ԽԱՌՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Անկշտությունը, հատկապես Ամանորից առաջ, միակողմանի ու միանշանակ ընկալում ունի… Թեպետ անցնող տարեավարտին մի քանի օր դեռ կա, ու ներկայում առավելապես սպասվող կերուխումի բուռն նախապատրաստական աշխատանքներն են իրենց ողջ ծավալով ընթանում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ տանտիրուհիներին ամեն դեկտեմբերի 31-ին ուժասպառ անող «սեղան գցելու» արարողության ավարտին ամեն ինչ կրկին ավանդական ձևն ու տեսքն է ունենալու:

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների: Շնորհավորելով հրավիրյալներին` գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ, Հանրապետության նախագահը լավատեսություն հայտնեց, որ համընդհանուր ճգնաժամը Հայաստանը հնարավորինս նվազագույն կորուստներով է հաղթահարելու:

Անցնող տարվա գլխավոր իրադարձությունը

Անցնող 2008 թվականի գլխավոր իրադարձությունը, որն իր ազդեցությունը թողեց և դեռ թողնելու է համաշխարհային քաղաքական կլիմայի վրա, այս օգոստոսի 8-ին, Պեկինի օլիմպիական խաղերի բացման հիշարժան օրը, Վրաստանի ձեռնարկած հարձակումն էր Հարավային Օսիայի վրա:

Հա՞ որ..

ՈՐՔԱՆ էլ մեր օրերում երկրորդական համարվի, միևնույն է, այսպես թե այնպես Ամանորի կարևորագույն խորհրդանիշը կանաչ եղևնին է: Սակայն գոնե Ամանորին սոցիալական շերտավորում կոչվող երևույթը չպետք է նկատվեր, բայց միևնույն եղևնին արդեն լիովին ամփոփում է հանրության ընթացիկ ու սպասվող նյութական հնարավո րությունները:

ԼԵԶՎԱԿՌՎԻ ՆՈՐ ԱՌԻԹ

Եվս մի 5-6 օր, և 2008 թվականն իր վայրիվերումներով կանցնի պատմության գիրկը:

Տարեմուտի հյուրասրահ «Հավատում եմ ու վստահում եմ»

Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ - Եթե փորձենք ամփոփել, ինչպիսին էր անցնող տարին` կուսակցության համար£ - 2008¬ը նախ և առաջ ընտրական բուռն գործընթացների տարի էր£ Հատկապես ՀՀ նախագահի ընտրություններին կուսակցությունը պատրաստվում էր ավելի վաղուց և հաջողությամբ հանձնեց նաև իր այդ «քննությունը»£ Բացի ընտրություններից, կուսակցական շինարարությանն առնչվող բազում օպերատիվ այլ խնդիրներ ենք լուծում, որոնք, իհարկե, ընթացիկ աշխատանքներ են մեզ համար£ Կուսակցության ձեռքբերումներն ակնառու են, սակայն ժամանակը միշտ նոր խնդիրներ է առաջադրում£ ՏԻՄ ընտրություն ներում նույնպես ՀՀԿ¬ն ունեցավ բավական լավ արդյունքներ և° մարզերում, և° Երևան քաղաքում£ Իհարկե, ընտրություններում ձեռք բերված արդյունքներն ավելի շատ պարտավորեցնող են, որովհետև դրանք ոչ միայն լիազորություններ են տալիս, այլ ամենից առաջ պարտականություններ են, որոնք, կարելի է ասել` մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից են£ ՀՀԿ ստանձնած համընդհանուր պատասխանատվության մյուս բաղադրիչը ՏԻՄ ընտրություններում մեր կուսակցության աջակցությունը վայելող և անկուսակցական համայնքապետերի նախընտրական խոստումներն են, որոնց իրագործումը նույնպես մեր առաջնահերթություններից է£ Եվ առաջիկա տարիներին մենք պարտավոր ենք կուսակցության գործունեության շրջանակներում միասնաբար կյանքի կոչել այդ ծրագրերը ևս£ Երկրի Նախագահի, Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններում արձանագրված անվիճարկելի հաղթանակները մենք համարում ենք ժողովրդի գնահատականը£ Իսկ մարդկանց վստահության հետ հաշվի չնստել չի կարելի. հենց այս տրամաբանությամբ կազմակերպում ենք մեր ընթացիկ աշխատանքները` չշրջանցելով մանրուք թվացող որևէ մանրամասն£ Մի խոսքով, 2007-2008¬ը դրական փոփոխություններով հագեցած տարիներ էին, և փառք ու պատիվ մեր կուսակցության կառույցներին ու անդամներին, ընկերներին, մեր համակիրներին ու համախոհներին, բնակչությանը, ովքեր աջակից են եղել մեզ իրենց քվեներով, խորհուրդներով£ Դրանք քաղաքական կուսակցությունների կայացման համար շատ կարևոր քաղաքական գործընթացներ են, որտեղ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը կարողացավ հաղթահարել և լուծել իր առջև դրված խնդիրները, ստանձնեց ամենակարևորը` պատասխանատվության բեռը` մտահոգված պետության կայացմամբ, ազգի ճակատագրով, տնտեսության զարգացմամբ և ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմամբ:

ԱԶԳԱԿԵՐՏՈՒՄԻ ՍՐԲԱԶԱՆ ԴԱՐԲՆՈՑ

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ Սփյուռքի նախարար Սիրելի հայրենակիցներ, Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2009 թվականը մեր Հայրենիքի և Ձեզ համար լինի խաղաղության, կայունության, հաջողությունների և բոլոր սպասումների իրականացման տարի:

ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈ վարչության պետ, գեներալ-մայոր Երևի թե միայն անցնող տարիների հրաժեշտն է, որ չի տխրեցնում: Պատճառը Նորը դիմավորելու ուրախությունն է. նորը սկիզբ է, իսկ լավ սկիզբը` նույնպիսի շարունակության երաշխիք:

Քաղաքական տարեմուտ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ինձ և իմ բոլոր գործընկերներին, այն քաղաքական գործիչներին, ովքեր ձևավորում են հայաստանյան քաղաքական դաշտը, մաղթում եմ համառ և հետևողական լինել` քաղաքական մշակույթը ներկայացնելիս, չկորցնել հասարակության հետ կապը` երկրի ու ժողովրդի շահերը վեր դասելով նեղ անձնականից:

Օսմանյան «մտատանջության» և ցեղասպանության առերեսումը

Ցեղասպանության փաստի վերաբերյալ վերջերս Թուրքիայում ծայր առած խլրտումները, հիրավի, տարակարծությունների տեղիք են տալիս£ Կարծել, թե օսմանցիների մեջ դարերի ընթացքում կարծրացած հայատյացությունից հետո խիղճն է արթնացել, ու այդ պատճառով մեր հարևանները իրենց հանցանքը պետական մակարդակով ընդունելու նախանվագ են հնչեցնում` ծայրահեղ լավատեսական և նույնիսկ անհեռատես կլինի£ Աշխարհաքաղաքական խաղերի բովում կոփված թուրքական դիվանագիտական միտքը միշտ աչքի է ընկել իր ճկունությամբ և «թացավուն» իրավիճակներից չոր դուրս գալու վարպետությամբ£ Հետևաբար, այսօրինակ զարգացումների դրդապատճառն ավելի խորքային ու տարապայման է£ Առաջնահերթ նշենք` թուրքերին վերստին չի դավաճանում քաղաքական հոտառությունը. կանխազգալով, որ ԱՄՆ¬ը, ինչ¬ինչ հանգամանքներից ելնելով, կարող է և ճանաչել ցեղասպանության փաստը, առաջ է ընկնում վաղեմի դաշնակցից` ինքը նմանօրինակ նախապատրաստություն տեսնելով£ Գերտերության կողմից ցեղասպանության ճանաչումից հետո շղթայական ռեակցիայի սկզբունքով` շատ երկրներ կհետևեն այդ օրինակին, և ի վերջո, Թուրքիան էլ ստիպված կլինի մեղանչել£ Իսկ մինչ ուրիշին հետևելը, նման քայլի գնալով, նրանք կբարձրացնեն իրենց միջազգային վարկանիշը£ Ասել կուզի` մենք, մեր հոժար կամքով` մեծահոգաբար ընդունում ենք մեր նախնյաց ոճրագործությունը£ Եթե մի ժամանակ Թուրքիո պետական այրերը, հերքումից բացի, արդարացուցիչ այն պատճառաբանությունն էին վկայակոչում, թե թուրք հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշտվել այդ փաստի հետ, ապա այժմ նրանց մտավորականների մի ստվար բանակ հրապարակավ ներողություն է խնդրում հայ ազգից£ Իսկ մտավորականությունը, սովորաբար, ազգային մտածողությունն ուղղորդողն է, և հիմա հայերի ներողամտությունը հայցողների թիվն աճում է օրեցօր£ Նշանակում է` հարկ եղած դեպքում «արդարալլուկ» հարևանը, առանց որևէ դժվարության, ի զորու է հաշտվել վերոնշյալ մտքի հետ£ Այս առումով ուշագրավ է նաև քաղաքագետ Անուշ Սեդրակյանի տեսակետը. - Եվրամիությանը անդամակցելու պատճառով` Թուրքիային անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ տնտեսական, քաղաքական հարաբերություններ£ Նրանց պետք է աշխարհին ցույց տալ` իրենց հանրությունը արձագանքում է այդ քաղաքականությանը£ Ի վերջո քաղաքական թուրք մեկնաբաններից մեկն էլ վերջերս ասեց, որ իրենք էլ հարմար առիթ են փնտրում այդ հարաբերությունները ստեղծելու£ Ավելին` Ա. Գյուլը, ցեղասպանության մասին խոսելիս, հայտարարում է, որ Թուրքիան պատրաստ է վճռական քայլեր անել, թեև վարչապետ Էրդողանը հակադարձում է, որ իրենք հանցանք չեն գործել, որպեսզի ներողություն խնդրեն£ Կամ էլ մեջլիսից է հնչում հերթական վայնասունը. բա չեք ասի, Գյուլի մայրը հայ է, և դրա համար էլ հայանպաստ քաղաքականություն է վարում£ Ա°յ քեզ հրա¯շք. նախագահին ընտրեցին, անցավ մոտավորապես երկու տարի, նո՞ր որոշեցին պեղել վերջինիս արմատները£ Իհարկե, այս «խաղերը» քաղաքական քողածածկույթ են. թե իրբ իրենց երկրում գործում է ազատամտությունն ու ժողովրդավարությունը, ուստի չեն կոծկում նույնիսկ պետական մակարդակի հասնող տարակարծությունները£ Բացի այդ, արդարության հաղթանակի դեպքում առաջ է գալիս հողերի վերադարձման խնդիրը, իսկ մենք գիտենք` մեր պատմական հայրենիքում 7 միլիոնից ավելի քուրդ է ապրում£ Ակամայից հարց է առաջանում… փաստորեն, Թուրքիան այդ քայլով և° իր միջազգային հեղինակությունն է փորձում բարձրացնել, և° ինչ¬որ չափով մեր հիմնախնդրի լուծման ուղիներ է որոնում£ Ինչ խոսք, սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից£ Սակայն հարկավոր է, որ մեզանում մանրակրկիտ ուսումնասիրության և քննարկումների թեմա դառնան և այսօրինակ նուրբ հարցերը£ :

Ամենամյա խորհրդակցություն

ՌՀԴ համատեղ միջոցառումներին նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված ամենամյա հերթական խորհրդակցութ յունը, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները, ծրագրվեցին հետագա անելիքները:

Կոչեմ ապրողաց Գրեղեն կոթող

Արցախյան գոյամարտը բյուր բազում կյանքեր խլեց, բայց նաև հերոսներ ծնեց` անմահությանը հանձնելով անունները խիզախ նահատակաց, ովքեր վասն հայրենյաց` զոհասեղանին դրեցին ամենաթանկն ու անփոխարինելին… Բայց նրանց անունները` հավերժին ի պահ, սերունդներին փոխանցել է պետք:

Հայրենանվեր ու ազգաշահ

ՀՕՄ¬ի Դավթաշենի մասնաճյուղը 2002 թվից ղեկավարում է «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինը` Սուսաննա Թովմասյանը£ Մասնաճյուղը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը:

ՍԵՐ` ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ

Սեր` մարդու հանդեպ. եթե հակիրճ, ապա այսպես կարելի է ձևակերպել Ֆելիքս Բախչինյան մտավորականի սերմանածը£ Ու այդ սերը հենց իր էությունից է հորդում` համակելու շրջապատողներին£ Ինչպես մի առիթով (կատակով ,թե լուրջ) նկատեց գրողի ակնարկային հերոսներից մեկը` գրելով մարդու մասին, Ֆ. Բախչինյանը նաև պարտավորեցնում է դառնալ կամ մնալ այնքան շիտակ ու արդարամիտ, որպիսին Ֆելիքսն է ճանաչել քեզ£ Պատահական չէ, որ հատկապես Նանսենի անվամբ նա կնքեց իր ստեղծած հիմնադրամը. մեծ մարդասերի, հայերիս մեծ բարեկամի գործն ու հոգու կրակները նա իր հեղինակած գրքերով ու նաև «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալներով է բաշխում բոլոր նրանց, ում կեցվածքում, ում կենսագրության մեջ լուսավոր կետեր է հայտնաբերում£ Իսկ մարդկանց ճանաչելու ու գնահատելու արվեստը մեր գրչընկերոջ համար նույնպես բնատուր է` ինչպես ամեն ինչի մեջ լավը որոնելու եզակի ունակությունը£ Եվ բեղուն իր գրչով ու հետևողականորեն, հոգու ձայնին ունկնդիր` Ֆելիքս Բախչինյանը շարունակում է ստեղծագործությունների էջերում պահ տալ իր իսկ որոնած, սեփական հայացքով (բայց` ոչ հայեցողաբար) գտած մեր ժանակակիցների կերպարները£ Նրա համար անկարևոր չեն երբևէ ասված անկեղծ խոսքը կամ շատերին անհաղորդ թողած որևէ արարք£ Վկայությունը բազում այն գիրք-գրքույկներն են, լրագրային այն հրապարակումները (ի դեպ` նաև «Ավանգարդ» թերթում), որոնք «Ձոն մարդեղենի» խորագիրը կարող էին կրել£ Պատահական չէր, որ նորերս նրա հեղինակած` մեկ տասնյակից ավելի գրքերի շնորհանդեսը ոչ այլուր, քան Արարատյան թեմի առաջնորդարանում էր կազմակերպել. այն էլ` թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռնարկմամբ£ Բազմամարդ սրահում հավաքված նույնիսկ միմյանց անծանոթ մարդիկ այդ երեկո իրենց բարեկամներով շրջապատված էին զգում£ Իսկ շնորհանդեսի հերոսը այդօր նույնպես փորձում էր ընդհատել մեծարանքի խոսքերն իր հասցեին£ Եվ հրատարակված գրքերն էլ, հյուրընկալ տանտիրոջ առատաձեռնությամբ նվիրում էր բոլոր ցանկացողներին£ Ոչ այն նպատակով, որ ընթերցող էր որոնում, այլ` որպեսզի հնարավորինս շատերն իր հերոսներին ճանաչեն այնպես, ինչպիսին նրանց տեսել է Ֆելիքս Բախչինյանի մարդասեր հայացքը£ Առողջ եղի°ր, սիրելի բարեկամ ու Ամանորը թող ստվարացնի այն մարդկանց շարքերը, ում հոգիներում դու նորից գտնելու ես քո որոնած լույսը£ :

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մեդեղին դյութել էր անմեկին հմայքով ու ծովացել ունկնդիրների հոգում£ Երաժշտությունը հույզեր էր փոխանցում£ Հույզերը մի պարմանուհու, ով առաջին անգամ էր հանրությանը ներկայանում մենահամերգով£ Ինքնահաստատման ճանապարհի սկիզբն էր խորհրդանշում երիտասարդ դաշնակահարուհու անդրանիկ բեմելը£ Այցեքարտ` ԱՇԽԵՆ ՀԱՅԿՈՒՆԻ. 2001¬ին ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և ուսումը հաջողությամբ շարունակել Կոմիտասի անվան Կոնսերվատո րիայում£ Հիմա արդեն սովորում է ասպիրանտուրայում` պրոֆեսոր Սվետլանա Դադյանի խմբում£ Աշխենը ջերմորեն ու գնահատանքով է խոսում սիրելի ուսուցչի մասին, ով իր գործի նվիրյալն է և մասնագիտական հմտություններին զուգակցել է մարդկային բարձր արժանիքները£ Ծայրահեղ խնամքով էր ընտրված համերգացանկը, և դասական երաժշտության հանճարներ` Բախի, Բեթհովենի, Չայկովսկու, Պլետնևի, Սատիի ստեղծագործությունները վերստին դյութում էին ներկաներին` Աշխեն Հայկունու վարպետ կատարմամբ£ Ինչպես ինքն է խոստովանում` Էրիկ Սատիի «Gnossiennes» ստեղծագործությունը ընտրել է` հմայվելով դրա ներքո Ուլյանա Լապադկինայի պարով£ Շնորհավորելով Աշխենին առաջին մենահամերգի առթիվ, մաղթում ենք ստեղծագործական մեծ հաջողություններ` արվեստի անդաստանում£ Թող տարեմուտին նրան հասցեագրված ծափողջույնները բյուրապատկեն արվեստաշխարհի ճանապարհի դժվարությունները հաղթահարելու կամքն ու վճռականությունը£ Արվեստն, իսկապես, պատահական փորձարարություն չի հանդուրժում. օժտվածությամբ միայն հնարավոր է ուղի հարթել, այն էլ` մեծագույն ջանքեր չխնայելու պայմանով£ Աշխեն Հայկունու պարագայում օժտվածության ու աշխատասիրության լավագույն ուղեկիցն է նաև անանց սերը` երաժշտարվեստի հանդեպ£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆ. գրող, երգիծաբան, «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր «Մարդը մի տիեզերք է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ամեն ինչն է դժվար:

Ազատ մտածողություն, երևակայության թռիչք

Վերջին տարիներին մեր կրթական արժեհամակարգը շատ կորուստներ կրեց£ Այդուհանդերձ, եղան կրթօջախներ, որոնք կարողացան պահպանել ավանդույթներն ու դիմագիծը£ Երևանի թեթև արդյունաբերության քոլեջը դրանցից մեկն էր£ Գալիք տարի քոլեջը տոնում է իր 80-ամյա հոբելյանը£ Այդ շրջանակներում արդեն մեկնարկել են տոնական միջոցառումները£ Այդօր Նարեկացու արվեստի միությունում կազմակերպված ցուցադրություն-ցուցահանդեսն ինքնատիպությամբ հիացրեց ներկաներին£ Քոլեջի տնօրեն Սերգեյ ՔՈՉԱՐՅԱՆԻ հավաստմամբ` նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու£ - Մեր ուսանողները մշտապես առանձնանում են աշխատասիրությամբ ու բնատուր շնորհքով£ Նրանց աշխատանքները ծրագրային նյութերի մոտիվներով են, որոնք էլ հարմարեցված են ժամանակակից նորաձևությանը£ Միջոցառման կազմակերպիչ, գեղանկարչուհի Դոնարա Մխիկյանը նշում է, որ քոլեջի ուսանողադասախոսական կազմի համատեղ ջանքերի շնորհիվ է ծնվել այս գեղեցիկ միջոցառումը£ Ուշարժան է, որ ուսանողներն իրենց աշխատանքները կատարել են աբստրակտ ոճով£ Իսկ ԿԳ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի հավաստմամբ` թեթև արդյունաբերության քոլեջը մեկ անգամ չէ, որ ներկայանում է այսպիսի գեղեցիկ ցուցադրումներով£ ¬ Այս քոլեջը թեթև արդյունաբերության ոլորտում ընդգրկված մասնագիտությունների հիմնական կրողն է£ Այս ներկայացումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԿԳ նախարարությունն ընդունում է բարեփոխումների ճանապարհով` հաշվի առնելով թե° գործատուի պահանջը, թե° աշխատաշուկայի խնդիրները£ Բոլորս համոզվեցինք, որ ուսանողները շատ հետաքրքիր ու բովանդակալից նյութեր էին նախապատրաստել, իհարկե` դասախոսների օժանդակությամբ£ Մենք տեսանք, որ քոլեջի սաների երևակայության թռիչքը սահմաններ չունի` սկսած շախմատի թեմայից մինչև ՎիվաՍելի լիցքավորման քարտերով զգեստների ձևավորում£ :

Տարեմուտի ղողանջներ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական և ՌԴ վաստակավոր արտիստ - Հոբելյանական խանդավառությամբ ու ստեղծագործական նվաճումներով լի էր անցնող տարին ստանիսլավցիներիս համար£ Փոքր և մեծ բեմերում խաղացվող ներկայացումների նկատմամբ հանդիսատեսային հետաքրքրության նկատելի աճով, ինչը վկայում է այն մասին, որ թատերական հերթափոխի դժվարին խնդիրը բարեհաջող հունով է առաջ շարժվում£ Օրավուր ավելանում է թե° մանուկների, թե° մեծահասակների համար մտահղացված բեմադրությունների ներկայացումների գրավչությունն ու հանրային պահանջարկը£ Ձեռքբերումներն ամրապնդելուն զուգահեռ եռանդուն որոնում ենք նոր թատերգություններ, որոնց թատերայնացմամբ կարտահայտենք մեզանում խմորվող ասելիքի կուտակումները XXI դարասկզբի մշակութային չափանիշներին համահունչ բարձր արվեստով£ Հիմա հստակեցնում ենք «Մորգանի խնամու» մեր երաժշտականացված մեկնաբանության մանրամասները և, հուսով ենք, շուտով հանձնել հանդիսատեսի դատին£ 2008¬ի կարևորագույն հաղթանակն ինձ համար, նաև` ողջ թատերախմբի, մեզանում թերագնահատված չեխովյան «Երեք քույր»-ի շռնդալից հաջողությունն էր Սանկտ Պետերբուրգի միջազգային թատերական փառատոնում, ԱՊՀ 16 բարձրակարգ թատրոնների մրցակցությամբ£ Խանդավառությունը, որով մեր մշտական տեղացի հանդիսատեսը ընդունում է յուրաքանչյուր նոր աշխատանքի առաջնախաղը, նոր թատերասխրանքների է մղում£ Բացառություն չէր տարեվերջյան պրեմիերան` Օստրովսկու հանիրավի անտեսված «Ուրիշի խնջույքում` խումհար» ներկայացումը, որում թափանցիկ երևակված է մեր վերաբերմունքը նորահարուստների նկատմամբ£ Ստեղծագործական ծրագրեր շատ ունենք 2009¬ում իրականցվելիք և լի ենք վճռականությամբ ու ռոմանտիկ ներշնչանքով դրանք կյանքի կոչելու համար£ Սրտանց ցանկանում եմ, որ տարին նոր վերելքներ պարգևի Հայաստանում գործող բոլոր թատրոններին£ Լիահույս, որ թատրոնի մասին խելամիտ օրենքի ընդունմամբ ոչ միայն ավելի բարենպաստ կդառնա ու պաշտպանված թատերարարման ողջ ընթացքը, այլև կկասեցվեն Մայր թատրոնի գլխատման անկանխատեսելի վտանգավոր, կործանարար հետևանքները£ Ամանորյա ջերմ բարեմաղթանքներս հղելով ողջ հայ ժողովրդին, կամենում եմ հատուկ երախտագիտությունս հայտնել «Ավանգարդ» շաբաթաթերթին, որի էջերում ներկա մշակութային կյանքը առավել ամբողջական ու խորքային անդրադարձ է մշտապես գտնում£ Եվ ցանկանում եմ, որ պահպանվի ուրույն դիմագիծը` հավատարիմ որդեգրած աշխատաոճին ու կրած անվանը, այսինքն մնա միշտ ավանգարդում` առաջամարտիկ, ով ճշմարիտ ճանապարհ է լուսավորում մնացած բոլոր ԶԼՄ¬ների, իր ընթերցողների համար£ Ամենայն բարիք, խաղաղ ու ապահով կեցություն ողջ հայ ժողովրդին, որի հուսալի ապագան ազգային համախմբման մեջ եմ տեսնում միայն£ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ - Բեղուն էր մեր եզակի մշակութային օջախի աշխատանքային առօրյան ողջ տարվա ընթացքում£ Գիտահետազոտական ուսումնասիրություններն իրեղեն արտահայտութ յամբ ամփոփվեցին հրատարակված տասնյակ գրքերում, որոնցից ամենանշանակալիցն, անշուշտ, քառամյա նախապատրաստական աշխատանքով ավարտին հասցված Ալբոմն էր` մեր օջախի ներսում խնամքով փայփայվող արժեքների համակարգված յուրատիպ այցեքարտը£ 59.960 այցելուներ հնարավորություն ունեցան սեփական գեղագիտական ընկալումը հարստացնել ու թարմացնել ընթացիկ և հոբելյանական ցուցահանդեսներում հանրությանը ներկայացված տարաբնույթ աշխատանքներով£ Ջուլիան Հովսեփյանի նվիրատվությամբ նկատելիորեն ավելացավ մեր մշակութային գանձարանի պարունակությունը, Թանգարանային ամենամյա գիշերվա հմայքը առավել կախարդական գույներով ներկայացավ ՀԹԳՄ համագործակցությամբ£ Որմնանկարների սրահը կրկին կենդանացավ դասական երաժշտության ելևէջներով` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի անցկացմամբ£ Ճապոնական Ուտագավա դպրոցի Ուկիյո¬Է փորագրարվեստի ցուցանմուշների մատուցումը աշխույժ հանդիսության նշանակություն ստացավ£ Ավաղ, սպասվածից քիչ հրապարակային ուշադրության արժանացավ տարվա վերջին ցուցահանդեսը` կազմակերպված սերունդներ կրթած մեր մեծանուն արվեստագետ Հակոբ Կոջոյանի ծննդյան 125¬ամյակին£ Այդուհանդերձ, լավատես ենք մնում, քանզի վերականգնվել է հասարակության հետաքրքրությունը գեղարվեստի նկատմամբ£ Եվ էլ ավելի կսրվի, որովհետև հատկապես «Ավանգարդ»¬ի էջերում պարբերաբար պատշաճ լուսաբանվում է պատկերասրահի յուրաքանչյուր միջոցառում` խթանելով համընդհանուր մշակութային զարգացման առաջխաղացմանը£ Հուսով եմ, մեր համագործակցությունն ի նպաստ հոգևոր-մշակութային համազգային զարթոնքի անխախտ կմնա£ Եվ մաղթում եմ արվեստասեր հանրությանը, ողջ հայ ժողովրդին 2009¬ին հասնել մեծ նվաճումների արժանապատիվ ապագայի ճանապարհին, ունենալ խաղաղ, առողջ ու բարեկեցիկ արարչագործության առավել հզոր լծակներ£ ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար -Հաղթանակների տարի եղավ 2008¬ը Պետրոսյաններիս և հայ կրկեսային արվեստի համար£ Տարեսկզբին Գիննեսի ռեկորդակիրներ դարձան տղաս և հարսս` Սոսը և Վիկտորիան, «Զգեստակերպարանափոխություն» ժանրում£ Թոռնիկս` Սոս III¬ը, Գերմանիայի բացարձակ չեմպիոն ճանաչվեց որպես իլյուզիոնիստ (աճպարար)£ Մի քանի օր առաջ էլ` Մոնտե¬Կարլոյում տեղի ունեցած Կրկեսային ժանրերի միջազգային մրցույթի դափնեկիրն ու եռակի մրցանակակիրը£ 60-ամյա հոբելյանս աղջիկս` Նաիրան, նշանավորեց իր «Կենդանիների աշխարհում» ատրակցիոնում բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ ներառելով£ Կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայի սաներն ու շրջանավարտ ները իրենց ձեռք բերած հմտություններով ոչ միայն ավելի զարմանահրաշ դարձրեցին մեր ներկայացումները, այլև հաջողությամբ հանդես եկան աշխարհի տարբեր կրկեսներում£ «Կրկեսը` երեխաներին» խորագրի ներքո անցկացված 106 բարեգործական ներկայացումներով զմայլվելու ու զվարթանալու հնարավորություն ունեցան 200 հազար հանդիսատեսներ` մեծեր ու մանուկներ£ Ամենաուրախալին, իհարկե, Կրկեսի բարենորոգումն է` սանհանգույցների, բեմահարթակի, ճեմասրահների… Հիմա արդեն անհամեմատ հաճելի կլինի հաղորդակցվել ջեռուցվող շենքի զվարճանքներին… «Շապիտո» շրջիկ կրկեսի ձեռքբերումը վերականգնեց կապը մարզային, Արցախի հանդիսատեսի հետ նույնպես£ Կրկեսը երջանկություն պարգևեց ինձ, ընտանիքիս անդամներին ու բազմաթիվ աշակերտներիս£ «Եվ թող կրկեսը ուրախություն պարգևի Ձեզ բոլորիդ»,¬ ինչպես կասեր մեծն Ենգիբարյանը£ Ուստի սրտանց ցանկանում եմ բոլորին կրկեսային հմտություն ու հնարամտություն, որպեսզի առողջ ու հաջողակ երկար տարիների կյանք ունենան 2009¬ից սկսած£ Եվ թող բոլորին սիրելի լինեք, առանց բացառության£ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ - Չեմ ուզում մեկնաբանություններ փնտրել Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակի բարձրացմանը միտված «բարեփոխումների» պետական ծրագրի հիմնադրույթ ների արժևորման համար£ Առայժմ որևէ կոնկրետ դրսևորմամբ չի ամրագրվել դրանց թատերանպաստ արդյունավետությունը£ Պարզապես, իմ անձի դեմ ծավալված մանրաճղճիմ պայքարը արձանագրել է իր առաջին կարկառուն հաղթանակը. ազգային ակադեմիական թատրոնը, զրկվելով գեղագիտությունն ուղղորդող գեղարվեստական ղեկավարից, վերածվել է «ազատ բեմահարթակի»£ Դրանից բխող հետևանքները, կարծում եմ, շուտով ի հայտ կգան£ Եվ թատերասեր հասարակությունը առանց հավելյալ պարզաբանումների էլ հնարավորություն կունենա համոզվելու «վերևից» թելադրված նոր մշակութային մարտավարության ողջախոհության մեջ£ Ինքս վերադարձի որևէ ձգտում չունեմ, հավատում եմ առողջ բանականության հաղթանակին և պատրաստ եմ պահպանել 12-ամյա անմնացորդ թատերապաշտությամբ վերաշինածս օջախը փլուզման վտանգից£ Եթե, իհարկե, չկապանքվեն ստեղծագործական ազատությունս և երևակայությանս ու մտքիս ներդաշնակ սլացքը£ Փառք Աստծո, սիրածս գործով զբաղվելու բազմաթիվ առաջարկներ եմ շարունակում ստանալ£ Նաև` արտերկրից£ Աբելյանցիների ստեղծագործությանը ավելի շատ ժամանակ հատկացնելով` ինձ դեռևս միանգամայն օգտակար եմ զգում ոչ միայն Վանաձորի միակ դրամատիկական թատրոնի երբեմնի բարձր համարման վերականգնման, այլև արդի հայ թատերաշինության առումով£ Ինձ համար հոգևոր նեցուկ է հասարակ հանդիսատեսի սերն ու հարգանքը, որի մասսայականության մեջ գրեթե ամեն օր համոզվելով, կարողանում եմ ապագա արարման հավատով ու կորովով պահպանել ստեղծագործական եռանդս, կամքս ու ներշնչանքս£ Գործընկերներիս ցանկանում եմ ստեղծագործական առողջ միջավայր, նոր բարձրարվեստ ներկայացումներ` գեղագիտական գյուտերով առանձնակի ուշագրավ£ Հավատում եմ, որ թատրոնի եկեղեցին կանգուն կմնա` փորձություններին դիմագրավելով իր անփոխարինելի ապրեցնող կախարդանքի նորահաստատումներով£ Թող 2009¬ը թատերական բարձրարժեք խինդով լցնի հնամենի հայ ժողովրդի բոլոր զավակների կյանքը, Գեղեցիկի ու Վեհի նորաշունչ արտահայտություն ներով, գորշ առօրյան լուսավորող յուրատիպ հմայքով£ Բարին ընդ մեզ… ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ «Հայացք» ակումբի տարեվերջյան հանդիպման հերոսները միմյանց լրացնելով էին պարզաբանում արդի երաժշտարվեստի ընդհանուր տիրույթում առկա երևույթները£ Երկար տարիներ աշխատելով Հեռուստառադիոպետկոմում, դասավանդելով ԵՊԿ¬ում` ավագ սերնդի այս նվիրյալ երաժիշտների ասելիքում պետք է, որ ընդհանրությունները գերակշռեին£ Ռուբեն Մաթևոսյանը, ով 1926¬ից գործող Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական համույթի գեղարվեստական ղեկավարն է, որպես մեներգիչ ոսկե ֆոնդում 900 երգ ունի ձայնագրած, նրբանկատորեն արտահայտում է մշակութային երբեմնի գանձերի երկարամյա անտեսման պատճառով իրենում մշտամորմոք ցավն ու տագնապը` հեղաբեկումնային հայտնի իրադարձությունների ամփոփ հենքի վրա, ճշգրիտ մեկնաբանություններ տալով ներկայիս երաժշտական ցածրաճաշակ խայտաբղետության կոնկրետ դրսևորումներին, իր իսկ սաների երգացանկի հակասական տարուբերումներին£ Ջազային-էստրադային երաժշտության մեր 70-ամյա երիտասարդ նահապետը, շարունակելով համապատկերի ամբողջացումը, հանգում է նույն եզրակացությանը` պետական լրջախոհ մարտավարությամբ պետք է վերահաստատվի զուլալ ու վճիտ երաժշտարվեստի բարձր վարկանիշը£ Վերջին տարիների դրական վհատ տեղաշարժով խանդավառված` անվանի արվեստագետները կտրուկ բարեփոխումներ են ակնկալում գալիք տարում£ Լավատեսության հիմքը ծանրակշիռ է` 2009¬ի հունվարից ՀՀ նախագահի հրամանագրով վերջապես վարձատրվելու է հայկական ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական «արտադրանքը» բարձրարժեք արվեստով հարստացնելու իրենց նախնական կոչմանը, անուղղելի լավատեսությամբ ու համառությամբ, երբեք չդավաճանած համույթների երաժիշտ կատարողների աշխատանքը£ Թող որ առայժմ նրանց դժվարին տքնանքի դիմաց սահմանված խորհրդանշական գումարով£ Կարևորը` երկար սպասված պետական կայացնող ուշադրության կոնկրետացումն է£ Այս հուսադրող փաստով ոգևորված` Ռուբեն Մաթևոսյանը և Մարտին Վարդազարյանը ամանորյա իրենց բարեմաղթանքները հանրածանոթ երգերով են իմաստավորում£ «Թող «Ձախորդ օրերն» այլևս չգան,¬ լրջորեն կատակում է առաջինը£¬ Հուսով եմ, «Պարտեզում վարդը կբացվի» և «Բարի արագիլը բարով մեզ հյուր կգա»£ Մաեստրոն պահպանում է նույն ոճը. «Սարի սիրուն յարը սարի մեխակ կբերի ու… անպայման… սիրո կրակ»£ Նրանց առաջարկած երաժշտական բանալիով, կարծում եմ, ճշմարիտ արվեստասերներից շատերի հոգին կխնդա ու սիրտն ուրախությունից կթնդա Ամանորի շեմին` օրեցօր ավելի արժանահավատ դառնալով կոնկրետ գործերով£ Մշակութային տարատեսակ միջոցառումներով հարուստ էին անցնող տարվա վերջին շաբաթները նույնպես:

2009-ը նաև նոր նախագահի նորամուտով կնշանավորվի Միացյալ Նահանգներում

Հոռետեսորեն տրամադրված որոշ շրջանակներում հակված են կարծել, թե գալիք տարվա առաջին կիսամյակում արյունալի իրադարձություններ են սպասվում աշխարհում: Ընդհուպ մինչև` միջուկային «շոուներ», որոնք էլ հենց կարող են ԱՄՆ-ին մղել` աշխարհը վերաձևելու նոր փորձ կատարել:

Իսկ արժե՞ Դեղին Ցուլի ճաշակով ապրել

Աստղագետներն այսպես են բնութագրում գալիք 2009 թվականը: Նրանց հաշվարկներով` Դեղին Ցուլը հաջողություններ է խոստանում հատկապես արդյունահանման և բնապաշարների մշակման, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներին, ինչպես նաև հողատերերին և անշարժ գույքի սեփականատերերին:

Դեղին ցուլը հաջողություն կբերի Օձին ու Կապիկին

ՑՈՒԼԻ նշանի տակ ծնվածները հաջողակ կլինեն£ Ճգնաժամը չի խանգարի նրանց առաջընթացին ու նյութականի բարելավմանը£ Երկարաժամկետ ծրագրեր սկսելու պահն է, իհարկե` ուժերը ներածին չափ աշխատելու պայմանով£ Սիրո հարցում նույնպես ամեն ինչ լավ է£ Միայնակ Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ընտանիք կազմել, ամուսնացածներին` զավակ ունենալ£ ՎԱԳՐԵՐԸ գործերում ու սիրո մեջ դրական փոփոխություններ չեն կարող ակնկալել£ Հարկ է ի մի բերել բոլոր գիտելիքները և ուժ հավաքել, որոնք նրանց պետք կգան 2010¬ին` Սպիտակ Վագրի տարում£ Դեղին Ցուլը կգնահատի նրանց չեզոքությունը և հնարավորություն կընձեռի բարելավել կյանքի պայմանները£ ԿԱՏՈՒՆԵՐԸ կարող են խնդիրներ ունենալ աշխատանքում, սակայն դիմանալու շանսեր կան£ Օգնության ձեռք կմեկնեն բարեկամներն ու մտերիմները£ Բացի այդ, տարին շատ հաջող է` անձնական կյանքի համար£ ՎԻՇԱՊՆԵՐԻՆ Ցուլը ապահով կյանք է խոստանում, բայց ոչ` հանգստություն£ Հարկ կլինի առավելագույն ջանքեր ներդնել` եղածը պահպանելու համար£ Բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, փոխհամաձայնությամբ£ Չարժե շտապել` օրինականացնել ամուսնությունը կամ ամուսնալուծությունը. 2009¬ը դրանց լավագույն ժամանակը չէ£ ՕՁԵՐԸ հնարավորություն կունենան իրագործել իրենց ծրագրերը և առաջընթացի բարձունքներ նվաճել£ Իհարկե` զսպվածությունն ու համբերությունը կարևոր են, բայց նոր տարում հարկավոր է նաև վճռական գործողությունների դիմել£ Ձեր հանդեպ բարեկամաբար տրամադրված 2009¬ի Երկնային Պաշտպանը կաջակցի ձեզ£ ՁԻ. Գործընկերներն ու տնեցիները, կարծես, ձեզանից լավ գիտեն, թե որքան անհրաժեշտ է աշխատել ու հանգստանալ£Մի° վիճեք նրանց հետ, ովքեր ձեզ բարին են կամենում£ Հանդես բերեք ձեզ ոչ բնորոշ շահախնդրություն, որպեսզի ձեռքից բաց չթողնեք շահավետ առաջարկները£ Մանավանդ` ծրագրերի իրագործման ընթացքում բախվելու եք դժվարությունների£ Փոխարենը` Ցուլը խոստանում է քնքուշ սեր և ամուր բարեկամություն£ ԱՅԾ. Ձգտեք այս տարին առանց կորուստների ապրել£ Գոհացեք եղածով և ավելի ուշադիր եղեք մտերիմների հանդեպ£ Ուշադրության կենտրոնում պահեք ձեր առողջութ յունը£ Իսկ եթե փոփոխությունների եք ձգտում, ուրեմն փոխեք ձեր արտաքինը£ ԿԱՊԻԿ. Նոր տարում առաջընթացի հեռանկարներ կբացվեն£ Եթե ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու դժվարին աշխատանքով` ուրեմն հաջողության տանող ճիշտ ճանապարհին եք£ Նյութական բարեկեցությունը կախված կլինի բյուջեի ճիշտ պլանավորումից£ ԱՔԼՈՐ. 2009¬ը ավելի հաջող է նախորդից. հիմնախնդիրների լուծման ճիշտ ճանապարհներ կգտնեք, սակայն փողերն անտեղի մի վատնեք£ Ընտանիքում ամեն ինչ կարգին է, բայց նոր սիրավեպերը ոչնչի չեն հանգեցնի£ ՇՈՒՆ. Ամեն գնով ձգտեք խուսափել աշխատանքային փոփոխությունից£ Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատներին, ընտանիքին£ Հուսալի թիկունքը կօգնի` տարին անցկացնել առանց կորուստների£ Երկնային Հովանավորը չի լքի ձեզ£ ՎԱՐԱԶ. Ձեր բարությունը կարող է վնասել ձեզ£ Ձգտեք այս տարի ավելի շատ ձեզ համար անհանգստանալ, քան ուրիշների£ Հանգստացեք, ամրապնդեք առողջությունը£ Ավելի լավ է`` անձնական կյանքում ոչինչ չփոխել և ապրել խաղաղ£ Ձեր բարությունը կգնահատվի£ ԱՌՆԵՏ. Ձեր տարին անցյալ է դառնում, բայց Դեղին Ցուլը պատրաստ է հովանավորել ձեզ, եթե, իհարկե, ձգտեք պահպանել եղածը£ Խորհուրդ չի տրվում ֆինանսական ռիսկի դիմել կամ ճամփորդել£ Հնարավոր է առաջընթաց` աշխատանքում և անշարժ գույքի գործարք£ :

ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ «ԶՈՐԱՎԻԳ»-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ

«Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը և «Զորավիգ» թերթը սոցիոլոգիական հետազոտության միջոցով` այս տարի ևս ներկայացրեց 10+1 անվանակարգերի մրցանակակիրներին:

Անեկդոտներ

d d d - Ձմեռ պապն էլ է ժամանակները խառնում,¬ ասում է նորակոչիկը£ -Ո՞նց,¬ հարցնում է ընկերը£ - Զինվորական համազգեստ նրանից խնդրել էլ 15 տարի առաջ, բայց նոր¬նոր հազիվ ստացա£ d d d - Իմ լավ բալիկներ, տեսեք ի¯նչ նվերներ եմ բերել,¬ ասում է Ձմեռ պապի քուրք հագած գործարարը£¬ Դե շո°ւտ գնեք իմ նվերները, վաղը թանկանալու են£ d d d Նոր տարվա առավոտյան հանդիպում են 2 «երկնագույն» ընկերներ£ - Լսիր, քաղցրս,¬ պատմում է մեկը,¬ չես պատկերացնի, չես պատկերացնի` ինչ հրաշք կատարվեց այս գիշեր. դուռս թակեց մի կապուտաչյա կարմրաթուշ տղամարդ` մորուքով, քուրքը հագին, ուսին էլ` լիքը պարկ£ - Փիսիկս, դա հաստատ` Ձմեռ պապն է եղել£ - Ահա թե ի¯նչ… Ես էլ մտածում եմ, թե սկզբում ինչու էր նա այդքան սառը, հետո էլ հալվեց իմ ջերմությունից£ d d d - Ձմեռ պապ, ճի՞շտ է, որ Ձյունանուշը պատրաստվում է ամուսնանալ£ - Ճիշտ չէ°£ Նրան ամուսնանալ չի կարելի£ - Ինչո՞ւ£ ¬ Շփումից կարող է հալվել£ d d d - Աղջիկներ, պարզվում է` Ձմեռ պապը ժլատ է£ - Որտեղի՞ց իմացար£ ¬ Փոխանակ իր նվերը բերի, մեր պահարանում գտել է մայրիկիս թաքցրած տիկնիկը և դրել տոնածառի տակ£ d d d Տոնածառի հանդեսից հետո մանկապարտեզում հայրն ասում է որդուն. - Տղաս, դու արդեն մեծ ես և պիտի հասկանաս, որ ոչ մի Ձմեռ պապ էլ չկա£ Ես եմ քեզ նվերներ բերում£ - Դե գիտեմ£ Ինձ բերող արագիլն էլ դու ես եղել£ d d d - Հայրիկ, կարո՞ղ ես ասել, թե ո՞ր գնացքն է ամենից շատ ուշանում£ - Ո՞րը, տղաս£ - Այն գնացքը, որը խոստացել էիր ինձ նվիրել անցած Նոր տարուն£ d d d - Ի՞նչ եք որոշել Նոր տարվա համար£ - Որոշեցինք` գալիս է` թող գա£ d d d - Չե՞ս ամաչում. ո՞նց կարող էիր Նոր տարվա գիշերը տուն չգալ£ Ամբողջ գիշեր աչք չեմ փակել£ - Քեզ թվում է` ես քնե՞լ եմ£ d d d Ծննդատանը պրոֆեսորի համայցն է£ Պարզվում է` երկու հիվանդասենյակներում բոլորը նույն օրն են ծննդաբերելու և զարմացած պրոֆեսորին բացատրում են. - Մենք մեր ընկերների հետ նույն խմբով ենք Նոր տարին դիմավորել£ :