ԲԱՆԱԼԻՆ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿԱ

Երկու հետաքրքիր իրողություն նախորդ շաբաթ առնվազն անուշադրության մատնվեց£ Մինչդեռ դրանց համադրումն անխուսափելիորեն բազմապատկում է մեր հոգսերը և խորհելու հերթական առիթը տալիս£ Նախ հայտնի դարձավ, որ հաջորդ տարեվերջին հերթական մարդահամարն է անցկացվելու, ինչի համար թվում է, թե մտահոգվել չարժե... Եթե չասենք` որ գործընթացն ու արդյունքները մինչև անգամ չափազանց հետաքրքիր են£ Մինչդեռ տեղի ունենալիքի վրա «սառը ջուր է լցնում» ՄԱԿ¬ի գրեթե միաժամանակ հրապարակված կանխատեսումը` հանրապետության ժողովրդագրական վիճակի վերաբերյալ, ըստ որի` առաջիկայում ևս 250-300 հազար մարդ ամենայն հավանականությամբ հեռանալու է Հայաստանից£ Ստացվում է, որ եթե այս չարագուշակ ենթադրությունն իրականություն դառնա, ապա մարդահամարի արդյունքներն է°լ ավելի մտահոգիչ են դառնալու£ Ի վերջո, այստեղ արտացոլվելու են ոչ միայն քոչարյանական ժամանակների արտագաղթի հուժկու և աննախադեպ ալիքի, այլ նաև հանրապետությանը պատուհասած ու նոր¬նոր հաղթահարվող ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները£ Ու անկախ այն բանից, թե նման կանխատեսում ՄԱԿ¬ն է անում, թե մեկ այլ կառույց, նախքան այդ գնահատականներն էլ դժվար չէր կանխատեսել, որ ճգնաժամն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև ժողովրդագրական հարափոփոխ պատկերի վրա նույնպես£ Այսքանով հանդերձ` 2011¬ի հոկտեմբերը բոլորովին էլ այն վերջնակետը չէ, որով արժե և կարելի է առաջնորդվել£ Նույնքան պարզ է, որ դեռ ժամանակ ու հնարավորություն կա` գույներն ավելի չմռայլելու ուղղությամբ որոշակի քայլեր իրականացնելու£ Եթե ավելի պարզ ասենք, ապա միանգամայն հնարավոր է նշված 250-300 հազար (իսկ միգուցե ավելի քիչ թվով) արտագաղթել պատրաստվող մեր հայրենակիցներին Հանրապետությունը լքելու մտքից հեռու պահել£ Ուստիև, եթե գոյություն ունեն պայմանները` նման ծայրահեղ քայլի մղող առիթները, ուրեմն պատճառների հաղթահարման մասին է պետք մտածել£ Եվ այստեղ իբրև հարցերի հարց նորից է ծառանում գործազրկության հիմնախնդիրը, որի աճող տոկոսներն ուղղակիորեն նպաստում են այլուր աշխատանք որոնելու տրամադրությունների աճին£ Եթե պնդենք, որ ստեղծված իրավիճակը մեղմելու ուղղությամբ ոչինչ չի արվում, միգուցե սխալված կլինենք£ Բայց սա այն դեպքն է, երբ անելիքը` խիստ առարկայական, արդյունքն էլ շոշափելի ու հեռանկարային պետք է լինի... Նույն ՄԱԿ¬ի հեռակա դիտարկումներով` հայրենի հողը գրեթե անմշակ է£ Մինչդեռ նաև միրգ ու բանջարեղեն ներմուծող հայոց աշխարհում բնակչությունը ոչ թե մեկեն ծույլ է դարձել, այլ հողագործությամբ զբաղվելու պայմաններն են անբարենպաստ£ Այստեղ նույնպես հետզհետե ձև°ավորվող մենաշնորհներն արդեն իսկ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ հողամշակությունը ոչ միայն եկամտաբեր չէ, այլև մեծամասամբ կամ շատ հաճախ զգալի նյութական կորուստներ պատճառող աշխատանք£ Դե, իսկ հողագործն էլ խուսափում է չարդարացված ռիսկերից£ Մինչդեռ եթե պայմանները փոքր¬ինչ նպաստավոր լինեին, հաճելիորեն դժվար կլիներ հաշվել, թե գյուղատնտեսությունը քանի տասնյակ հազար մարդու զբաղվածության խնդիր կլուծեր£ Առավել ևս, որ նույն ՄԱԿ¬ի տվյալներով, և նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի ու պարզ է, որ արտագաղթելու ամենանկատելի տրամադրությունները հատկապես հանրապետության մարզերում են գերիշխում£ Այնպես որ, կարելի է պնդել, թե հիմնախնդրի լուծման բանալին գտնված է£ Ընդ որում` վաղուց£ Հարկավոր է միայն այն գործի դնել, Եվ ՄԱԿ¬ի, թե այլ կառույցի մատhանշման կարիքը բոլորովին էլ չկա` մեկ անգամ ևս գիտակցելու, թե ինչ և ինչպես կարելի է անել մեր ներքին խնդիրները լուծման հարթություն տեղափոխելու համար£ Պարզապես, սա էլ է այն դեպքերից, երբ խոսքին կոնկրետ անելիքը պետք է փոխարինի£ :

ՈԳՈՒ ԱՄՐԱՑՈՒՄ` ՀԱՎԱՏԻ ԼՈՒՅՍՈՎ

Այս տարի Փրկչի համբարձման օրը կրկնակի խորհրդով նշանավորվեց երեք արժանավոր հայորդյաց համար. ՀՀ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ մայոր Վլադիմիր Գասպարյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը և մանրաքանդակագործ Էդուարդ Տեր¬Ղազարյանը Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններ ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսից£ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ` 2010¬ի Ջրօրհնեքին Մայր Աթոռի Սբ. Խաչի քավոր դառնալու փաստն անտարբեր չթողեց ոչ մեկի£ Մարդկանց, հատկապես զինվորների հարազատների համար այդ իրողությունը լրացուցիչ, բայց անչափ կարևոր մի հավաստիք էր, որ նախարարը ևս այդ կերպ Տիրոջ բարեգթությունն է հայցում հայրենյաց պաշտպանների համար£ Եվ, իհարկե, կարևորում է ճշմարիտ հավատքի սերմանումը զինծառայողների հոգիներում£ Շատ չանցած` դրանում համոզվեցին բոլորը` երբ Ս. Օհանյանը Խաչը զորամասեր տարավ. մանավանդ` սահմանամերձ... Արդ, մայիստասներեքյան այս Համբարձման օրը Պաշտպանության նախարարը Հայոց բանակի մի խումբ սպաների կողքին էր` նաև Մայր Աթոռի Վեհարանում£ Ու վստահ է, որ մարդկանց հոգիներում հավատի սերմանումն «անկասկած` դեպի միավորում է տանում». դեպ միասնականություն, ինչը մեր օրերի հրամայականն է դարձել£ Վեհարանի Հանդիսությանց դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարքի նախագահությամբ և թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության ու բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ կայացած շքանշանների տվչության արարողության ժամանակ, մեծարյալներից երկուսին` Վլ. Գասպարյանին և Զ. Բալայանին ներկայացրեց հենց ինքը` նախարար Սեյրան Օհանյանը£ - Զորի Բալայան և գեներալ¬մայոր Վլադիմիր Գասպարյան. մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ սրբորեն ծառայում են մեր հայրենիքին ու եկեղեցուն£ Նրանք լավագույն օրինակ են հատկապես մատաղ սերնդի համար£ Այս կյանքում նրանք անում են ամեն ինչ` հավիտենությունը վայելելու համար,¬ նշեց նա` ավելի հանգամանորեն անդրադառնալով մեծարյալների անցած ուղուն, նրանց կատարած մնայուն գործերին£ Էդ. Տեր¬Ղազարյանի արվեստին ու բացառիկ տաղանդին անդրադարձավ կենսաբանական գիտությունների թեկնածու Ա. Պետրոսյանը£ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի հնչյունների ներքո հանդիսասրահ բերված Հայրապետական սրբառատ կոնդակներն ընթերցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը£ Հայրապետական սրբատառ կոնդակով Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվեց «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանն` ի գնահատութ յուն ժողովրդին ու Հայ Առաքելական եկեղեցուն մատուցած ծառայությունների£ Նրան ուղղված կոնդակն, հիրավի, Հայ բարձրաստիճան սպայի նվիրումի ամփոփ գնահատանքը կարելի է համարել. - Հայրապետական մեր օրհնությունն ու մաղթանքն ենք բերում Ձեզ` Առաքելական մեր սուրբ եկեղեցու հավատավոր զավակին£ Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք անխոնջ նվիրումով տասնյակ տարիներ ազնիւ ծառայություն եք մատուցում մեր երկրին ու հարազատ ժողովրդին:

ՈՉ ԱՅՆՔԱՆ` ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՔԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեի ու նրա ղեկավարի շուրջ շարունակվող լարումը ինչ¬որ առումով մինչև անգամ ցանկալի կարելի է համարել£ Իհարկե, բոլորովին ուրախալի չէ, որ երկրի հարկահավաք կառույցը դժվարին ժամանակներ է ապրում, սակայն միաժամանակ ակնհայտ ու անվիճելի է, որ այս համակարգը հասել է այն եզրին, որից այն կողմ ճանապարհ ու հետևաբար նաև կորցնելու ոչինչ այլևս չկա… Եվ խնդիրը նույնիսկ գլխավոր հարկահավաքի անձի շուրջ չէ (թեև Գագիկ Խաչատրյանը վաղուց հրաժարական պետք է տված լիներ). ամենից առաջ ու ավելի քան երբևէ ակնհայտ է դարձել, որ հարկայինի շուրջ թափ առնող պահանջատիրությունը մեծ հավանականությամբ արդյունավետ ելք է ունենալու£ Ընդ որում, կծիկն սկսել է քանդվել ամենախճճված հատվածից£ Այսպես, ամենաբարձր մակարդակով, ու արդեն ոչ միայն քարոզչական նկատառումներով, բոլորովին վերջերս այս կառույցին վերստին առաջարկվեց «խելքի գալ» կամ այլ կերպ ասած` լիարժեքորեն զբաղվել այն գործով, ինչի համար վերջինիս հարյուրավոր աշխատակիցներ պետական միջոցներից ոչ այնքան համեստ աշխատավարձեր են ստանում£ Ու թեև քիչ հավանական էր, բայց նշված պահանջներին հարկայինն սկսեց անսպասելիորեն (՞) դիմադրել` ընթացիկ տարվա համար պլանների գերակատարման վերաբերյալ իրար հետևից վիճակագրական տվյալներ հրապարակելով ու դրանով իսկ փորձելով հավատացնել, թե իրենք լավ էլ աշխատում են ու միջամտելու, խորհուրդներ տալու անհրաժեշ տություն ամենևին էլ չկա£ Ինչ կարելի է ենթադրել հարկահավաք կառույցի այսօրինակ փորձերից£ Փաստորեն, համակարգում ձևավորվել է նոր... համակարգ, ինչի առողջացումն այս պահին անհնարին լինելու չափ դժվար է£ Իսկ փտածության նման աստիճանն առավել, քան որևէ այլ պարագայում, միայն շրջակայքը նեխահոտով լցնելով չի սահմանափակվելու և տվյալ օղակի կիսախափան վիճակն անխուսափելիորեն խորանալու և նորանոր ընդգրկումներ է ունենալու£ Հետևաբար գործադիրի գերխնդիրը ոչ այնքան ավանդական ռեֆորմների, այլ ամենաուղղակի վիրահատական միջամտության պարագայում միայն կարող է արդյունավետ ու հաջող ելք արձանագրել£ Եթե ընդունենք և վստահենք մուտքերը գերակատարելու վերաբերյալ հարկայինի հրամցրած վիճակագրությանը, ապա հենց այստեղ էլ առաջ է գալու ավանդական ու առայժմ անփոփոխ հարցադրումը` նման առաջընթաց հատկապես ո՞ւմ հաշվին է ապահովվել£ Այս «գլուխկոտրուկի» շուրջ մտմտալիս էլ բոլորիս մտապատկերում նույնքան անսպասելիորեն երևակվելու է օլիգարխիան£ Այսինքն, հավանական է, որ ՊԵԿ¬ն իսկապես հավաքագրվող գումարների աճ է արձանագրել, բայց նույնքան հավանական է, որ դա տեղի է ունեցել առավելապես գոյություն քարշ տվող մանր ու միջին բիզնեսի հաշվին£ Իրականում գործադիրից հնչող հորդորները Գագիկ Խաչատրյանը սխալ չի ընկալել, սակայն ստացվում է այնպես, որ իրավիճակը շրջելուն ծառայելիք այլ սուբյեկտներ վերջինս դարձյալ աչքի առաջ չի ունեցել, և խոշորների մեծությունը լավ էլ նկատելով` նրանց հետ հարաբերվելու փոփոխված եղանակներ ՊԵԿ¬ն այդպես էլ չի գտել£ Մինչդեռ, եթե խոսքը կամ գործը փոքր ու միջին բիզնեսին միայն վերաբերեր, ապա որքան էլ վերջիններիս բարգավաճման ու գործունեության բարենպաստ պայմանների մասին խոսվի ու գործնականում տեսանելի ոչինչ այդպես էլ չնկատվի, ապա գոնե պատժիչ մեքենան կիրառելու հարցում որոշակի մեղմություն այսքանով հանդերձ դժվար է չնկատել... Սակայն տվյալ դեպքում ավելի ցցուն ու ակնհայտ է, որ այսպես թե այնպես` օլիգարխիան խուսափում է «կուլակաթափ» լինելուց, իսկ ՊԵԿ¬ը չի համարձակվում որոշակի քայլերի գնալ` շարունակելով ցույց տալ, թե գոհանում է ստացվող խորհրդանշական հարկաչափերից£ Այս առումով առաջընթացն իհարկե պատահականություն կլինի, քանի դեռ, ինչպես վերևում նշեցինք, հարկայինի վերաբերմունքը խոշոր հորջորջվող հարկատուների հանդեպ կտրուկ վերանայումների չենթարկվի£ Իսկ օլիգարխիան լավ է հասկանում, որ բյուջեին հատկացվելիքը, միևնույն է` խոշորների հազարյակում իր բաժին հորիզոնականն ապահովելու է£ Արդյունքում` հավելյալ ոչինչ չի արվում£ Հայրենի օլիգարխների տրամաբանությամբ` եթե իրենք ավելի շատ հարկեր վճարեն, մուծեն, ապա շատ չանցած իրենց գործերը կսկսեն վատանալ£ Այսինքն, ստվերային-շրջանցվող եկամուտը եթե իր հասցեով` դեպի պետբյուջե հոսի, դա միանշանակորեն օլիգոպոլիաների «աղքատացման», հին ու նոր եկամուտների զգալի անհամամասնության կհանգեցնի£ Մինչդեռ հասարակության այս հատվածը սովոր է և սիրում է ուժի ու զոռբայության դիրքերից նայել ցանկացած հարցի, և այս պարագայում անվերապահորեն կարելի է ասել, որ խոշորները դիմակայելու են «մինչև վերջին փամփուշտը»£ Այնպես որ, վերջիններիս հանդեպ մեղմ վերաբերմունքի կտրուկ վերանայման անհրաժեշտությունը հենց սրանով կարելի է պայմանավորել£ Օլիգարխիան սովորել է (եթե չասենք` հոգեբանական գիծ է դարձել) թե° շքեղ ապրելուն, թե° խորհրդանշական հարկեր մուծելուն£ Եվ հարցն այն է, որ պարտաճանաչ հարկատու դառնալով` որքան էլ նրանց շքեղ ապրուստը չի տուժելու, բայց հոգեբանական արգելքն առայժմ խանգարում է կարծրատիպի հաղթահարմանը£ Դիցուք, եթե նրանք նույնիսկ որոշում են բարեգործություն անել, ապա բառի ամենալավ իմաստով «թիրախը» ոչ այնքան դրա հասցեատերերն են, ոչ այնքան թեկուզև թափանցիկ քաղաքական շահախնդրությունն է, այլ հնարավորությունների, ուժի ցուցադրման առիթը լավագույնս օգտագործած լինելու միտումը£ Իսկ շքեղ ավտոմեքենաները, թիկնազորը, մնացած ամեն ինչն ընդամենը տեղի ունենալիքի դեկորատիվ, բայց երևույթին համ ու հոտ (՞) հաղորդող միջոցներն են£ Ուստիև այդ ամենը ոչ այլ ինչ է, քան այս խավի հզորության բարդույթն ամուր պահող ու առիթից առիթ վերահաստատող միջոց£ Բայց մյուս կողմից էլ ոչ այնքան առատաձեռն մեր մեծահարուստներն առանց վարանելու հսկայական միջոցներ են վատնում երկրորդական, եթե չասենք ավելորդ շքեղության վրա, և այս մարդկանց համոզել, թե հարկեր մուծելն այդ ամենից ավելի կարևոր է, կարող է փոքր¬ինչ բարդ թվալ£ Հետևաբար խնդիրը միայն արտաքուստ է գործնական ու դրանով իսկ` միայն տեսանելի հարթության վրա դիտարկվելի£ Ինչ խոսք, անվերապահորեն և գրեթե ցանկացած գնով օրենքի ճնշումը պետք է բազմապատկվի, ու դրանով իսկ հայրենի տնտեսության լիարժեք առողջացման հեռանկարը երաշխավորվի£ Սակայն նման հանգուցալուծման կամ հնարավոր չի լինի հասնել, կամ էլ մասնակի արդյունքներով ու շատ դանդաղ կհանգենք, եթե վաղուց ձևավորված ավանդական կարծրատիպերն անփոփոխ մնան£ Այնպես որ, հայրենի օլիգարխիան նախ պետք է ամենազորության ու անպատժելիության բարդույթը թոթափի, ինչից հետո թվացյալ գերխնդիրներն արդեն ինքնաբերաբար կլուծվեն£ :

Հա՞ որ...

ՄԵՐ հին ու նոր պաշտոնյաներին տեղը տեղին վարկաբեկող ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումներն աստիճանաբար մոռացության են մատնվում£ Եվ իրոք, հոդվածներն այնպիսի քարոզչական ուղղվածություն ունեին, որոնց առաջին պահի թողած տպավորությունը որքան էլ մեծ լիներ, միևնույն է, երկար ծանր ու թեթև անելու կամ նոր հետևությունների կարիք չկար. դրանք նույնքան արագ էլ մոռացվեցին£ Առավել ևս, որ ներկայացվող մեղադրանքները ռուսատառ մամուլում ու հատկապես հանրապետությունից դուրս հրապարակելու ամբողջ իմաստն այն էր, որ դրանք հաջորդ օրն իսկ հայաստանյան որոշ թերթերում արտատպվեն` ամրացնելով այն կարծիքը, թե տեսեք` մենք ընդամենը հանրահայտ պարբերականների նյութն ենք թարգմանել ու ոչ միայն այս ամենի հետ որևէ կապ չունենք, այլ մենք էլ մեր հերթին ենք զարմացել, թե ինչքան վատն են եղել մեր երկրի հին ու նոր իշխանությունները£ ԻՐ ՀԵՐԹԻՆ, եթե տեղի ունեցածին փոքր¬ինչ լրջորեն վերաբերվենք, ապա միանգամից ակնհայտ կդառնա հրապարակումների հայաստանյան հետքը£ Ակնհայտ է, որ համապատասխան գրասենյակում խնամքով ի մի են բերվել տարբեր ժամանակներում նույն այդ թերթերում տպագրված իրական կամ մտացածին փաստեր և հոդվածաշարի տեսքով ռուսական մամուլին ներկայացվել£ Այսինքն, մոսկովյան այս կամ այն պարբերականը թերևս շռայլորեն վարձատրվել է` տվյալ դեպքում «կրկնուսույցի» ավելորդ դերը ստանձնելով£ ԱՅՍ ԱՄԵՆԻ արդյունքում` սարից իջնող ձնագունդն արդեն այնքան է մեծացել, որ նրա վրա դրոշմված մի մեծ հարցական իսկապես դժվար է չնկատել£ Եվ իրոք, Լևոն Տեր¬Պետրոսյանի պաշտոնավարման տարիների չարագործներին ռուսատառ պարբերականներն այդպես էլ «չեն հիշում» և համառորեն մոռացության են տվել... Անշուշտ, խնամքով հաշվարկված այս մտահղացման հեղինակները սա էլ են հաշվի առել, և օրերս էլ հայտնի է դարձել, որ ՀԱԿ պատասխանատուներից մեկը, հերթական նյութի թղթապանակով հանդերձ, Մոսկվա է մեկնել£ Իհարկե, նոր հոդվածի բովանդակության շուրջ նախքան դրա հրապարակումը որևէ մեկը չի խոսում, սակայն մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսը հիմա էլ վճարի 90¬ականների որոշ երևելիների մասին հանրությանը հիշեցնելու համար£ Իսկ դա այս, թե հաջորդ հրապարակման նյութը կարող է դառնալ, անհայտ է£ Բայց վստահ կարելի է լինել, որ այն նույնպես հաստատ չի շրջանցվելու£ Եվ նպատակն էլ պարզ է. այս մարդիկ ասել կուզեն, թե մեր իշխանության տարիներին էլ վնասատու պաշտոնյաներ քիչ չեն եղել, բայց այս առումով երկրորդ և երրորդ նախագահների շրջապատներն անկրկնելի են£ Թերևս կամ ընդամենը այսքանը£ Եվ ստացվում է, որ վերջիններս հանրությանը քանի ամիս լարվածության մեջ են պահում` ամենավերջում հասկացնելով հավատացնելու համար, թե իրենք էլ շատ լավը չեն, բայց ոչ այնքան£ Հա՞ որ... :

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Անորոշությունը դեռ երկու տարի առաջ դարձավ մեր ներքաղաքական կյանքի անբաժան ուղեկիցը: Անմեկնաբանելի քաղաքական տրամաբանությամբ ձևավորվեց իշխանական կոալիցիա, իսկ գործադիր պաշտոնյաների աշխատասենյակներ տանող ուղեգրեր չստացած խորհրդարանական ու մյուս բոլոր կուսակցություններն ակամա դարձան ընդդիմադիր:

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՌԱՅԺՄ ԼՌՈՒՄ Է

«Հավասարը` հավասարների մեջ». այսպես է բնութագրել ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնությանը նրա առաջին նախագահ Բորիս Ելցինը£ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բոլորին հավասար Ռուսաստանն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում (մի քիչ էլ աշխարհում) խաղի կանոններ թելադրողն ինքը լինի£ Անհնազանդ Ուկրաինային հնազանդեցնելուց` 30 տոկոս ցածր գնով գազ վաճառելու միջոցով նրան հավաքագրելուց հետո, հասավ վերջին ժամանակներս Ամերիկայից հետ քաշվող Թուրքիային իր կողմը գրավելու հերթը£ Ոմանք պնդեցին, և որոշ լրատվամիջոցներ էլ նշեցին, թե Դմիտրի Մեդվեդևի` անցած շաբաթ այդ երկիր կատարած այցի արդյունքը զուտ տնտեսական էր, որ այնտեղ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողության առաջին ատոմակայանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության մասին պայմանագիր կնքելով, Թուրքիան ավելացրեց Ռուսաստանից էներգետիկ կախման մեջ գտնվող երկիրների թիվը£ Այնուամենայնիվ, ՌԴ նախագահն Անկարայում ընդգծել է, որ ժամանակին իր երկիրն առաջինն է ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը, ռազմատեխնի կական և ֆինանսական աջակցություն ցույց տվել թուրք ժողովրդին£ Դմիտրի Մեդվեդևը սա ասել է, ու Հայաստանում հերթական անգամ հիշել են Կարսի ու Սևրի պայմանագրերը, նաև` Կարսի օտարումը... Մանավանդ, չարաբաստիկ զուգադիպությամբ, թե՞ ճակատագրի բերումով, գրեթե նույն օրերին Երևանում էր ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն, որը հրաժարվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել... Հերթական անգամ ասենք` «ինչևէ՞» ու առաջ անցնե՞նք£ Անկարայում տնտեսության, էներգետիկայի բնագավառներում գրեթե ռազմավարական բնույթի շուրջ 20 պայմանագիր կնքելուն զուգահեռ քննարկվեցին նաև հայ¬թուրքական հարաբերություն ներին ու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր£ Հայ¬թուրքականի մասին Մեդվեդևը նշել է, որ հայտնի պատճառներով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, բայց ինքը հույս ունի, որ «կողմերը հանգելու են անհրաժեշտ վճիռներին ու վերականգնելու են հարաբերություններն ամբողջ ծավալով»£ Այսինքն, Ռուսաստանի նախագահը ցանկանում է նշել, որ հայ¬թուրքական գործընթացում իր երկիրը նույնպես շատ կարևոր դիրքեր է զբաղեցնում, որ առանց Ռուսաստանի մասնակցության, հատկապես Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն անհնարին են£ Սա, թերևս, 2008 թ. ռուս¬վրացական հնգօրյա պատերազմի առնչությամբ կովկասյան համագործակցության հարթակ ստեղծելու Թուրքիայի առաջարկի պատասխանն էր£ Ըստ էության` ոչ Թուրքիան է մոռանում Օսմանյան կայսրության անփառունակ ժամանակների իր փառքի մասին, ոչ էլ Մոսկվան է հրաժարվում մեծապետականությանը բնորոշ հավակնություններից£ Ժամանակին այդպիսին էր նաև Հռոմը` բոլորին նվիրել-պարտադրելով իր` հռոմեական կայսրության պատկերացրած խաղաղությունն ու կայունությունը£ Ղարաբաղի մասով Անկարայում ասվածը լիովին հասկանալու համար, թերևս, հարկ է հիշել Մեդվեդևի թուրքական այցին նախորդած անցուդարձը£ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Նեստերենկոն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի մասնակցության և Իրանի միջնորդ լինելու հարցերը կարելի է քննարկել£ Արդեն Անկարայում Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Մոսկվան և Անկարան մտադիր են նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատմանը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության լուծմանը£ Ասուլիսում ռուս ղեկավարը հայտարարել է, որ վերջին ժամանակներում բավական հուսադրող քայլեր են արվել հակամարտության կարգավորման ուղղությամբ. - Բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում համաձայնություն է ձեռք բերվել£ Ես ինքս երկու երկրների նախագահներին առաջարկել եմ միջնորդական ծառայություններ£ Բնականաբար, իրենց ավանդը պետք է ունենան նաև Մինսկի խմբի մյուս մասնակիցները, բայց նախապես բոլոր հարցերը պետք է քննարկեն հակամարտության բուն մասնակիցները` Հայաստանը և Ադրբեջանը£ Ըստ էության, նոր ոչինչ չի ասված. Ռուսաստանը պատրաստ է աջակցել, մյուս կողմից` համաձայնում է, որ Թուրքիան հանդես գա միջնորդական առաքելությամբ, թեև վաղուց և բոլորին է հայտնի ղարաբաղյան հարցում Անկարայի շահագրգռությունները£ Բայց նաև ակներև է` Ռուսաստանը ջանում է պահպանել ստատուս քվոն` հավակնելով հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մանդատին` Իրանի և Թուրքիայի համաձայնությունը ստանալով£ Ըստ էության, անցած շաբաթվա ընթացքում Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աչքի առջև երկու նախկին կայսրությունների միջև գրեթե ռազմավարական գործընկերության համաձայնություն է կայացել£ Իհարկե, այդ երկու նախկիններից յուրաքանչյուրն իր շահերն ունի, բայց դրանք մի կետում այսօր համընկնում են. հնարավորին չափ տարածաշրջանում բացառել Արևմուտքի ներկայությունը£ Վերջինս առայժմ լռում է£ Այս գործընթացին լռությամբ ու համբերությամբ հետևում է նաև Միացյալ Նահանգները£ Բայց անհնար է, որ երկար պահպանվի այդ լռությունը£ Հունիսի առաջին տասնօրյակին սպասվում է Դմիտրի Մեդվեդևի պետական այցը նաև Հայաստան£ Թերևս, դրանից հետո արդեն չի ուշանա Միացյալ Նահանգների արձագանքը£ :

Արհամարհելո՞վ Ռուսաստանին

Մոսկվայում մայիսիննյան հաղթանակի հոբելյանին Բարաք Օբամայի չմասնակցելը շատերը համարում են նշանակալի բացթողում` ռուս¬ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ճանապարհին£ Այդ հնարավորությունը շրջանցելու պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ամերիկյան մամուլում այդ առնչությամբ որոշակի տագնապներ են կանխատեսում£ The National Interest պարբերականի հրապարակումներից մեկը հենց այդ մասին է£ Հրապարակումը, որի հեղինակը Նիքսոնի կենտրոնի գործադիր տնօրեն և նշյալ ամսագրի համահրատարակիչ Պոլ Ժ. Սինդերսն է, տպագրվում է մասնակի կրճատումներով£ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի զորքերի հետ Գերմանիայում տեղակայված ամերիկյան 75 զինվոր շքերթին ուղարկելը ճիշտ քայլ էր` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկա-խորհրդային համագործակցության հզոր խոհրդանիշ և որպես փորձ` վերականգնելու Ամերիկայի կապերը Ռուսաստանի ու ռուսների հետ, ովքեր նախկինի պես կարծում են, թե Մոսկվան է վիթխարի դեր կատարել` Հիտլերի պարտության հարցում£ Այդուհանդերձ` մյուս երկրների վերաբերմունքը նշանակալիորեն ստվերեցին ԱՄՆ¬ի դերն այդ միջոցառումում£ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությունը հոբելյանական շքերթին` առանց գերմանացի զինվորների, հավանաբար ամենամեծ քայլն էր, որ ցուցադրեց, թե որքան են հեռուն գնացել Մոսկվայի ու Բեռլինի հարաբերությունները` ինչպես 1945, այնպես էլ 1989 թվականից հետո£ Բայց նաև Մերկելի մասնակցությունը անհամեմատելի է լեհ զինվորների հետ մեկտեղ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ներկայության հետ` հաշվի առնելով հատկապես այն փաստը, որ վերջինս Մոսկվայում էր բացառապես նախագահ Լեխ Կաչինսկու ողբերգական մահվան պատճառով£ Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոյի այցը նույնպես հագեցած էր խորհրդանշանակությամբ, թեև դա ավելի շատ ապագային, քան անցյալին է վերաբերում. հաղթանակի նվաճման գործում Պեկինը նվազագույն դերակատարում է ունեցել` այդ օրը նշելով Եվրոպայում£ Խուն հասկացնել տվեց, որ որոշակի սահմաններում` Ռուսաստանի գերակայությունները նաև իրենն են, և Չինաստանը հարգում է դրանք£ Իր բացակայությամբ նախագահ Օբաման ակնհայտորեն անթաքույց անտարբերություն ցուցադրեց Մոսկվայի գերակայությունների հանդեպ, ինչն ավելի շատ ռուսների պարսավանքը հարուցեց£ Ռուսները հրաշալիորեն կարող էին հասկանալ, թե ինչու բրիտանացի վարչապետ Գորդոն Բրաունը չէր կարող Մոսկվա թռչել£ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նույնպես ճգնաժամի հետ գործ ուներ. այդ պահին վտանգված էր եվրոն, իսկ եվրոպական առաջնորդները տրիլիոն դոլար արժողությամբ ֆինանսական օգնության բանակցություններ էին վարում` եվրոպական արժույթը փրկելու համար£ Ընդհակառակը, Բարաք Օբամայի օրացանկում հանգստյան այդ օրերին միայն 1 միջոցառում կար` ողջույնի ուղերձ, որը միանշանակ կարելի էր հաջորդ օրվան փոխադրել£ Եթե նա մեկներ Մոսկվա, հենց ինքը, այլ ոչ թե Մերկելը կամ Խուն, կհայտնվեր ուշադրության կենտրոնում և Ռուսաստանի վրա մեծ տպավորություն կներգործեր£ Ուրեմն ինչո՞ւ նախագահ Օբաման տանը մնաց` երբ հստակ էր, որ նա կարող է Մոսկվա գնա£ Հավանաբար` նրա վարչախումբը չհասկացավ, թե ինչպիսի հսկայական հնարավորություն է կորցնում£ Սակայն դա էլ քիչ հավանական է, որովհետև վարչախմբում Ռուսաստանը լավ իմացող բավականաչափ անձինք կան, որ պետք է գիտակցեին նման քայլի հետևանքները£ Ավելի հավանական է, որ այդ որոշումը ինչ¬որ հաշվարկների արդյունք էր£ Դիցուք` ամերիկյան ներքաղաքական կյանքում ոմանք կարող էին նրան քննադատել Ռուսաստանին «քծնելու» մեջ£ Վարչախումբը չափազանց զգայունություն ցուցաբերեց նաև հնարավոր այն մեղադրանքների հանդեպ, որոնք կարող էին հնչել Եվրոպայում հակահրթիռային համակարգեր զարգացնելու ռուսական ծրագրերի համար£ Սակայն Նախագահն ու նրա վարչախումբը կարծես չեն հասկանում, որ նման քննադատություն հնչելու է ցանկացած պարագայում£ Այսպես թե այնպես` Մոսկվայի հետ համագործակցության համար քննադատությունից խույս տալ հնարավոր չէ, այլ հարկավոր է ի ցույց դնել այդ ջանքերն արդարացնող արդյունքները£ …Ռիչարդ Նիքսոնը մի առիթով ասել է. «Եթե դուք պատրաստվում եք հակասական ինչ¬որ բան անել` գնացեք մինչև վերջ, կեսից կանգ մի առեք, որովհետև դրա համար ձեզ քննադատելու են` ցանկացած պարագայում»£ Նախագահ Օբաման կարող էր օգուտ քաղել այս իմաստնությունից£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կառավարության առաջարկած «դեղատոմսը» - Գնաճը, իհարկե, շարունակվում է, ապրանքները թանկանում են, բայց ժողովրդական ասույթ է, չէ՞` «թանկից էժանը չկա»£ Ուրեմն հարմարվենք այս սկզբունքին£ Թե չէ` բան են գտել, բանի հետևից են ընկել Ասենք թե խորհրդարանը որոշում ընդունի, որ ստրիպտիզ¬պարուհիները պետք է «բկով», «բայկովի» վարտիքներ հագնեն, դրանով բարոյականության խնդիր կլուծվի՞£ Իսկ գուցե մեր երեսփոխանները մտածե՞ն հենց քաղաքի կենտրոնում սնկի պես բազմացող մարմնավաճառների և արվամոլների որջերը վերացնելու ուղղությամբ£ Ժողովրդի խոսք ու զրույցից Էկզոտիկ ազգ ենք, մեր նախկին նախագահներից մեկը «խաչակրաց արշավանք» ա գրում, մյուսը` Աֆրիկայի ջունգլիներում առյուծ ա խփում£ Ինչու չօգտագործել փակ սահմաններով ապրելու գլխավոր մասնագետին Ըստ երևույթին, ճիշտ ժամանակն է` Վարդան Օսկանյանին գործուղել Թուրքիա£ Նա հենց «տեղում», այդ երկրի իշխանությունների գլուխը կմտցնի, որ մենք դեռ հարյուր տարի էլ փակ սահմաններով կարող ենք ապրել ու զարգանալ£ Նրանց պորտը տեղը կդնի, որ իրենց շատ չերևակայեն£ Դաշնակցությունը մերժել է հանդիպել Չավուշօղլուի հետ ՀՅԴ ¬ Թուրքերի հետ բոլոր պարերը պարել էինք, հիմա էլ պետք է, ինչ¬որ Չավուշօղլու պարացնենք£ Ըստ Լ. Տ.-Պ.¬ի` ինքը ոչ ձի է, ոչ էլ` ուժասպառ Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱԿ¬ի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ «կպած» համոզում են Լ. Տեր¬Պետրոսյանին` նկարահանվելու արևմտյան սցենարով գրված «Ուժասպառ ձիերին փոխում են» ֆիլմում£ Մեդվեդևը` Գյուլին Թուրքիա կատարած այցի ժամանակ Ինչպես բոլոր արջերը, այնպես էլ ռուսականը, ասում են, յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին£ Բայց, ես ուրախ կլինեի մի օր քեզնից լսել, որ որ ոչ ԱՄՆ¬ը, ոչ ՆԱՏՕ¬ն քո տանձին չեն£ Ժողովուրդը` իշխանություններին Մեր երկրում մաֆիան ա ստրիպտիզ պարում, դուք ընկել եք այլազգի ստրիպտիզ¬պարուհիների հետևից£ Այդ անհասկանալի եվրոպացիները Եվրոպացիները երկակի ստանդարտների կիրառման առումով հաստա°տ կմտնեն Գինեսի ռեկորդների գիրք£ Օրինակ, Թուրքիայի առջև պինդ կողպում են Եվրամիության դռները, մյուս կողմից ԵԽԽՎ վեհաժողովի նախագահ են ընտրում թուրք պատվիրակին£ Դիտարկում Եթե պրոֆեսիոնալ լողորդ Եվրոն է սկում, սթի¬մթի, «ՍՈՎպՐ»-ով լողացող դրամը կսկի ու կսկի£ Արմատականների ռեստավրացիան Դեռ երկու տարի առաջ ՀԱԿ¬ը գերադասում էր հանդես գալ Լ. Տեր¬Պետրոսյանի «պատկերով»£ Սակայն վերջերս աստիճանաբար փոխակերպվում է վերջինիս ՀԱԿապատկերի£ Ապագա ասպիրանտացուների խոստովանությունը - Երբ «կպած» ուզում ենք գիտությամբ զբաղվել, բաղձալի է դառնում հայրենի բանակը£ Երբ պատկերացնում ենք բանակի կյանքը, «սիրահարվում» ենք գիտությանը£ :

ՄԻ ՔԱՆԻ ՎԱՅՐԿՅԱՆ ՄԵՆՔ ԷԼ ԷԻՆՔ ԶԻՆՎՈՐ

Հրադադարի 16-ամյա տարելիցի կապակցությամբ ԼՂՀ ՊՆ¬ն հնարավորություն էր ընձեռել Հայաստանի և Արցախի լրագրողներին` այցելել ԼՂՀ ՊՆ զորամասեր, կրակադաշտեր և շփման գիծ 16 տարի առաջ մայիսի 12-ն ամրագրվեց որպես Արցախյան գոյապայքարում հրադադարի պայմանագրի կնքման օր£ Եվ ճիշտ այդքան ժամանակ հայ¬ադրբեջանական շփման գծում պաշտոնապես զինադադար է£ 16 տարի կողմերը բանակցում են. անցած տարիների ընթացքում շատ ջրեր են հոսել, ու բոլորիս համար հստակ է դարձել, որ Արցախը երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ£ Չնայած մերթ ընդ մերթ Ադրբեջանը սպառնում է պատերազմով, սակայն լավ գիտակցում է, որ ժամանակին իր կողմից պարտադրված պատերազմում մի անգամ պարտվել է և «ձեռք ու ոտք ընկած» հրադադարի պայմանագիր է կնքել£ Այսօր նրանք հրադադարի ռեժիմի խախտումներ են թույլ տալիս, իսկ մեր կողմը հարկ եղած դեպքում պատասխանում է£ Տպավորությունն այնպիսին է, թե Ադրբեջանում հրադադարին պատմական կարևորություն չեն տալիս, այնինչ դա նրանց համար իսկական ձեռքբերում էր. 1994 թվականին հայկական ուժերը կարող էին վերահսկողության տակ առնել Գանձակը (Կիրովաբադ), Ժդանովի շրջանը... և, ընդհանրապես, ի զորու էին մինչև Կասպիցի ափերն առաջանալ£ Ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարևորում է խաղաղությունը և վճռական է` պատմական հայրենիքում ապրելու ու բարգավաճելու իր բացարձակ իրավունքի նկատմամբ£ ԼՂՀ ՊՆ Ռազմահայրենասիրական դաստիարակչության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանի ուղեկցությամբ այցելեցինք նաև գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս£ Արդեն ավելորդ է անդրադառնալ զորամասերի կոկիկ ու մաքուր արտաքինին, զինվորների հարմարավետ կենցաղին, ժամանցին, հագ ու կապին, սննդակարգին£ Այդ ամենն արդեն վաղուց հետևում մնացած խնդիրներ են£ Ուշագրավ էին զորանոցներում մոնտաժված իրավաբանական անկյունները, որտեղ մանրամասն շարադրված էին զինվորների իրավունքները, կանոնադրական փոխհարաբերությունները... Զորանոցներում բացի հանգստի, ժամանցի սենյակներից` առանձնացված էին հատուկ ծխարաններ£ Զորամաս մեր այցելությունն արտասովոր չէր. բոլորը զբաղված էին իրենց առօրյայով` պլանային վարժանքներ, վերակարգ, մարտական ծառայություն£ Վարժահրապարակում վաշտերը ձեռնամարտի հնարքներ էին կատարում, քիչ այն կողմ նորակոչիկները սովորում էին առաջին քայլերը£ Ամեն պահ զգացվում էր հրամանատարության հոգատարությունն ու իրենց գործին նվիրվածությունը£ Զորամասի հրամանատարը` գնդապետ Ա. Գրիգորյանը, հատուկ ընդգծեց, որ կենցաղային շատ աշխատանքներ կատարում են ոչ զինվորականները, որպեսզի բացառվի զինվորի արժանապատվութ յունը նսեմացնող որևէ գործոն£ Այսօր զորամասերը բերվել են տիպային վիճակի և դրանցից յուրաքանչյուրում առկա են ռազմական գործի բոլոր տարրերն ու անհրաժեշտությունները£ Մեր այցելած զորամասում հսկայական տարածքների վրա կառուցված էին արգելագոտիներ ու մարտական հերթապահության ուսումնական ավաններ£ Առաջներում այդպիսիք չեն եղել. դրանք կառուցվել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ¬լեյտենանտ Սեյրան Օհանյանի նախագծերով£ Մարտական հերթապահության ավանում դիտակետերի, կացարանների մոդելների, զինատեսակների գործածության համար կրակաճեղ քերի (զենիթային, նռնականետային, գնդացրային...) առկայությունը բարձրացրել է մարտական հերթապահության արդյունավետությունը` նվազեցնելով զոհերի թիվը£ Գնդապետ Գրիգորյանի զորամասից դրական լիցքեր ստանալով` մեկնեցինք «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ հետևակային զորքերը կատարում էին ուսումնամարտական վարժանք ներ£ Կենտրոնում պատրաստում են տանկային մասնագետներ, իսկ մարտավարական դաշտում կազմակերպում տանկերի ու հետևակ մարտական մեքենաների (ՀՄՄ) վարժանքները£ Կենտրոնի տանկահրաձգարանում հետաքրքիր էր ուսումնամարտական առաջադրանքի կատարմանը հետևելը. սահմանված ժամանակահատվածում մոտոհրաձգային զորքերի վաշտը կատարեց հանձնարա րությունը և ոչնչացրեց պայմանական հակառակորդի օբյեկտները£ Կրակադաշտը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, որոնք հնարավոր են դարձնում ամբողջական պատկերացում ունենալ ստուգողական վարժանքների մասին£ Կենտրոնի մեկ ուրիշ հատվածում զինվորները կատարում էին պլանային մեկ այլ վարժանք` հարձակում հակառակորդի բազայի վրա, կենդանի ուժի և օբյեկտների ոչնչացում£ Մի խոսքով` «Ասպարեզ» ուսումնական կենտրոնի տարբեր մասերում զինվորական առօրյայի վարժանքներ էին£ Մենք հաճույքով բոլորի մոտ կանգ կառնեինք, սակայն պետք էր տեղավորվել ժամանակի մեջ, ուստի հետախուզական վաշտի ցուցադրական ելույթը մեծ հետաքրքրությամբ նայելուց հետո` խմբերի բաժանվելով ուղևորվեցինք տարբեր պաշտպանական շրջանների դիրքեր£ Այնպես ստացվեց, որ «Ասպարեզում» գտնվող ԼՂՀ Պաշտպանության նախարարը (աչքի ընկած զինծառայողներին խրախուսական պարգևների էր արժանացնում) շրջայց կատարեց մեր խմբին «բաժին հասած» դիրքերում£ Անկեղծ ասած ես զարմացած էի` հենակետերը տեսնելով այդքան ամրացված, ինժեներական հիմնավոր լուծումներով ու անհրաժեշտ ցանկացած միջոցներով£ Չնայած պետք է չզարմանալ (իմ տեսած դիրքերը տասը տարի առաջ էին), որովհետև օր օրի, ժամ առ ժամ Հայկական բանակը կատարելագործվում ու զարգացնում է ռազմական միտքը£ Դիրքում մարտական ծառայություն իրականացնող զինվորները զենք ու զրահով ձիգ ողջունեցին, ապա «Ազատ» հրամանից հետո զրույցի բռնվեցինք, իսկ դիտակետում կանգնած զինվորն անգամ աչքերը չէր թարթում. հսկում էր իր հայրենիքի սահմանը£ Նախարարին ամեն ինչ կարելի է (խոսքը ռազմական գործի մասին է). նա դիտակետում զբաղեցրեց զինվորի տեղը և դարձավ զինվոր, իսկ երբ մի քանի վայրկյանով յուրաքանչյուրիս ընձեռվեց այդպիսի հնարավորություն` հպարտության մեծ զգացումով հեռացանք դիտակետից. մի քանի վայրկյանով մենք էլ էինք զինվոր£ Իմ պատկերացումից դուրս էր դիրքերում տեսնել հանգստի կացարան, ծաղկանոց, ծխարան, հոգևոր պահանջի անկյուն... Պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանից թույլտվություն խնդրեցի ու «խուզարկեցի» դիրքի սննդի պահեստը և հայտնաբերեցի յոթ տեսակի պահածոներ` միս, ձուկ... Չէ°, իսկապես` մերօրյա զինվորը սննդից չգոհանալու առիթ չունի£ Ոչ ոք չէր ուզում դիրքերից վերադառնալ. այնտեղ մեկ այլ կապի մեջ էին մարդիկ` միասնականության£ Նախարարը հրճվում էր իր զինվորներով, զինվորները զգացված էին վերադասի հոգատարությամբ£ Մի քանի ժամ անցկացրինք դիրքերում, եթե չլիներ նախարարի օգնականի այն հիշեցումը, որ մամուլի ասուլիսի են սպասում լրագրողները, ապա նախարարը «միտք չուներ» դիրքերից հեռանալ£ *** Շփման գծի թիկունքում, դաշտային պայմաններում հրավիրած ասուլիսում ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ¬լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ բարի ավանդույթ դարձած հանդիպումները լրագրողների հետ կշարունակվեն, որպեսզի հանրությունը տեղյակ լինի բանակում կատարված բարեփոխումներին, մարտական պատրաստության մակարդակին, առաջին գծի ծառայության վիճակին£ Անդրադարձ կատարելով զինադադարի պայմանագրի կնքմանը, նախարարը հավելեց, որ 16 տարվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի շփման գծում որևէ լուրջ մարտական գործողություն տեղի չի ունեցել£ Հրադադարի խախտումը եղել է հրաձգային զենքի օգտագործմամբ և դիվերսիոն խմբերի գործողությունների տեսքով£ Պաշտպանական բանակը արցախաբնակների անվտանգությունն իրականացնում է պատճաշ մակարդակով` մարտունակության բարձրացմամբ, սպառազինության թարմացմամբ, նյութատեխ նիկական բազայի բարելավմամբ£ Մարտական պատրաստության մակարդակը վերահսկվում է թե° պլանային, թե° հանկարծակի ստուգումների միջոցով£ Ասուլիսի պահին բանակի շտաբի պետի կողմից հանկարծակի ստուգման էր ենթարկվում երկու զորամաս£ Նաև այս կերպ է փաստվում, որ Պաշտպանական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրների կատարմանը£ Գիտակցելով, որ հակառակորդի հարվածի անմիջական կրողն առաջին գիծն է, ինժեներական կառույցներով ամրացվել է այն և կարող է խոչընդոտել թշնամու առաջխաղացումը պաշտպանության խորքը£ Այս տարի ավարտին է հասցվել բանակային երկրորդ բնագիծը, որը հնարավորություն կտա` գերիշխող ուժերով մխրճվել փորձող հակառակորդին կանգնեցնել այդ բնագծում և ջախջախել£ Առաջին գծում շարունակվում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները. անցած տարվա ընթացքում արձանագրվել է 3042 դեպք, Պաշտպանության բանակը պատասխանել է 608 դեպքում£ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարվա չորս ամիսների ընթացքում հակառակորդը 1442 անգամ է խախտել ռեժիմը, ՊԲ¬ն պատասխանել է 333 անգամ£ Այս տարի բավական լուրջ հաջողություններ են գրանցվել հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքերման գործում, աշխատանքներ են տարվել նոր ռազմական տեխնիկայով և սպառազինությամբ համալրելու ուղղությամբ և կներմուծվեն մեծ քանակությամբ` մի մասը նորացնելու, մի մասը համալրելու համար£ Այսօր ՊԲ¬ում մահվան ելքով դեպքերը կրճատվել են 3, զորամասն ինքնակամ լքողների քանակը` 2 անգամ£ - Հրադադարի ռեժիմի խախտման և Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու միջև կա՞ ինչ-որ օրինաչափություն£ - Իհարկե,¬ վստահեցնում է նախարարը` նշելով, որ կրակոցները նաև ակտիվանում են տոներին, զինակոչի ժամանակ, որպեսզի այս կամ այն կերպ խոչընդոտեն£ Սակայն կրակոցների մեծ մասը դիպուկ չեն, և ադրբեջանական բանակի զինվորը սեփական վախը հաղթահարելու համար է կրակում£ - Վերջին շրջանում պատերազմի վերսկսման մասին ենթադրություններ են շրջանառվում. Դուք դա այսօր իրական համարում ե՞ք£ - Ադրբեջանը, պատերազմի վերսկսման հեռանկարով, լուծում է ներքին քաղաքական խնդիրները£ Ադրբեջանի զինված ուժերն այսօր պատրաստ չեն պատերազմի£ - Պարոն նախարա°ր, թե° Արցախի, թե° Ադրբեջանի կողմից որևէ քայլ կատարվո՞ւմ է առաջին գծից հեռացնելու դիպուկահարներին. դրանց գործունեության արդյունքում մարդիկ են զոհվում£ - Որպես մարդ ցավում եմ, բայց որպես ՊԲ հրամանատար գտնում են, որ պետք է թշնամու ոտնձգությունները պատժվեն£ Միայն դիպուկահարներով հարցը չի լուծվի£ Մենք այնպես պետք է անենք, որ Ադրբեջանը հաշտվի այս իրողության հետ. Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան պետություն է£ Ինչպես ՊԲ¬ում են վստահ իրենց ուժերին, այնպես էլ Արցախի ժողովուրդն է վստահ£ Արցախում ոչ ոք պատերազմից չի վախենում, քանի որ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքն ու կրկին հաղթել£ Արցախցիները հաշվի են նստում իրենց իշխանությունների հետ և ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի հոխորտանքներին ու տեղեկատվական քարոզին£ Զորակոչային ոչ մի խնդիր այսօր բանակում չկա, դեռ ավելին` զորակոչվող սերունդն առավել դաստիարակված է բարձր ոգով ու գիտակցում է իր առաքելությունը` համոզված է նախարարը£ Նախարարի կողմից արդարացի մտահոգություն հնչեց, որ հայկական որոշ լրատվամիջոցներ հղումներ են կատարում ադրբեջանական լրատվամիջոցներին և հրապարակում են նրանց ապատեղեկատվությունը£ Որպեսզի տեղեկատվական պատերազմում հակառակորդը հաջողությունների չհասնի, կարևոր քայլ է` գոնե չտարածել նրանց բացարձակ սուտ տեղեկատվությունը£ Իսկ այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, նախարարը պատասխանեց. - Բացասակա°ն£ Ղարաբաղի ժողովրդի համար ամենից խաղաղապահը Ղարաբաղի բանակն է£ Մենք թույլ չենք տա որևէ օտարերկրյա զորքերի տեղակայում` մեր տարածքում£ :

ԴԵՐ ԶՈՐԻ ԱՐՆԱԾՈՐ ԱՎԱԶՈՒՏՆԵՐԸ

ՄԵՐ ռուսական թատրոնի լեփ¬լեցուն հանդիսասրահին հղված ամերիկաբնակ հայ դերասանուհու կրակոտ խոսքի ցավագին շեշտադրումները մինչ բուն ներկայացումը սրեցին հետաքրքրությունը նոր թատերամտահղացման հանդեպ£ Իր իսկ հեղինակած «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» վավերապատումը Մարի Ռոզ Աբուսեֆյանը սկսեց վերապրել Հայոց ցեղասպանության դառնակսկիծ անցքերի յուրահնար խմբավորմամբ£ Վարուժանի, Սևակի, Սիամանթոյի ձերբակալությունների իրողությունը ներկայացնելով ընտանեկան իրարանցման սրտառուչ ոլորտում` կերպավորեց Դանիել Վարուժանի կնոջ` Արաքսու, ապա Զոհրապի կողակցի` Կլարայի տագնապները£ Սևակի կնոջը` Յանիին ներանձնավորված, «հանդիպեց» Գերմանիայի դեսպան Վանգենհայմի հետ£ Զոհրապի օրագրից, Շամտաջյանի «Չանղըրըյեն վերյիշումներ»¬ից, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգնթաուի, պրոֆեսոր Տատրյանի ու Պերճ Զեյթունցյանի գործերից քաղված բնութագրական փաստերի ներդաշնակ շաղախով իրար կապակցեց Զոհրապի ու Արշակ Չոբանյանի փարիզյան հանդիպումը, Թալեաթ-Վանգենհայմ, Զոհրապ-Թալեաթ բախտորոշ առանձնազրույցները£ Տասնամյակներով հանիրավի մոռացությունից արժանապատվորեն ազատագրեց թուրքական մեջլիսի երեսփոխան Վարդգես Սերինգուլյանի անունն ու գործը` վերարժևորելով ինքնակամ իր խաչելությանը հպատակվող Զոհրապի անցած վերջին` Գողգոթայի ճանապարհի անդավաճան ուղեկցի դերակատարությունը£ Չհամակերպվելով փախուստի բազմակի հնարավորությունների մերժման պատմական փաստերի հետ` Ուրֆայի հերոս Մկրտիչ Յոթեղբայրյանի Զոհրապին մեկնված օդում կախված մնացած փրկության ձեռքը հետահայաց ափսոսանքով սեղմեց£ Վայրագությունների պատկերավոր վերապատումով կենդանացրեց 95 տարի առաջ կատարված հայասպանդի ահասարսուռ դրվագները£ Երբեմն անկարող զսպելու զգայական գերպրկման ցայտումները` դերասանուհին, կարծես անհույս դեգերելով պատմական անամոք մնացած եղեռնալաբիրինթոսում, նորից ու կրկին պատմական անարդարության դեմ իրենում երբևէ չմարած ցասումն էր փոխանցում դահլիճ£ Ակնհայտորեն նպաստավոր չէր մեծ սրահը մտերմիկ երկխոսության լիարժեք կայացմանը, բայց ափսոս, որ հայահենք այս կարևորագույն հանդիպմանը առավելապես միջին ու ավագ տարիքի նրա ժամանակակիցներն էին մասնակցում£ Ըստ իս, առավել նպատակասլաց իրագործում կգտներ Հայ դատի երդվյալ պատգամախոս-դերասանուհու ստանձնած դժվարին առաքելությունը, եթե քանիցս խաղարկման հնարավորություն գտներ կամերային միջավայրում և հատկապես նոր սերնդին վարակեր յաթաղանված նախնիների տխուր ժառանգությանը տեր կանգնելու համազգային պարտքի զգացումով£ Ունենար բեմի վրա իրեն հավասար խաղընկեր, անհամեմատ կուժգնանար դրվագային թատերապատումի ներգործուն ուժը, սահուն անցումներով կպահպանվեր ներկայացման տեմպոռիթմը, կձերբազատվեր միկրոֆոնի զգալի կապանքումից£ Այդուհանդերձ, Դեր Զորի արնածոր ավազուտներից մազապուրծ փրկված տատի զարհուրելի պատմություններով մեծացած դերասանուհին ականատեսի համոզչականությամբ էր ներգործում հայաստանյան միակ խաղարկման հանդիսատեսի մտքի ու սրտի վրա£ Իր արտիստական հմայքով ու օրախնդիր թեմայի խորագիտությամբ` արժանավայել հասարակական բարձր հնչեղություն հաղորդում արևմտահայության զանգվածային բնաջնջման ոճրագործության աղաղակող փաստի միջազգային ճանաչման ու դատապարտման ծայրահեղ անհրաժեշտությանը£ Խարխլելով հանդիսատեսի նախնական համոզմունքը` անհնար է Եղեռնի թեմայով 2 գործողությամբ մենաներկայացման անսայթաք կայացումը, Մարի Ռոզ Աբուսեֆյանը ոչ միայն հավաստում է արտիստական իր կարողությունների ու փորձառության զորեղ ներուժը, այլև անմնացորդ նվիրումը շուրջ 3 տասնամյակ ծավալվող հայապահպան հավատամքին£ Կանացի իր փխրուն ուսերին պատվով կրելով ծանրագույն հոգևոր¬բարոյական այդ բեռը` շրջում է հայաշատ գաղթօջախներով£ Ներքին փոթորիկներին անսալով` հայ մշակույթի երևելի գոհարների սեփական մեկնաբանությունները ներկայացնում նաև անգլերենով£ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ստացած կրթությունը հարստացնելով երկարամյա գործունեությամբ` Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած դրամատիկական և Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Արշալույս» նորարարական թատրոններում, «Հայֆիլմ»¬ում և հեռուստառադիոպետկոմի գրական¬թատերական հաղորդումներում` Մարի Ռոզ Աբուսեֆյանը քայլ առ քայլ մոտեցել է ինքնարտահայտման լավագույն, իր նկրտումներին հարիր կառույցի կենսագործմանը£ 1983¬ից մշտական բնակություն հաստատելով Սան Ֆրանցիսկոյում` շուտով ձևավորել է իր մենաթատրոնը£ Գրական-թատերական նախասիրություններին հագուրդ տալուն զուգընթաց օժանդակել է Համազգայինի, Հայ Դատի և ՀՕՄ¬ի բարգավաճմանը` դառնալով հայ պահանջատիրության բանագնացը ինչպես ինքնաստեղծ մենաներկայացումներով, այնպես էլ հրապարակախոսական հոդվածներով£ Մոտ մեկուկես տասնյակ անուններ ներառող իր խաղացանկում` «Այս երեկո Տերյանի հետ», «Կարսից Տրոյա», «Մոռանա՞լ Եղեռնը», «Կոստան Զարյան» և այլն, աննախադեպ թատերասխրանքի նշանակություն է ձեռք բերել «Մուսա լեռան 40 օրը»£ Ֆրանց Վերֆելի ծավալուն երկի հիմնական ասելիքը խտացնելով 21 տարբեր հերոսների կերպարների սեղմ փոխհարաբերություններում` Մարի Ռոզ Աբուսեֆյանը 1987¬ից ի վեր հաջողությամբ խաղարկել է այն Լոնդոնում և Տորոնտոյում, Մոնրեալում ու Աթենքում, Կիպրոսում ու Բեյրութում£ Տատի սրտաճմլիկ պատմությունների իրական հետքերը գտնելով Դեր Զորում` Մարկատեի բլուրներից բյուրաբյուր նահատակների ոսկորներն է ժողովել, խմբերով կենդանի հրկիզվածների զգայացունց աղաղակները քարայրներից լսել£ Եվ, գլխիկոր ու ամոթահար, զինվորագրվել բարբարոսաբար բնաջնջված հայրենակիցների արդար դատի պաշտպանությանը£ Ժամանակ առ ժամանակ բանաստեղծական քնարը հնչեցնելով` կյանքի գերագույն նպատակն է դարձրել մայր հայրենիքի ամենացավոտ խնդիրների հանգուցա լուծմանը իր լուման ներդնելը£ Անցյալ տարի հայաստանցի իր հայրենակիցների հոգու լարերը թրթռացնելով Պարույր Սևակի և Սուլամիթայի սիրո պատմության քնարաշունչ վերամարմնավորմամբ` այժմ առաջնորդում է նրանց արևմտահայ տաղանդաշատ մտավորականների անցած Գողգոթայի ճանապարհով` աներևույթ կանգնելով վավերապատումի գլխավոր հերոսի` Գրիգոր Զոհրապի կողքին£ Ստեղծագործելու անմար կրքով ու հայրենանվեր մտասևեռումներով առլեցուն հայուհին վերստին սթափության ահազանգ է հնչեցնում, համազգային դրոշի ներքո մեկտեղվելու կոչնակ£ Հետևենք նրա օրինակին£ Յուրաքանչյուրս մեր ճիշտ ընտրված տեղում, ունեցած ամբողջ ներուժով£ :

Մանկապատանեկան երաժշտաթրթիռներ

Մեր երկրի ներկա մշակութային մարտավարությամբ` «թանգարանային լռություն» արտահայտությունը կարծես թե կորցնում է թևավորի արժեք ձեռք բերած ենթիմաստը£ Գործող թանգարանների որոշ մասում, ժամանակ առ ժամանակ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներով, խախտվում է այդ «լռության» մասին կարծրացած պատկերացումը հիմնական նշանակության հետ երբեմն որևէ առնչություն չունեցող մշակութային նախաձեռնություններով£ Մասնակիորեն հաղթահարվում է այդպիսով նաև համերգասրահների քանակի պակասը£ Հաճախացած միջոցառումներով հետաքրքրված մշտական այցելու-երաժշտասերների համար Արամ Խաչատրյանի տուն¬թանգարանն (տնօրեն` Արմինե Գրիգորյան) էլ մայրաքաղաքի երաժշտական առօրյան աշխուժացնող մշակութային օջախի նշանակություն է ձեռք բերել վերջին տարիների նպատակասլաց իր գործունեությամբ£ Համերգային բեղուն կյանքով ապրող երաժիշտ-մանկավարժ տնօրինուհու և ՀՀ մշակույթի նախարարության մի շարք նախաձեռնությունների անմիջական մասնակիցը լինելով` կամերային համերգասրահի արժեք ստացած կոկիկ դահլիճում կրկին համակվում եմ փոքրիկ երաժշտատոնի զգացողությամբ£ Այս անգամ առիթը Հայաստանի ժողովրդական արտիստներ, հանրաճանաչ երաժիշտ-մանկավարժներ Ավետ Գաբրիելյանի ու Սարգիս Ասլամազյանի անուններն ու վաստակը յուրովի մեծարող պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական VIII մրցույթի հրապարակային եզրափակումն է£ Այսպես պատշաճորեն իրազեկվեր հանրությունը (պաշտոնական համակարգող` Լիա Նիկոյան) մեզանում անցկացվող մրցույթների ընթացքին ու վերջնարդյունքին` առավել հավատընծա կդառնար դրանց նպաստավորությունը մշակութային բարձրարվեստ արշալույսներին£ Լուսավոր սրահը լեցուն էր 2 տարիքային խմբերի միջև կայացած մրցության 22 մանուկների ու պատանիների հարազատների, ուսուցիչների, արվեստասերների պրկված սպասումով ու ծաղկեփնջերով£ Հատկանշական էր, որ 1986¬ից ի վեր եռամյա պարբերականությամբ անցկացվող մրցույթի ոլորտում մեկտեղվել էին ոչ միայն մայրաքաղաքի, այլև ՀՀ 4 մարզերի ու Ստեփանակերտի 13 երաժշտակրթարանների շնորհալիները£ Մանկապատանեկան լավագույն շողարձակումների ընտրությանը մասնակցելու իրավունքը վառ անհատականացմամբ վաստակած ջութակահար Սյուզի Երիցյանից հավաքվածներին է փոխանցվում խանդավառության արտասովոր մի հարաճուն լիցք ևս` մրցանակաբաշխության արդյունքների բարձրաձայնմանը զուգընթաց£ Մրցութային հանձնախմբի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի վստահելի գործընկերն է արդեն որոշակի ժողովրդականություն վայելող երիտասարդ երաժիշտ-մանկավարժը թե Կոմիտասի անվան լարային քառյակի, թե կոնսերվատորիայի դասախոսական կազմում£ Աղջկական անմիջականությամբ հրճվում է, երբ իրեն հարազատացած նորելուկ երաժիշտները (գուցե` ապագա գործընկերները) շողշողում են մրցանակները ստանալիս, իսկ մրցարշավի հաղթողները վերստին հաստատում են իրենց արժանավորությունը ծրագրային երկացանկի տարաբարդ նմուշների վարժ ու ներշնչված կատարումներով£ Փոքրիկ Էլիզաբեթը, Անուշը, Արևիկն ու Հարությունը` Երևանից, Դավիթը` Արցախից (այս փոքրիկ «Պագանինին» հիշողությանս մեջ դաջվել էր «Արտուտիկ»¬յան եզրափակիչ համերգից), Նաիրան` Վանաձորից ու Միքայելը` Գյումրիից£ Խրախուսվում է մրցույթի երկրորդ փուլ անցած բոլոր 16 մասնակիցների երաժշտանվիրումը, աշխատասիրությունն ու բնատուր շնորհը£ Նաև` երեխաների հմտությունները զարգացնող տասնյակ մանկավարժների ամենօրյա ջանասիրությունը£ Երախտագիտությամբ են ընդունվում խորհրդանշական դրամական պարգևները£ ԵՊԿ¬ի, ՀԿԵ միության, «Երազարտ» ՀԿ¬ի, Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի, «Նոր անուններ» հիմնադրամի և Մարտին Հախնազարյանի կողմից սահմանած 13 հատուկ մրցանակների շնորհմամբ լիարժեքանում է ընդհանուր գնահատությունը£ Հավաքվածների ջերմ ընդունելությամբ` ամրապնդվում է ոչ միայն հարակից աջակիցների, այլև գլխավորի` ՀՀ մշակույթի նախարարության հավատը (տիկին Հասմիկ Պողոսյանն էլ չի թաքցնում գոհունակությունը) հայ երաժշտարվեստի վաղվա օրվա նորաբողբոջ «շինարարների» պատկառելի ներուժի հանդեպ£ Առանձնակի հույսեր է ներշնչում արժանիորեն քառակի մրցանակված թավջութակահար Հայկ Սուքիասյանը` ամենաերաժշտականը մրցակիցների խմբում£ Երևանի Սայաթ¬Նովայի անվան երաժշտական դպրոցի ուշիմ ու շնորհառատ սանը (ուսուցիչ` Տիրուհի Սարգսյան), ով մինչ այս մրցույթը հասցրել էր իր մասնագիտական հմտությունների վրա ուշադրություն գրավել «Վերածնունդ» փառատոնում և այժմ պատրաստվում է մասնագիտական կրթությունը շարունակել կոնսերվատորիայում, հիացրեց ներկաներին իր կատարողական վարպետությամբ ու երաժշտական ապրումների վարակիչ արտիստականությամբ£ Կարծում եմ, առաջին խոշոր այս հաղթանակով նորահայտ թավջութակահարը անհամեմատ դյուրին կառաջանա կայացման ճանապարհով£ Եթե, իհարկե, ներկա աջակիցները շարունակեն նույն պատրաստակամությամբ սատարել նրա վերընթացը£ Մանկապատանեկան հուսադրող ու կենսատու երաժշտաթրթիռները մշտակայուն հոգատարությամբ բյուրեղանալու, գունեղանալու են դեռ կարոտ£ Այս համոզմունքս խորանում է նույն հարկի տակ կայացած հաջորդ երաժշտատոնով£ Պաշտոնական կայուն աջակցությամբ միջազգային մրցույթներում տարած հաղթանակներով լայնորեն ճանաչված «Սպեղանի» երգչախումբը (գեղարվես տական ղեկավար և խմբավար` երաժշտագետ¬մանկավարժ Սարինա Ավթանդիլյան) CD տարբերակով թողարկած Կոմիտասի Սուրբ Պատարագի ուշագրավ կատարումն է հանրահռչակում` ինքնատիպ հմայքն իր մեկնաբանության հավաստելով որոշ հատվածների հնչեցմամբ£ :

«Ուղեղի արդուկվածությունն ամենավտանգավոր բանն է...»

Պարույր ՍԵՎԱԿ. - Վարպե°տ, ասում են` մայրենի լեզվին է վերապահված ազգապահպանության դժվարին գործը£ - Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն իրենց հողով, այլև` լեզվով, երբեմն ավելի իրենց լեզվով, քան նույնիսկ հողով£ Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է£ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փառատոնը` ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն-տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն£ Եբրայեցոց «Սուրբ գիրքը», իսկապես, մի Ամենամատյան էր գիտության և արվեստի բազում բնագավառների£ Լեզուն, լինելով մտածողություն, նաև գործիք է, իսկ այդ գործիքն ապրում է բանալիս և բանալով, հակառակ դեպքում փտում է կամ ժանգոտում£ - Օտար բառեր գործածելն այսօր կարծես ժամանակի «հրամայակա՞նն» է դարձել£ - Օտար բառ գործածելը դարձել է մի տեսակ կիրթ լինելու, զարգացվածության, խելքի նշան, կարծես թե թասակի տեղ գլխարկը, գլխարկի տեղ շլյապա դնելով` պիտի փոխվի գլուխը կամ նրա պարունակությունը£ Ուղեղի արդուկվածությունն ամենավտանգավոր բանն է աշխարհում£ - Բառերն էլ մարդկանց նման գաղտնիքներ ունեն. կարո՞ղ է վրեժխնդիր լինել բառը£ - Ամեն բառ իր գաղտնիքն ունի£ Բառեր միշտ կան, միայն գտնողներն են քիչ£ Եվ այդ քչերն էլ բանաստեղծ են կոչվում£ Բառեր շատ կան, բայց, դժբախտաբար, բառերի մի մասը քնած է (և ոչ երբեք մեռած), ուստի և հարություն տվող է պետք£ Բառերի մյուս մասը պարզապես լռում է, ուստի և խոսեցնել է պետք£ Իսկ բառերի երևի գերակշիռ մասը պարզապես շատ և անհարկի գործածվելուց մաշվել է անտեղի, ուստի և նրանց նախնական իմաստը վերականգնել ու փրկել է պետք£ Կա մի չորրորդ ճանապարհ էլ. նոր բառերի ստեղծման ուղին է, որ կարող է բացվել, իհարկե, միայն նրա առջև, ով գիտի քնած բառերին հարություն տալ, լռածներին խոսեցնել և մաշվածներին` վերաթարմացնել£ Բառն էլ վրեժխնդրության իր զգացումն ունի և այն էլ ահավո¯ր. իրեն տանջամահ անողին ինքն է մահացնում` չընթերցվելով ու չմտապահվելով£ Բառը նման է նորահաս աղջկա, ով միշտ հագած-կապած է, կոճկված ու ամոթխած, զգույշ ու խրտչուն£ Եվ նրան մերկ կարող է տեսնել այն տառապյալը միայն, ով սիրում է նրան իր կյանքից առավել և որին` երջանիկին, այդ պատճառով էլ սիրում է ինքը` բառը£ - Վարպե°տ, մի առիթով ասել եք` կգա ժամանակը, որ հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը£ - Մինչև հիմա ինձ ճանաչել են որպես բանաստեղծ£ Բայց կգա ժամանակը, որ երևի ոչ պակաս հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը£ Ես հսկայական գրականություն եմ ուսումնասիրել և գիրք եմ գրելու ծաղիկների մասին£ Այդ ժամանակ նոր կզգաք, որ կա նաև մի ուրիշ, հետաքրքիր, անծանոթ աշխարհ£ Ես կգրեմ, թե ծաղիկներն ինչպես են սիրում, թախծում, քնում, արթնանում, ժպտում, խոսում միմյանց հետ£ Մինչև այդ բոլորը չիմանաս, բնությունը չես սիրի£ - Ո՞վ է ժողովուրդը ժամանակի հոլովույթում£ - Ժողովուրդը մարդկանց ինչ¬որ խմբակ չէ£ Ժողովուրդ կոչվածը կույր չէ, բայց նա ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը անձ չէ, որ կանգնի հայելու առաջ ու տեսնի իր կան ու չկան£ Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է` նայելով իր այն զավակներին, ովքեր սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայկականը£ Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիկ բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը` ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից£ Այս վերտառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում£ Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, աշխարհի ատոմային ռումբերն էլ գլխին թափեն, չի մեռնի£ Իսկ ով բռնել է մեռնելու (ինքնասպանության) ճանապարհը, աշխարհում և ոչ մի Աստված էլ նրան չի կարող փրկել£ Երբ մենք պարտվել ենք, պարտվել ենք ոչ այն պատճառով, որ թշնամին մեզանից ուժեղ է եղել, այլ մենք չենք ուզեցել հաղթել, չենք դրսևորել մեր հոգու ու կամքի ողջ կարողությունը£ - Ո՞ւմ պետք է ծառայի արվեստագետը£ Ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ արվեստագետի «դիմանկարը»£ - Արվեստագետի կոչումն է ոչ թե ծառա դառնալ, այլ` ծառայել. ծառայել ժողովրդին (և ոչ թե չարաշահել նրա անունը), ծառայել ժամանակին (և ոչ թե օգտվել օրերի ավարից), ծառայել աշխարհին (և ոչ թե աշխարհի անցողիկ տերերին), ծառայել հողին (և ոչ թե ժամանակավոր հողատերերին)£ Ամեն մարդ ունի նայվածք£ Բայց արվեստագետը նա է, ով ունի նաև հայացք (այս բառի փիլիսոփայական իմաստով)£ Իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանք իմաստ£ Ճիշտ է` ժողովուրդն է բոլոր բարիքների ստեղծողը£ Ամեն բան նրանից է գալիս, ամեն բան նա է տալիս, բացի թերևս ճաշակից£ Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով` նշանակում է չծառայել ժողվորդին, որովհետև արվեստագետը, ով նույն ժողովրդի զավակն է, ժողովրդի հանդեպ ամենից առաջ ունի մեկ պարտավորություն` նրա ունեցած ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան£ Արվեստագետի սրբազան պարտքն է բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, և ոչ թե արվեստը իջեցնել ժողովրդի մակարդակին£ Ընդհանրապես, ոչ այնքան հայելի է պետք արվեստագետին, որքան` ապակեպատ լուսամուտ, որպեսզի անդրադարձնի ոչ թե իր սեփական դեմքը, այլ ցույց տա աշխարհը£ :

ԱՆՁԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԻ

Այսպես փակվեց մեր սիրո պատմության վերջին էջը Նամակ Թերեզային (եղելություն) Մենք միայն հեռվից էինք ծանոթներ£ Դու ինձ գիտեիր բամբասանքներով լեցուն կենսագրությամբ£ Չեմ զարմանում, քանզի մեր ժողովուրդը լավագույն հատկանիշներով հանդերձ նաև բանսարկու է£ Ես քեզ գիտեի որպես համեստ հարսի, լավ կնոջ, երեխաներին նվիրված մայր£ Ճանաչում էի քո ամուսնուն` ընկերոջս եղբորը£ Զարմացել էի, որ նույն մայրը աշխարհին կարող է տալ այդպիսի տարբեր զավակներ£ Ամուսինդ` Մարտունը, բարի, ազնիվ, ճշմարտախոս, բարոյական, հայրենասեր, որն երկրորդ անգամ ծառայում էր, այս անգամ Հայոց բանակում, պաշտպանում իր ծննդավայրի, հայրենի գյուղի` Ճամբարակի սահմանամերձ տարածքները£ Դու, սիրելիս, լավ ամուսինս ես կորցրել և ես ի սրտե վշտացած եմ£ Նա մտահոգված էր եղբոր ճակատագրով£ Համոզեց նրան օտար ափերից վերադառնալ հայրենի գյուղ, հայրական տուն, ամուսնանա, որպեսզի ծերությունը միայնակ չանցկացնի£ Եկավ, բայց գյուղը նրա համար փոքր էր£ Հարսնացու պետք է փնտրեր Երևանում, այն կանանց շրջանում, որոնց երիտասարդ տարիքում սեր էր խոստացել, բայց պատճառած ցավի մասին մոռացել£ Նրանցից մեկն այրիացել էր արդեն, երեք երեխաների, թոռնիկների տատ դարձել£ «Փեսացուն» հենց նրան էլ ամուսնության առաջարկություն արեց, Մերժումը զամացրեց£ Հասկացա՞վ արդյոք, որ հայ կինը արժանապատվություն ունի և կարող է կյանքում թույլ տված սխալը չկրկնել£ Դու գիտես, թե խոսքս ում մասին է£ Նրա անունը հրապարակել չեմ ուզում£ Թող յուրաքանչյուրն Աստծո տված տարիները ապրի այնպես, ինչպես ինքն է կամենում£ Նրա հետագա կատարած քայլերի մասին ձեզանից և նրա շրջապատից ոչ ոք ոչինչ չիմացավ£ Կզարմանաք, որ վրեժխնդրության վախը մի կողմ նետած, նա եկավ ինձ մոտ£ Եկավ ու ցավ պատճառած բոլոր տարիների համար ներում խնդրեց£ Առաջարկեց չսպանել իմ մեջ տասնյակ տարիներով փայփայած մեծ սերը£ Արտասվեց իր դժբախտ ճակատագրի համար£ Նա գիտեր, որ այդ սերը բացի իրենից ոչ ոքի չէր պատկանում, բայց չգիտեր, որ այդ սիրո հարվածից վշտահար սիրտը ճաք էր տվել, վերքը տնքում էր, վերքը չէր սպիանում£ Գիտե՞ս, Թերեզա, որ սիրո վերքերը չեն սպիանում£ Իմացիր նաև, որ աշխարհում երեք սեր կա£ Հայրենիքի, ծնողի և սիրո£ Նա, ով դավաճանում է երեքից մեկին, Հայրենիքի դավաճան է£ Իսկ Հայրենիքի դավաճանին ներում չկա£ Ես նայում էի նրան ու ինքս ինձ հարց տալիս, ո՞ւր մնաց այն հպարտ, ինքնավստահ, այլազգի կանանց շրջապատում ճանաչված արքայազնը, որն աննպատակ սպառում էր իր երիտասար դությունը£ Ասում են, որ սիրո համար պետք է պայքարել£ Սովորաբար յուրաքանչյուր պայքարում մեկը հաղթում է, մյուսը` պարտվում£ Սարսափելին երկկողմանի պարտությունն է£ Մենք պարտվեցինք£ Մեր հանդիպումը հրաժեշտի ավարտ ունեցավ£ Նա գնաց մերժված, վիրավոր ու գլխիկոր£ Փշրված հույսերով նա գնաց Հայրենիքից ու իր մահկանացուն գտավ օտար երկրում, օտար հողում£ Գնալուց առաջ խնդրեց գաղտնի պահել մեր հանդիպման մասին£ Եվս տարիներ անցան£ Հիմա, երբ նա չկա, երբ նրա ստորացումից հանգիստ կյանքի մայրամուտ եմ ապրում, որոշեցի գաղտնիքը չթողնել գաղտնիք, հուսալով, որ ճակատագիրը երիտասար դության համար ուսուցողական դաս կլինի£ Նման իրավիճակներում հայտնվածները կիմանան, որ սիրո դավաճանությունը նույնպես սրբապղծություն է և Աստված նմաններին անպատիժ չի թողնում£ Ահա, այսպես փակվեց մեր տխուր սիրո պատմության վերջին էջը£ ԱՆՄԱԳԵ Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի կազմակերպած «Նորաձևություն 2010» մրցույթ -փառատոնը վերստին ոգևորել էր մասնակիցներին ու ներկաներին£ Քոլեջի մոդելավորում և տեխնոլոգիա բաժինների ուսանողները ներկայացրեցին այս ուսումնական տարում իրենց ստեղծած հագուստների ավելի քան 200 նմուշ և հավաքածու` երեկոյան, ամենօրյա, կոկտելային, մանկական, ավանգարդ ոճերում:

Գերմանացիները դեմ են

Գերմանացիների 57 %¬ը դեմ է արտահայտվել Հունաստանին բազմամիլիարդանոց օգնություն ցուցաբերելուն£ Սոցհարցումներին ի պատասխան` սնանկության եզրին գտնվող Հունաստանին այդ օգնությունը նրանք անվանել են «վատ որոշում»£ Հարցվածների միայն 33 %¬ն է կողմ արտահատվել£ Եվ, ինչպես նշել է Welt¬ը` սոցհարցման արդյունքները Եվրահանձնաժողովի դժգոհությունն են հարուցել£ Ապրիլի 12¬ին Եվրամիությունը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է 30 մլրդ եվրո վարկ հատկացնել Հունաստանին£ Այդ ծրագիրը քննադատվեց գերմանական փորձագետների կողմից. երկրի կենտրոնական բանկի ղեկավարը հաշվարկել էր, որ Հունաստանը դեֆոլտից փրկելու համար պահանջվող գումարաչափը կարող է կազմել 80 մլրդ. եվրո, ինչը բավական մեծ է£ Ի դեպ, Հունաստանին հատկացվելիք դրամագլխի 8,4 միլիարդը Գերմանիային հատկացվելիքից պետք է հանվի£ Այսուհանդերձ, կանցլեր Անգելա Մերկելն հայտարարել է, որ Հունաստանը կարող է հուսալ Գերմանիայի օգնությունը. սակայն այն պայմանով, եթե ճգնաժամը հաղթահարելու ու պետական պարտքը կրճատելու «հստակ և համոզիչ» ծրագիր ներկայացնի£ Մանկասպան բժիշկը Անցյալ շաբաթ Չինաստանում մահապատժի է ենթարկվել նախկին մի բժիշկ, ով մեղավոր է ճանաչվել 8 դպրոցականի սպանության մեջ (տեղակացրել է AFP¬ն)£ Մարտի վերջերին 41¬ամյա Չժեն Մինշենն, ընկերուհու հետ վիճելուց հետո, ներխուժել է Նանպին քաղաքի սկզբնական դպրոցի տարածքը£ Չնկատվելու համար նա միացել է ծնողների խմբին և հանկարծ խանչալը հանել ու նետվել է երեխաների վրա£ 6-12 տարեկան 8 երեխա սպանելուց և 5¬ին էլ լուրջ վերքեր հասցնելուց հետո միայն ներկաներին և պահակներին հաջողվել է բռնել նրան ու հանձնել քիչ հետո դեպքի վայր հասած ոստիկաններին£ Միջադեպից անմիջապես հետո լրատվամիջոցները շտապել են տեղեկացնել, թե իբր Չժենը տառապում է հոգեկան խանգարումներով£ Սակայն շատ չանցած նախկին բժիշկը խոստովանել է իր հանցանքը և ջանքեր է թափել, որպեսզի իր հանդեպ կայացված մահապատժի վճիռը փոխարինվի բանտային կալանքով£ :

Անձնագրեր` այծերին ու ոչխարներին

Կուզմինկի-Լյուբլինո այգու տնային կենդանիների անկյունում, ասում են` նույնիսկ հանդիսավոր կերպով, անձնագրեր են հանձնվել փաստաթուղթ կոչվածից անտեղյակ այս կենդանիներին£ Ինչպես պատմել է այգու պատասխանատուներից մեկը, անձնագրերում անունների հետ մեկտեղ նշվել են դրանց տերերի բնավորությունը, սովորությունները, ինչպես նաև հասակն ու քաշը£ Օրինակ, Վարեժկա մականունով այծի անձնագիրը հուշում է, որ նա կշռում է 25 կգ, զգուշավոր է և սննդի հարցում պահանջկոտ չէ£ Կամ` Վեչերկան բնավորությամբ հանգիստ ու խաղաղ է, սիրում է երեխաներին և նախընտրում է գազարն ու սալաթի թերթիկներ£ Բելոսնեժկան արձագանքում է փաղաքշանքներին, բայց առաջնորդին բնորոշ հատկանիշներ ունի և շատ համառ է... :

Կարապնե՞րն էլ են այլասերվում

Բրիտանիայի արևմուտքում.գտնվող Դորսետ կոմսության արգելանոցներից մեկում բնակություն են հաստատել այսպես կոչված` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կարապներ, այդ մասին գրել է The Daily Telegraph¬ը£ Մասնագետներն ասել են, որ նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել:

Դարձյալ ամուսնալուծություն երրորդ անգամ

Ավելի քան 4 տարի օրինական ամուսնությամբ համատեղ ապրած Քրիստինա Օրբակայտեն և Միխայիլ Զեմցովը որոշել են բաժանվել£ Ապահարզանի հայցը ներկայացրել է Զեմցովը£ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ` նա պահանջել է, որ Քրիստինան երեխաների հետ տեղափոխվի Ամերիկա, որտեղ ինքը սեփական բիզնես ունի£ Տեղափոխվելու թեմայով վեճերը տեղի են ունեցել աշնանը. ամուսինները մի քանի անգամ կռվել-հաշտվելուց հետո, մարտ ամսին բաժանվել են£ Օրբակայտեն մնացել է Տվերսկոյում գտնվող բնակարանում, իսկ Միխայիլը 2 շաբաթ ապրել է ընկերների մոտ£ Հետո նորից հանդիպել են` հարաբերությունները պարզելու. աղմկալի վեճից հետո վճռել են հեռանալ միմյանցից£ Ասում են` ընտանեկան բախումների լուրջ պատճառ է եղել նաև այս զույգի եկամուտների նշանակալի տարբերությունը£ Ամերիկայում սեփական բիզնես ունենալով հանդերձ, Զեմցովը մի քանի անգամ քիչ է վաստակում երգչուհուց. ամուսնու` ամսական 8-10 հազար դոլար եկամուտը պարզապես անհամեմատելի է տարվա 287 օրը հյուրախաղերով հանդես եկող Քրիստինայի վաստակածի հետ£ Ավելին, վերջինս ռուսական շոու¬բիզնեսի աստղերի շարքում առաջիններից է` ստացած եկամուտների չափով£ Քրիստինան ու Միխայիլը հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը և միմյանց չեն էլ մեղադրում. հավանաբար` նրանք հաշտ ու համերաշխ հրաժեշտ կտան իրար£ :