստանի լեզվի և տերմինաբանության կոմիտեն այսուհետ տուգանելու է մայրենի լեզուն աղավաղողներին: Տուգանքը կազմելու է 75-100 դոլար` ֆիզիկական անձանց և 150-200 դոլար` պաշտոնյաների համար (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Շեկերի փառատոնը կամ գազարշպրտոցի

Անցյալ շաբաթ և կիրակի օրերին Իռլանդիայում տեղի ունեցավ շիկահարների ավանդական փառատոնը (տեղեկացրել է GuΖrdiΖn-ը): Ամենամյա այդ փառատոնն արդեն 7-րդ անգամ անցկացվում է Կորկ կղզում և տարեցտարի նոր երկրպագու-հանդիսատեսներ հավաքում:

ՀԱՐԵՄ

Մահմեդական մեծահարուստների կանանոցը երազանքն է եղել շատ աղջիկների ծնողների համար, ովքեր վաճառել են իրենց գեղեցիկ դուստրերին: Եվ հատուկ փաստաթուղթ են ստորագրել, որ հրաժարվում են իրենց ծնողական իրավունքից:

Սրտի շրջանում ցավերի դեպքում

Իհարկե, անհապաղ բժշկի դիմելը պարտադիր է: Բայց նաև պետք չէ նստել «ձեռքերը ծալած»:

Իմացի´ր

* Ամենամեծ խոչընդոտը վախն է: * Ամենամեծ սխալը թևաթափ լինելն է: