Ո°Չ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈ, ՈՉ ԷԼ ԼԱՍ ՎԵԳԱՍ

Հայաստանը Մոնտե Կառլո, առավել ևս Լաս Վեգաս այդպես էլ չդարձավ:

ԽՄՈՐՈՒՄՆԵՐ` միավորվելու մարմաջով

Այն իրավիճակը, որն սպասվում է մեզ առաջիկա ամիսներին, համայնավարների իշխանության տարիներին բավական ընդգրկուն «խաղաղ և ստեղծագործ» խոսուն ձևակերպումն ուներ: Մեր ժամանակներում, սակայն, ամենականխատեսելի ու հանդարտ ներքաղաքական իրադրությունն անգամ չի կարող զերծ մնալ անակնկալներից:

Ի՞նչ է ակնկալում Օբաման

«ԾԽ»-ի հատուկ թղթակից Մելոր Ստուրուան լուսաբանել է Մոսկվա-Վաշինգտոն բոլոր գագաթաժողովները` Խրուշչովի ու Քենեդիի հանդիպումից սկսած: Օբամա-Մեդվեդև առաջիկա հանդիպման առնչությամբ նրա կանխատեսումը նույնպես համակողմանի վերլուծություն է ու նաև անդրադարձ` պատմական վճռորոշ մի քանի պահերի:

Հա՞ որ...

ԱՆԿԵՂԾ ասած` դժվարացել է մտապահելը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները արդեն որերորդ անգամ են հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատը փորձում քրեաշատ իրադարձությունների ոստան դարձնել:

ԻԻՀ նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադի

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ:

ԲԱՔՎՈՒՄ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ ԵՎ... «ՃԱՆԱՉԵԼ» ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ստեղծումը քաղաքական սխալ է. Ադրբեջանական «1նյուզ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլին: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է. -Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ստեղծումն աբսուրդ գաղափար է:

Լուսանցքում հայտնվելու վտանգի առջև

Ամենայն հավանականությամբ` հասարակության ուշադրությունն առաջիկա ժամանակահատվածում ուղղված կլինի սպասվող համաներմանը և այս կամ այն կերպ դրան առնչվող գործընթացներին: Հանրապետության նախագահը նախընտրեց համաներման նպատակահարմարության առաջարկությունը թողնել հասարակական կառույցներին:

Կադիրովը մեղադրում է Նահանգներին

Չեչնիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հյուսիսային Կովկասի առանձին տարածաշրջաններում առկա լարումներն ու տեղի ունեցող բախումները կառավարվում կամ հրահրվում են Ամերիկայի կողմից: - Ես սիրում եմ իրերն իրենց անուններով կոչել:

Եվրադատարանը հիասթափեցրել է

Վրաստանի «Մարդու իրավունքների գերակայություն» ոչ կառավարական կազմակերպությունը Եվրադատարան է ուղարկել 2007-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ցույցը ցրելու ընթացքում ֆիզիկապես հաշմված քաղաքացիների դիմումները: - Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով, 2009 թ. փետրվարին մեր կազմակերպությանը դիմեցին 3 տուժողներ, ովքեր ֆիզիկապես ծայրահեղ ծանր վիճակում էին:

Զինամատակարարումը կշարունակվի

- Ուկրաինան չի դադարեցնի Վրաստանին զենք մատակարարելը,- հայտարարել է Բարձրագույն ռադայի պատգամավոր Վ. Կոնովալյուկը: Նա նշել է, որ օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը լիովին վերազինվել է:

Լավ հարաբերություններ, բայց...

- Վրաստանը Ռուսաստանի հետ ցանկանում է լավ հարաբերություններ, միայն թե` ոչ երկրի հետաքրքրությունները վնասելու պայմանով,- կառավարության նիստում հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:- …Չպետք է լինեն հարաբերություններ, որպեսզի մենք ծունկի գանք Ռուսաստանի առջև և աղաչենք:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

Համաձայնագիր` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում` Կրեմլի «Սբ Եկատերինայի» սրահում մեկտեղել էր Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահներին` քննարկման առանցքում ունենալով ավելի քան երկու տասնյակ հարց: Գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը:

ՀՀ Պաշտպանության նախարարը` Բրյուսելում

Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:

Քերոլայն Քոքսը` Հայաստանում

Օրերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի խումբ փորձագետներ: Նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ուսումնասիրություններ կատարել Հայաստանի և Արցախի պատմության վերաբերյալ:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները` ՀՀ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակութ յուն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա անելիքները:

ԵՐԿՐԻԴ ԱՊԱԳԱՆ ՔՈ ՀՈԳՈՒՄ ԿԵՐՏԻՐ

Արթիկցի Սերյոժա ՊԱՊՈՅԱՆԸ Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ: Սկզբում ծառայել է ուսումնական զորամասում. սերժանտական կուրսեր անցնելուց հետո տեղափոխվել է այլ զորամաս:

«Երկրապահը մարտնչող ժողովուրդն է»…

Ապրում է Երևանում: Ճանաչողները նրան անվանում են ջերմուկցի Համո:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հայության ձեռքբերումներն ու կորուստները գնահատելիս ժամանակն ու պատմությունը անաչառորեն կնշեն Երևանի ավագանու 09 թ. մայիսի 31-ի ընտրությունների նշանակությունը Հայոց պետականության կերտման մերօրյա փուլում: Կխմբագրեն ժամանակակիցներիս վերաբերմունքը, գնահատականները, մոտեցումները կուսակցությունների և առանձին գործիչների նկատմամբ:

«Ազատ Հայք» բհկ նախագահ

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 13/18 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու փորձ անելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա.Բաբելյանից, որ 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 13/18 տեղամասում Ս.Պեպանյանը փորձել է 24 հատ քվեարկված քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ և այդ եղանակով կեղծել քվեարկության արդյունքները:

Քաղաքակրթության վնասները

Ուսումնասիրելով նախամարդու սովորույթները` ամերիկացի Սթիվեն Իլարդին գտել է ընկճվածության (դեպրեսիա) և տրամադրության անկումների դեմ պայքարի գերազանց մեթոդ: Կանզասի համալսարանի հոգեբուժության այս պրոֆեսորի վարկածով` հոգեկան և հոգեբանական խաթարումների գլխավոր պատճառը ժամանակակից կենսակերպն է:

Անբացատրելին` տիեզերքում

22 տարի առաջ իր գործունեությունը դադարեցրած միջուկային էներգակիր սարքավորմամբ «Կոսմոս-1818» ռազմական արբանյակի նավասրահում անբացատրելի երևույթ է արձանագրվել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ տիեզերական զորքերի հրամանատարությունը:

Այլմոլորակայիններին ջո՞ւր է պետք

Կարելիական Մեդվեժեգորսկ շրջանի բնակիչներին թռչող ափսե է հանդիպել: Ուֆոլոգ Ալ. Պոպովի ասելով` դա բնավ զարմանալի չէ:

Արտոնություններ կալանավորներին

Վրաստանի խորհրդարանում մայիսի վերջին առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի պահանջով ազատազրկվածների որոշակի խավ արձակուրդի հնարավորություն կստանա: «Հեղափոխական նորարարություն» որակված այս օրենքի համաձայն` ազատազրկված հղի և մինչ 3 տարեկան երեխա ունեցող կանայք, ինչպես նաև անչափահասները, տարեկան 3 անգամ 5-ական օրով կարող են հեռանալ պատժավայրից:

Եվս մի տապալված փորձ

Ռուսաստանի ՆԳՆ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են Մոսկվայում նախապատրաստված մի խոշոր ահաբեկչություն. այն էլ` 2-րդ աշխարհամարտի հաղթանակի տոնի նախօրյակին: Ինչպես ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն տեղեկացրել է ռուսական ուժային կառույցներից` ահաբեկչությունն իրականացվելու էր մարդաշատ վայրում:

Համարժեք պատասխան

Ի պատասխան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորախաղերի, Ռուսաստանը հունիսի 29-օգոստոսի 2-ը Հյուսիս-Կովկասյան զինօկրուգի ռազմական զինավարժություններ կանցկացնի: «Կովկաս-2009» զորավարժությունները նպատակ ունեն գնահատել մարտիկների ռազմական պատրաստականությունը Հարավ-արևմտյան տարածաշրջանում:

Զինավարժություններին ՆԱՏՕ-ից դիտորդներ չեն հրավիրվելու.

- Նախ, դա զուտ ներռուսաստանյան ուսուցում է. ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին որպես դիտորդ հրավիրենք: Երկրորդ. Կովկասյան տարածաշրջան մեր զինավարժություններին գալուց առաջ, հարկ է, որ Դաշինքը Ռուսաստանի հետ վերականգնի քաղաքական, այնուհետև նաև ռազմական նորմալ հարաբերությունները, որոնք սառեցվել են բացառապես նրա սեփական նախաձեռնությամբ:

Թեև` անարդյունք

Վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության առաջնորդներից Լևան Գաչեչիլաձեի հանդիպումն այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրեց: Տարածված տեսակետ կա, որ թե° իշխանությունների, թե° ընդդիմության կողմից երկխոսության պատրաստակամությունն ընդամենը Արևմուտքին հաճոյանալու շղարշ է. մանավանդ` Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այցի նախօրյակին:

Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ

ԱՇԽԱՐՀԻ առաջին ալտահար Յուրի Բաշմետի ու նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» «Գրեմի» մրցանակակիր կամերային նվագախմբի երևանյան մենահամերգի բուռն ընդունելությունը ինքնըստինքյան հասկանալի էր£ «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից քանիցս հյուրընկալված մեծանուն արվեստագետը, ում քաղաքացիական և արտիստական զուգակցված գործունեությունը, սկիզբ առնելով XX դարում և փայլուն կենսագրություն ստեղծելով Մյունխենի ARD մրցույթի գլխավոր մրցանակով, Կարնեգի Հոլում (Նյու Յորք), Բարբիքանում (Լոնդոն), Լա Սկալայում (Միլան) ու հեղինակավոր այլ համերգասրահներում Պաոլո Տեստորեի պատրաստած հնամենի ալտի (1758 թ.) բացառիկ մենահամերգներով` XXI դ. երաժշտարվեստի հեռանկարներում արդեն արժանիորեն հաստատել է իր տեղը£ Կատարողական նրա վարպետության ներշնչանքով մի շարք հանրահայտ ժամանակակից կոմպոզիտորներ` Ա. Շնիտկեն, Ե. Դենիսովը, Ջ. Թավեները, Գ. Կանչելին և այլոք, ավելի քան 50 կոնցերտ ու այլ երաժշտակտավներ են գրել հատուկ նրա համար£ Աշխարհի հեղինակավոր երաժշտական փառատոների մշտական մասնակիցը լինելով` Յուրի Բաշմետը մեր «XXI¬ի հեռանկարները» ընդգրկում է 10 լավագույնների շարքում և, ամենայն մասնագիտական բարեխղճությամբ, իր հիմնադրած կամերային նվագախմբի ընտրանիով զրնգուն շարունակությունն ապահովում երևանյան փառատոնի տասներորդ համերգաշրջանի£ Եվ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նշանավորվում է Գրիգի ու Բախի, Բրուխի ու Չայկովսկու հրաշալի ստեղծագործությունների անթերի վերակենդանացմամբ£ Արդի հայ երաժշտարվեստի նահապետներ Էդ. Միրզորյանն ու Ալ. Հարությունյանը միանում են որոտընդոստ ծափերին, որոնց պահանջով իր ժանրի մեջ աշխարհում լավագույններից մեկը ճանաչված «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը Յուրի Բաշմետի մենանվագով, դասականների ու ժամանակակիցների գլուխգործոցներից կազմված իր հարուստ երկացանկից հանպատրաստից հավելում է համերգային ծրագիրը£ Առանց հոգնության որևէ նշանի, 5 աշխարհամասերի 45 երկրներում ծավալած գործունեության խելահեղ ռիթմի նախօրեին ունեցած պրկումից դեռևս չլիցքաթափված£ Ժամ ու ժամանակ մոռացած հանդիսասրահը, բարձր արվեստի հետ հերթական անմիջական հաղորդակցությամբ խանդավառված, երախտագիտության խոսքերի պաշարման կուռ օղակում է պարփակում փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին ու գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին£ Վերջիններիս նվիրումը իրենց դժվարին նախաձեռնության հարատևությանը աննկատ չի մնում նաև «XXI¬ի հեռանկարներ» -ին հյուրընկալվող երաժիշտների կողմից£ «Վստահեցնում եմ լուրջ երաժշտարվեստի գոհարները հայկական հողի վրա լիարժեք վայելողներիդ,¬ իրեն մեծարող երևանյան համերգաշարի օրերին ասաց Գիա Գանչելին,¬ չլիներ այս փառատոնի կազմակերպիչների խենթ խիզախումը, բարձրարվեստ մեղեդիները վիրտուոզ կատարումներով հազիվ թե ճեղքեին վերջին տասնամյակների մթագնած երկնքի թուխպը ու, որ ամենակարևորն է, վերստին հաստատեին իրենց անփոխարինելի վսեմ դերակատարությունը գազանացող մարդկանց ներաշխարհը ազնիվ մղումներով հագեցնելու գործում»£ Կարծում եմ, համատարած ռաբիսի ճիրաններից հայրենակիցների խեղվող հոգիների հրատապ բժշկմանը կենարար մեղեդիների պարբերական ներարկումների անժխտելի նպաստավո րության խորը գիտակցությամբ է խթանվում «XXI¬ի հեռանկարներ»-ի կազմակերպիչների մեկտասնամյա անխոտոր գործունեությունը£ Նպատակադրված լինելով ճանապարհ հարթել նոր անունների և մեր խառնակ օրերում հաճախ խլացվող նորաստեղծ արժեքավոր երաժշտության համար` Ստեփան Ռոստոմյանն ինչ¬որ առումով ինքնակամ մատնվել է ստեղծագործական պարապուրդի£ Չլիներ բոլորանվեր աշխատանքը` մշակութային դաշտում չէին ծլարձակի առողջ սերմերը£ ԵՊԿ ստեղծագործական բաժնում նրա ղեկավարությամբ մասնագիտացած Արթուր Ավանեսովի մեն¬մի հայտնությունն իսկ բազմապատկում է պրոֆեսոր Ռոստոմյանի կազմակերպչական եռանդը£ Մոսկվայում ծնված և գերազանցության 2 դիպլոմով ԵՊԿ¬ն ավարտած նրա ուշիմ սանը, ով Ելենա Աբաջյանից զուգահեռ քաղած դաշնամուրային դասերն է` անընդմեջ խորացնում ինքնուրույն ստեղծագործելուն համընթաց, ժամանակակից տարազգի երաժշտության ակտիվ տարածողներից է միջազգային փառատոներում ու համերգասրահներում£ Երբ տպավորություններս էի կիսում «XXI¬ի հեռանկարներ»-ի ժամանակակից երաժշտության եռահամերգում Շոստակովիչի, Բարտոկի, Մեսիանի և մյուս ճանաչված կոմպոզիտորների գործերի շարքում նրա հեղինակած ջութակի և դաշնամուրի համար պարսկական մանրանկարչության ներշնչանքով գրված «Zemestani/Bahari/Beheshti» ստեղծագործության «Ակումբ»-ային ունկնդրությունից հետո, հավաստիացա, որ երիտասարդ երաժիշտը ամենևին էլ ակամա չի հանձնվել «մոդեռնի» հորձանքին£ Իր ստեղծագործական հավատամքին պիտանիությունը ապացուցել է նորագույն երաժշտության AUS համույթի հիմնադրմամբ, Բ. Բրիտենի և Ղ. Սարյանի անվան մրցույթների (2003-04 թթ.) առաջին ու համահայկական «Նարեկացի» (2006 թ.) մրցանակներով, Հայաստանում ու նրա սահմաններից դուրս սեփական ստեղծագործությունների կատարումներով, «Laboratorium» միջազգային համույթին (ղեկավար` Պիեռ Բուլեզ) անդամակցելով£ Մտաբերելով ժամանակակից երաժշտությանը նվիրված առաջին «XXI¬ի հեռանկարներ»-ը` Արթուր Ավանեսովը չի թաքցնում ոգևորությունը փառատոնի հետևողական ջանքերի քաղցր պտուղներով£ Ամենացայտունը, ըստ իս, Շչեդրինի և Պենդերեցկու համերգաշարերի լեփ-լեցուն դահլիճների օվացիաներով արձանագրված նորամուտն էր ժամանակակից երաժշտության ամենահաջողված նմուշների մասսայական ունկնդրի «երկացանկ»£ Հենց սրանից ծնվեց «Պենդերեցկու օրեր»¬ին ավանդական հնչեղություն հաղորդելու գաղափարը «XXI¬ի հեռանկարներ»-ի շրջանակներում£ Նաև` եզակի մի նախաձեռնություն` փառատոնի աշնանային հոբելյանահանդեսին առանձնակի շուք հաղորդել ոչ միայն տարբեր տարիներին նրա հրավերով Երևանում հանդես եկած հանրահռչակ երաժիշտների տոնահամերգով, այլև Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարբասները» օսկարակիր օպերային բեմադրության առաջնախաղով£ Բարդընկալ մեղեդիները, իսկապես, իրենց հորձանուտում տարեցտարի ներառում են ավելի մեծ թվով երաժշտասերների£ «XXI¬ի հեռանկարներ»-ի վերջերս հյուրընկալած անվանի մենակատարների մեկտեղմամբ` ընդամենը 3-4 օրում պատրաստած 2 համերգային ծրագրերի հանդեպ հանրության ցուցաբերած հարաճուն հետաքրքրությունը մեկ հիմնական բացատրություն ունի` լավագույն երաժիշտ կատարողներով մատուցվում են դասականից ակներև տարբերությամբ միայն դժվարությամբ ընկալվող նոր գեղագիտութ յան ձայնադարանի ընտրանին` լսարժան «թոթովանքների» հետ միասին£ Միջազգային «Գաուդեամուս» մրցույթի (2001 թ.) միակ առաջին մրցանակակիր վոկալիստ Թոնի Արնոլդը (սոպրանո), ով դյուրությամբ հաղթահարում է մեր ժամանակների ականավոր կոմպոզիտորների նոր վոկալիզմից մինչև նորագույն բարդ ձևեր, հայ ունկնդիրներին հմայում է Բլոկի խոսքերով Շոստակովիչի գրած 7 ռոմանսներով և հիացնում` «Վահագնի ծննդի» տեքստով Շարաֆյանի «Հնագույն հիմն»¬ի ու Մանսուրյանի ստեղծած վերջին վոկալիզմից ընտրված հուզառատ կատարումներով (Չարենցի «Կապույտ լճի վրա» և «Մի իրիկուն» բանաստեղծությունների հիման վրա)£ Նաև` Օլիվիե Մեսիանի «Poemes pour Mi» սիրո յուրատիպ ձոներգով£ Բայց նրա վոկալ մեկնաբանությունները հարկավոր ներգործություն չէին ունենա առանց Արթուր Ավանեսովի (դաշնամուր), Մովսես Պողոսյանի (ջութակ) և «Նոր երաժշտության չեմպիոն կատարող» ալեհեր ֆենոմեն Ռոհան դե Սարամի (թավջութակ) նրբահմուտ նվագակցության£ Զ. Կոդայի «Դուետ»¬ով, Բ. Բարտոկի «Կոնտրաստներ»¬ով (կլառնետահար Ֆիլիպ Օ°Քոնորի դեբյուտով մեր փառատոնում) ի հայտ եկած կատարողական վարպետությունը համաձույլ ներդաշնակությամբ է արտահայտվում XX դարի ժամանակակից երաժշտության հիմնասյան համարում ձեռք բերած Օլիվիե Մեսիանի «Կվարտետ ժամանակի վերջի համար» բարդ ստեղծագործությունը մատուցելիս£ Հովհաննու «Հայտնության» մոտիվներով այս ութմասանի երաժշտակտավի ներհայեցողական անսովոր տիրույթում դժվարությամբ «տեղավորվող» հայ երաժշտասերները, նախ, տարվում են առանձին գործիքների տեխնիկական ներթաքույց հնարավորությունների իրարահաջորդ բացահայտումներով, որոնց հնչերանգների ինքնահատուկ ամբողջությամբ էլ շուտով «կողմնորոշվում» են տպավորաշատ սյուժետային վերացարկված գծի տարանցիկ ընկալման «լաբիրինթոսում»£ Եվ, ի վերջո, աննկատ համակվում են 1941¬ին համակենտրոնացման ճամբարում, աշխարհացունց պատերազմի սարսափների վերապրումով ծնված այս յուրօրինակ աղոթքի տրամադրությամբ£ Մեկ ունկնդրությամբ, իհարկե, անկարելի է լիովին «մարսել» ծանրաշունչ այս երաժշտությունը Մեսիանի, ինչի մասին վաղօրոք պատկերավոր նախազգուշացնում էր Հայաստանի ստեղծագործական հանգստավայրի կարոտով Լոս¬Անջելեսում «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնի հիմնադիր Մովսես Պողոսյանը` բազմամրցանակ ջութակահար և նորագույն երաժշտության ակտիվ պրոպագանդող մեր հայրենակիցը, ում առաջին ամերիկյան բեմելը 1990¬ին է կայացել, Բոստոնի «Փուիս»¬ի հետ£ «Դիլիջան»¬ի հինգերորդ համերգաշր ջանում նրա նախաձեռնությամբ Մեսիանի «Կվարտետ»¬ը կատարվել է Մեծ եղեռնի օրվա կապակցությամբ` լիարժեք ընկալվելով ու պատշաճ գնահատվելով ձայնագրության բազմիցս ունկնդրությամբ, չնայած արվեստաշնորհ ինչ¬ինչ, թող որ ականջի համար բարդընկալ, արժանիքներն անժխտելի են եղել առաջին տպավորությամբ£ Կարծում եմ, նաև այս էական հանգամանքով է պայմանավորված «XXI¬ի հեռանկարներ»¬ի մատուցման կերպը հայաստանցի երաժշտասերների հոծ զանգվածներին հիմնականում անծանոթ ստեղծագործությունների` հնչեցնել դրանք վիրտուոզ կատարողներով ու խիստ ընտրությամբ, դասական հանրածանոթ գործերի «հարևանությամբ»£ Լեփ¬լեցուն համերգասրահ ները որդեգրած հավատամքին հավատարիմ մնալու իրականանալի հույսեր են ներշնչում պրպտուն կազմակերպիչներին£ Եվ շատերն այլևս չեն կասկածում, որ «XXI¬ի հեռանկարներ»¬ի հաջորդ համերգաշարերում անպայման գտնելու են իրենց հոգևոր պահանջներին հագուրդ տվող բարձրարժեք նոր լիցքեր£ :

«Սպեղանու» «վերքերը»

Արցախյան ազատամարտում իր և հայրենակիցներից շատերի կրած կորուստների ցավը մեղմող յուրօրինակ սպեղանի դարձավ 1996-ին երաժշտագետ-մանկավարժ Սարինա Ավթանդիլյանի հիմնադրած երգչախումբը:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. իրավաբան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Նրա անմիջականությունը և սովորական կենսակերպը հավաստիքն են այն իրողության, որ ճանաչվածությունը ոչ բոլորին է մեծամտության ախտով պարուրում: «Բոլորս էլ հյուր ենք այս աշխարհում » - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

Աստղերի հետ մի° «կատակեք»

Օրեր առաջ մոսկովյան դատարաններից մեկը ձերբակալության որոշում կայացրեց Վերա Յապոնցևայի նկատմամբ: Վերան Ֆիլիպ Կիրկորովի նախկին տնօրինուհու դուստրն է, ով մեղադրվում է "ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ.ru" կայքում երգչի կայք և նրա էլեկտրոնային փոստարկղ «ներխուժելու» համար:

Կոբզոնին էլ են «քցել»

Այն էլ` ռուսական էստրադայի տիրակալի աշակերտուհին, ով հիմա արդեն վաստակավոր արտիստուհի է, Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի դասախոս: Առժամանակ առաջ Կոբզոնը, հնարավոր նվազագույն գնով, Մոսկվայի կենտրոնում երեք սենյականոց բնակարան է հաջողեցրել:

Մոսկվան կորցնո՞ւմ է շուքը

Մոսկվան տեղ չի զբաղեցրել նույնիսկ «Հարմարավետ քաղաքներ» վարկանիշի առաջին հարյուրյակում: Միջազգային ճանաչում ունեցող մի ընկերության կողմից հրապարակված` կյանքի ամենաբարձր որակներ ունեցող 215 քաղաքների ցանկում ՌԴ մայրաքաղաքը հայտնվել է 169-րդ հորիզոնականում: