ԲՈՑ` ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԿԱՅԾԻՑ

Հայ և հույն ժողովուրդների` տարբեր ժամանակներում ապրած ողբերգությունների արդյունքում երկու ազգերի ճակատագրերը հաճախ զարմացնելու չափ նույնանում են: Իսկ նախորդ շաբաթ Աթենքում ոստիկանի կողմից սպանված պատանու մահը միաժամանակյա ու երկկողմանի դարձրեց այդ ողբերգությունը:

Արդյո՞ք նորից չենք սխալվի

Որքան էլ խոսքը ոչ թե ինչ-որ հեռավոր, սահմանային բնակավայրի, այլ, ինչպես վիճակագիրներն են հավաստիացնում, միլիոնանոց բնակչությամբ մայրաքաղաքին վերաբերվի, միևնույն է, գոնե մեր օրերում ընտրողներն առանձնապես ակտիվ ու ոգևորված չեն: Ուստիև, սպասվող խառնաշփոթի «գլխավոր մեղավորը» ո°չ մեր սիրելի քաղաքն է, ո°չ էլ ընտրողների յոթնիշանոց թիվը:

Հակավրացական խժդժություն

Անցյալ շաբաթ Թբիլիսիում, Վրաստանում Հայասատանի դեսպանության շենքի առաջ, տեղի ունեցավ վրաց ազգայնամոլների կազմակերպած հակահայկական ցույց: Դրա մի քանի տասնյակ մասնակիցները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց պահանջում էին, ոչ ավելի, ոչ պակաս` «Վրաստանին վերադարձնել Լոռիում և Տաշիրում գտնվող և (իբրև թե) վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանող 6 եկեղեցիները»:

Հա՞ որ...

ՀԻՐԱՎԻ, երկաթյա նյարդեր են անհրաժեշտ` «ԱրմենԹելի» հետ անգամ ամենահպանցիկ առնչություն ունենալու պարագայում: Հարկատուների ցուցակում նկատելի արագությամբ անվերջ դեպի հետին հորիզոնականներ գահավիժող այս ընկերությունը վերջին շրջանում բոլոր առումներով է իրեն կորցրել:

Արցախի խնդրում կարևոր է նաև Իրանի գործոնը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տարեվերջին առկա ակտիվացումը, թերևս, պայմանավորված է ընդհանրապես Հարավային Կովկասում վերջնականապես կայուն խաղաղության հաստատմանը հասնելու` միջազգային հանրության ձգտմամբ: Սակայն, նկատենք` որպես առանձին տարածաշրջան Հարավային Կովկաս հասկացությունը գոյություն չունի:

Համագործակցության սկզբունքով

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հավաստմամբ` համայնքներում և մարզերում իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում և համայնքներում «արքիլլեսյան գարշապար» է գնումների գործընթացը և դա ընդհանրական բնույթ ունի. - Այդ գործընթացում առկա թերություններն ու խախտումներն ուղղակի արտառոց են:

Թուրք մտավորականը` ցեղասպանության մասին

Թուրքիայի դատական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարունակում է իր հալածանքները. նրա «զոհերից» վերջինը թուրք լրագրող Ահմեդ Ալթանն է, որին հետապնդում է իսլամական ազգայնական «Մեծ միություն» կուսակցութան` BBP-ի Անկարայի մասնաճյուղը «Ախ, Ախպարիկ» հոդվածի համար:

«Ախ, Ախպարիկ»

Ամեն անգամ, երբ ես գրում եմ հայերի մասին, իմ ձեռքը, թող դա տարօրինակ չթվա, փնտրում է մի ձայնապնակ, որն ալեկոծում է ունկնդրի հոգին: Ես ուզում եմ լսել ջութակի սրտաճմլիկ հեկեկանքը կամ, ավելի շատ, դուդուկի խեղդված ու սրտահույզ մեղեդին:

Հուշարձանի բացում և բնակարանամուտ` Սայաթ-Նովայում և Մասիսում

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, այցելեց ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ` մասնակցելու Արցախյան ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման, ինչպես նաև սոցիալապես անապահով երկու ընտանիքների` նորակառույց երկու առանձնատներում նորամուտի հանդիսավոր արարողություններին:

Ծրագիրը շարունակվում է:

q ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Որդիս արիաբար զոհվեց

Կուչ էր եկել քաղաքը գիշերային բեզարած մրափից հետո: Նա երևի շատ կանուխ արթնացել ու ինձ էր սպասում:

Հայրենանվեր ու ազգաշահ

«Հայ օգնության միության» Դավթաշենի մասնաճյուղը, որը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը, հիմնադրվել է 2001-ին: 2002 թվից կառույցը ղեկավարում է ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինը` Սուսաննա Թովմասյանը:

Դեկտեմբերի 13-ին Մուշեղ Գալշոյանը կդառնար 75 տարեկան ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸ

Մեր լեզվի հարուստ գանձարանում կան բացառիկ հնչեղությամբ բառեր` քաղցրահունչ բառեր, բառեր, որոնք մարդու արյան մեջ են, խառնվածք, ապրելակերպ են, քանի որ մարդուն արժևորում, բնութագրում ենք բառի, խոսքի ուժով: Ասենք` «նվիրյալ» խոսուն բառը, որը իմաստավորում է համակ սեր, անձնազոհություն:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՌ-ի Ա. Մերանգուլյանի անվ. ժողգործիքների վաստակավոր համույթի գեղարվեստական ղեկավար «ԵՐԳՆ ԻՆՁ ՇԱՏ ԲԱՆ Է ՍՈՎՈՐԵՑՐԵԼ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Համակերպվել մի կառույցի հետ, որի գաղափարախոսությունը հակասում է հոգեբանությանդ. պետական դիրքորոշումը նկատի ունեմ£ Բարեբախտաբար` հիմա շատ բան փոխվել է դեպի դրականը և դա ոչ միայն խրախուսում է, այլ նաև պարտավորեցնող է£ Կյանքին պետք է նայել ոչ թե ուրիշ հայացքով, այլ շարունակել մնալ այնպես` ինչպիսին որ դու եղել ես£ Պարզապես պետք է շատ բաներ դու քո մեջ հաղթահարես£ Հնարավոր է, որ հակադրվես ընդհանուրին£ Ես հարգում եմ ընդհանուրի կարծիքը և գտնում եմ, որ այն անհրաժեշտ է£ Իհարկե` անհատի տեսակետն էլ պետք է կարևորվի, սակայն այնպիսի մարդիկ պետք է հրապարակավ կարծիք հայտնեն, ովքեր դրա իրավունքը նվաճել են, ովքեր մտածել գիտեն, և կարող են իրերի դրությունը ճիշտ գնահատել£ Ամեն մեկի դատողությունը դեռ կարծիք չէ£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Չէ¯, ես միայն հայ կմնայի£ Ոչ միայն նրա համար, որ մայրենիս և բնականաբար դրա միջոցով զարգացած մտածելակերպս հայերենն է£ Շատ ազգեր կան, որոնց ես երբեք էլ չեմ նախանձում£ Չգիտես ինչու ինձ համար ավելի շատ կարևորվում է հայը£ Գուցե այն է պատճառը, որ ամբողջ աշխարհում տարածված ենք£ Մանավանդ չէի ուզենա լինել թուրք£ Չէի ցանկանա լինել նաև այնպիսի մի ժողովրդի ներկայացուցիչ, որը մինչև օրս գերտերությունների կողմից գրեթե արհամարհված է£ Ես ունեմ իմ երկիրն էլ, իմ պետականություն էլ, իմ Դրոշն էլ, իմ երգն էլ, իմ ժողովուրդն էլ և ինչո՞ւ պետք է ուրիշ ազգի ներկայացուցիչ լինելու մասին մտածեմ£ Եվ ոչ էլ այլ երկրի քաղաքացի կնախընտրեի լինել£ Բայց համակրում եմ ճապոնացիներին, ովքեր ստեղծել են այնպիսի հզոր տեխնոլոգիաներ, որոնք զարմացնում են աշխարհին£ Այսուհանդերձ` ես հպարտ եմ, որ հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որ այժմ կբարձրաձայնեիք£ - Ես նվիրված, սիրահարված եմ եղել իմ երգին£ Երգն ինձ շատ բան է սովորեցրել, որովհետև հարյուրից ավելի երգ եմ կատարել և այդքան հոգեվիճակներ եմ ապրել` սիրահարվել, հիասթափվել, բարկացել£ Այդ զգացումները իրենց հետքն են թողել իմ թե° առողջության, թե° մտածելակերպի, նաև, իհարկե` աշխարհընկալման վրա£ Յուրաքանչյուր երգ մի պատմություն է և այդ պատմությունը ճիշտ զգալու, վերարտադրելու և ունկնդրին հաղորդակից դարձնելու կարևորությունը կա£ Երգիչը հենց դրանով է տարբերվում երգողից£ Իհարկե, ինչ որ չափ նաև հոգումս թաքուստված գաղտնիքներն ու հույզերը արտահայտվում են երգի միջոցով£ Մի պահ եղավ, որ զայրացած էի շատ երևույթներից և բարձրաձայնելու անհրաժեշտությունը կար, մանավանդ, որ մազերս էլ արդեն սկսել էին ճերմակել… Որոշեցի երգել աշուղ Ջիվանու «Ձախորդ օրերը»£ Մինչ այդ, ոչ թե ռիսկ չէի անում, այլ գտնում էի` ժամանակը չէ, որ բողոքելու պետք չունեմ£ Բայց պահը հասունացավ` երգեցի և այն դժբախտաբար գրեթե համընկավ արհավիրքի հետ£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Մարդու ծնունդն ու մահը£ Այդ երկուսը միշտ առեղծվածային էլ կմնան երևի. ոչ ոք չգիտե` ով է ծնվելու, և ծնվողն էլ չգիտե, թե երբ է հրաժեշտ տալու կյանքին£ Բա առեղծված չէ ի՞նչ է£ Մարդուց մարդ է ծնվում. դրանից մեծ առեղծված կարո՞ղ է լինել£ Բնականաբար, մենք գիտենք` ինչպես, բայց բոլոր դեպքերում, սպասում ես ծնունդին` զավակի, թոռնիկի. ուզում ես տեսնել` ինչ արտաքին ունի, ո՞ւմ է նման, և արդյո՞ք նա կարող է դառնալ այն մարդը, ում դու երազում ես մեծացնել£ Ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ցանկանում£ Բոլորը ծնվում են միանման, սակայն շրջապատի դաստիարակությունն էլ է դեր խաղում, որը կարող է և° բարենպաստ, և° կործանանար լինել£ Մեկ անգամ Վեհափառ Վազգեն Առաջինին այցելության էի գնացել` 60-ամյակը լրացել էր£ Ասացի. «Վեհափառ, շնորհավորում եմ Ձեր ծնունդը, Աստված օրհնի և պահապան լինի Ձեզ»£ Նա պատասխանեց. «Ես ապրել եմ Աստծո տված կյանքը£ Նա տալիս է նաև 10 տարի, որը դու պետք է տնօրինես, իսկ նրանից հետո Աստված է ցանկանում քո ներկայությունը երկրային կյանքում»£ Այնպես որ, ես չգիտեմ` երբ Աստված կցանկանա մարդուն հրավիրել իր մոտ, կամ հեռացնել այս աշխարհից, որը չէի ցանկանա£ Կցանկանայի, որ պարզապես անէանար մարդը, ոչ թե վերանար£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպքեր շատ են եղել£ Հենց մեր կյանքն էլ, ինքնին, արդեն զավեշտ է, ուր մնաց էպիզոդներ, որ ավելի ցայտուն են£ Ավելի շատ բեմական կյանքից են£ Օրինակ` տեքստի մոռացում. տեղում` հանպատրաստից չգիտես, թե ինչպես վարվես, ստիպված իմպրովիզի ես դիմում£ Ինձ հետ քիչ են պատահել նման դեպքեր, քանի որ միշտ պատրաստ եմ եղել ելույթին, այսինքն, ամբողջ օրվա մտածումներս համերգի շուրջն են պտտվում£ Այնպես չի եղել` քնից արթնանամ ու վազեմ բեմ£ Երբեք£ Ընդհակառակը. նույնիսկ մի քանի օր պետք է քո ելույթի մասին մտորես£ Հիշում եմ` Ղազախստանում համերգ էր, մեր խմբից երկուսին հանձնարարել էին ղազախական երգ կատարել£ Մեր գեղարվեստական ղեկավարը ճարել էր նման մի երգ, որը մշակվեց նոտաներով և հրաշալի ստեղծագործության վերածվեց£ Բայց մինչև այդ կատարումը, մենք արդեն մի երեք համերգ ունեցել էինք մեկ օրվա ընթացքում` հեռուստատեսությամբ, հանդիպմանը և սրահում£ Հանկարծ դահլիճում երգելուց հետո նրանց լուրջ քննադատներից մեկը մոտեցավ, իր գոհունակությունը հայտնեց ելույթի առիթով, բայց անդրադարձավ այդ երգին և ասաց. «Շատ ներողություն, դա ինչ լեզվով էր, որքան հասկացա, հայերեն չէր»£ Մենք պատասխանեցինք, որ ղազախերեն է, և նա շարունակեց. «Հա¯, երևի դա մեր հին ղազախերենն է, որն այժմ ոչ ոք չգիտի»£ Իհարկե, սա ավելի շատ կատակ է, բայց զավեշտի հասնող մի դեպք եղավ բեմում£ Հովհաննես Բադալյանի հետ զուգերգ ունեինք, իսկ նա լուրջ արվեստագետ էր£ Մինչ համերգի սկսվելը մոտեցավ ինձ և ասաց. «Գիտե՞ս` տեքստը չեմ հիշում»£ Ես էլ պատասխանեցի, որ ոչինչ, ես կհուշեմ£ Մտածեցի, որ առաջին տողի երկու բառերը հուշես, ինքը արդեն մեխանիկորեն կշարունակի, որովհետև այնքան է երգել այդ ստեղծագործությունը, որ անկարելի է տեքստը չհիշի£ «Չէ,¬ ասեց,¬ էդպես չի լինի»£ Փորձեցի ելք գտնել և հարցրեցի, թե տեքստը ունի՞ արդյոք, պատասխանեց. «Հա, մոտս փոքրիկ նոթատետրի վրա գրված է»£ Ես էլ ասացի. «Ի՞նչ է եղել, բեմում ակնոցդներ կդնես, բլոկնոտդ առջևդ կպահես, կերգես»£ Համաձայնվեց` «Լա°վ, ճիշտ ես ասում£ Այդպես էլ կանեմ»£ Համերգը սկսվեց, այնպես էր կաշկանդվել բեմում, քանզի առաջին անգամ էր իր հետ նման դեպք պատահում, որ բեմ ելնի և տեքստը չիմանա£ Նոթատետրը կրծքին սեղմած, ակնոցն աչքերին, շրջվեց դեպի ինձ և… «Տեքստը չեմ բերել»£ Ասում եմ. «Ձեռքիդ է»£ Շարունակում է պնդել. «Չեմ բերել»£ Ես էլ եմ համառում` ասելով` «Հես ա», ու ձեռքով քաշում եմ առջևը այդ նոթատետը, որպեսզի կարդա£ Անարդյունք է. նա նորից, թե. «Չգիտե°մ»£ Ճարակված ասեցի` լավ, ոչինչ կհուշեմ£ Բայց խոսում եմ ցածր, ատամների տակից, որպեսզի բարձրախոսը չկլանի ձայնային ալիքը, և հանդիսատեսը չլսի մեր «բանակցությունները», թեև, եթե դահլիճում հայեր լինեին, գլխի կընկնեին£ Դահլիճում միակ հայը Խաչատուր Ավետիսյանն էր` իր կնոջ ու տղայի հետ, իսկ մնացյալը հոլանդացիներ էին£ Ինչևէ, ես հուշեցի` շշուկելով. «Սարից թռան»£ Պետք է շարունակեի. «Երկու կաքավ, թռան սրտիս պես», իսկ նա ստեղծագործեց. «Սարից թռան երկու ծիտիկ, թռան, նստեցին£ Ա¯խ, դու, ախ դու, ախ դու, ախ դու, ծիտիկ, ծիտիկ, ծիտիկ, ծիտիկ»£ Այդպես քառյակը ավարտեց, երաժիշտները չգիտեին` ինչպես զսպեն իրենց ոչ թե ծիծաղը, այլ կչկչոցը£ Նրանց հա¬հա¬հա¬ն խառնվել էր նոտաների հետ, և մեղեդին այլակերպվել էր£ Ես էլ էի սրտանց ծիծաղում, իսկ դիրիժորը, փոխարեն կանգնած չափ տար, նստել էր կանգնահարթակին£ Եկավ իմ խոսքի պահը, որոշեցի զավեշտը երկարաձգել. միանգամից ակնոցը խլեցի, դրեցի իմ աչքերին, բլոկնոտ կոչեցյալն էլ հափշտակեցի, իր նման սեղմեցի կրծքիս և անգիր երգեցի£ Դահլիճը ուշաթափվել էր£ Եվ ասեմ, որ մեր համերգային շրջագայության ավարտին նրանց երգչախումբը մեզ համար կատարեց Կոմիտասի երգերից, ինչպես նաև վերջում իրենց դուր եկած այդ ստեղծագրծությունը` ճիշտ տեքստով£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ - Մանկության հուշերս գնում եմ դեպի բակ, մանկապարտեզ, դպրոց, ինչպես նաև թատրոններ, համերգասրահներ, ուր ամեն շաբաթ մայրս էր տանում:

ՓՈՔՐ ԲԵՄԻ ՄԵԾ ՀՈՒՅԶԵՐԸ

Մինչ Եվգենի Տագանովի «Ադել» պիեսի ներկայացման (բեմադրիչ` Դավիթ Բարխուդարյան) սկսվելը, ռուսական թատրոնի Փոքր բեմի սրահում նկարիչ Արթուր Հարություն յանի ձևավորած միջավայրի ընդհանուր տպավորությամբ, փորձում եմ կռահել մատուցվելիք թատերախաղի կենսոլորոտը:

ԵՐԿՐԱՇԱՐԺ ... օպերային արվեստում

Մինչ բոլորովին վերջերս, Սպենդիարյանի անվան օպերայի և ԵՐԿՐԱՇԱՐԺ ... օպերային արվեստում բալետի ազգային թատրոնում, XX դարավերջի երաժշտարվեստի հանրահայտ դեմքերից մեկի` Ավետ (Ալֆրեդ) Տերտերյանի «Երկրաշարժ» («Ցնցում») օպերայի ներկայացման օպերայի առաջնախաղը, մշակութասեր հանրությունը, փաստորեն, մոլորության մեջ էր£ Նա, չգիտես ինչու, գուցե կարծրացած սովորույթի ուժով, համոզված էր, որ ցանկացած երաժշտադրամատուրգիական երկի բեմական տարբերակի ընկալման համար բավական է նախապես ծանոթանալ տվյալ ներկայացման ծրագրում տպագրված լիբրետոյի (գրական հիմքի) համառոտ բովանդակությանը:

«ՄԵՆՔ ՀԱՄՈՎ ԱԶԳ ԵՆՔ»

Այսօր, երբ հետադարձ հայացք ենք նետում այն ցուրտ ու խավար, քաղցի տարիներին, որը ճակատագրի հեգնանքով բաժին ընկավ մեր տառապյալ ժողովրդին` մաքառելով միայն հայ ժողովրդին վայել խիզախությամբ, տոկունությամբ և լռելյայն համբերությամբ, նա արժանապատվորեն դիմակայեց և հաղթանակած դուրս եկավ ճակատագրի դաժան հարվածներից` չկորցնելով իր բարոյական նկարագիրը:

Հայ-վրացական հարաբերությունների և մեր արմատական ընդդմիության խառնապատկերը

Վրաստանի կողմից միշտ էլ եղել է մեր մշակութային արժեքների բռնազավթումը, ինչպես նաև էթնիկ զտումը, իսկ եթե ընդհանուր ձևակերպենք` «սառը թշնամանքը»: Զորօրինակ` ջավախքահայության նկատմամբ կիրառվող ստորածածկված քաղաքականությունը, այն իրողությունը, որ երիտասարդ վրացուհին ջավախահայ ուսանողին անամոթաբար փորձում է համոզել, թե Սայաթ-Նովան ազգությամբ վրացի է:

Մոհամմադ Ռեզա ՇԱՔԻԲԱ. ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական

Իրանահայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես Թեհրանում Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Թեհրանի «Սաբա» մշակույթի տանը տեղի ունեցավ իրանահայ արվեստագետների առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին վերջին վեց տասնամյակների իրանահայ, ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններ, հատկապես, գեղանկարչության և լուսանկարչության մոտ 600 նմուշներ:

Կանխասացություն ըստ Վանգայի 3-րդ հազարամյակում

2010 Թ.- 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կսկսվի նոյեմբերին և կավարտվի 2014 թ. հոկտեմբերին: