ԸՆԹԱՑՔ ՄԵՐԺՈՒՄՆԵՐԻ

Այսպիսով, հունիսի 20-ին ամեն գնով կայանալիք հանրահավաքը վերջնականապես փաստելու է, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում «սառույցը հալեցնելու» նախադրյալ ներ չկան: Փաստորեն, երկխոսության, նորաստեղծ հասարակական պալատում համախմբվելու և համագործակցության մյուս բոլոր ձևաչափերը Լ. Տեր-Պետրոսյանի թիմն այդպես էլ չի ցանկանում ընդունել:

ՄԻ ԿԱԹԻԼ ՀՈՒՅՍ

Հույսը, թե իշխանությունը հիմա էլ ներսից է «կազմաքանդվել», ակնհայտորեն հանգիստ չի տալիս հայրենի ընդդիմությանը: Արմատականների նոր ոգևորությունը, որն առաջիկայում, թերևս, հերթական խորը հիասթափության է վերափոխվելու, այնուամենայնիվ երկու կարևոր իրողությունների մասին է վկայում:

Դաշնակցականությունը սոսկ կուսակցական կատեգորիա չէ

Այսօր, Նախագահի ընտրությունից և դրան հաջորդած ողբերգական դեպքերից երեք-չորս ամիս անց, սոցիոլոգներն ու հոգեբանները խոսում են հասարակության մեջ լարվածության, փոխադարձ անվստահության առկայության մասին: Քաղաքական դիտորդներից ոմանք էլ, իրենց հերթին, քաղաքական սրացումներ են կանխագուշակում:

ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք

1. Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ 2. Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ՞£ 3. Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում£ 4. Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ հունիսի 20¬ի հանրահավաքը և որքանո՞վ է դա անհրաժեշտ£1. Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ 2. Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ՞£ 3. Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում£ 4. Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ հունիսի 20¬ի հանրահավաքը և որքանո՞վ է դա անհրաժեշտ£ Մեր զրուցակիցներն են ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ և ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԸ£ Ըստ ԱԻՄ առաջնորդի` 1. - Դրա մասին շատ են խոսում£ Ըստ էության 3¬րդ, 4¬րդ, 5¬րդ ուժեր կան£ Ի դեպ, երկխոսության կոչերը հակասում են ժողովրդավարությանը, որովհետև ժողովուրդը ընտրությամբ կարող է իր տեսակետն արտահայտել£ Քեզ կոչ են անում արհամարհել ժողովրդի տեսակետը և ժողովրդի լեզվով ասած` բարիշել իրար հետ£ Այսօր մեկ կոսմետիկ քայլ, վաղը` մյուսը£ Չէ՞ որ կա հիմնարար ճանապարհը£ Դիցուք` ընտանիքի օրինակով. եթե ընտանիքը բնականոն կյանքով է ապրում, ամեն ինչ լավ է և լրացուցիչ ինչ¬որ մեկը պետք չէ£ Բայց երբ մեկը հիվանդանում է կամ ընտանիքի անդամները ընդհարվում են, այդտեղ կարճ ժամանակով հայտնվում է երրորդը` բժիշկ կամ ոստիկան և փորձում է բնականոն հունի մեջ դնել ընտանիքի կյանքը£ Այնպես որ` երրորդ ուժի անհրաժեշտությունն էլ չպետք է բացառել 2. - Հիմա ո°չ իշխանություններին, ո°չ ընդդիմությանը ձեռնտու չէ երրորդ ուժի ասպարեզ գալը£ Պետք է շատ հզոր լինի այդ երրորդը, քանի որ մեծ բևեռացում կա£ Սև ու սպիտակի կարգավիճակի պահպանումը ձեռնտու է երկուսին էլ£ Անգամ երրորդ ուժի մասին չխոսելով էլ, ճիշտ է ունենալ այլընտրանք, որը բոլոր թևերի մեջ հայտնված մարդկանց (որոշ դեպքերում մոլորյալների, որոշ դեպքերում` գնվածների) ուղղակի կստիպի մտածել իրենց երեխաների ապագայի մասին£ Այս վիճակը առաջացել է աթոռատենչությունից£ 3. - Եթե գաղափարախոսական իմաստով երրորդ տեսակետ մատուցելու մասին է խոսքը, ահա երրորդ տեսակետը. ես խոսում եմ ժողովրդավարության մասին£ Կարծում եմ, որ Հայաստանում էապես դա կարող է օգնել այսօր` ներկա փուլում£ Այն կարող է դառնալ մի նպատակ, որը ունակ է մեկ հայտարարի բերել իրարամերժ քաղաքական ուժերին£ 4. _ Ո°չ դրական, ոչ էլ բացասական. կյանքը իր հունով գնում է արդեն£ Սերժ Սարգսյանը մի քանի քայլեր արեց, որոնցով ընդլայնեց իր ընդգրկման դաշտը£ Այսինքն, ներգրավեց դաշնակներին, «Օրինաց երկրին», «Բարգավաճ Հայաստանին»£ Հանրահավաքն անհրաժեշտ է նրանց, ովքեր ցույց տալու բան ունեն£ Իհարկե, այն նաև լուրջ վտանգ կարող է լինել, քանզի Հայաստանի ինքնիշխանության համար գաղտնի գործակալական ցանցը առայսօր բացահայտված չէ£ Մենք չգիտենք` իրար հետ ընդհարվող քաղաքական գործիչները, իսկապե՞ս, քաղաքական գործիչներ են, թե՞ գործակալներ£ Մի անգամ պետք է այդ հարցը պարզել, և դրանից հետո կկարողանանք ավելի ազատ իրար հետ հարաբերվել£ Արման Մելիքյանի հավաստմամբ` 1. _ Օրախնդիր է ազգային քաղաքականության առկայությունը£ Ուժերը կարող ենք անվերջ համարակալել, բայց եթե նրանք չեն տարբերվում եղածներից, ի՞նչ իմաստ ունի այդ համարակա լումը£ Մեծ հաշվով, հիմնական պայքարը արևմտյան, հատկապես արևմտաեվրոպական տերությունների և Ռուսաստանի միջև է£ Ու մեր ներքաղաքական թիմերը, ըստ էության, այդ պայքարի տեղական գործիքները դարձան£ Երկրի անվտանգությունն արտաքին և ներքին վտանգներից պահպանող ուժն է պետք£ Այո°, դա օրախնդիր հարց է£ 2. - Այո, այդ պատճառն էլ կա, և դա հիմնավոր պատճառներից մեկն է` քանի դեռ մեր քաղաքական ուժերն իրենց համար հենարան են փնտրում դրսում և փորձում են շահերը ուրիշինի հետ հարմարեցնել£ Որպեսզի իրավիճակը շտկվի, անհրաժեշտ է այս երկխոսություն կոչվածը, որը մերժվում է թե° իշխանության կողմից, որն ասում է. «Դե, ո՞ւմ հետ պետք է երկխոսենք», թե° արմատական ընդդիմության կողմից, որն էլ չի ուզում հանցագործ ռեժիմի հետ երկխոսել` մինչև իր առաջադրած նախապայմանները չկատարվեն£ Ոչ մեկը մեր փոխարեն մեր հարցերը չի լուծելու, և այս տեսանկյունից տաքուկ անկյուն կամ ուժեղ բազուկ փնտրելու կարիք չունենք£ 3. - Այն ուժը, որ հրապարակավ ասում է` տարածքները հանձնման ենթակա չեն£ Այդպիսին մենք դեռ չունենք£ Ես վստահ եմ, որ երբ մեր քաղաքական ուժերը կգան այն եզրակացության, որ ազատագրված տարածքները սակարկության առարկա լինել չեն կարող, մենք կունենանք առաջընթաց` մեր քաղաքական դաշտում երկխոսություն հաստատելու գործում£ 4. ¬ Ես կարծում եմ` հանրահավաքը, այնուամենայնիվ, կկայանա£ Հաշվի առնելով ամառային շրջանը` գտնում եմ, որ այդ հանրահավաքների մասնակիցների քանակը աստիճանաբար կնվազի մինչև աշուն£ Քաղաքական հիմնական զարգացումները կսկսեն աշնանը£ Հետևանքները կարող են տարբեր լինել£ Եթե խաղաղ անցնի հանրահավաքը` առանձնապես ազդեցություն չի գործելու£ Կփորձեն այդ հանրահավաքը վերածել հանրահավաքների շարքի£ Ես կարծում եմ, որ այս անգամ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ դժվար թե ուժ կիրառվի£ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել£ Ո՞ւմ է անհրաժեշտ. ընդդիմությանը, որպեսզի իր ուժերի ստուգատեսը կատարի£ Իշխանություններին և միջազգային հանրությանը ցույց տա, որ ընդդիմությունը ակտիվ է և պատրաստ է լուրջ գործողությունների£ Հանրահավաքի բուն նպատակը սա է£ :

Ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչո՞ւ

Դժվար թե Հայաստանում այժմ կարելի է գտնել երկրի ու ժողովրդի բախտով, պետության ճակատագրով իսկապես մտահոգ որևէ մեկին, ում չեն մտատանջում վերջին 7-8 ամիսներին մեզանում կատարված ու կատարվող իրադարձությունները, ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների փնտրտուքը:

Խորհրդարանականներն այս անգամ ձեռնպահ չեն մնա

Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը շրջանառվող այն լուրերը, թե աշնանը խորհրդարանական նոր ընտրություններ են սպասվում: Հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքն է և հանրության շրջանում կարծես թե խուճապ է նկատվում` թերևս դատելով նախորդ փորձից:

Գնահատանք

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին և նրա ղեկավար, ճանաչված գործարար Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ հաճելի անակնկալ էր մատուցել «Բիզնես Պլանետ»-ը:

«Ավտարիտետ»-ը

Երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր եկել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ 2007 թ. սեպտեմբերի 26-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատանը երկու անձինք հարձակվել էին պատգամավորի վրա, դանակահարել էին, հետո էլ կրակել նրա ուղղությամբ:

Նորաստեղծ հանձնաժողովներում կնախագահեն ՕԵԿ-ականները

Երեկ ԱԺ արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նորաստեղծ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել պատգամավոր Հովհաննես Մարգարյանը : Իսկ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խաչիկ Հարությունյանը:

ժամանակավոր հանձնաժողով` իրատեսական քայլե՞ր...

Հայրենի օրենսդիրներն Ազգային Ժողովի հերթական քառօրյայում քննարկեցին, իսկ արտահերթ նիստում հաստատեցին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը: Ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված են լինելու յուրաքանչյուր խմբակցությունից` երկու, անկախ` մեկ պատգամավոր:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երեկ հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ:

Ձևավորել օրենքին ենթարկվելու ավանդույթ

Պաշտպանության նախարարի վարչական ապարատի վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Արմեն ՍԱՀԱԿՅԱՆԸ անկաշկանդ ու հետաքրքիր զրուցակից է, նա կարողանում է ստեղծել ջերմ ու անմիջական մթնոլորտ, անկեղծանում է, պատմում է տպավորիչ£ Զրույցի ընթացքում ամբողջանում է հայրենիքին ու պետականությանը նվիրված, օրինավոր քաղաքացու կերպարը£ Խստաբարո, կարգապահ, սկզբունքային զինվորականը միևնույն ժամանակ ավանդապաշտ է, զգայուն, կարեկից£ Նա թողնում է բազմակողմանի զարգացած մարդու տպավորություն£ ¬ Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի դերն այսօր էլ ավելի է կարևորվում, քանի որ պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանը հավաստել է բանակում առկա անօրինականության ու հանցավոր դրսևորումների դեմ անզիջում պայքար մղելու իր հաստատակամությունը£ Բայց նախքան հանձնաժողովի գործունեությանն ու ծրագրերին անդրադառնալը, կցանկանայի, որ մի փոքր պատմեք Ձեր մասին£ Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է ղեկավարում պաշտպանական կառույցի վերստուգումն ու վերահսկումը£ ¬ Ես ծնվել եմ Երևանում, ծագումով Ախալցխայի Փոքր Պամաջ գյուղից եմ£ Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են այդ գյուղի հետ, երբ ամառային արձակուրդս անցկացնում էի Գրիգոր պապիս տանը, չափչփում էի անտառներն ու ձորերը, ծառից ծառ թռչելով` սկյուռ էի բռնում, ինքնաշեն սանձով էշ էի քշում, հորաքրոջս հետ խնոցի էի հարում, յայլաներում արածեցնում էի կովերին, որս էի անում հորս հետ, իսկ երեկոյան քերծված ծնկներով, պլոկված քթով, ցեխոտ, թրքոտ վերադառնում էի տուն ու լսում Գրիգոր պապիս զրույցները£ Նա Հայրենական պատերազմի մասնակից էր, հետո որպես ժողովրդի թշնամի` աքսորվել էր£ Ասում էր` «Ձագս, էդ Լենին հեչ բան է, մեր հողեր հետ պիտի բերենք»£ Նա Ծղարթբիլայից երևացող մեր արևմտյան հողերն էր ցույց տալիս, նշում բոլոր շեների անունները£ Հետո իրար հետ հայրենասիրական երգեր էինք երգում` Ի զեն հայեր, ի սուր և° ի հրացան, Տաջկահայաստանից հնչում էր մի ձայն… Այդ տարիների ջերմությունը, տպավորությունները, ապրումները միշտ մնացին իմ հոգում, ավելին` ինձ կապեցին հայրենի հողին, բնությանը£ Ես այսօր մեծ բավականությամբ հող եմ մշակում, ծառ եմ տնկում, խնամում եմ£ Իմ մանկության կենտրոնական դեմքը հայրս էր£ Նա շատ օրինավոր, բծախնդիր ու խիստ մարդ էր£ Միակ մարդը, որից վախենում էի£ Նա ստիպում էր անթերի լինել բոլոր հարաբերություններում£ Ինձ երբեք երես չէր տալիս, չէր գուրգուրում, մարզում էր, աշխատեցնում£ Մեր տան շինարարության ժամանակ ես հավասար աշխատել եմ բանվորների հետ£ Իսկ երբ որևէ սխալ էի թույլ տալիս, գոտիով ծեծում էր ինձ£ Ես աշխույժ տղա էի, սիրում էի զանազան արկածներ, ծեծկռտուքներ կազմակերպել, փախչել դասերից£ Երբ դպրոցն ավարտում էի, հայրս եկավ տնօրենի մոտ և ասաց, որ բուհ ընդունվելու համար ինձ գովասանագրեր են պետք մի քանի առարկաներից£ Տնօրենը բացեց մատյանը. հինգեր ու բացականեր էին£ Այդ օրը ես դաժան ծեծ կերա£ Մի հատկանշական դրվագ էլ պատմեմ. Վայքում և հետագայում Քելբաջարում ծառայությունը 90¬ականների կեսերին բավական դժվար էր, ու ես խնդրեցի հորս միջնորդել, որ ինձ տեղափոխեն Երևան£ Հայրս հանգիստ պատասխանեց. «Տղա ջան, որ քեզ տեղափոխեն, մեկը պետք է նշանակվի՞ այդ պաշտոնին, դե ուրեմն ծառայի, ումի՞ց ես ավել»£ Ու թեման փակվեց£ Հիմա ես երախտապարտ եմ հորս, որ ինձ սովորեցրեց ուժեղ լինել, չվախենալ դժվարություններից ու դրանք միայնակ հաղթահարելու պարտավորությունից£ Ի վերջո, հայրս մանկավարժ էր և գիտեր, թե ինչպես պետք է դաստիարակել ապագա տղամարդուն£ Ես շատ գծեր եմ ժառանգել նաև մորիցս£ Նա բանասեր է, դասավանդում է մանկավարժական համալսարանում£ Զգացմունքային է, ներող, մեղմ£ Մեր ազգուտակը պաշտում է մորս, նրան բոլորն են սիրում£ Ես շատ կարեկից մարդ եմ, թույլերի պաշտպան, հավատում եմ մարդկանց, վստահում£ Ու այս հատկանիշներիս համար մորս եմ պարտական£ ¬ Ձեր կենսագրությունը թերթելիս տեսա, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի իրավագիտության բաժինը ավարտելուց հետո սովորել եք ՊՆ բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի իրավաբանական բաժնում և այն ավարտել եք գերազանցությամբ£ Ցանկանում էիք պաշպանության համակարգո՞ւմ ծառայել£ ¬ Իմ ուսանողական ընկերներից շատերը դիմեցին ռազմական ուսումնարան£ մենք հասկանում էինք, որ բանակին զինվորական իրավաբաններ են պետք և ցանկանում էինք օգտակար լինել նորակազմ զինված ուժերին£ Ռազմական կրթօջախում սովորելու տարիները իսկական դպրոց էին ինձ համար և ոչ միայն մասնագիտական գիտելիքներ տվեցին, այլ ձևավորեցին այն բարոյահո գեբանական¬կամային հատկանիշները, որոնք անհրաժեշտ են սպա դառնալու համար£ ¬ Այն, որ Դուք զինվորական ծառայությունն սկսել եք Վայքի զորամասում, եղել եք կրտսեր հրամանատար, օգնո՞ւմ է Ձեր այսօրվա ծառայությանը£ ¬ Մեծապես£ Ես զորքերը գիտեմ ներսից, շփվել եմ զինվոր հետ, գիտեմ նրա հոգեբանությունը, տիրապետում եմ զինվորի հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու առանձնահատկութ յուններին, ծանոթ եմ մեր ազգային հոգեկերտվածքով պայմանավորված նրբություններին£ Այսինքն` տեսական գիտելիքները զուգակցել եմ գործնական փորձառության հետ£ Օրինակ` ես հասկացել եմ և կարող եմ միանշանակ բանաձևել, որ կրտսեր հրամանատարի հաջողության գրավականը նրա սրտացավությունն է զինվորի հանդեպ և հետևողական հսկողությունը£ Մի դեպք պատմեմ. զորամասի հրամանատարը հրամայեց գնալ Ելփինի և Խաչիկի դիրքեր` մարտական հերթափոխի£ Հունվար ամիսն էր, մետրուկես ձյուն էր դրել£ «Ուրալով» 15 զինվորների հետ բարձրանում էինք դիրքեր£ Ճանապարհին վարորդը հայտարարեց, որ վառելիքը վերջացել է£ Կապի միջոց գտնելու և ահազանգելու համար հարկավոր էր առնվազն երկու ժամ քայլել մինչև գոտկատեղդ հասնող ձյուների միջով£ Ես կարող էի ուղարկել մի քանի զինվորի և մնացած զինվորների հետ մեքենայի մեջ սպասել նրանց, դա կլիներ միանգամայն օրինական, բայց խղճի օրենքը այլ բան էր հուշում£ Տեղում մնացածներից մեկին կարգելով ավագ` երկու զինվորների հետ ճանապարհ ընկա£ Ճանապարհին ցրտահարվեցի, հիվանդացա թոքաբորբով, մինչ օրս առողջական խնդիրներ ունեմ, սակայն հիմա էլ նույնը կանեի, որովհետև դա ճիշտ որոշում էր£ ¬ Կցանկանայի, որ պատմեիք նաև Ձեր այսօրվա ընտանիքի մասին£ ¬ Կինս զինվորական բժշկուհի է, կապիտան£ Երբեմն ինձ հարցնում են` դժվար չէ՞ ապրել զինվորական կնոջ հետ£ Ես պատասխանում եմ, որ, ընդհակառակը, չափազանց հեշտ է, որովհետև նա գիտի, որ պարտավոր է ճշտորեն կատարել հրամանը£ Ես կոչումով բարձր եմ, հրամայում եմ, և նա անշեղորեն կատարում է£ Երկու երեխա ունեմ£ Տղայիս` Գրիգորին (պապիս անունն եմ դրել) շատ եմ սիրում, բայց երես տալ չեմ կարողանում£ Երևի այդ հատկությունը հորիցս է անցել ինձ, մի տեսակ տղայիս մեջ տղամարդ եմ տեսնում, իսկ տղամարդուն ի՞նչ համբուրես, գուրգուրես£ Սովորեցնում եմ, որ չխուսափի ֆիզիկական աշխատանքից, մարզվի£ Իսկ դստերս` Նատալիին, ընդհակառակը, երես չտալ չեմ կարողանում, սիրում եմ, խաղում հետը, գժություններ ենք անում, հրճվում ենք£ Ես ու կինս ամեն ինչ անում ենք, որ երեխաներին ճիշտ դաստիարակենք£ Երբ հայրս ներս էր մտնում, ես ու քույրս ոտքի էինք կանգնում£ Նույնը իմ տղան ու աղջիկն են անում£ 7-ամյա որդիս օրն սկսում է Օրհներգը երգելով, ու եթե ես ոտքի չեմ կանգնում, դիտողություն է անում£ Քնելուց առաջ տերունական աղոթքն են ասում£ Ուզում եմ, որ երեխաներս առաքինի, ավանդապաշտ, հայրենասեր ու օրինավոր լինեն£ ¬ Պարոն Սահակյան, Ձեր հանձնաժողովի ստուգումների արդյունքում ի՞նչ թերացումներ ու անօրինականություններ են հայտնաբերվել զորքերում և ի՞նչ ձեռքբերումներ կան£ ¬ Բանակ է եկել զինվորական կրթությամբ սպաների նոր սերունդ, որը տիրապետում է իր մասնագիտությանը, յուրացրել է կանոնավոր բանակին հարիր փոխհարաբերությունների մշակույթը, պատրաստակամ է հարգել բանակային օրենսդրությունը£ Ենթակաների հետ փոխհարաբերությունները կառուցել փոխհարգանքի, փոխվստահության հողի վրա և, որ ամենակարևորն է, չոտնահարել զինվորին£ Բանակային հարաբերությունների և կարգապահության կատարելագործումը զորքերում, ըստ իս, վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումն է£ Զինվորը ուտում է միջազգային չափանիշներին համապատասխան սնունդ, որը հիմնականում հասնում է հասցեատիրոջը£ Մեր ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել` կապված պետական ունեցվածքի պահպանության հետ£ Օրինակ, արձանագրել ենք վառելիքի պակասորդ կամ հայտանաբերել ենք զգալի քանակությամբ փչացած կարտոֆիլ£ Բոլոր դեպքում գործերին ընթացք է տրվել, մեղավորները ենթարկվել են պատասխանատվության, պետության պատճառած վնասը վերականգնվել միջամտությամբ£ ¬ Դուք անձամբ մասնակցում եք պաշտպանության նախարարի ընդունելությունների, Ձեր ղեկավարած կառույցը զբաղվում է քաղաքացիներից և զինծառայողներից ստացված դիմում-բողոք ներով£ Ինչի՞ց են ավելի հաճախ դժգոհում մեր հայրենակիցները£ ¬ Մեծ թիվ են կազմում Արցախյան պատերազմի մասնակիցներից և զոհվածների հարազատներից ստացված դիմումները£ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ ուշադրություն է դարձնում հասարակության այդ շերտի խնդիրներին, համարելով, որ դրանք սոցիալականից զատ ունեն բարոյական հնչերանգ£ Լուծվում են նրանց բնակարանային, առողջական, կրթական և մյուս սոցիալական խնդիրները£ Համաձայն կառավարության որոշման և նախագահի հրամանագրի` տրամադրվում է դրամական օգնություն և իրավաբանական աջակցություն£ Զինվորների ծնողների դիմում-բողոքները մեծ մասամբ վերաբերում են անօրինական զորակոչին և զինվորների առողջական խնդիրներին£ Յուրաքանչյուր դիմում համակողմանի քննարկվում է և ուսումնասիրվում£ Անհրաժեշտության դեպքում ռազմաբժշկական հանձնաժողովը իրականացնում է լրացուցիչ բուժզննում£ Հանդիպում են դիմումներ` կապված զինվորի ծառայության վայրը փոխելու հետ, դրանք պայմանավորված են ծնողների սոցիալական, առողջական խնդիրներով կամ տվյալ զորամասում զինվորների միջանձնային փոխհարաբերություններով:

«Անտեղյակ վանականի» հոգեբանությամբ

Օրերս, երևի թե երևանաբնակների բազմաթիվ բողոքների և, միանշանակ, Նախագահի գործնական պահանջների արդյունքում` նաև քաղաքաշինության ոլորտում օրենքի շրջանակներում աշխատելու միտում է նկատվում£ Մասնավորապես` մայրաքաղաքի արտաքին տեսքը անողոքաբար ձևախեղող, տարաճաշակության խառնուրդ դարձնող և ոմանց գրպանների համար եկամտաբեր ձեղնահարկերի թեման վաղուց և շատերին է մտահոգել£ Քաղաքապետարանն էլ վերջապես սկսեց մտահոգվել£ ՃՔ վարչության պետ և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը նույնիսկ բարձրաձայնում է, որ 4-5 հարկանի շենքերի վրա թույլատրելի է միայն ձեղնահարկ ավելացնել և ո°չ թե մեկ ամբողջ հարկ£ Չթույլատրված հարկաճի պարագայում` անհրաժեշտ է շենքը կրող կառույցների հիմնավոր ամրացումը, ինչն էլ երբեմն անհնարին է£ Մայրաքաղաքի դեմքի նկատմամբ հոգատարությունից արդեն անմասն չի մնում նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը£ Վերջինիս հավաստմամբ` ¬ Մի բան հստակ դրված է երկրի բարձրագույն իշխանության, Երևանի քաղաքապետի կողմից. օրենքի առջև բոլորը հավասար են£ Ոչ ոք այլևս չի կարող ազդել քաղաքապետարանի և քաղաքային իշխանությունների վրա£ Կոշտ վարչարարությունը հավասարապես վերաբերելու է ամենքին£ Նրանք` ովքեր չեն ենթարկվի օրենսդրության պահանջներին, կենթարկվեն օրենքով նախատեսված բոլոր պատժամիջոցների` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն£ Ամենակարևոր, անհանգստացնող խնդիրներից է բազմաբնակարան շենքերի մանսարդային հարկերի կառուցման աշխատանքները£ Քաղաքապետի կողմից տրվել է հանձնարարական` վերանայելու այն միջոցառումները կարգավորող որոշումները, որոնք վերաբերում են վերոգրյալ հարցին£ Դեպքեր կան, որ դառնում են անվերահսկելի, անուղղելի£ Ստացվել է մի իրավիճակ, որ ոչ ոք չի ուզում տեղեկանալ և տիրապետել իրեն վերապահված լիազորությանը£ Բոլորը բողոքում են, բոլորը պահանջում են£ Բոլոր կառույցները, ձեռքերը լվացած, իրենց տրված իրավասությունները չկիրառելով, մեկ տեղ են հղում իրենց պահանջը. քաղաքապետարան£ Այսուհետ, մանսարդային հարկերի կառուցումը միայն կարող է կայանալ տվյալ շենքի սեյսմակայունության, ամբողջ փորձաքննության լիարժեք արժանահավատ եզրակացության և սեփականատերերի համատեղ որոշման դեպքում£ Թույլ տվեք հարցնել` իսկ մինչ այս ո՞ւր էր նայում քաղաքապետարանը. ոչ պաշտոնավարողներն են փոխվել, ոչ էլ, մանավանդ` անվտանգության պահանջները£ Իսկ ապօրինությունները կարո՞ղ են վերացվել` դրանք թողտվողների կողմից… Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման տարածքում նոր քար տեղաշարժելիս` իսկույն կհայտնվեն քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցները` իրենց պաշտոնական «ինքնահատուկ» անաչառությունը ցուցաբերելու£ Ուստի անհնար է, որ այն էլ բնակելի շենքի տանիքում նոր վերնահարկ կառուցվի` առանց հիշյալ օղակների (գոնե ներքին կարգով) համաձայնութ յան£ Ինչո՞ւ արատավոր գործընթացը չվիժեցնել դեռ սաղմնավորման ժամանակ£ Ո՞ւմ ինչին է դա վնասում£ Մինչ օրս եղած կոպիտ օրինախախտումների համար ովքե՞ր են պատասխանատվությունը կրելու (կամ` կրել)£ Դիցուք` հերթական ապօրինությունը, որը կապված է նաև կոռուպցիոն ռիսկի հետ£ Երևանի քաղաքապետարանը 11.05.07 թ. թիվ 18-8915-53 շինթույլտվությունն է տվել «Նանե-շոու բալետ» ՍՊԸ¬ին, իբր ձեղնահարկի վերակառուցման համար£ Այդ շենքը` Մոսկովյան 33«ա», նախագծել է մեր ճարտարապետության հենասյուներից մեկը` Ալեքսանդր Թամանյանը, որի բոլոր կառույցները համարվում են ընդհանուր բաժնային սեփականություն£ Նշյալ ՍՊԸ¬ն ձեղնահարկի վերակառուցման անվան տակ ցանկանում էր ավելացնել ևս մեկ հարկ` 2000 քմ մակերեսով£ Ապամոնտաժելով տանիքը, ձյուն ու անձրևներից անպաշտպան էին դարձրել բնակարանները£ 1. ճարտարապետական, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտում է 2. խաբեություն 3. հիմնովին խաթարում էր շենքի ճարտարապետական տեսքը£ Շենքի բնակիչների լիազորությամբ` քաղաքագետ, նախկին պատգամավոր Հմայակ Հովաննիսյանը դիմել է քաղաքապետարան, որպեսզի այդ ակնհայտ սխալը, ավելի շուտ ապօրինությունը վերացվի£ Քաղաքապետարանը, սակայն, որևէ փոփոխություն չի կատարել£ Քաղաքացին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր Գոռ Հակոբյան)£ Որպես պատասխանող է ճանաչվել Երևանի քաղաքապետը, իսկ հարակից պատասխանող` նշված ՍՊԸ տնօրենը£ Ենթադրվում էր` հարցը ոչ միայն ճիշտ լուծում պետք է ստանար, այլև` արագացված դատաքննություն£ Սակայն դատավորը, տեսնելով, որ պատասխանող է ներկայացված Ե. Զախարյանը, ապօրինաբար երկու անգամ վերադարձրել է դիմումը£ Վերադարձրել է ոչ թե իրավական կողմը պաշտպանելով, այլ պարզապես սարսափել է Երևանի քաղաքապետից£ Այսինքն, դատական իշխանության անկախությունը կախված էր գործադիրի քմահաճույքից£ 3¬րդ անգամ արդեն դատավորը ստիպված էր ընդունել դիմումը` քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելով£ Հինգ ամիս շարունակ մի քանի անգամ դատարաններ, վերադաս ատյաններից` երկրի Նախագահին, Վարչապետին, Քաղաքաշինության նախարարությանը, հասարակական կազմակերպութ յուններին դիմելուց, չորս անգամ մամուլում հրապարակելուց, հեռուստատեսային երկու ելույթներից հետո միայն արդարությունը ճանապարհ հարթեց£ Քաղաքապետը ստիպված էր ուղղել իր սխալը£ Իսկ եթե քաղաքագետն այդքան հետևողական չլիներ… Ամենակարևորը առ այսօր պատասխան չկա, թե ովքեր են այդ անօրեն թույլտվության կնքահայրերը£ Քաղաքապետարանը անընդհատ «սպառնում» է` իրենց մոտ մեկ պատուհանի սկզբունքն է գործում, բայց ըստ էության` մեկ դարպասն էլ չի բավարարում, որպեսզի պատասխաններ ստացվեն£ Այնպես որ… :

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Վերջին երեք ամիսներին չթուլացող լարվածության գլխավոր պատճառը, թերևս այն է, որ քաղաքական երկփեղկված դաշտում կողմերից յուրաքանչյուրը շարունակում է պնդել իր տեսակետը` չմտածելով անգամ այն «ոսկե միջին»¬ի մասին, որը կարող էր գոնե մասնակիորեն զերծ պահել պայթունավտանգ հակամարտությունից£ Իսկ թե պատերազմող երկրի համար որքան անուղղելի կարող են լինել ներքին հակասությունները` դժվար չէ պատկերացնել£ Այսուհանդերձ, քաղաքական շիկացումները մեղմանալու նշաններ դեռևս չեն ցուցաբերում, իսկ քաղաքական շահերից զերծ հայ մարդուն շարունակում է մտահոգել երկիրը ցնցումներից ապահովագրելու խնդիրը£ Թերևս հենց այս մտայնությամբ էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, հիմնավորելով հասարակական խորհրդի անհրաժեշտությունը, անդրադառնում է նաև 1990¬ականերին տեղի ունեցած որոշ մանրամասների, որոնք նա առանցքային է համարում` նախկին իշխանութ յունների քաղաքական կենսագրության համար£ - Ընդհանրապես զարմացնում է ինձ նոր իշխանությունների ոչ օպերատիվ քայլերը, որոնք շատ անհրաժեշտ են ներկա քաղաքական իրավիճակը հանգուցալուծելու համար£ Սակայն մի խնդիր կա, որը ինձ շատ է մտահոգում£ Այսօրվա իշխանական համակարգում կա իշխող կուսակցություն` Հանրապետականը, բայց մենք տեսնում ենք, որ անգամ այդ կուսակցության ներսում դեռ կարգավորված չեն հարաբերությունները£ Խոսքս այն մասին է` որերորդ շաբաթն է երևի, որ քննարկվում է Տիգրան Թորոսյանի հնարավոր հրաժարականի հարցը£ Եվ ո՞վ է փոխարինելու նրան£ …Ես դեմ էի նաև, որ Դաշնակցությունը միանգամից 3 նախարարի փոխեց` կառավարության ձևավորումից ընդամենը մեկ ամիս հետո£ Վերջիվերջո, մենք պետք է հասկանանք, որ պետություն ենք, և պետությունը ունի ինստիտուտներ, որոնք ուղղակի զբոսանքի վայր չեն£ Սա շատ լուրջ իրավիճակ է£ Պատահական չէ` ես ասում եմ, որ նաև քաղաքական խորհուրդ է անհրաժեշտ£ Քաղաքական խորհուրդը կձևավորեր քաղաքական խնդիրներ, հասարակականը` հասարակական£ ...Իսկ Դաշինքի իմ նախկին գործընկերները կարծես թե իսկապես միամտորեն համոզվել են, թե Լևոն Տեր¬Պետրոսյանը իրականում գործիք է£ Շատ հնարավոր է, որ գործիք է, բայց` ոչ իրենց ձեռքերում£ Ես դա միանշանակ եմ ասում£ Ախր, նա ընդամենը «ձի» է այդ խաղատախտակի վրա, իսկ այդ պարոնները, որոնց թվում է, թե իրենք են կառավարում այդ պրոցեսը, նույնիսկ զինվոր չեն, այդ խաղատախտակի վրա չկան էլ£ Բացի այդ, երբ որ ասում են արմատական ընդդիմություն, ես, ճիշտն ասած, արդեն ոչ թե միայն զարմանում եմ, այլ մի փոքր ավելի ուրիշ զգացում եմ ապրում. տասը տարի ընդդիմությունը մենք ենք եղել և մենք ենք վարել այդ քաղաքական պայքարը£ Ես միայն Դեմկուսը նկատի չունեմ£ Այս տղաները, բոլորն ինչ¬որ մի տեղ քնած, ինչ¬որ անցքում նստած իրենց համար սուս ու փուս, մնացել են, հիմա հանկարծ դարձան արմատական ընդդիմություն£ Ընդդիմությունը չի կարելի դասակարգել£ Այն հստակ ասում է` ի՞նչ է ուզում£ Բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի. սա արհեստական մի իրավիճակ է£ Ես ձեզ վստահեցնում եմ` կա ահռելի մի ստվար բանակ` ժողովուրդը, որը ոչ նրանց է ուզում, ոչ էլ` սրանց£ Նրանք, ի տարբերություն մյուս միամիտների, հասկանում են, որ Լևոնը իրենց ձեռքի գործիք չի կարող լինել£ Եթե դա «հուրի-փերի» լիներ` էլի կարելի էր հասկանալ£ 1990¬ականներին խորհրդարանում Արշակ Սադոյանը նրան հարց տվեց, թե ժողովրդի ծանրագույն սոցիալական վիճակը ինչպե՞ս պետք է լուծվի£ Ամբիոնից այսպիսի պատասխան հնչեց. «Դե, դեռ ո°չ հարց տվողն է մահացել, ո°չ էլ` հարցին պատասխանողը»£ Էս էր այդ մարդը. անտարբեր ժողովրդի բոլոր հոգսերի և ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ£ Հիմա ինչպե՞ս հավատանք, թե նա իսկապես վեհ գաղափարներով է վերադարձել և ուզում է երկրի համար եսիմ ի՞նչ անի£ Ես երբեք չեմ սիրում ենթադրություններով խոսել£ Ես պարզ իմացություն ունեմ, թե Լևոն Տեր¬Պետրոսյանը 1990¬ականներին ինչ խնդիրներ էր կարգավորել, որովհետև ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էի և տիրապետում էի ամբողջ ինֆորմացիային£ Այսօր առաջին անգամ եմ ասում. պատահական չէ, որ առաջին հերթին նրանք մեր մոտից տարել էին «կարմիր» կոչված թղթապանակը, որտեղ միայն գաղտնի փաստաթղթեր էին£ թԽճկ¬ից հետո առաջին գործողությունը, որ արել է այդ իշխանությունը` Կենտկոմից տարել է գաղտնի թղթապանակները£ Հետևությունները թողնում եմ ձեզ£ Եվ դրանից հետո ի՞նչ խնդիրներ է ինքը կարգավորել և ո՞նց է կարգավորել` դրան էլ եմ քաջատեղյակ£ Գիտեմ, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ Շահումյանը հանձնվեց£ 1991¬ին` մեկ տարի միայն ու միայն իմ շնորհիվ է եղել, որ ուլտիմատումով Շահումյանը զերծ է մնացել հայաթափումից£ 1992 թ. նույն ժամանակահատվածում ինքը նույն սցենարով հանձնեց Շահումյանը£ Հետո` 1995¬ին, փորձեց ինձ մեղադրել, թե ես եմ տվել "ՍՏսՖՓՏ" օպերացիայի համաձայնությունը£ Բայց երբ ես իրենց փաստերով պատասխանեցի` ձայները կտրեցին… Ինքներդ հետևեք, թե իսկապես ի՞նչ է կատարվում և իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ անձը£ Եվ ո՞ւմ է ձեռնտու` եթե ինքը այդպիսի քայլեր իրականացնի£ Այո°, կան դրսի ուժեր, որոնց, օրինակ, շատ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ընդհանրապես չսևեռվի դեպի Հարավ, այլ միշտ ուշադրությունը պահի Հյուսիս¬արևելքի կողմը£ Որովհետև, եթե Թուրքիան շուռ գա ու արաբների հետ ընկերանա, դա իրենց համար մահացու հարված կլինի£ Կան ուժեր, որոնք չեն ուզում` հայերը երբևիցե դառնան ինքնուրույն գործոն և մրցակցություն ունենան նրանց հետ և նրանց հոլոքոստին հանկարծ մրցակից լինի` ցեղասպանության գաղափարը£ Կա նաև ԱՄՆ¬ի համապատասխան դիրքորոշումը, անգլոսաքսերի հետ նրանց հարաբերությունների լրջությունը£ Ես կուզենայի, որ մենք հասկանանք` Հայաստանի Հանրապետությունը կկայանա որպես պետություն միայն այն դեպքում, եթե կարողանանք հայության ամբողջական ուժն օգտագործել` պետությունը զարգացնելու համար£ Ես հիմա փորձում եմ նաև այդ ուղղությամբ աշխատել Համազգային Հայկական Կոնգրեսում£ :

Ազատության մեդալ` Միխայիլ Գորբաչովին

Պարզվում է` ԽՍՀՄ վերջին առաջնորդի խիզախումը շատ ավելի բարձրարժեք է, քան ընկալվել է «խորհրդաբնակների» կողմից: Իսկ Միացյալ Նահանգներում առ այսօր գնահատվում է Գորբաչովը:

Ընդդեմ ռուսական «մաֆիայի»

Իսպանիայի ոստիկանության կողմից երկրի մի քանի քաղաքներում կատարված ձերբակալությունների արդյունքում կալանվել է 20 մարդ: Նախնական վարկածներով նրանք ռուսական, մասնավորապես «Տամբովյան հանցագործ խմբի» անդամներն են:

Պարտքը` 350 տարվա վաղեմության

Անցյալ չորեքշաբթի բրիտանական թագի ժառանգորդ, արքայազն Չարլզը վճարեց ընտանեկան պարտքը, որը գոյացել էր դեռևս 350 տարի առաջ£ Պարտքը կազմել է 450 ֆունտ և 15 պենս` շուրջ 942 ԱՄՆ դոլար, որը Կառլ 2¬րդը չէր վճարել Clothiers Company¬ին անգլիական հեղափոխության ժամանակ Հանրապետականների դեմ ճակատամարտող զինվորներին համազգեստ կարելու համար£ ¬ Clothiers Company ընկերությունը, երևում է, երկար հիշողություն ունի,¬ նկատել է արքայազնը£¬ Երկար ասելով` նկատի ունեմ շուրջ 400 տարին£ Սակայն, որպես բարի կամքի արտահայտութ յուն, ես պատրաստ եմ վճարել այն£ Բայց, զսպում եմ ոգևորությունս` վճարելու նաև տարիների ընթացքում դրան հավելված տոկոսները. չէ՞ որ ես երեկ չեմ ծնվել,¬ ասել է նա` կանխելով լրագրողների հարցասիրությունը£ :

Աստղափայլ սիրո կեսդարյա մեղեդին

«XXI¬ի հեռանկարներ» IX երաժշտական միջազգային փառատոնի (նախագահ` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) կրեշչենդոն (վերընթաց հնչողությունը), ինչպես և ենթադրվում էր, դարձան «Շչեդրինի օրերը Հայաստանում»£ Պարզ ու անմիջական բարեկամական զրույցով առանձնահատուկ առաջին իսկ հանդիպումից` համաշխարհային նվագացանկում մնայուն հաստաատված կոմպոզիտոր-դաշնակահար Ռոդիոն Շչեդրինի և նրա կյանքի կեսդարյա ուղեկից, բալետի գերաստղ Մայա Պլիսեցկայայի հետ£ Շոյված ծափողջույնների ինքնաբուխ ջերմությունից, վաստակած հեղինակավոր բազում պարգևներին ի լրումն ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մատուցած Ոսկե մեդալից ու երաժշտաիրազեկությամբ պաշտոնական գնահատության արժեքը բարձրացնող խոսքից` մեծահամբավ երաժիշտը հուզառատ անկեղծությամբ մտաբերում է անհամար անձնական առնչությունները Հայաստանի ու հայերի հետ£ Կարոտից տամկացած աչքերով ու կերկերուն ձայնով վերհիշում է Դիլիջանի ստեղծագործական տանը 1964¬ին Դմիտրի Շոստակովիչի հետ անցկացրած անմոռանալի օրերը, ֆուտբոլային մրցումների ազարտը… Միքայել Թարիվերդիևին£ Կինոբեմադրիչ Հենրիկ Հովհաննիսյանին£ Էդուարդ Միրզոյանի փոքրիկ տղայի հրաժեշտի ծաղիկները, որոնցով ողողված ավտոմեքենան իրենց տեղափոխում էր Դիլիջանից£ Առնո Բաբաջանյանի կենսուրախ էքսկուրսիաները Հայաստանի գեղատեսիլ վայրերով` մեքենայի առաջամասում ամրացված իր մեծադիր նկարով, որ ապահովագրում էր ավտոտեսուչների զանցասան ձումներից£ Մայայի դիմանկարը եռակի վրձնած Կալենցին, նրա մասին առաջին ֆիլմը նկարած Վ. Կոտոյանին£ Առաջին սիմֆոնիան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում լավագույնը ճանաչած Ուսուցչին` Արամ Խաչատրյանին, ով իր ամառանոցային հարևանն էր նաև Սնեգիրյովում… Շուրջը լսվող անհասկանալի, բայց հարազատացող հայերեն խոսքի` ջերմ մթնոլորտ ստեղծող անզուգական երաժշտությունը, որն իրենում ներառնում էր հայազգի մտերիմների սրտերի բարեկամական բաբախյունը£ Հին օրերի կարոտախտով առավել ցանկալի էր դարձել այս այցելության հրավերը£ Աշխարհով մեկ շրջագայող հանրաճանաչ ամուսիններին, ովքեր վերջերս զուգակցում են բնակությունը Մոսկվայում և Մյունխենում, ստեղծագործելու երիտասարդական եռանդ է հաղորդում իրենց արվեստի նկատմամբ ակնածալից հետաքրքրությունը ողջ աշխարհում£ Բոլորովին վերջերս Ճապոնիայում էին, ուր ֆիլմ էր նկարահանվում Պլիսեցկայայի մասին£ Պեկինի շքեղ համերգասրահում Շչեդրինի երաժշտական մեծարումը աննախադեպ հաջողություն էր ունեցել£ Արվեստագետ ամուսիններին խանդավառել էր չինական կառավարության առանձնակի ուշադրությունը լուրջ արվեստի հանդեպ£ Պարզվում է, մշակույթը միայն մայրաքաղաքային զարգացման չի դատապարտված. 17 նույնատիպ համերգասրահներ են գործում երկրի տարբեր քաղաքներում£ Ի դեպ, լեգենդար արտիստուհու առաջին բեմելը, երբ դեռ առաջին դասարանցի էր, եղել է Չան Կայ Շիի կերպավորմամբ «Զինաթափման համաշխարհային կոնֆերանսի» համերգային ծրագերում£ Երկուստեք բազմաբովանդակ կյանքի իմաստությամբ հարստանում է զրույցը, ընդգրկում մշակութային դաշտի ողջ տիրույթը իր այլազանությամբ, ժամանակի կտրուկ փոփոխությունների անդրադարձումներով£ Մոսկովյան Մեծ թատրոնի տարեգրության մեջ բացառիկ հետագիծ են թողել տաղանդաշատ արվեստագետները£ Շչեդրինը միակն է առայժմ, ում 7 օպերային և բալետային ստեղծագործությունները բեմադրվել են այնտեղ, իսկ Պլիսեցկայայի անզուգական բալետային հերոսուհիները միասնաբար ոսկեզարդ փառապսակ են հյուսել` զատելով նրան գործող աստղաբույլում լեգենդար Աննա Պավլովայի շլափայլով£ Իրենց զրնգուն փառքից մեծահանճարության բարդույթով չհիվանդացած ամուսինները չափազանց համեստ են սեփական արվեստի բնորոշումներում£ Ճշմարիտ արվեստագետներին միայն հատուկ մարդկային հատկանիշ£ Նրանց անկեղծորեն ուրախացնում է մշակութային ցանկացած տաղանդավոր դրսևորում£ Անկախ գեղագիտական դավանանքից£ Արժեքավորման հիմնաքարը «ինչպեսն» է` ձևավորված համաժողովրդական, համամարդկային գանձերով ներթափանց ված «ինչով»… Երաժշտության պաշտամունքն է նրանց կենսակունքը` պայմանավորված բնատուր վճիտ ընկալմամբ ու իմաստավորմամբ այլոց համար աննշմար հնչերանգի£ Հենց հազվադեպ երաժշտականությամբ օժտվածությամբ է կանգնուն կես դար առաջ կառուցված Սիրո դղյակը£ Երաժշտության հազվագյուտ ընկալման կախարդանքով մնայուն Սիրո, որի դեմ անզոր է ժամանակը£ Առաջին հեռակա տպավորությունից` Շչեդրինի խորունկ երաժշտականացմամբ իր ողջ քաղաքացիական պաթոսով Մայակովսկու դյուրընկալ պոետիկ քայլերգից:

Դոնի Կիխոտը, քնած դշխուհին, մեռնող կարապը և մյուսները

Միևնույն օրը մայրաքաղաքի երկու բեմերում իշխում էր ռուսական բարձր մշակույթի կենդանի կախարդանքը£ Կամերային երաժշտության տանը Թավջութակահարների համույթը Դավիդ Գերինգասի դիրիժորական ուղղորդմամբ հնչեցնում էր Ռոդիոն Շչեդրինի «Համլետ» բալլադը£ «Հովեր» երգչախումբը` երգչուհիներ Իրինա Զաքյանի, Ամալյա Թորոսյանի և ֆլեյտահար Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ մատուցում «Կնքված հրեշտակ» ռուսական խառը պատարագը£ Երաժշտական Կոմեդիայի թատրոնում համերգային ծրագրով հանդես էին գալիս մոսկովյան "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ" ճանաչված թատրոնի մի խումբ արտիստներ£ Ռուսաստանի անկախության օրը Հայաստանի մայրաքաղաքում տոնականորեն նշանավորող ուժգին ակորդներ£ Հատկապես մեծ էր արվեստասեր հասարակայնության հետաքրքրությունը ռուսական բալետային դպրոցի ներկայացուցիչների կատարողական վարպետությանը անմիջականորեն հաղորդակց վելու նկատմամբ£ ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի պարուսույց Անդրեյ Պետրովի հիմնադրած թատրոնը (1990թ.), որի ավագ բալետմայստերն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Մաքսիմովան, կարճ ժամանակում պետականի կարգավիճակ է ստացել£ Ամեն տարի 1-2 նոր ներկայացում անելով` "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ"¬ն իր խաղացանկում այսօր երկու տասնյակ տարաոճ բեմադրություններ է ընդգրկել£ Վեց հազար տեղանոց դահլիճն իր պայմաններն է թելադրում£ Եվ ստեղծագործական խումբը, առանց խեղելու դասական արժեքները, անում է ժամանակակից հանդիսատեսին գեղագիտորեն հարազատ բազմաոճ մասշտաբային ներկայացումներ£ «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Ժիզել», «Թայլանդ», «Ֆիգարո»… Բազմաթիվ արտերկրյա հյուրախաղերը միջազգային բեմում բարձր համարում են ապահովել դասական ավանդույթների ստեղծագործական զարգացման նոր ուղիներ ու մտածողություն ձևավորող բալետային խմբի համար£ Նատալյա Բալախնիչևան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, Միխայիլ Մարտինյուկն ու Ալիյա Խասենովան վաղուց համալրել են հանրաճանաչ պարողների միջազգային շարքը£ Իր ոլորտն է ներգրավում անմիջապես ելույթի նրբաճաշակ ծրագիրը` կազմված հանրածանոթ բալետներից դրվագներով£ Չայկովսկու «Քնած դշխուհին» ու «Կարապի լիճը», Մինկուսի «Դոն Կիխոտը», Պունիի «Էսմերալդան» ու «Կարնավալ Վենետիկում»… հանդիսասրահի հախուռն ջերմությամբ առավելագույնս վերակենդանացնում են իրենցում թաքուստված հուզախռիվ բովանդակութ յունը£ Որոշ մենապարեր առանձնակի տպավորվում են կատարողական տեխնիկայով, արտիստականությամբ ու նրբազգաց կերպարայնությամբ£ Ակամա մտաբերում եմ ռուսական բեմի ամենաանզ գուգական «կարապի» ու Կարմենի` Մայա Պլիսեցկայայի խոսքերը. «Ժամանակակից բալետ ասելով` շատերը պատկերացնում են բեմական բարդագույն շարժումների սրընթաց հերթագայություն£ Բալետային արվեստին կրկեսային մոտեցում է դա£ Առաջնահերթը պարային զուսպ ու ողորկ արտահայտչալեզվով բեմի վրա հյութեղ կերպար ստեղծելն է երաժշտական դրամատուրգիայի համատեքստում£ Ես նաև նկարում եմ իմ հերոսուհիներին»£ "ԽՐպՎսպՉրՍՌռ ոՈսպՑ"¬ի պարախումբը, ընդհանուր առմամբ, զգալիորեն հեռու էր մնում լեգենդար պարուհու գնահատման չափանիշները լիովին բավարարելուց£ Կարծում եմ, ոմանց ազատ ճախրանքը կապանքվում էր նեղլիկ բեմատարածքում£ Հանդես գային մոսկովյան արտիստները մեր օպերային թատրոնում որևէ ամբողջական ներկայացմամբ, կարելի կլիներ հստակ գաղափար ունենալ նրանց գեղարվեստական մտածողության և կատարողական հմտությունների մասին£ Եվ, այդուհետ, արժանիորեն գնահատել£ Ներկա պարագայում այս թատերախմբի առաջին բեմելը Երևանում առավելապես գնահատելի է որպես «Ռուսական մշակույթի սեզոններ» միջպետական կարևորագույն նախագծի կենսունակության կոնկրետ փաստ£ Ինչի մասին վկայում է նաև Անդրեյ Պետրովի անկեղծ խոստովանությունը. «Որպես մշակույթի մարդ ես, իհարկե, ավելի ծանրակշիռ նշանակություն եմ տալիս մեր փոխշփումներին, քան քաղաքագետները£ Առանց հոգևոր կենդանի հաղորդակցության այլազգի արվեստագետների ու հանրության հետ չի կարող հարստանալ ամենատաղանդավոր արտիստն անգամ£ Բալետն ավելի լայն հնարավորություններ ունի, ինչպես և երաժշտությունը, Գեղեցիկի տիրույթում տարալեզու մարդկանց միավորելու»£ :

Նախ` ինքներս ճանաչենք մեզ

«Էդգար Շահին եւ Տիգրան Փոլատ բացառիկ արժէք ունին մեզ համար, որովհետեւ փորագրչութեան նրբարուեստ ճիւղը անոնք մշակած են ու հասցուցած գեղագիտական գնահատուած բարձրութեան»£ Ռաֆայել ՇԻՇՄԱՆՅԱՆ 25 հազարից ավելի գեղարվեստի նմուշներ են ապաստան գտել Ազգային պատկերասրահի պահոցներում£ Անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը ստեղծված այլաժանր, տարարվեստ ստեղծագործություններ£ Անկախ շենքի թվացյալ տարողունակությունից, մշտական ցուցադրությամբ հնարավոր է ներկայացնել գանձարանի պարունակության 10 տոկոսը միայն£ Մնացած մասը, իհարկե, չի մատնվում մոռացության£ Երկարատև ուսումնասիրություններով բացահայտվում է դրա մշակութային արժեքը, խմբավորվում ու ամբողջացվում աշխատակիցների մանրազնին քննությամբ£ Եվ ժամանակ առ ժամանակ հիմք ծառայում նոր ցուցահանդեսների համար, որոնց բազմազան առատությունից դժգոհելու տեղիք չունի արվեստասեր հասարակությունը£ Ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլադի (1874-1950) հիշատակին նվիրված նորաբաց ցուցահանդեսն իր նշանակությամբ առանձնահատուկ է£ Պատկերազարդման ուրույն վարպետությամբ XIX դարի փարիզյան աստղաբույլում հաստատված հայազգի այս համեստ լուսատուն առաջին անգամ է իր ստեղծագործություններով ներկայանում Հայաստանի մշակութասեր լայն շրջաններին£ Ինքնաճանաչման այս բացառիկ հնարավորության հեղինակը պատկերասրահի փորագրության ենթաբաժնի վարիչ Նունե Թադևոսյանն է£ Խորամուխ լինելով 1957¬ին նվիրատվությունների շնորհիվ կազմավորված Փոլադի ֆոնդում` նա հնարավորինս թոթափել է անհայտության փոշեծածկույթը Ալեքսանդրիայում ծնված և 20-ամյա հասակում Փարիզում հաստատված ու Ժուլյենի գեղարվեստի ակադեմիայում մասնագիտական հմտություններ ստանալուց հետո Ֆրանսիայի մշակութային կյանքում բազմաժանր գրաֆիկական գործերով մնայուն տեղ գրաված արվեստագետի թողած ժառանգության վրայից£ «Լա Սիմեզ» ֆրանսիական գրաֆիկական ընկերության ամենամյա ցուցահանդեսներում ներկայացրած դիմանկարներով, բնանկարներով, կանանց մերկ ֆիգուրներով Էդգար Շահինի աշակերտը շուտով ճանաչում է գտել իր նուրբ դիտողունակությամբ, խաղաղ ու երազկոտ գծագրության արտահայտչականությամբ£ Մասնակցելով զարգացման լայն թափ առած տպագրական գրաֆիկայի մրցույթներին` հավատ է ներշնչում իր նրբախույզ տաղանդի նկատմամբ£ Եվ արժանանում բացառիկ պատվի` նկարազարդել Լաֆոնտենի առականին£ Շեղվելով հրապարակի վրա եղած հայտնի ոճամտածողությունից` Փոլադը, առակների կենսափիլիսոփայության խորը ըմբռնումով, ստեղծում է 70 նրբաճաշակ ու ներհուն պատկերներ£ Հրաժարվելով կենդանակերպ արտահայտ չամիջոցներից` մարդկային ֆիգուրների` սևով ու սպիտակով կենդանի գունագեղությամբ օժտված կոմպոզիցիաներում ցայտուն ու մանրակրկիտ մատուցելով առարկաների ենթատեքստերը£ Շրջում ես «Լաֆոնտենի առակները» և «Խաչի ճանապարհը» (սյուիտ) շարքերից կազմված մեկընդմեջ հաջորդականությամբ ցուցահանդեսում, թերթում Փոլադի մասին ամբողջական պատկերացում տվող նոր հրատարակված ալբոմը£ Ներթափանցում փոքրածավալ նկարազարդումների ու Հիսուսի երկրային կյանքի վերջին դրվագները պատկերող 14 մեծադիր օֆորտների իմաստային խորքերը£ Գրեթե բոլոր աշխատանքներն ակնածանք են ներշնչում Փոլադի գրահմուտ յուրահմա արվեստի նկատմամբ£ «Քահանան և հանգուցյալը», «Արջն ու պարտեզի սիրահարը», «Ծեր կատուն ու ջահել մուկը», «Ոսկի հավկիթ ածող հավը»… Բոլորը£ Հայացքդ ինքնաբուխ գամվում է Մեծ եղեռնի թեմային անուղղակիորեն առնչվող խաչելության ճանապարհին Հիսուսի զգացողությունների նրբարվեստ արտահայտությունների վրա£ Եվ աննկատ ներգրավվում ես Փոլադի գեղարվեստի աշխարհում, հարստանում նրա պարզ ու խորունկ տաղանդի ներգործությամբ£ Սրտապնդվում ես, որ ուսուցչի հետ միասին պահպանելով եզակի ժանրը` Փոլադն իրականում անհետ չի կորչել պատմության վարագույրի հետևում` շարունակություն գտնելով Կոջոյանի, Սարյանի, Արուտչյանի բարձրարվեստ նկարազարդումներում£ :

Լույսի աղբյուրը

Պարույր Սևակը իր ժամանակի ամենախիզախ ու ամենահամարձակ երևույթներից էր, մարդասիրության տեսանկյունից հավասարը չունեցող, մեծ ու հանճարեղ բանաստեղծ: Դժվար է գրել Պ. Սևակի մասին, անչափ դժվար:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԶԱՅՐԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ...

Ղարաբաղի հետ հարաբերություններով` որպես վրեժ մեր արևմտամետ կողմնորոշման» Արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն ընդհանրապես լավատես չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում£ Նույնիսկ հուլիսի 3-4¬ը Ադրբեջան կատարելիք ՌԴ նախագահի այցը, նրա համոզմամբ, բեկումնային չի կարող լինել£ Ավելին, նրա համոզմամբ` - Ադրբեջանից հետո Մեդվեդևը մեկնելու է Թուրքմենստան£ Ռուսաստանին գազազեցնում է, որ Ադրբեջանը պահպանում է իր արևմտամետ կողմնորոշումը, իսկ Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակ ցությունն ավելի է ամրապնդվում. Մոսկվայում զգում են, որ դա ավարտվելու է Դաշինք մեր մուտքով£ Բացի այդ, Ռուսաստանը կատաղած է Ադրբեջանի դեմ` որ նա համաձայնել է մասնակցել Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucca գազամուղին£ Ինչպես գիտեք` Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել էր իրեն տալ իր ամբողջ գազը, բայց Ադրբեջանը հրաժարվել էր£ Թուրքմենստանի նախագահը նույնպես, չընդունելով «Գազարդի» ղեկավար Միլլերին, ցուցադրեց, որ Աշխաբադը Բաքվի հետ մասնակցելու է Ռուսաստանը շրջանցող գազի տեղափոխման նախագծին£ Եվ այստեղ ոչնչի չհասնելով` ռուսներն, իհարկե, ձգտելու են ամեն կերպ ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ` օգտագործելով Լեռնային Ղարաբաղը£ Նրանք Ղարաբաղի ու Ռուսաստանի տարբեր քաղաքների միջև համագործակցություն կսկսեն պաշտոնական ու մասնավոր այցեր կիրականացնեն և Ադրբեջանին կսպառնան կոսովյան տարբերակի կրկնությամբ` ԼՂ¬ի անկախության ճանաչմամբ£ Իրատես է քաղաքագետը, թե` ոչ, այս պարագայում էական չէ£ Սակայն «իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է» քինախնդիր «սկզբունքայնությունը» ոչ մի պահի չի լքում տխրահռչակ մեր հարևաններին, եթե նույնիսկ արտահայտվողը ՆԱԽԿԻՆ պաշտոնյա է, միևնույնն է, պետության վարած քաղաքականությունը չեն «խոտանում»` մանավանդ երբ խնդիրը պետական շահերին է վերաբերում£ Ահավասիկ. ¬ Միանգամից ասեմ, որ Ռուսաստանն Ամերիկա չէ և Լեռնային Ղարաբաղին չի կարող անկախություն շնորհել` ինչպես Կոսովոյին£ Որովհետև Կոսովոն Եվրախորհուրդ ու ՆԱՏՕ է գնում և այդ ճանապարհով օգնություն կստանա ամենահզոր տերությունից` ԱՄՆ¬ից£ Իսկ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել ո°չ Հայաստանի, ո°չ Ղարաբաղի համար£ Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի այն նկատառումին, թե Ռուսաստանի ինչի՞ն է պետք` Վրաստանից հետո նոր թշնամիներ «վաստակել»` հասնելով Ղարաբաղի անջատողական վարչակարգի ճանաչմանը, Գուլուզադեն պատասխանել է. ¬ Ռուսաստանն այդ քայլին չի դիմի. նա կսպառնա մեզ, բայց դա չի նշանակում, թե նա երբևէ կճանաչի (ԼՂ անկախությունը-խմբ.)£ Մոսկվան կփորձի խաղարկել այդ գործոնը և քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա£ Բայց վերջինս բավականաչափ ինքնավստահ է և տեղի չի տա այդ ճնշումներին£ Քաղաքագետն, ի դեպ, իրենց երկիր ամերիկացիների մուտքով ոգևորված, արդեն «մատ է թափ տալիս» ռուսների դեմ£ Պնդելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումից ակնկալիքներ չեն էլ եղել, Գուլուզադեն մասնավորեցրել է. - Այդ հանդիպումը ոչինչ չէր էլ տալու, որովհետև Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ամբողջովին գտնվում են Ռուսաստանի թելադրանքների ներքո£ Ռուսական կողմին ես ժամանակին նախազգուշացրել եմ, որ Ռուսաստանը շատ մեծ սխալ է թույլ տվել` 1994-95 թթ. հրաժարվելով կարգավորել այդ հակամարտությունը, հրաժարվելով գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական զորքերը (՞¬խմբ.) և ադրբեջանցի փախստականներին վերադարձնել իրենց` դեռևս տաք տները£ Ռուսաստանը մեծ սխալ է թույլ տվել, քանի որ ամերիկացիների գալով` նա շատ բան կկորցնի£ Ռազմական փորձագետն ավելի ռազմատենչ է Ճանաչված ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ոչ միայն չի հերքել, այլև հիմնավորել է այն լուրերը, որ Ադրբեջանը մտադիր է Իսրայելից գնել տասը հետախուզական անօդաչու թռչող Hermes-450 սարք£ ¬ Երկիրը, որի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է թշնամուց և որի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե մեր ժողովուրդը երբեք չի հաշտվի այդ իրավիճակի հետ` թռչող այդ սարքերը գնելը վաղվա գործ չէ. դա դեռ երեկ պիտի արվեր£ Ավա¯ղ, բայց հավանաբար հարկ է°ր, որ մեր հարևան և ոչ պակաս հարուստ Վրաստանը սկսեր նման սարքերի արտադրանքը£ Մեր ունեցած տվյալներով` այդ սարքերից յուրաքանչյուրն արժե 20-25 մլն դոլար£ Մնում է միայն պաթոսով նկատել` լավ է ուշ, քան` երբեք£ Այս կապակցությամբ տեղին է նշել, որ դեռ մի քանի տարի առաջ հայրենի գիտության ակադեմիայի ինժեներներից մեկը պաշտպանական գերատեսչությանն առաջարկում է ստեղծել թռչող սարքեր, որոնք ունակ կլինեին թռիչքներ կատարել հայերի կողմից զավթված ԼՂ¬ի վրայով£ Բայց այն ժամանակ նման առաջարկները լսող չկար` չնայած մեր հայրենակցի առաջարկությունն անհամեմատ էժան կարժենար£ Պիտանի՞ են թռչող սարքերը տարածաշրջանի համար, և չկա՞ վտանգ, որ դրանք կոչնչացվեն հայկական հակաօդայինների կողմից£ Ադրբեջանցի փորձագետն իրատես է, իհարկե, բայց նաև իր հայրենակիցներին հուսահատեցնել չի ուզում, հավանաբար. ¬ Ընդհանուր առմամբ` դրանք խիստ պիտանի են£ Մանավորապես` դրանք գործում են 100 կմ շառավղով և օդում կարող են մնալ մինչև 20 ժամ£ Օգտակար կլիներ անօդաչու թռչող սարքերն օգտագործել Ֆիզուլիի և Աղդամի ուղղությամբ£ Նմանատիպ տեխնիկան կառավարող մասնագետներ պատրաստվում են ՀՕՊ¬ում և հետախուզությունում£ Իմ ունեցած տվյալներով մենք ունենք այդպիսի մասնագետներ£ …Սխալ կլիներ բացառել հայկական կողմից դրանց ոչնչացումը ու նաև առասպել դարձնել Հակաօդային պաշտպանության տվյալները£ Չարժե նաև թերագնահատել հայկական ՀՕՊ¬ի անվտանգության մակարդակը£ Առավել ևս, որ Հայաստանն ունի այնպիսի «ղեկավար ֆորպուստ», ինչպիսին Ռուսաստանն է, որն հավանաբար ուժերը ներածին չափ կօգնի` ոչնչացնելու այդ սարքերը£ Ահա թե ինչու` անօդաչու թռչող սարքեր գնելու դեպքում պետք է ծայրահեղ ուշադիր լինենք և անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք չխփվեն առաջին իսկ թռիչքներից հետո£ ¬ Ի՞նչ եք կարծում` երբ է հարկավոր սկսել ԱԹՍ¬երի թռիչքը Ադրբեջանի գրավյալ տարածքներում,¬ հարցին Ուզեիր Ջաֆարովը պատասխանել է. ¬ Որքան շուտ` այնքան լավ£ Քանի որ Ադրբեջանի զավթված տարածքները վերահսկող հայկական զինված ուժերի ներկա վիճակի մասին ցանկացած լրատվություն կարող է իսկապես անգին լինել` մարտական գործողություններ սկսելու գործում£ :

Վաճառվել է Օնասիսների թանկարժեք իրերը Ներառյալ` տանձաձև ադամանդը

Ընտանիքի` ավելի քան 40 իրերից բաղկացած թանկարժեք իրերի հավաքածուն 13,3 միլիոն դոլարով վաճառվել է Christie°s առևտրի տանը կայացած աճուրդում£ Բացառիկ այդ հավաքածուում առանձնացել է հատկապես նախկինում հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի դստերը` Քրիստինեին պատկանած տանձաձև ադամանդը£ Այն վաճառվել է… 7,1 միլիոն դոլարով£ ::

«Արքայական ընթրիք»

ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ Մոսկվայի` գրականագետների կենտրոնական տան ռեստորանում ընթրել են Ռուսաստանի վարչապետ Պուտինը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը` իրենց կանանց հետ£ Շիրակն իր երախտագիտությունն է հայտնել Մեդվեդևին` իրեն ՌԴ պետական մրցանակի արժանացնելու համար£ Նրա խոսքերով` այդ մրցանակը լավագույն գնահատականն է այն ջանքերի, որ ինքը ներդրել է և շարունակում է ներդնել ռուս-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում,¬ ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն£ Շիրակը խոստովանել է, որ շատ հաճելի է նաև կրկին հանդիպել Վլադիմիր և Լյուդմիլա Պուտիններին£ :

10 միլիարդ` Աֆղանստանում

Նահանգները շուրջ 10 միլիարդ դոլար օգնություն է հատկացրել Աֆղանստանին. հաղորդելով այս մասին, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ասել է. ¬ Այդ գումարը մենք մտադիր ենք հատկացնել երկու տարվա ընթացքում£ Սա վկայում է, որ ԱՄՆ¬ը հոգ է տանում ոչ միայն Աֆղանստանի բնակչության, ոչ միայն անվտանգության, այլև նրանց բարեկեցության, միաժամանակ նաև նրանց կառավարության գործունեության համար£ Այս Ռայսը կատարել է Փարիզ մեկնելուց առաջ, ուր հրավիրված ավելի քան 60 երկրների և միջազգային 15 կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկելու էին աֆղանստանցիներին օժանդակելու միջոցները և երկրի զարգացմանը նպաստելու ու անվտանգությունն ուժեղացնելու մարտավարությունը£ 165 միլիոն երեխաներ շահագործվում են Աշխարհի 34 երկրներում 5¬ից 14 տարեկան 165 միլիոն երեխայի ստիպում են աշխատել£ Այս մասին խոսվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում£ Ընդ որում` երեխաների շահագործման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում£ :