ՃԱՆԱՉԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հի մա, երբ Նախագահի թեկնածուները ավելի հաճախ են հեռուստաէկրանին երևում, ընտրողներս վերջապես հայրենի քաղգործիչների ուղղակի խոսքն առանց մեկնաբանությունների լսելու հնարավորություն ունենք: Իհարկե, ոմանց դա կարող է ընդհանրապես չհետաքրքրել, ոմանց` հիասթափեցնել, մի մասին էլ հնարավորություն ընձեռել «առաջին ձեռքից» ծանոթանալ նախագահացուների մտքի թռիչքին և այսպես շարունակ:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՁԳՎՈՂ ՌԵՏԻՆ ՉԷ

Ընտրություններին նախորդող շրջանում այս կամ այն ընդդիմադիր թևի հրավիրած հանրահավաքները իրենց` կազմակերպիչների կողմից սովորաբար բարձր գնահատականների են արժանանում: Խոսքը, տվյալ դեպքում, հանրահավաք ներին մասնակցող քաղաքացիների թվին է վերաբերում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Անցյալ շաբաթ Երևանում անցկացված «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկար» խորագրով երկօրյա միջազգային կոնֆերանսը ելնում էր այն իրողությունից, որ Սևծովյան տարածաշրջանի երկրները, հենց թեկուզ իրենց աշխարհագրական դիրքի բերումով, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության տեսակետից հրաշալի խաչմերուկ են Արևելքի և Արևմուտքի համար:

Նախագահացուներն սկսեցին ծրագրերից

Քարոզչանյութերի այս առատությունը պահպանվելու դեպքում Նախագահի ընտրությունների քարոզարշավը կարող է ընդհուպ մինչև տպագրական թղթի ճգնաժամ առաջացնել Հանրապետությունում: Համենայն դեպս, մրցապայքարի մեկնարկը նշանավորվեց մայրաքաղաքի մի քանի հյուրանոցների դահլիճներում կազմակերպված նախընտրական ծրագրերի շնորհանդեսներով, որտեղ նախագահացուները, բնականաբար, առավելապես իրենց ծրագրերի մասին խոսեցին:

Բաց նամակ «Ավանգարդ» թերթի խմբագրությանը

Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուների հանդիպումների վայրերը Երևանում քաղաքապետարանի հետ համատեղ քննարկելու խնդիրը: Նպատակն արդարացված է` չխաթարել մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժը:

Ցո՞ւրտը խանգարեց էքս Նախագահին

Ազատության հրապարակում Լ. Տեր-Պետրոսյանի և նրան սատարող քաղաքական ուժերի` երեկ հրավիրած հանրահավաքը նախորդներից ավելի սակամարդ էր: Աննպաստ եղանակային պայմանները պատճառ դարձան նաև ելույթների սահմանափակման:

Բանալին Թուրքիայում է

Ամանորն ու Հանրապետության նախագահի ընտրությունների` աստիճանաբար թափ առնող մրցավազքը կարծես մոռացության էր մատնել ղարաբաղյան հիմնահարցը: Սակայն, անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ստիպեց վերհիշել Արցախյան ազատամարտի ուղին, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու վերստին մտորել դրա հնարավոր զարգացումների մասին:

«...Ձերբազատվել «բարեփոխումներ կոչվող խոսելախտից»

Հ նախագահի բոլոր 9 թեկնածուները հիմա ավելի վստահաբար են պնդում մինչև վերջ պայքարելու իրենց վճռականությունը: Պաշտոնապես սկսված քարոզարշավն էլ, ինչպես նախորդող մի քանի օրերը ցույց տվեցին, խոստանում է հարուստ լինել հավաստիացումների առատությամբ, հետաքրքիր բացահայտումներով, ինչու չէ, նաև թունդ հակաքարոզչությամբ ու բազմապիսի դրամատիկ իրադարձություններով:

Ի՞նչ կլիներ, եթե...

Մինչ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում են, թե մեծ գումարներ են ծախսվում քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու համար (ինչը գործնականում զինված աչքով անգամ հնարավոր չէ նկատել) մի ուրիշ «ուղտ է չոքել երևանցիների դռներին: Խստաշունչ ցուրտը վթարել է բազմաթիվ բազմահարկ շենքերի և կոյուղու համակարգը:

Առողջապահական բարքեր

2008 թ. Պետական բյուջեով առողջապահական համակարգին հատկացվել է 54 միլիարդ 482 միլիոն 700 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 17,5 տոկոսով:

ՌԴ առաջնորդը ոչ միայն սոսկ ղեկավար

Ռուսաստանում, հիմնականում, դրական են վերաբերվում Պուտինին: Ավելին, հավատում են, սիրում:

Պտուղը ծառից հեռու է ընկել

«Ալ-Քաիդա»-ի ղեկավարի 20-ամյա որդին` Օմար Ուսամա բեն Լադենը մի քանի օր առաջ հայտարարել է, որ ծրագրում է դառնալ «աշխարհի դեսպան». այսինքն, կապող օղակ` մուսուլմանական և արևմտյան երկրների միջև: - Իմ գործունեությունը պետք է փոխի եվրոպական պետությունների պատկերացումները մուսուլմանների մասին:

Քաղաքապետը հարձակվել է թիկունքից

Անցյալ ուրբաթ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի նիստում երկրի ՆԳ նախարար Լուցենկոն հայտարարել է, որ Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկին ստորաբար թիկունքից հարձակվել է իր վրա:

Ժիրինովսկու կինը քառակի ավելի է վաստակում

ՌԴ նախագահի նախընտրական խառնաշփոթում «դրամաքսակները» բացում են նաև թեկնածուների կողակիցները: Այդ առումով առաջին ծիծեռնակները դարձան Նադեժդա Զյուգանովան և Գալինա Լեբեդևան (Վլ. Ժիրինովսկու կինը):

Մերձբալթիկացիների վրեժխնդրությունը` «բրոնզե» գիշերվա համար

Անցյալ ապրիլին, երբ Տալլինում ավերում էին Բրոնզե զինվորի արձանը, Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան առջև ցույց էր կազմակերպել «Մերոնք» անունով կազմակերպությունը: Ի պատասխան` ցույցի մասնակիցներն Էստոնիայում «ճանաչվեցին» անցանկալի անձինք:

Պաշտամունք` առանց ավելորդ մանրամասների

ՌԴ կրթության և գիտության նախարարության կոլեգիան հաստատել է 2008-2009 ուս. տարվա դասագրքերի ցանկը: Այդ ցանկում երկու նորույթ կա` հասարակագիտություն և… Ռուսաստանի նորագույն պատմության աղմկահարույց դասագրքերը:

«Պազոլինիի ֆիլմերից իջած մի կերպար...»

«Աստվածային այն շնորհը և իմաստությունը, որ ունի ԻՐԻՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ առ թատրոնը, հազվադեպ է պատահում£ Իր էության մեջ նա Ստանիսլավսկու սիստեմն էլ ուներ, Սառա Բեռնարի ու Փափազյանի արվսստն էլ էր կրում£ Այդ զարմանահրաշ տիկնոջ շուրջը բարության, քնքշության, մայրության մթնոլորտ է ստեղծվում£ Նա չունի իր զավակը£ Բայց համարձակ կարող եմ ասել` Հայաստանի բոլոր դերասան-դերասանուհիների մայրն է£ Չեմ չափազանցնում»£ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Անպատեհ պահի կտրվեց նրա կյանքի թելը£ Անսպասելի... Բոլորովին վերջերս Վահե Շահվերդյանի հետ զրուցում էինք թատերական արվեստի սինթեզի կայացմանը մեծապես նպաստող բեմի անխոնջ ու համեստ նվիրյալների մասին, ովքեր, սովորաբար, ստվերում են մնում, հաճախ պաշտոնապես անտեսվում ու չեն գնահատվում, բայց տասնամյակներ շարունակ ապրելով թատրոնի պաշտամունքով, թրծվելով առօրյա ստեղծագործական քուրայում` տիրապետում են բեմարվեստի նրբին գաղտնիքներին£ Թատրոն երևույթը ընկալում են հիմնականում ինտուիտիվ, բայցև` անվրեպ ու լիակատար ամբողջությամբ£ Եվ ծառայում են քմահաճ Մելպոմենային` չխնայելով իրենք իրենց£ Նրանց ողջ կյանքը ծնրադրում ու խնկարկում է արվեստի տաճարում£ Անհավակնոտ ինքնակիզում, որի կրակով ջերմանում են մյուս բոլոր սպասավորները, գոտեպնդվում` խանդավառ հոգիներով շուրթից շուրթ փոխանցելով ու հնչեցնելով երկրպագության իրենց աղոթքները, որ աննկատ մեկտեղվում են, դառնում ակնահաճո, ունկ շոյող և իմաստություն ճառագող մի հրաշագործ ծիսակատարություն` թատերական ներկայացում£ Այսպես ուրվագծվեց 57-ամյա թատրոնաշեն տքնանքով Աբելյանի անվան թատրոնի կարևորագույն ու անքակտելի մասնիկը, հիմնասյուներից մեկը դարձած Իրինա Ադամյանի բացառիկ մարդկային տեսակը Շահվերդյանի` պոետիկ ներշնչանքով արված պատմություններից£ Վարակվեցի 11 տարեկան հասակից, Վանաձորի թատրոնում առաջին քայլերից մինչ օրս այդ արտասովոր կնոջ կախարդանքի շնորհիվ նաև իր ֆանատիզմը դեռևս պահպանող անվանի բեմադրիչի իրապատում հեքիաթի տրամադրությամբ և որոշեցի ինքս ամբողջացնել նրա կենդանի դիմանկարը առաջիկա հանդիպման ժամանակ£ Ավա¯ղ… Մտաբերում եմ աշնանային ծանոթությանս մանրամասները և լսածս պատմությունների համակարգ մամբ գտնում զգայական տպավորություններիս տրամաբանական իմաստավորման բանալին£ …Թատրոնի հետնամուտքից մի քանի քայլի վրա գտնվող բեմիրերի (ռեկվիզիտ) նրա սենյակում մոգական մի մթնոլորտ էր տիրում£ Ոչ միայն այն պատճառով, որ առանձնահատուկ խնամքի կնիքը կրող ամենատարբեր առարկաները յուրատեսակ պատմության թանգարան էին ձևավորում միասնաբար£ Սենյակի շեմքից ներս մտնող հին ու նոր դերասանները, տեխնիկական ու վարչական աշխատողները, ծանոթ¬անծանոթները, ասես ակամա, վայրկենապես կերպարանափոխ վում էին, դյուրությամբ մտերմիկ զրույցի բռնվում, դառնում թատրոնի սիրով համակված համերաշխ մի ընտանիքի անդամ£ Բոլորին պատրաստակամ հյուրընկալում էր ինքը` Տանտիրուհին, ով, չնայած առաջացած տարիքին, հասցնում էր պատշաճ ուշադրության արժանացնել յուրաքանչյուրին£ Առաջին բուժօգնություն էր ցույց տալիս անսպասելի մկանային սուր ցավից տանջվող դերասաններից մեկին£ Սուրճ էր պատրաստում նորեկների համար£ Ժպտադեմ ականջ էր դնում ծավալվող խոսակցություններին` մեկ¬երկու բարյացակամ արտահայտությամբ միայն ընդմիջելով դրանք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ խոսքը կոնկրետ իրեն էր հասցեագրված£ Շուտով նկատեցի, որ բոլոր ելումուտ անողներն էլ անորոշ լարվածությունը թոթափած, խաղաղված ու ժպտերես էին դուրս գալիս այդ սենյակից£ Ինքս էլ խորթություն չզգացի£ Պարզվեց, այդպես է եղել միշտ£ Թատրոնի մարդիկ Իրինա Ադամյանից ստացել են ոչ միայն իրենց անհրաժեշտ ռեկվիզիտը, այլևս դրական անսահմանափակ լիցքեր, որոնք դարձել են օրգանական պահանջ£ Պատահաբար չէ, որ բեմելից առաջ սովորություն են ձեռք բերել առաջին հերթին Իռայի սենյակը մտնել` ոգեշնչվելով նույնիսկ աներևույթ ներկայությամբ£ Հարազատ թատրոնի արդյունավետ գործունեությունը խթանելու նկատառումներով ստանձնել է բազմաթիվ միջանկյալ պարտականություններ, որոնք սիրահոժար մատուցելով` դարձել է անփոխարինելի ու առավել պահանջված£ Սիրասուն մոր նման խնամել է իր թատրոնական ընտանիքի մանուկներին բարուրից սկսած, ներարկել է նրանցում ակնածալից սեր թատրոնի նկատմամբ, առաջնորդել բեմ, եթե զբաղված են եղել ներկայացման մեջ£ Անկեղծ կիսել է իրեն ապավինած մարդկանց հոգսերը, ուրախություններն ու տխրությունները, ջանացել բավարարություն գտնել ամենքի կարիքներին ու ցանկություններին£ Երբևէ չի հավակնել, թե իրեն կմեծարեն£ Առանց ցուցամոլության արել է, ինչ որ (և` ինչպես որ) կարողացել է` վարձատրված զգալով արածի օգտակարության, անհրաժեշտության գիտակցությունից£ Աշխատանքային պարտականություններում երբևէ չի թերացել£ Ավելին, տարիների հետ հմտանալով` անսխալ տարբերել է ռեժիսորական ձեռագրերը, ըստ այդմ էլ, գործնականում ձեռք բերած անթերի պրոֆեսիոնալիզմով նախապատրաստել կոնկրետ ռեկվիզիտը£ Որքա¯ն զավեշտական իրադրություններ են ստեղծվել նրա ծայրահեղ, հիվանդագին պարտաճանա չության բերումով անբարենպաստ, չկանխատեսված հանգամանքներում, որոնք այսօր զվարթ հումորով պատմում են աբելյանցիները£ Ինչպես է ներկայացման ռեկվիզիտը հավաքելիս արկղի մեջ դրել Նաիրա Քալաշյանի` իրեն պահ տված Էդմոնդի բարուրը£ Բուռն ապրումներից ուշագնաց եղել, երբ թբիլիսյան հյուրախաղերի ժամանակ «Դիմակահանդես»¬ից անմիջապես առաջ Նինայի «անհետացած» ապարանջաններից մեկը գտնվել է, երբ պարզվել է, որ «Անմեղ մեղավոր ներ»¬ում Նեզնամովի հիմնական ռեկվիզիտը` փոքրիկ ճամպրուկը, կասկածելի համարելով, տարել են Շևարդնաձեի թիկնապահները... Հիշում են, թե ինչպիսի սիրով էր Իրինա Ադամյանն ածխացնում շամպայնի շշի խցանները փոքրիկ կրակի վրա, որպեսզի Փափազյանը դրանցով սևացնի իր դեմքը «Օթելլո»¬ի ժամանակ£ Ապա ջուր էր տաքացնում ու տաշտի մեջ խնամքով լողացնում Վարպետին ներկայացումից հետո£ Ինչպիսի հոգատարությամբ էր բերում, մատուցում Ավետ Ավետիսյանի ձմերուկները «Փորձադաշտ» ներկայացման համար կամ պատրաստում Հրաչյա Ներսիսյան-Պաղտասար ախպարի ռեկվիզիտը£ Նույն զարմանալի նվիրումով նա օժանդակել է նաև Գուրգեն Ջանիբեկյանին, Արուս Ասրյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին… Շատերին, ովքեր եկել են աբելյանցիների խմբի հետ խաղալու£ Բեռնատար մեքենայով, ավտոբուսով, ժամանակին` նաև սայլով շրջագայել է թատրոնի հետ հանրապետության բոլոր անկյուններում, այնքան սիրելի դարձել տեղացիներին, որ հաջորդ հյուրախաղերին անպայման փնտրել, սպասել են նրան, հայտնի դերասաններին համահավասար£ Առերևույթ անհրապույր` իր մարդկային վսեմ հատկանիշնե րով, անսահմանորեն գեղեցիկ ներաշխարհով, ասես ի վերուստ տրված թատերասիրությամբ Իրինա Ադամյանը արժանացել է նաև այլազգի արվեստագետների առանձնահատուկ ուշադրությանը£ «Կարծես Պազոլինիի ֆիլմերից իջած մի կերպար լինի…»,¬ գրում է նրա մասին ֆրանսիական թերթերից մեկը£ Արդի հայ թատրոնին հանապազօրյա հացի նման այսօր հարկավոր է ներկայացումը կայացնող բոլոր օղակներում ունենալ այս արտասովոր տիկնոջ նման խենթ պրոֆեսիոնալներ£ Հենց թատրոնի մարդու այս կորչող տեսակի ափսոսանքն էր Վահե Շահվերդյանի պատմության պոետիկ ակունքը (լեյտմոտիվը), ով ստեղծագործական երկար ու բեղմնավոր ճանապարհ անցնելով նրա հետ` երախտագիտությամբ ասում է. «Առանց Իրինա Ադամյանի շնչի որևէ ներկայացում չէր կարող կայանալ»£ :

Ազգային նկարագրի պահպանման մտահոգությամբ

2008¬ի առաջին պաշտոնական նախաձեռնությունները` ազգագրական համույթների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների նախագծերի մրցույթների հայտարարությունները,հույս են ներշնչում, որ ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու զարգացումը կազմելու են պետական մշակութային քաղաքականութ յան կարևոր բաղկացուցիչը£ Ասենք, ՀՀ մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված մի շարք միջոցառում ներն անցյալ տարում արդեն անցկացվել են` առանձնակի դրական տեղաշարժ չարձանագրելով£ Հեղաբեկումնային հայտնի իրադարձություններից հետո հաստատված հոգևոր թմբիրը դժվար է շուտափույթ հաղթահարել£ Գուցե հետևողականութ յունն ու համառ ջանքերը իսկապե՞ս ընդլայնեն հետաքրքրությունը ընթացիկ մշակութային կյանքի նկատմամբ… Տառատեսակների առաջին միջազգային «Գրանշան-2008» և գրահրատարակչական տեխնոլոգիաների մրցույթներն էլ պետք է խթանեն գրքի տպագրությունը նոր ժամանակների պահանջներին համահունչ£ Գրքի տրամադրող «արտահագուստը» երևի թե նպաստավոր լինի ընթերցասիրությամբ վարակելու հատկապես նոր սերնդին£ Ինտերնետային գրական, առավելապես թերարժեք, ծառայությունների հանրամատչելիության մեր օրերում գրքի երբեմնի բարձր վարկանիշը վերականգնելու համար, կարծում եմ, զուգահեռ պետք է մտահոգվել նրանում պարփակված բովանդակությամբ, ճանաչողական, գիտական և գեղարվեստական նշանակությամբ£ Առայժմ հատուկենտ մնացած գրքասերները գրողների բազմանդամ ընտանիքի ու առանձին անհատների ջանքերով խորհրդանշական տպաքանակով հրատարակված գրքերում հազվադեպ են գտնում իրենց հոգևոր-մտավոր պահանջներին հագուրդ տվող պարունակությունը£ Վերջին շրջանում դրանք փոքր թիվ չեն կազմում£ Հիշենք նաև, որ Սարդարապատի թեմայով հայտարարված անցյալ մրցույթը զարմանալիորեն ակնկալվող աշխուժությունը չառաջացրեց գրողների շրջանում£ Ամենակարևորը` այդպես էլ չի ծնվում XXI դարասկզբին մեր ապրած կյանքը գեղարվեստորեն համակողմանի իմաստավորող գրական երկը, նոր ժամանակների` ամենքի հոգու և մտքի անսխալ թարգման, բարոյակամային հատկանիշներով ընդօրինակման արժանի հերոսի կենսահաստատ ու արժանահավատ տիպը£ Գիր ու գրականության նկատմամբ երբևէ պաշտամունքի հասնող մեր ազգային ավանդական սերն ու հավատը այդպես էլ չի ամրապնդվում, լրացվում նոր ապրեցնող լիցքերով£ Ո՞ւր մնաց, թե փոխանցվի հետնորդներին£ Մինչդեռ ազգային մշակութային ժառանգությունը ըստ արժանվույն գնահատելու և պահպանելու տեսակետից առաջնահերթը հենց ազգային հատկանիշների, ինքնագիտակցության երերուն հիմքերի հուսալի ամրացումն է£ Այս ուղղությամբ փշեպսակ որոշակի, վճռորոշ առաքելությամբ պետք է հանդես գա մտավորականների, արվեստագետների առկա ներուժը£ Մինչդեռ ասպարեզում գտնվող ամենակենսունակներից շատերը իրենք տուրք են տալիս օտարամոլությանը` փոխանակ օտարից սովորելով (ոչ` ընդօրինակելով) հարստացնեն, ուրեմն և` զարգացնեն մեր ինքնատիպ ազգայինը£ Արդի հայ երաժշտարվեստում այս նպատակասլացությամբ հանդես եկող բացառիկներից է «Շողակն» ազգագրական համույթը£ Ազգային անխառն արվեստի պահպանման ու սերունդներին փոխանցման գերխնդրով մոտ մեկուկես տասնամյակ այն տարածում է հայկական տոհմիկ երաժշտության ինքնահատուկ հմայքը ԱՊՀ և Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Կանադայում և ԱՄՆ¬ում` համերգային ելույթներով և օտարի սեփականությունը դարձող, միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացող մի շարք ձայնասկավառակներով, որոնք, բարձր ինքնարժեքի պատճառով, տարածում չեն գտնում մայր հայրենիքում£ Չունենալով տեսահոլովակներ, ժապավեններ, ձայներիզներ թողարկելու, առավել ևս` մենահամերգներ կազմակերպելու սեփական հնարավորություններ` «Շողակն»¬ում համախմբված երաժիշտները սրտապնդվում են այն իրողությամբ, որ «դրսում» ուշադրության ու աջակցության արժանացած իրենց գործունեությամբ աշխարհին ճանաչելի են դարձնում հայկական ավանդական երգն ու պարը, ազգային նվագարանների ուրույն կախարդան քը£ Նաև նրանց շնորհիվ էր, որ դուդուկը ճանաչվեց համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների գլուխգործոց£ Կարծում եմ, հանրահռչակ «Carnegie Hall» համերգասրահում ս. թ. հունվարի 26¬ին մենահամերգով հանդես գալու հատուկ պատվին արժանանալն է խանդավառել ՀՀ Մշակույթի նախարարությանը, ազգային նկարագիրը պահպանող արվեստագտների գործունեությունը խթանելու ծրագրի շրջանակներում, իր լուման ներդնել «Շողակն» համույթի համերգային շրջագայությունը ԱՄՆ¬ում և Կանադայում իրականացնելու գործում` ամերիկյան «Ավանդական խաչմերուկներ» կազմակերպության հետ համատեղ£ Ի դեպ, ներկայացվելիք նոր ծրագրում նախատեսված են Վիլյամ Սարոյանի ծննդյան 100¬ամյակը նշանավորող կոնկրետ միջոցառումներ£ Ազգային արժանապատվությունդ շոյվում է, երբ քեզ ծնած ժողովրդի մշակութային արժեքները գրավում են օտարի ակնածալից ուշադրությունը, ընդարձակում աշխարհագրական գրավչության սահմանները£ Միաժամանակ` խոցվում£ Չէ՞ որ ազգային ինքնագիտակցությանդ, դիմագծիդ պահպանման համար պակաս կարևոր չէ քո° անմիջական հաղորդակցությունը դրանք պատշաճ ներկայացնողների կատարողական արվեստի հետ£ «Ներսում»£ Պարբերաբար£ Որպեսզի ի զորու լինես դիմագրավելու հակամշակութային պղտոր ջրերի ահագնացող հորձանքին£ :

Ռոբերտինո Լորետին սիրում է Մոսկվան

Անցյալ դարի 60-ականներին ամբողջ աշխարհը թնդեցրած իտալացի տղան մեծացել է վաղուց, նույնիսկ ծերացել, բայց Ռուսաստանի հանդեպ նրա սերը չի նվազել: