ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱՆԿԱՆԽԵԼԻ՞

Հայոց աշխարհի ցանկացած բնակիչ չափահաս դառնալուց հետո անձնագիր է ստանում` ՀՀ քաղաքացի լինելու բարձր կոչումն իր ողջ կյանքում պատվով ու հպարտութ յամբ կրելու չամրագրված պատգամով:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` հեռու ու մոտ

Եթե միայն չոր հաշվարկով առաջնորդվենք, ապա մայիսի 31-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին ժամանակ դեռ շատ կա, և ընտրական թեման դեռ էլի մի քանի շաբաթ օրակարգային կարելի է չհամարել:

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ որը կորոշակիանա վաղը սկսվելիք լոնդոնյան գագաթաժողովում

Արդեն բավական ժամանակ ով չի ալարում` հրապարակ է նետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու իր «դեղատոմսերը»: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի:

Հա՞ որ..

ԱՅՍՕՐ իսկապես նշանակալից օր է Հայաստանի ազգաբնակչության համար: Ինչպես հայտնի է, այսօրվանից մեր երկրի յուրաքանչյուր սպառող ստիպված է լինելու համակերպվել ավանդական դարձող ապրիլմեկյան խնդրին` ծառայությունների դիմաց առաջարկվող նորացված գներին:

Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ «Գուցե Օբաման ի վերջո կճանաչի ցեղասպանության փաստը

Հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Hayinfo լրատվական-վերլուծական կայքին: Hayinfo-ի լրագրողը հանրահայտ հայրենակցին հարցեր է ուղղել, որոնք տրված էին Հայլենդի ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մոսկվայից) - Ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությունը և որոնք են Իսրայելի` Հոլոքոստից տուժած ժողովրդի կողմից ցեղասպանության չճանաչման իրական պատճառները:

Պետականության ու ազգային անվտանգության գերխնդիրը

Ազգային անվտանգություն հասկացությունը չի պարփակվում միայն տվյալ պետության աշխարհագրական տարածքի մեջ: Մասնավորապես մեզ` հայերիս համար իրականում այն ներառում է պատմական Հայաստանի, հարևան երկրների տարածքում բնակվող հայության վիճակն ու ազգային ինքնության, ինքնաճանաչման-ինքնագիտակցության պահպանման, որոշ դեպքերում նաև վերականգնման խնդիրները:

Արդար վրեժը վաղեմություն չի ճանաչում...

Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) լրջորեն մտահոգված է հայագիտության ներկա իրավիճակով: Չնայած անկախ պետություն ունենալու հանգամանքին, թե Հայաստանում, թե սփյուռքում հայագիտական կենտրոնները շարունակում են առաջնորդվել հակագիտական եւ հակահայկական դասագրքերով:

Կսանձազերծե՞ն առճակատում

Վրաստանում բորբոքված կրքերն արդեն ճայթում են` զենքի դիմելու սպառնալիքներով: Հատկապես Նինո Բուրջանաձեի 9 ընդդիմադիր կուսակիցների ձերբակալությունից հետո լարված իրավիճակն ավելի սրվեց:

Զորակոչին ընդառաջ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովի, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման և անցկացման թեմայով:

«Փոքր Մհեր»-ը 7 տարեկան է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` մասնակցելու դրա հիմնադրման 7-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

ՀՀ ՊՆ և ԿԳՆ հերթական համատեղ խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանի համաձայն ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, դրանց հիմնախնդիրների լուծմանն ու բարելավմանը միտված միջոցառումների պլան ստեղծելու նպատակով ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ:

Հնարավո՞ր է նոր դարձ` ի շրջանս «սառը պատերազմի»

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են նորից ծայրահեղորեն լարվել` ընդհուպ մինչև` ինչպես «սառը պատերազմի» ժամանակներում. այսպիսի ենթադրություն է արտահայտել ամերիկյան բանակի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ջոն Քրեդդոկը` Կոնգրեսին ներկայացրած զեկույցում:

ԳՀՎ (թՀձ)գնդապետը` ստրկավաճա՞ռ

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի մի գնդապետ եղել է արտերկրներ սեռական ստրկուհիներ «արտահանող» հանցավոր խմբի ղեկավարը: 130 կանայք, փաստորեն, վաճառվել են ստրկության:

ՆԱՏՕ-ն ուռճանում է

Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող անվերջ աճել. բացի այդ` նա պետք է բարեհաճ լինի Ռուսաստանի հետ… Անցյալ շաբաթ Բունդեստագում այսպիսի հայտարարութ յամբ հանդես է եկել Անգելա Մերկելը` ապրիլի սկզբին Գերմանիայում և Ֆրանսիայում անցկացվելիք` ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի նախաշեմին:

Ինքնահակասո՞ւմ

Ընդամենը վերջերս Նահանգների նախագահը հայտարարել էր, որ կցանկանար կարգավորել հարաբերությունները Թեհրանի հետ: Հեռարձակված տեսագրությամբ դիմելով ժողովրդին` Օբաման նշել էր, որ իր վարչախումբը «...հիմա մտադիր է վարել դիվանագիտական այնպիսի կուրս, ինչը կընդգրկի մեր առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները:

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ «Ամենագլխավոր մեղավորը»

Կորյուն Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ (Սկիզբը «ԱՎԱՆԳԱՐԴԻ» թիվ 9-10-ում») Ինքնապաշտպանությունը կազմակերպելուն զուգընթաց բարձր մակարդակով լուծեցինք բռնագաղթված 14.500 հայերի (հիմնականում թոշակառուներ)` տներով ապահովելու, կեցության և աշխատանքի տեղավորման խնդիրները:

ՃԳՆԱԺԱՄ ԴՈՒ ՃԳՆԱԺԱՄ

Որքան էլ խոսում էինք աշխարհի մտահոգությունների առանցքը դարձած ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, միևնույն է, խորապես չէինք ընկալում դրա սոցիալական վնասակարությունը մինչև որ սեփական մաշկի վրա չզգացինք շոշափելի արդյունքները:

Մարգարտաշող` աղբի մեջ կորած աշխարհում

Պետականորեն կարևորված աննախադեպ տոնաշուքով Թատրոնի միջազգային օրվա նշանավորումը ամրապնդեց մոտալուտ արժանապատիվ ապագայի ամպաշղարշ հույսերը: Անկախ այն բանից, որ ՀՀ նախագահը շռայլ չեղավ միմիայն այդ առիթով պատվավոր կոչումներ ու պարգևներ շնորհելիս, և պաշտոնական երկար սպասված պատշաճ գնահատություն չգտավ մի շարք նվիրյալների տասնամյակներով չմարող թատերանպաստ ողջակիզումը:

Երկնային կաթիլի մաքրությամբ

Գեղաոճ երկաթակուռ դռնից ներս մտնելուն պես մոռանում ես, որ գտնվում ես բնակելի շենքի նկուղային հարկում: Մոտ 30 տարի նույն սրտամոտ մթնոլորտն ես գտնում Երևանի կամերային թատրոնում` հենց շեմքից քեզ շրջապատված զգալով ընտանեկան ջերմությամբ:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Սոս ՊԵՏՐՈՍՅԱՆ. Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, միջազգային մրցույթի դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ինքնամոռաց սիրով կյանքը կրկեսին նվիրաբերած Սոս Պետրոսյանի կենսագրությանը ծանոթանալով` վերստին համոզվում ես, որ հաջողության հասնելու համար մարդը պետք է նախ սիրի իր գործը: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

Աշոտ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ (ՄԻՐԱՇ) Քարդ վար դիր, Սիզիփոս

Քարդ վար դիր` հանգստանանք, բարեկամ, Քարդ վար դիր, անիմաստ է ապագան, Աստվածների կամակատարն ենք անխոս, Քարդ վար դիր, նստիր կողքիս, Սիզիփոս: Քարդ վար դիր, մեզ շահ չկա դրանից, Քարդ վար դիր, պոկվենք երկնի ճիրանից, Թող շվարեն երկնավորները գոռոզ, Քարդ վար դիր, եկ մտածենք, Սիզիփոս:

Համաշխարհային հոռետեսություն

Խորացող ճգնաժամը ոչ միայն բազմաթիվ երկրների տնտեսություններին է պատուհասել, այլև յուրօրինակ մրցակցություն է խթանել միջազգային կառույցների միջև, որոնք գրեթե ամեն ամիս մեկը մյուսից մռայլ կանխատեսումներ են կատարում:

Ռուսերենից հեռու..

Ասում են Վրաստանը դիմել է Տոկիոյին` խնդրելով ճապոներենով «Գռուձիա» հնչող իրենց երկրի անունը փոխարինել անգլիահունչ «Ջորջիա»-ով: Այս փաստի հաստատումն ԼՁԸՀ-ՁԸհհ-ը ստացել է Ճապոնիայի ԱԳՆ-ում:

Բանկային գաղտնիքը պահպանել պարտավոր են

Շվեյցարիայի մասնավոր բանկերն իրենց ղեկավարներին արգելել են արտասահման` նույնիսկ հարևան Ֆրանսիա ու Գերմանիա մեկնել: Պատճառը երկյուղն է, որ նրանց կարող են հափշտակել ու բանկային գաղտնիքներ կորզել:

Մեկ այլ բանկի ղեկավար էլ ասել է.

- Եթե աշխատում ես շվեյցարական բանկում և մեկնում ես Ամերիկա, հարկավոր է զգուշանալ, որ քեզ կարող են ձերբակալել և հարցաքննել: Այնպես որ` ԱՄՆ մեկնելուց առաջ ես խորը մտածում եմ:

«Սիրում» է, որ հարստանա

Արտեմ Պոլեժական երևի գժտվել է իր բոլոր մուսաների հետ և «իրատեսության» ձայնին ականջալուր` ամուսնության առաջարկ արել վարչապետուհի Յուլյա Տիմոշենկոյին: Այն էլ` պաշտոնապես ու հրապարակավ` Տիմոշենկոյի պատվին Չեռնովցիում կանգնեցված հուշարձանի մոտ:

Օբամա տատիկն էլ անգործ չի նստի

Սառա Օբաման` Բարաքի հարազատ տատիկը, մտադիր է իր հնարավորություններն օգտագործել ցե-ցե ճանճերի դեմ պայքարում (հաղորդել է ՀըԽ-ն): Այս մասին նա հայտարարել է` երբ արևմտյան Քենիայում գտնվող նրա Կոգելո գյուղ են այցելել Աֆրիկյան միության ներկայացուցիչները և սրսկիչ-պոմպ ու ցե-ցե ճանճերին վանող հատուկ իրեր են նվիրել: