ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱՌԻԹ` ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ

Ամփոփումների ու գնահատականների համար հարյուր օրն, իհարկե, կարճ ժամանակահատված է. առավել ևս` երբ խոսքը Հանրապետության նորընտիր նախագահի գործունեությանն է վերաբերում… Համենայն դեպս` Սերժ Սարգսյանն ինքը նման հնարավորությունն ընդամենը խորհրդանշական առիթ է համարում` արդեն կատարված աշխատանքներն ամփոփելու ու ևս մեկ անգամ մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը նախանշելու համար:

«Սուրճն ու ձվածեղը» նորից են թանկանում

Շաբաթն սկսվեց անհաճո լուրով. «Հայռուսգազարդից» տեղեկացրին, որ առաջիկա հունվարի 1-ից գազի սակագինը կրկին բարձրանալու է: Ճիշտ է, հանրությունը դեռ չէր հասցրել լիովին մարսել ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած թանկացման հետևանքները, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, «գազի մարդը» շտապեց հաղորդել գների հերթական բարձրացման մասին:

Արժե՞ զարմանալ

Ադրբեջանին, ակներևաբար դուր չի գալիս Հայաստան- Թուրքիա դրացիական հարաբերություններում հնարավոր առաջընթացը: Եվ «Հուրիեթ»-ում տպագրված մի լրատվութունը վերջին օրերին Ադրբեջանում ու Թուրքիայում բուռն քննարկումների թեմա է դարձել:

Փոխզիջումների հեռանկարը թուրքերին էլ չի հիացնում

Թուրքիա քաղաքական շրջանակներում մեկ այլ հարց էլ է շրջանառվում` կհրաժարվի՞ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի պահանջատիրությունից` եթե Հայաստանը դադարեցնի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ողջ աշխարհի կողմից ճանաչված դարձնելու գործընթացը: Քաղաքագետ Ռասիմ Աղաևը, օրինակ, կարծում է, որ Թուրքիան դրա համար կարող է սակարկել:

Ադրբեջանցիներն ու թուրքերը նույն ժողովուրդը չեն

Սա նույնպես Ռասիմ Աղաևի համոզմունքն է: Ու, թերևս, հատկապես ա°յս պահին այս թեմայով նրա բարձրաձայնումները սոսկ քաղաքագետի օբյեկտիվությամբ չեն պայմանավորված. - Ժամանակին ադրբեջանա-թուրքական հարաբերությունների բանաձև էր առաջադրվում. մեկ ժողովուրդ` երկու պետություն:

Խորագրի նորամուտ Կուզենայի՞ք անկեղծանալ

Հասարակության համար մշտապես առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ճանաչված անհատների կենսագրությունը, մտորումներն ու տեսակետները` այսպես կոչված` ոչ պաշտոնական հարցերի վերաբերյալ: Այդօրինակ նախասիրություններին, կարծում ենք, մասնակիորեն հագուրդ կտա «Կուզենայի՞ք անկեղծանալ» խորագիրը, որի ներքո այսուհետ կներկայացնենք ճանաչված մեր հայրենակիցներին:

Ինքնագիտակցումի ժամանակը ե՞րբ է գալու

Մարդկային պատմության բոլոր կեռմաններում իր մասին հիշեցնող հայը, չգիտես ինչու, դեռ չի կարողանում ձերբազատվել սեփական արժեքները անտեսելու թուլակամությունից£ Այսպես. վաղնջական ժամանակներից մեր արարումի առհավատչյա ազգային մշակույթն անգամ մեր իսկ ձեռքով ենք աղավաղում, երբեմն` կատարելությունը փոխարինելով օտարամոլության վայրիվերումներով£ Ընտանեկան անաղարտությանը համամարդկային չափանիշ դառնալու արժանի մեր հրաշալի ավանդույթներն անգամ հնոտի համարելով` տուրք ենք տալիս արևմտյան հորջորջվող անհասկանալի բարքերին£ Ունենք բարձրակարգ գիտնականներ, բայց նրանց գյուտերով ու հայտնագործություն ներով օտարներն են ոգևորվում£ Ո՞րն է առեղծվածը£ Ի՞նչն է մեզ ստիպում այդքան անհեռատես լինել` միայն պահի նեղմիտ շահախնդրությամբ «կշռելով» իրողությունը£ Զորօրինակ` գիտության բազմերախտ գործիչ Պարիս ՀԵՐՈՒՆՈՒ առաջարկներից մեկը` Երևանի Հանրապետության Հրապարակում արեգակնային ժամացույց տեղադրելու նպատակահարմարությունը£ Գաղափար, որը պետք է ոգևորեր քաղաքիս տերերին, երկրիս իշխանություններին£ Սակայն… օ¯, մարդկային թուլություն. այս պարագայում` անտաբերություն է անունդ… Իր բնագավառում տարբեր հայտնագործությունների հեղինակ ակադեմիկոսի տեղեկացմամբ. ¬ Ես դիմեցի կառավարությանը. 30.000 դոլարին համարժեք դրամ տրամադրեք, և ես արևի ժամացույց կսարքեմ հրապարակում£ Ես պատրաստել եմ երկու այդպիսի ժամացույց. մեկը մեր` Արագածի գիտական կենտրոնում, մյուսը` Երևանի ՌԳՀԻ¬ում£ Թափառաշրջիկներն ու խուժանները երկրորդը ամբողջովին ավերեցին£ Քարի մեջ դրված տառերը, թվերը, գծերը լատունից էին. բոլորը տարել են£ Գիտնականի նամակն, իհարկե, ձայն բարբառո հանապատի` քսվել է մոռացության քարերին£ Հարկավ, ցավալի է, բայց սա մեր վարքաբանության բաղկացուցիչ մասն է£ Կարող ենք առանց երկմտելու պղծել, թալանել ամենահազվագյուտ հուշարձանն անգամ, եթե դա թռցնելու այսրոպեական բնազդով է թելադրված£ Եվ ինչո՞վ ենք տարբերվում մեր օսմանցի հարևաններից… Կամ էլ, եթե եղածի հետ բարբարոսաբար չենք վարվում, ապա ստեղծվելիքին ենք նմանօրինակ ընդունելության արժանացնում£ Ամեն անգամ պետական այրերը խոսում են զբոսաշրջության զարգացման մասին£ Բարի°, բայց եթե քո երկրի գրավչությունները թարմացնել ու ավելացնել է պետք, էլ չասենք` նաև ժառանգել է պետք, ի՞նչ տրամաբանությամբ է անտեսվում ինքնատիպ նման առաջարկը£ Իսկ քանի՞ երկիր կարող են թվարկել, որտեղ այդպիսի յուրատիպ ժամացույցներ կան, որոնց բնօրրանն, ի դեպ, Հայաստանն է£ Բացի այդ, դա միաժամանակ հնագույն ժամանակների պատմամշակութային հուշարձանի նորօրյա վերածնում կլիներ£ Սպասում ենք` ինչ¬որ օտարերկրացի՞ հետաքրքվի ժամացույցով, որպեսզի հասկանանք դրա կարևորությունը£ Այդ ե՞րբ այսքան պարզունակ դարձավ մեր դատելակերպը. եթե լավը լինի` ուրիշներն էլ կնկատեն£ Ամբողջ Հայաստանում չկա՞ արդյոք մի բարերար, ով կկամենա սատար կանգնել բնության և գիտության ներդաշնակության խորհրդանիշ, ինքնատիպ ժամանականաչափի ստեղծմանը` հովանավորելով կառուցման ծախսերը£ Պարզապես տարօրինակ է. և° երկրի զարգացումն ու բարգավաճումը բարձրաձայն կարևորելու առիթը բաց չենք թողնում, և° անողոքաբար նպաստում ենք մեր տեսակը շարքայնացնելու օտարադիր ծրագրին£ Բյուրավոր տարիների պատմական փորձը բավարար չէ՞ր, որպեսզի կողմնորոշվեինք, թե իրականում մեզ ինչ է հարկավոր£ Երանի թե գիտենայինք` երբ կգա այդ ինքնագիտակցման ժամանակը£ :

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ` ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տարածքային կառավարման մարմինների առաջիկա ընտրություններին, բնականաբար, խնամքով է նախապատրաստվում ՀՀԿ-ն: Իրենց թեկնածուներին պաշտպանելուց զատ, Հանրապետականը պատասխանատվություն է կրում ընտրական ողջ գործընթացի համար:

Ատելության ներքին զսպանակը

Հուլիսի 18-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրը: Ամենուրեք մի չգրված կանոն է գործում, որի համաձայն գործունեության առաջին 100 օրերին բոլորը ձեռնպահ են մնում` Նախագահի այս կամ այն քայլին գնահատական տալ:

Երկխոսություն. Բայց ոչ միայն իշխանություն-ընդդիմություն

Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունը նոր ձևավորվող իշխանության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ էր, որը սպառնում էր երկրի ոչ միայն ներքաղաքական կայունությանը, այլև միջազգային ասպարեզում նրա վարկանիշին:

Նորից աթոռակռիվ է սպասվում

Արմատականների առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը «Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարեց, որ իր շուրջ ձևավորված դաշինքը պետք է փոխի բովանդակությունը. ընտրություներն ավարտվել են: Եվ կարծես թե այդ իներցիան է նկատվում հակաիշխանական թևի գործելակերպում, ինչի վկայությունները կարելի է համարել հիշյալ կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի քաղաքական պարզաբանումները:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

q Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության խորհրդի սեպտեմբերին նախատեսվող հերթական նստաշրջանում Հայաստանը ստանձնելու է կազմակեր պության նախագահությունը:

Միայն անձնական արժանապատվությամբ կարելի է Հայրենիքի հանդեպ մեծ սեր տածել, տիրապետել ամենավսեմ հատկան

ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների և բարձրագույն ռազմական ակադեմիաների` 2008թ. շրջանավարտների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմը:

Ծառայողական բնակարանների հերթական բաշխում

Զինծառայողների բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ՀՀ Կառավարության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողա կան բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Կուզենայիք անկեղծանալ

1. Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: 2. Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին

ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում` Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով: Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին` հայաթափեն Ջավախքը:

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

ԵրեկՀՀ ԱԳՆ պատվիրակությունը, ԱԳ փոխնախարար Ա.Կիրակոսյանի գլխավորությամբ, մեկնեց Ստեփանակերտ` ԼՂՀ արտգործնախարարության 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: :

«Մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է»

Ադրբեջանում ռուսական համայնքի գրասենյակի առջև անցյալ շաբաթ բողոքի ցույց են անցկացրել Թյուրքական շարժում հասարակական միավորման ակտիվիստները£ Զարմանալիորեն Բաքվում ռուսական համայնքի ղեկավարը` Միլլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինն անտեղյակ է եղել այդ ցույցից£ Ավելին, նա ասել է, որ ինքը մինչ այդ նույնիսկ չի էլ լսել նման կազմակերպության մասին:

Ուկրաինայի ու Վրաստանի «հովանավորները»

Լիտվայի վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասը և ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին բանակցությունների ընթացքում կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է պլան մշակել` Ուկրաինան ու Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքում ընդգրկելու£ Այդ ծրագիրը քննարկվելու է այս տարի դեկտեմբերին` դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ£ Քաղաքագետները քննարկել են նաև Ռուսաստանի դիրքորոշումը` Հյուսիսատլանտյան դաշինքի ընդարձակման վերաբերյալ£ ¬ Ռուսաստանը վետոյի իրավունք չի ունենա` ՆԱՏՕ¬ի հետագա ընդլայնման հարցում,¬ ընդգծել է Չեյնին (տեղեկացնում է «Ինտերֆաքս»¬ը)£ :

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Սկիզբը նախորդ համարում Իրաքյան վարչակարգի կողմից Պարսից ծոցում համընդհանուր լարվածություն ստեղծելու և ԱՄՆ-ի կողմից այնտեղ անկայուն վիճակ հրահրելու չարաբաստիկ հետևանքներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության մարդատար ինքնաթիռի վրա հարձակումն էր£ 1988թ. հուլիսի 3-ին, երբ այդ ուղևորատար ինքնաթիռը ճախրում էր իրանական ջրային տարածքների, մասնավորապես «Հենգամ» կղզու մոտակա ջրային տարածքների վրայով, ամերիկյան Վինսենս նավից, որը ներխուժել էր Իրանի ջրային տարածքներ և հաստատվել այնտեղ, երկու հրթիռ արձակվեց նրա ուղղությամբ£ Ինքնաթիռի ողջ անձնակազմը և բոլոր ուղևորները ողբերգական ձևով զոհվեցին£ Այս ակնհայտ ագրեսիայի հաջորդ օրը, հուլիսի 4-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունը նամակով դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին` պահանջելով շտապ հրավիրել ԱԽ-ի նիստ` հարցը քննարկելու նպատակով£ 1988թ. հուլիսի 16-ին գումարվեց ԱԽ-ի նիստը£ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկա էր այն ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող դոկտոր Վելայաթին, իսկ ԱՄՆ-ն ներկայացնում էր այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ հանդիսացող Ջորջ Բուշը£ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն իր ելույթում նշեց.« Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը եղել է միայն մահվան, անօրինականության ու չարիքի աղբյուր և բացի անկայունությունից որևէ այլ արդյունք չի ունեցել£ ԱՄՆ-ի հանցավոր գործողությունը այլ երկրի ինքնաթիռի վրա հարձակվելու և այն օրինական պաշտպանություն որակելու համար, որևէ հիմնավորում չունի£» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 616 բանաձև (1988թ.) Անվտանգության խորհուրդը, լսելով դոկտոր Վելայաթիի և Ջորջ Բուշի ելույթները, իր 1988թ. հուլիսի 20-ի թիվ 3831 նիստում հաստատեց առաջարկված բանաձևի նախագիծը£ Բանաձևում նշված է. «Անվտանգության խորհուրդը, քննարկելով ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալի 1988թ. հուլիսի 5-ի նամակը` ուղղված Անվտանգության խորհրդի ղեկավարին եւ ունկնդրելով ԻԻՀ ներկայացուցչի (այն ժամանակ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ալի Աքբար Վելայաթի) եւ ԱՄՆ-ի ներկայացուցչի (նախագահ Ջորջ Բուշի տեղակալ) հայտարարություններն ու խոսքերը, խորը ցավ հայտնեց այն կապակցությամբ, որ «Իրան էյր» ընկերության ոչ ռազմական օդանավը միջազգային ծրագրավորված թիվ 655 թռիչքի ընթացքում, Հորմոզ նեղուցի վրայով թռնելուց կործանվել է ԱՄՆ ռազմանավից (Վինսենս) արձակված հրթիռով, շեշտեց (Պարսից) Ծոցի տարածաշրջանում անկողմնակալ հետաքննության միջոցով դեպքի մանրամասները պարզաբանելու անհրաժեշտությունը եւ արեց հետեւյալ հայտարարությունները. 1. Խորը ցավ ենք հայտնում ամերիկյան ռազմանավից արձակված հրթիռով իրանական ոչ ռազմական օդանավի կործանման կապակցությամբ եւ խորապես ցավակցում ենք անմեղ մարդկանց ողբերգական մահվան համար£ 2. Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս վշտալի դեպքի զոհվածների ընտանիքներին եւ նրանց կառավարություններին ու երկրներին£ 3. Ողջունում ենք ԻԻՀ _ի դիմումին ի պատասխան բոլոր հանգամանքները քննելու համար հետաքննական խումբ ստեղծելու վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության որոշումը, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ԻԻՀ հայտարարությունը այն մասին, որ իրենք որոշել են համագործակցել Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության քննման գործում£ 4. Նման դեպքերը կանխելու համար հորդորում ենք 1944թ. Չիկագոյի կոնվենցիայի բոլոր անդամներին բոլոր պայմաններում ճշգրտորեն կատարել քաղաքացիական ավիացիայի անվտանգության կանոնները եւ հատկապես այդ կոնվենցիայի հավելվածները£ 5. Խորհրդի թիվ 598 (1987) բանաձեւի արագ եւ ամբողջական կատարման անհրաժեշտությունը հայտատարում ենք Իրանի եւ Իրաքի միջեւ վեճի համապարփակ, արդար, ազնիվ եւ կայուն լուծման միակ հիմք, հայտնում ենք մեր օժանդակությունը գլխավոր քարտուղարին սույն բանաձեւի կատարման գործում եւ հանձն ենք առնում գլխավոր քարտուղարի հետ համագործակցությունը իր նախագծի կատարումը արագացնելու համար»£ ԻԻՀ-ն բացի Անվտանգության խորհրդից եւ Իկաո խորհրդից բողոք է ներկայացրել նաեւ Հաագայի միջազգային դատարանում£ ՄԱԿ-ի մասնագիտացված տարրը, այսինքն` Իկաոն (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) եւս զերծ չի մնացել քաղաքական հարցերից եւ տեխնիկական քննարկման ու Անվտանգության խորհրդին լուծման եղանակ ներկայացնելու փոխարեն ցավակցություն է հայտնել դեպքի զոհվածների բարեկամներին£ Թող լուսավորվի նրանց հոգին եւ վառ մնա հիշատակը:

«ԾԻՐԱՆ»ԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

1. Ոչ հոբելյանական ելևէջներ... «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շուրջ, նախամեկնարկային մամլո ասուլիսներով, հետաքրքրությունը առանձնակի սրված էր£ Առաջին տարեդարձով ԶԼՄ¬ների բուռն խանդավառությունը, բորբոքված Կաննի միջազգային կինոփառատոնում 1966¬ից հետո հայազգի կինոգործիչների միայն վերջերս արձանագրած հուսադրող հաջողությունների (սրանում, կարծում եմ, որոշակի ավանդ ունի «Ոսկե ծիրանի»¬ի նախագահ Ատոմ Էգոյանը, ով շուրջ 20 տարի ակտիվորեն մասնակցում է հանրահայտ այդ կինոտոնի աշխատանքներին) փաստերին իրազեկությամբ, փոխանցվել էր հայ կինոսիրող հանրությանը£ 9 տարբեր դահլիճներում առավոտից մինչ ուշ երեկո ձգվող ութօրյա կինոցուցադրությունների ցեյտնոտում դժվարանալով հստակ կողմնորոշվել` ազդեցիկ մշակութային լիցքեր որոնողները հիմնականում դեգերում էին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների միջև£ Ծրագրային ֆիլմերի դիտումներից հազվադեպ ստանալով բարձրարժեք տպավորություններ` ձգտում ներկա գտնվել արտամրցութային ցուցադրություն ներին` Միքելանջելո Անտոնիոնիի, Արտավազդ Փելեշյանի, Վիմ Վենդերսի, Դարիուշ Մեհրջուիի, Յոս Ստելինգի, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Գորան Պասկալևիչի հին ու նոր կինոնկարների£ Շուտով գրեթե դատարկվեցին ծրագրային ցուցադրությունների դահլիճները£ Փոխարենը անկառավարելի կուտակումներ առաջացան վերջիններիս սեանսներին£ Հրավիրատոմս չունեցող հավատարմագրված լրագրողները, ամենօրյա ասուլիսներից ու վարպետության դասընթացներից հետո, չթերանալով «Ծիրան»ային բովանդակության լուսաբանման իրենց աշխատանքում` օրավուր ավելի անհարգալից դիմադրության հանդիպեցին դահլիճների մուտքերի մոտ£ Նախնական մեկշաբաթյա ցուցադրությունների կցկտուր, առավելապես չոգեշնչող տպավորությունները հարստացնելու նրանց բնականոն մղումը տարօրինակ հետևողականությամբ կասեցվեց£ Մասնագիտական արժանապատվությանը հասցված վիրավորական վերաբերմունքով` չհարգելով նույնիսկ հավաստագրերում նշված («ազատ տեղերի առկայության դեպքում») կինոդիտման իրավունքը£ Եվ փառատոնի վերջին օրը, «Մոսկվա» կինոթատոնի Կապույտ դահլիճի մուտքի մոտ, պաշտոնական արտահայտություն ստացավ£ (Կոնկրետ իմ նկատմամբ վերաբերմունքը չափազանց բարեհաճ էր, բայց դա ամենևին էլ պայմանավորված չէր մասնագիտական հմտություններիս պատշաճ գնահատությամբ` հիմնադիր կազմակերպիչների կողմից£ Ուստի, ի նշան պրոֆեսիոնալ համերաշխության, հարկ եմ համարում ընդդիմանալ գործընկերներիս հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքին)£ Հավաստագրերի տարբերանշանների շարքում սահմանելով «PRESS»¬ի նոր «իրավունքը»` մուտքը միայն տոմսերով£ Փաստորեն ՎիվաՍելի կորպորատիվ ու հարյուրավոր այլ կազմակերպութ յունների հավելյալ ֆինանսական աջակցությունը հնարավորություն չէ՞ր ընձեռում կինոդիտման արտոնություն տալ իրենց փառատոնի բարյացակամ լուսաբանությանը, ըստ էության լայնամասշտաբ գովազդին լծված մի խումբ լրագրողների£ Նրանք պիտի բավարարվեին մամլո ասուլիսներո՞վ միայն£ «Երևան» հյուրանոցից դուսր գալուն պես հայտնվեին շարքային կինոսիրողի կարգավիճակո՞ւմ£ Եվ, անմնացորդ նվիրումով, արհամարհելով երևանյան տապը` իրենց մտավոր ու կենսական պոտենցիալն ուղղորդեին «Ոսկե ծիրան»¬ի գրավոր պատմության ձևավորմանը (կայացմանը)` սեփական խորհրդանշական վաստակի միջոցները ներդնելով կինոտոմսարկղերո՞ւմ... Իրեն հարգող լրագրողը ձգտում է անմիջական տպավորությունների լիարժեքության£ 300 դրամ արժե մե°կ ֆիլմի դիտումը… Զավեշտալի մի հանգամանք£ «Ոսկե ծիրան» օրաթերթին թղթակցողներն էլ մյուսներից չէին առանձնացված£ Մինչդեռ… Փառատոնային երկլեզու օրաթերթի 7 համարներով հազիվ թե կարելի լիներ ամբողջական գաղափար կազմել հոբելյանական «Ծիրան»¬ի մասին£ Մեծադիր նկարները, կցկտուր անոտացիաները, հատուկենտ կիսավերլուծականները միայն մոտավոր պատկերացում էին տալիս:

Առևտրականները գնահատել են.. հոգին

Եվ Աստծո անմահ պարգևը չի գերազանցում 200 դոլարը Ասում են չէ՞` մեր ժամանակներում ամեն ինչ գնվում է ու վաճառվում£ Եվ Նոր Զելանդիայի մի բնակիչ աճուրդի է հանել իր… անմահ հոգին£ Նա այն պատրաստ է վաճառել ամենաբարձր գինը վճարողին£ Հոգեվաճառը նշում է, որ իրենը «հին բարի ոգի է», այլ ոչ թե «նորաձև ստոր հոգի»` չնայած նա հույս ունի, որ դրա «խորքերում նորաձև ինչ¬որ բան կգտնվի»£ 24¬ամյա Ուոլտեր Սքոտն իր հոգին վաճառքի է դրել TradeMe կայքում, և արտասովոր այդ ապրանքով հետաքրքրվողների թիվը տատանվում է 100¬ի սահմաններում£ Վաճառքը կայացել է անցյալ հինգշաբթի. ամենաառատաձեռն գնորդը պատրաստ է վճարել 189 դոլար£ Սքոթն ասել է, որ այս առևտրի մասին մտածել է մի քանի տարի. ¬ Ես նրան չեմ տեսնում, չեմ կարող ձեռք տալ ու շոշափել£ Դրա համար էլ որոշեցի վաճառել` որպես ոչ պիտանի իր£ Գործարքին հետևող փաստաբանի հետ ես հստակեցրել եմ պայմանները. գնորդը ստանում է միայն հոգին և ոչինչ ավելի£ Նա իրավունք չունի իրեն ենթարկեցնել իմ կամքը£ Այդ երջանիկը համապատասխան վկայական կստանա` «Հոգու տեր»£ TradeMe կայքի մենեջեր Մայքլ Օ°Դոննելը հայտարարել է, որ աճուրդը չի խախտել առևտրի կանոնները£ Ավելին` - Նա (վաճառողը-խմբ.) ըմբռնումով էր վերաբերվում այն փաստին, որ միստիկ որևէ բան վաճառելն արգելված է£ Հարցերին պատասխանում էր վստահորեն, նույնիսկ հումորով. այդ երիտասարդի մոտ ամեն ինչ կարգին է£ Չեմ կարծում, թե այս առևտուրը որևէ մեկի դժգոհությունը հարուցի£ :

Բեդրոսին էլ են թալանել Դարձյալ` գնչուները

Չէ, ունևորները, մանավանդ ճանաչված, հասարակական փոխադրամիջոցներից չպետք է օգտվեն, ուշ ժամերին առանց ուղեկցողի նույնիսկ գնացքի կառամատույց չպետք է գնան£ Հայր Կիրկորովը իզուր էր հույսը դրել «շարքային» ուղևորի նման անվտանգ երթեևեկելու պատահականության վրա£ Հուլիսի լույս 16¬ի գիշերը Մոսկվա գալով` Լենինգրադյան կայարանից Մեծ Նովգորոդի իր ամառանոցն էր մեկնում£ Մինչ 76-ամյա Բեդրոսը զովացուցիչ ըմեպլիքներ է գնել կայարանամերձ փոքրիկ մի խանութից, գիշերաշրջիկ գնչուների սրատես աչքը, հանձին նրա, գտել է իր զոհին£ Նրան նախ մոտեցել է փնթի մի տղա և ասելով, թե տոչորվում է ծարավից, փող է խնդրել£ Հետո նրանց է մոտեցել տղայի դեռահաս քույրը` հազիվ 14 տարեկան Մարինան, ում հղիությունը անթաքցնելի էր նույնիսկ ամենալայն հագուստի տակ£ Քույրն սկսել է բարձրաձայն հանդիմանել եղբորը, թե մուրալը լավ բան չէ£ Սրտաճմլիկ այդ տեսարանն, իհարկե, անտարբեր չէր թողնի ոչ մեկին£ Ու մինչ Բեդրոս Կիրկորովը մանրադրամ էր տալիս տղային, քույրն աննկատ անվանի երգչի հոր գրպանից թռցրել է դրամապանակը` 19 հազար ռուբլի պարունակությամբ£ Դրամապանակի կորուստը Բեդրոսը նկատել է արդեն շարժվող գնացքում` երբ ցանկացել է վճարել սպիտակեղենի համար… Իհարկե` նրա ահազանգով ՆԳ բաժնի աշխատակիցները «տաք հետքերով» գտել են` մոտակա սրճարաններից մեկում ուրիշ 2 գնչուների հետ զվարճանալիս£ 1000 ռուբլին էլ արդեն մսխած են եղել, բայց 18.000¬ը վերադարձրել են£ Հետաքրքիր է, որ Բեդրոսն այս առիթով նորից հիշել է Ֆիլիպ որդու ոսկյա ժամացույցի կորուստը` - Տհաճ է, իհարկե,¬ ասել է նա,¬ բայց ի¯՞նչ արած£ Երբ գնչուհին թռցրեց Ֆիլիպի ժամացույցը, ավելի ցավալի էր£ Դեպքի մասին լսելով` Ֆիլիպ Կիրկորովն անմիջապես զանգահարել է հորը և հանգստացրել£ Իսկ լրագրողներին ասել է. ¬ Կարծում եմ` այդ գնչուները մեզ հանգիստ չեն թողնելու£ Չէ՞ որ ես էստրադայի գլխավոր գնչուն եմ` գնչուական հանրածանոթ երգեր եմ կատարում. գոնե կարող էին ավելի հարգալից վերաբերվել£ Այնպես որ, դիմում եմ գնչուների գլխավոր բարոնին` կարելի է ասել բաց նամակով. «Բավակա°ն է` թալանեք Կիրկորովներին»£ :

Բազմազավակ Ջոլին ու Փիթը

Նիցցայի մանկաբարձական կլինիկայում Անջելինա Ջոլին նախապես 4 հիվանդասենյակ էր առանձնացրել իր համար` պնդերես լրագրողների հետաքրքրասիրությունից թաքնվելու համար£ Ծննդատուն նրան բերել են ուղղաթիռով, որը վայրէջք է կատարել կլինիկայի տանիքին£ Երկվորյակները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով£ Նորածինների ընդհանուր քաշը կազմել է 4,550 կիլոգրամ£ Հիմա արդեն Անջելինա Ջոլին և Բրէդ Փիթը ունեն վեց զավակ, որոնցից երեքին որդեգրել են. 6-ամյա Մեդոքը կամբոջացի է, 4-ամյա Պակսը` վիետնամցի և 3-ամյա Զախարը` եթովպիացի£ Երջանիկ այս աստղային զույգի սեփական դուստրը` 2 տարեկան Շիլո Նուվելը ծնվել է Նամիբիայում ու հիմա արդեն ֆրանսիացի քույրիկ ու եղբայրիկ ունի£ Նորածին իրենց որդու և դստեր լուսանկարն ամերիկյան մի հրատարակչությանը վաճառելով 11 միլիոն դոլարով` Ջոլին ու Փիթը որոշել են այդ գումարն օգտագործել բարեգործական կարիքների համար£ :

Ուսո՞ւմ, թե՞ շոու բիզնես Մոիսեևին կլանեց վերջինը

Բորիս Մոիսեևին վռնդել են Սանկտ Պետերբուրգի համալսարանից` «ակադեմիական անբավարար առաջադիմության համար» անաչառ ձևակերպմամբ£ Հեռակա բաժնի մեթոդիստ Լարիսա Իվանովայի խոսքերով` «երկնագույն լուսնի» երգիչը նույնիսկ չի էլ փորձել մասնակցել ձմեռային ու ամառային քննաշրջաններին£ Դասախոսները երկար են սպասել, որ Բորյան կհայտնվի լսարաններում կամ հեռախոսով կբացատրի չներկայանալու պատճառները£ Սակայն մշտապես շրջագայություն ների մեջ գտնվող աստղը միայն ամռանն է ժամանակ գտել ֆակուլտետ զանգահարել` երբ արդեն նրա հեռացման հրամանը փակցված էր հայտարարությունների վահանակին£ Մինչդեռ նա այնքա¯ն դժվարությամբ էր հայտնվել գիտելիքների տաճարի պատերի ներսում£ Ի դեպ, նա կարող էր առաջին բարձրագույն կրթությունը ստանալ£ Խորեոգրաֆիկն, իհարկե, միջնակարգ է£ Ընդամենն անցյալ տարի, երգը շուրթին, նա փորձում էր ապացուցել, որ օրինակելի ուսանող է լինելու և Պետերբուրգ գալն իր երազանքն է£ Ուսման տենչով տոգորված` Մոիսեևը նույնիսկ Նևային նայող բնակարան էր ընտրել, որպեսզի քննաշրջանների ընթացքում բարեկամների մոտ կամ հյուրանոցում չիջևանի£ Բայց այդ շոու բիզնեսը… Ձմռանն այնքան «պատվերներ» եղան, որ դասախոսություններին ու քննություններին հերթ չհասավ£ Ամռան սկզբում էլ Սև ծովի առափնյա համերգները ժամանակ չթողեցին` գիտության գրանիտը կրծելու£ Փոխարենը` նրա վճարած 32 հազար ռուբլի ուսման վարձը պետք եկավ ֆակուլտետի կարիքներին£ Այդ գումարը վերադարձնել Մոիսեևը չի էլ պատրաստվում, բայց հոգեբանական կրթություն ստանալ` վճռել է. ընդ որում` որոշել է 2009 թ. նորից ընդունվել նույն բուհի նույն ֆակուլտետը£ …Լուրեր են շրջում, թե նույն` Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանում հոգեբանական կրթություն ստանալ է որոշել նաև Դիմա Բիլանը£ Բայց ոչ` Մոիսեևի խորհրդով£ :

Հեծանիվից անբաժան

Անցյալ շաբաթ Շագալի հայրենիքում` Վիտեբսկում շարունակվում էր «Սլավյանսկի բազար» փառատոնը£ Քմահաճ եղանակն, իհարկե, ի զորու չէր խաթարել երիտասարդ կատարողների մրցույթի կիսաեզրափակչի 1¬ին փուլի ընթացքը£ Որոտն ու կայծակները չէին խլացնում երգերի հնչյունները, իսկ ցերեկային կիզիչ արևի տակ անգամ ժյուրիի անդամ Օլեգ Գազմանովը իր հեծանիվն էր քշում£ Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն, իսկ առողջ մարդիկ` սեփական սովորույթները£ Օլեգ Գազմանովն էլ առանց սպորտ չի կարող և տեղի շուկայում իսկույն մի հեծանիվ էր գնել£ Շուկայի վաճառողներն այդ օրը ոգևորությունից զանգահարել են իրենց բարեկամներին ու մտերիմներին` ¬ Գազմանովն այստե°ղ է. առանց թիկնապահների… Նրա ընտրած կապույտ հեծանիվը 3 մետր չանցած, կոտրվել է, սակայն միացյալ ուժերով արագ վերացրել են անսարքությունը, և ժողովրդական արտիստը 61 հազար բելառուսական փողով գնված երկու անիվներով սլացել է հյուրանոցի ուղղությամբ£ Ասում են` Գազմանովի տները հեծանիվների կատարյալ հավաքակայաններ են հիշեցնում£ Հյուրախաղերի ընթացքում, եթե կազմակերպիչները հեծանիվներ չեն տրամադրում, Օլեգն ու իր թիմի անդամները վարձույթով են դրանք վերցնում£ Վիտեբսկում նա նույնիսկ մամլո ասուլիսին գնացել էր երկանիվով, որը հետո, գուցեև, նվիրի տեղի մանկական համույթին£ :

Անպատկառ երգը` նպատակ Գռեհիկ Զվերևը

Ռուսական ռադիոկայաններում իր «Սիրելի» կոմպոզիցիայի հաջողությամբ ոգեևորված, Սերգեյ Զվերևը մտադիր է անակնկալ մատուցել նաև ակումբային հանրությանը£ Շուտով ամենուր կարելի կլինի լսել այդ երգի աղմկահարույց ռեմիքսը£ Այս անգամ հեղինակը որոշել է հասարակությանը շփոթեցնել գռեհիկ բառապաշարով և գերծայրահեղ երաժշտական ձևավորմամբ£ Ակումբային այդ հիթի ստեղծման աշխատանքները Զվերևը հանձնարարել է ռուսական լավագույն դիջեյներից մեկին` Dj. Kamanaft¬ին (Ալ. Զեմցով)£ Առաջին կտրուկ պահանջը եղել է հրաժարվել ամեն տեսակի ոճական և պարկեշտության սահմանափակումներից£ Եվ դա հաջողվել է£ Երգով անպատկառություն կամ անպատկառ երգի քարոզիչ այս զույգը հաջորդ ռեմիքսի «զոհը» կդառնա Ալլա Պուգաչովայի սիրելի «Ալլա» երգը£ - Հիմա արդեն պարտադիր չէ Եվրոպա կամ Նահանգներ հասնել` այսպիսի ռեմիքսներ պատվիրելու համար,¬ իրենից գոհ ասել է երաժշտահենը£ Աստղը ինքնացնցված է£ (Ըստ ռուսական մամուլի հրապարակումների) :