ԳՆԱԶՍՊՈ°ՒՄ

Հակառակ տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին հավաստիացումներին` անցանկալի զարգացումները շարունակում են հայրենի տնտեսության անբաժան ուղեկիցը մնալ£ Առնվազն մի շարք կարևոր գործոններ նպաստում են վերականգնման գործընթացի դանդաղմանը, եթե չասենք` անորոշ ժամկետներով հետաձգում են տնտեսական տեսանելի աճի` այսօր արդեն երանությամբ վերհիշվող ժամանակների վերահաստատման հնարավորությունը£ Ստեղծվում է մի ավանդույթ, երբ հայոց աշխարհում ամեն գարնանամուտ ազգային դրամի արժեզրկմամբ է նշանավորվում£ Այս տարի, իհարկե, նման բան մեկ օրում տեղի չունեցավ, սակայն եթե դոլարը շարունակի ամեն օր 1-2 դրամով արժևորվել, ապա 20-25 տոկոսի տարբերությունը շատ շուտով արդեն իրեն զգացնել կտա£ Եվ տարբերությունն այդ փոքր է այն առումով, որ փողային շուկայում հերթական անվերականգնելի ցնցումը մի քանի ժամվա՞, թե՞ շաբաթների ընթացքում է տեղի ունենում... Փաստն այն է, որ 2009¬ի սև երեքշաբթիի հետևանքները, թեև դանդաղ ընթացքով, բայց այս գարնանամուտին էլ են կրկնվում£ Ու չնայած դժվար է հավատալը գնաճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, բայց այստեղ նույնպես նախորդ ամիսը շուրջ տասը տոկոսանոց թանկացումների` ոչ այնքան համեստ ցուցանիշով են ամփոփել£ Դժվար չէ նկատել, որ թե° ազգային դրամի արժեզրկումը, թե° թանկացումներն այս անգամ ոչ կտրուկ, բայց հաջորդական բնույթ են ունենալու£ Եվ մեծ հաշվով ամեն ինչ սկսվեց նրանից, երբ առաջին անգամ հրապարակվեց գազի սակագնի վերանայման մասին լուրը£ Սա էլ հենց ապրիլի 1¬ին նախորդող ամիսների համար տվյալ դեպքում 38 տոկոսանոց գնաճն ընդօրինակելու հարմար առիթ դարձավ£ Իսկ այն, ինչ տեսնում ենք, բնականաբար առավել դժվարությամբ է ընդունվում հատկապես սոցիալապես խոցելի խավի կողմից£ Նախորդ շաբաթ հայտարարվեց, թե Հայաստանում միջին կենսաթոշակը 26 հազար դրամ է կազմում£ Առանց որոշակի հաշվարկի էլ պարզ է, որ նման գումարով թոշակառուն գոյատևել չի կարող£ Հետևաբար մեծ խաղերը, որոնք արժեզրկմամբ, գնաճով ու բոլորիս հայտնի այլ դրսևորումներով են ներկայանում, նշված և մյուս անապահով խավերին ավելի քիչ սնվելու հարկադրանքի առաջ են կանգեցրել£ Նման խնդիր, իհարկե, վերջին տարիներին էլ է եղել, և հասարակության անապահով հատվածը համեմատաբար բարենպաստ համարված ժամանակներում նույնիսկ շռայլելու մասին չի էլ մտածել£ Սակայն ներկա իրավիճակը, որն առաջիկայում ավելի հիմնավոր գորշությամբ կարող է պատկերվել, լավատեսության տեղ ակնհայտորեն չի թողնում£ Թերևս կենսաթոշակների վերանայման հավանականության մասին հավաստիացումները քիչ են, քանզի համապատասխան պաշտոնյայի` այս առումով հնչեցրած հայտարարության մեջ տվյալ պատասխանատուի կողմից որոշակի ժամկետ ու չափ չի նշվում£ Կարելի է հասկանալ, որ խոստումն առայժմ բարի ցանկության շրջանակներում է և զուրկ իրական հիմքերից£ Միգուցե առաջիկայում այս ուղղությամբ ինչ¬որ բան իսկապես արվի, բայց մարդիկ բազմիցս են համոզվել, որ խոստումներին հավատալն անիմաստ է` քանի դեռ գործի չեն վերածվել£ Ի վերջո, մեր և, ընդհանրապես` բոլոր ժամանակներում հավատում են այն ամենին, ինչը սեփական աչքերով են տեսնում ու նույնիսկ ձեռքով շոշափում£ Իսկ առայժմ թանկացումներից, ազգային դրամի արժեզրկումից այն կողմ ոչինչ չի երևում£ Կհաստատվի՞ անհրաժեշտ կամ գոնե դրան շատ մոտ համամասնություն` դա արդեն բավարարվածության լավագույն առիթ կլինի և այլ խոսակցության թեմա£ Առայժմ ակնհայտ է սակայն, որ մարդկանց սահմանափակվող միջոցները նոր գների հետևից չեն հասնում... :

ԿՆՈՐՈԳՎԻ՞ ՔԱՂԴԱՇՏԸ

Այս շրջանում ակնհայտորեն, թերևս նույնիսկ անվիճելիորեն հայրենի քաղաքական դաշտն այնպես է տկարացել, որ ցանկացած «խաղ», ինչին հնարավոր է փոքրիշատե լուրջ վերաբերվել, ամենաքիչը նախկին նախագահների մակարդակով պետք է կազմակերպվի£ Ահավասիկ, Լևոն Տեր¬Պետրոսյանն արդեն երկու տարի այս խաղի գլխավոր դերակատարն է` ընդդիմություն է, իսկ կուսակցությունները, դրանց առաջնորդները, մշտապես մանևրող քաղգործիչներն ու մյուսներն ընդամենը համապատասխան ֆոնն են ապահովում£ Այսինքն ավելի շատ փորձում են հագեցնել, լրացնել և ընդգրկուն տեսքով ներկայացնել ընդդիմություն կոչվող համապատկերը£ Ի վերջո այն, ինչը նախաձեռնվում է այս թիմի կողմից, շարժում անունն ունի, և անգամ Լևոն Տեր¬Պետրոսյանը միայնակ ի զորու չէ թեկուզ տասը հազար համակրի «հարցերը լուծել»£ Հանդիպման առիթ ու թեմա, ինչպես նաև բազմաթիվ օժանդակող այլ պայմաններ` իբրև օրվա հարցերի հարց ներկայացնելն, անշուշտ, կատակ բան չէ£ Այսուհանդերձ, եթե մի օր այս թիմի առաջնորդը որոշի ու Մատենադարանի հարթակը նորից Մատենադարանի գիտասրահով փոխարինի, ապա այսպես կոչված համաժողովրդական շարժումից այլևս ոչինչ չի մնա£ Ինչ¬որ առումով Լևոն Տեր¬Պետրոսյանի խաղն ավելի ազնիվ է, քանի որ եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա կարող ենք նկատել, որ այն «կամ¬կամի» տիրույթում է տարածվում և մեծամասամբ այդքանով էլ սահմանափակվում£ Այսինքն, եթե նրա որակած «պատերազմի» կուսակցությունը ընդդիմություն դառնա, և կրկնվող սցենարների տրամաբանությամբ հիմա էլ ընդդիմության արենան թողնելու խնդիր առաջանա, ապա դարձյալ կարելի է մի քանի նոր գրքի աշխարհ գալուն սպասել£ Ու դեռ հարց է, թե ոչ միայն ընդհանրապես, այլ հենց առաջին Նախագահի համար տարբերակներից ո՞րն է ավելի շահեկան. մնայուն աշխատությունները, թե՞ պատնեշային իրավիճակում հայտնված ՀԱԿ¬ին փրկելու ծրագրեր մտածելը£ Եթե Կոնգրեսին համարժեք քաղաքական այլընտրանքը փոքր¬ինչ ժամանակին հայտնվեր ասպարեզում, միգուցե ինքնաբերաբար ստացվեր նաև այս հարցի պատասխանը£ Սակայն վերստին քաղաքականապես մեկուսանալու պատճառաբանությունը և հիմնավորումը Լ. Տեր¬Պետրոսյանն առայժմ չի ներկայացնում, ինչն էլ իր հերթին անորոշ սպասումների և ժամանակ շահելու տպավորությունը հաստատուն պահելու իրական պատճառ է դարձել այս պարագայում... Հարմար առիթի դեպքում հավանական է, որ առաջին Նախագահը իր խաղագնդակը սիրով մեկ ուրիշին կփոխանցեր£ Անգամ եթե դրա հասցեատերն իր պատկերացրած և իրեն արժանի իրավահաջորդը չլիներ£ Մինչդեռ Ռ. Քոչարյանն առայժմ «զվարճա՞նք, թե՞ քաղաքականություն» դիլեմայում իր նախասիրություններն է փորձում հստակեցնել` ակնհայտորեն նաև սպասելով ամենահարմար պահին£ Թեև միգուցե սպասել ասվածն էլ փոքր¬ինչ հարաբերական է, քանի որ թեև անսպասելիորեն, բայց ինքնավստահ ու համարձակ նախաձեռնողականությամբ վերջին շրջանում նա ավելի հաճախ է ուզած տեղում հայտնվում£ Նկատելի է, որ երկրորդ Նախագահը բոլորովին էլ թոշակառու չդառնալու իր խոստման գերին չէ ու երբևէ տրամադրված չի եղել հեռանալ քաղաքականությունից£ Ի վերջո, նշանակալին ոչ այնքան պարսիկ պաշտոնյաների հետ հանդիպման նախաձեռնումն է, որքան նպատակահարմարությունն ու ժամկետները սեփական հայեցողությամբ տնօրինելը£ Իսկ որպես այս ամենի հետևանք` անխուսափելիորեն առաջ եկող լարումը որքան հետաքրքրասիրության, այնքան էլ անկանխատեսելիության հետևանք է£ Ռ. Քոչարյանն, իհարկե, սպասված գործիչ չէ, բայց գոնե քաղաքականամերձ շրջանակներն օրինաչափորեն չեն կարողանում անտարբեր մնալ վերջինիս անկանխատեսելի ծրագրերի հանդեպ£ Մանավանդ, ինչպես տեսնում ենք, մեր ժամանակներում քաղաքական եղանակ արդեն ամենաքիչը նախկին նախագահների միջոցով է հնարավոր դառնում ստեղծել£ Ընդ որում, այնպիսի եղանակ, որ մամուլի վերագրած 4 միլիարդ դոլարի (բնականաբար ապօրինաբար կուտակված) նյութական կարողության թեման հեշտ ու թեթև շրջանցվում է£ Ավելին, միգուցե երկրորդ Նախագահը համապատասխան պարզաբանումների ոչ միայն ցանկություն, այլ նաև ժամանակ էլ չունի£ «Այստեղ, այնտեղ և ամենուր» գործելաոճի շրջանակներում նախորդ շաբաթ նա Ֆրանսիայում հայտնվեց£ Եվ ինչպես հայտնի է, ճիշտ այն պահին, երբ Սերժ Սարգսյանն էլ իր պաշտոնակցի հետ էր հանդիպում£ Թե ինչ նպատակ էր հետապնդում կարգավիճակով հավասար պաշտոնակցի` Ժակ Շիրակի հետ կայացած զրույցը, դժվար չէ կռահել. ավելի հավանական է, որ կոնկրետ նպատակ, որպես այդպիսին, չկար, և ամեն ինչ ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ£ Այնպես, ինչպես մի քանի շաբաթ առաջ Ռ. Քոչարյանի իրանյան այցի պարագայում էր£ Այնուամենայնիվ, տեսանելի է, որ նման նախաձեռնողականությունը ոչ միայն ինքն իր մասին հիշեցնելու, այլ նաև ձեռքը քաղաքական զարգացումների զարկերակին պահելու շահախնդրությունից է բխում£ Ի վերջո, գոնե Լ. Տեր¬Պետրոսյանի օրինակով նա կարող է հաշվարկել, որ եթե ժամանակն ու հանգամանքները ճիշտ դասակարգվեն, ապա հիմնավոր վերադարձի մասին մտածելն արդեն տեխնիկայի կամ ավելի ճիշտ տեխնիկական հարցի կարող է վերափոխվել£ Հետևաբար` որոշում կայացնելու ժամանակ թեև քիչ, բայց դեռ կա£ Առավել ևս, որ կուսակցությունների տկարացումն ու հյուծված քաղաքական դաշտը նման որոշման օգտին են խոսում£ :

Սառեցումը նախընտրելի՞ է

Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայ ¬ թուրքական զարգացումներում «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն իրենց հայտարարություններում հաճախ են հիշատակում հատկապես Թուրքիայի ղեկավարները` ջանալով հայ¬թուրքական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղյան խնդրում առաջընթաց արձանագրելու հետ£ Սակայն աշխարհի ուժային կենտրոնները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, աննախադեպ միասնականությամբ սառը ջուր էին լցնում Անկարայի գլխին` հայտարարելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի հայ¬թուրքական գործընթացի հետ, որը նախաձեռնելով` ամերիկացիները նպատակ են հետապնդում Թուրքիային ներքաշել Հայաստանի հետ պարտավորեցնող հարաբերությունների դաշտ, այդպիսով մեծացնել վերահսկողությունն Անկարայի նկատմամբ£ Այսինքն, Միացյալ Նահանգներն արթնացրեց «հայկական գործոնը»` ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունները զսպելու համար£ Իր հերթին, վերջինս հայ¬թուրքական գործընթացը պայմանավորում է Ղարաբաղյան խնդրով` փորձելով գլուխն ազատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, այն է` ամերիկյան վերահսկողությունից ու իր ինքնուրույն խաղը խաղալ£ Բայց Վաշինգտոնը եթե հակված լիներ իրարանցում առաջացնել Հարավային Կովկասում, չէր տարաբաժանի հայ¬թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրից£ Եվ այդ հակամարտության կարգավորման հետ կապված էական իրադարձություններ այսօր կարծես թե չկան£ Սոչիում Մեդվեդև¬Ալիև¬Սարգսյան եռակողմ հանդիպման նպատակն, իրականում Ղարաբաղյան հակամարտության լուծման նախադրյալների ստեղծումը չէր£ Այն, ինչպես և մայնդորֆյան հանդիպումն ավելի շուտ առնչվում էր ռուս¬վրացական պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, և այդ իրադրությունում Ռուսաստանի դերակատարությանը£ Որքան էլ թուրք ¬ ադրբեջանական քարոզչամեքենան բարձրաձայնի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, այնուամենայ նիվ, անկասկած է, որ Բաքվում միշտ էլ առկա է եղել Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի ինքնուրույնության ապահովման ձգտում£ Ալիևների ընտանիքը հասկանում է, որ Թուրքիայից չափից դուրս կախվածությունը կհանգեցնի իշխանության կորստի£ Այս հանգամանքում Ադրբեջանը երկար ժամանակ վարել է արևմտամետ արտաքին քաղաքականություն£ Հատկապես վերջին մի քանի տարում այն սպառել է քաղաքական և նյութական ռեսուրսները (գազ, նավթ), որոնք կարող էր առաջարկել Արևմուտքին, իսկ Վաշինգտոնն Ադրբեջանն ու Թուրքիան միմյանցից բաժանելու բացահայտ քաղաքականություն է որդեգրել£ Ավելին, Արևմուտքը ղարաբաղյան խնդրի առումով հստակ հեռանկար, կարծես, չի առաջարկել, ու թերևս նաև այս հանգամանքով է բացատրվում Մինսկի խմբի ձևաչափից ժամանակ առ ժամանակ Բաքվից հնչող դժգոհությունները£ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում համարում են, որ իրենց շնորհիվ Ադրբեջանը մեծ եկամուտներ շահելու հնարավորություն ստացավ, ինչի համար շնորհակալ պետք է լինի£ Եվ Անկարայի հետ հարաբերությունները, նրանց կարծիքով, Բաքուն պետք է կառուցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների շահերի հաշվառումով£ Այդ իրավիճակում էր, որ Ադրբեջանը որոշեց վա¬բանկ քայլ կատարել` դեմքով շրջվել դեպի Ռուսաստանը£ Սակայն Կրեմլն այդ շրջադարձին շատ մեծ նշանակություն, թերևս, չի տալիս£ Ճիշտ է, Ռուսաստանն արդեն Ադրբեջանի ողջ գազն իրենով արեց, բայց նավթի ու գազի արդյունահանման, տարանցման տարածաշրջանային համակարգը կողմնորոշված է մնում դեպի Արևմուտք£ Ադրբեջանին թույլ չեն տա անտեսել միլիարդներ արժեցող ներդրումները և էներգակիրների հոսքն այլ ուղղությամբ` դեպի հյուսիս (Ռուսաստան) ուղղորդող նոր կոմունիկացիաներ կառուցել£ Իսկ Բաքու¬Թբիլիսի¬Ջեյհան նավթամուղն այսօր վերածվել է լոկալ խողովակաշարի, որն ապահովում է միայն Թուրքիայի և Իսրայելի պահանջարկը£ Եվ Ադրբեջանն այլևս ընդունակ չէ դառնալու գազային նախագիծը սնուցող միակ աղբյուրը, որը կնպաստեր «Նաբուկոյի» գոնե հիշատակմանը£ Այսինքն, Բաքուն կորցնում է էներգակիրների հաշվին աշխարհաքաղաքական գործոն լինելու հնարավորությունը£ Մյուս կողմից, Հարավային Օսիայում պատերազմից հետո Ռուսաստանը փորձում է հստակեցնել տարածաշրջանում իր քայլերի առաջնահերթությունները£ Կրեմլն, ըստ էության, հնարավորություն է տվել Վաշինգտոնին` տարածաշրջանում վերահսկել իրավիճակը£ Եվ Ռուսաստանն այժմ փորձում է ամրապնդվել Ադրբեջանում և արգելել նրա մասնակցությունն ուժային այլ կենտրոնների հակառուսական ծրագրերի մեջ£ Միևնույն ժամանակ, Բաքվում հասկանում են, որ Մոսկվային չի հաջողվում հանդես գալ իբրև Հարավային Կովկասի դիրիժոր, և ներկա միջազգային իրադրությունը թույլ չի տալիս նրան Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին, ինչպես նախկինում£ Այս իրավիճակում արտաքին քաղաքականության այլընտրանքի իբր գոյություն ունենալն Արևմուտքին ցույց տալու հնարավորությունը Բաքվի համար հավասարվում է զրոյի£ Մյուս կողմից էլ, հայ¬թուրքական գործընթացի շնորհիվ այսօր Ռուսաստանը, թերևս, մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգները կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը` թուրքական վտանգի առջև£ Եվ դա կանխելու նպատակով Ռուսաստանը ջանում է նախաձեռնությունն իր ձեռքում պահել` գոնե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում£ Կարելի է ասել` Կրեմլն այսօր կաշվից դուրս է գալիս, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն Մադրիդյան նորացված սկզբունքների նախաբանը` սեփական խաղաղապահներին Իրան-Հայաստան-Ադրբեջան առանցքում տեղակայելու համար£ Այս տարբերակին Բաքուն կարծես համաձայն է` եթե ռուսներին հաջողվի համոզել Հայաստանին` գոնե երեք շրջաններից հանել զորքերը£ Թերևս, սա նկատի ունի Բաքուն` ասելով, թե համաձայն է մադրիդյան սկզբունքներին£ Իսկ Փարիզում Սարկոզին Սերժ Սարգսյանին մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումների առնչությամբ£ Նույնը արտահայտե ցին նաև օրերս Երևանում կայացած ՆԱՏՕ¬Հայաստան խորհրդարանական վեհաժողովում Արևմուտքի ներկայացուցիչները£ Մասնավորապես Եվրախորհրդում Ղարաբաղի հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը նաև նշեց, թե առայժմ բաց է մնում խաղաղապահների հարցը£ Այսինքն, Եվրամիությունում այնքան էլ ոգևորված չեն այն մտքից, որ խաղաղապահները կարող են ռուսները լինել£ Գ. Լենմարկերն ասաց, թե Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի ներկայացուցչության կազմում£ Իսկ Արցախից բազմիցս բարձրաձայնվել է, որ ԼՂՀ¬ն որևէ մեկին չի երաշխավորել բանակցություններում հանդես գալ իր անունից£ Այս ամենի համատեքստում ստացվում է, որ Ղարաբաղյան հակամարտության սառեցում է տեղի ունենում£ Իսկ որոշ դեպքերում սառեցումն ավելի նախընտրելի է£ :

Հա՞ որ...

ԲՋՋԱՅԻՆ կապի հնագույն և վատագույն օպերատորը` «Բիլայնը», հանդես է եկել տարօրինակ նախաձեռնությամբ£ Բարեգործությունների ու դրա կարևորության մասին բազմիցս լսելով` այստեղ որոշել ու նախաձեռնել են զարկ տալ ռուսաց լեզվի քարոզչությանը£ Ընդ որում այնպես, որ սեփական բիզնեսի տեսանկյունից օգտակարն ու հաճելին համատեղվեն, և արդյունքում չվահյուր օպերատորի գործերն ու ռուսաց լեզուն շահեն£ Թե ինչ է նշանակում էլեկտրոնային ինքնուսույց ասվածը, իհարկե, մի փոքր դժվար է հասկանալ£ Ոչինչ չի մանրամասնում նաև ընկերության տարածած համապատասխան հաղորդագրությունը£ Արդյունքում միայն ռուսերենի և անգլերենի հակամարտությունն է խորանալու£ Անցնող տարիներին մայրենիի հեղինակությունը հավուր պատշաճի չհաջողվեց բարձրացնել, սակայն նման խնդիրները, բնականաբար, բջջային օպերատորի բիզնես¬հետաքրքրությունների շրջանակից դուրս են£ Այնպես որ` ռուսերենի էլեկտրոնային ինքնուսույց կոչվածը, եթե, իհարկե, հանրապետության դպրոցներում ու ԲՈՒՀ¬երում տարածում գտնի (ինչպես բջջային օպերատորն է խոստանում ու նախատեսում), ապա լրջագույն և անընդունելի քայլ է կատարվելու լեզվական նախկին քաոսը վերահաստատելու ուղղությամբ£ ԿԱՍԿԱԾԻՑ վեր է, որ եթե նմանատիպ անհեթեթ նախաձեռնությունները չկանխվեն, ապա շատ չանցած` դրանք էլ որպես մեծագույն բարեգործություն են ներկայացվելու£ Մինչդեռ եթե նույնիսկ ամեն ինչ այդպես լիներ, ապա հանգիստ խղճով կարող ենք ասել, որ դա տեղի է ունենում բաժանորդներից կողոպտված գումարների հաշվին, որոնք ֆինանսական փաստաթղթերում որպես գերշահույթ են արձանագրվում£ Բջջային օպերատորի գրասենյակներում մշտապես կարելի է երկար հերթեր տեսնել£ Զարմանքն այլևս օրինաչափության է վերածվում, քանի որ հերթերում կանգնած քաղաքացիների մեծ մասը հավելագրումների պատճառները պարզաբանելու նպատակն ունի£ Դրանք երբեմն մի քանի հազար դրամի են հասնում, սակայն եթե պարզագույն հաշվարկ կատարենք և ընդունենք, որ յուրաքանչյուր ամիս ամեն մի բաժանորդից «Բիլայնը» կարող է ընդամենը տասը դրամ գրպանել, ապա դժվար չի լինի հաշվել, թե քանի տասնյակ միլիոն դրամի հավելյալ շահույթ կարող է ստանալ այս անուղղելի կառույցը£ Ի ԴԵՊ, հաճախ էլ պատահում է այնպես, որ բջջային կապի ինչ¬որ ծառայություններ ինքնաբերաբար ակտիվանում են£ Մինչ բաժանորդը հասկանում է տեղի ունեցածը, ահագին ժամանակ է անցած լինում, և նախորդող օրերի, շաբաթների համար զգալի գումար է գանձվում (այս պարագայում չափազանցություն չէ` կողոպուտ բառը)£ Հեռախոսաքարտի նախկին «կարգավիճակի» վերականգնումը, բացի կորսված գումարից, լրացուցիչ ժամանակ և նյարդեր է պահանջում£ Իսկ այս կառույցի տրամադրած ինտերնետ կապն ընդհանրապես արժե՞ արդյոք կապ համարել£ Նախորդ շաբաթը նույնպես առանձնացավ ինտերնետի պարբերական անջատումներով, սակայն բաժանորդների բոլոր զանգերին հեռախոսավարուհիները, թե ռոբոտները պատասխանում էին, որ կապի բարելավման աշխատանքներն են ընդհատումների պատճառ դարձել£ Նման պարզաբանումներ, իհարկե, բոլոր նման առիթներով են հնչում, սակայն նաև ինտերնետի որակն այդպես էլ չի բարելավվում£ Իսկ ո՞վ պետք է վճարի թալանվող բաժանորդին` կորցրած ժամանակի, նյարդերի ու անտեղի վատնված գումարների դիմաց£ :

Այսպես էլ է պատահում

Նախարարները գալիս են ու գնում£ Դեպի գործադիր նրանց ելքին ու մուտքին հասարակությունը չի հասցնում կարոտել£ Վերջերս էր, երբ սպորտի նախարարը գնաց ու փոխարենը նոր մարդ եկավ... Զույգ ՕԵԿ¬ական նախարարների հետկանչը բնականաբար սպասելի չէր, քանի որ ավելի հավանական էր մեկ այլ նախարարի` գյուղատնտե սության ոլորտը տնօրինող պաշտոնյայի խնդրի լուծումը. նրան վարչապետը դեռ երկու շաբաթ առաջ էր բացեիբաց նկատողություն արել` վատ աշխատանքի համար, բայց Գերասիմ Ալավերդյանը հիմա էլ շարունակում է պաշտոնավարել£ Թե ինչու հատկապես Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը պաշտոնազրկվեցին, հավանաբար Արթուր Բաղդասարյանին է ամեն ինչ լավ հայտնի£ Բայց չկա չարիք (եթե իհարկե գործադիրից կուսակցաշինության անցումը չարիք է) առանց բարիքի£ «Օրինաց երկիրը», որ մշտապես տուժել է կուսակցական դավաճանությունից և բողոքել շարքերի քայքայումից, միանգամից երկու նոր անդամ ձեռք բերեց, ընդ որում նախկինում, թե առավել ևս հիմա ոչ այնքան երկրորդական պաշտոններ զբաղեցրած Մանուկ Վարդանյանի ու Արմեն Երիցյանի կուսակցականացումը շարքային ձեռքբերում ամենևին էլ չի կարելի համարել£ Այլ հարց է, թե առաջիկայում նշանակվելիք նախարարները, ինչպես ասում են, ո՞ր օրվա օեկականներն են... Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Մ. Շահգելդյանն ու Գ. Սարգսյանը այս քաղուժի հիմնադիրներից են և գոնե մինչև հիմա «Օրինաց երկրին» չեն դավաճանել£ Թեև «սկզբունքը» կամ մոտեցումը, որ տեղի ունեցածից հետո է հրապարակվում, բավական ընկալելի է. «կուսակցությունը կուսակցականներին, նախարարությունները` ուրիշներին»£ Այսքանից հետո խնդիրը միայն ուրիշների հետ է` տվյալ դեպքում նորանշանակների, ովքեր ժամանակի ընթացքում դեռ պետք է իրենց կուսակցական հակամարտությունը կարողանան ապացուցել£ Թեև հավանական է նաև, որ նման խնդիր երբևէ չառաջանա, և ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ Մ. Վարդանյանն ու Ա. Երիցյանը օրինացերկրական են դարձել, քանի որ այս պարագայում այլ ելք պարզապես չի եղել£ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տրանսպորտի և կապի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ Մանուկ Վարդանյանին և Արմեն Երիցյանին:

Եվրասիական նոր կայսրություն

Երբեմնի Սովետմիության անդամ հանրապետություններին դարձյալ իր շուրջ (առայժմ ձեռնպահ մնանք` «իր տիրապետության ներքո» արտահայտությունից) համախմբելու ռուսական ջանքերն անթաքույց են£ Այդ ուղղությամբ առաջին քայլը ԱՊՀ կոչվածն էր, որն այդպես էլ չկայացավ£ Բայց դա չհիասթափեցրեց Ռուսաստանին` մղելով նոր որոնումների£ Իսկ այս իրողությանը, կարծես, խանդով են վերաբերվում Արևմուտքում:

Թուրքիայում հայելի չկա՞…

Անցյալ շաբաթվա անցուդարձերից ամենաուշագրավը, թերևս, Շվեդիայի խորհրդարանի` Ռիգսթագի լիագումար նիստում Հայոց, նաև Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչելու մասին բանաձևի ընդունումն էր:

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Պարզվում է, որ հայ¬թուրքական դիվանագիտական «ֆուտբոլը» կավարտվի ոչ թե հիմնական, այլ «մրցավար» Օբամայի կողմից ավելացված լրացուցիչ ժամանակում£ Վճռորոշ գոլն էլ կխփվի խաղից դուրս վիճակում, բայց մրցավարը դա «չի նկատի»£ Դեսպանական «վերվարածություն» Վերջին տասնամյակում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով Վաշինգտոնում թուրքական բոլոր դասպանները հայտնվել են տարած¬հետ բերածի կարգավիճակում£ Խոշոր ձեռներեցները` Վարչապետին - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հարյուր նախագահ էլ փոխեք, միևնույն է, մենք չենք մրցելու, «ճշտով», պաչ¬պռոշտիով «բարիշելու» ենք£ Օրվա բոլոր ժամերին գին են փոխում Ըստ ստուգումների տվյալների` գնաճն այնպիսի թափով է ընթանում, որ խանութի խեղճ աշխատակիցներն օրը մի քանի անգամ ապրանքների գնապիտակներ են փոխում, բայց էլի գործը ավարտին չեն հասցնում£ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունն` իր հրաժարականի կապակցությամբ - Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ Չարենցի «թող ոչ մի զոհ չպահանջվի` ինձնից բացի» տողի բովանդակությունը£ ՀՀ Վարչապետը` շեքսպիրյան ոճով - Ճգնաժամն իր շավղից դուրս է սայթաքել. Օ¯, բախտ իմ դժխեմ, այս «խենթ» գնաճը ինչպես ես զսպեմ£ Դեռ չի «լմնցել» կամ Էրդողանի տրտունջը` «Տժվժիկը» ֆիլմի ոճով - Ներսում` «ցեղասպանություն», դրսում` «ցեղասպանություն», էլ բավ է, 23 պետությունների հրամցվածը իշտե «կերանք»-«կշտացանք», «լմնցավ»£ Էդ. Նալբանդյանի պարզաբանումն Էրդողանին ճնշումներին չենթարկվելու հոխորտանքի կապակցությամբ Բենդերի ոճով - Յուրաքանչյուր մարդու, նույնիսկ թուրք վարչապետին ճնշում է 214 կգ-ամանոց մթնոլորտի սյունը£ Թուրք¬հրեական երկխոսությունը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով «Ոսկե ցլիկը» ֆիլմի մոտիվով ԱՄՆ հրեական համայնքի ղեկավար ¬ Բաա¯£ Թուրքիայի վարչապետ ¬ Զահրմար, դավաճան հայվան£ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքը դատարանում - Դուք ինձ «հանեցիք», բայց ես բանտում էլ «կգումարվեմ»£ Ռ. Քոչարյանը` Ս. Սարգսյանին Տերյանաբար Դու անհոգ նայեցիր իմ վրա ու անցար պետական գործերիդ, Ես քեզնից դառնացած հեռացա` վաղաժամ թոշակի գնացի£ :

Պաշտպանության նախարարի հերթական շրջայցը

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այցի ընթացքում Պաշտպանության նախարարը մարզում տեղակայված մի շարք զորամասերում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին:

Ի՞նչ է ռազմական սթրեսը

Մարդն աշխարհից դուրս մի ինչ¬որ վայրում պատսպարված, վերացական էակ չէ. մարդը մարդու աշխարհն է£ Այս աշխարհ կարող են մուտք գործել և° ցանկալի, և° անցանկալի անձեր ու երևույթներ£ Արժե՞, արդյոք, քո աշխարհի դռները բացել յուրաքանչյուրի առջև£ Մարդն ինքնին բարդ երևույթ է` իր ֆիզիկական, մտային, հոգևոր ու կամային ամբողջականությամբ£ Բայց այս ամբողջականության մեջ բարդ ու դեռևս բացահայտման կարիք ունեցող երևույթ է մարդկային հոգին, ներաշխարհը£ Ի վերջո, մարդու բոլոր գործողությունները ենթակա են նրա գիտակցությանը, ներաշխարհին£ Իսկ կամքը դառնում է կամակատար վերջիներիս համար£ Բայց մարդու կամքի, գիտակցության ու մտքի մեջ մի ուժ է գործում, որը ենթակա չէ ֆիզիոլոգիական վերլուծության£ Այդ ուժը մարդկային պարզ ու բարդ զգացմունքներն են, հույզերը£ Մարդու ներաշխարհը անընդհատ մարզման կարիք է զգում, այնպես, ինչպես ֆիզիկական մարմինը£ Ցավոք, մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում ներաշխարհի մարզման կարևորությանը, ի տարբերություն, օրինակ` ճապոնացիների, որոնց կենսափիլիսոփայությունը կենսաձև է համարվում թե° ճապոնացի քաղաքացու, և թե° առավել ևս զինվորի համար£ Վերջինս նիրվանայի գերագույն երանության հասնելու համար պետք է հաղթահարի իր ներքին մղումները, ցանկությունները, հասնի լիակատար ինքնակառավարման կյանքի բոլոր իրավիճակներին, երբեք չպետք է կորցնի ինքնատիրապետումը£ Ճապոնացի ռազմիկը մտասևեռման (ձաձեն) միջոցով կարողանում է ազատվել կողմնակի ու անկարևոր մտքերից£ Նրան սովորեցնում են սթափ դատելու, անսպասելի իրավիճակում կողմնորոշվելու կարողությունը£ Նա իր մտավոր ու ֆիզիկական ողջ ներուժը պետք է կենտրոնացնի այն բանի վրա, ինչն առկա է տվյալ իրավիճակում` իսպառ վերանալով այն ամենից, ինչ եղել է անցյալում կամ ակնկալվում է ապագայում£ Նա պետք է ձեռք բերի այնպիսի հոգեվիճակ, որով օժտված են մանուկները, որոնք նոր են ճանաչում շրջակա աշխարհը, ապրում են բացարձակ ներկայում` չտարբերելով անցյալն ու գալիքը£ Ճապոնացի ռազմիկը կռվում էր հանուն իր կյանքի, սակայն այդ պայքարի ընթացքում նա պարտավոր էր մոռանալ իր անվտանգության մասին, այլապես պարտություն կկրեր և կզրկվեր կյանքից£ Ինչպես ասում են. «Ովքեր կառչում են կյանքից, մեռնում են, իսկ ովքեր մահվանը մարտահրավեր են նետում, ապրում են»£ Իսկ ինչպե՞ս պետք է զինվորը հաղթահարի մահվան և ընդհանրապես պատերազմի հանդեպ ունեցած վախը, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ կարողանա պահպանել ինքնակառավարումը, զերծ մնա հոգեկան տրավմաներից ու սթրեսներից, ինչին կարողացել են հասնել ճապոնացի ռազմիկները£ Ապացուցված է` ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած անձանց 15-20 տոկոսը հետտրավմատիկ խրոնիկական խանգարումներ է ունենում, որոնք առաջանում են սթրեսի հետևանքով£ Իսկ ի՞նչ է սթրեսը. օրգանիզմի պատասխան ռեակցիա` միջավայրի անբարենպաստ փոփոխություններին ի պատասխան£ Սթրեսն առաջանում է բարձր լարվածությամբ, կայծակնային արագությամբ£ Սթրես կարող է առաջանալ անգամ զարթուցիչի ձայնից£ Այն մեզ շրջապատող երևույթներից ամենատարածվածն է£ Սթրեսն ինքնին բացասական երևույթ է, բայց ճիշտ վարվելու դեպքում այն կարող ենք օգտագործել ի նպաստ մեզ£ Սթրես ապրելիս առաջանում է հսկայական էներգիա£ Որպեսզի այն չքայքայի մեր մտավորն ու ֆիզիկականը, հարկավոր է այդ էներգիան ուղղել մեր օգտին և խուսափել հետագա սթրեսային իրավիճակներից` առաջնորդվելով «վտա՞նգ է այն, թե՞ հնարավորություն» սկզբունքով£ Մարտական սթրեսների մասին խոսելիս պետք է առանձնացնել կարևոր մի հանգամանք` ռազմական սթրեսին «ադապտացվելու» կամ «մարտով ներարկվելու» հոգեվիճակ£ Այսինքն, զինվորին ռազմական գործողություններին նախապատրաստելիս, պետք է հնարավորին չափ պատերազմին մոտեցված պայմաններում անցկացնել զինավարժանք ները, որպեսզի իրական մարտական գործողությունների ժամանակ որքան հնարավոր է քիչ սթրես ապրի£ Այնուամենայնիվ, սթրեսային իրավիճակում հայտնվելիս, լավագույն հակասթրեսային դեղատոմսը լիցքաթափվելն է, այսինքն` ուշադիր, սրտացավ զրուցակցին պատմել դեպքի մասին£ Օգտակար է նաև մեդիտացիայի եղանակը` սրտի զարկերակի դանդաղեցնելը, արյան ճնշման իջեցումը, անհանգստությունից ազատվելը և հոգեկան հավասարակշռման հասնելը£ Այսպիսով, պարզ է դառնում` մարդկային երևույթներից ու արժեհամակարգից ամենակարևորն ու գերզգայունը մարդու ներաշխարհն է, հոգին, ուր գալիս ու ապաստան են գտնում արտաքին աշխարհի ազդակները, որոնցով պետք է կա°մ ապրել, կա°մ մերժել նրանց£ Իսկ ընտրությունը մերն է£ Ապրենք մեր իսկ ստեղծած աշխարհի գույներով£ :

