«Տարօրինակ, տարօրինա°կ մարդ-արարած»

Իսկապես տարօրինակ դրսևորումներ են արձանագրվում մեր ժամանակներում: Այդպես էլ չավարտվող անցումային փուլի վայրիվերումները, կարծես ինչ-որ ցուցումով, ցեխաբծեր են նետում բոլոր ոլորտներում:

Նոր բյուջեի խոչուխութերը

Աշունը ու հատկապես այն շրջանը, երբ Կառավարությունը նոր բյուջեն է ներկայացնում, ծանր ժամանակահատված է գործադիրի ղեկավարի համար: Բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում վարչապետը սովորաբար երկու կարևոր խնդիր պետք է լուծի. ընթացիկ տարվա բացերի «սվաղման» ու հաջորդ տարվա անելիքների հիմնավորման:

Որտեղո՞վ է անցնում հաշտության ճանապարհը

Հերթական տարածաշրջանային այցով նախապես Բաքվում ու Երևանում լինելուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները նոյեմբերի 15-ին երկու օրով ժամանեցին Ստեփանակերտ:

Կովկասում նոր բաժանարար գծերը վտանգավոր են

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «FRANKFURTER ALLGEMEINE ZEITUNG»-ԻՆ - Պարոն նախագահ, անցած շաբաթ Մոսկվայում Դուք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն եք ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հակամարտություն, որն այդքան երկար լարված է պահել երկու երկրների միջև հարաբերությունները: Ինչպե՞ս է այն այսօր զարգանալու:

Հա՞ որ...

ՀԻՆ ու ճշմարիտ ասացվածքը, թե մեղր վաճառողը մատն էլ է լիզում, այս օրերին ճշգրտորեն արտացոլվում է հայրենի ժողընտրյալների գործողություններում:

Դարձյալ թիրախը լրագրողն է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող` նախօրեին հարձակման ենթարկված հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Հետք» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ուրուգվայ

Ս.թ. նոյեմբերի 13-14-ը այցելել է Մոնտեվիդեո կատարած այցի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա խորացմանն ուղղված մանրակրկիտ քննարկումներ է անցկացրել ուրուգվահայ համայնքային կազմակեր պությունների հետ, եղել համայնքային կառույցներում, այդ թվում` Սրբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, հայկական ծերանոց, Ներսիսյան եւ Նուբարյան վարժարաններ, ծաղիկներ դրել Արմենիա հրապարակի վրա գտնվող հուշարձանին:

«Մենք հավատում ենք քեզ»

Եթե նույնիսկ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը այդքան ճանաչված ու սիրված գործիչ չլիներ էլ, միայն Տարոնի նման որդու հայր լինելու համար նրա անունը օրհնանքով էր հիշվելու: Մեր` Ավան համայնքի բնակիչներիս բախտն իսկապես բերել է` Տարոն Մարգարյանի նման թաղապետ ունենալով:

Այս կարգավիճակն առայժմ ձեռնտու է Կրեմլին

Հայաստանի կուսակցական, քաղաքագիտական շրջանակներում վերջին կես ամսվա ընթացքում ծավալվող քննարկումների, բանավեճերի հիմնական նյութը մայնդորֆյան եռակողմ հռչակագիրն է:

Թեև ուրբաթահավաքները դադարել են

Ավելի քան մեկ ամիս է` սեփական նախաձեռնությամբ արմատականները դադարեցրել են իրենց ուրբաթահավաքները հայտնի պատճառաբանությամբ, թե իբր չեն ցանկանում խոչընդոտել իշխանություններին` կարծես նոր փուլ տեղափոխված արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Եթե անկեղծ է` գնահատելի է նման մտահոգությունը:

Ս.Օհանյանն ընդունեց Մ.Բրայզային

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարի Յովանովիչը, Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը և այլոք:

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտական դպրոցը հայտարարում է ընդունելություն: Սերժանտական դպրոցը գործում է 2007թ.-ից` Արմավիրում տեղակայված ուսումնական բրիգադի հենքի վրա, որտեղ պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ` ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար:

Հայտարարություն

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հռչակագիր, որով պարտավորություններ ստանձնեցին` շարունակել ուղիղ երկխոսությունը Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

ԱՌԱՆՑ ՔԵԶ Հայրիկիս դիմանկարի առջեվ

Հիմա դու ինձ նայում ես միայն լուսանկարից: Նույն խորաթափանց աչքերը, կիսահեգնական, կիսաչարաճճի, ամեն ինչ հասկացող ժպիտը:

Ռուբլին` ողջ Եվրասիայում

Կաննում անցյալ շաբաթ կայացած Ռուսաստանի ու Եվրամիության գործարար շրջանակների հոբելյանական` 10-րդ հանդիպման ընթացքում բազմաթիվ վարկածներ և կանխատեսումներ են հնչել առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության զարգացման մասին: Հնչել են առաջարկություններ` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ, քննարկվել են համատեղ նախագծեր:

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները` աշխարհաքաղաքական գործոն»

Եվրամիության և Ռուսաստանի գործարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՌԴ նախագահից հետաքրքրվել են նաև. - Բարաք Օբաման, ինչպես և Դուք, գերխելացի և կրթված իրավաբաններ եք: Ինչպե՞ս են կառուցվելու ձեր հարաբերությունները:

Նոր ծրագրով` հայերեն ուսուցում Ապագան արդեն ներկա է

Համակարգչային տեխնոլոգիաների նոր նմուշներ առաջին անգամ էր ներկայացրել «Վայեր Թելման» (WIRE TELMAN) ՍՊԸ-ն, որը գործում է Երևանում և մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Միակ ու սիրելի հայկական ռուսական 70-ամյա թատրոնը

Անցյալ դարի 90-ականներից ի վեր, «ստալինյան ռեպրեսիաների» պատմական դերակատարության հետևողական ուռճացմամբ, 1937¬ը սերունդների հիշողության մեջ զանգվածային հալածախտի անմարդկային բովանդակությամբ է միայն արմատանում£ Մինչդեռ, թանձրացվող խավարամածում, կենսաշող բազում ենթաշերտեր կան, որոնց շնորհիվ գուցե հնարավոր եղավ վերստին հառնել կախարդական չարաղետ այդ շրջապտույտից, ըմբոշխնել հոգեպարար արարչագործության քաղցր պտուղները£ Սևով խարանված 37¬ին էր, որ Հայաստանի Ժողկոմխորհի սեպտեմբերի 20¬ի որոշմամբ Երևանում կազմավորվեց ռուսական դրամատիկական թատրոնը£ Թող որ դա պայմանավորված էր ԽՍՀՄ գաղափարախոսական հիմքերն ամրապնդելու հրամայականով£ Միևնույն է, խոշոր իրադարձային նշանակություն ունեցավ մեր մշակութային կյանքում առաջընթաց բազմազանություն ապահովելու տեսակետից£ Խայտաբղետ էր հիմնադիր կազմը£ Առաջին գեղարվեստական ղեկավար Լևոն Քալանթարը և տնօրեն¬կազմա կերպիչ Ղազար Ղազարյանը, Թբիլիսիում լուծարված Կարմիր Բանակի թատրոնի տասնյակ տաղանդավոր դերասանների, հայկական ինքնագործ թատերախմբերում եղած մի քանի ռուսալեզու անդամների հավաքականությունից ձևավորեցին համախոհների առողջ կորիզ, որի հիման վրա, հայ թատրոնի լավագույն բեմադրիչների ու նկարիչների, արտիստական վառ անհատականությունների փորձառու ջանասիրությամբ, ամրացավ ու շուտով իր բացառիկ կարևորությունը հավաստեց պետության առանձնահատուկ հոգատարությանն արժանացած այս մշակութային օջախը£ Դերասանական վարպետության Ստանիսլավսկու սիստեմը որդեգրած հիմնադիր խումբը` Դոբրովոլսկին, Լեոնովը, Մուրովը, Չեմբարսկին, Կամենսկին, Սպարժինսկայան, Գավրիլովը, Կամենկինան և մյուսները առաջին անգամ հայ թատերասերներին ներկայացան Վավիկ Վարդանյանի բեմադրած «Առերեսում» (Ա., Պ. Տուր և Լ. Շեյնին) պիեսով£1937 թվականի նոյեմբերի 15¬ն էր, երբ բացվեց Հայաստանի առաջին և միակ ռուսական դրամատիկական թատրոնի վարագույրը£ Արվեստասեր հանրության ցնծությունը բարոյական նեցուկ դարձավ կարճ ժամանակում մեկուկես տասնյակ իրարահաջորդ բեմադրություններով հստակեցնելու խաղացանկային քաղաքականությունը ժամանակի պահանջներին համահունչ, միաժամանակ` բարձր արվեստի չափանիշներին համարժեք£ Ռուս դասական ու ժամանակակից դրամատուրգիայի բնօրինակային արտասովոր հմայքին անմիջական հաղորդակցությունը խորացրեց ակնածանքը ռուսական վիթխարի մշակույթի հանդեպ, հոգևոր պահանջ դարձավ£ Գուլակյանի, Բուրջալյանի, Քալանթարի, Վարդանյանի, Կրակոպոլսկու, Գրինշպունի, Տուգանովի, Մարտիրոսյանի, Բարդինի և Բասկոյի նոր բեմադրություններով նորովի ուշագրավ ներկայացան Օստրովսկին ու Գորկին, Գոլդոնին ու Շերիդանը, Շեքսպիրն ու Գոգոլը, Տրենյովն ու Պոգոդինը… Շաքարյանը, Անանյանը, Արուտչյանը, Չիլինգարյանը, Մինասյանը, Մարգարյանն ու Ստրուտինսկայան իրենց բեմանկարչությամբ գունեղացրին տարաբնույթ պիեսների թատերայնացումը£ Դառնալով ռուսական մշակույթի տաղանդավոր պրոպագանդողը Հայաստանում, Կ. Ս. Ստանիսլավսկու անունը կրելու իրավունքին 38¬ից արժանացած ու նրա գեղագիտությանը հավատարիմ, թատրոնը ներկայացնում էր ժամանակակից ու դասական հայ հեղինակների, համաշխարհային գրականության գոհարների իր ուրույն մեկնաբանությունները£ Արժանանում համամիութենական թատերաշխարհի գնահատությանը£ Ծննդյան երեսուներորդ տարեդարձի ամփոփ անդրադարձներում պարզորոշ ուրվագծվում է մեր հոգևոր կյանքում հիմնավորապես հաստատված այս ստեղծագործական միավորի բարձրարվեստ կայացման փաստը ժամանակի երևելիների հավաստմամբ£ …Ստեղծագործական վերելքներն ու վայրէջքները, կազմի հաճախակի փոփոխությունները, հասարակական-քաղաքական բեկումնային իրադարձությունների հավելյալ դժվարությունները մշտապես ուղեկցեցին մեր ռւսական թատրոնին:

«Հայաստանի սոխակի» դասական հմայքը

Ի վերջո սերունդների հիշողության մեջ կփայլատակի Գոհար Գասպարյանի անունը: Աշխարհի 40 երկրներ հմայած աներևակայելի ընդգրկուն կոլորատորային սոպրանոյի լեգենդը վերապատմելու առաքելությամբ նախաձեռնված մեներգիչների հանրապետական մրցույթով:

Մեր կամերայինի նախակարապետը

Երբ 1962¬ին 18 համախոհներով Սայաթ¬Նովայի երաժշտական դպրոցի նկուղային հարկում Հայաստանի կամերային նվագախմբի կազմավորմանն էր ձեռնարկել, ամենևին հույս չուներ, որ շուտով այն լուրջ հայտով կներկայանա արվեստասեր հանրությանը և պետականի կարգավիճակ կստանա£ Այսօր, ծննդյան 75¬րդ տարեդարձը նշանավորող միջոցառումների շարքով, երախտագետ սերունդները պետական ներկայացուցչական մակարդակով արժեքավորում են Հայաստանում կամերային երաժշտության կատարման և ուրույն հմայքի տարածման գործում Զարեհ Սահակյանի հիմնարար ներդրումը£ Հուշատախտակ են տեղադրում Բաղրամյան փողոցի շենքի պատին` ճանաչելի դարձնելու համար նրա անունն ու գործը նորեկ հարևաններին ու մնացած բոլորիս£ 1990¬ից անունը կրող Աբովյանի միակ երաժշտական դպրոցում հաշվետու համերգով նրա ավանդներին հավատարմությունն են հավաստում մոտ 400 ներկա սաներն ու 60 մանկավարժները£ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական համերգով հանդես է գալիս հիմնադրած նվագախումբը` Արամ Ղարաբեկյանի գեղարվեստական ղեկավարությամբ£ Եվ բոլոր առիթները, նրբանկատ նպատակասլացությամբ, անիրազեկ նորերին Զարեհ Սահակյանի գործունեությունը պատշաճ ներկայացնելուն ու կարևորելուն են ծառայեցվում£ Հստակվում է արվեստի վաստակավոր գործիչ, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր (1960), ՀԼԿԵՄ մրցանակակիր (1970), Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (կամերային անսամբլ, կվարտետի դասարան) Զարեհ Սահակյանի անցած ստեղծագործական բեղուն ճանապարհի հիմնական բովանդակությունը£ Ծնվելով Դոնի Ռոստովում` երաժշտաճանաչության առաջին դասերը քաղել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Դումբաևի դասարանում£ 1952-54¬ին սովորել է Երևանի կոնսերվատորիայում, ապա ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան որպես ջութակահար, ալտահար£ Վերջին կուրսում զուգահեռ աշխատելով Մոսկվայի կամերային նվագախմբում` մտահղանում է Հայաստանում դրա համարժեքը ստեղծելու գաղափարը£ Վերադառնալով Երևան` բուռն գործունեություն է ծավալում միաժամանակ մի քանի ուղղություններով£ 1960-63 թթ.` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար¬կոնցերտմայստեր, 1962-75 թթ.` հիմնադրած կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը լինելով` դասավանդում է ԵՊԿ¬ում, 1975-77 թթ.` Կահիրեի կոնսերվատո րիայում£ 1982¬ին ավարտում է ԵՊԿ¬ն որպես դիրիժոր (Յու. Դավթյանի դասարան)£ Հընթացս ձեռնարկում է կամերային երաժշտության ազգային երկացանկի մշակմանը£ Առանձնակի տպավորվել է ունկնդիրների հիշողության մեջ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի պատվերով հայկական պատարագի Սահակյանի իրագործած գործիքավորումն ու տաղանդավոր կատարումը£ Իր նվիրական երազանքի` Հայաստանում կամերային նվագախումբ ստեղծելու, բարեհաջող կենսագործմամբ մեծապես խթանեց ազգային կատարողական արվեստի առաջընթացը` մնայուն հետագիծ թողնելով հայ երաժշտարվեստի պատմության մեջ£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆ Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ «Չէի ուզենա որևէ մեկին վիշտ պատճառել» ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անսպասելի հարց է£ Շատ դժվարություններ եմ տեսել£ Վստահ եմ` որևէ մեկի դժվարությունը անհամեմատելի է մյուսինի հետ£ Ամեն մեկը իր դժվարությանը իր ներքին աշխարհով է նայում£ Ընդհանրապես կյանքը դժվար բան է£ Երևի ամենադժվարն այն է, որ չեմ կարողանում ազատվել մեջս ունեցած հսկայական պատասխանատվության զգացումից£ Դա շատ է բարդացնում իմ առօրյան£ Բայց երևի դա էլ, ի վերջո, ինչ¬որ արդյունքների է հանգեցնում£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Չեմ մտածել£ Ես հայ եմ, հայրս, մայրս հայ էին, պապերս, որոնց, ցավոք սրտի, եղեռնի պատճառով չեմ տեսել, նույնպես հայ են£ Կուզենայի այնքան ազատ, մաքուր ու ազնիվ լիներ մեր մոլորակը, որ ուղղակի դառնայի մոլորակի քաղաքացի` չկորցնելով ազգային պատկանելությունս£ Լավ ազգեր շատ կան. բոլորի մեջ ես գտնում եմ դրականը, և ո°չ մաշկի գույնը կամ աչքերի ձևը, ոչ էլ այլ հանգամանքները չեն խանգարել` շփվել, մտերմանալ մարդկանց հետ անկախ նրանց ազգային պատկանելությունից£ Կուզենայի բոլոր ազգերի լեզուներին տիրապետել, որպեսզի ավելի սերտ լինեին առնչություններս£ Մոլեռանդ չեմ, բայց ես հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք£ - Գաղտնիքներ կան, որոնք ինձ հետ միասին պետք է հեռանան այս աշխարհից£ Չէի ուզենա դրանք բարձրաձայնել£ Ոչ թե վախենում եմ կամ ամաչելու առիթ ունեմ, այլ պարզապես չէի ուզենա որևէ մեկին վիշտ պատճառել£ Դրանք, իհարկե, սահմռկեցուցիչ գաղտնիքներ չեն£ Սովորաբար, ինձ վստահված գաղտնիքը որևէ մեկին չեմ վերավստա հում, բայց իմ անձնական գաղտնիքները վերջին հաշվով իմն են և չէի ուզենա մեջտեղ հանել£ ¬ Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Օրինակ` որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում£ Ինչո՞ւ եկանք և ինչո՞ւ ենք գնալու£ Առեղծվածայինը նախ մահն է` ինչքան էլ ինձ բացատրեն, որքան էլ ընկալեմ դրա օրինաչափությունը£ Նույնքան առեղծվածային է երևի նաև ծնունդը£ Այդ կապակցությամբ հիշում եմ Վիլյամ Սարոյանին£ Ասում են, որ իր կյանքի վերջին օրերին ամենահայտնի թերթերի լրագրողներին հրավիրել է և մահամերձ վիճակում ասել է, որ շատ լուրջ հայտարարություն ունի անելու£ Եվ գիտե՞ք` ինչ է ասել. «Ես գիտեի, որ մահ կա, բայց չգիտեի, որ այն ինձ հետ էլ կապ ունի»£ Առեղծվածայինը դա է, չես հավատում դրան, բայց անխուսափելի է£ - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտներ շատ են լինում և պետք է նկատես դրանք£ Հնարել չեմ ուզում, բայց ամենազավեշտալի դեպքերը ես ապրում էի եղբորս` Տիգրան Լևոնյանի հետ, որովհետև նա կարող էր կյանքը ուրախ և պայծառ դարձնել£ Այս կյանքի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքն էր օգնում երևի, որ առանց ավելորդ ջանքերի, ըստ թեմայի աշխատեցնում էր երևակայությունն ու ֆանտազիան, և զարմանալի զավեշտներ էին առաջանում£ Մութ ու ցուրտ տարիների ձմռանը տրանսպորտ չկար£ Դե իրենց բնակարանն էլ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում էր, և Օպերա ոտքով էր գնում£ Առավոտյան մշտապես աշխատանքի գնալիս` դատարկ փողոցում միայն մեկ մարդ է տեսնում£ Ուշադրությունը գրավում է այդ մարդու պահվածքը. շատ բորբոքված` ձեռքով-ոտքով ինքն իր հետ խոսելով քայլում է դիմացի մայթով£ Եղբայրս օրերից մի օր որոշել է մոտենալ ու հարցնել` «Հայրենակից, ի՞նչ դարդ ունես, կիսվիր ինձ հետ»£ Բայց հենց մոտեցել է, այդ մարդն առանց նախաբանի ինքն է դիմել եղբորս. «Վա°յ, պարոն Լևոնյան, դո՞ւք եք, ես էլ երկար ժամանակ ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ եք ամեն առավոտ ինքներդ Ձեզ հետ ձեռքով ոտքով խոսելով իջնում այս փողոցով»£ Միգուցե այդ օրերին զավեշտը չէինք նկատում, բայց նա նկատում էր£ Այսինքն, զավեշտը այն է, որ բոլորս էլ, երևի, ինքներս մեզ հետ խոսում ու բազմաթիվ պրոբլեմներից ելք ենք որոնում£ ¬ Մանկության այն հուշը, որ մինչ հիմա ուղեկցում է Ձեզ£ - Իսկապես, եթե ինչ¬որ ժամանակ սերտում, բայց չէինք գնահատում մեր մեծերի իմաստասիրական խոսքերը, ապա ինչ¬որ պահ է գալիս, և դրանք ասես քո սրտից են բխում. խորն ու հարազատ է դառնում «Մանկության օրեր` երազի նման // Թռաք, գնացիք, այլ չեք դառնալու£ // Օ¯, դուք երջանիկ, օ, անհոգ օրեր, // Ընդունակ միայն ուրախացնելու…»£ Հուշս այդ երջանիկ անհոգությունն է, որն այսօր պակասում է£ :

Լրատվական «կատակ»

Անցյալ հինգշաբթի Նյու Յորքի New York Tims-ը անհավանական մի լուր է տպագրել` իսկապես ցնցող վերնագրով. «Սենսացիա°: ԱՄՆ-ը լքում է Բաղդադը:

«Եվ դո՞ւ, Բրուտո°ս»

Ստալինը ժողովրդի թշնամի հռչակվել էր Խորհմիության ամբողջ տարածքում, բայց թվում էր` գոնե Վրաստանում պիտի գնահատեին իրենց հայրենակցի նվիրատվություն ները. հարևան երկրներից, որպես տորթի համեղ պատառներ, նա քանի¯ տարածքներ էր կցել Վրաստանին:

Գրախոսություն Լրագրողի անդրանիկ ժողովածուն

Ճանաչված լրագրող Նովիկ Դարբինյանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա. լրագրողի բեղմնավոր գործունեությունը սկսվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ` «Սևան» շրջանային թերթում:

Լևոն պապն ու աշխարհի 8-րդ հրաշալիքը

«Եկե°ք, եկե°ք, լրագրողն էդքան ամաչկոտ չի լինի»,- ասաց Լևոն պապը և մեզ հրավիրեց ներս: Նա չգիտեր, որ մենք ոչ թե ամաչում ենք, այլ զարմացել էինք այն հրաշքից, որին ականատես եղանք: