Հաղթանակի ֆավորիտները գրեթե հայտնի են

Ճիշտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ընդամենը մի քանի ժամ հետո կատարվելիքը դժվար է կանխատեսել:

Նախընտրական կրքեր... արհեստական գրգռիչներով

Երբ իրականանում են կանխատեսումների... ճիշտ հակառակը Խորհրդային հայտնի կինոկատակերգություններից մեկում այսպիսի դրվագ կա. նորաձևության սիրահար քարտուղարուհին հնաոճ-պահպանողական տնօրինուհուն ցույց է տալիս երկարաճիտք կոշիկներ և խորհուրդ հարցնում` արժե՞ գնել: Ստանալով կտրուկ բացասական պատասխան` քարտուղարուհին ինքն-իրեն ասում է` ուրեմն պետք է գնել:

Չոր փաստեր, առանց երևակայության շաղախի

Ռուսաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Արտգործնախարարի և փոխվարչապետի այցերը Հայաստան, մի ավելորդ անգամ ապացուցում են, որ մեր ռազմավարական դաշնակիցը խիստ կարևորում է առաջիկա համապետական ընտրությունները, և դրանց արդյունքում ձևավորվելիք իշխանությունների կեցվածքն ու դիրքորոշումը աշխարհաքաղաքական առանցքային հարցերում: Սա իհարկե խիստ բնական է:

Արշալույսները դեռԵՎս խաղաղ են

Մի քանի տարի առաջ, երբ նոր էր սկսվել ամերիկյան ռազմական ներխուժումն Իրաք, քաղաքագետները զգուշացնում էին, որ տվյալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաջորդ թիրախն Իրանն է: Այդ ժամանակ Հայաստանում քչերն ուշադրության արժանացրին այդ կանխատեսումները:

Ընդդիմության խոսնակի դե՞րն են ստանձնելու

Անցյալ շաբաթ Հայաստան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունն այցելությունից ընդամենկ մի քանի օր անց արդեն ներկայացրեց իր դիտարկումներից բխող եզրակացությունները: «Ընտրական խախտումներին և ընտրություններին առնչվող բռնության հետ կապված անպատժելիության մթնոլորտը Հայաստանում անթույլատրելի է»:

Հայկական քարոզարշավի առանձնահատկությունների ու եվրոպացիների մասին

...Քարոզարշավ է... Քարոզչությունը պաշտոնապես մտել է իր արշավի հունի մեջ, այսինքն` պաշտոնական քարոզարշավ է ու տոն` տեսակ-տեսակ խոստումներով, փուչիկներով, համերգով, տեղական ու միջազգային դիտորդական առաքելություններով, բանով: Բա ո՞նց, ժողովրդավարական երկիր ենք, անկախ պետություն` առաջադեմ մարդկության ընտանիքի լիակատար անդամ:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Կեղտոտ» քաղաքականությունը մի խառնեք մաքուր բնությանը Բուսաբանները բողոքի նամակով դիմել են Տիգրան և Արամ Կարապետյաններին` խորհուրդ տալով «զբաղվել» ոչ թե բույսերի ցողունի և արմատի միջև տեղ որոնելով, այլ իրենց գործով, որն այս պահին քաղաքականությունն է:

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Վերջերս պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը և ՀՀ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան երկու երկրների միջև տնտեսական փոխհարաբերություններին, դրանցում առկա ինչպես դրական տեղաշարժերին, այնպես էլ խնդիրներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, Բուզանդի, Ֆիրդուսի եւ Նորքի այգիներ փողոցների եւ հարակից տարածքների այն բնակիչներին, ովքեր հողամասերի կամ բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն եւ տեւական ժամանակ ու պարբերաբար այդ խնդիրներով դիմել են համապատասխան պետական մարմիններին եւ մինչ այժմ լուծում չեն ստացել:

Քեզ համար ՀԱՅԱՍՏԱՆ

Իսկապես, նախընտրական քարոզարշավը ժողովրդի հետ անմիջականորեն հարաբերվելու, չմիջնորդավորված երկխոսության լավագույն միջոց է, եթե իհարկե, այն քաղաքական շոուի նպատակ չի հետապնդում: Իսկ Հանրապետականը ոչ միայն մերժում է թատերականացված ինքնածանուցումները, այլև հասարակության բոլոր շերտերի հոգսերը փոքրիշատե թեթևացնելուն է ծառայեցնում գործադիր իշխանության իր լծակները:

Գործունյա, բարեխիղճ և սկզբունքային

Այցեքարտ. ԱՐՄԵՆ ՊՈՒՐՏՈՅԱՆ: Ծնվել է 1970 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում:

Վատ բան եմ ասո՞ւմ

Օրենքի շալակը բարձրացած որոշ մարդկանց արաքից վրդովված ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր մրցակիցներին առաջարկում է փողի ու պարտադրանքի ընտրությունը փոխարինել խղճի և հոգու ընտրությամբ, և յուրաքանչյուր կառույց «եթե տղա է, թող կարողանա ազնիվ մրցակցության պայմաններում շահի ժողովրդի վստահությունը»:

«Սկզբունքայնություն և արժանապատվություն»

- Օրերս, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ժողովուրդն էլ չի հավատում ո°չ իշխանություններին, ո°չ էլ ընդդիմությունը: Խնդրում եմ մեկնաբանել և, եթե համամիտ եք, ապա խնդրում եմ բացատրե°ք, ինչպե՞ս եք գնում ժողովրդի հետ հանդիպման, իմանալով, որ ձեզ չեն հավատում:

Բարեկեցիկ ապրելու ակնկալիքով

Ձմռան հետքերը վերացնելու նպատակով փողոցներն ու բակերը ձյան շերտով քողարկված աղբակույտերից ազատելու համար մեծածավալ աշխատանքներ կատարվեցին, և այսօր համայնքում մաքրություն է տիրում: Փողոցներում և կանգառներում տեղադրված 150 նոր` փոքր տարողությամբ աղբարկղերի առկայությունը սթափեցնում է ամենաանփույթ անցորդին անգամ:

Գողթան երգերից մինչև Կոմիտաս ու Արամ Խաչատրյան

Մեր գուսանական արվեստի արմատները պետք է փնտրել հեռու-հեռավոր այն պատմական ժամանակներում, երբ տարբեր ցեղերից կազմավորվում էր հայկականը:

Սիրո և հարգանքի տուրք

Ու կրկին, արդեն որերորդ անգամ, Ազգային գրադարանն իր հարկի տակ համախմբում է բոլոր նրանց, ովքեր դեռ հուզմունքով են հիշում և հպարտությամբ խոսում իսկական հայրենասերի, հմուտ ղեկավարի ու կազմակերպչի, մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործչի` Կարեն Դեմիրճյանի մասին: Այս անգամ առիթը նրա ծննդյան 75-ամյա տարեդարձն էր:

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դժվար է հավատալ, որ այլեւս չկա մեր սիրելի, անսահման բարի, հազվագյուտ մարդը, ընկերը, գործընկերը, բոլորի համար մտերիմ Հերբերտը, Հերբերտ Բաղդասարյանը. անուն ազգանուն, որ երկար տասնամյակներ դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ աշխարհի բազում երկրների մամուլում տպագրված լուսանկարների տակ, անուն, որ կապված է Արմենպրեսի ֆոտոխրոնիկայի ձեւավորման, երկարամյա բեղմնավոր գործունեության հետ, անուն, որը միջազգայնացավ հատկապես «Ֆոտոլուր» գործակալութ յան կայացմամբ:

Նշվեց դպրոցի կեսդարյա հոբելյանը

Մայրաքաղաքի` Համբարձում Գալստյանի անվան N 83 դպրոց Տնօրեն` Մանվել Պապոյան Փոխտնօրեններ` Կարինե Սարգսյանի, Նունե Հարությունյան Աննա Ստեփանյան Ուսուցիչներ` 55, Աշակերտների թիվը` 800 Դասարանների քանակը` 30 Առաջին դասարաններ` 3 (մեկը` կրտսեր), 100 աշակերտ Դպրոցը գտնվում է Օրբելի եղբայրների փողոցի վրա: