ՇԱՆՏԱԺԸ` ԳՈՐԾԵԼԱՈՃ

Տուգանք վճարե՞լն է ամոթ, թե՞ մեր օլիգարխներն են ավելի ժլատ դարձել` դժվար է ասել£ Թեև եթե վերհիշենք, թե առիթի դեպքում նրանք ինչ հետևողականությամբ ու համոզիչ են դժգոհում իրենց գործերի վատ ընթացքից, ապա համեմատության կշեռքի ժլատության նժարը կծանրանա£ Մեզանում խոշոր գործարար կոչվածները լավ են սերտել, որ ոչ մի դրամ ավելորդ չէ, ու եթե նույնիսկ իրենց պարագայում փողը փողի վրա հեշտությամբ է կուտակվում, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե նույնքան հեշտ է նաև եղածից հրաժարվելը£ Ահա, օրինակ, ամենա¬ամենաների աստղաբույլում ուրույն տեղ զբաղեցնող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը հավատարիմ է մնացել իր նախնական որոշմանը ու իրեն տուգանել համարձակ ված Տնտեսական Մրցակցության Պաշտպանության հանձնաժողովին ինքն է դատարան քարշ տվել` «համոզելու», թե օղիներ չի կեղծել£ Սակայն դատը տանուլ է տվել£ Նշանակալին թերևս ակնհայտը վիճարկելու տրամադրվածությունն է£ Մանավանդ, որ խոսքն ընդամենը կամ առավելագույնը 2,5 միլիոն դրամի մասին է, որից գործարարը չի ցանկանում բաժանվել, ու, ինչպես վերջինիս ներկայացուցիչն է տեղի ունեցածից հետո հայտարարել, խնդիրը հիմա էլ Վճռաբեկ դատարանում է քննվելու£ Ինչ խոսք, այս պատմությունը հաճելիներից չի կարելի համարել, քանի որ եթե խոսքը կեղծիքի ու թեկուզ «ֆալշ արաղի» մասին է, միևնույն է, հարցն արդարադատության քննելիքն է արդեն դարձել£ Եվ, որ ավելի կարևոր է, նման բիզնես¬զեղծարարության արդյունքում հազարավոր մարդիկ օլիգարխի թակարդում են հայտնվել ու տուժել£ Բայց իրենց կեղծիքի որոգայթում տուժողների վնասներն այս և մյուս գործարարներին քիչ են հետաքրքրում (դա բարոյականությա¯ն խնդիր է)£ Եթե անկեղծ, ապա Ս. Ալեքսանյանը ճիշտ կաներ իր համար թեյավճար արժեցող գումարը լուռ ու մունջ վճարեր և ոչ իր, ոչ էլ հետագայում կեղծվելիք խմիչքի նոր խմբաքանակների վարկն ավելի չիջեցներ£ Սակայն վաղուց ենք համոզվել, որ պատվախնդրության մասին պատկերացումները նման մարդկանց մոտ բոլորովին ուրիշ են£ Տվյալ դեպքում գործարարը համարում է, որ ավելի լավ է խնդրո առարկա գումարից ավելին ծախսի, միայն թե մեղավոր, իսկ տվյալ դեպքում` տուգանվելիք կողմ չճանաչվի£ Իսկ ժամանակ ձգելը, փաստաբաններին դատարանից դատարան քարշ տալը հենց նշված պարզունակ նպատակն ունի£ Եվ խնդիրը, բնականաբար, գումարի մեծ ու փոքր լինելը, առավել ևս` այն վճարել չկարողանալը չէ£ Հայաստանում գրեթե ամեն ինչ է կեղծվում, իսկ նշված գործարարի պարագայում օղին, բնականաբար, միակ բացառությունը չի կարող լինել£ Ու եթե նույնիսկ դատարաններում պարտություն ներ գրանցելուց հետո «Ալեքս Գրիգը» ստիպի վճարել տուգանքը, դատարան դիմելու իր քայլով ներկայանալու է որպես «անարդարության զոհ». իսկ գուցե «անզոր» տնտեսվարո՞ղ, ում հանդեպ նույնիսկ արդարադատությունն արդար չեղավ (ծիծաղելի կլիներ` եթե ողբերգականությունն այսքան ցայտուն չլիներ)£ Չէ՞ որ նրա նմանները չեն ցանկանա, որպեսզի տվյալ հանձնաժողովը կամ նման այլ կառույցներն այդպիսի «վատ» սովորույթ ձեռք բերեն և, ինչպես ասում են` քթներն իրենց գործերի մեջ խոթեն ու մի թեթև կսմթելով նման տուգանքներ սահմանեն£ Հատկապես օլիգարխների պարագայում նման գլխացավանքներից խուսափելու շահագրգռությունն այնքան մեծ է, որ այդպիսի ցանկացած քայլի պատրաստ են` ստուգող կառույցների հետ չառնչվելու, խնդիրը նախապես լուծած լինելու համար£ Ու այս ճանապարհին արդեն նույնիսկ շանտաժն է ընտրվել որպես ամենահարմար գործելաոճ, ու նույն «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչը վարչական դատարանում պարտվելուց հետո հայտարարում է, թե որոշումը քաղաքական էր£ Այսինքն ռուսական ու ուկրաինական ընկերությունները... Ծիծաղելի չէ՞£ Իսկ նման իրավիճակներում չհայտնվելու համար պարզունակ ու բոլորին հասանելի ելք գոյություն ունի. մի փոքր ավելի ազնիվ լինել£ Ավաղ, հենց դա հայրենի գործարարների պարագայում ոչ մի կերպ չի ստացվում£ :

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ հնարանք, որ կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ

Անցյալ շաբաթ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը հյուրընկալվել էր Թբիլիսիում: Ըստ պաշտոնական տեղեկատվության, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա նախ հանդիպել է իր վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեին, ապա վարչապետ Նիկա Գիլաուրիին, նույնիսկ վրացական պառլամենտի փոխխոսնակին, և վերջում` նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն:

Արտարժույթի` այդպես էլ չկարգավորվող շուկան

Թվում է, թե արտարժույթի շուկայում նախանձելի կայունություն է հաստատվել£ Ընդ որում, առավել հուսադրող կարելի է համարել դոլարի փոխարժեքի 360 դրամի շուրջ հանգրվանելու իրողությունը` կարծելով, թե արդեն տևական ժամանակ անփոփոխ թվացող դոլար¬դրամ հարաբերակցությունը կենտրոնանում է հենց այս թվի շուրջ£ Այս առիթով հատկապես Կենտրոնական բանկը կարող է իր ուրախությունը չթաքցնել` արձանագրելով, որ հաճախ, թեկուզ ուղղակի և բացահայտ միջամտության գնով, այնուամենայնիվ, իրեն հաջողվում է կայունություն պահպանել ֆինանսական շուկայում£ Ավելին, ինչպես կենտրոնական դրամատունն էր ավելի վաղ խոստանալով կանխատեսել, ընթացիկ շրջանում հենց 360-380 դրամի սահմանագծում էր «լողալու» ամերիկյան արժույթը, և որքան էլ այս պահին այն նվազագույն կետի վրա մնա, այսուհանդերձ, իրականությունը վաղօրոք հնչեցված կանխատեսումների շրջանակում է£ Արտարժույթի ներկայիս «վարքը» լիարժեքորեն արհեստական համարելը միգուցե այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ քիչ չի պատահել, երբ դրամային շուկան կարգավորելուն միտված ձեռնարկներն անարդյունք են անցել կամ դրանց չափազանց նվազ արդյունավետության հետևանքով դրամատունն ի զորու չի եղել եղանակ թելադրել£ Այսուհանդերձ, հաշվի առնելով փողային շուկայում մշտառկա անկանխատեսելիության հանգամանքը` պակաս հետաքրքիր չէ, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե դոլարը «որոշեր» հանգրվանել կանխատեսման առավելագույն` 380 դրամի տիրույթներում£ Կարելի է կարծել, թե այն հատկապես ներմուծողների պարագայում նոր գնաճի առիթ կդառնար£ Միգուցե գները (որոնք այս տարի առավել, քան երբևէ, անսանձ են կամ ավելի ճիշտ` սանձարձակ) է°լ ավելի աճեին£ Սակայն մյուս կողմից էլ` գոնե հարուստ փորձից ելնելով` կարող ենք արձանագրել, որ, օրինակ, նույն ներկրողները քիչ են հաշվի առնում ֆինանսական շուկայի զարգացումները… Այլ կերպ ասած` մեզանում գներն առավելապես կամայականորեն են բարձրանում, և գնաճի կնքահայրերի անտարբերությունն այս ամենի հանդեպ այնքան ակնհայտ է, ցանկացած փոխարժեքի նրանք այնչափ անհաղորդ են, որ կարելի է կարծել, թե դոլարի 380 դրամ արժենալու պարագայում նույնպես ներկայիս գներն էին թելադրվելու£ Այլ հարց է, որ փոքր¬ինչ բարձր կուրսից կշահեին գոնե մասնավոր տրանսֆերտների հասցեատերերը կամ, որ նույնն է` ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը£ Թեև փոքր կարելի էր համարել նաև նման հնարավո րության հավանականությունը, քանզի դարձյալ ոչ պակաս հարուստ փորձը ցույց է տալիս, որ դրսից եկող օգնությունների ծավալային աճին զուգահեռ` դոլարը միշտ է «համեստացել»£ Ինչ խոսք, Հայաստան հոսող արտարժույթի շարունակական և կանոնավոր աճը, մանավանդ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո, որևէ մեկը չի թաքցնում£ Սակայն հակառակ ասվածին` չի բացառվում, որ առաջիկայում զարմանալի մի իրողության` դոլարի արժևորման ականատեսը դառնանք£ Նախաամանորյա շրջանը սովորաբար խախտում է ֆինանսական շուկայի կայունությունը, և փոքր չէ հավանականությունը, որ դիցուք հաջորդ ամսվա ընթացքում դոլարն արժևորվի` հասնելով ԿԲ¬ի կանխատեսման վերին սահմանագծին` 380 դրամի£ Արժույթի հանդեպ հատկապես ներկրողների դրսևորելիք պահանջարկի աճը հավանական է, որ հենց նման արդյունքի հանգեցնի£ Սակայն պահանջարկի սեզոնային մեծացումը բնականաբար կարճ է տևելու£ Օրինակ, դեկտեմբերի կեսերից, երբ ներկրվելիքը տեղում լինի, և տոնական առևտրի նպատակով նույն տրանսֆերտներից կլորիկ գումարներ դրամի վերափոխվեն, խիստ կասկածելի է, թե ԿԲ¬ին կհաջողվի պահպանել այս օրերի 360 դրամի սահմանագիծը£ Չի բացառվում, որ ամեն ինչ դոլարի սրընթաց վայրէջքով նշանավորվի£ Համենայն դեպս, տարեվերջին առավել հավանական կարելի է համարել դրամի արժևորման հեռանկարը£ Հանգամանք, որն ավանդական է դարձել, և հիմքեր չկան կարծելու, թե ընթացիկ տարին այս առումով առանձնանալու է£ Իսկ նման իրավիճակում ֆինանսական շուկան գնահատելու հնարավորությունը փոքրանում է£ Եթե գոնե աճող տրանսֆերտները հնարավորինս փոշիացնելու միտումն աննկատ ու մեղմ լիներ, ընդհանուր առմամբ դրամային շուկայի կայունությունը բավարար կարելի կլիներ համարել£ Սակայն նման կայունությունն էլ իր հերթին է հարաբերական, քանի որ սեզոնային գործոնների հանդեպ արտարժույթի շուկան, միևնույն է, շարունակում է խիստ զգայուն մնալ£ Իսկ ներկայիս կայունությունն էլ, ինչպես նշեցինք, Կենտրոնական բանկի մեծագույն ջանքերի արդյունքում է ստեղծվել, և հարց է, թե դեռ ինչքան ժամանակ կհաջողվի պահպանել այն£ :

Հա՞ որ...

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ է, որ ապահովագրական վճարների շրջանառությունը տարեկան մի քանի միլիոն դոլարի է հասնելու, ինչն էլ կանխատեսվածի համաձայն` լուրջ իրարանցում է առաջացրել արդեն գործող ու այս առիթով հայտնված ընկերությունների շրջանում£ Ընդ որում, միլիոններ ձեռք գցելու մոլուցքն այնքան մեծ է, որ մայրաքաղաքի փողոցների հսկայական գովազդային վահանակներին հայտնված «ապահովագրություն» գոյականը տառասխալով` երկու պ¬ով է գրված£ Եթե նույնիսկ տեղի ունեցածը շփոթի ու իրարանցման հետևանք է, ապա տառասխալը հազիվ թե ուղղվի, քանի որ վահանակների պատվիրատուները ոչ թե նոր ծախսերի, այլ խոստումնալից թվացող եկամուտներին տիրանալու նպատակն ունեն միայն£ Այնպես որ, ով ինչ ուզում է մտածի` կարևորն այս դեպքում բոլոր մեքենաներից հնարավորինս կլորիկ վճարներ և տուգանքներ կորզելն է£ Չի բացառվում նաև, որ նույն իրարանացման ընթացքում նաև մեխանիզմ է մշակվել` «պարտադիր» ու «աՊՊահովագրական» կոչվող գումարները հետագայում ըստ անհրաժեշտության լրիվ չափով չփոխհատուցելու£ ՄԵԶԱՆՈՒՄ տառերը ոչ միայն ուղղագրական սխալ կարող են դառնալ, այլ նաև… «քչություն անել»£ Պարզվել է, որ մեքենաների «գոլդ» պետհամարանիշերի պահանջարկն աճում է£ Մինչդեռ այդ համարներն արդեն սպառվել են£ Ուստիև թանկարժեք նիշերով համարներ վաճառելու ավանդույթը չընդհատելու ու պետբյուջեն համալրող վճարներից չզրկելու նպատակով գործադիրն իր վերջին նիստերից մեկում որոշել է լատիներեն հինգ նոր տառերով նույնպես հետայսու համարանիշեր թողարկել£ Հետաքրքրությունը և առաջիկայում կայանալիք աճուրդների մեծ աշխույժն արդեն իսկ երաշխավորված կարելի է համարել£ Հայտնի է, որ «գոլդ» թվերին տիրանալու դիմաց, ասենք մեկ միլիոն դրամ վճարելու ցանկություն և հնարավորություն բոլոր հայաստանցիները չէ, որ ունեն£ Իսկ նրանք, ովքեր արդեն գործող սկզբնատառերով կրկնվող համարանիշեր ունեն, բնականաբար, ցանկացած գին կվճարեն` մինչև անգամ բոլոր հինգ սկզբնատառերով առաջարկվելիքն իրենցով անելու համար£ Ի վերջո, նախորդող շրջանում նման մարդկանց ավտոպարկերն էլ զգալիորեն համալրվել են, և նոր սկզբնատառերը վերջիններիս համար հաճելի առիթ կարող են դառնալ` այսպես կոչված համամասնությունը պահպանելու համար£ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ապահովագրելու` վերջերս բռնկված տենդն աստիճանաբար նոր թափ է առնում£ Հակառակ մեքենատերերի անտեղյակությանը կամ վճարելիք գումարների առաջացրած մոլորությանը` հայտնի է, որ գործընթացն արդեն մեկնարկել է, ու մինչև հունվարի 1¬ը պահանջված գումարը չմուծելու դեպքում վճարելիքին ևս մի այդքան տուգանք է գումարվելու£ Որքան էլ անհամատեղելի լինեն «պարտադիր» և «ապահովագրություն» ձևակերպումները, այսուհանդերձ, ավելի շատ հարկատեսակ հիշեցնող այս պարտադրանքից որևէ մեկը չի կարողանալու խուսափել£ Նույնիսկ պարտադիր տեխզննությանը հատկացվելիք գումարը մինչև հիմա շատերն էին դժվարությամբ հայթայթում, իսկ նոր հարկատեսակը գերակշիռ մեծամասնության պարագայում մեքենան իսկապես անհասանելի շքեղություն է դարձնելու ու ոչ թե, ինչպես մինչև հիմա էր ընդունված` ընդամենը փոխադրամիջոց£ :

Այնուամենայնիվ, Կոսովոն նախադե՞պ է

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում հատկապես վերջին մեկ¬երկու տարվա զարգացումները դիտարկելով, կարելի է փաստել, որ և° ադրբեջանական, և° հայկական կողմերն այս ընթացքում միմյանց մեղադրել են կարգավորման համար միջնորդների առաջարկած սկզբունքներից շեղվելու համար£ Ընդ որում, Ադրբեջանն արդեն բազմիցս է բարձրաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության և հակամարտության կարգավորումը միջազգային այլ կառույցի, այլ ձևաչափի իրավասությանը փոխանցելու անհրաժեշտության մասին£ Բաքվի այս դժգոհության և հակամարտող կողմերի` միմյանց հասցեին ուղղված մեղադրանքների համատեքստում, թերևս, հասկանալի է դառնում, որ հակամարտության կարգավորման հարցում իսկապես առաջընթաց ունենալու համար կարգավորման տրամաբանության փոփոխության կարիք կա£ Առերևույթ, թերևս, միմյանց հետ կապ չունեցող երկու իրադարձություն, կարծես հուշում են, որ միջազգային հանրությունն արդեն հանգել է հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխության անհրաժեշտությանը. ավելին` պատրաստվում է իրագործել այդ փոփոխությունը£ Հիշյալ իրադարձություններից մեկը ԵԱՀԿ¬ում ԱՄՆ¬ի ներկայացուցիչ Յան Քելլիի հայտարարությունն էր այն մասին, թե Միացյալ Նահանգներին մտահոգում է հակամարտության գոտում վերջին շրջանում իրավիճակի սրացումը£ Նաև հույս էր հայտնվում, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում հնարավոր կլինի գտնել հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ£ Յան Քելլին ասել է, որ Վաշինգտոնն ակնկալում է կողմերին հրավիրել համաձայնության` «Ճանապար հային քարտեզի» ստորագրմանը£ Ուշադրություն դարձնենք այն իրողության վրա, որ ԵԱՀԿ¬ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը փաստում է, թե հակամարտության գոտում իրավիճակը սրվել է, և այդ պատճառով անհրաժեշտ են կարգավորման նոր մոտեցումներ£ Գրեթե նույն ժամանակահատվածում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը Երևանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, խոսելով միջազգային արդարադատության դատարանի կողմից Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչման մասին, հատկապես նշում է. - Որոշակի հրադադարից հետո ՄԱԿ¬ը հայտնեց, որ Կոսովոն միջազգային սպառնալիք է միջազգային խաղաղության համար, և Կոսովոն դրվեց միջազգային վարչարարության ներքո£ Յան Քելլիի հիշյալ հայտարարության և երևանյան ասուլիսում Դանիլո Թյիրկի` Կոսովոյի մասին հիշատակման համատեքստում հասկանալի է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոսովյան փորձը կիրառելու տարբերակը£ Ավելին. երբ այդ մասին բարձրաձայնում են երկու երկրների` Հայաստանի և Սլովենիայի նախագահները` համատեղ ասուլիսում, նշանակում է, որ այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև որոշակի համաձայնություն արդեն կա£ Նաև նշանակում է` միջազգային միջնորդներն արդեն ունեն իրար հետ համաձայնեցված մի փաստաթուղթ, որը ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում հակամարտության կողմերին առաջարկելու են ստորագրել£ Մեկ այլ համընկնում ևս կա. ԵԱՀԿ¬ում Նահանգների ներկայացուցիչն իր հայտարարության մեջ որպես կարգավորման նոր մոտեցումներ գտնելու պատճառ նշում է հակամարտության գոտում իրավիճակի սրվելը£ Իսկ սա քողարկված ակնարկ է` հիշյալ գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու մտադրության մասին£ Երևանյան ասուլիսում տեղեկացվել է, որ Եվրամիության անդամ Սլովենիայի և Հայաստանի նախագահներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր£ Հասկանալի է, որ նրանք Ճապոնիայի կամ Չինաստանի անվտանգության մասին չեն խոսել£ Սրան հավելենք նաև այն, որ Կոսովոյում նույնպես ժամանակին խաղաղարարներ են տեղակայվել, և հասկանալի կամ գրեթե հասկանալի է դառնում, թե ո՞ւմ և ի՞նչ միջոցներով անվտանգության հաստատման մասին են խոսել երկու նախագահները£ Այսպիսով, թերևս, կարող ենք ասել` դեկտեմբերին Աստանայում կայանալիք` ԵԱՀԿ գագաթաժողովում միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական և հայկական կողմերին առաջարկելու է կարգավորման նոր մոտեցումներ£ Նաև առաջարկելու է հայ¬ադրբեջանական զինուժի շփման գոտում խաղաղարարներ տեղակայել… Հարցական է մնում, թե ինչ կազմով և ո՞ւմ հրամանատարության ներքո կարող են լինել խաղաղարար ուժերը£ Հասկանալի է, որ դրանք միայն ՆԱՏՕ¬ի կամ միայն ռուսաստանյան կապույտ բերետավորներ չեն կարող լինել, քանի որ այդ պարագայում վերջիններից մեկնումեկի օգտին կարող է տարածաշրջանում խախտվել ազդեցության համամասնությունը£ Ուրեմն, կապույտ բերետավորների կազմը կարող է լինել խառը` ռուսաստանյան և ՆԱՏՕ¬ական£ Բայց ո՞վ կլինի այդ ուժերի հրամանատարը£ Հենց այս հարցն էլ, թերևս, փորձ կարվի քննարկել նոյեմբերին կայանալիք` Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական կազմակերպության գագաթաժողովում£ Դրան մասնակցելու հրավերն արդեն Հարավային Կովկասում ՆԱՏՕ¬ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը փոխանցել է Հայաստանի նախագահին£ :

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Մտահոգ երկխոսություն, նպատակների հստակեցում...

Իսկապես անկրկնելի է լեռ ու ժայռոտ Հայաստան աշխարհս, որի անդնդախոր կիրճերում ու քարեղեն ծերպերում անգամ այնքա¯ն ջերմություն կա£ Հոգեպարար թովչանք, որն ամեն մի այցելուի էությանն է փարվում` հայաստանաբույր դարձնելով նրա հիացմունքը£ ...Իր պատմության նման մերթ սահուն, մերթ` դժվարանց են Հայաստանի ճամփաները£ Բայց ցանկացած դժվարություն անէանում է բարի կամքի ու վճռականության առջև£ Մանավանդ` երբ համախմբումի ու միասնականության ոգին է սլացք առնում£ Երևանից Ստեփանակերտ ձգվող ուղին ևս հաղթանակի յուրօրինակ խորհրդանիշ է£ Ու Հայ լրագրողների 5¬րդ համաժողովի մասնակից` աշխարհի 25 հայկական գաղթօջախներից ժամանած մեր հայրենակիցների և, իհարկե, հայաստանյան ԶԼՄ¬ների ներկայացուցիչների համար ՀՀ Սփյուռքի նախարարության հերթական ձեռնարկումը հիրավի վայելքային անակնկալներով էր լի£ Համաժողով` ասել է թե մտահոգ երկխոսություն, հանգուցալուծում որոնող բազմակարծություն, համընդհանուր նպատակների հստակեցում... Եվ մինչ համաժողովի եռօրյա հանգրվան Ստեփանակերտ հասնելը, հայկական բնաշխարհով հարստացած, Տաթևի, հետո նաև Գանձասարի, Տիգրանակերտի, Շուշիի հոգևոր գանձերով ներշնչված` հայ մտավորականներն ավելի առարկայորեն պատկերացրին, որ Հայրենիք ազատագրած, ոսոխին իր որջը քշած ազգն իրավունք չունի պարտություն հանդուրժել£ Պատերազմն, այո, դեռ չի ավարտվել£ Ու թե սահմաններում հրադադար կոչվածը հաճախ խաթարվում է արկածախնդիր ելուզակների արյունարբու կրակոցներով, ապա լրատվական դաշտում մոլեգնող պատերազմում հայկական կողմն առայժմ հաղթանակի մասին կարծես չի էլ մտածում£ Ավելին, շատ հաճախ լրագրողներն ու լրատվամիջոցներն են իրենց անհարիր կեցվածքով ջուր լցնում հակառակորդի ջրաղացին` նսեմացնելով ազգային միասնականություն, հայրենասիրություն, պետական շահ արժեքները£ Ահա թե ինչու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի համար ընտրել էր հատկապես «21¬րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» թեման£ Հայ լրագրողների զրույցն, իհարկե, անկեղծ էր, մտահոգությունները` համընդհանուր, համախմբելու ձգտումը` բացահայտ£ Համաժողովը, ի թիվս հրատապ այլ խնդիրների, առաջնահերթեց. - ԼՂՀ հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը, ԼՂՀ պետականության միջազգային ճանաչումը, - Հայոց ցեղասպանությունը որպես համաշխարհային նորագույն պատմության մեծագույն ոճրագործության ճանաչման, հայ ժողովրդի պահանջատիրության նկատմամբ միջազգային հասարակական կարծիքի ձևավորումը, - ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության հզորացումը, - նոր սերնդի հայեցի դաստիարակությունը, կրթությունը և մայրենիի անաղարտությունը, - համահայկական տեղեկատվական գործուն համակարգերի ստեղծումը, - հայ ժողովրդի պատմական և մշակույթային ժառանգության պաշտպանությունը, - հայ լրագրողների համագործակցության հետագա սերտացումը, նրանց մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ճկուն... ճկված... ընկճված... Ըստ լավատես վերլուծաբանների, այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճկուն ա, թուրքերինը` ճկված, ազերիներինը` ընկճված£ Հուշարձան. հուշը մերն է, արձանացած ուրացումը` թուրքերինը Բարոյագետների հավաստմամբ, Կարսում կառուցված հայ¬թուրքական «բարեկամության» հուշարձանը խորհրդանշում է հայերի ցեղասպանության հուշը, թուրքերի արձանացած ուրացումը£ Մանկական հին ոտանավորի նմանությամբ Բաքու գնաց դաշնակ «պապան» Ոչ զորք տարավ, ոչ էլ «դանակ», …Այնտեղ «տեսավ» հաց ու կարագ… Հատված ժողովրդական խոսք ու զրույցից Եթե դաշնակցական քաղգործիչը ունակ է հանգիստ խղճով մտնել Բաքու, էն խեղճ Աշոտ Բլեյանին խի¯ էինք քարկոծում£ Ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կուսակցություն Ըստ Կիրո Մանոյանի` Ադրբեջանը «հաց ու կարագով» ավելի հարուստ է, քան Հայաստանը£ Իսկ Լ. Տեր¬Պետրոսյանն էլ խոստովանել է, որ ՀՅԴ¬ն հեչ «պատերազմի» կուսակցություն չէ. ինքը ղալաթ է արել վերջինիս այդպես բնութագրելով£ Քաղաքական բացատրական բառարանից Սոցինտերն ¬ Ոխերիմ թշնամիների հիշողությունը բթացնող կազմակերպություն£ Ժողովրդի հավատը չի վերականգնվել Ինչպես է թերահավատ ժողովուրդը վերաբերվում կառավարությունում հնչող նախարարների հաշվետությունների՞ն£ Մոտավորապես այսպես. «Հաշիվը» տվել են, հաշվետվությունը դրական կգնահատվի£ Կլիման էլ դարձավ ընդդիմադիր Ըստ գյուղատնտեսության նախարարության` բանջարաբոստանային կուլտուրաները և պտղատու ծառերն այս տարի պտղադուլ են արել£ Կլիման էլ «բոյկոտել» է ՀՀ գյուղատնտեսական աշխատանքները` ընդդիմադիր «կեցվածք» ընդունելով£ Քաղաքական ֆուտբոլում` ձախողում, իրական ֆուտբոլում` հաղթանակներ Եթե քաղաքականության մեջ ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց, ապա իրական ֆուտբոլում «նեմեց» Ռուբոն հաջողեց` «անեքսիայի» ենթարկելով նույնիսկ ուժեղ թիմերի կիսադաշտերը£ Այժմ հասկացան Ռուբեն Հայրապետյանին Ըստ ֆուտբոլասերների` ագրեսիվ խաղով հաղթելու համար «նեմեցությունը» պարտադիր է£ «Պատրաստի» քավության նոխազը Ըստ հիվանդագին կասկածամտությամբ տառապող վերլուծաբանների` այս տարվա երաշտն էլ ՀԱԿ¬ն է «սարքել»` արևմտյան փողերով£ Լ. Տեր¬Պետրոսյանի «նարցիսական» խոհերը` անհույս ապագայի ու «վեհ» անցյալի մասին Գ. Ապոլիների խոսքերով …Եվ կտրելով իմ հայացքը ապագայից դատարկ ու խեղճ, Ողջ անցյալի վեհությունն եմ տեսնում իմ իսկ էության մեջ£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար:

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ

Առավել ևս, երբ ոսոխին արժանի դաս տալուց զատ նաև պատմական արդարությունն է վերականգնվում Արցախ աշխարհում ամեն քայլափոխում ես վայելում այդ բացարձակ արժեքի զգացողությունը£ Հաղթողի արժանապատվությամբ` մարդիկ իրենց կորուստների մորմոքն են խեղդում կոկորդում, անտրտունջ հաղթահարում առօրյա դժվարությունները և նոր շունչ տալիս իրենց շեներին£ Խաղաղություն ասվածն էլ այստեղ շատ ավելի փխրուն է, զի հրադադարը գրեթե անվերջ խախտող նենգ դրկիցը դավ է որոճում զօր ու գիշեր£ Ինչպես ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն է փաստում` միայն այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 4627 անգամ. արձակվել են 45.245 փոքր տրամաչափի փամփուշտներ, 1580 «սև նետեր» (խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից) և այլն£ Իսկ մեր կողմից պատասխան կրակ է բացվել 1062 անգամ, և արձակվել է 12904 փամփուշտ£ Դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից, նույն ընթացքում, 30 անգամ փորձ է կատարվել ներթափանցել ԼՂ¬ի պաշտպանության շրջան` սակայն բոլորը կանխվել են, և միայն 1 դեպքում է նրանց հաջողվել բավական մեծ վնաս պատճառել մեր զինվորներին£ Արցախամարտի բովով անցած ԼՂ հանրապետության պաշտպանության նախարարը, Պաշտպանության Բանակի հրամանատարը` գեներալ¬լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆՆ ինքնավստահ հանդարտությամբ է պատմում իրենց անհանգիստ առօրյայի մասին£ Ու նրան ունկնդրելով, մեծանում է հավատդ` նրա ղեկավարած կառույցի ու հենց իր հանդեպ£ Իրավիճակին լավագույնս տիրապետող հրամանատարը լավ գիտե, որ ոչ միայն արցախաբնակ ու հայաստանաբնակ, այլև աշխարհասփյուռ համայն հայության հայացքն է ուղղված դեպ Արցախ աշխարհ£ Ավելին, անկախ հնչող տարակարծություններից, առաջադեմ ողջ մարդկությունն է հետաքրքրված իր ինքնորոշումը նվիրյալ զավակների արյամբ սրբագործած նորակերտ այս պետության ճակատագրով£ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ պատերազմական£ Այսօր էլ այստեղ իրականացվում են ռազմական գործողություններ, թեև, իհարկե, ոչ այնպիսիք, ինչպես մինչ 1994 թվականն էին£ Դա կոչվում է դիրքային պատերազմ. պատերազմ` առանց զորքերի տեղաշարժի£ Մենք այսօր չունենք որևէ հարաբերություն Ադրբեջանի հետ. ո°չ դիվանագիտական, ո°չ պայմանավորվածության որևէ կետ չի պաշտպանվում£ Եվ Պաշտպանության Բանակի առջև ծառացած խնդիրները բավական ծանր են, մշտական հետևողականություն ու քրտնաջան աշխատանք պահանջող,¬ ասում է Մ. Հակոբյանը£ Այս անգամ նրան հանդիպման էին հրավիրել Լրագրողների համահայկական 5¬րդ համաժողովի մասնակիցները` աշխարհի 26 երկրներից ժամանած և, իհարկե, հայաստանցի ու արցախցի շուրջ 200 լրագրողներ£ Նրանց հետաքրքրում էր, անշուշտ, թե ինչպես է ստեղծվել ու այսօր ինչպիսի կառույց է Պաշտպանության Բանակը£ Հրամանատարը պատրաստակամորեն և հնարավորինս հակիրճ պատմում է. - ՊԲ¬ն յուրահատուկ ստորաբաժանում է, որը տարբերվում է աշխարհի բոլոր երկրների նմանատիպ կառույցներից£ Ամենուր նախ պետությունն է ստեղծվում, պետականություն հաստատվում, ապա կառավարման մարմինների հետ հիմնվում է և պաշտպանական կառույցը£ ԼՂ¬ում նախ Պաշտպանական Բանակը ստեղծվեց` Պաշտպանության կոմիտեն, որը ստանձնեց պետության ու ժողովրդի պաշտպանության, ապա նաև` պետության ստեղծման պատասխանատվությունը£ ՊԲ¬ի կենսագրությունը սկզբնավորվում է Արցախյան շարժման նախնական փուլից` 1988¬ից£ Բոլորս տեղյակ ենք, որ պարտադրանքի մեթոդով Ադրբեջանը փորձեց հնազանդեցնել Արցախի ժողովրդին` օգտագործելով Խորհրդային Միության ուժերը£ Այդ տարիներին` 1988-91 թթ., ԼՂ¬ում տեղակայված էր Խորհրդային բանակի 30 հազարանոց զորքը. դա բավական մեծ զորաքանակ է` այս տարածաշրջանի համար£ Մեր ժողովրդին հնազանդեցնել, իհարկե, չհաջողվեց, և ժողովրդի ազատ կամարտահայտումը պարետային ժամանակաշրջանում ոչ թե անկում, այլ նոր ոգևորություն ապրեց` անկախություն պահանջելով Ադրբեջանից£ Այդ ժամանակ էլ սկսվեցին ակտիվիստների ձերբակալութ յունները£ Ադրբեջանի բանտերում նրանց խոշտանգելով ու նվաստացնելով, փորձում էին ապացուցել, որ նույնը սպասվում է բոլոր նրանց, ովքեր հանդես կգան որպես անջատողականներ£ Դա էլ, սակայն, չընկճեց ժողովրդին. նա գիտակցեց, որ մեր պաշտպանությունը ինքներս պետք է կազմակերպենք… Հետո կազմավորվել են ինքնապաշտպանական անդրանիկ ջոկատները, որոնք էլ հենց մղել են պաշտպանական առաջին մարտերը£ - Այն ժամանակ Ղարաբաղում Ադրբեջանի տեղակայած հատուկ ջոկատայինները հիմնականում զբաղվում էին ադրբեջանցիների պաշտպանությամբ և հայերին ճնշելով£ Խորհմիության փլուզմամբ` 1992¬ին սովետական բանակը լքեց ԼՂ¬ն, և տեղի բնակչությունը մնաց մենակ` 7 միլիոնանոց Ադրբեջանի ու արդեն պատրաստի նրա բանակին դեմ հանդիման£ Բանակի ստեղծումը մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտություն էր այլևս,¬ շարունակում է նախարարը` հավելելով. - 1992¬ի վերջին ¬ 93¬ի սկզբին մենք արդեն վճռական էինք` ոչ թե պաշտպանական մարտեր վարել, այլ հակառակորդին պարտադրել, որ հաշվի նստի մեզ հետ£ Այդ ընթացքում ռազմական գործողություններն ամբողջությամբ տեղափոխվել էին ադրբեջանաբնակ տարածքներ` հակառակորդին ճնշելու և մեր պետության սահմաններն ամրապնդելու վճռականությամբ£ Պատերազմական տարիների պաշտպանական շրջանի հրամանատար Մ. Հակոբյանն ակամա ժպտում է` հիշելով, որ մարտերի սկզբում իրենց ունեցած ընդամենը 8 տանկերը շուտով 45¬ն են դարձել` ի հաշիվ մինչև ատամները զինված թշնամուց խլված ռազմավարի£ - Մինչ Շուշիի ազատագրումը մենք զինամթերք ընդհանրապես չունեինք, բայց Շուշին մեզ հնարավորություն տվեց այնտեղ կուտակված զինամթերքի հաշվին ազատագրել նաև Լաչինը£ Աղդամը վերցնելը հնարավորություն տվեց ազատագրել Ֆիզուլին, Ֆիզուլիից հետո` ուրիշ շրջան և այդպես շարունակ£ Վերջում սկսվեց Մարտակերտի ազատագրումը, և 1994¬ի մայիսի 12¬ին մենք Ադրբեջանին պարտադրեցինք զինադադար կնքել ԼՂՀ¬ի հետ£ Մենք հաղթել էինք, սակայն ՊԲ¬ն լուծարելու մասին խոսք լինել չէր կարող£ Ընդհակառակը, մեր բանակի թվաքանակն այսօր 4 անգամ ավելի է, քան 1994¬ի մայիսին էր£ Սա ընդամենը զինադադար է£ Ավելին, այսօր փաստում ենք, որ բավական լուրջ հիմնախնդիրներ կան բանակցային գործընթացում£ Կարելի է ասել, որ բանակցություններ ընդհանրապես չկան, որովհետև դրանցում ներգրավված չէ Ղարաբաղը£ Ու բանակը շարունակում է համալրվել` անընդհատ, անընդմեջ£ Հենց բանակի հզորացմամբ ենք մենք հակառակորդին պարտադրում տարածաշրջանում խաղաղության պահպանումը. դրա համար ուրիշ գրավական չկա£ Ով եղել է առաջին գծում, պատկերացնում է, թե որքան փխրուն է զինադադար կոչված այս խաղաղությունը£ Բայց ՊԲ հրամանատարը հավաստիացնում է. - Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ զինվորական ոգին բարձր է. մեր զինվորը վճռական է, իսկ հետախուզական գործողություններից ոչ մեկը չի տապալվել£ Ընդհակառակը, հակառակորդը դրանից տեղյակ էլ չէ, մինչդեռ նրանց դիվերսիոն գործողություններին նույն պահին խիստ պատասխան ենք տվել ու որևէ միջադեպ անպատիժ չենք թողել£ Այնպես որ, ձգտում ենք 1¬ին գծում լինել պարտադրողի դերում£ Մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ ծրագրի` վաշտային, գումարտակային մարտավարական զորավարժություններով£ Նոյեմբերին Տիգրանակերտում անցկացվելու է ամենախոշոր զորավարժությունը£ Բավական մեծ աշխատանքներ են կատարվել` 1¬ին գծի և պաշտպանության խորքի ինժեներական կահավորման ուղղությամբ£ Ժամանակ առ ժամանակ, երբ խրամատ ենք փորում, լրատվամիջոցներով հնչում է, թե իբր 1¬ին գիծը հանձնում ենք, իրբ սահմանագիծն ենք տեղափոխում£ Այդպես չէ£ Այդ կառույցների նպատակն այն է, որ պատերազմի դեպքում կարողանանք հակառակորդին ներքաշել, խուսանավել, խաբել, ջախջախել, շրջափակել… բացառելով թշնամու ներխուժումը դեպի խորք£ Ինչ վերաբերում է բանակի ապահովվածությանը, ապա դրա մտահոգության առիթ չունենք£ Այսօր 1¬ին գծում զինվորը սնվում է միայն չոր օրապահիկով, փայտ չի հայթայթում, ջեռուցումն իրականացվում է դիզվառելիքով… Երևի բավական կլինի միայն ասել, որ 142 հատ ճաշարան ենք կառուցել£ Նույն Ջաբրայիլի տարածքում, որն ասում են, թե իբր հանձնում ենք, այնպիսի հարմարավետ ճաշարան ենք կառուցել, որը միաժամանակ 1500 զինվոր կարող է սնել£ Եվ մեկ անգամ կարող ենք փաստել, որ պաշտպանության համակարգը կատարելագործվում է ու հնարավորություն է տալիս ավելի կայուն պաշտպանություն կազմակերպել£ Զինծառայողների մոտ 40 %¬ը զինվորական կրթություն ունի£ Բնակարանաշինությունը նույնպես մեր կարևորագույն խնդիրներից է£ Անցյալ տարի 145 բնակարան ենք հանձնել, իսկ այս տարի 80 սպաներ նոր բնակարաններ կստանան£ Իր սուղ պայմաններից անգամ պետությունը միջոցներ գտնում է` զինվորականների բնակկենցաղային պայմանները բարելավելու£ Անցյալ տարի նաև զինամթերքի 2 նոր պահեստ ենք կառուցել, որոնք լիովին համալրվել են. այս տարի ևս 2 պահեստների շինարարություն է կատարվում£ Համոզիչ է նախարարի այն վստահությունը ևս, որ Ադրբեջանը պատերազմը չի վերսկսում, որովհետև գիտե` այդ ճանապարհով ինքը նոր կորուստներ կարող է ունենալ£ - Մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը. այն մեզ համար շատ մտահոգիչ է, բայց աղետալի չէ£ :

ՄԵՆՔ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ¯Տ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ

Այդօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը կրկին մարդաշատ էր£ Այս անգամ հայաստանյան շուկայում հրուշակեղենի արտադրության ոլորտի առաջատար, արտաքին շուկայում բավական մեծ հաջողություններ ապահոված «Գրանդ Քենդի» ընկերությունը նշում էր իր գործունեության 10-ամյակը£ Ընկերություն, որն այս տարիների ընթացքում համեղ ու որակյալ արտադրանքի հետ մեկտեղ սպառողին մշտապես մատուցել է հաճելի ու գեղեցիկ անակնկալներ£ Անակնկալ այս անգամ էլ, անշուշտ, կար£ Ինչպես հայտնի է, «Գրանդ Քենդի»¬ն իր հոբելյանի առիթով համաշխարհային ռեկորդ է սահմանել` ստեղծելով աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը£ Սեպտեմբերի 11¬ին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` վերը նշված անվանակարգում£ Սա վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արդյունաբերության ոլորտի առաջին ռեկորդն է, իսկ աշխարհի մասշտաբով նմանատիպ ռեկորդ սահմանել են իտալացիները` 2007 թ.£ Մեր սալիկը, սակայն, 83 կգ-¬ով գերազանցում էր իտալացիների ռեկորդը£ Հսկայական շոկոլադը պատրաստվել էր 4 օրում` 40 հրուշակագործների ջանքերով և Գանայից ներմուծված հումքով£ Այն 70 %¬անոց դառը շոկոլադի կրկնօրինակն էր` անսովոր չափսերով£ Հսկա սալիկը կշռում էր 4 տոննա 410 կգ, երկարությունը` 5 մ 60 սմ էր, լայնությունը` 2 մ 75 սմ, բարձրությունը` 25 սմ£ Սալիկը պահպանելով հատուկ պայմաններում` ընկերությունն ի սկզբանե նպատակ է ունեցել այն հյուրասիրել իր ծննդյան օրը£ Եվ ո՞վ, եթե ոչ սպառողը պետք է համտեսեր իր համար ջանացող արտադրողի անակնկալը£ Ամեն ինչ կարծես թե ճիշտ էր կազմակերպված£ Ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար շոկոլադե սալիկը հրապարակ էր տեղափոխվել արդեն կտրտված վիճակում` ճաշակելու տեսանկյունից հարմարավետ մեկանգամյա օգտագործման փականով տարաների մեջ£ Մատուցման գործընթացն ավելի արագ և կազմակերպված դարձնելու նպատակով շոկոլադը բաժանվում էր տարբեր կետերից, կազմակերպչական առումով ընկերությունը գրեթե չէր թերացել£ Ամեն ինչ նախօրոք մտածված էր£ Բայց ցավով պետք է նշել, որ հավաքված մեր հայրենակիցները շուտով, թող ներվի ասել` ամբոխ դարձան, այն էլ` «անկառավարելի»£ Նույնիսկ ոստիկաններն ի զորու չէին կարգի հրավիրել վարվեցողության տարրական կանոններն ու արար աշխարհը մոռացած, իրար հրմշտելով` շոկոլադ համտեսելու շտապողներին£ Իրավիճակը չփոխվեց նույնիսկ «բոլորին հասնելու է» և նմանատիպ կոչերից հետո£ Երբ վերջապես շոկոլադով լի տարաները գտան իրենց «երջանիկ տերերին», ամբոխը կամաց¬կամաց խաղաղվեց£ Միգուցե չարժե՞ փնտրել մեղավորներ… Մեր սիրելի «Գրանդ Քենդի»¬ն ջանք չէր խնայել` սպառողին ուրախացնելու, օրը հաճելի դարձնելու համար և ստեղծել էր բոլոր պայմանները£ Սպառողը ևս վերջնարդյունքում գոհ էր£ Պարզապես դառնանալ կարելի է, որ մեր հասարակությունը երևի դեռ պատրաստ չէ նման «մասսայական» անակնկալների£ Ինչևէ, անակնկալը հրաշալի էր, ձեռնարկումն` աննախադեպ£ Եվ հիացական խոսքերն այս պարագայում ավելորդ չեն£ Շնորհավոր հոբելյանդ, մեր բարի Փղիկ£ Թող բազմապատկվի ձեր եռանդը, սիրելի արտադրողներ£ Իսկ Ընկերության հիմնադիր Վարդանյան ընտանիքին, հանձին` Հրանտ Վարդանյանի և նրա Միքայել ու Կարեն որդիների, ուզում ենք հավաստիացնել. Ձեր մատուցած բոլոր անակնկալները ոչ միայն հաճելի են, այլև ամեն անգամ լրացուցիչ հավաստիք են` որ ձեր հանդեպ ի սկզբանե եղած հարգանքն ու ակնածանքը ավելի հիմնավոր են դառնում£ :

«Դարձ առ գիրք»

Չէր հասցրել հուշ դառնալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում արդի հայ գրատպության որակական և բովանդակային հարաճուն նվաճումները (հանրապետական, մոսկովյան գրատոնավաճառներում, չի բացառվում` նաև Ֆրանկֆուրտում) միասնաբար ներկայացնող ցերեկույթի հանդիսավոր տոնականությունը, երբ ազդարարվեց տարածաշրջանում նախադեպը չունեցող Գրքարվեստի միջազգային I փառատոնի մեկնարկը£ «Դարձ առ գիրք» իմաստուն խորագիրը կրող նորահնար այս նախաձեռնությունը տարատեսակ միջոցառումներով էր հագեցված£ Մեսրոպյան տառերի նկարազարդումների մրցույթ-ցուցահանդես, համաշխարհային մշակույթի պատմությունը հանրաճանաչող ֆիլմերի բացօթյա (ապա` ներգրադարանային) ցուցադրություն, նորընծա տասնյակ գրքերի շնորհանդեսներ, գիրք¬ընթերցող-գրող-հրատարակիչ-գրավաճառ շղթայի օղակների սերտակցմանը միտված քննարկում¬դասախոսություններ... «Էպիկենտրոնը» խելամիտ էր ընտրված` Խնկո¬Ապոր անվան ազգային մանկական գրադարանը (տնօրեն` Ռուզան Տոնոյան), որի սրահներն ու մերձակա տարածքը` Ազատության հրապարակից մինչև «Jazzve» սրճարան, հոկտեմբերի մեկից Գրքի մեծարման ծավալուն մի հանդիսաշուկայի պիտի վերածվեին` մշտական հաճախորդ-ընթերցողների շուրջ համախմբելով հայաստանցի, սփյուռքահայ և այլազգի բազմաթիվ գրահրատարակիչներին, արվեստագետներին, պետական ու մասնավոր ձեռնարկատերերին և ընթերցասիրության կտրուկ նվազմամբ լրջորեն մտահոգվածներին£ ՀՀ¬ում հավատարմագրված Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ¬ի, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանների կողմից իրենց ազգային հեքիաթների ընթերցանությունը, «Բյուրոկրատ» գրախանութի (տնօրեն` Սամվել Հովհաննիսյան) «բնակարանամուտին» գումարվելով, առանձնակի ներկայացուցչական¬իրատեսական փայլ պիտի հաղորդեին Գրքարվեստի երևանյան փառատոնին£ Մեր մշակույթի նկատմամբ արտերկրում հետաքրքրության կտրուկ աճը, ինչի մասին վկայեց որակյալ թարգմանիչների կարոտ Ալեն Նավարան` 2011¬ի գարնանը հայ գիրքը 600 մ2 տաղավարում (նախկին 9 մ2¬ու փոխարեն) հանրահռչակող Ժնևի գրքի սալոնի գլխավոր պատասխանատու¬հյուրը, գործունյա ակտիվության պահանջ էր հարուցել£ Անհապա°ղ£ (Տարօրինակ չէ՞, որ Թարգմանչաց ավանդական մարդաշատ տոն անցկացնողներս թարգմանական գրականության հիմնախնդիր ունենք£ Տարօրինակ չէ՞, որ օտարներն ավելի հետաքրքրված են հայ մշակույթով, գրքով` մասնավորապես£) Հայ գրքի մրցունակության հավաստիքները միջազգային տոնավաճառներում անհամեմատ արդյունավետ կանդրադառնան ներքին հուսալի շուկայի կազմավորման վրա, եթե հետևողականորեն բարեփոխվի հասարակության վճարունակությունը և ներկայիս անտարբերությունը£ Գրքի վարկանիշի բարձրացման տեսակետից անուրանալի կարևորություն ունի երևանյան գրատոնը, եթե, իհարկե, ծրագրված միջոցառումներով ի զորու լինի ճանապարհ հարթելու գրահրատարակչական ոլորտում առկա հրատապ խնդիրների հաղթահարման համար£ Նախ, կարգավորի պետություն-անհատ հրատարակիչ հարաբերությունները, ապա` խթանի համատարած կորսված գրքասիրությունը£ Համացանցային գերիշխանության մեր ժամանակներում ամենից առաջ, անշուշտ, հասարակության նորելուկ ծիլերը պետք է օտար քամիներից ապահովագրել£ Մատաղ սերնդին ընթերցասիրություն պատվաստելով, անկասկած, առավել իրականանալի կարող ենք դարձնել մեր քաղաքակիրթ վաղվա օրվա հույսերը£ Մտահորիզոնն ընդլայնող գիտելիքների հիմնարար պաշարի արդիաոճ մատուցմամբ Գուտենբերգի ու Մեղապարտի հաստատած տպագրությունից անցում կատարելով դեպի խաղալիքների պատկերով փոքրերին գայթակղող և կիրառման նպատակահարմարությամբ մեծերին գոհացնող էլեկտրոնային գրքերը£ Պատկերապատումների (գրաֆիտի, կավճանկարչություն, գեղանկարչություն) տարատեսակներով երեխաներին գործնականում հրապուրելով գուցե և կարելի կլինի նրանցում գրքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն արթնացնել£ Բայց այն մշտավառ պահելու համար հարկ է լրջորեն զարգացնել ոչ միայն գրքի արժանավայել գովազդը, այլև խրախուսական հնարքների համակարգը` թե° հրատարակիչների, թե° գրողների ու թարգմանիչների և թե° իրենց` անվարժ ընթերցողների բանակը ստվարացնելու նպատակասլացությամբ£ Ավանդականի հայտով մեր մշակութային առօրյա ներմուծվող Գրքարվեստի փառատոնը միայն այս պարագայում կարդարացնի իրականացնողների գլխավոր նպատակը` 2012¬ին Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք հռչակված Երևանում արժանաշուք նշանավորել հայկական գրատպության 500-ամյակը£ Միաժամանակյա ընթացքով ութերորդ «Հայֆեստ»¬ի հետ, բնականաբար, այս փառատոնը լրագրական ակնկալվող ուշադրության չի արժանանում£ Այդուհանդերձ, նրա շուրջ համախմբված շահագրգիռ կողմերը մինչև հոկտեմբերի 8¬ը, առավոտից ուշ երեկո ջանում են պատշաճ իրագործումն ապահովել նպատակային միջոցառումների` անզոր հաղթելու աշնանային հորդ անձրևներին բացօթյա հարթակներում£ Երկօրյա աշխուժությունը, «Artbridge» գրախանութ¬սրճարանի գործարար տնօրինուհի տիկին Շաքեի եռանդուն առաջնորդությամբ, գրեթե անխաթար պահպանում է «Jazzve» սրճարանի զարդարուն ծածկով եղանակի քմահաճույքներին մասամբ դիմագրաված, 1117 անուն բազմատեսակ գրքեր ներկայացրած տոնավաճառը, որտեղ իրար հետ կենդանի փոխշփումներ գտնելու մասնակի հնարավորություն ունեցան հրատարակիչները, հեղինակներն ու ընթերցողները£ Իրենց հարկի տակ ամփոփված գրադարանների պարունակությանն իրազեկեցին օտարալեզու գրականությամբ հետաքրքրվածներին մասնակից¬դեսպանատները£ Անհերքելի էին որակական արժանիքները հատկապես մանկական ու կերպարվեստի գրքերի£ Շատերի գրպանին անմատչելի վերջիններիս սակագները թանգարանային ցուցանմուշի նշանակություն էին տալիս գունեղ գիրք¬ալբոմներին£ Այս առումով ողջունելի է «Ակտուալ արվեստ» մշակութային միության իրագործած դրամաշնորհային ծրագիրը. «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» մատենաշարի առաջին 8 գրքերը ընդամենը 100 դրամով են վաճառքի հանվել£ Գրադարանավարի բազմամիջոցառում օրը` հոկտեմբերի 7¬ին ավարտելով իր աշխատանքները` փառատոնի կազմկոմիտեն, կարծում եմ, կգլխավորի ոլորտում վեր հանված հիմնախնդիրների օպտիմալ կարգավորման հետագա գործընթացը£ Եվ գիրքն իսկապես կվերագտնի երբեմնի կարգավիճակը` կդառնա ամենօրյա անփոխարինելի անհրաժեշտություն հասարակության բոլոր խավերի համար, շուտով կընդարձակի զանգվածային ընթերցասրահի սահմանները£ :

ԹԱՏԵՐԱՇՔԵՐԹ

Չնախատեսված հանգամանքներով (բյուրոկրատական քաշքշուկ, «դավաճան» անձրևներ, փոքր¬ինչ թեթևացված` 33 մլն «նախարարական» ՀՀ դրամով «դրամապանակ»)` նախորդ յոթից անհամեմատ համեստափայլ ներկայացավ ամենամյա իր գունագեղ թատերահրավառությանն անհամբեր սպասող հանդիսատեսին ութերորդ «Հայֆեստը»£ Առանց ավանդական դարձած բացօթյա փայլփլուն հանդիսանքների, տոնական հախուռն տրամադրություն ճառագող թատերայնացված մեկնարկի էլ, սակայն, «ֆեստասերներին» կարողացավ հետաքրքրել ութօրյա իր կանոնավոր ընթացքի ընդգրկուն տարատեսակությամբ£ Նվիրյալների կուռ աշխատակազմով ու կամավորներով, հյուրընկալ տիկնիկայինը որպես «կենտրոնակայան» ունենալով` փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը իր շուրջը համախմբված է պահում «ֆեստահռչակը» պատշաճ բարձրության վրա անխաթար պահող¬պահպանող ԶԼՄ¬ների բազմաքանակ ներկայացուցիչներին, այդ թվում ներկայիս գովազդային լծակները անվրեպ գործարկող հեռուստաընկերություններին (անուրանալի է ամենօրյա «Հեռուստաօրագրի» դերը)£ Արտերկրից ժամանած, հիմնականում անծանոթ, տասնյակ թատերախմբեր ու անհատ կատարողներ իրենց գեղագիտական հավատամքն ու կարողությունները ներկայացնելու հնարավորություն ունեցան մայրաքաղաքի նույնքան թատերահարթակներում£ Օտարաստեղծ ներկայացումների առյուծի բաժինը (16¬ից` 9¬ը) ռուսական ու իրանական արտիստներին էր ընկել£ Հարկ է խոստովանել, որ վերջիններս ընդհանուր ակնհայտ առաջընթացով գրավեցին մեծամասնության ուշադրությունը` ամենից ավելի տպավորվելով «Grazy body» (բառացի` «Հրաշակերտ մարմին») ոչ մայրաքաղա քային թատրոնի «Ցեխ» (խորեոգրաֆ` Ալի Ասղարի Քաջարի) մնջախաղային ներկայացման պլաստիկ լուծումների հղկվածությամբ£ Ռուսական 3 մենաներկայացումներից ամենաուշագրավը Նատալյա Յուդինայի «Ցելոֆանն» (բեմադրիչ` Դմիտրի Պետրուն) էր, իսկ «ԾՌչ» թատերախմբի «Գավառական բժշկի գրառումները» (բեմադրիչ` Անդրեյ Կորիոնով) և «Ստի դետեկտորը» (բեմադրիչ` Միխայիլ Սմիռնով) խաղարկմանը համընթաց պարզապես անհրապույր դարձան£ Գերծանրաբեռնված փառատոնային ժամանակացույցում, ում հաջողվեց հաղորդակցվել մեն մի անգամ ցուցադրված 37 ներկայացումներից շատերին, առանց երկմտելու նկատվեց` գերմանավ րացական առաջին թատերանախագծի` «Rattenjard» դրամայի (ըստ Տուրինիի «Առնետաորսի») մեկնաբանության (բեմադրիչ` Ռալֆ Սիբելտ), չեխական «Լուդեմ» թատրոնի գրոտեսկախառն ու սարկաստիկ «Ծնունդի» (բեմադրիչ` Հանա Գալետկովա), սլովենական «Նարոբով» խմբի «Տոկ¬տոկ» (բեմադրիչ` Մայա Դեկլևա) իմաստավորված աճպարարության և ուկրաինական «Վոյցեկ» (բեմադրիչ` Ալեքսանդր Կովշուն) հոգեբանական, քաղաքական սուր ենթատեքստով փորձարարության թատերագերազանցությունը 15 «այլազգիներից» ձևավորված փառատոնախաղացանկում£ Լոնդոնյան «Imitating the Dog» թատերախմբի ««Մեթյուսելա» հյուրանոցը» (բեմադրիչ` Փիթ Բրուքս) տեխնիկական նորահայտ հնարքներով ու կենդանի դերասանախաղին հարակից տեսանյութի վարպետ զուգակցմամբ էր միայն դիտարժան£ «Հայֆեստի» թատերաշքերթում կրկին ստվար շարք էին կազմել Հայաստանի նորելուկ և քիչ թե շատ հայտնի մի քանի թատերագործիչները£ Ափսոս, 13 երկրներից ժամանած հյուրերը, մասամբ զբաղված լինելով Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի (IFEA) «Բեմից այն կողմ» խորագրով կազմակերպված գործնական հանդիպումներով, չափազանց մոտավոր պատկերացում կազմեցին մեր թատերական արդի ներուժի «ֆեստապատվիրակների» մասին£ Թե իրականում որքան արդյունավետ էին Ռոջեր Մակքենի, Շեն Լինի, Ելենա Պերովայի, Գժեգոժ Ռեսկեի, Օլգա Պերևեզենցևայի, Քրիստինա Ռեյդոլվի, Դավիթ Գլովանզանայի, Ռայվո Պոլդմաայի «ֆեստազրույցները», ցույց կտա ժամանակը£ Արդի համաշխարհային թատերարվեստն աշխուժացնող նրանց միջազգային նախագծերի վերջնարդյունք ներկայացումները, քանակական ու որակական աճով, արտերկրում որոշակի տեսակարար կշիռ են արդեն ձեռք բերել` միաժամանակ նպաստելով մշակութային նոր կամուրջների ստեղծմանը£ «Փառատոները հիմնականում գործում են մի գլխավոր սկզբունքով,¬ յուրովի ամփոփում է «Բեմից այն կողմ» հանդիպումները տիկնիկային թատրոնների «Կուկարտ» միջազգային փառատոնի նախագահ, փորձառու պրոդյուսեր Դավիթ Բուրմանը,¬ հախուռն աշխուժություն, մշակութային մթնոլորտ առաջացնել տեղերում£ Հազվադեպ են դրանցում արվեստի լավագույն գործեր ներկայացվում£ «Հայֆեստը» շատ սիրալիր ու ջերմ փառատոն է£ Հիմքում ունենալով համագործակցության հեռանկար` նոր մտահղացումների խթան է դառնում£ Սկիզբ առած համագործակցության եզրերը պետք է հետևողականորեն զարգացնել, բայց դրա համար բավական չեն Արթուր Ղուկասյանի հաստատած կապերն ու կուտակած փորձը արվեստի կառավարման ոլորտում£ Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեր օրերում առանձնակի կարևորվում է ֆինանսական կայուն բազան, այլապես մանկամտություն է համագործակցություն ակնկալելը»£ Համագործակցության նոր եզրեր գտնելու միտումով «Հայֆեստից» թատերաշքերթի ջահն անցավ ԱՊՀ երկրների միջպետական հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական ստուգատեսի առաջին փուլին, որը մեզ հանպատրաստից ներկայացվեց որպես «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5¬րդ հանրապետական փառատոն»£ Թե հայ 6 երիտասարդներից մոսկվացի թատերագործիչները ում կընտրեն Մինսկում անցկացվելիք հաջորդ մրցութային փուլին մասնակցելու, դեռևս պարզ չէ£ Հայտնի է միայն, որ ընդամենը երկու բեմադրության է վիճակված մասնակցելու թեժ մրցակցությանը£ Հուսալով, որ առաջնությունը կտրվի արվեստին և ոչ նախասիրություններին` թատերասերները ներգրավվում են նորաստեղծ` Աղասի Այվազյանի դրամատուրգիայի հենքով ձևավորված փառատոնի (նախագահ` Գրետա Վերդիյան) յոթօրյա ոլորապտույտում, որի խաղացանկում ընդգրկված 13 ներկայացումներից լավագույնները հայտնի կդառնան հոկտեմբերի 24¬ի երեկոյան, «Մետրո» թատրոնում վերջինի` «Առլեզի» (բեմադրիչ` Արթուր Սահակյան) խաղարկումից հետո, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի գլխավորած հանձնախմբի վերջնավճռով£ Եվ անմիջապես հաջորդ օրը կմեկնարկի ԱԹՍՄ նախաձեռնած «Դրամատուրգիական ընթերցումներ» փառատոնը` արդեն միջազգայինի հավակնությամբ£ Ուրեմն, թատերաշքերթը դեռ երկար կձգվի մայրաքաղաքում£ Գուցե և արվեստասերներին նորանոր թատերալիցքերով խանդավառվելու նոր իրական առիթներ ներկայանան£ :

ԵՐԱԺՏՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ

Երջանկություն է, երբ մարդ աշխատում է իր սիրած մասնագիտությամբ£ Մեր ապրած կյանքի մի զգալի մասն անցնում է աշխատանքային մթնոլորտում, ուստի անչափ կարևորվում է ապրած տարիների հենց այդ ժամանակը, որը կարող է լրացնել բազմաթիվ բացեր ու լիարժեք դարձնել կյանքը£ Աննա Աճեմյանի համար երաժշտությունը կատարելության խորհուրդ ունի, որով էլ դրոշմվել է նրա իմաստալից կենսագրությունը£ Կենսագրություն, որի կերտման ճանապարհին ճակատագրական դեր է կատարել երաժշտական ընտանիքը, միջավայրը, ուր նա մեծացել է, և մարդիկ, ովքեր Աճեմյանների ընտանիքի բարեկամներն են եղել, ինչպես օրինակ` աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը£ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ջութակահարների անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, նվագարար Գևորգ Աճեմյանի և նրա տիկնոջ` երաժիշտ, ջութակահար Անահիտ Աճեմյանի ստեղծած հոգևոր արժեքներով հարուստ միջավայրում է ձևավորվել, հղկվել Աննա Աճեմյան երաժիշտը£ Հինգ տարեկան էր, երբ սկսեց ջութակ ու դաշնամուր նվագել£ Ընդունակ աղջկան լսում էին նշանավոր երաժիշտներ և ապշում£ Երաժշտական բացարձակ լսողությամբ օժտված փոքրիկն իր բարալիկ մատիկներով փորձում էր տիրապետել գործիքներին` առանց նոտաների իմացության` լսողությամբ£ Հենց այդ տարիներին աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Աննային է նվիրել իր հեղինակած «Մանկական երկեր» գիրքը£ 1973¬ին ընդունվեց Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան և 1983¬ին այն ավարտեց գերազանցությամբ£ Նախախնամությո՞ւն էր, թե՞ ճակատագրի նվեր, որ հենց այդ տարիներից նա աշակերտեց պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանին` բացառիկ մարդ, երաժիշտ, մանկավարժ, ով հետագայում Աննային պիտի դասավանդեր նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ավելին` պիտի դառնար Աննա Աճեմյանի աշխատանքային ղեկավարը, արվեստակից¬գործընկերը£ Աստծո կամքն էր այդպիսին` աշակերտել խստապահանջ ուսուցչի ղեկավարած դասարանում, լինել նրա ուսանողը, սովորել նրանից և սովորեցնել իրենից հետո եկող սերունդներին Աննան ժառանգել է երջանկահիշատակ նվագարար, երաժիշտ հոր` Գևորգ Աճեմյանի խստապահանջությունն ու կարգապահությունն` առաջին հերթին իր անձի, ապա` նաև մյուսների հանդեպ£ Թե° աշակերտելու, թե° ուսուցանելու բոլոր տարիներին Աննա Աճեմյանը սիրով, անմնացորդ նվիրվածությամբ է վերաբերվել իր գործին, իր մասնագիտությանը£ - Ինձ կոչումներ, փառքի մեդալներ պետք չեն, իմ գնահատականը աշակերտներիս բազմաթիվ հաջողություններն են, որոնց մի մասն այսօր արտերկրում է և արդարացնում են իմ հույսերն իրենց ելույթներով,¬ խոստովանում է Աննան և հուզմունքով հիշում այժմ Կանադայում բնակվող դափնեկիր իր աշակերտներից մեկին£ Ա. Աճեմյանն աշխատում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, նաև` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` որպես ռեկտորի` Ս. Սարաջյանի ասիստենտ£ Ունենալով մասնագիտական դասարան դպրոցում, Աննան մեծ սիրով աշխատում է շնորհալի երեխաների հետ` հանձին նրանց տեսնելով ապագա դափնեկիրներին£ Հասցնում է նաև զբաղվել հոր` Գևորգ Աճեմյանի մասին իր հեղինակային գրքի պարտավորեցնող աշխատանքներով` ի մի բերելով տաղանդավոր երաժշտի ծավալուն, տարողունակ երաժշտական ժառանգությունը£ 1988¬ից Աննան Գևորգ Աճեմյանի ջութակահարների անսամբլի նվագակցողն է£ Հոր մահից հետո թվում էր, թե կտրվեց ամենամեծ երակը, և անսամբլն այևս մնալու է բախտի քմահաճույքին£ Սակայն, բարեբախտաբար, այդ ծանր պատասխանատվությունը ստանձնեց Աճեմյանի կինը` Անահիտ Աճեմյանը, և մինչ օրս անսամբլը` վերանվանված երջանկահիշատակ մաեստրոյի անունով, գործում է, իսկ Աննան շարունակում է նվագակցել£ 2000 թ. մեկնելով Բեյրութ` հյուրախաղերի, ամենօրյա տքնաջան փորձեր ունենալով անսամբլի հետ` Աննան 2004-2005¬ին սովորել է ասպիրանտուրայում, ինչպես նաև` պրոֆեսոր Անահիտ Աճեմյանի հետ հրատարակել են հոր և ամուսնու մշակումները ջութակահարների անսամբլի համար` դաշնամուրի նվագակցությամբ` նվիրելով այն Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700¬ամյակին£ Ինչպես նաև Գ. Աճեմյանի մանրանվագների մշակումները ջութակահարների անսամբլի համար, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հատորյակ (ուր ընդգրկված են հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից), ջութակահարների անսամբլի հիմնադրման 50-ամյակին (2008 թ.) նվիրված գիրք, ստեղծել է Մարի Պոզապալյանի հոգևոր երգերի դաշնամուրային նվագակցությունը£ Աննկատ չի մնացել Աննայի մանկավարժական, ստեղծագործական աշխատանքը£ 2003 թ. Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը նրան պարգևատրել է պատվոգրով` մանկավարժական արդյունավետ գործունեության համար£ Աննան ապրում է արարելու համար, նպաստելու հայ երաժշտարվեստի պահպանմանը, կրթելու փոքրիկ երաժիշտների մի դպրոց` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով£ Նա չի դադարում զբաղվել ինքնազարգացմամբ` պրպտելով, վեր հանելով համաշխարհային երաժշտության մեծերի, դասականների հանճարեղության առեղծվածը£ Սլավոնական համալսարանում ուսանող իր որդու` Ռուբենի, բժշկուհի քրոջ` Մարինայի և զարմուհիների` Գաբրիելայի, Դանիելայի, Էլենի, պաշտելի մոր` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ Անահիտ Աճեմյանի և հենց իր համար քիչ ժամանակ ունի. անելիքները շատ են, անանձնականն է նրանը, ով անմնացորդ նվիրյալն է արվեստի£ Սերն ու ջերմությունն է հարազատներինը, իսկ ժամանակը` հավերժինը£ :

Լավագույն տղաները հեռանում են (մահախոսականի փոխարեն)

Հարություն Անդրանիկի Բաղդասարյանն այն մանկավարժներից էր, ում խոսքն օրենք էր աշակերտների համար, իսկ անձը` կերպար£ Ծնվել է Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում£ Գերազանցությամբ ավարտել է դպրոցը, 1969¬ին` Ինդուստրիալ¬մանկավարժական տեխնիկումը, 1991¬ին` Խ. Աբովյանի անվան մանկավարժա կան ինստիտուտը£ Շատ տեղերում է աշխատել` ամենուրեք թողնելով պարտաճանաչության, պրոֆեսիոնալիզմի դրոշմը£ 1973-99 թթ. դասավանդել է մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում£ Գործերի բերումով այդ դպրոց հաճախ էի այցելում, այդ տարիներին (ՀՀ վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանն էր տնօրենը) տղամարդ ուսուցիչներ շատ կային£ Դպրոցը մաթեմատիկայի թեքումով էր, և աշակերտներ էին գալիս Ջավախքից, Արցախից, մեր հանրապետության տարբեր շրջաններից£ Առանձին պարապել պետք չէր, հիմքն այնպես էր դրված, որ շրջանավարտները հեշտությամբ ընդունվում էին հատկապես համալսարան, պոլիտեխնիկական և այլ բուհեր£ Հարությունն էլ շատերի հետ հպարտանում էր, որ դպրոցը տալիս է արժանի շրջանավարտներ, ովքեր հեշտությամբ ու բարձր առաջադիմությամբ սովորում ու ավարտում են համապատասխան բուհեր, աշխատանքի անցնում ամենատարբեր բնագավառներում£ Երբ տարիներ առաջ Խ. Աբովյանի հիմնադրած դպրոցի 175¬ամյակն էին նշում, ի թիվս տարբեր տարիների աշխատած մյուս լավագույն մանկավարժների, Հարություն Բաղդասարյանի լուսանկարն էլ էին զետեղել տպագրված գրքույկում£ Նա ՀՀ ժողկրթության գերազանցիկ էր, արժանացել էր բազում պատվոգրերի£ Նրան սիրով են հիշում «Նոյան տապան» լրատվական գործակալության հրատարակչական բաժնում, որտեղ աշխատել է մի քանի տարի£ Հարություն Բաղդասարյանի ընկերների, նրա գործընկեր-մանկավարժների և հազարավոր շրջանավարտների անունից խորապես ցավակցում ենք տիկնոջը, զավակներին ու սիրասուն թոռնիկներին` լավագույն մարդու, նվիրական ամուսնու, հոր և պապիկի կորստյան կապակցությամբ£ :

Հրաշալի եռյակը

Ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոց Տնօրեն` Աիդա Մնացականյան Փոխտնօրեններ` Աիդա Սուքիասյան, Ջեմմա Աղեկյան Աշակերտների քանակը` 460 Դասարանների թիվը` 21 Դպրոցը հեռու է կենտրոնից` Կարմիր Բլուրի մոտ£ Բլուրը կարմրահող է հազարամյակներ շարունակ£ Եվ հատկապես գարնանը այդ հողի վրա բոսորագույն կակաչները բարձր տրամադրություն ու տարաբնույթ խոհեր են արթնացնում£ Դպրոցի բակը մաքուր է, կոկիկ, միջանցքները` ճաշակով զարդարված ու առինքնող£ Յուրաքանչյուր այցելու, առաջինը հանդիպելով հավերժ երիտասարդ ազատամարտիկի նկարին ու նրա մասին պատմող ցուցանմուշներին, նախ տխրում է ցավագին, ապա` հպարտության զգացողությունն է գերիշխում… Մեր այցի նպատակն էր ծանոթանալ ֆիզկուլտուրայի ու սպորտի դրվածքին£ Մինչ մանկավարժների հետ ծանոթանալը և զրուցելը, Ա. Մնացականյանն ու Ջ. Աղեկյանը գովեստով էին խոսում բոլոր երեք ուսուցիչների մասին. հմուտ մասնագետներ են` իրենց գործի գերազանց իմացությամբ£ Ռիտա ՍԻՄՈՆՅԱՆՆ ավարտել է Մոսկվայի պետական ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտը 1992 թ. (ԳՑՕԼԻՖԿ), գեղասահքի Հանրապետության չեմպիոն է, սպորտի վարպետ£ Այս դպրոցում աշխատում է շուրջ 15 տարի£ Շահանե ԱՎԱԳՅԱՆՆ ավարտում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մասնագիտությամբ թեթև ատլետ է£ Դպրոցում աշխատում է 1990 թվականից£ Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ֆիզկուլտուրայի մեր ինստիտուտի շրջանավարտ է, սպորտի վարպետ` գեղարվեստական մարմնամարզությունից£ Աշխատում է նաև Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում` որպես մարզիչ£ Մեկ դպրոցում` երկու սպորտի վարպետ և մեկ բարձր կարգային ուսուցչուհիներ, ովքեր եթե հնարավորություն էլ չունեն իրենց մարզաձևերից պարապմունքներ վարելու, միևնույն է, բարձր պրոֆեսիոնալիզմը զգացնել է տալիս թե° դասերին, թե° արտադասարանական միջոցառումներին£ Միայն այն հանգամանքը, որ ամեն տարի երեխաները բարձր արդյունքներով են հանձնում ֆիզիկուլտուրայի քննությունները, որ դասերին մաքուր ու կոկիկ համազգեստով են մասնակցում, իսկ մարզադահլիճը, ի պատիվ տնօրինության, նորոգ է և մաքուր` ինքնին խոսուն փաստ է£ Ասել, թե այս կրթօջախում բոլոր հիմնախնդիրները լուծված են` ճիշտ չի լինի£ Դեռևս գույքի կարիք է զգացվում£ Հուսանք, որ տիկին Մնացականյանն այդ հարցն էլ կլուծի£ Դժվարություններ կան մարզադպրոցների հետ կապված. դրանք դպրոցից հեռու են գտնվում, իսկ ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի` հոգալ ճանապարհածախսը£ Այնուամենայնիվ, վոլեյբոլի աղջիկների հավաքականը Շենգավիթի թաղապետարանի առաջնությունում գրավել է պատվավոր IV տեղը£ Երկրորդ տարին է, ինչ կրթօջախում գործում է փետրագնդակի խմբակը (մարզիչ` Ռիտա Սիմոնյան)£ Հույսեր կան, որ մոտ ապագայում այս մարզաձևից ևս լավ արդյունքներ կունենան£ Աղջիկներից գեղարվեստական մարմնամարզության մրցումներում հաջող ելույթներ ունեցողները քիչ չեն£ Տղաների մի մասը հաճախում է հարևանությամբ գտնվող ձիարշավարան և վարպետանում այդ դժվարին, բայց գեղեցիկ մարզաձևում£ Ունեն ֆուտբոլիստներ, ըմբիշներ, բռնցքամարտիկներ, մարմնամարզիկներ£ Կարևորն այն է, որ ուսուցչուհիները ոչ միայն սպորտի, այլև սերնդակրթության գործի հմուտ վարպետներ են. ամեն ինչ անում են, որպեսզի իրենց սաները կոփված և առողջ լինեն` մարմնով ու հոգով£ Հետաքրքիր մի հանգամանք ևս. ոչ միայն տնօրենն է գոհ ուսուցչուհիների անդուլ աշխատանքից, այլև վերջիններս մեկը մյուսին հերթ չտալով պատմում են, որ ընկ. Մնացականյանը խստապահանջ է, հետևողական, ինչը միշտ սթափ է պահում կոլեկտիվի բոլոր անդամներին£ Դե, եթե հարգանքը փոխադարձ է, արդյունքներն էլ գերազանց են ու հուսադրող£ :

200 միլիոն եվրո` Օլիմպիադա-2018¬ին

Մյունխենի քաղաքապետարանը հաստատել է 2018 թ. ձմեռային Օլիմպիադայի ծախսերի նախահաշիվը£ Եթե, իհարկե, այդ մրցատոնը Բավարիայի մայրաքաղաքում անցկացվի, ապա տեղի իշխանությունները պատրաստ են դրան հատկացնել 200 միլիոն եվրո£ Ընդ որում, 160 միլիոնով օլիմպիական նորակառույցներ կհիմնվեն, իսկ 40 միլիոնը կուղղորդվի այդ կառույցների երկարաժամկետ օգտագործմանը (տեղեկացրել է Suddeutsche Zeitung¬ը)£ Մյունխենի քաղխորհրդի պատգամավորների կողմից ընդունված և իրավաբանորեն պարտավորեցնող ուժ ունեցող այդ փաստաթուղթը 2011 թ. հունվարի 11¬ին քննարկվելու է Միջազգային Օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ)£ Իսկ ձմեռային Օլիմպիադա 2018¬ի մայրաքաղաքը պաշտոնապես կհայտարարվի գալիք հուլիսի 6¬ին` հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում կայանալիք ՄՕԿ¬ի նստաշրջանում£ Ի ԴԵՊ. 2014¬ին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադայի նախապատրաստական ծախսերն արդեն գերազանցել են 30 միլիարդ դոլարը` նախապես հաշվարկված 12 միլիարդի դիմաց£ Այդ թիվը 10 անգամ գերազանցում է իտալական Թուրինում, ամերիկյան Սոլտ-Լեյկ¬Սիթիում և կանադական Վանկուվերում տեղի ունեցած ձմեռային մարզահանդեսների ծախսերը£ Նման արտառոց ծախսերը տնտեսագետները պայմանավորում են կաշառակերությամբ, կապալառուների աշխատանքի ցածր արդյունավետությամբ, ինչպես նաև Օլիմպիադա¬2014¬ի վայրի անհաջող ընտրությամբ£ :

Համարյա` Լատինական Ամերիկա

Ամերիկայի պատմության մեջ աննախադեպ է դարձել հարուստների և աղքատների եկամուտների տարբերությունը£ Առավել հաջողակ 20 % ամերիկացիներն ընթացիկ տարում վաստակել են բոլոր եկամուտների գրեթե կեսը£ Եվ ընդհանրապես, վերջին 30 տարիներին ակնհայտ է ամերիկյան հասարակության շերտավորման միտումը, սակայն ճգնաժամը զգալիորեն արագացրեց այն. ունևորներն հիմա ավելի արագորեն են հարստանում, իսկ աղքատներն ավելի արագ ունեզրկվում են£ Եթե, դիցուք, 1968 թ. նշյալ 20 % ամենահարուստ ամերիկացիներն ամենաաղքատներից 7,69 անգամ ավելի եկամուտներ էին ստանում, այս տարի այդ տարբերությունը կազմել է 14,5 անգամ£ Այս առումով` անցյալ դարի 50-70¬ական թվականները ամերիկյան հասարակության համար կարելի է «ոսկե դար» համարել£ Ամեն ինչ փոխվեց 80-ականներին` երբ տնտեսության մեջ սկսեց գերակշռել նեոլիբերալիզմը, և ԱՄՆ¬ը առաջիններից մեկը սկսեց գործնականում կիրառել այդ ուսմունքը£ Այդ տարիների նախագահի անունով էլ կնքվեց նոր հասկացությունը` «ռեյգանոմիկան», որն ի շահ հասարակության` նվազեցրեց հարկերը, կրճատեց պետական պարտականությունները և ավելացան արտաքին առևտրի ազատությունները£ Հանրության շերտավորումն ավելի ակնհայտ դարձավ Ջորջ Բուշ¬կրտսերի իշխանավարման ընթացքում£ Բուշն ապահով ու հարուստ ամերիկացիներին հարկային արտոնություններ շնորհեց, և 2000¬ականներին տնտեսական աճի «կարկանդակի» մեծ մասը դարձյալ հարուստներին հասավ£ Շատերը սպասում էին, թե 2007-2009¬ի քայքայիչ ճգնաժամից առաջինը տուժելու է բարձր վարձատրվող ֆինանսական ոլորտը£ Սակայն ճիշտ հակառակը. պետության օժանդակությամբ ֆինանսիստները հաջողությամբ շարունակեցին միլիոնների հավելավճարներ ստանալ£ Մինչդեռ Նահանգների քաղաքացիների մեծ մասն այդպես էլ չկարողացավ վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին£ Դե, իսկ գործազրկությունն էլ իր հերթին է շարունակում սպառնալ խոչընդոտ մնալ` երկրի բարգավաճման ճանապարհին£ :

Ախտահանելու է շքանշանը

Վալերի Լեոնտևն այս անգամ ստիպված էր 2 օր շուտ ավարտել հանգիստը, որպեսզի ծանրաբեռնված համերգաշրջանը սկսելուց առաջ հասցներ Կրեմլում ստանալ իրեն շնորհված Պատվո շքանշանը£ Պարգև, որը երկրի Նախագահի գնահատականն էր` ռուսական էստրադային արվեստի զարգացման գործում նրա ավանդի համար£ Հանդիսավոր այդ արարողությանը հրավիրված լրագրողները փորձել են ճշտել, թե որքանով են հավաստի վերջերս տարածված այն լուրերը, որ Լեոնտևը պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից£ Նրանց այդ հարցին Լեոնտևի պատասխանը պետք է որ հուսադրի նրա երկրպագուներին£ - Խոսքի ազատության հետ մեկտեղ նաև ստի ազատությունն է Ռուսաստան թափանցել£ Ինչ վերաբերում է պետական պարգևին` առաջիկայում Վալերին պատրաստվում է «թրջել» այն. - Կդնեմ օղիով լի բաժակի մեջ և կենաց կասեմ` տա° Աստված, որ վերջինը չլինի,¬ ասել է արտիստը£ :

Հրաժարվում են Սանտա¬Կլաուսից

Գերմանացի մի խումբ կաթոլիկներ առաջարկել են աևմտյան Ծննդյան տոների խորհրդանիշին փոխարինել սուրբ Նիկոլայով (տեղեկացրել է Reuters¬ը)£ Կրոնական կազմակերպությունը գտնում է, որ Սանտա¬Կլաուսն ընդամենը գովազդային «արտադրության» պատկեր է£ Ու ահա Սբ. Ծննդյան տոներից 2-3 ամիս առաջ կաթոլիկների այդ խումբն իր հայրենակիցներին կոչ է անում ստեղծել «Սանտա-Կլաուսից ազատ գոտիներ»£ Ակնհայտ է, որ նրանք նկատի ունեն` Սանտայի պատկերը առևտրական կետերում, սրճարաններում և այլուր չփակցնելը£ Հակակլաուսական արշավը սատարողներ է գտել նաև գերմանացի նշանավոր անհատների շրջանում£ Հեռուստահաղորդավարուհի Նինա Ռյուգեն, օրինակ, հայտարարել է. - Ի տարբերություն Սանտա¬Կլաուսի և որքան հնարավոր է շատ նյութական արժեքներ ստանալու ձգտումը խրախուսելու փոխարեն, սուրբ Նիկոլայը երեխաներին հոգևոր հարստություն է պարգևում£ Քրիստոնեական սուրբ Նիկոլայն, ի դեպ, հենց Սանտա¬Կլաուսի նախատիպն է. վերջինիս անունը սբ. Նիկոլայ անվան հոլանդական արտասանության արդյունքում է ծագել£ :

Պրիմադոնան անվճարունա՞կ

Ռուսական էստրադայի լեգենդ դարձած Ալլա Պուգաչովային ևս ոնց որ թե պատուհասել է ֆինանսական ճգնաժամը£ Մեր ընթերցողն էլ հիշում է վերջերս տարածված այն շշուկները, որ երգչուհին չի կարողանում ետ ստանալ պարտքով տված հսկայական իր գումարները£ Հիմա էլ լուրեր են պտտվում, թե Պրիմադոննան ինքն է պարտքերի մեջ խրվել£ Մոսկվայում բոլորը գիտեն, որ բոլորովին վերջերս նա ավարտեց քաղաքի իր նոր բնակարանի հիմնանորոգումը£ Ի դեպ, դատելով ականատեսների հավատիացումներով` շքեղ դղյակ հիշեցնող այդ կացարանը բնակարան անվանելը շատ համեստ է հնչում£ Նորոգում կոչված պերճանքի արդյունքով Ալլա Բորիսովնան 150 հազար դոլար պարտքի տակ է ընկել£ Հնարավոր է, որ նա հույսը դրել է ուրիշներին պարտքով տված գումարների վրա, բայց դրանք դեռ չստացած` նորից ֆինանսական քաշքշուկի մեջ է հայտնվել£ Նույնիսկ պնդողներ կան, թե անգամ շինարարներն իրենց փողերով են շինանյութեր գնել£ Բնականաբար, սակայն, նրանք այս անգամ չեն բավարարվի միայն Պուգաչովայի ինքնագրով£ :

Ագուտինի նոր մտերմուհին

Բամբասասերների սուր աչքից ոչինչ չի վրիպում£ Աննկատ չի մնացել նաև Լեոնիդ Ագուտինի հրապուրանքը£ Որպես ընտանեսեր ամուսին ճանաչված երգչին վերջերս «հայտնաբերել» են «Տոդես» բալետի մի պարուհու շրջապատում, և ամենատես հայացքներից չի վրիպել, որ նրանց հարաբերությունները բոլորովին էլ սոսկ ընկերական չեն£ Համենայն դեպս, Իգոր Նիկոլաևի հարսանիքի ներկաներից շատերի շրջանում ծայր է առել նոր ասեկոսե£ Ականատեսները հավաստիացրել են, թե Ագուտինը շատ երկար ժամանակ գրկախառնված է եղել Ելենայի հետ£ Գրկախառնություններն, իհարկե, ուղեկցվել են նաև համբույրներով£ Պնդողներ կան, որ դա Լեոնիդի և երկարոտն թխահերուհու առաջին հանդիպումը չէ£ Ավելին, գեղեցկուհին հարսանյաց սրահ է եկել հենց երգչի ուղեկցությամբ£ Ու հիմա բարձրահարգ հանրությունն անհամբեր սպասում է, թե այդ ամենին ինչպես կարձագանքի երգչի կինը` Անժելիկա Վարումը£ :