ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ

Այս օրերին հիպոթեկ, բանկ, վարկ, երիտասարդ ընտանիք արտահայտություններն ամենից հաճախ կարելի է լսել£ Հասկանալի է. երիտասարդ ընտանիքներին վարկավորելու և բնակարանով ապահովելու ծրագրին հենց այնպես թարմ շնչառություն չհաղորդվեց£ Ակնհայտ է, որ Հայաստանում բնակարանային ճգնաժամ է ստեղծվել£ Նախորդող տարիներին բնակարանաշինության գործընթացն այնպիսի արագություն էր հավաքել, որ նորակառույցների տերերին հավանաբար այլևս ժամանակ չէր մնացել մտածելու, թե շինությունները պատրաստ լինելուց հետո ինչպես են բնակարաններն իրացվելու£ Վերջին մեկ¬երկու տարվա սպասումները փաստորեն ապարդյուն են անցել, և մարդիկ փորձում են ինչ¬որ բան մտածել ստեղծված անելանելի իրավիճակը հարթելու համար£ Թարմացված առաջարկների պարագայում, թվում է, թե ելքը գտնված է. երիտասարդ ընտանիքները հնարավորություն են ստանում նոր բնակարանի տեր դառնալ, ամենատարբեր շինարարական կազմակերպություններ «ապրանքի իրացման» հարցն են լուծում, բանկային համակարգն էլ, շնորհիվ առաջարկվող ծառայության, դեռևս բարձր համարվող տոկոսադրույքների եկամուտ է ստանում£ Սակայն այս ամենից ավելի շատ հերթական տապալված ծրագրի ծանոթ հոտն է գալիս£ Բանն այն է, որ բնակարանների գներն ու հատկապես երիտասարդ ընտանիքների վճարունակության ցածր մակարդակը ոչ մի կերպ «համատեղելիության ընդհանուր եզրեր» չեն կարող գտնել£ Եթե մեր հանրապետությունում միջին աշխատավարձն ընդամենը 300 դոլարին համարժեք դրամ է կազմում, ապա տանիք ունենալ երազող ընտանիքն առնվազն մեկ ու կես տասնամյակ, ինչպես ժողովուրդն է ասում, օդով պետք է ապրի£ Ու նույնիսկ այս պարագայում` կայուն երաշխիքներ են պետք նաև աշխատանքի ու վարձատրության անընդհատ և շարունակական լինելու առումով... Իսկ այդպիսի երաշխիք անգամ ամենաբարեհաճ գործատուն չի կարող տալ, և տանիք ունենալ ցանկացողները, եթե հնարավորությունները փոքր¬ինչ համապատասխանում են, ավելի շատ կնախընտրեն համեմատաբար մատչելի նորակառույցներում կամ այլ` ավելի հին շենքերում սեփականատեր դառնալ£ Արդյունքում ոչ միայն կշրջանցվի նկատելի գնային տարբերությունը, այլ կխնայվի վարկավորողին (որն այս դեպքում հանրապետության երկու տասնյակ բանկերից մեկն է) վճարելիք մի քանի միլիոն դրամը£ Ոչ միայն 15 տարով, այլ մինչև անգամ 15 օրով ու առավել ևս երիտասարդների պարագայում չարժե «օդով ապրել»£ Հետևաբար վարկերի շնորհիվ բնակարան ձեռք բերելու հնարավորությունը միայն բացառիկ դեպքերում կարող է իրականություն դառնալ£ Նոր «հնարավորությունների» դեպքում ևս մեծամասնության համար այն մնալու է երբևէ չիրականացող երազանքների շարքում£ Այնպես որ, ծառ տնկելու, որդի ունենալու և տուն կառուցելու` տղամարդկանց ուղղված ժողովրդական խորհուրդը հիպոթեկային բնակարանի մասով առայժմ մեծամասամբ անիրագործելիներից է£ Սա այն դեպքն է, երբ ցանկություններն ու հնարավորությունները պարզապես չեն համընկնում, և մեր ժամանակներում ազնիվ աշխատանքով ու միջին աշխատավարձով ապրող ընտանիքների համար այս ուղղությամբ մտածելն անգամ անիմաստ է£ Եթե նույնիսկ լավատեսները որոշեն ու նման քայլ կատարեն` հույսով, թե տնտեսական ճգնաժամը կհաղթահարվի, ու մեկ¬երկու տարի անց մեր հանրապետությունում միջին աշխատավարձն արդեն հազար դոլարին համարժեք դրամով կարտահայտվի, միևնույն է, մարվելիք վարկի ավելի քան բարձր տոկոսադրույքները համարձակներին ուղղակիորեն կզրկեն հիպոթեկային պատմության ճահճից դուրս գալ£ Այնպես որ` նոր ու մատչելի բնակարանների միֆն այնպիսիներից է, որոնք լինում ու չեն լինում£ Այսինքն, իրականում դրանք կան ու շատ մոտ են թվում, բայց մշտապես անհասանելի են մնում£ :

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ՄԵՋ Է. Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել

Աշխարհաքաղաքական նշանակության հետևանքներով իրադարձությունների` միմյանց չափից դուրս արագ հաջորդելու արդյունքում իրավիճակները շատ արագ են փոխվում, և գործընթացների զարգացումներում կտրուկ շրջադարձերն արդեն սովորական են դարձել£ Շատ քիչ ժամանակ է անցել` երբ Լոնդոնում մեր երկրի ղեկավարը հայտարարեց, որ հայ¬թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացումից հետո£ Իսկապես, ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Հայաստանը վավերացնի արձանագրությունները, իսկ մեր հարևանը` ոչ£ Խորհրդարանում, քաղաքական մեծամասնություն ունենալով հանդերձ, Էրդողանն ասել էր, թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովն անկախ մարմին է, և ինքը նրա որոշումների վրա ազդելու հնարավորություն չունի£ Սա այլ կերպ, քան երեսպաշտություն չես համարի£ Իսկ արձանագրություններն արդեն Հայաստանի խորհրդարանում են£ Իրականում, արձանագրությունները Թուրքիայից հետո վավերացնելու մասին Ս. Սարգսյանի որոշումը, թերևս, ամենահեռատեսականն է£ Խնդիրն այն է, որ արձանագրութ յունների հարցում մեր հարևանին հնարավոր չէ համարել գործընկերության շահերով առաջնորդվող երկիր£ Արձանագրությունները վավերացնել¬չվավերացնելու հարցում Հայաստանի իշխանությունների գործն անհամեմատ հեշտ է, քան Թուրքիայինը£ Ի տարբերություն նրանց, Հայաստանում հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորմանը ծայրահեղորեն դեմ ուժեր գրեթե չկան£ Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ պայմանավորված է երկրի ներսում առկա քաղաքական պայքարով£ Այնտեղ կան ծայրահեղ ազգայնամոլ ուժեր, որոնք կտրականապես դեմ են հայերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը£ Դա տեսնելու, դրանում համոզվելու համար շատ փնտրտուքների մեջ ընկնելու կարիք չկա. բավական են միայն Հրանտ Դինքի սպանության ու «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության ձգձգվող գործերը£ Այս ներքին պայքարին ավելանում է նաև Արևմուտքից ու Ռուսաստանից Անկարայի վրա գործադրվող ճնշումը£ Թերևս, որպես այդ ճնշման մի ձև պետք է դիտարկել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձևի քննարկումը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում£ Դժվար է ասել` Կոնգրեսում այն կընդունվի՞, թե ոչ£ Բանաձևը կոնգրեսում ընդունելով, Միացյալ Նահանգները կկորցնի Թուրքիայի վրա անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրելու մի հզոր լծակ£ Մյուս կողմից էլ` այսօր կարծես մեծացել է Կոնգրեսում բանաձևի ընդունման հնարավորությունը£ Խնդիրն այն է, որ Հայաստանի նախագահի լոնդոնյոն այցի ավարտից ընդամենը ժամեր անց էլեկտրոնային ԶԼՄ¬ներն ի լուր աշխարհի տեղեկացրին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է Հոլոքոստը և Հայոց Ցեղասպանության փաստը հերքող քաղաքականությունը դատապարտող բանաձև£ Իսկ ամերիկյան և բրիտանական արտաքին քաղաքականություններն ասես միմյանց շարունակությունը և մեկը մյուսին լրացնողը լինեն£ Եվ թուրքերն այսօր խիստ անհանգստացած են£ Պատահական չէ, որ այս ընթացքում Դավութօղլուն զգուշացրել է Հիլարի Քլինթոնին, թե ԱՄՆ¬ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրքամերիկյան հարաբերությունները£ Նաև հայտարարվել է, թե Էրդողանը մարտի 4¬ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձևի քվեարկությունից հետո կայցելի Վաշինգտոն£ Այս ամենը, թերևս, խոսում են այն մասին, որ հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է և° դրական արդյունք ունենալ, և° խափանվել` պայմանավորված թուրք քաղաքական վերնախավում ընթացող պայքարով, դրանում հասարակության տարբեր խավերի դիրքորոշումով, ինչպես նաև արտաքին ճնշման արդյունավետությամբ կամ անարդյունավետությամբ£ Ընդհանրապես, այս երկրի քաղաքական վերնախավի դիրքորոշումների փոփոխությունը տեղիք է տալիս կարծելու, որ Թուրքիայի իշխանություններն ամբողջությամբ չէին հաշվարկել հայ¬թուրքական գործընթացում հնարավոր արտաքին ճնշումներն ու դրանց ազդեցությունը հասարակության վրա, ինչպես նաև` Ադրբեջանի արձագանքը£ Անկարայում, թերևս, չէին հաշվարկել, որ հայ¬թուրքական գործընթացի շնորհիվ Ռուսաստանին կհաջողվի Ադրբեջանին ետ պահել Թուրքիայի հետ պլանավորված էներգետիկ ծրագրերից£ Իր գազն ամբողջովին Մոսկվային տրամադրելով` Բաքուն դուրս մնաց «Նաբուկո»-ին մասնակցելու հնարավորությունից£ Ի դեպ, հայ¬թուրքական գործընթացից առավել շահեց Ռուսաստանը£ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Սոչիում կայացած հանդիպումն իրականում առնչվում էր հայ¬թուրքական գործընթացին և, ինչպես մայնդորֆյան հանդիպումը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի, նշանակության կարևորմանը£ Ընդհանրապես, տարածաշրջանում բոլոր գործընթացները փոխկապակցված են£ Այս իմաստով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումում նկատվող դադարը հայ¬թուր քական գործընթացի առկայությամբ է պայմանավորված£ Այս խնդրում միջնորդ երկրներից որևէ մեկը, թերևս, նախաձեռնությամբ հանդես չի գա, քանի դեռ արձանագրությունների վավերացման հույս կա£ Մինսկի խմբի համանախագահ պետությունները գիտակցում են, որ թե° հայ¬թուրքական, թե° ղարաբաղյան գործընթացները չափազանց բարդ են և մեկը մյուսով կապակցելը կարող է երկուսն էլ տապալելու պատճառ դառնալ£ Ահա, թե ինչու էին Արևմուտքն ու Ռուսաստանն անվերջ կրկնում, որ ղարաբաղյան խնդիրը կապ չունի հայ¬թուրքական գործընթացի հետ£ :

ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ

Վերջին ամիսներին հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հիմնահարցերից մեկը (եթե ոչ ամենաառանցքայինը) հայ¬թուրքական հարաբերություն ներում բեկումնային շրջադարձի հավանականության հարցն է£ Թուրքիայի հետ սահմանի բացումն արդյո՞ք բացարձակ անվտանգ է Հայաստանի աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական և այլ տեսանկյուններից, և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմագրավելու հնարավոր մարտահրավերները` սահմանների բացման պարագայում. ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ£ Արձանագրությունների առնչությամբ իրենց տեսակետն են արտահայտում Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար - Եթե Հայաստանը վավերացնի հայ¬թուրքական արձանագրությունները, անկասկած դա կատարելու է առանց վերապահումների£ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ դեպքում թուրքական կողմը վերապահումներ չի անելու£ Եթե մինչ օրս Թուրքիան շահարկում է ստորագրված արձանագրությունների գործընթացը, հետո արդեն շահարկելու է վավերացված արձանագրությունների գործընթացը£ Թուրքական կողմը որևէ պատասխանատվություն չի կրելու ժամանակացույցերը խախտելու համար£ Այսինքն, տարիներ շարունակ թուրքերը իրականացրել են ցեղասպանության միջազգային ճանաչումը երկարաժամկետ դարձնելու իրենց ռազմավարությունը£ Մենք դեմ ենք քվեարկելու այս արձանագրություններին, քանզի չենք կարծում, որ այդ վերապահումները կարող են արձանագրություններից ջնջել այն տողերը, որոնք մենք անընդունելի ենք համարում£ Կամ էլ վերապահումները կարող են բացառել գործընթացի այն ռիսկերը, որ այսօր կային, կան և լինելու են նաև վաղը£ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ. ՀՀԿ - Հայ¬թուրքական արձանագրությունների վավերացումը ես համարում եմ անվտանգ, որովհետև դրանց գրավոր տեքստում որևէ նախապայման չի ներառվել£ Թուրք գործիչներն իրենց բանավոր ելույթներում խոսում են նախապայմանների մասին և հայտարարում, թե արձանագրությունները կվավերացվեն միայն այս կամ այն հարցը լուծվելու դեպքում£ Դա իրենց խնդիրն է£ Կրկնում եմ` մենք այս փաստաթղթում որևէ նախապայման չենք տեսնում, որովհետև իրականում այն չկա£ Մենք կողմ ենք քվեարկելու հայ¬թուրքական հարաբերությունները կանոնակարգող փաստաթղթին, եթե այն վավերացվի Թուրքիայի կողմից, ինչպես և նախատեսված է արձանագրության մեջ£ :

ՓՆՏՐՎՈ՞ՒՄ Է ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ

Տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը հավատացողների թիվն աստիճանաբար ավելանում է£ Որքան էլ զարմանալի լինի, բայց այս թեմայով վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած պնդումներին նույնիսկ մի քանի միջազգային կազմակերպություններ են միացել£ Կառույցներ, որոնք ավանդաբար և ցանկացած հարցի վերաբերյալ մինչև վերջերս առավելապես հոռետեսական գնահատականներ էին հրապարակում£ Թե ինչպես է եզրափակվելու ընթացիկ տնտեսական տարին, դեռ վաղ է ասել, բայց վերջին օրերի սոցիալական բողոքի տեսարաններն ավելի բարդացնում են բոլոր դժվարությունները հետևում թողած լինելու մասին մտածելու հնարավորությունը£ Ավելին, եթե տնտեսությունը մինչև անգամ ցանկալի ընթացքով սկսի աճել, ապա ակնհայտ է, որ ճգնաժամի կարճ ներկայության երկարատև հետևանքների հաղթահարումը մի քանի ամիսների ընթացքում չի կարող սրբագրվել£ Այս առումով ապրիլմեկյան գազային պայթյունն էլ իր հերթին է անցանկալի հետևանքներ ունենալու£ Հետևաբար բոլորովին էլ չարժե իրականությանը վարդագույն ակնոցներով նայել£ Առավել ևս` տարիների ընթացքում համոզվել ենք, որ այն, ինչ կանխատեսելի կամ վաղօրոք հայտնի է լինում տեղի ունենալիքից առաջ, հոգեբանական հետևանքներն ավելի շուտ և ինքնաբերաբեր են սկսում գործի դրվել£ Մանրամասնենք. այս պարագայում առայժմ հայտնի է, որ ապրիլի 1¬ից Հայաստանում գազը թանկանալու է, իսկ հոգեբանական կամ ուղղակի հետևանքները, շնորհիվ հարուստ փորձի, մարդիկ հրաշալի են պատկերացնում£ Արդյունքում` երևույթն իրականության մեջ դեռ չհաստատված` վերոնշյալ հոգեբանական հետևանքները սկսում են այդ նույն իրականության շրջանակներում բավական ընդգծված կերպով արտահայտվել£ Իսկ այս պարագայում դրանք առավելապես գնաճային դրսևորումներով են նկատվում£ Եվ պարզ է, որ ապրանքների ու ծառայությունների սակագների թանկացման ավելի լավ նախադրյալներ այնքան էլ հաճախ չեն ստեղծվում£ Մարդիկ էլ մտածում են, որ եթե գնային թռիչքն անխուսափելի է, այն էլ` ինչպես ասում են, մեկ գիշերվա մեջ կարող է տեղի ունենալ, ապա աստիճանական անցումը միգուցե ավելի մխիթարական է£ Իրականում դա ոչ այնքան մխիթարում կամ վճարունակ է դարձնում սպառողին, որքան հոգեբանական ցնցման անխուսափելիությունից է ձերբազատ ում£ Իսկ միջանկյալ ժամանակահատվածում բարձրացող գներն ավելի մեծ շահույթներ ստանալու հիմքեր են ստեղծում£ Գնաճի հիմքերը միշտ կան` ինչպես նախկինում (երբ շարժառիթներն ավելի շատ արհեստական էին), այնպես էլ հիմա£ Իր հերթին` վճարունակությունն ու նոր գները հիմա ավելի անհամատեղելի են դառնում, քան նախկինում էին£ Հետևաբար, ընդհանուր եզրեր գտնելու անհրաժեշտությունն ավելի պետք է կարևորվի£ Այլապես, երբ մանր բիզնեսի հիմնահարցերը լուծելու մասին է խոսվում, նախևառաջ պետք է հաշվի առնել, որ ցանկացած փոքր ցնցում վերջիններիս լինել-չլինելու խնդիրն է հրատապ դարձնում£ Կասկածից վեր է, որ հազիվ թե գտնվի որևէ գործադուլավոր ոսկերիչ կամ տաքսիստ, ով ընդհանրապես հրաժարվի հարկային պարտավորություններից£ Բայց ամբողջ խնդիրը դրանց մատչելիությունն է, և ոսկե միջինն այդպես էլ չի գտնվում£ Փաստորեն, նման իրավիճակում վճարաչափերի վերանայման նախաձեռնությունները մանր բիզնեսն այդպես էլ չի ընդունում, ուժերից և հնարավորություններից վեր է համարում£ Իսկ ամեն մի փակված կրպակ պետության համար հարկատուի կուրուստ է ու նաև անապահովության անդունդը գլորվող նոր ընտանիք (ընտանիքներ)£ Բայց, անկախ ամենից, երևույթն ունի նաև մի քանի այլ կողմեր ևս, որոնք ավելի են սրում տեղի ունեցող իրադարձությունների հակասականությունը£ Հետևաբար պարզ է, որ հաստատ` պատահաբար չի գտնվելու այդքան անհրաժեշտ ոսկե միջինը. նախ և առաջ այն փնտրել է պետք£ Ավելին, սա թերևս միակ ճանապարհն է սեփական, թե այլոց խնդիրներն անլուծելի թողած չլինելու առումով£ :

Հա՞ որ...

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» արեց իր գործն ու երևի հերթական անգամ համոզվեց, որ փող աշխատելու լավագույն ժամանակներն իր համար միշտ առջևում են£ Նման գործարք ներից հետո, սովորաբար, ամենաքիչը խնդրի բարոյական կողմի մասին է խոսվում, բայց այն, ինչ տեղի ունեցավ գազամատակարար ընկերության առաջարկած նոր սակագնի «վերանայման» գործընթացի շրջանակներում, հիմա արդեն միակողմանի հաղթանակի նման մի բան է թվում£ Իրականում այդպես էլ կա. «Հայռուսգազարդը» հաղթել է և° Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և° Հայաստանի բնակչությանը` միաժամանակ գոհացնելով իր մոսկովյան տերերին£ Եվ չդատվող հաղթողի ինքնավստահությունն այս կառույցի ղեկավարներին մղում է հայտարարել, թե. «Նոր սակագներն ազնիվ են»£ Անվերջ ու միայն թանկացող սակագինն, իհարկե, ազնիվ չի կարող լինել ցանկացած պարագայում£ Իսկ տարին մեկ իր պահանջած վերընթաց ցանկացած գին հաստատելուն պես հակագրոհի անցած կառույցը, փաստորեն, ձգտում է ապացուցել, որ հարցի բարոյական կողմի մասին նույնպես իր հետ խոսելն անիմաստ է£ Որովհետև «ազնիվ սակագնի» թեման առաջ մղելով` հավաստիացվում է, թե ազնվության ու բարեխղճության մասին զրույցները «Հայռուսգազարդի» համար միամիտ ռոմանտիկայի «ժանրից» են£ ԳԱԶԻ ԳՆԻ վերանայման լուրը, ինչպես հայտնի է, հրապարակվեց մոտ մեկ ամիս առաջ£ Իր հերթին նախորդող շաբաթների կանխատեսելի և ակտիվ հակազդեցությունը հուշում էր, որ փոքր չէ առաջարկվող սակագինը զգալիորեն մեղմելու հավանականությունը£ Բայց ստացվեց այնպես, ինչպես սովորաբար ստացվում է համեմատաբար փոքր թանկացումների մասին հայտերը քննարկելիս£ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեկամսյա լռությունը ընդամենը 4 դրամ արժեցավ, ինչը ոչինչ, բացարձակապես ոչինչ չի փոխելու£ Անգամ ամենաշռայլ բնակիչ-բաժանորդների պարագայում այն առավելագույնը 3-4 հարյուր դրամի հարց է լուծելու... Փաստորեն, «Հայռուսգազարդի» խոշոր սպառողների հանդեպ ունեցած մեծահոգությունը փոխանցվեց սակագները հաստատող հանձնաժողովին, և վերջիններիս համար գազը թանկացավ 13, ազգաբնակչության համար` 37,5 տկոսով£ Տարբերություն, որն առատ ջուր է լցնում անվճարունակ խավի հիասթափության ջրաղացին£ ԿԱՐԾԵԼ, թե տնտեսության հանդեպ ցուցաբերված «մեծահոգությունը» նպաստելու է ճգնաժամի հաղթահարմանը` սխալ է£ Նույն ճգնաժամի մուտքից ի վեր անգամ գործող գները չեն պահպանվում և տնտեսության համար գազը 13, թե նույնիսկ 3 տոկոսով թանկանա` միևնույն է գնաճը կանխելն անհնար է դարձել£ Բարձր գներն անշուշտ նպաստում են նաև տնտեսական աճ կոչվածին£ Դրան իհարկե որևէ մեկը չի հավատում, բայց Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս արձանագրել է, որ հունվար ամսին տնտեսությունը 2,4 տոկոսով աճել է£ Սա ճիշտ այն թվի ուղիղ կեսն է, որն ավելի վաղ հրապարակվել է ընթացիկ տարվա տնտեսական աճի վերաբերյալ£ Եվ հետաքրքիր է, որ ըստ մեր վիճակագիրների` հունվարին գյուղատնտեսությունը 3,1 տոկոսի առաջընթաց է ունեցել£ Ճիշտ նկատեցիք` այս ամենը նույնիսկ 2010¬ի ջերմ ձմռան համար, որքան անհավատալի, նույնքան էլ անհեթեթ ու ծիծաղելի է£ :

ՍՈՎԱԾ ՀԱՎԸ ԵՐԱԶՈՒՄ ԿՈՐԵԿ Է ՏԵՍՆՈՒՄ

(Կամ Day. Az-ի հերթական ապատեղեկատվությունը) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա, օդային ուղերձը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և ծրագրային ելույթը միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chattam House) շարունակում է լայնորեն լուսաբանվել համաշխարհային լրատվամիջոցներում:

Փորձաքար` թուրքերի համար

Անցյալ դեկտեմբերին մի խումբ թուրք լրագրողների հետ Երևան այցելած և նրանց հետ միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հավերժական կրակին հարգանքի տուրք մատուցած Մենսուր Ագքյունը «Ռեվերանս» պարբերականում օրերս գրել է, թե «ժամանակն է, որ Անկարան դադարի Երևանի մեջ թշնամի տեսնել»:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Մեկ է` իրենը չի Ամենասկզբում ասում էին` «կոմսոմոլի Հրանուշը», հետո վերաձևակերպեցին` «Հրանուշի կոմսոմոլը»£ Այնուհետև նրան կոչում էին «խոհրդարանի Հրանուշը», հետո ասացին` «Հրանուշի հանձնաժողովը»£ Հիմա նրան «Սփյուռքի Հրանուշ» են ասում, Սփյուռքին էլ` «Հրանուշի Սփյուռքը»£ Հոգեվիճակի նկարագրություն` Բենդերի ոճով Ի. Ալիևի մոտ առկա են հիասթափության բոլոր հիվանդագին նշանները. անքնություն, ախորժակի բացակայություն և պատերազմի մասին քառյակներ արտասանելու անզուսպ ցանկություն£ Բայց առավոտյան արթնանալիս «պարզում» է, որ այդ քառյակները իրեն թելադրել է Էրդողանը£ Որպեսզի Քեմալը գերեզմանում շուռումուռ չգա ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո թուրքերը «Նաբուկո» ծրագիրը «կթաղեն» աթաթուրքի կողքին£ Բաքու-Ջեյհան նավթամուղն էլ կհամարեն նզովյալ կառույց£ Քրիստոնեական Եվրոպան իսլամական «լծի» տակ Երբ ԵԽԽՎ և ԵԱՀԿ նախագահների պաշտոնները ստանձնեցին մուսուլմանական երկրների ներկայացուցիչները, սույն կառույցների նիստերի դահլիճներից հանվեցին աթոռները, քանզի եվրոպացիներին նույնպես նամազի համար դրանք պիտանի չեն լինի£ Լայն «ինքնավարություն»` ՀՀ կազմում Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո պարզ դարձավ, որ Շիրակի մարզում, հատկապես` Գյումրիում, գերիշխում է «ինքնավարության» հասնելու ձգտումը` պետական միջոցները յուրացնելու հաշվին£ Իսկ ամենասիրված անեկդոտներն էլ դարձյալ Վարդանիկին և ընկ. «Մարգոյին» են վերաբերում£ Իշխան Զաքարյանի մեկնաբանությունը - Ոչ թե` որտեղ ոտքս դնում եմ չորանումա, բայղուշ չեմ, պարզապես, որտեղ ոտքս դնում եմ, արդեն «չորացած» ա լինում£ Ադամը Եվային օգնել է «դժոխքից» Ըստ տարածված բամբասանքների` Եվան (Րիվասը) Եվրատեսիլի ուղեգիր ստանալու համար «ԱԴԱՄԻՆ» խնձոր է մատուցել£ Ոմանք էլ պնդում են, թե ոմն Ադամ Եվային ընդամենը... դրախտի ուղեգիր է ապահովել£ Եզդիների արդարացումը` ոչխարակռվի առիթով Բյուր ոչխարներ, իրենց համար ջուր են խմում աղբյուրից, մեկ էլ կողքի Իրանից ենթարկվեցին հարձակման... առան¬թռան Պարսկաստան£ Այստեղ ի՞նչն է կարևոր` որ եզդու մոտ միշտ ոչխարն է մեղավոր£ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի սպառնալից խոսքերը` ուղղված թուրք պատգամավորներին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով Ձեզ որ կարգադրում են, ինչո՞ւ չեք բարեհաճում կատարել£ Թե՞ ուզում եք ձեր ետևից ինքնաթիռով Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևն ուղարկեն£ ՄԱՀ¬ը մերն է, մենք` ՄԱՀ¬ինը ՄԱՀ¬ը (Միջազգային արժույթային հիմնադրամ) այս տարի էլ հայաստանյան ճգնաժամը կտանի իր ուսերին£ Սույն ՄԱՀ¬ը իսկապես փրկություն է, դեպի գերեզման տանող մահվան հետ համեմատ£ Աներես դիվանագիտություն Առաջիկա ամիսներին, մինչև Ապրիլի 24¬ը, թուրք պաշտոնյաներին ու դիվանագետներին Սպիտակ տան դռնից հանեն, պատուհանից են ներս մտնելու, պատուհանից հանեն, գետնուղի կփորեն` ներս խցկվելու համար£ Ասեկոսեները` պարադոքսների աղբյուր Ընտրություններում պարտվելուց հետո Յուլյա Տիմոշենկոն ոչ մի կերպ չի հանձնվում, շարունակում է պայքարել£ Թեպետ նրա կենսագրությանը քաջածանոթ վերլուծաբան ները պնդում են, որ նախկինում «հանձնվելու» հարցում նա բոլորովին հակառակ վարքագիծ է ցուցաբերել£ :

ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրը

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան:

Ազգը չի° ծերանում մաքառման ճանապարհին

Ասում են` այն ազգը, որը չի ուզում մեռնել, հնարավոր չէ սպանել նրան£ Դու այդ ազգի ժառանգն ես. վկան է պատմությունը£ Ու թվում է` արդեն այսօր` մերօրյա ժամանակներում, պետք է թուլանար ազգի ոգին պատմության դժնդակ ոլորաններում մաքառելիս, ու խոնարհեր գլուխը` իբրև ուժասպառ մաքառող, իբրև մայրամուտ ապրող վիրավոր զինվոր£ Բայց թվում էր միայն. ազգի արևը կարող է թեքվել, բայց երբե°ք մայր չմտնել£ Ազգը չի° ծերանում մաքառման ճանապարհին£ Այս հզոր ազգի ոգին էր, որ արցախյան ազատամարտում կռեց հաղթանակը քո` կամավոր ազատամարտիկ, դարձավ մի նոր ապացույց հավերժանալու ճանապարհին£ Դժվար էր, բայց գիտակցությանդ միջից հավերժ ջնջել էիր տունդարձի ճանապարհները իմանալով` այնտեղ, ուր դու ես գնում, համընթաց քայլում է և մահը£ Ու թեև դժվար էր գիտակցումը, որ քո ետևում թողնում ես զավակիդ, ծնողիդ, կնոջդ, ովքեր, հուզմունքը խեղդելով, սպասելու են վերադարձիդ, բայց վճռված էր` պիտի գնաս£ Գիտակցում էր ընտանիքդ` ավելորդ է ցանկացած բառ քո որոշման առջև. մնում է հնազանդորեն ճանապարհել քեզ£ Ու գնացիր առանց ետ նայելու. դժվար էր նայել հարազատիդ աչքերից ներս£ Հայացքիդ առջև մնացել էին դեռ նրանց աղոթող շուրթերը£ Գնացիր վճռական քայլերով, վստահ` համոզված լինելով, որ այնտեղ, ուր դու կլինես, չեն լինի ո°չ մահ, ո°չ էլ մի մոլորված, կույր փամփուշտ£ Վստահ էիր, որովհետև քո մեջ հաղթել էիր մահվանը ու նրան ծնկի էիր իջեցրել քո առջև£ Վստահ էիր£ Ու այդ վստահությամբ ու վճռականությամբ էլ վերադարձար ու այսօր հաղթանակած կանգնած ես քո նոր սերնդի առջև, որը հիացած աչքերով սպասում է` ինչ ես ասելու իրեն£ Իսկ դու պատմելու շատ բան ունես, թեև լռում ես համեստորեն£ Բայց պատմի°ր, խնդրում եմ, քո փառահեղ ուղու մասին, քո ընկերների, ջոկատների մասին£ Գիտեմ` ջոկատներից մեկն էլ «Մեծն Տիգրան» է կոչվում£ Կպատմե՞ս£ Զորամիավորման ծննդյան տարեթիվն է 1990 թ. փետրվարի 15¬ը£ Առաջին մարտական մկրտությունը ստացել է փետրվարի վերջին Վայքի շրջանի Բարձրունի գյուղի տակ տեղի ունեցած ճակատամարտում£ Հետագայում ջոկատն իր մեջ ներառեց մի շարք այլ ջոկատներ և վերածվեց գնդի£ 1991 թ. մայիսից մինչև 1992 թ. հունիսի 13¬ը իրականացնում էր Շահումյանի ֆրոնտի Էրքեջի ուղղության պաշտպանությունը£ 1992 թ. աշնանը և 1993 թ. ձմռանը «Մեծն Տիգրանի» ռազմիկներից կազմավորված «Արծիվ-7» մահապարտների զորամիավորումը մասնակցեց թշնամու կողմից զավթած Արցախի տարածքների ազատագրմանը£ Ակտիվորեն մասնակցել է Գորիսի, Կապանի և այլ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, ինչպես նաև բուֆերային պաշտպանական գոտու ստեղծման համար մղված մարտերին, մինչև 1994 թ. մայիսին հաստատված հրադադարը£ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատարն է եղել Կորյունը, իսկ արդեն Բարձրունու ճակատամարտից և մի քանի այլ նշանակալից մարտական գործողություններից հետո «Մեծն Տիգրանի» ռազմախորհրդի առաջարկով զորամիավորման խորհրդատու¬հրամանատար դարձավ Դնեպրիկ Բաղդասարյանը£ «Մեծն Տիգրան» ջոկատի քսան և Արմավիրի մարզում գտնվող համանուն վարժարանի 15-ամյա հոբելյանները համատեղ նշելն էլ պատահական չէր£ Իրենց հարգանքի ու շնորհակալանքի խոսքն ասացին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոխգնդապետ Կ. Ղումաշյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդը, մարզպետ Ա. Ղահրամանյանը, քաղաքապետ Ռ. Խլղաթյանը և այլոք£ Այստեղ էին նաև արցախյան ազատամարտում վճռորոշ դեր խաղացած ջոկատայինները, որոնք համեստորեն լռում էին իրենց սխրանքների մասին£ Այնուհետև Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածներին£ Տերունական աղոթքից հետո հոգևոր առաջնորդը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ£ Գեներալ¬մայոր Վարդան Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց վարժարանի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում` նշելով, որ ՊՆ¬ում հիշում են նրանց. - ՊՆ ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր ռազմակրթական, ռազմամարզական վարժարանները£ Այդպիսիք շատ չեն£ Այսօր ձեր ներկայությունն առհավատչյան է այն իրողության, որ այն պատգամները, ավանդույթները, որ պատգամվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, շարունակվում են առ այսօր£ ...Ամբողջ զինուժի հրամկազմը շնորհավորում է ձեզ` օրվա կապակցությամբ և հղում իր երախտիքի խոսքը£ «Մեծն Տիգրան» վարժարանի տնօրեն, փոխգնդապետ Կորյուն Ղումաշյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի անցած ուղին մինչև այն օրը, երբ նախնական զինվորական պատրաստականության ճամբար-կենտրոնը 1997-1998 թթ. վերակազմավորվեց ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի` անվանակոչվեց Տիգրան Մեծի անվամբ` ի փառս «Մեծն Տիգրան» գնդի մարտիկների և արցախյան ազատամարտի£ Տիգրան Մեծի անունը պարտավորեցնում է մեզ և անձամբ ինձ` վարժարանի պատիվը բարձր պահելու£ Կազմավորման առաջին իսկ օրվանից հավատում էի` վարժարանը կկայանա. ժամանակի պահանջն էր£ Յուրաքանչյուր տարի վարժարանի քսաներկուսից քսաներեք սան ընդունվում է պետական անվճար բարձրագույն հաստատություններ£ Եվ դա պատահական չէ. մեր սաներին պարտավորեցնում են «Մեծն Տիգրան» գնդի տղաները, ովքեր կորցրեցին իրենց լավագույն ընկերներից շատերին£ Սակայն հպարտ են` նրանց շարքերը համալրում են Տիգրան Մեծ վարժարանի սաները, և բոլոր նրանք, ովքեր ընտրել են հայրենիքի պաշտպան դառնալու սուրբ մասնագիտությունը£ Վարժարանի կուրսանտները հաճախակի են այցելում Եռաբլուր, Մատենադարան, Վ. Սարգսյանի տուն¬թանգարան£ Վարժարանում գործում է նաև ավիամոդելիստների խմբակ, որը, մասնակցելով հանրապետական մրցումների, արժանացել է մի շարք պատվոգրերի, գավաթների£ «Տիգրան Մեծ» զորամիավորման ազատամարտիկ, Հայաստանի հետախույզ վետերանների միության նախագահ, հետախուզության վաշտի հրամանատար Սուրեն Կարապետյանը կարևորեց կամավորական ջոկատների նշանակությունը արցախյան ազատամարտում, թեև ջոկատայիններն արհեստավարժ զինվորականներ չէին. - 1989¬ին ծանոթացա քիմիական տեխնիկումի ռազմական ղեկավար, լավ դասախոս Դնեպրիկ Բաղդասարյանի հետ, և նա ինձ վերցրեց իր հետ` ընդգրկվելով «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների կազմում. ինքը որպես խորհրդատու, ես` հետախուզության հրամանատար£ Այսօր, ցավոք, հայենասիրական ոգին փոքր¬ինչ նվազել է երիտասարդների մոտ£ Մենք պետք է մտածենք` պատերազմը դեռ չի ավարտվել, թշնամին չի քնում£ Բուհերում ոչ միայն պետք է լեզուներ սովորեցնեն, այլև ռազմահայրենասիրություն£ Ու այս ամենը պետք է սկսվի մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից£ Երիտասարդները լավ տեղեկացված չեն£ Էն տղաները, ովքեր մեծ դեր ունեցան արցախյան ազատամարտում, քիչ են ուշադրության արժանանում£ «Ազատություն» ջոկատի հրամանատար Մորուք Նորիկն էլ կարևորեց արյան կանչի խորհուրդը` որ հայի փրկությունը զենքի մեջ է միայն£ Երևանի թիվ 171 դպրոցի զինղեկ, Ներքին գործերի բարձրագույն դպրոցների հիմնադիր, գնդապետ Լեռնիկ Ղազարյանը կարևորեց մեր ռազմական հնարամտությունը£ Տեխնիկայի դերը կարևորելով հանդերձ` գնդապետն ընդգծեց, որ առանց ոգու ու ռազմական հնարամտության դժվար կլիներ հաղթելը£ Այսօր, երբ պատմության հեռուներից ես նայում կամավորական ջոկատների անցած ճանապարհին, հասկանում ես` նրանց գործած սխրանքի առջև յուրաքանչյուր գնահատական ու խոսք փոշու մի հատիկ է ընդամենը... :

Սամվել ՆԻԿՈՅԱՆ. ՀՀ ԱԺ¬ի նախագահի տեղակալ

«Ընտրել եմ արդար լինելու դժվարին ճանապարհը» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքն ինքնին առեղծվածային ու հանելուկային է£ Միևնույն ժամանակ այն նպատակների ու ցանկությունների մի ամբողջություն է£ Ամեն մարդ իր առջև դնում է խնդիրներ և դրանց իրականացմամբ պայմանավորում իր հաջողակ, երջանիկ կամ դժբախտ լինելը£ Կյանքը միշտ էլ անակնկալներ է մատուցում. մարդ պետք է միշտ պատրաստ լինի£ Ինձ համար դժվար էր գյուղից Երևան տեղափոխվելու ժամանակահատվածը£ Նրանք, ովքեր գյուղում են ծնվել, ունենում են այդպիսի դժվարություններ. ծնվում ես գյուղում, հետո սովորում ու ապրում Երևանում` առանց գրանցման, առանց ընտանիքի ջերմության£ Բայց աստիճանաբար բոլոր այդ դժվարությունները հարթվում են£ Մարդու համար ամենակարևորն ընտանիքն է£ Եթե ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է, ապա լուծելի են դառնում բոլոր խնդիրները, ընտանիքը ներքին հզոր էներգիա է£ Այդ առումով, փառք Աստծո, ինձ մոտ ամեն ինչ հաջող է ընթանում£ Դժվար էր նաև Մարտի մեկի հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը ստանձնելը£ Չէ՞ որ այդ պատասխանատվությունը միայն այդ օրերի կամ մեկ տարվա համար չէր լինելու, հիշվելու է միշտ£ Հատկապես, երբ այն միայն հայաստանյան երևույթ չէր. վերաբերում էր թե° հայ ժողովրդին, թե° սփյուռքին£ Իսկ Սփյուռքը տարանջատված էր ու տարակարծիք այդ հարցում£ Սկզբից, անկեղծ ասած, բավական ընկճված վիճակում էի. կվկայեն այդ շրջանում ինձ հետ շփված մարդիկ£ Բայց հետո հասկացա` ամեն ինչի մեջ պետք է լավը փնտրել£ Եթե ինձ վստահել են այդ հանձնաժողովի նախագահությունը, ուրեմն ունեմ ինչ¬որ արժեքներ, որոնք ընկալվել ու գնահատվել են£ Շատ կարևոր է, երբ զգում ես` քեզ գնահատում ու արժևորում են այդ տիրույթում£ Դժվար էր, բայց ցանկացած դժվարություն լուծելի է, իսկ ճանապարհը մեկն է` խղճիդ առջև արդար ու ազնիվ լինել£ Հաճախ է պատահում, որ ճիշտը շատերի համար անընդունելի է լինում, բայց խելացին ասում է` ճիշտ ես ասում, չնայած` իմ դուրը չի գալիս£ Երբ դատավորը հանցագործին դատապարտում է ազատազրկման, հանցագործը գիտի` դատավորը ճիշտ է և երբեք թշնամության ու վրեժի զգացումով չի լցվում նրա հանդեպ£ Բայց երբ հանցագործը զգում է, որ իրեն անարդարացի են դատապարտել (թեկուզ երկու ամիս), առաջանում է ըմբոստանալու, վրեժ լուծելու ցանկություն£ Արդար լինելու ճանապարհը միշտ է դժվար եղել£ Բայց ես գնացել եմ հենց այդ ճանապարհով` համոզված, որ ամեն ինչ ժամանակի մեջ է լուծվում£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Բարդ հարց է£ Չեմ կարծում` որևէ մեկը անկեղծ կպատասխանի£ Նույնն է, թե այս մարդիկ չլինեին քո ծնողները, ապա ո՞ւմ կնախընտրեիր£ Այդպիսի բան լինել չի կարող£ Ես այլազգի լինել չէի կարող, որովհետև հայ եմ ծնվել, և հատկապես իմ ծնողներից պետք է ծնվեի£ Անկեղծ ասած, երբևէ չեմ էլ մտածել այդ մասին£ Աշխատանքի բերումով լինում եմ տարբեր երկրներում£ Տեսնում եմ` շատ հարցեր հետաքրքիր լուծումներ են ստացել£ Գուցե ուրիշների մոտ ցանկություն է առաջանում` գնալ և վայելել ուրիշի ստեղծածը£ Ես միշտ մի ցանկություն եմ ունենում. փորձել այնպես անել, որ մեր երկիրն էլ այդպիսին դառնա£ Ամեն մարդ պետք է ձգտի իր պետության ներսում, իր երկրի համար ստեղծել լավագույնը£ Չէ°, այլազգի ինձ չեմ պատկերացնում, բայց կարող եմ օտարների մեջ տեսնել ու գնահատել լավ հատկանիշները£ Օրինակ` երբ որևէ ազգի մեջ չկան ծայրահեղություններ, այդ թվում և` ծայրահեղ տականք, ապա այն շատ ավելի հզոր առաջընթաց է ապրում£ Կցանկանայի` մեր երկիրն էլ լիներ այնպիսի երկիր, որի քաղաքացիները գիտակցում են, թե ինչ է պետությունը, երկիրը, ժողովուրդը£ Պետության շահերի հետ հակասության մեջ գտնվող անհատները, չեմ կարծում, թե օժանդակում են պետությանը£ Ո՞ր պետություններն են մեծ առաջընթաց գրանցում£ Նրանք, որոնց բնակիչները քաղաքացիներ են, ովքեր ամենօրյա աշխատանքով են կառուցում իրենց պետությունը£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Չկա մի մարդ, որն իր հոգում գաղտնիք չունենա, որը միայն իրենն է, կամ երկրորդինը, ինչը չի վերաբերում երրորդին£ Անկեղծ ասած, շատ քիչ գաղտնիքներ ունեմ. այնպիսի կյանքով չեմ ապրում, որ գաղտնիքների շարունակություն լինի£ Բնավորությամբ ազատ եմ, անկաշկանդ, մարդամոտ, հրապարակային£ Բայց այս ամենով հանդերձ, բնական է` իմ ներքին, անձնական գաղտնիքն ունեմ, ինչպես յուրաքանչյուր ոք£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինձ համար չկան առեղծվածային երևույթներ կամ անձեր. յուրաքանչյուր երևույթ ունի որոշակի բացատրություն, կարևոր չէ` օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ£ Չկա այնպիսի մի երևույթ, որը կատարման ընթացքի մեջ չունենա իր հիմնարար բացատրությունը, որովհետև այն իր մեջ կրում է պատճառ և հետևանք£ Եթե հետևանքներին ես միայն նայում, կարող ես առեղծվածային համարել երևույթը, բայց պատճառահետևանքային կապի մեջ առեղծվածայինը չի լինում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Անեկդոտների վարպետ չեմ. շատ շուտ մոռանում եմ անգամ մեկ րոպե առաջ լսած անեկդոտը£ Ուղղակի սիրում եմ լսել ու ծիծաղել£ Թերևս միակ բանը, որ պատմում եմ ընկերներիս, հետևյալն է. 1975 թ. պատրաստվում էի ընդունելության քննություն հանձնել Պոլիտեխնիկական ինստիտուտում£ Քաղաքին ծանոթ չէի£ Զեյթունից` բարեկամիս տնից, պետք է գնայի քննության£ Գիտեի, որ դեղին գույնի ավտոբուսը նստում ես ու գնում ներքև£ Պարզվեց` մեկ այլ դեղին գույնի ավտոբուս էլ կար, որը ոչ թե ներքև էր գնում, այլ` աջ£ Մինչև մարդկանցից հարց ու փորձ արեցի, մինչև բացատրեցին, մինչև ճիշտ ավտոբուս նստեցի, կես ժամ քննությունից ուշացա£ Ներս մտա ու շատ անկեղծ պատմեցի այն, ինչ եղել էր£ Ինձ թույլատրեցին մասնակցել քննությանը£ Երևի նրանք էլ էին անցել այդ ճանապարհով£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ինչ մանկություն որ ունենում ես, նրանից էլ բխում է մարդու հետագա ապրելաձևը£ Մեծացել եմ գյուղում, ուր ավելի անկաշկանդ ու ազատ են ապրում, քան քաղաքում£ Ժամանակային ու կամային կաշկանդվածություն գրեթե չի եղել. ե՞րբ գնալ, ո՞ւր գնալ, ինչպե՞ս մտածել, ի՞նչ ասել կամ այդ մտածածն արտահայտե՞լ, թե՞ ոչ£ Սրանք վարքագծեր են, որոնք ձևավորվում են մանկության տարիներին£ Իհարկե, կա և գենետիկա£ Հաճախ եմ լսում` ասում են` պետք է շողոքորթել, գեղեցիկ բառեր ասել նրան, ով սիրում է դրանք լսել, կամ քայլեր անել, որոնք նրա համար ընդունելի կլինեն` լավ կարգավիճակում հայտնվելու համար£ Մարդն իր էությունից չի կարող անջատվել, փոխվել£ Աստված յուրաքանչյուրին ստեղծել է այնպիսին, ինչպիսին կա£ Պատկերացրեք, մի օր ամբողջ ազգը հանկարծ որոշի, որ գողություն անելը լավ բան է. եկեք բոլորս գողանանք£ Հնարավո՞ր է, արդյոք£ Իհարկե, ո°չ£ Չէ՞ որ Արարիչն այդպիսին չի ստեղծել մարդուն£ Արարչագործությանը հակառակ քայլեր հնարավոր չէ անել£ Աստված մարդկանց միջոցով հավասարակշռություն է պահպանել. գողի կողքին` արդար մարդիկ£ :

Վրաստանի, բայց ոչ` Սահակաշվիլու հետ

Նաև Վրաստանի հետ հարաբերությունների թեմային են անդրադարձել ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևն ու Աբխազիայի ղեկավար Ս. Բաղապշը£ Երկու առաջնորդները պայմանավորվել են ռուսական ռազմաբազաները Աբխազիայում տեղակայել 49 տարով. ժամկետ, որն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել ևս 15 տարի£ Նպատակն ինքնին հասկանալի է ու չի էլ քողարկվում` կանխել Վրաստանի կողմից հնարավոր հարձակումները£ Բանակցությունների ավարտից հետո ՌԴ նախագահին հարց է ուղղվել Սահակաշվիլիի հետ երկխոսության վերսկսման մասին, որին ի պատասխան հնչել է. - Վաղ թե ուշ Վրաստանի հետ մենք վերադառնալու ենք նորմալ հարաբերությունների£ Բայց Վրաստանի գործող նախագահի հետ ես անձամբ որևէ գործ չեմ ունենա£ ՌԴ համար նա անցանկալի անձ է£ Մեդվեդևը նաև հավելել է, որ Հարավային Օսիայում արյունահեղության հանգեցրած վրաց առաջնորդի գործողությունները պետք է համապատասխան իրավական գնահատական ստանան£ Սահակաշվիլու հանդեպ նմանատիպ իր վերաբերմունքը չի թաքցրել Ս. Բաղապշը. - Մենք երկխոսություն կվարենք` եթե Վրաստանը հասկանա մի բան. իրողությունները փոխվել են, և Աբխազիան ուրիշ է դարձել£ Անհրաժեշտ է ճանաչել մեր հանրապետությունը և քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել£ Ես ձգտում եմ երկխոսություն վարել լուրջ քաղաքական գործիչների հետ, բայց Սահակաշվիլուն լուրջ քաղաքագետ երբեք չեմ համարել ու չեմ համարելու£ Նա հանցագործ է, և ես շատ խղճում եմ վրաց ժողովրդին,¬ ասել է նա£ Վրացական կողմից արձագանքը, բնականաբար շատ կտրուկ է եղել£ Անձամբ Սահակաշվիլին լռել է, բայց խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն մեղադրել է Ռուսաստանին` որ նա հարևան երկրին պարտադրում է իրեն հարմար ղեկավարներ£ Սակայն նա չի նշել, թե հատկապես ում է ցանկանում Ռուսաստանը տեսնել վրաց նախագահի պաշտոնում£ :

«Ածխածնային պահք»

Անգլիացի եպիսկոպոսները բրիտանական ծխականներին առաջարկել են Մեծ պահքի ընթացքում հնարավորինս նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը (հաղորդել է Associated Press գործակալությունը)£ Մասնավորապես, նրանք կոչ են արել թեկուզ 1 օր հրաժարվել բջջային հեռախոսներից կամ ձայնարկիչներից` այդ կերպ պակասեցնելով ածխաթթու գազերի արտանետումը մթնոլորտ£ Ռիչարդ Չարտրսը «ածխածնային պահքը» համարել է լավագույն հնարավորություն` գործով ապացուցելու սերն Աստծո հանդեպ. նա հիշեցրել է, որ կլիմայի փոփոխություններից ամենից ավելի տուժում են մոլորակի աղքատ երկրները£ Լոնդոնցի եպիսկոպոսը նախկինում ևս ուշադրության է արժանացրել շրջակա միջավայրի պահպանման խնդիրները£ 2007 թ. նա խոստացել էր 1 տարի չօգտվել ինքնաթիռներից և ծխականներին էլ կոչ էր արել` պատասխանատվությամբ վերաբերվել փոխադրամիջոցների ընտրությանը£ Կաթոլիկների Մեծ պասն այս տարի սկսվել է անցյալ չորեքշաբթի (փետրվարի 17¬ին)£ Ժամանակակից բողոքականներն ու անգլիական եկեղեցին հաճախ են պահքը քննարկում` այն համարելով անձնական ընտրություն, որի հիմքում անձնական ուխտն է. դիցուք` հրաժարվել ծխելուց կամ կինոնկարներ դիտելուց£ Բացի այդ, պահոց շրջանում նրանցից շատերը պարտավորվում են օգնել աղքատներին. օրինակ` փողոցներում անվճար ճաշ բաժանել£ :

Գաղտնին գաղտնի թող մնա

Ինչպես արդեն տեղյակ է մեր ընթերցողը` հունվարին ՄԱԿ¬ի կայքում տեղադրվել էր Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը` գաղտնի բանտերի մասին£ Ընդ որում` այդ կայք մուտքն ազատ է£ Եվ ահա Ռուսաստանը ՄԱԿ¬ի խորհրդին կոչ է արել հրաժարվել գաղտնի բանտերի մասին հրապարակման մուտքը բաց պահելուց. այդ փաստաթղթում հատվածներ կան դրանցում պահվող չեչենների մասին պատմող հարցազրույցներից£ 226 էջանոց զեկույցը պատրաստվել է մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետների մասնակցությամբ, և ՄԱԿ¬ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլ. Ժեգլովն այն որակել է որպես «առճակատումային»` ընդգծելով, որ այն չպետք է պաշտոնական փաստաթուղթ համարել£ Ժեգլովը կոչ է արել ՄԱԿ¬ի կայքից հանել զեկույցը, որը Ժնևում կայանալիք խորհրդի նիստում քննարկվելու է մարտի 8¬ին£ Հիշեցնենք, որ զեկույցում (ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը) քննադատության են ենթարկվել նաև այլ երկրներ. այդ թվում` Մեծ Բրիտանիան ու Ամերիկան£ :

Միայն զինված ճանապարհո՞վ

Աբխազիայի արտգործնախարարությանը լրջորեն անհանգստացրել է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ելույթը£ Պաշտոնական Սուխումին գտնում է, որ Սահակաշվիլին վերահաստատել է վրացական կողմի այն մտադրությունը, թե վրաց¬աբխազական և վրաց¬օսեթական հակամարտության կարգավորման հիմնախնդիրը լուծելի է միայն զինված ճանապարհով£ - Վրաստանի և Աբխազիայի բանակցությունների ընթացքում վրացական կողմը բազմիցս խախտել է կողմերի միջև ստորագրված համաձայնագրերն ու իր ստանձնած պարտավորությունները£ Մեզ համար անսպասելի չէ և այն փաստը, որ Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը չի փոխվում և բացառապես ուղղված է հակամարտութ յան ուժային լուծմանը. այդ է վկայում Վրաստանի ակտիվ վերազինման անընդհատ ընթացքը,¬ նշված է Աբխազիայի արտաքին քաղաքականության գերատեսչության` անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ£ (ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ") :

Հայ առաջին պատմանկարիչը

«Նկարը պետք է արտահայտի կյանքն այնպես, ինչպես որ նա երևում է մեր աչքին»£ Վ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ Երբ անցյալ օգոստոսի 1¬ին Ախալցխայի Սաֆարյան (այժմ` Քեթևան թագուհու անվան) փողոցում գտնվող Սուրենյանցների տան պատին հայաստանցի գործարար Սոս Սահակյանի նախաձեռնությամբ ծննդավայրում տեղադրվեց մեծանուն հայրենակցի` Վարդգես Սուրենյանցի հուշաքարը, մոռացված փոքրիկ քաղաքի տարազգի բնակիչներն ու ժողովրդական տոնախմբության շուք ստացած շնորհանդեսի մասնակիցները անկարող եղան զսպել ակնածանքը տեղի բնաշխարհի արվեստաշնորհ ներուժի հանդեպ£ «Նկարիչների» այդ փողոցում դրկիցներ էին երբևէ եղել հայ պատմական նկարչության ժանրի «առաջնեկ» Վարդգես Սուրենյանցը, իմպրեսիոնիզմի «պիոներ» Վահրամ Գայֆեճյանը, Սարյանի հետ միասին մեր ազգային արվեստի գեղագիտական ըմբռնումները վերաիմաստավորած, ոսկերիչների հայտնի ընտանիքից սերող Հակոբ Կոջոյանը, հռչակավոր զինագործներ Չիֆթալարյանները£ Ավագներից մեկը հպարտությամբ մանրամասնեց Ղրիմի պատերազմի (1953-56 թթ.) օրերին թուրք հրոսակներից Ախալցխան ազատագրած Սուրենյանցի հոր` ավագ քահանա Հակոբի հերոսական սխրանքը£ Դեռևս 3 տարեկանում նկարելու բնատուր ունակություններն ի հայտ բերած Վարդգեսի մասնագիտական կոչման «կնքահայրն» է դառնում Հովհաննես Այվազովսկին£ Սիմֆերոպոլում նշանակում ստացած Հակոբ Սուրենյանցի 7-ամյա որդին, Այվազովսկու ընտանիքի հետ Բախչիսարայ ճամփորդելուց հետո, տունդարձին հիշողությամբ այնպես է պատկերում իրեն առանձնակի գայթակղած նշանավոր Արցունքի շատրվանը, որ մեծ ծովանկարիչը հիացմունքով հաստատում է նրան վերապահված ապագան կերպարվես տում£ Հոր կամքով` 1870¬ին մեկնում է Մոսկվա` Լազարյան ճեմարանում ուսանելու£ 5 տարի հետո, ճեմարանի մանկավարժական խորհրդի որոշմամբ, տեղափոխվում է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարան£ 3 տարի ճարտարապետություն սովորելով` մեկնում է Մյունխեն, ուսանում տեղի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցում` անսալով հոր խնդրանքներին£ Բայց 1880¬ին կայացնում է վերջնական վճիռը` հիմնովին նկարչությանը նվիրվելու և Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին փոխադրվում (Ֆրից Կաուլբախի արվեստանոց)£ «Ես նկարիչ եմ և չեմ ուզում ընկնել երկու բանի ետևից,¬ հաստատակամ պարզաբանում է իր ընտրությունը հոր «պատգամախոս» Գրիգոր Խալաթյանին Սուրենյանցը£¬ Ես դիլետանտ չկամիմ լինել նկարչության մեջ£ Վերջապես, դեպի ճարտարապետությունը չունիմ այն համակրությունը, այն ձգտումը, որ կարողանամ ինձ համար ստեղծված դժվարությունները հաղթահարելով ավարտել»£ Նյութական զրկանքների գնով շարունակում է ուսումը Գեղարվեստի ակադեմիայում և իր աշխատանքների վաճառքից ստացած գումարով, հետևելով Օտտո Զեյտցի խորհրդին, մեկնում Իտալիա£ Նկարելու ճշգրտությամբ, ձևերի հաստատուն կառուցվածքով, ձեռքի վստահությամբ են աչքի ընկնում վենետիկյան էտյուդները, վաղ Վերածննդի շրջանի քանդակագործ Վերոկիոյի քանդակած Կոլեոնեի հուշարձանից կատարած նկարը, «Վենետիկի տեսարանը» և «Վենետիկի ջրանցքը» ջրաներկ աշխատանքները£ Սբ. Ղազար կղզում, Մխիթարյանների գրադարանում ուսումնասիրում հայ գրչության արվեստը, մանրանկարչությունը:

Լոռու հովվերգական գեղակերպարը

Նկարչի տան մեծ ցուցասրահում, «Լոռվա ձորում» նորաստեղծ շարքով հոբելյանական հանդիպման է հրավիրում իր արվեստի երկրպագուներին Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը` Թաթոսը£ Առաջին իսկ պահից այցելուներին հոգեպես ջերմացնելով հյութեղ գույների թանձր հրավառությամբ` անեզր կենսասիրությամբ է վարակում չնաշխարհիկ Լոռվա իր գեղանկարչական տեսիլքի տիրույթում հայտնվածներին£ Հովվերգական ակնհայտորեն չափազանցված լավատեսությամբ պատկերելով Ամենայն Հայոց բանաստեղծ` Հովհաննես Թումանյան ծնած դժնագեղ բնաշխարհի կուսական թովչանքը` Թաթոսը գեղագունազարդ կենսախնդությամբ է մատուցում թե° գարնանային ծաղկունքը, թե° աշնանային ու հատուկենտ ձմեռային տեսարանները, թե° Հրանտ Մաթևոսյանի բնօրրան սարսափազդու Ահնիձորը£ Վերջինիս դրդապատճառը, կարծում եմ, մտերիմ բարեկամ տաղանդավոր գրողի հանդեպ պահպանվող հոգեհարազատությունն է, ինչն ակնառու է հատկապես գրեթե անճանաչելի նրան պատկերող կտավում£ «Լոռվա ձորում» պատկերաշարին համադրված վաղ շրջանի մի քանի կտավների ¥«Մեֆիստոֆել»-1991, «Մտորում»-1998, «Երկխոսություն»-1992¤ տպավորությամբ` ենթադրում ես, որ մարդկանց, բնությունն ու իրերը յուրահայաց գունազարդելու հակումն ի հայտ է եկել Թաթոսի ստեղծագործության վերջին շրջանում£ Նույնիսկ 2010-ին վրձնած «Խաչից իջեցում»-ն է այդ մասին վկայում£ Կոլորիտային իմաստնությամբ 7 տասնյակից ավելի ¥ըստ երևույթին` ծննդյան տարիներին համահունչ¤ աշխատանքներում ինքնաբերաբար առանձնանում է արվեստագետ անհատին ցայտուն ներկայացնող «Դիմանկարը» ¥2009¤£ Հոբելյանական այս ցուցադրության կատալոգի «օգնությամբ» ինձ համար լիովին պարզաբանվում է Լոռվա վրձնահարվածներում առկա ներբողային միօրինակության գաղտնիքը£ «Լոռվա ձոր» հայրենակցական միության ¥նախագահ` Սերգո Երիցյան¤ և Ախթալայի քաղաքապետարանի ¥քաղաքապետ` Հայկազ Խաչիկյան¤ նախաձեռնությամբ, հետևելով Մարտիրոս Սարյանի հնամենի ¥1952 թ.¤ օրինակին, ճանաչված 15 նկարիչների խումբ է մեկնում Լոռի` նորովի նշանավորելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-րդ տարեդարձը£ Լոռվա բնաշխարհն այնքան է գերում Թաթոսին, որ նա կրկնայցելություններով ինքնակամ ընդարձակում է նախանշված երթուղիները Դսեղից Մոտկոր, Օձուն, Հաղպատ, Ախթալա և Շամլուղ£ Անմիջական զգացողություններն անդրադարձնող քսանից ավելի կտավներով ներկայանալով Ախթալայի եկեղեցու շրջակայքում կազմակերպված ժողովրդական տոնախմբության հազարավոր մասնակիցներին` այնուհետև ամբողջացնում է բնությունից, Թումանյանից ու Մաթևոսյանից քաղած բազում տպավորությունները շուրջ 70 բնանկարներով£ Զարմանալի բեղուն աշխատասիրությամբ շարունակում է Թաթոսը ստեղծագործել` 2010-ին արդեն երկու տասնյակ նոր կտավներ հեղինակելով տարբեր թեմաներով£ Իր օրինակով, կարծես, եռանդուն ներշնչանք փոխանցելով ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մերօրյա ուսանողներին, որոնց դեկորատիվ կիրառական արվեստին նկարչի տան այցելուները ծանոթանում են երկրորդ հարկի ցուցասրահում£ 1965-ին ավարտելով նույն կրթօջախում ուսումնառությունը, Թաթոսն ուշագրավ ճանապարհ է անցել£ Այժմ անդամակցում է ոչ միայն Հայաստանի նկարիչների միությանը, այլև արվեստի միջազգային ընկերակցությանն ու պրոֆեսիոնալ նկարիչների միությանը ¥UNESCO¤£ Հայրենիքում և արտերկրի տասնյակ երկրներում ճանաչում է գտել մի շարք անհատական ցուցահանդեսներով, նաև` մասնակցությամբ 7 միջազգային հեղինակավոր պատկերահանդեսներին£ Հուսանք, որ Թաթոսի կրթօջախի նոր սերնդի շնորհալի սաներն էլ ոչ պակաս ձեռքբերումներ կարձանագրեն իրենց կայացման ընթացքում արդի հայ կերպարվեստում£ :

ՆԱՆԵ Ավա՞րտ, թե՞շարունակություն

Հարցեր... հարցեր... Դրանք խճճվում են մեր գլխում, ընկնում ոտքերի տակ, ստվերի պես կրնկակոխ հետևում մեզ մեր մանկության օրերից սկսած ու անհանգիստ անում մեր կյանքը, քանի դեռ չեն ստացել իրենց պատասխանները... Ինչու՞, ինչպե՞ս, որտեղի՞ց, ու՞ր... Բայց որքան ձգվում է կյանքի ուղին , այնքան կամաց-կամաց պակասում են` ճիշտ, թե սխալ պատասխաններ գտած, քիչ, թե շատ հանգիստ տալով թե մեզ և թե իրենց... Միայն մեկը մեզ չի թողնում երբեք ու դեռ գնալով ավելի ու ավելի է փոթորկում մեր միտքն ու հոգին. ի՞նչ կա կյանքի սահմանից այն կողմ, կյանքի ավարտը վե՞րջ է, թե՞... շարունակություն:

Տեսիլք

Երևան…. 70-ականի կեսերին էր…օգոստոս ամիսն էր, շոգ օր. մենակ էի իմ արվեստանոցում: Աշխատելու տրամադրություն չունեի և նստել էի` մտքերի մեջ ընկած:

Կենսաթոշակային ճգնաժամն «անկառավարելի»

Կենսաթոշակային վճարումների համար ամերիկյան նահանգներին պակասում է տրիլիոն դոլար£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` այդպիսի եզրակացության հանգել են սոցիալական ծրագրերի հնարավորություններն ուսումնասիրող Կենտրոնի մասնագետները£ Կենտրոնի զեկուցումը վերաբերում է կենսաթոշակային ապահովագրման, թոշակառուների բժշկական ապահովման և նմանատիպ այլ ծրագրերին£ 2007 թ. Նահանգների բյուջեով 2,4 տրիլիոն դոլար էր նախատեսված այդ ամենի համար, իսկ ապագա վճարումները հաշվարկված էր 3,4 տրիլիոն£ Իսկ մարզերի, քաղաքների տեղական իշխանութ յունների հաշվարկները ենթադրել են տալիս, որ այդ գումարը նշանակալիորեն պակասելու է£ - Ակնհայտ է, որ լուրջ խնդիր կա, բայց այն կարող է լուծվել բավական համեստ չափերով,¬ պարզաբանել է «Պյու Կենտրոնի» տնօրեն Սյուզան Յուրենը£¬ Եթե նրանք ոչինչ չանեն, սպասեն, վերջնահաշվում ստիպված կլինեն առնչվել «անկառավարելի» ճգնաժամի հետ£ Նման ճգնաժամի կանխման հնարավոր միջոցներ կարող են լինել սոցիալական ծախսերի նվազումը, հարկերի բարձրացումը և կառավարական ծառայությունների կրճատումը£ «Պյու Կենտրոնի» հետազոտությունը նաև նահանգների վարկանիշերն է ճշտել£ Պարզվել է, որ Ֆլորդիա, Այդահո, Նյու Յորք,Հյուսիսային Կառոլինա և Վիսկոնսին նահանգները 2008 թ. կարող էին լիարժեքորեն ապահովել իրենց կենսաթոշակային համակարգը£ Համեմատաբար բարվոք վիճակում է եղել Իլինոյս նահանգը, որտեղ կենսաթոշակային համակարգն ապահովվել է ընդամենը 54 տոկոսով£ :

Բրիտանիան` չինական լրտեսության ցանցում

Բրիտանական MI-5 գաղտնի ծառայությունն անգլիական բիզնեսի առաջատարներին նախազգուշացրել է, որ Պեկինը համակարգչահենների ու սեռական նենգասպառնա լիքների միջոցով փորձում է կորզել նրանց գաղտնիքները£ Նախկինում նման մեղադրանքներ վերագրվում էին ռուսներին, սակայն, դատելով MI-5 զեկույցից` հիմա Լոնդոնի համար լրտեսական գլխավոր սպառնալիքը չինացիներն են£ Պեկինը, բնականաբար, այդ զեկույցը հիմնազուրկ է համարել£ Փաստաթղթի հեղինակները բրիտանական հակահետախուզության աշխատակիցներն են£ Ի դեպ, այդ փաստաթուղթը հանելուկային խողովակներով հայտնվել է Sunday Times թերթի էջերում£ Զեկույցում ասվում է, որ չինական հետախուզության լրտեսները էլեկտրոնային լսող սարքեր են տեղադրել, ինչպես նաև գիշերները թափանցել են բրիտանական ընկերութ յունների տնօրենների գրասենյակներ` նրանց առևտրային գաղտնիքները ձեռք գցելու համար£ Այդ նպատակի համար տարածված մեկ այլ եղանակ է և «մեղրաթակարդը»` երբ համակրելի ինչ¬որ տիկին գայթակղում է գործարարին, ապա նրանից ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության կամ ռազմական հետախուզության համար անհրաժեշտ տեղեկություններ «դուրս քաշում»£ Իսկ ինչո՞ւ են չինական հատուկ ծառայություններն այդքան հետաքրքրված առևտրային գաղտնիքներով£ Անգլիայի աուդիտորական ֆիրմայի գլխավոր խորհրդական Մարտին Ջորդանը դա բացատրում է այսպես. - Եթե բրիտանական ֆիրման փորձում է ընկերություն կամ այլ կազմակերպություն գնել, դիցուք` հողեր Չինաստանում, ապա չինացիները գործադրում են հնարավոր բոլոր միջոցները` գործարքի մանրամասներն իմանալու և պարզելու, թե բրիտանական ընկերությունը հատկապես որքան գումար է պատրաստ վճարել դրա համար£ Ամենատես Պեկինի տեսադաշտից չեն վրիպում անգամ իրավաբանական և այլ կազմակերպություններ, որոնք նույնիսկ չնչին հետաքրքրություններ ունեն Չինաստանում£ Բրիտանական գաղտնի ծառայության զեկույցին արձագանքել է Չինաստանում հրատարակվող Global Times թերթը£ Այնտեղ տպագրված հարցազրույցում զինվորական ռազմավարության մասնագետ Դայ Սյույն ասել է, որ դա հորինվածք է. ոչ ճիշտ տեղեկատվությունն արևմտյան տերությունների կողմից օգտագործվում է` Չինաստանը վարկաբեկելու նպատակով£ Իրականում Չինաստանն է լրտեսության զոհ, և Արևմուտքն է նրանից գաղտնիքներ կորզում` խիստ զարգացած տեխնոլոգիաների օգնությամբ£ :

Կվճարեն երկրպագուները

Նույնանուն երգչին պատկանող «Ֆիլիպ Կիրկորով պրադակշն» ՍՊԸ¬ն, պարզվում է` 10 հազար դոլար պարտք ունի£ Պարտատերն էլ` «Լիգալ Ֆիլդ» իրավաբանական ֆիրման, եզակի հնարավորություն է ընձեռել. Ֆիլիպի տաղանդի յուրաքանչյուր երկրպագու կարող է երգչի Ընկերության հանդեպ ամբողջական կամ մասնակի պահանջի իրավունք ձեռք բերել£ Ներկա պահին Ընկերության հիմնադիր կապիտալի ամբողջ` 100 տոկոսը, պատկանում է Ֆիլիպ Բեդրոսովիչին£ Իսկ պարտքը կարելի է վճարել` բելոռու սական ֆիրմայի հետ պայմանագիր կնքելուց հետո£ Փաստորեն` վաճառքի է հանվել... Կիրկորովի պարտքը£ Եվ բռնագանձումներով զբաղվող ընկերության ավագ իրավաբանը հայտարարել է, որ պարտքը գնելու համար առայժմ միայն նախնական դիմումներ են ընդունվում, որովհետև չի բացառվում վաճառքն աճուրդով իրականացնելու տարբերակը (տեղեկացրել է arvo-ua¬ն)£ Պարտքը կուտակվել է Ֆիլիպի ամառային շրջագայությունից. կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսներին վճարելը երգիչն իր հոգսը չի համարել£ Իսկ փոխադրամիջոցները, բնականաբար, իրենց մատուցած ծառայության դիմաց կուտակված 10 հազար դոլարից չեն կարող հրաժարվել£ Կիրկորովն, իհարկե, չի ցանկացել մեկնաբանել ստեղծված բարդ իրավիճակը£ Երևի հույսն իր երկրպագուներն են. ինչ¬որ մեկը կամ ոմանք կվճարեն, էլի¯£ :

«Վրիժառություն» միլանական ձևով

Սուրբ Վալենտինի` սիրահարների օրը Իտալիայում նշանավորվել է ռասսայական ատելության դրսևորումներով£ Միլանում զանգվածային անկարգությունների պատճառ այս անգամ հանդիսացել է 19-ամյա եգիպտացու սպանությունը£ Սպանությունը կատարվել էր լատինական Ամերիկայից եկվորներ տեղափոխող ավտոբուսում նախորդ օրը տեղի ունեցած խոսքակռվից հետո£ Սպանության վայրում «արյան վրեժ» գոչյուններով հավաքվել են մի քանի հարյուր աֆրիկացիներ` լատինական թաղամասում ծեծուջարդ սկսելով£ Նրանք վնասել են 17 ավտոմեքենա, պայթեցրել 5 խանութ և, տեղական լրատվամիջոցների պնդումներով` «սկսել են հետապնդել պերուացիներին ու էկվադորցիներին»£ Ոստիկաններին հաջողվել է կարգուկանոն հաստատել միայն հաջորդ առավոտյան£ 46 ձերբակալվածների մեծ մասն աֆրիկացիներ են եղել, որոնց կեսից ավելին չի ունեցել Իտալիա մտնելու թույլտվութ յուն£ Իտալական ԶԼՄ¬ները հայտարարում են, որ այդ վայրում մշտապես առկա է ռասսայական անհանդուրժողականության մթնոլորտ` Աֆրիկայից ու լատինական Ամերիկայից ներգաղթածների միջև£ Իրավիճակին շատ ավելի սուր գնահատական է տվել Միլանի քաղաքապետը` նշելով, որ իր ղեկավարած քաղաքի որոշ թաղամասեր հիշեցնում են «վայրի Արևմուտքը»£ :

Խելագարը խաբել է անվտանգության ծառայությանը

Հոգեկան անհավասարակշռություն ունեցող կանադացին կարողացել է մոլորեցնել Օլիմպիադա-2010¬ի անվտանգության ծառայության աշխատակիցներին և մոտենալ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին£ Այս մասին անցյալ շաբաթ տեղեկացրել է CTV¬ն` հղում կատարելով Օլիմպիական խաղերի ԱԾ ղեկավար Բադա Մերսերին£ Միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ£ Օգտվելով առիթից, որ միջոցառման պաշտպանությունն ապահովող ոստիկաններն զբաղված են բողոքողներով, 48-ամյա մի կանադացի հավատարմագրման կեղծ քարտ ցույց տալով մոլորեցրել է պահակախմբերի£ Վերջին կետում նրան նույնիսկ ստուգել են` հետը զենք չտանելու համար և թույլատրել են տրիբունա բարձրանալ£ Այդպիսով նա մոտեցել է Բայդենին` 12 շարք հեռավորությամբ£ Սակայն հատուկ կարևոր հյուրերի բաժանմունքի պահապանները «խիզախ խաբեբայից» փաստաթուղթ են պահանջել և իսկույն գլխի ընկել, որ նրա ներկայացրած հավատարմագիրը կեղծ է£ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը Բայդենի երկրպագուներից է և ցանկացել է ընդամենը... մոտիկից տեսնել նրան£ Իսկ ոստիկանությունում արդեն հստակեցրել են, որ այդ կանադացուն մեղադրանք առաջադրել չեն կարող. նրան տեղավորել են հոգեբուժարանում£ :