ՉԹՕ¬ներ կան` պնդում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը

Այլմոլորակայիններ կան, և նրանց հետ ընդհանուր լեզու գտել են Մեծ Բրիտանիայում£ Երկրի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Չբացահայտված թռչող օբյեկտների` կղզի կատարած այցերի տվյալները£ Պարզվում է` նրանք թռչում են կանոնավոր կերպով£ Իհարկե, որևէ դեպք պաշտոնապես ապացուցված չէ, բայց մասնագետները կարծում են, որ դա առիթ չէ` հրաժարվելու նրանց մանրակրկիտ ուսումնասիրելու որոշումից£ Ինչ¬որ ժամանակ գաղտնի եղած 6000 էջանոց փաստաթղթերում գիտնականների գրառումներ, զինվորականների ու ոստիկանների զեկուցագրեր և, իհարկե, ականատեսների վկայություններ կան այդ մասին£ Ընդհանուր տպավորությամբ` 20¬րդ դարավերջին Մեծ Բրիտանիան զգացել է նրանց արշավանքները£ Չբացահայտված թռչող օբյեկտները պտտվել են թագավորության վրայով` ձյունամրրիկի փաթիլների նման£ Ուֆոլոգների համար ամենա«բերքառատը» 1996 թ.¬ն է եղել, երբ ավելի քան 600 ահազանգ է ստացվել£ Ամեն ինչ սկսվել է Հարավային Ուելսում տեղի ունեցած հանելուկային միջադեպից£ Տեղաբնակներից մեկը գիշերն ավտոմեքենայով գնալիս հանկարծ տեսել է, թե ինչպես է իրեն մոտենում մի ամբողջ աստղաբույլ£ Նա կանգնեցրել է ավտոմեքենան, ու նույն պահին նրա վրա պայծառ լույսի հեղեղ է սփռվել£ Լուսավորությունը տևել է մոտ 5 րոպե, որից հետո անջատվել են բջջային հեռախոսն ու մեքենայի ռադիոն£ - Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է ստանում ՉԹՕ¬ների մասին, և մեր խնդիրն է բացահայտել, թե դրանք սպառնալի՞ք են Միացյալ Թագավորության համար£ Երկնքում շատ տարօրինակ բաներ են կատարվում, բայց դրանց մեծ մասը բացատրելի է£ Դրանք կարող են լինել ինքնաթիռների լույսեր, օդային օձեր, օդապարիկներ, անսովոր տեսքի ամպեր£ Մենք չենք կարող դրանք համարել վերերկրյա կյանքի գոյության ապացույցներ,¬ ասել է նախարարության ներկայացուցիչը£ Խնդիրն այն է, որ ոչ բոլոր իրադարձություններն են հանգամանորեն ուսումնասիրվում. շատ զեկուցագրեր միանգամից արխիվ են ուղարկում£ Համենայն դեպս, դրանց հետագա ընթացքի մասին ոչինչ հայտնի չէ£ Այսպես, 1997 թ. Բրիմինգեմ ավանի բնակիչները գիշերն արթնացել են շների աղմուկից. նրանք հաչում էին ինչ¬որ եռանկյունի թռչող օբյեկտի վրա, որը կախված էր տներից մեկի այգու վրա£ Բայց հենց դուրս է եկել այդ տան տերը, եռանկյունին անհետացել է` հողի վրա թողնելով սպիտակ գործվածքատիպ ինչ¬որ իր£ Տղամարդն այն դրել է բանկայի մեջ` հետազոտողներին հանձնելու համար£ Հայտնի է, որ թռչող ափսեներին լրջորեն է վերաբերվել նույնիսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ով իր ենթականերից պահանջել է «ուսումնասիրել և զեկուցել»£ :

ՀՈԲԵԼՅԱՐԻՆ ԱՐԺԵԶՐԿՈՂ ԹԱՏԵՐԱԸՆԾԱ

Բանաստեղծական ներաշխարհի շատրվանում «Քսաներորդ դարի վերջին հումանիստ» Տոնինո (Անտոնիո) Գուերայի պաշտամունքը Ապենինյան թերակզղուց Հայաստան հորդեց, երբ իտալացի արվեստագետը 2007¬ի աշնանը մեր հողի վրա երկրորդ անգամ ոտք դրեց:

«...Երբ տաղտուկն ուտում է ուղեղը»

«Տոլստոյի լապտերների» խորհրդավորությամբ է ներկայանում Դավիթ Մինասյանի ձևավորած բեմը£ Գործողության ասպարեզին առկախ տարատեսակ իրերի օդային կամարից անդին, թեք կամրջակին երևում է դեպի վեր սուրացող գնացքը, որի լուսավորված վագոններից մեկի անջատվելուն պես հայտնվում է քաղաքի խեղդուկից հարազատ գյուղ ճողոպրած Պոետը (Լորենց Առուշանյան)£ Նրա չոր տեղեկատվությամբ (1200 բնակչից ինն են մնացել) ենթադրում ես ականատես-մասնակիցը լինել ամայացած բնակավայրի անփառունակ ներկայի£ Հատուկենտ բնակիչներին մարմնավորող դերակատարների բեմական վարքագծով ու կցկտուր խոսքով ակնկալում ես ամբողջացումը կործանման դատապարտված նրանց հերոսների մարդկային նկարագրերի ու ճակատագրերի£ Հին լուսանկարից արթնացող հուշի նման պատկերվում է կինոժապավենին դաջված պատկերը հնամենի տեղանքի£ Պոետի եղբոր` Դինոյի (Կարեն Ջանգիրով) բնութագրական «միջամտությամբ» փորձում ես հետևել ներկայացման գլխավոր ասելիքի զարգացմանը£ Վարդան Ֆերեշեթյանի անարվեստ թարգմանությամբ, անարյուն մատուցվող տեքստի ճնշման տակ մտաբերում հայոց այբուբենի հուշարձանի ներշնչանքով Տոնինո Գուերայի արտահայտած միտքը. «Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը£ Եթե այն կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի շրշյունի` անձրևի խշշոցի և շարժիչի դղրդոցի միջև£ Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է, կդադարի գոյատևել»£ Ապարդյուն ջանում ես մերօրյա աղերսներ որսալ Պոետ-Առուշանյանի մերթ ընդ մերթ «հրամցրած» յոթ ուղերձներում£ Երբեմն միայն հստակ լսելի նրա անկրակ արտասանությամբ աճում է անհարկի լարվածությունդ` ինքնուրույն մտովի շաղկապելու ցաքուցրիվ խոսքը£ Եվ ներկայացումը դառնում է ոչնչի մասին£ Երբեմնի կոշկակար անբան ծերուկների (Արթուր Մանուկյան, Ալբերտ Սաֆարյան, Կարեն Սարգսյան) ու Դինո-Ջանգիրովի ամենահամեմատ դյուրընկալ, բայց պասիվ կերպարայնությամբ և խորքի շեղ կամրջակին առկայծող երազ¬պատկերներով փոխաբերական խորքերի պեղումները սյուրռեալիստական թատերապոեմի պարզապես անհնար են դառնում£ Չեն փրկում խորացող տաղտուկից ֆելինիական ինչ¬ինչ հնարքները£ Ինքնանպատակ գռեհկաբանութ յուններն են, փոխարենը, գնալով նվազեցնում հետաքրքրությունդ վհատ ծավալվող բեմապատումի հանդեպ` ժայթքելով «Լաֆիկա» (իտալերեն` «figa»¬արգանդ) պատկերում£ Առանձնակի ոգևորությամբ խաղարկելով «անբարդույթ» բառախաղը կնոջ սեռական օրգանի փառաբանության` Առուշանյան¬Ջանգիրով «եղբայրները» սրտխառնոց են առաջացնում և «անբարդույթ» սրբապղծության ակնհայտ հավակնոտությամբ իսպառ փոշիացնում խանդավառ ակնկալությունդ «աշխարհի մասին պոեմի» թատերայնացմամբ արվեստի նորաստեղծ մի արժեքի հետ կենդանի հաղորդակցության£ Տարանջատվելով հրապարակված երեքով արդեն արժեզրկված ուղերձներից, որոնցում այդպես էլ չի ուրվագծվում նահանգապետի (ի դեպ, Գուերան դրանք հղել է Սանտարկանջելոյի և մյուս բոլոր քաղաքագլուխներին` բանաստեղծական առակաշունչ, թափանցիկ մտորումներին համամարդ կային հնչողություն տալով) աներևույթ կերպարը£ Միանձնուհի¬գթության քրոջ (Գայանե Բալյան) փեշերի տակ, իբր, կատվին փնտրող Դինո-Ջանգիրովի բարձրաձայնած սարսափը վերահաս մահից որևէ տագնապ չի հարուցում` չկապակցվելով մեռնող վարդի այլաբանական պատկերին£ Ձանձրույթը գերիշխող է դառնում£ «Բինայի օրգազմը» էտյուդից հետո հինգերորդ ուղերձում սպրդած «Գլխավոր հրապարակ» արտահայտությունը, «ղեկավարելու համար հարկ է նորից մանկանալ» եզրահանգմամբ, որևէ զգացողություն չի առաջացնում, առավել ևս` խորհրդանշական մտասևեռում£ Անսպասելի անցումը երիտասարդ վանական Սայաթ¬Նովային ոչ մի կերպ չի մերվում ներկայացման համատեքստին, ինչպես և` «Վառվող գրքեր» պատկերը£ Չբացահայտված է մնում «մեղրի» իմաստավորումը£ Եվ թեթևացած շունչ ես քաշում, երբ ունայնության քամին վերջակետում է միապաղաղ ու դժգույն թատերախաղը, մինչևիսկ լավատեսական նախանշան ի հայտ բերում` չորացած, հատված ծառի ծաղկունքով£ ...Ինքնաճշգրտող սկզբունքիս հավատարիմ` մինչ պաշտոնական առաջնախաղը վերընթերցում եմ ռուսերեն թագմանությամբ «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին» բեմադրության «դրամատուրգիական» հիմքը և լիովին համոզվում 36 երգերից կազմված «Մեղրը» պոեմի ու «Յոթ ուղերձի» կամայական մեկտեղմամբ ձևավորված թատերատարբերակում նախնական գրական բաղադրիչների գեղարվեստական ակնհայտ արժեզրկման մեջ£ Ասում են, իբր, հեղինակի հետ համաձայնեցվել են բոլոր փոփոխությունները£ Այդուհանդերձ, չեմ կարող չնկատել, որ բնօրինակները ամենևին էլ չեն ստվերում իմ աչքում (և` ոչ միայն) տաղանդավոր իտալացու փառաբանվող արժանավորությունը£ Մնում է զարմանալ, որ մեր ազգային օտար ակադեմիական թատրոնի ստեղծագործական նկարագրի «արդիաշունչ վերակերտման» առաքելությունը ստանձնած գեղարվեստական խորհուրդը, քաջատեղյակ «դրամատուրգիական» քանիցս խմբագրված տեքստին, բեմական կյանք է արտոնել դրան£ Ողբամ զքեզ, Մայր թատրոն... Ինչո՞վ հարմար չէր հոբելյարին անհարիր այս խղճուկ թատերաընծայի կենսագործման համար «Գոյ» փորձարարական թատրոնը£ Չի բացառվում, որ Մազմանյանի «Մեղրը» այլ ընդունելություն կգտնի Իտալիայում նախատեսված խաղարկման ժամանակ£ Այդպիսով, սակայն, չի թեթևանա Հայաստանի մայր բեմի համարումը կորցնող Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «ուսերին» անորոշ երկարաձգումներով ծանրացող բեռը, որի վրա հազիվ թե կենտրոնանա ՀՀ մշակույթի նախարարի ընկերակցությամբ այս ներկայացման առաջին տեսարանները միայն իր ներկայությամբ պատված վարչապետի աչալուրջ ուշադրությունը£ Կարծես, նախարարն էլ առանձնապես խանդավառված չէր£ :

Նորամուտի հայտ «Աքլորը...»

Ոչ մի կերպ չեմ հաշտվում ՀՆՄ Նկարչի տան վերջին այցերիցս մնացած տխուր, հակամշակութային տպավորություններիս հետ, երբ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունների (դեկորատիվ արվեստ) նորաբաց ցուցահանդեսում կրկին հայտնվելով` միանգամայն անսպասելիորեն հերքվեց ներկայացված շուրջ 60 տարաբնույթ աշխատանքների ուսանողապատկանելությունը£ Անի Դուրգարյանի «Հիսուսի կյանքը» դիպլոմային (ի դեպ, գերազանց գնահատված) 7 նկարազարդումներից 4¬ը, հանիրավի, ցուցադրված էին Գայանե Մարգարյանի անվան տակ£ Արտառոց կամայականության դեմ ընդվզող մոր` տիկին Մարիամի ցասումը մեղմեցի` իմ գրչով վերականգնելով դստեր անունը£ Երբ շուտով պարզվեց, որ թաքցված կամ կեղծված հեղինակներ էլի կան, իսպառ չհիասթափվելու համար գերադասեցի լուսաբանել Արման Համբարձումյանի կայացման ուղին` ոգևորված նրա 3 քանդակներից մեկով£ Սկսնակ արվեստագետի «Անգլուխ աքլորն ու ասպետը» տպավորիչ խտացնում էր սին ամբարտավանության երկակի գլխատման գաղափարը£ Իր աշխատանքը խնամքով տեսանելի ճիշտ ռակուրսի բերող ներամփոփ երիտասարդի հետ դյուրությամբ մտերմանալով` պարզեցի, որ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի այս ուսանողն արդեն հասցրել է հիշարժան փաստեր արձանագրել մանկուց ձգվող մասնագիտացման ճանապարհին£Գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությունն արագընթաց զարգացում է ստացել այն օրվանից, երբ «ղցՊՏՋպրՑՉպվվՈÿ սՏՑպՐպÿ»-ով արվեստասեր հոր շահած «հՑՐՈվՌՓօ ՉպսՌՍՏռ ՊՐցՋոօ» պատկերազարդ գրքում ուշի ուշով զննել է ռուս-թուրքական ¥1877-78 թթ.¤ պատերազմի դրվագները պատկերող նկարները£ Հոր չիրականացած երազանքը կենսագործելու վճռականություն և ունակություններ դրսևորելով` մութ ու ցուրտ 90-ականներից նկարչության դասեր է քաղել, նախ, Մարիա Ուլիկյանից, ապա` Գեղագիտության ազգային կենտրոնում նկարչություն ու խեցեգործություն ուսուցանող Սամվել Բաղդասարյանից£ Վերջինիս ջանադրությամբ` 6 տարի շարունակ հմտացել է գծանկարում, հղկել քանդակելու ձիրքը£ Մանկական պատկերասրահում 2002-ին տեղի ունեցած ցուցահանդեսում առաջին անգամ հանրությանն է ներկայացրել Նոյի, Հաբեթի, Սեմի, Նոյեմզարի քանդակները` Բաղդասարյանի մյուս 30 սաների արած կենդանաքանդակներով ամբողջացնելով «Նոյան տապան» խմբակային հարթաքանդակը£ Զուգահեռ զբաղվելով ոսկերչությամբ` շուտով սկսել է խառը տեխնիկայով աշխատել£ Մանվել Բաղդասարյանի ուղղորդմամբ գեղանկարչական որոնումների շրջապտույտում հայտնվելով` կոմպոզիցիաների անվերջանալի շարքեր է ստեղծել, որոնցում էլ ժամանակ առ ժամանակ ծնվել են նոր քանդակների գաղափարները£ Ինչպես «Մարտունակություն» շարքից` ինձ գրաված «Աքլորը...»£ Ոգեշնչվելով պատմավեպերից ու արկածային գրականությունից` առանձնակի եռանդով նկարել է մարտական տեսարաններ, զինվորներ ու կենդանիներ£ Յուղաներկը, տուշը, կավն ու մետաղը շուտով դարձել են ստեղծագործելու կարևոր ատրիբուտները£ 12 մատիտանկար կենդանապատկերներով Սամվել Բաղդասարյանի ևս 3 սաների հետ իր ունակությունների նոր արտահայտություններն է ցուցադրել 2003-ին «Ակադեմիա» պատկերասրահում£ 2005-ին ընդունվելով ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժինը` փայլուն առաջադիմությամբ հայտնվել է ստեղծագործական նկարագիրը հարստացնելու կոչված նոր մանկավարժների ուշադրության կենտրոնում£ Եվ, հատկապես գունանկարի ուսուցչի` Լեմս Ներսիսյանի խորագետ հոգատարությամբ, սկսել է յուրացնել գեղանկարի նրբությունները£ Տարվել է նաև հագուստի մոդելավորմամբ£ Արվեստագետի ներշնչանքի աղբյուր հաջողությունը` «խպչպվՊՈ ՐՏՊվՏռ ջպՎսՌ» մրցույթի շրջանակներում 2 օրում պատկերած Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտին շնորհված «իՈ տՐՏՒպրրՌՏվՈսՌջՎ» դիպլոմը, Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան 4-րդ խաղերում ¥2006 թ.¤, աննախադեպ խթանել է 22-ը դեռ չբոլորած արվեստագետի արարումը£ Նախընտրած թեմային ներդաշնակող բազմաժանր երաժշտության հնչյունների հարակից օժանդակութ յամբ, համացանցային տեղեկատվությամբ և համաշխարհային կերպարվեստի հին ու նոր գանձերի ¥Ռեպին ու Սուրիկով, Ռոդեն ու Միքելանջելո, Գետիկ ու Գազազ, Լեոնարդո ու Դեգա, Մոնե ու Դալի...¤ ուսումնասիրությամբ հստակվող սեփական գեղագիտության որոնումները բազմապատկել են ստեղծագործական եռանդը£ Զարմացնելով ապրած ժամանակի սրված զգացողությամբ` Արման Համբարձումյանն իր վաղվա օրվա գունեղացման իրատեսական հույսեր է ներշնչում£ Առաջին ավետաբերն արդեն, կարծես, մոտենում է£ Իր սանի բնատուր շնորհներով հրապուրված արվեստագետ Անետա Երզնկյանի բարյացակամ նախաձեռնությամբ` նորելուկ արվեստագետը Չարենցի տուն¬թանգարանում կներկայացնի հանրությանը իր յուրաքանդակ 8 գործերը` այս «Աքլորի...» հարևանությամբ ցուցադրելով «Մարտնչում», «Կանչ» տարաչափ աշխատանքները 5 կանանց շարքի հետ միասին£ Հուսանք, որ առաջին անհատական ցուցահանդեսը կճշգրտի Արմանի կարողությունների սահմանը ու վերընթացի ցանկալի նախանշան կդառնա£ :

ՎԱՍՏԱԿԱԾ ԳՆԱՀԱՏԱՆՔ

Գրողների միությունների միջազգային ընկերակցության դահլիճում տեղի ունեցավ մոսկվացի ճանաչված գրող, գիտնական Ալբերտ Օհանյանի ստեղծագործական երեկոն` նրա ծննդյան 70 ամյակի առթիվ:

ԲԱՐԻՆ Է ՀԱՂԹՈՒՄ

Դեռևս 1960-ական թվականներից հայկական մամուլում հանդիպել եմ Ալբերտ Օհանյանի ստորագրությանը: Նրա հոդվածները, ակնարկները, բանաստեղծական շարքերը տպագրվում էին հատկապես «Ավանգարդ» երիտասարդական թերթի էջերում, որն այն տարիներին, անշուշտ, ամենասիրված ու զանգվածային պարբերականն էր մեզանում:

3.Ավա՞րտ, թե՞շարունակություն

Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ¬որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը... Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ... իրենք Գիտեն... իրենք Տեսել են... Պատմում է կենս. գիտ. թեկնածու, աշխ. գիտ. դոկտոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ` ԵՊՀ դասախոս Կարինե Դանիելյանը ... Հեռանում եմ սահմանից:

Նախագահի՞ն էլ են դավաճանում

Ֆրանսիական լրատվամիջոցներում ու մասնավոր զրույցներում լուրեր են շրջանառվում, թե Նիկոլյա Սարկոզին և Կառլա Բրունին առանձին են ապրում, երկուսն էլ արդեն մեկը մյուսին փոխարինողներ են գտել, և նրանց ամուսնությունը մոտենում է ավարտին£ 42-ամյա Բրունին, իբր հանդիպում է 40-ամյա ճանաչված երգահան Բենժամին Բիոլեի հետ, իսկ 55-ամյա Սարկոզին հանգիստ է գտել շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղար, 40-ամյա Շանտալ Ժուաննոյի գրկում£ Նախնական լուրերը հայտնվել են Twitter¬ում. ոմն լրագրող տեղեկացրել է, որ Բրունին ու Բիոլեն արդեն մի քանի շաբաթ փարիզյան բնակարանում իրար հետ են ապրում, և երաժիշտը վերջերս Victoire մրցանակին արժանացել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հովանավորչության շնորհիվ£ Շատ չանցած` այդ տեղեկատվությանն անդրադարձել է բավական հեղինակավոր Le Jurnal du Dimanche հրատարակությունը£ Ասվել է նաև, որ այս զույգը վերջերս հանգստացել է Թայլանդում, և նրանց արձակուրդն ընդհատվել է Սարկոզիի հայտնվելով, որն ինքնաթիռ է ուղարկել կնոջը Փարիզ տեղափոխելու£ ¬ Սա տարվա ասեկոսեն է, որը կարող է դառնալ տարվա նորությունը,¬ գրել է հրապարակման հեղինակը£ Մինչ հիմա իդեալական զույգ համարվող Սարկոզին ու Բրունին ծանոթացել են 2007¬ին` ընդհանուր բարեկամի տանը, երբ Նիկոլյան ամուսնալուծվել էր 2¬րդ կնոջ հետ£ 3 ամիս անց` 2008¬ի փետրվարին նրանք ամուսնացան£ Ի սկզբանե լրատվամիջոցները սպասում էին, թե երբ կբաժանվի այս զույգը` հիշատակելով Բրունիի խոստովանությունը` «Ես շատ եմ հոգնում միամուսնությունից»£ Մինչ Սարկոզին, էքս-մոդել ու երգչուհի Բրունին սիրավեպեր է գրանցել Միկ Ջագերի, Էրիկ Կլեպտոնի, Դոնալդ Տրամպի հետ£ Մի քանի տարի ապրելով փիլիսոփա և ռադիոհաղորդավար Ռաֆայել Էնտհովենի հետ, նա որդի է ունեցել, որն հիմա 9 տարեկան է£ Սարկոզիի այս ամուսնությունը երրորդն է£ Առաջին կնոջից նա 2 որդի ունի£ Երկրորդ կինն ինքն է հեռացել Նիկոլյայից 2007¬ին ու մինչ հիմա ապրում է հրատարակիչ Ռիշար Աթիասի հետ£ Երկրորդ ամուսնությունից նույնպես Ֆրանսիացի առաջնորդը որդի ունի£ :

Ինքնավստահությո՞ւն արդյոք

Ու մինչ ֆրանսիական մամուլը քննարկում է երկրի նախագահի և առաջին տիկնոջ հերթական ամուսնալուծության հավանականության խնդիրը, Կառլա Բրունին տապալել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա կնոջ պատվին պաշտոնական ընթրիքի արձանագրային կարգը£ Այս մասին տեղեկացրել է InoPressa.ru¬ն կատարելով իտալական La Repubblica¬ին£ Այդ մասին ցուցադրական զարմանքով գրել է նաև բրիտանական մամուլը£ Ինչպես նշվում է` թիվ մեկ ֆրանսուհին եթե ոչ միակ, ապա այն եզակի առաջին տիկնանցից է, ով կարող է իրեն նման քայլ թույլ տալ£ Նախկին մոդելը ոչ մի պահ չի մոռանում, թե ինչ առավելություններ է իրեն արտոնում սեփական մարմնի բարեմասնությունները. դիցուք` իր կուրծքը նա ամենագեղեցիկն է համարում, «որովհետև այն փոքր է», իսկ կոնքամասը «շատ ժամանակակից է» (գրում է NEWSRU.com¬ը)£ Ֆրանսիայի և Սարկոզիի համար այս գեղեցկուհին «օրհնության» նման մի բան է դարձել. նրա պերճանքը և գեղեցկությունը բոլորի ուշադրության կենտրոնում են£ Նույնիսկ երբ նախագահը մենակ է գնում երկրի գավառներ, նրան հարցնում են, թե ինչո՞ւ Կառլիտան իր հետ չէ£ Իսկ Կառլան ոչ մի մանրամասն չի անտեսում. ընդհուպ մինչև մտահոգվում է, որպեսզի ամուսնուց ավելի բարձրահասակ չերևա£ :