ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻՑ ԴԱՍԵՐ ԿՔԱՂԵ՞Ն

Մեր երկրի ամենախոցելի խնդիրներից մեկն է կոռուպցիան£ Այս մասին բարձրաձայնում է նաև իշխանությունը` հայտարարելով արատի դեմ անողոք պայքարի սաստկացման անհրաժեշտո°ւթյան մասին£ Կաշառակերության թեման չի շրջանցում և ընդդիմությունը` հարցը քաղաքականացնելով ու հայտարարելով, թե եթե իրենց պատկաներ կառավարման ղեկը` բոլոր մյուս արատների հետ այս մեկն էլ վաղուց վերացած կլիներ£ Ամենից ավելի հասարակությունն է դեմ կոռուպցիային, սակայն առիթն եկած դեպքում մեր հայրենակիցների մեծ մասը ցանկացած հարցի արագ ու նպաստավոր լուծման, մշտառկա արհեստական պատնեշներն ամենադյուրին եղանակով հաղթահարելու համար դարձյալ կլորիկ գումարներ են «նվիրաբերում»£ Բոլորովին էլ ոչ հաճելի առիթով օրերս արձանագրվեց, թե մեր հանրապետությունում գրանցված է ավելի քան կես միլիոն թոշակառու£ Ամեն ամիս նրանցից յուրաքանչյուրը հարկադրաբար, թե կամովի` թոշակն ստանալիս 200-300 դրամ է թողնում համապատասխան ծառայության աշխատակցին£ Անմեղ քայլ է, թվում է, և նշված գումարն իսկի էլ այն թիվը չէ, ինչի առիթով կարելի է կոռուպցիայի չարչրկված թեման նորից արծարծել£ Բայց մյուս կողմից էլ արատը արատ է, և դրա մեծությունը մեղքի չափն է միայն բազմապատկում£ Այնպես որ, մանր շորթումներն անմեղ քայլեր չի կարելի համարել£ Մանավանդ, երբ ամեն ինչ ավելի ամբողջական է դառնում թոշակառուների կես միլիոն թիվը նշված 200-300 դրամով բազմապատկելու դեպքում... Իսկապես բավական կլորիկ թիվ է ստացվում, և ողջ խնդիրն այն է, որ այն մեկ մարդու գրպանը չի հոսում, ու դրանով իսկ գումարի մեծությունը որևէ մեկին չի անհանգստացնում£ Նույնիսկ կոռուպցիայի դեպքեր Սոցապահովության հիմնադրամում չի էլ որոնվել£ Այսուհանդերձ, խառնաշփոթը ու սոցիալական ապահովության վճարների թեման պատահականորեն այստեղ էլ հրատապներից դարձավ£ Պարզվեց ու բացահայտվեց այն, ինչը հավանական կարելի էր համարել. այս կառույցի վերին օղակներում նույնպես արդեն ոչ թե 200-300, այլ 20-30 հազար դրամների մեքենայություններ են հայտնաբերվել£ Իսկ մեխանիզմը որքան պարզ, այնքան էլ հեշտ է պատկերացնելը. երկրային կյանքին վաղուց հրաժեշտ տված, հանրապետությունից բացակայող կամ այլ համանման կարգավիճակներ ունեցող քաղաքացիների անունները չեն վերացվել համապատասխան ցուցակներից, և անհայտ բացակաների անվամբ պետության միջոցներից տրամադրվող գումարները հետևողականորեն յուրացվել են£ Այս մարդկանց վախկոտության մեջ մեղադրել կամ կարծել, թե նրանք պատահաբար բացահայտվեցին, սխալ կլինի£ Յուրացումներն այնպիսի ծավալ են ունեցել, որ թվաբանական բարդ հաշվարկների արդյունքում է միայն պարզ դառնում գրպանված միլիոնների վերջնական կամ միգուցե դեռևս մոտավոր չափերը£ Եվ ինչ է նորից ու հատկապես վերահաստատում այս պատմությունը... Հիրավի, վնասատուներն ամենուրեք են և առավելապես վերջին շրջանում ակտիվացած այս ու այն կառույցում ստուգում ները, փաստորեն, անխտիր խայտառակ չարաշահումներ են բացահայտում£ Ինչ խոսք, շատ չանցած` հավանական է, որ այդ բացահայտումներն այլևս այսչափ զարմանալի չթվան£ Սակայն կարևորը հետևանքն է` վնասի վերականգնման պահանջն ու օրենքի առաջ պատասխանատվության խնդիրը£ Այլապես կաշառակերն ու թալանչիները կսկսեն խուսափել միայն իրենց արատավոր գործունեության հրապարակայնացու մից£ Բայց գուցե մի օր էլ հրապարակավ խայտառակվե՞լը նրանց համար սովորական կդառնա... :

ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ԽԱՂԱՂ ՉԷ

Բոլորովին էլ տարօրինակ չէ, որ մեկուկես տարի առաջ ներքաղաքական ողջ դաշտն արդեն նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միանգամայն կանխատեսելի է նաև, որ 2012 թվականի մայիսին կայանալիք կուսակցությունների հերթական գլխավոր ստուգատեսին ևս մասնակցելու են առնվազն երկու տասնյակ քաղաքական ուժեր:

«Ո¯վ իր ազգն ու երկիրը չպախարակի` դրամաշնորհից թող զրկվի» (մերօրյա անեծք)

Ուրեմն` թշնամու նենգադավումները քիչ էին, աղանդների, համասեռամոլների` դեռևս ծլարձակող որոմները քիչ էին, առանձին քաղուժերի խոյահարումները քիչ էին, հիմա էլ այսպես կոչված դրամաշնորհային կազմակերպություններն են սեպ խրում` հավատի ծվենները նշխարի պես պահպանել փորձող, պառակտման քամիներին մի կերպ դիմակայող մեր ժողովրդի հոգեբանության մեջ£ Օտարերկրյա կազմակերպություններից «փո՞ղ եք կպցրել»` վայելե°ք. էս «խե¯ղճ» երկրից ի՞նչ եք ուզում£ Ուզում եք ապացուցել, որ վա՞տն ենք£ Ձևակերպում եք հորինում, թե «Հայաստանի Հանրապետությունը վտանգավոր է դարձել մարդու համար»£ Ասենք` հավատացինք ու բոլորս ատեցինք մեր տունը, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք ճողոպրում այս երկրից, ինչո՞ւ եք այդ «վտանգավոր» երկրում դրսի փողերով ապրում ու դեռ ինքնավստահ կեցվածքով մերթընդմերթ ճամարտակում` մանվածապատ բառակույտի արանքից թույն արտանետելով ու դրա անունն էլ քննարկում դնելով£ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ կոչվող կազմակերպությունն էր վերջերս «քննարկում» անվանյալ մի հավաք կազմակերպել` իբր թե «Բանակում մահերի թվի աճի պատճառներն ու դրանք վերացնելու հնարավոր տարբերակները» թեմայով£ Իրենց իսկ ծանուցմամբ` «Միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասն է, որը գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ»£ Այս ձևակերպումն անգրագետ որակելն, անշուշտ, է°լ ավելի կչարացնի դրա հեղինակներին, սակայն իրենց իսկ տարածած երկնագույն թղթի էջերին գրվածքին այլ անուն չես տա£ Իսկ գրավոր հավակնոտ խոստումներից հետո քննարկում կոչված, բայց իրականում բազմաձայն մենախոսություն հիշեցնող ողբերգա-զավեշտը հաստա°տ երկմտելու առիթ կտար հայապաշտ Նանսենի հայրենի այն գերատեսչությանը, որի աջակցությամբ ինքնապախարակումի դրոշ են պարզում նրա հովանավորյալները£ Իսկ վերջիններիս նպատակը պարզից էլ պարզ է. որքան շատ քարկոծեն, հովանավորներին այնքան հավատընծա կթվա, թե իրենցից սնվող իրենց ներկայացուցիչներն այստեղ ժողովրդավարության փրկիչ-առաքյալներ են£ Երևի ժամանակ չեն էլ գտնի` խորաթափանցելու, որ «լուն ուղտ դարձնելու» «արհեստում» «ուստա» դարձած այդ առաքյալների անկաշկանդ գործունեությունն իսկ լավագույն փաստն ու վկայությունն է, որ ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչ ազատախոսությունը ոչ միայն հիմնավորապես հաղթանակել է փխրուն խաղաղությունը մի կերպ պահպանող մեր երկրում, այլև խոսքի ազատության հայրերի համար էլ անպատկերացնելի բարձունքներ է նվաճում£ Ի դեպ` ծանուցման տեքստում չակերտված մի տող կա. «Քննարկումը մեկ քայլ առաջ կտանի Հայաստանը դեպի ժողովրդավարություն»£ Ի նշան հեգնանքի` չակերտների մեջ գրվում է նաև հակառակ իմաստով օգտագործվող բառը (նախադասությունը)£ Այս առումով լիովին համամիտ ենք հեղինակ(ներ)ի հետ£ Ի՞նչ քննարկման, առավել ևս` երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ այդ հավաքի ներկաներից միայն մեկը` ԱԱԽ աշխատակազմի բաժնի պետ Սուրեն Դավթյանը, մի քանի անգամ փորձեց հնչող հոխորտանքներից տարբերվող տեսակետ հայտնել, սակայն ժողովականները վարպետորեն լռեցրին նրան£ Առողջ բանականության տեր ովևէ մեկը չի հերքում. այո°, տարածաշրջանում ամենամարտունակը ճանաչված Հայոց բանակում ևս ամեն ինչ հարթ չէ£ Դրամաշնորհների համն իսկ չճաշակած ամեն հայ խորին կսկիծ է ապրում` պատերազմում թե խաղաղ պայմաններում զոհված ամեն մի հայ մարտիկի կորստյան համար£ Հոգի և խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք գոնե մտովի խոնարհվում է իրեն անծանոթ որդեկորույս մայրերի վշտի առջև£ Սակայն, թող ներվի ասել` վշտալլուկ ծնողների ներկայությունն օգտագործելով շոու սարքել` թե տեսեք¬տեսեք` ինչքա¯ն ենք մտածում այս երկրի մասին… Ամո°թ է£ Ծնողի ու զավակի հանդեպ ատելության մոլուցքը նույնիսկ որբերին և ամուլներին պատիվ չի բերում£ Իսկ Հայրենիքն ազգի ու ժողովրդի ծնողն է, Բանակը` նրանց զավակը£ * * * Անգամ դատափետումի տենդով բռնկվածները չեն հերքում, որ Բանակը հասարակության հայելին է£ Ասենք ավելին. ոչ միայն հայելին, այլ միկրոպատկերն է£ Իսկ այդ հասարակությունն առո՞ղջ է£ Ո՞նց կարող է առողջ լինել, երբ թեկուզ բանակին վերագրվող այսօրինակ նսեմացումների, պաշտպանական կառույցն անկազմակերպ ներկայաց նելու նկրտումների արդյունքում հասարակության անդամները, ուրեմն նաև` վաղվա զինվորները, բարդույթավորվում են£ Հենց այսպիսի տրամադրություններ ներարկողներն էլ մեղքի բաժին ունեն, որ երիտասարդների մի մասը զորակոչվելուց առաջ արդեն բռունցքներն է մարզում (բանակում ուժեղ տղա երևալու համար)£ Ոմանք էլ, և գերազանցապես ավելի դաստիարակված տղաները, օրինաչափ են համարում, որ բռունցքավորներին լուռ ու մունջ պետք է հնազանդվել£ Այնպես որ, բանակին զինվոր մատակարարող հասարակության ապաքինմանը չարամտորեն չնպաստելն արդեն իսկ հանցանք է (չխաթարված հոգեբանության չափանիշներով), բայց ի՞նչ անուն տալ տկարին է°լ ավելի հիվանդ ներկայացնել փորձողին կամ հիվանդացնողներին£ Այսուհանդերձ, ՀՀ Պաշտպանության նախարարն անձամբ է բարձրաձայնում, որ Զինված ուժերում բարեփոխումներն այլևս անհետաձգելի են£ Եվ կատարվո°ւմ են այդ բարեփոխումները£ Դրանք տեսնելու համար ընդամենը շիտակ հայացք պետք է ունենալ, իսկ չտեսնելու համար մտոք կույր պետք է լինել£ Հետաքրքիր է, թե իրեն ինչ դափնիների վրա էր պատկերացնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար» տիտղոսը կրող Արթուր Սաքունցն` իր խառնիճաղանջ խոսքում հետևյալ տողերն արտաբերելիս. - Բանակը, զինված ուժերը, որը կոչված է ապահովելու երկրի անվտանգությունը, ինքը դարձել է վտանգավոր իր քաղաքացիների համար£ Սա է եզրակացությունը ցավալի£ Եվ այս պատասխանը տրվի շատ հստակ տրվի թե° Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից և Պաշտպանության նախարարի կողմից£ Իսկ այն կոսմետիկ փոփոխությունները հեռախոսազանգերի, կանոնակարգային հարաբերությունների մասին, դրանք պետք չեն£ Դրանք այդ համարժեք քայլերը չեն, որ հիմա արվում են£ Սա է մեր ամենամեծ մտահոգությունը£ Եվ մենք հիմա ասում ենք. Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Գերագույն հրամանատարը պետք է հրաժարական տան, որովհետև իրենք չեն կարող պատասխանատվություն կրել այդ դեպքերի համար` կանխարգելելու առումով£ Այս հատվածը, թերևս ամենասահունն էր նրա խոսքում. մինչդեռ քննարկում հրավիրողները պարտավոր են հարգել լսարանին և այդքան ցաքուցրիվ, կիսագրագետ խոսք չմատուցել£ Բայց դա` ոչինչ£ Հելսինկյանցի Սաքունցին (և նման գործունեություն ծավալող նրա կոլլլեգգգաներին) անշահախնդրորեն կուզենայինք հուշել, որ եթե Հայաստանի, հայ ժողովրդի, Հայոց բանակի ու նրա բարձրաստիճան սպաների հասցեին այսքան լուտանքներ շաղ տալու պատրաստակամությամբ թուրք¬ադրբեջանական փաշաներին ներկայանան` Նորվեգիայի արտգործնախարարության աջակցական գումարներից անհամեմատ ավելի շատ դրամաշնորհների կարժանանան£ Մանավանդ` Հայաստանում ամենաանվտանգ ու ամենաեկամտաբեր զբաղմունքներից մեկը իշխանավորներին անարգելն է£ Ինչ վերաբերում է նրա գործընկեր (դարձյալ` հելսինկյանցի) Միկա Դանիելյանի «մտահոգություններին», պարզապես մեջբերենք վերջինիս հախուռն խոսքից մի հատված. - …Անօրինականությունը` նույն ժանտախտ, ռակ ասեմ, ինչ ուզում եք մտածեք, ինքը տարածվում է, շարունակվում է£ Անօրինականության վրա ստեղծվում է կրիմինալի զացիա£ Կրիմինալիզացիան շատ հարմար է մեր իշխանություններին. բանակի հետ կարելի է աշխատել, պահել ձեռքի մեջ£ Կա չաստ նայող£ Ձեր համար շատ անընդունելի թեմա է, բայց ես ասեմ, որ դուք գիտեք, թե ոնց են վերաբերվում արվամոլներին բանակում. դրանց գդալները ծակում են, ոնց որ բանտում լինի դա£ Դա խոսում է բանակի կրիմինա լիզացիայի մասին£ Մտավարժանքի անսպասելի թռիչք էր, չէ՞£ Հայաստանցին Ղարաբաղում չծառայելուց (դա էր շարժել նրա զայրույթը)` կտրուկ անցում արվամոլներից խորշելուն ու քրեականացվածությանը£ Եթե նույնիսկ այդպես, սակայն ինչո՞ւ է չարացնում այն փաստը, որ մեր հասարակությունը, բարեբախտաբար, չի ուզում հաշտվել արևմտյան քամիներով մեզ մատուցվող համասեռամոլության տարածման հետ£ Կարելի է ենթադրել, որ արվամոլից խորշելով` նրա գդալի վրա նշան են անում, որպեսզի նույնիսկ լվանալուց հետո սխալմամբ այն չօգտագործեն£ Թե՞ կասեք` իրավունք չունեն խորշել հոմոսեքսուալիստից£ Բայց այդ ախտով չտառապողներն էլ իրավունքներ ունեն. դիցուք` նախընտրել սեռական նորմալ հարաբերությունները և զզվել ու զերծ մնալ այլասերվածությունից£ Հա, մի սպառնալիք էլ հնչեց. - Հայաստանի Հանրապետությունը զրո է իրավական համակարգով£ Բոլոր գործերը գնալու են Եվրոպական դատարան£ Մեզ թույլ տա՞նք հարցնել` մինչև հիմա «գնացած» գործե՞րն ինչ են եղել, քանի մարդու քանի՞ մատից են գոնե մի փուշ հանել£ Կամ` - …Հաջորդը, եթե մենք խոսքը դնում ենք զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության տեսանկյունից, դա սահմանադրական սկզբունք է£ Մենք սահմանադրական սկզբունքն ենք իրացնում£ Դրանք թքած ունեն այդ սահմանադրական սկզբունքը£ Այսինքն քաղաքացիական վերահսկողությունը, ինստիտուտը, սկզբունքը, որը մենք իրականացնում ենք, իրենք չեն ուզում դրա հետ հաշտվել և փորձում են բանակը առաջվա նման պահել փակ£ Հաջորդը, մենք այդպես էլ չհասկացանք, թե ՊՆ ներկայացուցիչը պետք է լինի£ Այս հատվածը նույնպես վանաձորյան հելսինկյանցի Սաքունցի խոսքից է£ Մեր մայրենիի հանդեպ այսքան մեղանչանքներով և ոչ գրագետ ձևակերպումներով այս մեջբերումների համար ընթերցողի ներողամտությունը հայցելով, դիմենք դրանց հեղինակ(ներ)ին. ինքնակոչ, այն էլ` չգիտես ում գոհացմանն արժանանալ ձգտող վերահսկիչներ որևէ երկրի պե՞տք են£ Կամ, Բանակը եթե փակ պահվեր, այն էլ` «առաջվա նման», մայրաքաղաքիս հարմարավետ ու տաքուկ անկյուններում այսքան դավ նյութողներ կհավաքվեի՞ն£ Իհարկե` համոզված, որ նույն այդ` ասեկոսեների թիրախ դարձած Բանակն իր նշավակվող սպաներով, պաշտպանում է իրենց անվտանգությունը£ Եվ` այդ ո՞ր երկրում են բանակի դարպասները լայն բացված ճամարտակելու թեմա որոնողների առջև£ Վա°յ, մոռացանք, դուք ձե°ր «սահմանադրական սկզբունքն» եք իրականացնում£ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության մերժումին, ոնց որ թե` ճիշտ էլ արել էին, որ «նպատակահարմար չէին գտել մասնակցել քննարկմանը»£ Մերժողներն ավելի հեռատես էին գտնվել£ Վկա` Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցչի հանդեպ դրսևորված կողմնակալ և չար վերաբերմունքը£ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այսօրինակ շոուների կազմակերպիչներին ու մասնակիցներին (նոր նենգադավություն չմոգոնեք հանկարծ. խոսքը զոհված զինվորների ծնողների ու հարազատների մասին չէ. խորին կսկիծով ցավակցում ենք նրանց և սգում ենք նրանց զավակների կորուստը) թաքուն ուզում ենք հարցնել. ձեր գիտակցական կյանքում հայրենասիրական քանի¯ կենաց¬թասեր եք պարպել և ճռճռան բառերով քանի՞ բաժակաճառ արտասանել£ :

Հա՞ որ...

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ շուկայում զարգացումները պատկերացվածից էլ վատ են ընթանում£ Մի քանի շաբաթ հետո դոլարի սպասվող կտրուկ արժեզրկումը դարձյալ օրակարգում է մնում, իսկ այս օրերի համար կանխատեսվող ուղիղ հակառակ գործընթացն այդպես էլ իրականության չվերափոխվեց£ Դոլար¬դրամ հարաբերությունը շարունակում է մանևրել 360 դրամի շրջանակներում, տարադրամի շուկայում ամերիկյան արժույթի ծավալային պակասի մասին կանխատեսումներն այդպես էլ դրամի արժևորմամբ չեն նշանավորվում£ Փաստորեն, ավանդական¬սեզոնային գործոններն անգամ տարադրամի շուկայի վրա չեն ազդում£ Առավել հավանական է, որ Կենտրոնական բանկի անուղղակի միջնորդությունը դարձյալ ներկրողների շահերը սպասարկելուն է միտված, ու այս շրջանում, երբ վերջիններս նկատելի քանակությամբ արտարժույթ են ձեռք բերում, դրամատունն այնպես է արել, որ նրանք համեմատաբար մատչելի գին վճարեն£ Շատ չանցած` դոլարի անխուսափելի արժեզրկումը կանխելու ուղղությամբ ԿԲ¬ն հազիվ թե այսչափ շահագրգռություն դրսևորի£ Մինչդեռ թվում էր, դոլարային թռիչքը հնարավորություն կտար մի քանի շաբաթ հետո դրա իջնելիք փոխարժեքը դարձյալ 360 դրամի շրջանակներում «տեղակայել»£ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ սովորույթի համաձայն` արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտների գործունեության ամփոփման շրջանը£ Այս առումով բացառություն չէ նաև գյուղատնտեսութ յունը£ Ավելին, ոլորտի վերաբերյալ ասելիք այս անգամ շատ կա£ Իսկ տարեկան ամփոփումներն ընդհանուր առմամբ հաստատում են, որ ընթացիկ տարվա կտրուկ գնաճը ոչ միայն անբարենպաստ կլիմայական պայմաններով, այլ նաև այստեղ նույնպես հետզհետե վերջնական տեսքի եկող մենաշնորհների գերիշխանության հետևանք է£ Պարարտան յութերի, թունաքիմիկատների, սերմացուի ու մի շարք այլ անհրաժեշտ նյութերի շուկան մի քանի մարդկանց ձեռքում է կենտրոնացել, և բարձր գներն այստեղ ուղղակիորեն են թելադրվում£ Քիչ հավանական է, թե հաջորդ տարի նշված նյութերը փոքր¬ինչ կէժանանան£ Ավելին, կանխատեսումները հակառակ գործընթացի օգտին են խոսում£ Իսկ նման իրավիճակում հաջորդ և մյուս տարիներին համեմատաբար մատչելի գյուղմթերք ձեռք բերելու միակ հույսը բարենպաստ կլիմայական պայմաններից միայն կարող է կանխվել, երբ մրգի ու բանջարեղենի առատությունը փոքր¬ինչ մեղմ գներ թելադրի£ ԲԱՎԱԿԱՆ տարօրինակ սովորույթ է ձևավորվում հայրենի պաշտոնյաների շրջանում£ Նրանք իրենց ծննդյան տարեդարձերը սկսել են արտերկրում նշել£ Այսպես, վաղօրոք ճշտվում է հրավիրյալների շրջանակը, պատվիրվում է հյուրանոցը և բուն հանդիսության վայրն ու... հայդե. հիմնականում` Փարիզ£ Հետաքրքիր է, որ հայրենիքի սահմաններն ու հնարավորությունները սկսել են շատերին չբավարարել, իսկ առնվազն մեկշաբաթյա բացակայությունը նրանց վստահված կարևորագույն օղակների տնօրինումն անղեկավար է թողնում, ինչից նրանք բնավ էլ չեն անհանգստանում£ Ու չեն էլ մտածում, որ այդպիսով ակամա հուշում են, թե իրենց գոյությունն առանձնապես էական չէ` տվյալ օղակի կենսագործունեության համար£ :

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

Եթե տեղական կամ հաճախ դրսից հրամցվող սոցիոլոգիական հարցումների արդյունքների շուրջ վերստին բռնկված թեժ կռիվը տեղափոխվեր, ասենք, տարեսկիզբ, խորհրդարանական ընտրությունների դեռևս հանդարտ քարոզարշավը դրանից ոչ կտուժեր, ոչ էլ կշահեր£ Մեզանում նման տվյալներն ըստ էության չեն առնչվում ու կապ չունեն քաղաքական գործընթացների հետ£ Այս պարագայում, սակայն, հետաքրքիր մի առանձնահատկություն է դարձյալ առանձնանում. բավական է ինչ¬որ հարցումներ հայտնվեն ասպարեզում, ու հաշված ժամերի ընթացքում ողջ քաղաքական դաշտն իրար է խառնվում£ Ինչ խոսք, հարցին, թե ո՞ւմ են ուղղված նման տվյալները, ցանկացած քաղուժի ղեկավար առանց վարանելու հասարակության մասին կհիշի` միաժամանակ վստահ լինելով, որ նման թվերին առաջին հերթին հենց հասարակությունը չի հավատում, իսկ իրականում դրանցով չի էլ հետաքրքրվում£ Անտարբեր է£ Եվ ստացվում է, որ հարցումների նպատակը գերազանցապես քաղուժերի տրամադրությունները բորբոքելն ու նրանց իրար դեմ է°լ ավելի լարելն է, ինչից խուսափել ակնհայտորեն չի հաջողվում£ Ավելին, այդպես էլ չի նշմարվում, թե երբ է գալու այն ժամանակը, որ սոցիոլոգիայի «հայկական կատարումներ» այլևս որևէ մեկը չպատվիրի£ Ի վերջո, ի՞նչ դժվար է խոստովանելը, որ աշխարհում գնահատվող ու զարգացող այս գիտությունն ինչ¬ինչ պատճառներով Հայաստանում չի կայացել, ու առաջիկայում էլ նման հեռանկար չի նշմարվում£ Եվ ինչպես կարելի է մեր քաղաքական իրականության ու հայկական սոցիոլոգիայի ամենատարբեր դրսևորումների միջև աղերսներ որոնել, երբ անհայտ ծագման ու առաքելության միջազգայինները քամի են տատանում, իսկ մեզանում… Դիցուք, ինքն իրեն տեղական սոցհարցումների կնքահայր հռչակած Ահարոն Ադիբեկյանն էլ շտապով ասուլիս է հրավիրում` տողատակերում հասկացնելով, որ հարցումներն իր համար վաղուց արդեն բիզնեսի են վերածվել, և պատվերների ժամանակը նորից է գալիս£ Ի՞նչն է այստեղ ամենատարօրինակը£ Ամիսներ առաջ Ահարոնն ապագա խորհրդարանում ոչ ավելի, քան երեք ուժ էր տեսնում` մեծ վերապահումներով կանխատեսելով, թե արտառոց լինելուն շատ մոտ զարգացումների պարագայում հնարավոր է, որ ևս 1-2 կուսակցություն շատ մեծ դժվարությամբ Ազգային ժողովում տեղ ունենա£ Որքան էլ քաղաքական իրավիճակը նախորդող ամիսներին անփոփոխ մնացած լինի, այս մարդն իր ենթադրությամբ քարոզարշավին մասնակցել պատրաստվող բոլոր քաղուժերի անուններն է հիշատակում£ Եվ բոլորին միաժամանակ հիշեցնում ու առաջարկում համագործակցության ստեղծված առիթից օգտվել և սոցիոլոգիական թվանկարչության պատվերներ տալ£ Ահա թե ինչի հետևանքով է սոցհարցումների ուղղվածությունը միանգամից փոխվում, և խորհրդարանում շուրջ մեկ տասնյակ կուսակցությունների հայտնվելու անհավանական սցենարն ինքնահռչակ սոցիոլոգի կողմից ներկայացվում է որպես իրատեսական£ Դե, մարդը սեփական բիզնեսի հեռանկարների մասին է մտածում£ Իսկ թե ինչու են մեր կուսակցությունները հասարակության կարծիքը փորձում միջնորդավորված շոշափել` իսկապես դժվար է հասկանալ£ Հատկապես նախընտրական շրջանում ժողովրդահաճո ներկայացվող գործերի պակաս միշտ էլ չի զգացվել£ Սակայն հայրենի քաղուժերն այնպես են կտրվել իրականությունից (վկան` հենց թեկուզ «սոցհարցումների» շուրջ ծավալվող տեսակետների բախումները), որ անգամ չեն կարողանում նկատել, թե հատկապես ինչը կարող է ընտրողին դուր գալ£ Վերջին շրջանի բոլոր մեծ ու փոքր բողոքի ակցիաներն, օրինակ, բացառապես սոցիալական ուղղվածություն ունեն և քաղաքականացված չեն£ Ստացվում է, որ քաղուժերն այլևս չեն նկատում կամ չեն կարողանում առաջնորդել բողոքավոր ընտրազանգվածին (գոնե սոցհարցումների թվերն իրական դարձնելու և զանգվածների կողքին լինելու պատրանք ստեղծելու ակնկալիքով)£ Սակայն դժգոհներն էլ, վաղուց ի վեր, կուսակցությունների հետ հույսեր չեն կապում և նախընտրում են ինքնուրույն փորձել` լուծել սեփական խնդիրները£ :

ՀԵՏՈ՞ ԻՆՉ…

Այսօր Աստանայում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որից յուրաքանչյուր մասնակից երկիր իր սպասելիքներն ու ակնկալիքներն ունի£ Մինչ այս` Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ¬ի գագաթնաժողովում կարծես հավանություն են տվել միասնական պաշտպանության ու անվտանգության առնչությամբ Ռուսաստանի առաջարկությանը£ Համենայն դեպս, հաղորդվեց, թե ՆԱՏՕ¬ական տանկերը կտեղափոխվեն Ռուսաստանի տարածքով£ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր շահագրգռված է հանձին Ռուսաստանի, ունենալ հուսալի գործընկեր աֆղանական խնդրի կարգավորման գործում£ Այս հանգամանքը կարող է հնարավորություն տալ Մոսկվային` ուժեղացնելու իր դիրքերը նախկին խորհրդային տարածքում, որը Ռուսաստանը համարում է իր ռազմավարական շահերի գոտի£ Միևնույն ժամանակ, Եվրոպան աշխատում է վարել ինքնուրույն քաղաքականություն, մասնավորապես, ջանալով Միացյալ Նահանգներին դուրս մղել Կովկասից£ Եվ եվրոպացիները լավ են հասկանում, որ դրան կարելի է հասնել Ռուսաստանի ակտիվ քաղաքականության դեպքում£ Վաշինգտոնն ու Մոսկվան, իրենց հերթին, սեփական խաղերն ունեն` Թուրքիայի առնչությամբ£ Այս երկուսն էլ ցանկանում են Անկարային հեռու պահել Կովկասից և որպես այս տարածաշրջանում այդ երկրի հավակնությունները զսպող ուժ, փորձում են խաղարկել հայկական գործոնը£ Ի հակակշիռ Ռուսաստանի և Ամերիկայի ջանքերին, Անկարան համառորեն փորձում է խցկվել և տեղ զբաղեցնել կովկասյան արենայում£ Այս առումով, թերևս, պատահական չէր վերջերս Շվեյցարիայում Գյուլի կողմից հայ¬թուրքական հայտնի արձանագրությունների հիշատակումը£ Սակայն, ԵԱՀԿ գագաթնաժողովում քննարկվող աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներից առավել, Ադրբեջանի ուշադրությունը գամված է Ղարաբաղի վրա£ Ինչ խոսք, մենք նույնպես անտարբեր չենք£ Սակայն, ի տարբերություն ադրբեջանցիների, մեզանում հակված չեն (գոնե մեծամասնությունը) կարծելու, թե Աստանայում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բեկումնային ինչ¬որ որոշում կկայացվի£ Անշուշտ, գագաթնաժողովին նախորդած ժամանակահատվածում հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի աշխուժություն արձանագրվեց£ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու և Երևան, փորձեցին մի անգամ ևս դիրքորոշումներ հստակեցնել£ Այս աշխուժացումը Հայաստանում ընկալվեց որպես գագաթնաժողովին նախորդած սովորական գործընթաց£ Բոլորովին այլ է պատկերը Բաքվում£ Ադրբեջանի իշխանությունները շտապել են օր առաջ հավաստիացնել հասարակությանը, աչքալույս տալ ժողովրդին, թե բա չեք ասի` Աստանայում Ղարաբաղը մեզ են տալու… Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունները պատրաստվել են այդ առթիվ Բաքուն դրոշազարդ անել£ Ի¯նչ ասես` առուն չթռած` «հոպ» ասելը նույնպես պարտություն կրած մարդու խաթարված հոգեբանության ախտանիշ է£ Իսկ ավելի ճիշտ, Իլհամ Ալիևն իրականում կրակն է ընկել իր որդեգրած քաղաքականության ձեռքը£ Հորից ժառանգելով իշխանությունը, այն իր ձեռքում պահելու, ամրապնդելու համար Իլհամը խոստացավ հետ նվաճել Ղարաբաղը£ Եվ ամեն անգամ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նա կրկնում է խոստումը` այն համեմելով խելահեղության հասնող հայատյացության քարոզչությամբ£ Այդ քարոզչության արդյունքում հասանք ՆԱՏՕ¬ի ուսումնական դասընթացների շրջանակներում քնած հայ սպայի կացնահարմանը, հայ հովվի առևանգմանն ու նրա, իրբև թե դիվերսանտի, սպանությունը£ Իսկ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներն արդեն սովորական են դարձել£ Դե, իսկ ինչը կարող էր խանգարել Իլհամին` ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ սեփական ժողովրդին ևս մի սուտ հրամցնել£ Հետո՞ ինչ, որ Եվրախորհրդարանի պաշտոնյաները հայտարարել են, թե չնայած եվրոպական երկրները հակամարտությունների կարգավորման խնդրում կարևորում են տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց դա Ղարաբաղին չի վերաբերում£ Հետո՞ ինչ, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն չեն վարանում բարձրաձայնել, թե Ղարաբաղը երբևէ Ադրբեջանի մաս չի եղել£ Հետո՞ ինչ, որ միջազգային հանրությունն ասում է` պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ արյան գնով ազատագրված տարածքը հենց այնպես վերադարձվի£ Հետո՞ ինչ… Իսկ Աստանայի գագաթնաժողովից մի քանի օր առաջ եվրոպացիներն Արցախում հարցումներ էին անցկացնում£ Պարզվեց` այնտեղ ոչ ոք պատերազմ չի ուզում£ Պարզվեց ավելին` այնտեղ քչերն են հավատում, թե միջազգային հանրությունն իրենց խնդիրները կլուծի£ Հարցումներից պարզ դարձավ` մարդիկ հավատում են իրենց երկրի անկախութ յանն ու վստահ են, որ աշխարհի անաչառությունն էլ մի օր կարթնանա£ :

Բարեկեցությո՞ւն ենք ապահովում, թե՞ օտարում

2010¬ի 10 ամիսներին հաշվառվել է որդեգրման ենթակա 151 երեխա. 66 որդեգրություններից 38¬ը միջպետական են. երեխաները նոր ծնողներ են ձեռք բերել` հանձին օտարերկրյա քաղաքացիների և բնականաբար` նոր հայրենիք օտար ափերում£ Ընթացիկ տարվա մարտից, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, օտարերկրյա որդեգրություններն իրականացվում են ՀՀարդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության միջոցով ու առավել հստակեցված կարգով. - Համեմատ մյուս երկրների` այս հստակեցումը շահագրգիռ կողմերին զերծ է պահում բյուրոկրատական քաշքշուկներից ու անհարկի թղթատարությունից,¬ պարզաբանում է Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը£ Այսպիսով` միջպետական որդեգրություններ` հստակեցված կարգով. ասել է թե` առավել դյուրին ու պարզ եղանակով է կարելի հայրենիքից անջատել հայ փոքրիկին ու այլ պետության հրամցնել` առանց թղթատարության ու բյուրոկրատական քաշքշուկի£ Մի տեսակ նման չէ՞ օտարերկրացիներին ջանասիրաբար «էստի համեցեք» ասելուն£ Մանավանդ որ` երեխա որդեգրել ցանկացող հայաստանաբնակների համար նման «թեթևացումներ» չեն նախատեսվում£ Մի խոսքով, որքան էլ սառը դատենք, դժվար է առանց ցավ զգալու չարձանագրել, որ այլևս ստեղծված են հարմարագույն պայմաններ` չդժվարացնելու երեխաներին երկրից դուրս տանելու գործընթացը£ - Վերջերս գործուղվեցինք Գերմանիա. տեղում ուսումնասիրեցինք որդեգրման կարգի մասին տարբեր երկրների օրենքներ£ Մեր օրենսդրությունն առաջատար դիրքերում է,¬ ընդգծում է Հ. Նավասարդյանը£ Երեխաների որդեգրման հարցերով զբաղվող ՀՀ կենտրոնական մարմինը միջպետական որդեգրությունների դիմումները ստանում է այլ երկրների իրենց գործընկերներից£ Այնուհետև անհրաժեշտ փաստաթղթերի քննությունը ստանձնում է ՀՀ քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, որն էլ իր հերթին, համաձայն օրենքով սահմանված դրույթների, որոշում է օտարերկրյա քաղաքացու համապատասխանելիությունը նշյալ գործընթացին£ Իսկ արդեն որդեգրված երեխաների կենսապայմանների, նրա նոր ընտանիքի կենցաղային հարմարությունների մասին, կամ այլ բնույթի տեղեկատվություն, գործակալությունը ստանում է հաղորդագրությունների, տեսագրությունների, ձայնագրությունների, լուսանկարների և այլ միջոցներով£ Դե, ասենք, «եվրոպական ծնողների» համար մեծ դժվարություն չէ լուսանկարներով կամ տեսաերիզներով ներկայացնել, թե երեխային ինչպես են շրջապատել գունագեղ խաղալիքներով ու մանկան աչքերը փայլեցնող այլ զվարճալիքներով£ Արդյունքում, Հայաստան ուղարկվելիք` ժպտուն աչքերով երեխայի լուսանկարներն ու եվրոպական բարեկեցությունից հիացած մեկնաբանությունները պատրաստ են£ Սովորաբար մեծանալուց հետո են միայն հասկանում` ինչ ասել է հայրենիք, կարոտ և նման այլ հասկացութ յուններ£ Դա էլ, իհարկե` լավագույն դեպքում, եթե ժամանակի ընթացքում հայեցի դիմագծից տարրեր պահպանվում են£ Սակայն շատ ավելի մտահոգիչ խնդիր էլ կա. որքանո՞վ է հնարավոր պարզել, թե ի՞նչ նպատակներով են որդեգրում մեր երեխաներին. մանավանդ` երեխաներ ունեցող ծնողները£ Կամ, հետագայում ճշտվո՞ւմ է մեր որդեգրված տարագրյալների առողջական վիճակը. արդյո՞ք, նրանք այսպես կոչված, առողջ մարմնամասերի «մատակարար» չեն դառնում` հիվանդ ու հարուստ արտասահմանցիների համար£ Չէ՞ որ տարածված երևույթ է` ներքին օրգանների փոխպատվաստումը£ Մինչդեռ որոշակի վիճակագրություն կա, որ մեր հանրապետությունում յուրաքանչյուր 4-5¬րդ ընտանիքն ամուլ է£ Իսկ ինչու ամենապարզեցված ընթացակարգով ծնողազուրկ հայ մանուկներին հայաստանաբնակ հայ ընտանիքներում չտեղավորել£ Վերջին 9-10 ամիսների ընթացքում այսպիսի «արտահանման» 68 թույլտվություն է տրվել, և միջպետական որդեգրությունների արդյունքում 38 հայ փոքրիկներ արդեն բնակություն են հաստատել ԱՄՆ¬ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ռուսաստանում£ Պատասխանատուների խոսքերով` հայ ծնողազուրկները որդեգրվում են մեծամասամբ սփյուռքահայերի կողմից, օտարերկրացիների, ովքեր ծանոթ են հայ մշակույթին ու ազգային կերտվածքին£ Արհեստականորեն սփյուռքացված երեխաները մնում են հայաստանցի՞, թե՞ Սփյուռքի մասնիկ դառնում. ավելի շուտ` ոչ մեկը, ոչ էլ մյուսը. նրանք օտարվում են հայրենիքից` օտար մնալով նաև իրենց շրջապատող միջավայրին£ :

ՄԻՋՕՐԵԱԿԱՆ Թուրքիան սպառնում է

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «չի նստի` ձեռքերը ծալած»` եթե Իսրայելը նորից հարձակվի «Լիբանանում և Գազայում քաղաքացիա կան անձանց» վրա£ Այս հայտարարությունը նա արել է Լիբանան կատարած այցի ժամանակ` տնտեսական կոնֆերանսի մասնակիցների ներկայությամբ դիմելով Իսրայելին. - Դուք մտնում եք Լիբանան, սպանում եք երեխաների, իսկ հետո մեզանից սպասում եք, որպեսզի մենք ոչինչ չանենք£ Դուք ռումբեր եք օգտագործում և Գազայում երեխաներ եք սպանում, իսկ հետո մեզ խնդրում եք լռել£ Մենք չենք լռի, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, կօգտագործենք մեր ունեցած բոլոր միջոցները,¬ ասել է նա` հավելելով,¬ մենք ցանկանում ենք, որ օրենքը իշխի, այլ ոչ ծովահենությունը£ Մենք ուզում ենք տեսնել ոչ թե երեխաների սպանություն, այլ բարեկեցության աճ` տարածաշր ջանում£ Մանկասեր այս թուրքը հաստա°տ հիշողության կորուստ ունի. իր ազգը չէ՞ր անցյալ դարասկզբին հայ մանուկներ կոտորում£ Իսկ Լիբանանում շուրջ 150 հազար հայ է ապրում. հայրենիքից հեռու` հենց Էրդողանի ցեղակիցների պատճառով£ Եվ յաթաղանի զոհերի ու մազապուրծ եղած հայերի ժառանգները, բնականաբար, անտարբեր չեն մնացել ոչ միայն թուրք պաշտոնյայի ճամարտակությունների, այլ հենց այցի հանդեպ. նրանք բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ նրա այցի£ :

Ընդդեմ կոմունիստների

Անցյալ շաբաթ իր տան մերձակայքում` Մոլդովայում գազանաբար ծեծի է ենթարկվել Կոմունիստական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Ա. Ռեշետնիկովը£ Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ուշ երեկոյան բազմաթիվ վերքերով պատված (այդ թվում և` գլխի շրջանում) նրա մարմինը գտել է կինը£ Համաձայն տուժողի ցուցմունքների` անհայտ անձինք պարկ են հագցրել իր գլխին և ծեծելով պահանջել են հրաժարվել ընտրություններին մասնակցությունից ու դուրս գալ կոմկուսի շարքերից£ Առժամանակ անց նրան ծնկաչոք են արել և գնդակահարության տեսարան սարքել£ Բարեբախտաբար այդ սպառնալիքը չի իրագործվել, սակայն սարսափներ ապրած տուժողն ահով է նկարագրել, որ ավելի քան տասն անգամ զենքը դրել են իր գլխին և քաշել ձգանը. հրազենն, իհարկե, լիցքավորված չի եղել£ Նրան կտտանքների են ենթարկել նաև հոգեմետ նյութերով` ստիպելով ինչ¬որ փաստաթղթեր ստորագրել£ Այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, բայց Ռեշետնիկովը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում£ Մոլդովական ԶԼՄ¬ների փաստմամբ` այս միջադեպից ոչ շատ առաջ հետապնդվել է կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը` տեղի կոմկուսի մյուս ղեկավարների ու նույնիսկ կուսակցության համակիրների հետ մեկտեղ£ Ավելին, փորձ է արվել ներթափանցելու երկրի էքս նախագահի տուն£ Նախընտրական արշավում ընտրողների հետ Վորոնինի հանդիպումների ընթացքում արձանագրվել են սադրանքներ` նրան վարկաբեկելու նպատակով£ Օրինակ, Գագաուզիայում հարբած սադրիչները տապալել են նրա հանդիպումները, իսկ նրա հակառակորդները նենգափոխել են կոմունիստ թեկնածուի խոսքը` նրան մեղադրելով ազգամիջյան երկպառակություններ հրահրելու մեջ£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ոչ թե Սպարտակին «խաչելու», այլ ճշմարտությունը վերհանելու նպատակ ունի Սայաթ¬Նովայի ոճով Ի. ԶԱՔԱՐՅԱՆ ¬ Ես Իշխան եմ, Կրասոս դառնալ չե°մ ուզում£ Քաղաքական քաշը ձկնային սանդղակով Ըստ ձկնագիտակների` Իշխանի կողքին Սպարտակը ոչ սիգ ա, ոչ կողակ, ընդամենը կարաս ա, բայց հավանական ա, որ շնաձկների շուրջն ա լող տալիս£ Եթե ելք չկա, անհեթեթ թվացող քայլերը գուցե փրկեն Քանի որ գնաճի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, լավ կլիներ առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառվեին հենց այդ կառույցում£ Գուցե այս դեպքում սույն գերատեսչությունն իր «նշանակած» գնաճի տոկոսները մանրից չավելացներ£ Իշխանությունները` Վ. Օսկանյանին Էդ ստեղծել ես Սեվիլիտաս, որ երկրին ավելին տաս, Թե՞ եղածն էլ վարի տաս£ «Իրենց» դեմ կռիվ ու խաղ չկա Կոռուպցիա բառի հայկական հապավումի կոդը ԿՈՌՈՒՊՑԻԱ ¬ Կ(ռվելու) Ո(րոշակի) Ռ(իսկ) ՈՒ(նեցողների) Պ(ատրանքները) Ց(րող) Ի(նստիտուտ) ¬ Ա(կադեմիա)£ ՀԱԿ¬ի լիդերի խոհերը Սևակի խոսքերով Բայց ես հիմա շատ եմ նման այն խեղճ մարդուն, Որ ծանրորեն հիվանդանում օրվա մի օր Եվ իմացած լեզուները մոռանում է բոլորովի¯ն... Ու մտքերս հարթ են հիմա, բայց սրանկյուն` Ինչպես էժան հուշարձանի քառակուսի պատվանդանը. Իմաստներն են անհետացել Ու մնում են լոկ բառերը` Դատարկ ու փուչ պարկերի պես£ Ոչ ներսի «սերմնացուն» է պիտանի, ոչ դրսինը Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում ինչ նոր բան ցանում են` մոլախոտ ա դուրս գալիս£ Երևի դրա համար էլ ՀԱԿ¬ը ուզում ա «սերմը» դրսից բերել£ Ինչ են ցանկանում ապացուցել տարիներով սուս ու փուս մնացած մեր որոշ պատգամավորները, երբ հանկարծ խոսում են «իՈռփՌՍ» ֆիլմի ոճով - ձ Վպվÿ ՑՏՋպ պրՑՖ չՏսՏր! Երբ պիտի «կապը» վերականգնվի Ժողովուրդը` կառավարությանը - Արդեն 20 տարի մեր ընտանեկան բյուջեն պետական բյուջեի հետ հեչ կապ չունի£ Սաղ ըլնեն արտագաղթած հարազատներս... Ռոբերտ Քոչարյանի խոհերը Հաջողությունն անցնում է գեղեցկուհու նման, Հպարտ, ինքնավստահ, ԱՆԴԱՌՆԱԼԻ. Իմ անցյալի «ՄԻՋՈՎ» նայում եմ ես նրան Գուցե հանկարծ ժպտա՞ կամ «Ե՞Տ ՆԱՅԻ»£ Կարևորը «կալիբրն» է ու նշանակությունը Եթե Տիգրան Կարապետիչը նվիրատվություններով ու բարեգործությամբ ոչնչի չհասավ, դա չի նշանակում, որ Ծառուկյանն էլ է ձախողվելու£ Նախ վերջինիս «կալիբրն» է անհամեմատ մեծ, և հետո նշանառությունն է բավական դիպուկ£ «Կրակում» է բազմաթիվ ուղղություններով և ճիշտ թիրախին£ Իրար համարժեք են Մեր երկրի ներքաղաքական կյանքը և ժողովրդի սոցիալական «կյանքը» իրար նման են£ Հեչ կյանք չի, մի կերպ գոյություն քարշ տալ ա£ :

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ԵՐԵԿ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ժամանակից բխող պահանջմունք¬ առաջարկ

Եթե ԲՈՒՀ¬երի ռազմական ամբիոնների, բացառությամբ բուժհամալսարանի, կազմալուծումը համարվում է 1990¬ական թվականների թելադրանքով կատարված քայ, այսօր դրանց բացակայության հետևանքներն ակնհայտ են£ Փաստորեն` ռազմական ամբիոնների լուծարումով դադարեցվեց պահեստազորում սպայական կադրերի նախապատրաստ ման նախկին մեխանիզմը, պակասեց զորամասերի համալրման կազմ¬զորահավաքային աշխատանքների պոտենցիալը, ԲՈՒՀ¬երում փորձառու դասախոսական կադրերի առկայությունը, ռազմական արվեստի իմացությանն ուղղված երիտասարդության հետաքրքրությունը£ Այսօր զորակոչվելով, ԲՈՒՀ¬երն ավարտած երիտասարդների մի մասն ուսումնական զորամասերում կարճատև դասընթացներից հետո ստանձնում է դասակի կամ այլ սպայի պաշտոն, իսկ ռազմական բնագավառի գիտելիքները չեն բավարարում` լավագույն ձևով լուծել իր առջև դրված խնդիրները£ Ավելին, շատ դեպքում նրանք իրենց կաշկանդված են զգում` ժամկետային զինծառայությունը շարունակող փորձառու ենթակաների մոտ£ Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մյուս մասն էլ, շփվելով ենթակաների հետ` ծառայության մեջ նույնպես իրեն չի կարողանում դրսևորել այնպես, ինչպես ընդունված կարգն, ավանդույթն է պահանջում` ավելի խորը ռազմական գիտելիքներով պատկերացում ունենալ նաև ռազմական արվեստի մասին, որի անհրաժեշտությունը մեր կյանքի զարգացման, պաշտպանունակության ամրապնդման հրատապ պահանջն է£ ՀՀ բարդ ռազմաքաղաքական դիրքը պահանջում է, թեկուզ ուշացումով, լրացնել այդ բացը£ Դեռևս 2004 թ. «Ասպար» զորացրված սպաների ՀԿ¬ի կողմից առաջարկություն է ներկայացվել` որպեսզի առանց մեծ ծախսերի ԲՈՒՀ¬երում` տասնյակ առարկաների հետ միասին ուսուցանվի նաև «Ռազմական արվեստ» առարկան` որպես դպրոցներում ՆԶՊ-ի (նախնական զինպատրաստություն) շարունակություն և խորացում£ ՊԶՈՒՎԿ¬ն (Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտե) ևս առաջարկություն է ներկայացրել ՊՆ և ԳԿՆ, որպեսզի այդ հարցը քննարկվի ՀՀ Կառավարության նիստում և «Ռազմական արվեստ» առարկան ընդգրկվի ԲՈՒՀ¬երի ծրագրերում` թեկուզ նվազագույն ժամաքանակով. դիցուք` նախատեսվի դասախոսի մեկ հաստիք և առանձնացվի լսարան` ուսումնանյութական բազայով և այլն£ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցել այդ ծրագրի իրականացմանը£ :

«43»¬Ը ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ

Վերջին անգամ Կարեն Սերոբիչին հանդիպեցի նախընտրական արշավի ժամանակ£ Ընտրողների հետ նրա հանդիպումը կայանալու էր Արաբկիր համայնքատարածքում, Ս. Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի առջև£ Հոծ բազմության միջով անցնելիս` նա մի պահ կանգ առավ, նայեց ինձ, ճանաչեց£ Սովորության համաձայն ձեռքը բարձրացրեց ու պարտք ունեցող մարդու պես ասաց. - «43»¬ը չեմ մոռացել£ «43»¬ը հասկացանք միայն ես և նա£ Ինչեր ասեք, որ չպտտվեց այդ թիվ «43»¬ի շուրջ£ Դա փոքրիկների տուն էր, երկհարկանի քարե տիպային, գողտրիկ այգով, շինհրապարակով, լավագույն դաստիարակներով, բարեխիղճ աշխատողներով, ռուսական թեքումով մսուր¬մանկապարտեզ£ 1992 թվականի մարտի 8¬ին` կիրակի օրը, բնակիչներից մեկի անփութության պատճառով պայթյուն տեղի ունեցավ. շենքեր վթարվեցին, զոհեր ու վիրավորներ եղան£ «Վիրավորվեց» նաև թիվ 43 մսուր-մանկապարտեզի շենքը. միջնապատերից մեկը ճաք տվեց, ապակիները փշրվեցին£ Վնասը կոսմետիկական վերանորոգման կարիք ուներ£ Անսպասելիորեն մանկապարտեզ լցվեցին մի խումբ դպրոցականներ£ Կոլեկտիվին թվաց, թե եկել են օգնելու£ Սակայն, ինչ-որ մեկի կարգադրությամբ եկել ու քարուքանդ էին անում «վիրավոր» շենքը£ Ո՞ւմ էր հարկավոր այդ տարածքը£ Ո՞վ էր կանգնած այդ հանցագործության ետևում, հայտնի չէր£ Ակնհայտ էր, նպատակը վթարայնությունը ավելացնելն էր, մանկապարտեզը մանկապարտեզ դարձնելու բոլոր ճանապարհները փակելը£ Կոլեկտիվին, երեխաների ծնողներին լռեցնելու նպատակով շրջգործկոմը մի առաջարկություն արեց` գտնել հովանավորողներ, հավաքել 1 մլն ռուբլի, իրենք էլ կվերանորոգեն£ Բնակիչները, գործարարները, անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որոշ օգնություն ցուցաբերեցին, որը մուտք գործեց շրջգործկոմ, բայց միլիոնը չլրացավ£ - Կամ միլիոնը, կամ մանկապարտեզը,¬ այսպիսի պահանջարկի առջև կանգնեցրեց բողոքողներին£ Վերջապես գտնվեց մեկը, մի մարդ, որը խոստացավ օգնել, վերանորոգել փոքրիկների տունը£ Մասնագետներ ուղարկեց վնասի չափը որոշելու համար£ Գումարը 1 մլն 200 հազար ռուբլի կազմեց£ Այդ բարերարը ժողովրդի սիրելի, հայրենասեր, երեխապաշտ Կարեն Սերոբիչն էր` Դեմիրճյանը` «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման տնօրենը£ Շրջգործկոմը այդ ելքն էլ փակեց, հավանական է` ճնշում գործադրեց£ Թույլ չտվեց նրան հիմնադրամին օգնել£ Ավելին, պահակին թույլ տվեց վաճառել իր բնակարանը և բնակություն հաստատել մանկապարտեզի շենքում£ Նա էլ իր հերթին էր ավերում կառույցը£ Մեկ այլ հարվածով շրջգործկոմը աշխատողներին մի քանի ամիս պարապուրդ տալուց հետո, 02.07.92 թ.¬ին մանկապարտեզը «լուծարելու» որոշում կայացրեց£ Կոլեկտիվին թողեց միայն աշխատողի կարգավիճակում մնացած աշխատանքային գրքույկ ները, մեկ էլ կնիքը£ Դատական համակարգում բողոքող մանկապարտեզի 16 հայցվորները հայցի բավարարում չստացան, քանզի նրանք ազատված չէին աշխատանքից£ Սոցիալական ծանր պայմաններից ստիպված գնացին կառավարություն և որոշեցին շենքի առջև նստացույց անել, հետո` հացադուլ£ Հացադուլը կանխեց ՀՀ Գերագույն խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Ղազարյանը£ Կարճ ժամկետում ստուգեց, հայտնաբերեց, որ շրջգործկոմը սխալ է թույլ տվել. կառավարությունից գաղտնի է պահել մանկապարտեզի վթարայնությունը£ Միայն փաստերը վարչապետ Խոսրով Հարությունյանին ներկայացնելուց հետո, ՀՀ կառավարությունը 14.09.92 թ. արձակեց թիվ 475 որոշումը, ըստ որի` 1993 թ. ընթացքում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն£ Շինվերանորոգման սկզբնական աշխատանքների համար կառավարության զամբյուղից ՀՀ ֆինանսների նախարարությունը հատկացրեց 7 միլ. 800 հազար ռուբլի£ Շրջգործկոմը փոխանակ վերացներ «լուծարումը», գումարը ստանալուց հետո` արհամարելով ՀՀ կառավարության որոշումը, մի նոր որոշում կայացրեց (02.10.93 թ.), որ 02.07.92 թ.-ի` մանկապարտեզի «լուծարելը» թողնել ուժի մեջ£ Տեսեք, թե օրենքի անգրագետներն ինչպես են ղեկավար պոստեր գրավել ու խաղում են ժողովրդի ճակատագրի հետ, 16 ընտանիքի սովի մատնում£ ՀՀ կառավարության որոշումը չեղյալ համարել կարող էր միայն որոշողը, մեկ էլ` ՀՀ նախագահը£ Օրենքի ոտաբոբիկները շարունակում էին իրենց էշը քշել£ Անկախ Հայաստան էր, նոր էր, ջահել, անփորձ£ Մինչև ջոկեն` ով ով է, ինչը ինչոց է, «կռվախնձորը» կարմրաթուշիկ դարձավ ու թաղի բնակիչ Աշոտին հասավ. «Ելնելով որոշ շարադրանքից` Երևանի Երիտասարդության թիվ 5 փողոցի շինությունները հանձնվել են քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման ձեռնարկությանը£ Վարձկալը իրեն հատկացված տարածքը պետք է բարեկարգի, օգտագործի որպես ՍՊԸ¬ի գրասենյակ, կազմակերպի նաև մանկապարտեզ և մանկական գեղարվեստական դպրոց£ Ո՞ւր մնաց ՀՀ Կառավարության հեղինակությունը, թիվ 475 որոշումը, զամբյուղի 7 միլ. 800 հազար ռուբլին, որ նախատեսված էր թիվ 43 մ/մանկապարտեզի վերանորոգման համար, բնակիչների, բարերարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրամական օգնությունները£ Ասենք` մանկապարտեզի որոշ աշխատողներ անարդարության զոհեր դարձան, մահացավ նաև կաթողիկոսը, բա օրենքն էլ հո չի մահացել£ Ահա հենց այդ «43»¬ն էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Սերոբի Դեմիրճյանը չէր մոռացել և մտադիր էր բացել հանգույցի կծիկը, վերականգնել ՀՀ Կառավարության թիվ 475 որոշումը, սովորեցնել այն մարդկանց, ովքեր իրավունք չունեն շրջանցել, արհամարհել Անկախ Հայաստանի կառավարության Սուրբ օրենքը£ Ափսոս, որ անառակ մի որդի դաժանորեն կտրեց նրա կյանքի թելը£ :

Ցամաքային զորքերը 21¬րդ դարում

Ցամաքային զորքերը 21¬րդ դարում2000 թվականին ԱՄՆ¬ի 82¬րդ օդադեսանտային դիվիզիայում արդեն իսկ ընթանում էին «Land Warrior» ծրագրով նախատեսված ռազմական հանդերձանքի փորձարկումները£ Անհավատալի թվացող իրողությունները մուտք են գործում մարտի դաշտ£ Յուրաքանչյուր զինվոր կունենա արդեն ոչ թե փորձնական, այլ սերիական արտադրության անհատական համակարգիչ` գոտու վրա ամրացված հարվածադիմացկուն, փոշուց և ջրից պաշտպանող պատյանում£ Յուրաքանչյուրին կապահովեն փոքրիկ տեսախցիկով. ինչը հնարավորություն կտա կրակել անկյան հետևից կամ թաքստոցից` առանց դուրս գալու և հակառակորդի կրակին ենթարկվելու£ Հրազենը սարքավորված կլինի ինֆրակարմիր նշանառությամբ£ Ապագայի ռազմիկի աջ աչքի առջև հարմարեցված կլինի փոքրիկ համակարգչային էկրան, որի վրա կգծագրվի տեղանքի էլեկտրոնային քարտեզը£ Նավիգացիոն գլոբալ արբանյակային համակարգը ցույց կտա զինվորի ցանկացած քայլը երկրագնդի որ մասում էլ որ նա լինի` անտառում, անապատում, թե քաղաքում£ Նրա ստորաբաժանման հրամանատարը քաջատեղյակ կլինի, թե որտեղ է գտնվում իր ենթականերից յուրաքանչյուրը£ Ամերիկյան մարտիկի գոտու վրա ամրացված համակարգիչը արբանյակային կապի միջոցով կուղարկի և կընդունի տեղանքի պատկերը, ինչը ստորաբաժանմանը հնարավորություն կտա նախապատրաստվել հարձակմանը£ Տեղանքի նկարահանումը կիրականացվի զինվորի տեսախցիկի միջոցով£ Նրանց կեվլարից պատրաստված սաղավարտների վրա կան խոսափողեր և ականջակալներ` հրամանատարի, ինչպես նաև ստորաբաժանման իր բոլոր ընկերների հետ կապ հաստատելու համար£ Եթե զինվորը վիրավորվի, ապա հատուկ համակարգը ոչ միայն կորոշի, թե ինչպես և որտեղից է նա վիրավորվել, այլև օգնություն կկանչի£ Եվ այդ ամենն իրողություն է արդեն այսօր£ Իսկ ահա թե ինչպիսին կլինի ոչ հեռու ապագայի մարտիկը. զինվորները կունենան ինչպես իրենց օպտիկական համակարգն ու տեսախցիկը, այնպես էլ լազերային հեռաչափ` իր թվային կողմնացույցով£ Գերզինվորի սաղավարտին կլինի էկրան, մթության մեջ տեսնող սարք, քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանող դիմակ£ Նրա հագուստը կունենա խտացված զրահ` մարմինը պաշտպանելու համար£ Լազերային հեռաչափը հնարավորություն կտա հրազենից կրակ բացել բեկորային նռնակներով` ճշտորեն որոշելով մինչև թիրախն ընկած տարածությունը և անելով այնպես, որ նռնակի էլեկտրոնային պայթուցիչը գործի նպատակակետից անհրաժեշտ հեռավորության վրա£ Զինվորի համար որպես զենքից օգտվելու «կառավարման կենտրոն» կծառայի արդեն իսկ հիշատակված գոտու վրայի համակարգիչը£ Ահա այսպես£ Հին ճշմարտությունն ասում է` վերջնական հաղթանակն ապահովում են հենց ցամաքային զորքերը£ 21¬րդ դարում դրանք կլինեն փոքրաթիվ, բայց չափազանց ահեղ ուժեր£ Տիեզերա-տեղեկատվական ապահովումն անճանաչելիորեն կփոխի անգամ այնպիսի մի սովորական զինատեսակի դեմքը, ինչպիսին դաշտային հրետանին է£ Դրա համար անհրաժեշտ է միայն մարտկոցների հրամանատարներին և կրակը ճշտող կետերին տրամադրել ձՀS-ծԸԹհՁԸՀ (ռուսական տարբերակը` «թխԿծԸհհ») գլոբալ նավիգացիոն համակարգի էկրաններ և նույն այդ հին հրանոթների կրակահերթերի կործանարարությունը կաճի քառապատիկ անգամ£ Եվ միայն ի հաշիվ նրա, որ հրետանավորները կիմանան քարտեզի վրա իրենց գտնվելու ճշգրիտ դիրքը, իսկ կրակն ուղղորդողները ի զորու կլինեն տալու նպատակակետի կոորդինատները դեղագործի ճշգրտությամբ£ Իսկ եթե այս ամենի հետ միասին փոխվեն նաև հրանոթներից արձակվող արկերը… Անգլիայում, օրինակ, 2005 թվականից սկսած սպառազինության են ընդունվել հեռահար կրակի տիեզերական ուղղորդման համակարգեր£ Ավելի պարզ ասած` 152 մմ¬անոց թնդանոթային արկերը, որոնք կրակոցից հետո գտնվում են նույն այդ ձՀS բարձր ուղեծրային արբանյակների հետ մշտական կապի մեջ£ Իհարկե, ոչ անմիջականորեն, այլ թնդանոթի համակարգի միջոցով. չէ որ ռադիոկառավարման սարքերն ու ընդունիչները տեղակայված են յուրաքանչյուր արկի մեջ£ Արբանյակների շնորհիվ անգլիացիները կարող են բացարձակ ճշգրտությամբ իմանալ յուրաքանչյուր արձակված արկի հետագիծը և այն կետը, որտեղ այն գտնվում է թռիչքի ցանկացած պահին£ Արկը, բառիս բուն իմաստով, ուղղակի ընկնում է զոհի հետևից£ Հնչի հրամանը և այն, բացելով էլերոնային ղեկը, խոյընթաց թռիչք կկատարի ձեր գլխավերևում գրեթե ուղղաձիգ սլացքով` գործելով սարսափելի ավերածություններ (արկերն, ընդհանրապես, առավել սարսափելի են հենց գրեթե ուղղաձիգ հարվածի ժամանակ, երբ նրա բոլոր բեկորները չեն թռչում մասամբ դեպի վեր կամ գետին, այլ տարածվում են մակերևույթին զուգահեռ` ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին)£ Նման արկերին հնարավոր չէ խաբել, ինչպես դա հաջողվում էր անել ջերմային կամ լազերային ուղղորդմամբ ռումբերի և հրթիռների հետ` այրելով խարույկներ կամ թաքնվելով ծխածածկույթի հետևում£ Էլ չասած, որ նման արկը մոտ 100 անգամ դրանցից ավելի էժան է£ Զորքերը, որոնք կտնօրինեն հետախուզման արբանյակային կապի տերմինալ կամ ընդամենը «կսահեցնեն» անօդաչու ինքնաթիռի նկարահանող տեսախցիկը հեռվում գտնվող հակառակորդի մարտակարգերի վրայով, կարող են 36 կմ հեռավորությունից կրակի հեղեղ թափել նրանց վրա, որտեղ ոչ մի արկ չի իմանա, ինչ բան է վրիպելը£ Շնորհիվ արբանյակա-տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական գործը հեղափոխական փոփոխությունների է ենթարկվում անգամ ամենաավանդական` ցամաքային պատերազմում£ Այժմ անհրաժեշտություն չկա հարձակվել մարդկանց ու տեխնիկայի հսկայական զանգվածներով£ Այժմ կարելի է ստեղծել ցրված «միգամածություններ» մարդկանց կամ տանկերի ոչ մեծ խմբերից, որոնց միջև ընկած տարածությունը կարող է լինել 1 կմ և ավելի£ Եվ այդ «միգամածությունների» հարվածը, որը մահացու ճշգրտությամբ կխոցի հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան, ավելի սարսափելի կլինի, քան հին` «պողպատյա» դիվիզիաների ճնշումը£ Շուտով տասը տանկերից բաղկացած նոսր խումբը, որոնց արձակած յուրաքանչյուր արկը դեպի նպատակակետն է թռչում կործանիչ անվրեպությամբ, կլինի շատ ավելի մահաբեր, քան նույն տանկերից կազմված գունդը, որոնք մարտնչում են ըստ հին սովորության` դասական եռանկյունու տեսքով£ Դեռևս մի 15 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ «ստվարաթղթե» զրահով թեթև զրահամեքենաները, կարող են խոցել ծանր տանկերը (արբանյակային համակարգերի հայտնվելուց հետո հակատանկային հրթիռներ ունեցող ավտոմեքենաներն անգամ վերածվում են վտանգավոր հակառակորդի)£ (Շարունակելի) :

Դեռ երկար կապրեն «Հին աստվածները»

Երբ 11 տարի առաջ, Թատրոնի միջազգային օրը` մարտի 27¬ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման, հանդիսատեսային խանդավառության հուժկու ալիքը, հետանկախական հակաստեղծագործական վայրիվերումներում անօգնական տարուբերվող մեր մշակութային առօրյայում առաջին անգամ, խորտակեց հոգեվարքի դատապարտող կուռ կապանքները£ Մեծ էր անակնկալ հոգևոր ցնծության գոտեպնդող ներուժը£ Խորհրդային գաղափարախոսությամբ մերժված տաղանդավոր գրողի թատերգության ամենաշողշողուն գոհարը բեմ էր վերադարձվել ի նշանավորումն արարման 90¬րդ, արարչի` 130¬րդ ծննդյան միաձույլ տարեդարձների և վերակազմավորված Մայր թատրոնի նոր զարթոնքի£ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի պոետիկ բեմադրատեսիլքով և ՀՀ վաստակավոր թատերանկարիչ, երջանկահիշատակ Եվգենի Սոֆրոնովի քանդակազարդ ու դինամիկ ձևավորմամբ` գտնված էր խորհրդապաշտական դրամայի համամարդկային կենսափիլի սոփայության գեղախորունկ մեկնաբանության ոսկե բանալին£ Մարդակերտման կարողությունների անմնացորդ ներդրումով էր կենդանացնում ողջ դերասանախումբը գրչակերտ հերոսներին£ «Հազարամյակ մը մեզմե առաջ» իրականի ու պատրանքայինի շաղախով, շանթահատուկ կենսատարածքում վառվռուն թատերայնությամբ առանձնակի շեշտադրվում էին մարդկային բյուրավոր սերունդների հարափոփոխ երկրային կեցությամբ ամրագրված ճշմարտությունները£ Եվ այնպիսի ներազդու համոզչականությամբ, որ անվիճելի էին դառնում, ավաղ, ոչ միայն մեր ապրած, այլև «հազարամյակ մը մեզմե ետք» ժամանակների համար£ «Արտավազդ» ու «Վահագն» մրցանակներով պսակված ստեղծագործական հաղթանակի կենսատու լիցքերով` «Հին աստվածները» պահպանեցին հրատապ թատերագրավչությունը` տոկալով հակամշակութային հեղձուկի անարգել թանձրացման մթնոլորտում£ Տարաչափ կատարողական ներուժի ռեժիսորական հնարամիտ համադրությամբ և դերասանական խմբի ընդհանուր խանդավառությամբ, թատրոնի գլխին վերստին ճոճվող դամոկլյան սրի կուրացուցիչ փայլատակումներից անկախ, գրեթե նույն խորախորհուրդ բեմակերպարով տպավորվեց «Հին աստվածների» 100¬րդ ներկայացումը£ Հատկապես առաջին անգամ կոթողային այս թատերախաղին հաղորդակցվողին համակելով համանման զգացողություններով, որոնցով հարստացվել էր տոնաշուք առաջնախաղի հանդիսատեսի ներաշխարհը, հոգեմտավոր բարձրարժեք լիցքերով իմաստավորվել ապրած երեկոն£ Քանիցս տարբեր դիտանկյուններից, անկեղծ ոգևորությամբ ու անաչառ նկատառումներով, «Ազգ», «Իրավունք», «Ավանգարդ» և «Հայաստան» պարբերականներում (հատկապես ամենածավալուն ու մանրազնին վերջինում) լիուլի արտահայտած լինելով «Աստվածային» թատերամտորումներս` հարյուրերորդ խաղարկմանը անքթիթ ու սրդողած հետևում եմ` հանդիսատեսային անմիջական ընդունելությամբ երբեմնի գնահատությունս ճշգրտելով£ Ի սկզբանե նկատածս մաշվածության ինչ¬ինչ օրինաչափ նշանները շուտով հետին պլան են մղվում, երբ ալեկոծության տեսարանին հաջորդում է սևասքեմ Վանահոր (Լորենց Առուշանյան) և նրա լուսեղեն, ճերմակահանդերձ երկրորդ «ես»¬ի` Ճերմակավորի (Սամվել Փիլոյան) անզիջում ներքին պայքարի սոֆրոնովյան ինքնին խոսուն ու խաղացկուն միջավայրում£ Զգում եմ, թե ինչպես, նախապաշարմանը հակառակ (հանրային կարծիք անդուլ ձևավորող սնամեջ ու չարակամ «թատերամահախոսականներով»), համակ ուշադրություն է դառնում թատերարվեստի լուսաբանմամբ լրջորեն տարված սկսնակ լրագրող Թամար Գրիգորյանը£ «Մեկ քառակուսի մետր» ՆՓԱԿ¬յան 5¬րդ թատերափառատոնից ծայր առած մեր զրույցը, հուրախություն անուղղելի թատերապաշտիս, գործնականում հարկավոր սթափեցնող բովանդակությամբ է հագենում£ Թող որ ուժերի անհամաչափ բաշխմամբ նվազում էր տեղ¬տեղ ակնկալվող բանաստեղծականությունը, զգալիորեն տուժում էր երբեմն կերպավորման համոզչականությունը հուզառատության չզսպված պոռթկումներով կամ էլ ստվերվում էին տեքստի որոշ հատվածներ` խոսքի պարզ արտաբերությամբ, բայցև, զարմանալիորեն, չէր խաթարվում ներկայացման գլխավոր ասելիքի հրատապությունը, բեմադրակառույցի ընդհանուր թատերագրավչությունը£ Իր արտիստական վարպետության դասական փայլով էր հանդես գալիս Վարդուհի Վարդերեսյանը (Մարիամ իշխանուհի)` շանթյան Սիրո տաճարի «գլխավոր ճարտարապետը», ցնորածին Սեդայի (Նելլի Խերանյան)` Աստղիկ աստվածուհու երկրային երկվորյակը£ Անխոտոր պահպանել էր ներանձնավորման ցայտուն բեմաշնորհը Մուրադ Ջանիբեկյանը (Կույր վանական)£ Առանձին դրվագներում հոգեբանական խաղի անուրանալի գենետիկ հմայքով վարակում էր իր Աբեղային Վանահոր կողմից անգթաբար պատվաստված անարև ողբերգությամբ Տիգրան Ներսիսյանը£ Ինչպես և` Ալբերտ Սաֆարյանի վահագնակորով Իշխանն իր լիավյուն կենսասիրությամբ£ Ենթադրում էի «Ռուզան»¬ի հոբելյանակատարության հանգույն, հարյուրերորդ ներկայացման տիրույթում տեսնել նաև խոսքի հստակությամբ ու կատարման ինքնատիպութ յամբ աչքի ընկնող Արմեն Մարությանի վիրավոր հավք-Վանահորը և Գրետա Մեջլումյանի` քառորդ դար անթեղված սիրո բոցերում հուզախռիվ մոխրացող Իշխանուհուն£ Ասենք, գուցե կանխազգալով «վերևների» դժկամությունը այս համարձակ ու կենսունակ թատերատքնանքին արժանին հատուցելու` տաղանդաշատ բեմադրիչն ինքն էլ չէր կամեցել ինքնակամ հրապարակավ մեծարել «Հին աստվածների» հաղթական կենսունակությունը£ Միևնույն է` անբեկանելի էր «Աստվածների» հարատևության իրավունքը արդի խայտաբղետ թատերահարթակում£ «Իսկապե՞ս ձգտում ենք քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվել»,¬ մտորում ես տրտում, երբ թափուր ես տեսնում կառավարական թատերաօթյակները:

Անհաղթահարելի բարձունքներ չկան

Հավակնոտ խորագիրը` «կպՉՓՏՉ-ՎվՏչՏ, կժԹՃԿԹ-ԿԺԼծ», առանձնակի սրել էր հեռուստա¬ և կինո էկրաններից հանրածանոթ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովի ու «Կար Տուշ» («ԽՈՐՁցՔ» - թարգմ` հաղթանակած ավտոմեքենա) մոսկովյան ռոք¬խմբի երևանյան մենահամերգի հանդեպ լրագրական հետաքրքրությունը£ Պատշաճ գովազդի պարագայում, կարծում եմ, ՀԹԳՄ նախագահի ու այս երաժշտանախագծի ու խմբի գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր Անդրեյ Վերտուզաևի եռամսյա բանակցություններով իրականացվող առաջին արտերկրյա հյուրախաղերը «ԿարՏուշի» անհամեմատ բուռն հանրային խանդավառությամբ կուղեկցվեին£ Փաստորեն միակ ներկայացուցչական գովազդը Վլադ Մուրադյանի կազմակերպած մամլո մարդաշատ ասուլիսն էր «Մետրոպոլ» հյուրանոցում, որի մասնակիցները, նախապես համացանցային տեղեկատվությամբ ու մանրակրկիտ մամլո հաղորդագրությամբ «զինված», կարողացան կասկածի գեթ շղարշե ամպով ստվերել Պևցովի անհողդողդ պատկերացումը «դեղին» մամուլի (ոչ` ռուսական) մասին, բայց ի զորու չէին, անշուշտ, ապահովել նույն երեկոյան «Արամ Խաչատրյան»¬ում կայանալիք համերգի հանրաճանաչումը:

Կուզենայի՞ք անկեղծանալ

Ռազմիկ ԽՈՍՐՈԵՎ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի, մանկավարժական համալսարանի դասախոս, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Մեր աչքերը դեռ թաց են Երբ տեղահանվեց Գյոլայսոր (Ասորական այգի) գյուղի բնակչությունը, մայիսի 3¬ն էր` ասորի Կարոյի որդի Ռազմիկի` ապագա մեծ դերասանի ծննդյան օրը… Ռազմիկ Խոսրոևը զավակն է մի ժողովրդի, որ բազմաթիվ զրկանքներ է կրել£ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ հայ ժողովուրդն ապրում էր իր պատմության ամենամութ, ամենաողբալի և դառը շրջանը, ասորիները ևս Օսմանյան Թուրքիայում ելուզակների կողմից ենթարկվում էին ջարդի ու հալածանքների£ Այսօր էլ շարունակվում է նրանց ցեղասպանությունը£ Բազմաչարչար ժողովրդի մի փոքր հատված ծվարեց մեր երկրում£ Ասորի համայնքի ներկայացուցիչ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդավոր դերասան Ռազմիկ Խոսրոևը, երբեք չհեռանալով արմատներից, իր մեծ ավանդն է ներդրել հայ թատերական արվեստում£ Տպավորիչ ու հետաքրքիր են նրա կերտած կերպարները` Ռիչարդ (Վ. Շեքսպիր` «Ռիչարդ Երկրորդ»), Մարութխան յան (Ալ. Շիրվանզադե` «Քաոս»), Գիժ Դանիել (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի»), Մարմելադով (Ֆ. Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ»), բժիշկ Ալթունի (Ֆ. Վերֆել` «Մուսա լեռան 40 օրը»)£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Մանկության տարիներից ամենադժվարն ինձ համար այն մտահոգությունն էր, որ ես այս հասարակության անդամ չեմ, ընդհանուրից դուրս եմ£ Ինչի՞ց է դա եղել£ Դպրոցում ինձ անվանում էին «ասորի Կարոյի տղա»£ «Ասորի» բառն ինձ անընդհատ անհանգստացնում էր, քանի որ իմաստը չէի հասկանում£ Դրա մեջ ոչ հավասարակշռված վերաբերմունք էի տեսնում£ Այդ «մականունով» էր կնքված մեր ամբողջ տոհմը£ Ես ստիպված էի հաղթահարել այդ դժվարությունը. այն, որ ես «մականունով» էի, բոլորին նման չէի£ Երբ մեծացա, հասկացա «ասորի» բառի իմաստը` աշխարհի հնագույն դասական ազգերից մեկը, որի շառավիղը հայրս էր` Կարոն (Կադո բառը չէին կարողանում արտասանել)£ - Դուք մշտապես ապրել և ստեղծագործել եք Հայաստանում£ Ձեզ հա՞յ եք համարում, թե՞ հայաստանցի£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Հարցը բավական խորն է, և ինձ համար շատ ընդունելի£ Անկասկած, ես Հայաստանի քաղաքացի եմ£ Անկասկած, ես սիրում եմ այս հայրենիքս£ Գնահատում եմ այն երկիրը, որն ինձ կրթություն է տվել, պահպանել է մեր ազգային փոքրամասնության էթնիկ մշակույթը, կրթական համակարգը£ Այնուամենայնիվ, ես ազգությամբ ասորի եմ` հայ մշակույթին մատուցած ծառայություններով հանդերձ£ Ցավում եմ, որ իմ ազգի համար ավելի քիչ բան եմ արել, քան կարող էի£ Հայերն ու ասորիները պատմական ճակատագրով այնքան մոտ են իրար` միասին տեսած ցեղասպանություն, միասին գաղթ տեսած£ Մենք հայերի հետ միասին քիչ արյուն ու արցունք չենք թափել գաղթի ճանապարհին£ Նման ենք ոչ միայն մարդաբանական տեսակով, այլև բնավորությամբ£ Եթե լեզվի հարցը չլինի, օտարը երբեք չի կարող մտածել, որ հայն ու ասորին տարբեր ազգերի ներկայացուցիչ են£ Մեր աչքերում մի փոքր ավելի թախիծ կա£ Հայերի աչքերը, փառք Աստծո, վաղուց չորացել են£ Մեր աչքերը դեռ թաց են, քանի որ մեր ցեղասպանությունը շարունակվում է£ Վերջին 25 օրում 170 զոհ ենք ունեցել Իրաքում£ Հայն ունի իր տեսակը£ Լավագույն որակներից մեկն այն է, որ այսօր ՀՀ¬ում որևէ ազգային փոքրամասնություն որևէ քաղաքական խնդիր չունի£ Սա ամենամեծ գնահատականն է, որ կարող եմ տալ Հայաստանին և հայ ժողովրդին£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Իմ գաղտնիքները կապված են մարդկային թուլությունների հետ, որտեղ ես շատ ուժեղ եմ£ Միշտ մտածել եմ, որ սերը թաքնված գեղեցկություն է£ Հենց որ բացահայտվում է` դառնում է սովորական£ Երբեք իմ սիրո մասին չեմ հայտարարել աշխարհին£ Ոչ թե համարձակ չեմ եղել, այլ մտածել եմ, որ կարժեզրկեմ այդ թաքնված սիրուն զբաղմունքը£ Շատ եմ սիրահարվել£ Եթե փորձեմ հիմա էլ սիրո խոստովանություններ անել, մի անգամ ևս կինս պիտի մտածի, որ ես արդեն ծերացել եմ£ Դրա համար պահեմ այն գաղտնիքները, որ կինս անգամ չգիտի£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Չնայած Հիսուս Քրիստոսը խոսել է արամեերեն (ասորերեն), այնուամենայնիվ, ինձ համար ամենաառեղծվածայինը հավատքն է` այնքան ոչ շոշափելի և հարուստ£ Կար ժամանակ, երբ զարմանում էի, որ ինքնաթիռը կարող է օվկիանոսը կտրել¬անցնել, զարմանում էի, թե երաժշտությունն ինչպես է ծնվում£ Բայց ամենամեծ առեղծվածը հավատքն է, երբ մարդիկ կարողանում են չտեսածին հավատալ£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Ստրասբուրգում ցուցադրում էինք Պ. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը£ Այն չէր թարգմանվում բանավոր£ Թարգմանությունը գրվում էր էկրանի վրա£ Մի տեսարան կար, երբ ասացի. «Մաշա, ես սիրում եմ Ձեր աչքերը, Ձեր շարժումները», դահլիճն սկսեց անզուսպ ծիծաղել£ Ես հասկացա, որ այդ տեսարանը չէր կարող ծիծաղ առաջացնել և մտածեցի, որ ինչ¬որ բան սխալ եմ արել£ Հաջորդ օրը նույն տեսարանի ժամանակ, երբ արցունքն աչքերիս սեր էի խոստովանում, դահլիճը կրկին ծիծաղեց£ Հետո բացահայտվեց թյուրիմացությունը£ Պարզվեց` այն պահին, երբ ես ասում եմ. «Մաշա, ես սիրում եմ Ձեր աչքերը, Ձեր շարժումները», թարգմանության մեջ գրվում է. «Բոբիկս բացեց աչքերը և ասաց` մամա»£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ծանր մանկություն եմ ունեցել£ 1949 թ., երբ հորս բռնեցին, ես փոքր էի£ Մայրս նույնիսկ չգիտեր, թե նա որտեղ է£ Մեկ տարի հետո իմացանք, որ հայրս Երևանի բերդում է, որը կրկեսի դիմաց ընկած տարածքում էր£ Ես այդ ժամանակ 2 ու կես տարեկան էի£ Բերդի պատի վրա անցք կար, այդ անցքով մայրս ինձ ներս էր մտցնում£ Հայրս իմանում էր, որ մայրս ուտելիք է բերել£ Հիշում եմ, ինչպես էին նրանք զրուցում, հետո մեծ դժվարությամբ ինձ նույն անցքով վերադարձնում էին£ Դժվարությամբ, քանի որ չէի ուզում հորիցս բաժանվել£ :

Հարկ` զբոսաշրջիկներից

Հռոմի իշխանությունները 2011 թվականից հատուկ հարկ կգանձեն զբոսաշրջիկներից (տեղեկացրել է «Տուրինֆո» գործակալությունը)£ Քաղաքային 1, 2, 3 աստղանի հյուրանոցներում հանգրվանողները 1 գիշերվա համար կվճարեն 2, իսկ 4, 5 աստղանի հյուրանոցներում` 3 եվրո£ Ենթադրվում է, որ այդ գումարը կվճարվի հյուրանոցից հեռանալու ժամանակ£ Այս նորամուծությունը չի տարածվի մասնավոր տներ վարձակալող կենվորների և մինչև 2 տարեկան երեխաների վրա£ Զբոսաշրջային գործակալները տարակուսում են, որ այս հարկը չի ընդգրկվելու զբոսաշրջային փաթեթում£ Եվ նրանց մտահոգությունը տեղին է, որովհետև զբոսաշրջիկ ներին կարող է անհասկանալի թվալ լրացուցիչ ցանկացած ծախս£ Ոմանք էլ չեն բացառում, որ այդ նոր հարկատեսակը դեռ կարող է փոփոխվել£ Տեղեկացվել է նաև, թե զբոսաշրջիկներից հատուկ հարկահանություն ծրագրում են նաև Վենետիկի իշխանությունները£ Երևի նրանք էլ վստահ են, որ իրենց քաղաքի գրավչությունը եկվորներին կտրամադրի «մի քանի» եվրո ավել վճարել£ Հատուկ մայրուղի` վարչապետի համար Ժողովրդավարական երկրների պարագայում անձի պաշտամունքներից խոսելն անըմբռնելի կլինի, իհարկե, բայց Իսրայելի Անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտնում անձնական մայրուղի կառուցել երկրի վարչապետ Բինյամին Նետանիյահուի ու նրա ընտանիքի համար (հաղորդել է Haaretz թերթը)£ Իշխանությունների ծրագրով` այդ ճանապարհը Պրիմորսկի խճուղուն պետք է կապի Քեյսարիյա քաղաքը, որտեղ գտնվում է Նետանիյահուի տունը£ Խճուղին պետք է անցնի այդ հատվածում պահպանված արգելոցի տարածքով£ Չնայած բնապահպաններն ընդվզում են այդ նախագծի դեմ, Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ «մայրուղին անհրաժեշտ է` վարչապետի անվտանգության համար և դրա կառուցումը կիրականացվի օրենքին համապատասխան» (թՈջպՑՈ. Ru)£ :

Հալոցքը ջերմացնում է, բայց...

Շատ մայրցամաքներում ստեղծվող ջերմոցային տպավորությունը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում£ Սիբիրում մշտական դարձած ձնհալքի արդյունքում մթնոլորտ են նետվում թունավոր գազեր, որոնք հազարամյակներ շարունակ թաղված են եղել հավերժական համարվող ձյան տակ£ Ավելին, այնտեղ անզեն աչքով էլ հիմա տեսանելի է, թե ինչպես սառույցի տակից կրակ է դուրս գալիս£ Սիբիրի` հավերժական սառածության կենտրոնից 325 կմ¬ի վրա գտնվող ռուսական գիտակայանի մասնագետների կարծիքով` որոշ շրջաններում ձնհալը կարող է հանգեցնել վտանգավոր գազերի արտանետման£ Մինչ 2007 թ. այս եզրահանգումը դեռևս ակնհայտ չէր£ Այն ժամանակ Կլիմայական փոփոխությունների միջազգային հանձնաժողովն իր հրապարակած հաշվետվությամբ նախազգուշացնում էր գազերի արտահոսքի վտանգի մասին£ Այդ թվում և մեթանի, ինչը ողջ աշխարհում օդի ջերմաստիճանի բարձրացմամբ է սպառնում£ Այն տարածքում, ուր ռուս գիտնականները շարունակում են հետազոտությունները, վերջին 5 տարում օդի ջերմաստիճանը բարձրացել է 20¬ով£ Հանգամանք, որն անհանգստացրել է մասնագետներին, ովքեր հույս են տածում, թե ձնհալը կարող է դադարել` ավերիչ հետևանքներից խուսափելու հնարավորություն տալով£ :

«Եվրատեսիլից» հրաժարվողներ էլ կան

Տարածված այն լուրերը, թե Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ-2011»¬ում Ռուսաստանը ներկայացնելու է Վերա Բրեժնևան` հերքել է հենց երգչուհին£ Իր մեներգերի ալբոմի շնորհանդեսին նա խոստովանել է, որ դրանում ինքն իմաստ չի տեսնում£ - Ես ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում, իսկ նման միջոցառումները շատ ուժ ու նյարդեր են խլում£ Ես առնչվել եմ այն աղջիկների հետ, ովքեր անցել են դրա միջով, և բոլորը միաձայն ասում են, որ հոգեբանորեն շատ դժվար է եղել£ Այնպես որ` ոչ մի «Եվրատեսիլ» ես չեմ ուզում,¬ ասել է երգչուհին£ Վերայի հրաժարվելուց հետո հասարակության համակրանքն Ալեքսեյ Վորոբյովի և Մարկ Տիշմանի կողմն է£ :

Բա մի հետաքրքրասեր հարևան չլինե՞ր

Չէ¯, հարևանի անհարկի հետաքրքրասիրությունն էլ կարող է օգտակար լինել£ Այլապես տարեց այս ֆրանսուհու վիճակում մեզանից շատերն ու ավելի հաճախ կարող ենք հայտնվել£ Ֆրանսիայի հյուսիսային Էպինե¬սու¬Սենար քաղաքի այդ բնակչուհին երեք շաբաթ մնացել է լոգարանում£ Ո°չ այն պատճառով, որ լոգանք ընդունելուց չէր հագենում£ Պարզապես դուռը ծածկելուց հետո փականը փչացել է` կոտրվել է բռնակը (տեղեկացրել է CNN¬ը)£ 20 օր շարունակ միայնակ ապրող կինը ծորակից հոսող տաք ջուր է խմել և ներսից թակել սեփական լոգարանի դուռն ու օգնություն խնդրել£ Նրա թակոցներն ու ձայնն, իհարկե, լսվել է, բայց հարևանները հավանաբար կարծել են, թե շինարարական աշխատանքներից են այդ ձայները լսվում£ Փաստորեն, նրանցից ոչ մեկը չի նկատել, որ հարևանուհին 3 շաբաթ չի երևացել… :

Հետո՞ ինչ, որ աշակերտուհի է. թեկուզ` 15 տարեկան

Ղուրանն այրելու համար Անգլիայում ձերբակալվել է 15-ամյա մի դպրոցական աղջիկ£ Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմտյան Ուեսթ-Միդլենդս շրջանում£ Նրան ձերբակալել են` Facebook սոցկայքում տեղադրված` գիրքն այրելու ողջ ընթացքը պատկերող տեսաժապավենը ուսումնասիրելուց հետո£ Դեռահաս բրիտանուհու այդ արարքի պատճառները հայտնի չեն£ Ինչպես հաղորդել է BBC News¬ը` միջադեպից հետո աղջկա ուսանած դպրոց են գնացել Ղուրանի անգլալեզու տարբերակը հրապարակած հրատարակչության ներկայացուցիչները և այնտեղ բացատրական զրույց վարել աշակերտների հետ£ Սեպտեմբեր ամսին էլ համանման տեսանյութ էր հայտնվել YeuTube¬ում, և Բրիտանիայում 6 մարդ ձերբակալվեց. նրանցից 5¬ը, պարզվեց` ազգայնականներ են£ Ինչպես հայտնի է` մուսուլմանների Սուրբ գիրքն այրել են սկսել Նյու¬Յորքում սեպտեմբերի 11¬ի ահաբեկչության տարելիցի օրից£ Այն ժամանակ իր այդպիսի մտադրության մասին բարձրաձայնել էր ֆլորիդացի բողոքական քահանա¬ավետարանիչ Թերի Ջոնսը£ Նրա նման մտադրությունը սուր քննադատության ենթարկվեց ոչ միայն մահմեդական ների, այլ նաև արևմտյան ղեկավարների կողմից, և քահանան հրաժարվեց իր ցանկությունն իրագործել£ Բայց, ինչպես երևում է` այն վարակիչ օրինակ է դարձել£ :

Պետդուման մտահոգ է լրագրողների համար

Անցյալ ուրբաթ ՌԴ օրենսդիր մարմինն ընդունել է մի օրինագիծ, որով խստացվում են պատիժները` լրագրողների նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքում. մինչև 15 տարվա ազատազրկում£ - Լրագրողների դեմ հանցագործությունների համար գործող պատիժները բավարար չեն,¬ ասել է Սահմանադրական օրենսդրության և պետշինարարության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իրինա Յարովայան (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը)£ Այդ օրինագծով փոփոխություն կկատարվի երկրի Քրեական օրենսգրքի 144¬րդ հոդվածում. - Այն կարող է վերապահում մտցնել, որ եթե հանցագործությունը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կիրառումով, կամ այդպիսի բռնություն կատարելու սպառնալիքով, կամ` խմբակային, կամ` զենքի կիրառմամբ, կամ` վարձկանների միջոցով, հանցագործներին սպառնում է 6-15 տարվա ազատազրկում,¬ պարզաբանել է պատգամավորուհին£ :

Մեղքերի քաղաքը

CQ Press կազմակերպությունն ամերիկյան ամենավտանգավոր քաղաքների վարկանիշային ցանկ է կազմել, և առաջին հորիզոնականում հայտնվել է Միսսուրի նահանգի ՍենթԼուիս քաղաքը£ Վարկանիշային այս ուսումնասիրությունը կատարվում է պարբերաբար և հատուկ ծառայությունների տվյալներից ելնելով£ Ուսումնասիրվում են միայն բնակեցված այն վայրերը, որոնց բնակչությունը 75 հազար մարդուց ավելի է£ Մասնագետների համար հիմնական ցուցանիշ է ծանր հանցագործությունների քանակը` 100 հազար մարդու հաշվով£ Խոսքը սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտի, թալանի, զինված հարձակումների ու ավտոմեքենաներ հափշտակելու դեպքերի մասին է£ Հետախուզության դաշնային բյուրոյի տվյալներով` 2009 թ. ընթացքում յուրաքանչյուր 100 հազար ամերիկացու բաժին է ընկել 429,4 նմանատիպ հանցագործություն£ Միսսուրիի նահանգում իր մեծությամբ 2¬րդ քաղաք Սենթ¬Լուիսում այդ թիվը կազմել է 2000£ Այդ ցուցանիշով Սենթ¬Լուիսը գերազանցել է նույնիսկ Նյու¬Ջերսիի Քեդմենին, որը մինչ այս ամենաքրեածին քաղաք էր ճանաչված£ Վարկանիշային ցուցակի վերին հորիզոնականներում են նաև Միչիգանի Դեթրոյդ և Ֆլինտ, Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքները£ Ցանկի 400 քաղաքներից նշյալներին հաջորդում են Բալթիմորը, Մեմֆիսը, Վաշինգտոնը, Ատլանտան, Ինդիանապոլիսը, Ֆիլադելֆիան£ ԵՎ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ Միացյալ Նահանգներում 2 անգամ անընդմեջ ամենաանվտանգն է ճանաչվել Նյու¬Յորքի նահանգի մայրաքաղաքի մերձակա` 80 հազար բնակիչ ունեցող Կոլոնի ավանը£ Եթե Կեմդենում և Սենթ¬Լուիսում հանցավորության մակարդակը 375-380 կետով բարձր է երկրի միջին ցուցանիշից, ապա Կոլոնիում այն 82,5 կետով ցածր է նույն ցուցանիշից£ Խոշոր քաղաքներից որպես ամենաանվտանգն են նշվել Նյու¬Յորքը (269¬րդ հորիզոնական), Սան¬Դիեգոն (221¬րդ տեղում), Լոս¬Անջելեսը (158¬րդ), Սան¬Ֆրանցիսկոն (130¬րդ) և Բոստոնը (113¬րդ)£ Որոշ վերլուծաբաններ, իհարկե, ոչ լիարժեք ու միակողմանի են համարում վարկանիշային այս ցանկը£ Ըստ նրանց` հիմք է ընդունվել միայն 1 ցուցանիշ` հանցագործութ յունների քանակը` 100 հազար բնակչի հաշվով, սակայն հաշվի չեն առնվել կարևոր այլ հանգամանքներ, ինչպես օրինակ, աշխարհագրական դիրքը, տնտեսության վիճակը, բնակչության կազմը£ 79 հազար բնակիչ ունեցող Կեմդենում 1 տարվա ընթացքում 33 սպանություն է կատարվել, մինչդեռ Նյու¬Յորքն անվտանգ է հռչակվել իր խոշորության շնորհիվ£ Ցանկը կազմողներն էլ խոստովանել են, որ հանցագործությունների ցուցանիշները չեն հաշվարկվել ըստ շրջանների (դիցուք` նույն Նյու¬Յորքի 1 շրջանում, արդյոք, ի՞նչ տոկոս է կազմում հանցավորությունը)£ :