ՄԵԿՆԱՐԿԸ

Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման պաշտոնական գործընթացը: Կարելի է կարծել, թե փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո վերջապես կամփոփվեն քաղաքական դաշտում տևականորեն խմորվող բոլոր պրոցեսները:

Լավ բանից մի° վատացեք, պարոնա°յք...

Անցյալ շաբաթ Ազգային ժողովը քննարկեց 2008 թ. պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի հիմնական պարամետրերը պատգամավորներին ներկայացրեց Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, սակայն դրան նախորդեց Վարչապետ Սերժ Սարգսյանի ծրագրային-քաղաքական ելույթը, որի մեջ Կառավարության ղեկավարը խորհրդարանի և դրանով իսկ հանրության դատին հանձնեց իր կաբինետի գործունեության գերակայությունները:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ + Իսկ մյուսների անարժեքությունը իրենք էլ գիտեն

Հակառակ ընդդիմության հավաստիացումներին` նախկին Նախագահի հրավիրած երկրորդ հանրահավաքից հետո նույնպես «հողը չփախավ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների ոտքերի տակից»: Ավելին, Ազատության հրապարակը դեռևս հեշտությամբ կարողանում է տեղավորել բոլոր ցանկացողներին` ևս մի քանի հազար մարդու այդտեղ ընդգրկվելու հնարավորություն թողնելով:

Ազատության հրապարակի պերճանքն ու թշվառությունը

Բալզակյան արտահայտության այս նմանակումն ակամա ծագեց նոյեմբերի 16¬ին Ազատության հրապարակում խաղարկվող դրամային հետևելիս£ Պերճանք ու թշվառություն. թերևս, այլ կերպ չես որակի 1988¬ից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում այն ամենն, ինչի ականատեսն ու կրողն է եղել այս հրապարակը£ Ղարաբաղյան շարժում. հաճախ հենց այստեղից էին տղերքը մեկնում` Արցախն ադրբեջանական ելուզակներից ազատագրելու£ Շատերը չվերադարձան, նրանցից շատերին ժողովուրդն այստեղ վերջին հրաժեշտը տվեց ու ճանապարհեց դեպի անմահություն, դեպի Եռաբլուր£ Մեր հաղթանակների, մեր ցնծության ու թախիծի հրապարակ£ Ազգային զարթոնք էր. հաղթանակների բերկրանքն ու դրա ճանապարհին եղած կորուստների ցավը մեկտեղվում էին հրապարակում£ Այդ օրերին հրապարակի բազմությունն անտեղյակ էր, որ ժողովրդի ոգևորությունը, համընդհանուր ինքնազոհաբերումը ազգային իղձերին ու նպատակներին, հարթակում կանգնած գլխավոր գործող անձանցից շատերը կարող են և չարաշահել` ծառայեցնելով բոլորովին այլ` ոչ համազգային նպատակների£ Բազմությունն անտեղյակ էր ու արձագանքում էր հարթակից հնչող «Պայքար, պաքար մինչև վերջ»¬ին£ Հետո վրա հասան հուսահատության, հուսալքության տարիները£ Ազգային զարթոնքի ալիքի վրա Հանրապետության նախագահի գահին բազմած այրը, ի լուր աշխարհի, Արցախի ազատագրման զոհասեղանին ամենը տվող Հայաստանին հակառակն էր համոզում` «Մենք չենք կարող հաղթանակի հասնել յոթ միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմում»£ Բայց Հրապարակն ընդվզեց, հայկյան ոգու, հայկյան բազկի ճնշման տակ Ադրբեջանը ստիպված էր զինադադար կնքել£ Այդ տարիներին էր նաև, որ միջազգային հանրությունը Հայաստանը համարեց Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ£ Այդպես էր մինչև 1995 թվականը, երբ խորհրդարանական ընտրություններում նույն` միջազգային հանրությունը Հայաստանում ժողովրդավարությունից նահանջ արձանագրեց£ Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ զավեշտ, բայց Հայաստանի առաջին նախագահը` Լևոն Տեր¬Պետրոսյանը, ում իշխանավարման օրոք Հայաստանում ծնունդ առան ընտրակեղծիքները, բռնարարքները, քաղաքական սպանությունները, այսօր անխնա քննադատում է ներկայիս իշխանություններին` … ընտրակեղծիքներ ու բռնարարքներ թույլ տալու համար£ Ու դարձյալ` գուցե ճակատագրի հեգնանք էր, որ հենց անցյալ շաբաթ Թուրքիան ևս մեկ անգամ ցուցադրեց իր հայատյացությունը` փակելով օդային տարածքը հայկական ինքնաթիռների առջև£ Թերևս սա դժվար է այլ կերպ բացատրել, քան պատիժ` միջազգային մակարդակներում Հայոց ցեղասպանության հարցն արծարծելու համար£ Ի դեպ, օդային միջանցքը փակվելուց քիչ առաջ Անկարայում Իսրայելի նախագահը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների քննարկման նյութ է և չի կարելի այն քաղաքական օրակարգում ընդգրկել£ Ծանոթ դիրքորոշում է, չէ՞£ Նույնը պնդում էր նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Նա այսօր հավաստիացնում է, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց երեք տարի հետո ընդմիշտ հեռանալու է քաղաքականությունից (՞)£ Իսկ այդ երեք տարին, չգիտես ինչ հաշվարկով, նրան անհրաժեշտ է «Ավգյան ախոռները մաքրելու և պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար»£ Կարելի է ենթադրել, թե ինչ նկատի ունի Լևոն Տեր¬Պետրոսյանը` Ավգյան ախոռները մաքրել և պետությունը նորմալ հիմքերի վրա դնել ասելով£ Ըստ երևույթին, Ղարաբաղյան հարցը կլուծի տարիներ առաջ իր արտահայտած համոզմանը համապատասխան` «Մենք չենք կարող հաղթանակի հասնել յոթ միլիոնանոց Ադրբեջանի հետ պատերազմում»£ Իհարկե, նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, հուրախություն Թուրքիայի, կհանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը` այն թողնելով պատմաբաններին, ինչը պարզապես երազում է Թուրքիան£ Այս ամենից հետո, ժողովրդավարությունից, ազգային շահերից խոսող որոշ ընդդիմադիր կուսակցությունների` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվելու առնչությամբ, թերևս, արժե միայն մտաբերել Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը, թե եթե ուզում են Հայաստանը նետել Թուրքիայի գիրկը, թող միավորվեն£ Է, թող միավորվեն, ինչե՞ր չի տեսել Ազատության հրապարակը£ Միայն թե` չիցե այն հանկարծ նաև մեր ամոթի ու թշվառության հրապարակը դառնա£ :

ԱՇԽԱԲԱԴ` աշխատանքային այցով

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակ ցությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր:

«Իբրև Հայփոստի բարձր վարկանիշ...»

Հայփոստում կատարված չարաշահումների, հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին վերջին շրջանի մամուլում տեղ գտած խոսակցություններին անձամբ որոշել էր պատասխանել Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը. - Անկախ այն ամենից, թե ի՞նչ ուղերձ է շրջանառվել զանգվածային լրատվամիջոցներով, պետք է փաստեմ, որ «Հայփոստից» ազատված աշխատակիցների թիվը ուղիղ 100 է, ինչը ուռճացվել է մինչև 270-ի:

Պատասխան ենք ակնկալում

Փորձեցինք Ազգային ժողովի նորընտիր և Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ առաջին կին փոխխոսնակին որոշ հարցեր ուղղել: Չհաջողվեց. Արևիկ Պետրոսյանի անչափ խիստ զբաղվածությո՞ւնն էր պատճառը, թե՞ հոգեբանորեն լրատվամիջոցների հետ հանդիպելու անպատրաստ լինելը:

«Ընտրական օրենսգիրքը հաստոց չէ...»

Ազգային ժողովի արտահերթ նիստում 86 կողմ, 16 ձեռնպահով ընդունվեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` ընտրական օրենսգրքում անընդհատ փոփոխություններ կատարելով ժողովրդին կողմնորոշվելու հնարավո րություն չի տրվում:

Կարևորը ոչ թե անձերն են, այլ ծրագիրը

Քաղաքական իրողությունների սրընթաց այլակերպումները հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն բանավեճերի և տարակարծիք գնահատականների տեղիք են տալիս: Այդ իրողությունները դիտարկելով ոչ միայն չոր քաղաքական, այլև հասարակական դաշտում` ՀՅԴ անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը վերադառնում է ազգային զարթոնքի ժամանակներ, երբ «երկրի ապագան մեզ ավելի հետաքրքիր էր որպես գրող:

Միավորվելու հարցը փակված է

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում շրջանցեց ԱԺՄ ծրագրային դրույթները` դա թողնելով կուսակցության առաջիկա համագումարին: Իսկ հարցեր` ներքաղաքական ներկա իրողություններին վերաբերող, որքան ուզեք:

Ուրախություն, որ իր մեջ տրտմություն ունի

Հյուսիսային պողոտան հանձնեցին: Ո՞ւմ:

Ապակենտրոնացում

Մի ժամանակ շատ էր խոսվում մարզերի ապակենտրոնացման մասին: Այսօր հերթը մայրաքաղաքի կենտրոնին է հասել, որ ապակենտրոնացման հույժ անհրաժեշտություն ունի:

Սովորեցրու, ապահովի°ր, պահանջի°ր

ՊՆ քիմիական զորքերի վարչության պետ, գնդապետ Սարգիս Արզումանյանին զրույցի տրամադրելու համար ջանքեր են պետք, նա դժվարությամբ է անկեղծանում£ Գնդապետը թողնում է կարգապահ, սկզբունքային ու օրինավոր մարդու տպավորություն£ Նրա համար մարդկային առաքինություններից կարևորագույնը ազնվությունն է£ Գնդապետի կարծիքով` հայ զինվորականները բարձր վարկանիշ ունեն հասարակության մեջ, և դա պարտավորեցնում է£ ¬ Դուք հայերեն ռուսական առոգանությամբ եք խոսում, արտերկրո՞ւմ եք մեծացել, թե՞ Ձեր նախնիների մեջ ռուսներ կան£ ¬ Ես զտարյուն հայ եմ, հայրս Շամխորի շրջանի Բադաքենդ գյուղից է, մայրս` Վանաձորից£ Հայրս խորհրդային բանակի զինվորական էր, և ես ծնվել եմ այն ժամանակ, երբ նա ծառայելիս է եղել Սախալինում£ Ինչպես բոլոր զինվորականների երեխաները, հաճախ ընտանիքիս հետ տեղից տեղ եմ տեղափոխվել, առաջին դասարան եմ գնացել Խաբարովսկում, միջնակարգն ավարտել եմ Ուկրաինայում£ ¬ Բադաքենդի հետ կապ ունեցե՞լ եք, տեսե՞լ եք գյուղաբնակ նախնիներին£ ¬ Հորս արձակուրդը միշտ Բադաքենդում ենք անցկացրել£ Հրաշալի հայկական գյուղ էր, գեղեցիկ բնությամբ, բարի, անմիջական, հյուրընկալ մարդկանցով£ Շատ լավ հիշում եմ պապիս£ Խիստ մարդ էր, առարկություն չէր ընդունում, ասածն օրենք էր£ 80 տարեկան էր, բայց տան ղեկը ձեռքին էր, հայրս պապիս առաջ խոսել չէր կարող, քաշվում էր, ենթարկվում£ ¬ Մե՞ծ էր տարբերությունը գյուղական բարքերի և այն միջավայրի միջև, որտեղ ապրում էիք` Ռուսաստան, Ուկրաինա, բազմազգ զինվորականություն… ¬ Իհարկե, տարբերություններ կային` կապված ավանդույթների, մտածելակերպի հետ, սակայն ամեն տեղ էլ կան և° լավ, և° վատ մարդիկ£ Իմ բախտը բերել է, և ես միշտ շրջապատված եմ եղել ազնիվ, բարեսիրտ, ջերմ մարդկանցով£ Հորս ընկերների մեջ կային ամենատարբեր ազգության մարդիկ, սակայն մենք ընտանիքներով այնքան մտերիմ էինք, որ ազգային պատկանելության մասին չէինք էլ հիշում£ Նկատել եմ, որ Դուք Ձեր զրույցներում շատ եք սևեռվում ազգային նկարագրի վրա, մինչդեռ ամենակարևորը մարդկային նկարագիրն է, որը նույնն է բոլոր ազգերի համար£ Խորհրդային շրջանում սպայական կոլեկտիվը տարբերվում էր մյուսներից. կապվածությունը մեծ էր, միմյանց օգնում էին, թիկունք էին կանգնում, հասարակության մեջ բարձր դիրք ունեին, հարգված էին£ Այդ պատճառով էլ ես որոշեցի զինվորական դառնալ£ ¬ Բադաքենդցի զինվորականը ինչպե՞ս էր դաստիարակում իր որդուն£ ¬ Հայրս ինձ համար և հայր էր, և ախպեր, և ընկեր£ Նա կարող էր շատ մեղմ ու սիրալիր լինել, բայց սխալներիս հանդեպ անզիջում էր£ Ինքը շատ ազնիվ էր, կարգապահ, օրինավոր ու անկարգություն չէր հանդուրժում, պատժում-սաստում էր սկսած խրատից մինչև գոտիով ծեծելը£ Ես ակտիվ երեխա էի, շատ ընկերներ ունեի, լավ էի սովորում, զբաղվում էի սպորտով£ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի Ձերժինսկու անվան ակադեմիան£ ¬ Ակադեմիայում հայեր կայի՞ն£ Ինչպիսի՞ կուրսանտ էին դառնում հայերը£ ¬ Խորհրդային շրջանը առաջին հերթին բնորոշվում է մեծ հայրենիքի և ազգերի հավասարության գաղափարով£ Իսկ զինվորականի «ազգությունը» իր ուսադիրն էր, քեզ գնահատում էին ըստ քո ունակութ յունների, վաստակի, ոչ թե հաշվի առնելով ազգային պատկանելությունը£ Այդ պատճառով էլ ես երբեք չեմ մտածել, թե ինչ առանձնահատկություն ունեն հայերը, ու չեմ կարող Ձեր հարցին պատասխանել£ Բոլորիս դաստիարակում էին նույն արժեքներով` սիրել Խորհրդային Միությունը, պաշտպանել խորհրդային հասարակությանը, լինել համարձակ, գնալ առջևից, լինել բազմակողմանի զարգացած, արդար, բարեկիրթ, հպարտ իր մասնագիտությամբ£ ¬ Այդուհանդերձ, երբ խորհրդային տերությունը փլուզվեց, Դուք չմնացիք ռուսական բանակում, որը խորհրդային բանակի 70 տարվա ձեռքբերումների ժառանգություն էր, որտեղ ծառայելը շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանի` պատերազմի բոցերում ծնվող բանակում£ ¬ Հայրենիքս վտանգի մեջ էր, նորակազմ բանակին զինվորականներ էին պետք, ու ես, որպես հայ, պիտի իմ հայրենիքում լինեի£ ¬ Իսկ ծառայական ի՞նչ ճանապարհ էիք անցել մինչ այդ, ի՞նչ փորձառություն ունեիք£ ¬ Ակադեմիան ավարտելուց հետո ծառայության անցա Բելառուսի զինվորական օկրուգում որպես դասակի հրամանատար, հետո, ինչպես ընդունված է, նշանակվեցի վաշտի հրամանատար£ Հետո ինձ տեղափոխեցին Ադրբեջան և նշանակեցին գումարտակի շտաբի պետ£ Ավարտել եմ նաև Տիմոշենկոյի անվան ակադեմիան, որից հետո եկել եմ Վանաձոր և ծառայել որպես դիվիզիայի քիմ. ծառայության պետ£ Խորհրդային բանակում վերջին պաշտոնս եղել է 7-րդ բանակի քիմ. ծառայության պետի տեղակալ£ 92¬ին եկել եմ Հայկական բանակ և նշանակվել քիմիական զորքերի բաժնի պետի տեղակալ£ 1996¬ին նշանակվել եմ քիմիական զորքերի վարչության պետ և կառույցը ղեկավարում եմ մինչ օրս£ ¬ Վերջերս լրացավ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զորքերի կազմավորման 15 տարին£ Ի՞նչ ձեռքբերումներով դիմավորեցիք հոբելյանը£ ¬ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության առաջին ստորաբաժանումը կազմավորվել է 1992¬ի սեպտեմբերին, ավելի ուշ կառույցն ընդլայնվեց նոր ստորաբաժանումներով, իսկ 1997¬ին ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժինը վերածվեց վարչության£ Ազատամարտի ժամանակ վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները անմասն չմնացին պայքարից և իրենց ներդրումն ունեցան հաղթանակի կռման գործում£ Հետագա տարիներին ակտիվորեն մասնակցեցին բանակաշինությանը` իրենց գերխնդիրը դարձնելով մարտական պատրաստության բարձրացումը£ Այսօր քիմիական զորքերի վարչությունը, ենթակա զորամասերն ու ստորաբաժանումները պատրաստ են դիմավորելու բոլոր մարտահրավերները և լուծելու առաջադրված խնդիրները£ ¬ Շատ սիրով ու ջերմությամբ էիք խոսում խորհրդային զինվորականների մասին, նրանց մտերմության, ընկերության£ Իսկ Հայաստանում ընկերներ գտա՞ք, հայկական զինվորական կոլեկտիվը ի՞նչ նկարագիր ունի£ ¬ Սկզբում, իհարկե, ինձ մենակ էի զգում, բայց տարիների ընթացքում լավ ընկերներ գտա, ովքեր ախպոր նման են ինձ համար, հավատարիմ են, որոնց համար ընկերությունը սրբություն է:

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԸ

Այսօր, երբ հողագնդի վրա ահեղ դղրդյունով դեռևս բացվում են չարի ծաղիկները, զենքից ճառագող կրակե միջուկով և մահվան շունչ փչող ծխածածկ թերթիկներով, առավել քան երբևէ, փնտրելի է դառնում մարդու այն տեսակը, որն անմնացորդ նվիրումով պատվար է կանգնում իր նման հազարավորների կողքին` փակելով նվաստացումի ու ոչնչացումի ճանապարհը:

Քաղաքացիներ բոլոր երկրների` համեցեք Նոր օրենքը հեշտացնում է օտարերկրացիների մուտքը Հայաստան

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դեռևս 1994 թվականին ընդունված օրենքը 12 տարում 12 տարով հնացել էր: Կառավարությունը 2006 թ. նոր օրենք է ընդունել, ինչպես նաև անդրադարձել է սույն օրենքին, ինչի արդյունքում սահմանել է Հայաստանի Հանրապետություն այցելության հրավերների հաշվառման և հաստատման նոր կարգ:

ԼՈՒՐՋ ՈՒ ԱԶՆԻՎ ԱՐՎԵՍՏՈՎ Գուժ Մանուկյան¬70

Վաստակավոր արտիստուհի Վալյա Արաքսմանյանի և ճանաչված դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի ընտանեկան թատերանպաստ միջավայրում անհնար էր կուլիսնե րում դերասանների ծնկներին մեծացող Գուժի համար աննկատ չներծծվել Մելպոմենայի պաշտամունքով, Լենինականի Սլաբոդկա թաղամասում անցկացրած մանկության խաղերում չտարվել «թատրոն-թատրոն» խաղով ևս£ Պատերազմական կարիքախեղդ տարիներին հասակ առնող սերնդակիցներից շատերի նման, վառվռուն երևակայությամբ ու մանկան ջինջ անմիջականությամբ գուլպայի մեջ խցկված քուրչուփալասով գնդակ էր գլորում (տարիներ անց Կապանի «Լեռնագործ» թիմի դարպասի մոտ իսկականն էր որսալու), քաղցը մեղմելու համար վազում էր անասուններին քուսպ տեղափոխող սայլի ետևից` քաղցրահամ մի կտոր պոկելու համառությամբ և ուրախանում տոն օրերին բարձի տակ «հայտնված» մի կտոր սպիտակ հացով£ Միաժամանակ անդրանիկ բեմական վարժանքներն էր անում եղբոր` Ալեքսանդրի հետ ինքնաշեն բեմի վրա, լաթերով պատրաստած դեկորներով ու վարագույրով ձևավորված իր մանկության «թատրոնում»£ Յոթ տարեկան Գուժին տեսնելով թիկնոցն ուսերին Ֆալստաֆ խաղալիս` արվեստաբան Ռուբեն Զարյանը սրատես աչքով նկատել էր դերասանական ակնհայտ շնորհքը` Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Նաիրի Զարյանի և Միքայել Մանվելյանի հետ միասին ջերմ հանդիսատեսը դառնալով Արաքսմանի որդիների մանկական ներկայացումների£ Այդուհանդերձ, դերասան դառնալու հեռանկարով գայթակղված չի եղել պատանի Գուժը, նեղսրտել է, երբ դպրոցական ընկերները «դերասան» են կոչել իրեն£ Եվ, հնարավոր է, գյուղատնտես դառնար բախտի քմահաճույքով, եթե օրինաչափ պատահականությամբ, Վարդան Աճեմյանի` արժանապատվությունը բորբոքած մեն¬մի արտահայտությամբ չընդվզեր ինքն իր դեմ ու, Գյուղատնտեսական ինստիտուտի ընդունելության մրցույթում ընդամենը մեկ միավորով տանուլ տալով, չընդգրկվեր մեծանուն բեմադրիչի դերասանական կուրսում£ Արդեն իսկ ավարտական ներկայացումներում խաղացած Չոփուռ Կարապետով («Չար ոգի») և Յակովով («Ուրիշի երեխան») հաստատելով պրոֆեսիոնալ բեմ բարձրանալու անվիճելի իրավունքը` 1958¬ին, նորավարտ խոստումնալից 12 համակուրսեցիների հետ մեկնում Ղափան£ Բորյանի «Նույն հարկի տակ» դրամայի բեմադրությամբ սկսնակ արվեստագետները, փաստորեն, նշանավորում են Շիրվանզադեի անվան թատրոնի վերածնունդը (կարժանանա՞ն երբևէ նման կենսատու ներարկման մեր օրերում հյուծվող մարզային թատրոնները…)£ Գևորգ Սարոյանի դերակատարմամբ իր առաջին բեմելով Գուժ Մանուկյանը լավ դերասան դառնալու հայտ է ներկայացնում£ 1960¬ից հանդես է գալիս Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` լավագույնս դրսևորելով ու ամրապնդելով ստեղծագործական ունակությունները, հղկելով կատարողական վարպետությունը£ Ժամանակի թատերագիտությունը (մշակութային աշխույժ միջավայր կար, որ աննախադեպ լիցքեր էր հաղորդում թատերական քննադատական մտքի կայացնող ակտիվությանը…) Էդմոն Ռոստանի «Ռոմանտիկներ» ներկայացման հայտնությունն է համարում նրա Պերսինեն, ինքնահաստատման անդրանիկ խոսուն առհավատչյան, որին հաջորդում են Միտրոֆանուշկան («Տհասը»°), Պյոտրը («Քաղքենիներ») և տասնյակ այլ հիշարժան անձնավորումներ£ Բեմական բարենպաստ տվյալները` առնական գրավչություն, արտահայտիչ դիմագծեր, ներազդու ձայն, զգացմունքառատ ներաշխարհ, ուժգին տեմպերամենտ - նախահիմքն են դառնում կինոպաստառին նրա պահանջված ներկայության£ «Տերտերին ուխտը» (1965) կինոնովելում ստեղծած առաջին կերպարից` որսորդ Հակոբից սկսած համընդհանուր ուշադրության առարկա դարձնելով Գուժ Մանուկյանի` դասական թատերայնության ակունքներից սնվող լուրջ ու ազնիվ, պարզ ու դյուրահաղորդ արվեստը£ Մեկուկես տասնյակ կինոկերպարներից շատերն են անջնջելի տպավորվել` Հենրիկ Զաքարյանը («Կամուրջներ մոռացութ յան վրայով»), Ղուկասը («Նահապետ»), Արմենը («Կյանքի լավագույն կեսը»), Մարսելինը («Սգավոր ձյունը»), Ռուբենը («Անցած օրերի երգը»), Հայկ Բժշկյանը («Մեռիր ձիու վրա»)… Իր ժողովրդի սիրելի դերասաններից դարձավ Գուժ Մանուկյանը ռադիոյում և հեռուստաթատրոնում կերտած բազմաթիվ կերպարներով` «Եղեգնուհու» Արքայազնից մինչև Դուդաևի «Երեկո»¬ի ծերունի Վանյան` դերից դեր դառնալով անփոխարինելի համահեղինակը Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանի և Օլգա Մելիք-Վրթանեսյանի ուշագրավ բեմադրությունների. «Հրաժեշտ հունիսին», «Գիշատիչների խնջույքը», «Կասա-Մարե», «Վեսլի Ջեքսոնի արկածները», «Բարդի իմ, կարմիր գլխաշորով», «Բախտի խորթ զավակների լուսինը», «Քարե հյուրը», «Երկուսը ճոճանակի վրա», «Պտուտակ»… Կարևորը` նա չէր տառապում սին փառատենչությամբ£ Հանձն էր առնում միայն այն դերերը, որոնք իրեն հուզում ու համոզում էին£ Խստապահանջ էր բեմադրիչի, խաղընկերների, նաև` դրամատուրգի (նույնիսկ` հոր°) նկատմամբ£ Գուժ Մանուկյանի դերասանական հասունացումը կայացավ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում` ինքնատիպ ավարտունության հասնելով 1967¬ից մինչ օրս խաղացած բազում կերպավորումներով` Սարո («Անուշ»), Կարանդիշև («Անօժիտը»), կապիտան Բլյունչլին («Շոկոլադ ուտող զինվորը»), դուքս Բուկինգհեմ («Ռիչարդ III»), Վարուժան («Մեծ լռություն»), Յասոն («Մեդեա»), Տիգրան Մեծ («Աստվածների կանչը»), Հակոբ Հալաջյան («Քո վերջին հանգրվանը»), կոմս Վորովիկ («Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը»), Պոլ Բրեթըր («Զբոսայգում` ոտաբոբիկ»)… Իմաստնացած մոտ կեսդարյա բեղուն ստեղծագործական փորձով` Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանը հարազատ թատրոնում շարունակում է մնալ իր արվեստի նոր դրսևորումներին կարոտ անդավաճան հանդիսատեսի «պարտապանը»£ Որոնելով իրենում կուտակված ասելիքի արտահայտչամի ջոցներ` ձեռնարկում նաև բեմադրական աշխատանքի, որի արդյունքում դրամատիկականի խաղացանկը վերջերս հարստացավ ևս մեկ ուշագրավ ներկայացմամբ` Իվ Ժամիակի «Մսյո Ամիլկար» («Վճարովի պատրանք») դրամայով£ Քաջածանոթ արտիստի բեմական հղկված կարողությունների ընդգրկուն դիապազոնին, դրամատիկականի ու հերոսականի գերակայությամբ ուրույն խառնվածքին` հանդիսատեսը վաստակաշատ արվեստագետից ակնկալում է անշփոթ ձեռագրով մարմնավորված նոր կենսահաստատ կերպավորումներ£ :

Խայտաբղետ պատկերասրահ Առաջին անգամ Երևանում

Քաղաքական արտակարգ լարված, պայթյու նավտանգ իրադրությունը հանգեցրեց մշակութային բեղուն առօրյայի պաշտոնական խաթարմանը Վրաստանում` մղելով արվեստասեր հասարակայնությանը ու գործող արվեստագետներին հոգևոր-մտավոր փոխշփման այլ ուղիներ որոնել` ստեղծագործական հարկադիր պարապուրդի բարոյալքող ազդեցությունը հաղթահարելու, կասեցնելու նպատակամղվածությամբ£ Այս պարգայում չարյաց փոքրագույնը մարդկային խաղաղասեր զանգվածների գիտակցության մեջ մշակութային բազմազան լիցքերով միայն մշտապես տոկուն մնալու կարևորության ամրապնդումն է£ Այլ կերպ անհամեմատ դժվար կլինի քաղաքագետների լարած որոգայթներից հնարավորինս անվնաս սպրդելը£ Ուստի կրկնակի արժեքավորվում է Ազգային պատկերասրահի նախաձեռնու թյամբ Ջոտտոյի տուն-թանգարանում բնիկ թբիլիսեցի, շինարարական կառուցվածքների բնագավառում ճանաչված գիտնական Ալեքսանդր Պիրադովի գեղանկարչական անձնական հավաքածուի 42 նմուշների ցուցադրությունը£ Երբևէ Կովկասի մշակութային կենտրոնի համբավը վայելած Թիֆլիսում ապրած ու ստեղծագործած հայ նկարիչների` Վասիլի Պիրադովի, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Հարություն Շամշինովի, Հմայակ Հակոբյանի, Մարալի Բեկ-Մարմաչևայի, Դավիթ Չիսլիևի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Տրդատ Նալբանդյանի, Ալբերտ Դիլբարյանի, Ռոբերտ Կոնդախսազովի և այլոց որոշ աշխատանքներ առաջին անգամ էին ցուցադրվում Երևանում£ Գեղարվեստի «Թիֆլիսյան դպրոցի» ուրույն գեղագիտությամբ այցելուների ուշադրու թյունն իրենց վրա էին սևեռում Էրմինե Խաչոյանի «Հյուրին սպասելիս», Գեորգի Թևոսյանի «Պարան» և «Ավետում», Միխայիլ Խունունցի «Ասեղնագործելիս», Ռոբերտ Նալբանդյանի «Արարատ», Շուշանիկ Մկրտչյանի «Պեյզաժ», Մադլենա Ամիրխանովայի «Գուրզուֆ», Լև Բայախչևի «Հին Թիֆլիսը» նկարները £ Հայտնութ յուն էր Երվանդ Քոչարի փոքրածավալ «Կոմպոզիցիան» (1916)£ Ժամանակաշրջանի կոլորիտային կնիքն էին կրում հավաքածուի հիմնարար` որդու և մոր դիմանկարները (1907) Վ. Պիրադովի հեղինակությամբ£ Թիֆլիսահայ գեղանկարչական մտածողության մասին որոշակի ընդհանուր պատկերացում կազմելու տեսակետից ուշագրավ են տարբեր սերունդների համատեղմամբ ներկայացված բոլոր աշխատանքները£ 15-ամյա անդուլ որոնումների արդյունքում Ալեքսանդր Պիրադովը, հմտանալով գեղանկարչության ասպարեզում, կարողացել է անհայտությունից փրկել Հմայակ Հակոբյանի «Նատյուր մորտը», Եղիշե Թադևոսյանի` Պաղեստինյան, Վահրամ Գայֆեջյանի` «Ամառային այգի», Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Բաղնիքում» էտյուդները£ Այս հավաքածուի տիրոջ հպարտությունն է Էդգար Շահինի «Գործազուրկը» ֆորտը, որը հեղինակից 1910 թվականին Փարիզում նվեր ստանալով` Ալեքսանդր Շիրվանզադեն բերել է Թիֆլիս£ Առավել ամբողջական ներկայացվում է Գայանե Խաչատրյանի` ժամանակին թերագնահատված ստեղծագործությունը£ Նկատի ունենալով Ալեքսանդր Պիրադովի ձեռք բերած փորձը` հետաքրքրությունների ու գործունեության ընդլայնվող շրջանակը` պետք է հուսալ, որ շուտով նրա գեղանկարչա կան հավաքածուն կհամալրվի թիֆլիսահայ գեղարվեստում լուրջ դերակատարություն ունեցող այնպիսի նկարիչների գործերով, ինչպիսիք են Հովնաթանյանները, Վ. Խոջաբեկովը և այլոք` տարբեր վայրերում շարունակելով ցուցադրել հայ մշակույթի պատմության մեջ անջնջելի հետք թողած տաղանդաշատ դպրոցի առավել համապարփակ պատկերը£ :

ՍԵՐՈԺԻԿ

Եվս մեկ պրեմիերա Պետական կամերային երաժշտական թատրոնում համալրվեց Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» մոնոներկայացմամբ (ռեժիսոր` Սերժ Մելիք-Հովսեփ յան): Ռեժիսորական հետաքրքրական լուծումներով օժտված մոնոներկայացումն առանձնանում է իր բացառիկությամբ:

Երեխաների համար` նրանց սիրով

Մանկան քնքուշ ներաշխարհին առնչվողին, նրան կրթելու և դաստիարակելու կոչվածին միայն մանկավարժությունը կբավե՞: Լավ է նաև հոգեբան լինել` երեխայի գաղտնախոր հուրդ աշխարհը թափանցելու համար:

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Շիրակի մարզի Ջրափի գյուղի դպրոցի տնօրեն Մարիետա Թառլանյանի հետ մեր զրույցը միանգամից գտավ իր հունը: Խոսքն անմիջական էր, նկարագրությունները` պատկերավոր:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՐԳԻՐ

Թվում է, թե ուխտագնացություն սուրբ արտահայտությունը զուտ հայկական է ու նախ և առաջ վերաբերում է հայության իղձերին` այցելելու Էրգիր, տեսնելու, շոշափելու նախնյաց կերտած հուշարձանները, Վանա լիճն ու Սասնա սարերը£ Այնտեղի օդն ու հողն էլ շնչում են հայեցի... * * * Արդեն 20 տարի է, ինչ Անահիտ ԽԵՉՈՒՄՅԱՆԸ ղեկավարում է «Վասպուրական» մանկապատանեկան երգի-պարի (ժողովրդական երգ, պար, թատրոն, ազգային նվագարաններ, ժողովրդական ցուցահան դեսներ) թատրոնը£ Այն հիմնադրվել է Դավիթաշենի N 189 դպրոցում (տնօրեն` Սերգեյ Պետրոսյան) և գործում է առ այսօր£ Բացի հայաստանյան ելույթներից, 26 հյուրախաղերի հեղինակ է£ Համույթը եղել է Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Աջարիայում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում, Արցախում… 2007 թ. մայիսին «Վասպուրականը» Բաթումիի միջազգային փառատոնում մրցանակ շահեց£ Ի դեպ 4¬րդ անգամն է մասնակցում նման փառատոների£ Մեկ ամիս հետո համույթը մեկնել էր Անթալիա, որտեղ ևս արժանացել էր միջազգային դիպլոմի£ …Ս. թ. սեպտեմբերի 20-30¬ը Անահիտ Խեչումյանը և «Վասպուրականի» մի խումբ անդամներ, որոնց մի մասն այսօր Հայկական մանկավարժականի իր ուսանողներն են (արվեստ է դասավանդում այդ բուհում), ուխտագնացների հետ ուղևորվել են Արևմտյան Հայաստան` Ղարս, Անի, Սարիղամիշ, Արդվին, Արդահան… ¬ Դժվար է նկարագրել տեսածդ ու ապրածդ,¬ պատմում է Անահիտը£¬ Ամեն տեղ և° ցավ ես զգում, և° հպարտություն` ազգիդ թողած փառապանծ հետքերով£ Մեծ պապս` ուստա Մուկուչը, դուդուկահար էր£ Անցած դարի սկզբներին Ղարսից եկավ Գյումրի և իր նվագով հիացրեց, և° աշակերտներ ունեցավ Գյումրիում, որոնք սերնդեսերունդ զարգացնում են այդ հոգեպարար երաժշտությունը£ ¬ Անահի°տ, ամենահուզիչ պահը` Ձեր այդ ուխտագնացության,¬ հարցնում եմ£ ¬ Դա այն էր, երբ Անիի մայր տաճարից բջջայինով կարողացա զանգահարել մայրիկիս, և նա արցունքներն աչքերին արտասանեց հայտնի տողերը` Անին տեսնեմ ու նոր… :

Էս` Գյումրիի ծածկած լողավազանը, էս էլ` գյումրեցի լողորդները

Լողը ոչ միայն մարզաձև է, այլև ամուր առողջության գրավական, մանավանդ աճող օրգանիզմի համար: Չենք պատրաստվում բժշկական զրույց սկսել, սակայն միանշանակ է, որ լողով զբաղվելն առողջ ապրելակերպի շատ կարևոր և էական բաղադրիչ է:

Նրանք հասարակության լիարժեք անդամներ են

Դեռ 60-ական թվականներից աշխարհում սկսվեց հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող շարժում, երբ հաշմանդամության բժշկական մոդելը հաշմանդամ մարդուն դիտարկում էր որպես խնամքի օբյեկտ: