ՍՊԱՍԵԼԻՆ

Տարեվերջյան կանխատեսումները, որոնք գրեթե խոստումների տեսքով էին ներկայացվում, իրականանում են. իշխանության տարբեր օղակներում տեղի ունեցող կադրային փոփոխություններն արդեն սկսվել և, ըստ ամենայնի, շարունակվելու են առաջիկայում: Առաջին հայացքից վերադասավորումների համար բավական անբարենպաստ ժամանակահատված է ընտրվել, քանի որ նման գործընթացներ սովորաբար ընտրություններից առաջ են ձեռնարկվում:

ՀՈԳՍԸ ՄԵ°ՐՆ Է

Տոնական շաբաթներն ու ամանորյա տրամադրություններն արդեն մոռացության են մատնվում: Մոլորակը շարունակում է ապրել այն նույն հոգսերով, որոնք նախքան տոներն ու նախորդ տարվա ընթացքում համակել էին ամենքին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

ՄԵՐ ազգային արժույթի հետ մշտապես ինչոր բան է կատարվում. դրամը` մե°րթ արժևորվելով, մե°րթ արժեզրկվելով, կայունություն գոյականի հետ այդպես էլ չի համատեղվում: Միակ հարցն այն է, թե տվյալ դեպքում մեր ազգային արժույթը վարընթա՞ց, թե՞ վերընթաց ուղիով է ընթանում:

Հա՞ որ

... ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խուսափում է իր բազմաթիվ բիզնեսներից հատկապես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անկանոն դարձած գործունեության վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ ներկայացնել: Նա միայն հավաստիացնում է, թե խանութները բոլոր դեպքերում չեն փակվելու:

Չի° կարող հավակնել

Հատված` Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն:

Հայաստանի ձայնը լսելի կլինի°

Կիպրոսի Հանրապետություն կատարած իր պետական այցի շրջանակներում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս պահին մեզ և, անշուշտ, համաշխարհային հանրությանը ամենից ավելի հուզող երկու հարցերի` Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացներին, սկզբունքային նշանակության շեշտադրումներ կատարեց:

Հիմա « Завтро, или после завтро Завтро, или после завтро » «Արփի լիճ. ազգային պարկ»ի որդիսականը

Դեռ 2007ին մեկնարկած «Արփի լիճ. ազգային պարկ» հիմնելու ծրագիրը նախատեսված էր ավարտին հասցնել 2010ին: Սակայն նախագիծն անկատար մուտք գործեց ոչ միայն 2011 թվականին, այլև, պատասխանատուների խոսքով, չի բացառվում, իսկ իրականում արդեն ակնհայտ է, որ երկարաձգվում է. լավագույն դեպքում, թերևս` մինչև 2012:

Կարգապահությունը` օրվա հրամայական

«...Այնուամենայնիվ, ունեցած հաջողությունների հետ մեկտեղ անցնող տարում տարբեր ոլորտներում բացթողումներ գրանցվեցին, և չնայած այդ ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքներին` հիմնական թերացումները կարգապահության ոլորտում էին:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ պետական նավթային ընկերությունն իր իսկ լարած թակարդում է հայտնվել: Այս կառույցի ղեկավարն օրերս նորից է քննարկել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը ձեռք բերելու խնդիրը` արդեն դժվար է հիշել, թե որերորդ անգամ հույս հայտնելով, թե շատ շուտով գործարքի վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիից պատասխան կստացվի:

ԱՍՈՒՄ ԵՆ...

Շրջանառվող լուրերի համաձայն` իրենց պաշտոններին շուտով հրաժեշտ կտան ևս երկու մարզպետներ: Ագարա- կում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո նախագահականի համբերությունը սպառել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում փոխարինողների թվում ամենահավանական թեկնածու է համարվում Խաչիկ Ասրյանը:

Ամանորի «նվեր»

Բնականոն երևույթ է, որ հասարակական կյանք ցանկացած նորամուծություն որքան էլ առաջադեմ լինի, այնուամենայնիվ, դժվարությամբ է ներմուծվում:

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. «Հեռու եմ ծեքծեքուն բառերից» 2011 թվականը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ համար հոբելյանական է. բոլորում է նշանավոր երգչի ծննդյան 70-ամյակը: - Չե՞ք զարմանում, որ արդեն 70 տարեկան եք դառնում:

Կարեն ԳԻԼՈՅԱՆ Մարզական մեկնաբան Կյանքը պայքար է, ամեն ինչի համար պետք է պայքարել...

Հայ մարզիկների հաջողությունների, կերտած փայլուն հաղթանակների ներշնչած հպարտությունը, բերկրանքն ու հույզերն այնքան իրական ու կենդանի են դառնում, երբ դրանք լսարանին է փոխանցում մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ

Ութ տարի հանդիսանալով ԱՄՆ-ի խոշորագույն` Կալիֆորնիա նահանգի առաջնորդը, հոլիվուդյան գերաստղ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել էր նկարահանվել կինոյում` միլիոնավոր կինոսիրողների զրկելով իր հերոսների հետ հանդիպելու հաճույքից:

Մոռացվող անուններ. Արուսյակ Փափազյան-170

Դեկտեմբերյան մի երեկո` կրկնակի հիշարժան Մեր պրոֆեսիոնալ բեմարվեստի ամրաշաղախում աննախադեպ խոշոր դերակատարություն ունեցան XIX դարի երկրորդ կեսի բյուրեղացող խմորումները: Դրանց արթնացրած հասարակական գիտակցությամբ էր, որ բարձրակարգ (եվրոպականի նմանողությամբ) թատրոն ունենալն ընկալվեց որպես ազգային առաջադիմությունը խթանող «հասարակաց դպրոց»:

«Եվ անվերջ պղտորվում են արվեստի ջրերը»

- Եթե անձնական հաջողություններիս բարձունքից մոտենամ մեր մշակույթի արդի խառնածին նկարագրին, առատորեն փարթամացած մոլախոտերն անտարբեր հայացքով կընդունեմ: Ուզում եմ հարուստ ու հզոր երկրի ներկայացուցիչ լինել` դրսում մեծարվելով որպես իրենց արվեստի հաճելի կրող հայազգի օպերային երգիչ:

ՌԵՔՎԻԵՄ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԱՄԱՐ

Մոցարտյան «Ռեքվիեմը» նրա ամենասիրելի ստեղծագործություններից մեկն էր, որի կատարմամբ էլ ավարտեց իր մոտ վաթսունամյա երաժշտական գործունեությունը` իր վերջին կատարմամբ ասես հրաժեշտ տալով այն երաժշտասերին, ում համար Օհան Դուրյանը երաժշտության ու կատարողական արվեստի չափանիշ էր, այն հազվագյուտ երաժիշտն էր, որի մատների շարժմամբ գոհարներ էին ծնվում, կենդանություն էր առնում երաժշտությունը… Մոցարտյան «Ռեքվիեմը» վերջին անգամ հնչեց տարիներ առաջ` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ակադեմիական կապելայի մասնակցությամբ. ավարտական երաժշտական ֆրազները հնչեցին ողբերգական բեռնվածությամբ, կանտիլենան հասավ իր գագաթնակետին, ու օդում ասես սառեցին Մաեստրոյի ձեռքերը… Երկար ժամանակ մնաց այդպես կանգնած, մինչև որ դահլիճում որոտացին ծափերը… Դա չորս տարի առաջ էր… Նույն «Ռեքվիեմը» հնչեց նաև օրեր առաջ` այժմ արդեն Մաեստրոյի բացակա ներկայությամբ և նվիրվեց իրեն` 20-րդ դարի մեծագույն հայ դիրիժորին, ով իրապես աշխարհահռչակ էր, ում ստեղծագործությունն իրապես գրանցում էր ստացել համամարդկային արժեքների շարքում… Հիմա արդեն մաեստրո Օհան Դուրյանը շրջանակված անուն է, Կոմիտասի անվան զբոսայգում հենց նոր գոյավորված շիրմաթումբ, անանց հիշողություն է ու հպարտություն:

ՀԵՌԱՑԱՎ «ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»

«Վայրի աղջիկը» միայն Ժան Անույի պիեսի վերնագիրը չէ մեզ համար: Մի վերնագիր, որը կապակցվեց հանրապետության վաստակավոր արտիստուհի Տաթևիկ Ղափլանյանի անվանն ու նրա համար դարձավ յուրատեսակ ստեղծագործական և մարդկային կենսագրություն:

ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

Բրիտանական նշանավոր «Գարդիանը» 2011 թվականի սկզբին, որպես տարեսկզբի հայտնություն, տպագրել է ընդարձակ հոդված Ադրբեջանի քաղաքական շրջանակներում տեղի ունեցող վերադասավորումների և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի մասին, ով այսօր համարվում է շահական Ադրբեջանի հաջորդ գահակալը:

2011ի խորհրդանիշը` արևելյան աստղագուշակով Դեղին մետաղյա ճագարը (կատուն)

Ո՞ւմ տարին է 2011ը և ի՞նչ սպասելիքներ ունենանք նրանից: Հին Չինաստանի օրացույցով` 2011ի խորհրդանիշ ճագարը կամ կատուն մետաղյա են:

ԹՎԱԳՈՒՇԱԿ

Դեռևս Պյութագորասն էր պնդում` «Ողջ աշխարհը հիմնված է թվերի վրա»: Իսկ ինչ է հուշում ձեզ թվագուշակը (նումերոլոգիա)` ելնելով ձեր իսկ ծննդյան օրվա թվերից:

Տղամարդիկ ընտրել են 2010ի գեղեցկուհուն

Տղամարդկանց երազանքն իրենցից 15-20 տարով ջահել խարտյաշ գեղեցկուհինե՞րն են: Պարզվում է` ոչ: