ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ, ԹԵ՞ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Արդեն երկրորդ անգամ տարվա չորրորդ եռամսյակը փորձություններով է նշանավորվում ՀԴՄ կտրոնատերերի համար£ Թեկուզ վերապահումներով, բայց կարելի է արձանագրել, որ կտրոնների առանձին խմբաքանակների դիմաց տամադրվող բոնուսային համակարգը հենց նախորդ ճգնաժամային տարում կայացավ£ Գաղափարն ինքնին հետաքրքիր էր, սկզբում տրամադրվող պարգևավճարն այնքան, ինչի դիմաց արժեր կտրոն պահանջել ու կուտակել£ Արդյունքում` հարկահավաքման և քաղաքացիներին շահագրգռելու¬խրախուսելու գործադիրի մտահղացումը միանգամից ու այն էլ երկկողմանի հաջողություն գրանցեց£ Հետո ստացվեց այնպես, ինչպես սովորաբար է տեղի ունենում£ Հայկական հնարամտությունը զեղծարարության ամենատարբեր հնարանքներ երևան բերեց, և մասամբ` հաջողությունից առաջացած գլխապտույտի հետևանքով, մասամբ էլ կեղծիքները մեղմելու շահախնդրությամբ, գործադիրը որոշեց ամենաարդյունավետ չորրորդ եռամսյակում կտրոնների հետագա ճակատագիրն առկախել... Նոր տարին բոնուսների նոր պայմաններ առաջարկեց£ Ու որքան էլ համաժողովրդական լոտոյի կազմակերպիչները հեռուստաեթերից հավատացնեին, թե ամեն ինչ նախկինի նման հրաշալի է, պարզ ու հասկանալի էր, որ ստանալիքի ակնկալիքն այլևս առաջվանը չէ£ Եվ չնայած ժամանակին կտրոն պահանջող գնորդների հսկայածավալ դարձած բանակից հետևողական քաղաքացիներ դեռևս մնացել են, սակայն գործընթացը հաստատապես կորցրել է նախկին հետաքրքրությունը, իմաստն ու նպատակահարմարությունը£ Անկախ ամենից, ցանկացած առիթով, Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներն այս երևույթի առնչությամբ մշտապես նոր անակնկալների խոստումներ են շռայլել£ Հարկայինի սյուրպրիզն, իհարկե, չուշացավ, բայց տճահ անակնկալի տեսքով£ ՀԴՄ¬ների համար ճակատագրական դարձող չորրորդ եռամսյակում, հիմա էլ տրամադրվող գումարների կամ, ինչպես ասում են, մրցանակային ֆոնդը սպառվեց... Նման բան, այն էլ Հայաստանում, իհարկե, կարող էր տեղի ունենալ, բայց խնդիրը լուծվեց ոչ թե հաշված ժամերի, այլ շաբաթների ընթացքում միայն£ Պարգևավճարների բաշխման գործընթացը շուրջ մեկ ամսով կասեցվեց, և փոքր է հավանականությունը, որ, ասենք, մոտ օրերս հայտարարություն տարածվի ընթացիկ բաշխումները նույնքան ժամանակով երկարաձգելու մասին£ Ինչ խոսք, այդպես էլ մի քանի հազար դրամով չփոխարինված 100 հազարավոր դրամանոց կտրոնները կարելի է նաև դեն նետել£ Բայց դա «լավ» առիթ կարող է դառնալ կտրոն կուտակողների շարքերն է°լ ավելի նոսրացնելու առումով£ Չէ՞ որ առանց այն էլ մարդկանց տրամադրվածությունն այնքան էր պակասել, որ նման մի պատճառ էր պետք` տնտեսվարողների եկամուտները կանոնակարգող կտրոնները պահանջելուց մեկընդմիշտ հրաժարվելու համար£ Կուտակման¬հանձնման իրականում պարզունակ գործընթացը եթե այսչափ մեծ ջանքեր պետք է պահանջի, ապա դրանով զբաղվելը միայն երկաթյա նյարդեր, պարապ ժամանակ ունեցող ու ծով համբերությամբ զինված քաղաքացիների զբաղմունքը կարող է դառնալ£ Իսկ այդպիսիք վստահաբար կարելի է ասել, որ մեզանում արդեն շատ քիչ են£ Մյուս կողմից էլ միայն համառ մարդկանց հետևողականության հետ հույսեր կապելով, ոչ միայն լուրջ արդյունքի, այլ նույնիսկ փոքր տեղաշարժերի հնարավոր չէ հասնել£ Իսկ չար լեզուներն ասում են, թե այդ ամենը միտումնավոր է արվում. խոշոր գործատուներին այդպե°ս է ձեռնտու£ Կարելի է պատկերացնել, որ համազգային հեռուստալոտոյի քարոզչությունը հետայսու նույնպես բավական ակտիվ է լինելու, սակայն այն, ինչը կորսվեց մեկամսյա խառնաշփոթի արդյունքում, և ոչ մի քարոզչություն ի զորու չէ վերականգնել£ Ի վերջո, միայն գեղեցիկ խոսքերով, ոգևորիչ բառերով վստահություն չե°ս ներշնչի£ Եվ բոլորն են համակարծիք, որ նման խոսքերից առաջ ընդամենը գործընթացը ճիշտ կազմակերպել ու ցանկություն է պետք` մարդկանց վիրավորած չլինելու ու ՀԴՄ կտրոններից խուսափող քաղաքացիների քանակն ավելի չմեծացնելու նկատառումով£ :

ԹԻՐԱԽ. Հիմա էլ` Հայոց պետականությունը

Հայաստանի վերանկախացմանը հաջորդած առաջին տարիներին շատերը չէին հասկանում ու ընկալում նժդեհականության գաղափարները: Եվ դա հասկանալի էր, քանի որ քչերն էին կարդացել:

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՂԵՏՆԵՐ

Արժույթի շուկայում հաստատված հարաբերական կայունությունը վերջին շրջանում խախտվել է£ Այնպես ստացվեց, որ հենց նոյեմբերի 1¬ից դոլարն սկսեց արժևորվել£ Կարելի է կարծել, թե տեղի ունեցածն ընդհանուր կանխատեսումների շրջանակում է, և դոլարն ու դրամն էլ իրենց հերթին են պատրաստվում Ամանորին£ Սակայն հարկ է միաժամանակ արձանագրել, որ ավելի քան մեկ տարի նման կտրուկ տատանում չէր գրանցվել, ու չնայած դանդաղ, բայց դրամը շարունակաբար ամրապնդում էր դիրքերը£ Իր հերթին, այս հարցում թեև աննկատ մնաց Կենտրոնական դրամատան միջամտությունը, սակայն (ինքնաբերաբար, թե այլ մանր¬մունր գործոնների ազդեցությամբ) դոլարի փոխարժեքը վերջին օրերին հատեց անգամ վաղօրոք կանխատեսված նվազագույն շեմը` տեղակայվելով 357-358 դրամի շրջանակներում£ Այս նահանջը փաստորեն, շատ չանցած, շուրջ տասը կետով արժևորվելու «նախերգանքն» էր, ու տեղի ունեցած թռիչքից անկախ` մինչև դեկտեմբեր արժևորման շարունակականության հավանականությունը դարձյալ մեծ կարելի է համարել£ Ամերիկյան արժույթն առաջին հարվածները, թերևս, նախատոնական առևտրի մեկնարկին զուգընթաց կկրի, երբ հենց այս նպատակով շուկայում դարձյալ դրամի պահանջարկը կմեծանա£ Կարելի է կարծել, թե սեզոնայնություն կոչվածն այս ամսին առայժմ դոլարի «արտահանմամբ» է դրսևորվում£ Այսինքն, ներկրողները սպասվող առևտրային ակտիվությունից առաջ ավելացրել են սննդի ու այլ ապրանքատեսակների ներմուծման ծավալները, ինչն էլ արժույթի շուկայում դոլարի պահանջարկի ավելացմամբ է արտահայտվում£ Հակառակ մասնավոր տրանսֆերտների հոսքերի կայուն աճին ու տարվա այս շրջանում դրանց ծավալների բազմապատկմանը` արժույթի շուկան դոլարի ավելացող քանակների ազդեցությունն առայժմ չի զգում£ Ըստ երևույթին մասնավոր օգնությունների հասցեատերերը դեռևս սովորականի չափ արժույթ դրամի չեն վերածում£ Վտանգը, թե մեկ ամիս հետո դոլարը նրանք ավելի ցածր արժեքով դրամով կփոխանակեն` այս պահին զրոյական ազդեցություն ունի£ Փորձը ցույց է տվել, որ կանխատեսումներից անկախ` մարդիկ նախատոնական ծախսերի համար պահեստավորած արտարժույթը դրամի են վերածում` նույն այդ ծախսերը հոգալուց առաջ միայն£ Իսկ մշտական այս սովորույթի ուղղակի կրկնության հավանականությունն էլ հուշում է, որ շուկայում դոլարի ու նաև ռուսական ռուբլու ավելցուկ կառաջանա առնվազն դեկտեմբերի սկզբից£ Թե մինչև այդ ի՞նչ թռիչքներ կհասցնի գործել դոլարը, իհարկե, դժվար է ճշգրտորեն կանխատեսել£ Սրանով հանդերձ` տեղի ունենալիքն այնքանով շահեկան կարելի է համարել, որ եթե դեկտեմբերից կրելիք հարվածները հիմա էլ հակառակ` արժեզրկման գործընթացի հանգեցնեն, ապա տարեսկզբին դոլարը դարձյալ հանգրվանած կլինի 360 դրամի միջակայքում£ Ասել է թե` տարին «նվազագույն կորուստներով» կամ գոնե չնչին շեղումներով ամփոփելը բոլորին է ձեռնտու£ Իր հերթին նույն` 360 դրամի սահմանագծին վերադառնալու հավանականությունն էլ փոքր չէ£ Սակայն եթե դատելու լինենք հայրենի բանկերի կանխատեսումներից, ապա չի բացառվում, որ հաջորդ տարի դրամը 380-400¬ի շրջանակներում լողա£ Ընթացիկ տարվա համար հայրենական բանկերը 360-455 դրամի սահմանագծերն էին նախանշել, և անցնող ամիսներին արտարժույթի շուկայում գերիշխող կայունությունը համապատասխան վերաբերմունք իսկապես ձևավորում է` հաջորդ տարվա կանխատեսումներում առկա իրատեսության գործակցի վերաբերյալ… Ի վերջո, դրամն այնչափ զգայուն է, որ նրա «պահվածն» ավելի շատ և բոլոր դեպքերում անկանխատեսելիության շրջանակում է£ Բավական է` առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը չնչին փոփոխության ենթարկվի, և հաշված ժամերի ընթացքում բանկերի ու փոխանակման կետերի ցուցանակներն էլ իսկույն կնորացվեն£ Ու եթե ներկայում առաջիկա շաբաթների համար դոլարի արժևորում, իսկ դեկտեմբերից սկսած էլ ուղիղ հակառակ ընթացքն է կանխատեսվում, ուրեմն ավելի քան տեսանելի զարգացումների ներգործությունն իսկապես զգալի կարելի է համարել£ Դժվար չէ վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ արտարժույթի շուկայում ընթացիկ տարվա ամռանը, երբ դոլարի պահանջարկը ժամանակավորապես աճեց£ Հանգստյան սեզոնին Հայաստանից օտար լողափեր մեկնողների «շնորհիվ» դարձյալ աճեց դոլարի պահանջարկը£ Սեզոնային համարվող արտարժութային հերթական տատանումն, իհարկե, մի քանի շաբաթ հետո կավարտվի£ Սակայն պակաս հետաքրքիր չէ, որ գնաճի պարագայում նման տատանումները մշտապես խիստ բացասական հետևանքներ են ունենում£ Տարվա ընթացքում պաշտոնապես արդեն 9,1 տոկոսի հասած գնաճը նման դեպքերում, ինչպես հայտնի է, «նախընտրում է առիթից օգտվել»£ Առավել ևս` երբ խոսքը նախաամանորյա առևտրի մասին է, ապա արտարժույթի շուկայում տեղի ունեցող վայրիվերումներն անխուսափելիորեն նպաստելու են կանոնավորապես բարձրացող գների անշեղ աճի է°լ ավելի ահագնացմանը£ Ի վերջո, բոլոր նախատոնական սեզոններն են մեզանում գնաճով նշանավորվել, և որևէ հիմք չկա կարծելու, թե այս տարին հաճելի բացառությամբ կարող է առանձնանալ£ Իսկ ինչ վերաբերում է արտարժույթի շուկայի զարգացումներին, ապա այս ամենի ամենաբացասական հետևանքը թերևս նախատոնական գներին տրվելիք ազատ թռիչքի հնարավորությունը կարելի է համարել£ :

Հա՞ որ...

ՎԵՐԱՀՍԿԻՉ պալատի ուսումնասիրությունների աշխարհագրությունն ընդլայնվելով, հասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և պետության միջոցներից սնվող այս կառույցում նույնպես բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել£ Որպես փողեր լվանալու նպաստավոր տարբերակ, այստեղ որոշել ու հանրապետության մարզերում ընտրական թեմաներով դասընթացներ են կազմակերպել£ Առաջին հայացքից անմեղ ու սովորական թվացող սեմինարները հնարավորություն են տվել ավելի քան 2 միլիոն դրամ «գռփել»£ Ընդ որում, հաշվարկը նախօրոք այնպես է կատարվել, որ գումարներ են «տնտեսվել» թե° ճանապարհածախսին և թե° գիշերավարձին հատկացվելիք միջոցներից£ Ինչպես և կարելի է պատկերացնել, վերոնշյալը ՎՊ¬ի կատարած միակ բացահայտումը չէ, և պետության միջոցները սեփական գրպանում տեղավորելու բազմաթիվ այլ դեպքեր նույնպես հայտնաբերվել են ԿԸՀ¬ում£ Նախորդ տարի նկարահանված և 5 միլիոն 628 հազար դրամ արժեցած ընտրական թեմաներով ֆիլմի համար ընտրակազմակերպիչ կառույցում որևէ հաշվապահական ձևակերպում չի գտնվել և հաշվեկշռում ոչինչ չի ամրագրվել£ Հետաքրքիր է, որ այստեղ չարաշահումներ են արձանագրվում արդար (՞) ընտրահամակարգի կայացմանն ուղղված ձեռնարկներում£ Դժվար չէ կռահել, որ նման տեսանյութերն ու դասընթացներն իբր ընտրական համակարգի կատարելագործմանն են միտված, բայց ԿԸՀ¬ն հենց առաջին քայլն անելիս սայթաքել և Վերահսկիչի թակարդում է հայտնվել£ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ տեղի ունեցած ընտրություններից հետո նույնպես բավական հետաքրքիր տեղեկություններ են շարունակվում ստացվել` քվեարկության արդյունքների վերաբերյալ£ Հիմա էլ տասը ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունն է տարածվել, որն ընտրություններն ամբողջությամբ կեղծված է հայտարարում` կոչ անելով չճանաչել քվեարկության արդյունքները ու նոր ընտրություններ կազմակերպել£ Առավել ուշագրավ է դիտորդների ամփոփումը, ում տարակուսանք հիշեցնող մի վերապահում կա առ այն, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր (այսինքն վերջին 20 տարիներին) առաջին անգամ ընդդիմության և ոչ մի ներկայացուցիչ խորհրդարան չի անցել£ Սույն աննախադեպ իրողությանը ծանոթանալուց հետո մնում է զարմանալ, թե ինչպես է միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ հավանություն տվել ընդամենը մեկ դար առաջ ծագած Ադրբեջանում կայացած քվեարկությանը£ ԸՆՏՐԱԿԱՆ հոգսերից ձերբազատված Բաքվի ախորժակը նորից է գրգռվել` հիմա էլ նոր գազատարներ ձեռք բերելու նկրտումներով£ Այս երկրի պետական նավթային ընկերության ներկայացուցիչները վերհիշել են Վրաստանի իշխանությունների հայտարարությունները մեր երկրի գազամատակարարումն ապահովող խողովակաշարի հնարավոր վաճառքի վերաբերյալ£ Վերհիշել են, ու պաշտոնական Թբիլիսիին առաջարկել` կոնկրետացնել խնդրի վերաբերյալ նախնական դիրքորոշումները£ Իսկ մինչ այդ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարն ավելորդ չի համարել նշել, որ Վրաստանի գազի շուկայի 70-75 տոկոսն իրենք են տնօրինում£ Ամենայն հավանականությամբ այս կերպ վերջինս ցանկացել է հուշել, որ ընդամենը մեկ խողովակաշարը տվյալ դեպքում ոչինչ չի փոխի£ :

ԳՆԱ°Ճ, ԳՆԱ°Ճ. ՄԻՆՉԵՎ Ու՞Ր

Գնաճը շարունակում է դատարկել մեր համերկրացիների` առանց այդ էլ անպարունակ գրպանները£ Ճիշտ է, նոյեմբերի 1-ից խորհրդանշական չափով բարձրացան կենսաթոշակներն ու նպաստները, սակայն առջևում ձմեռ է, ու միայն գազի կողոպտող գինը սպառնալի պատուհաս է (էլ չխոսենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների մասին)£ Իզուր չէ, որ գնաճը Հանրապետության մակարդակով, հասարակության հիմնախնդիրների շարքում զբաղեցնում է պատվավոր երկրորդ տեղը:

ԱՍՏԱՆԱՅԻՑ ԱՌԱՋ

Հազիվ տասնհինգ օր է մնացել մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը£ Իսկ մինչ այդ Հայաստանում քաղաքական շրջանակները (և ոչ միայն նրանք) քննարկում, կարծիքներ են փոխանակում Ղարաբաղյան հակամարտության հնարավոր զարգացումների շուրջ£ Հիմնական հարցը, որ հուզում է շատերին, այն է, թե այդ գագաթաժողովի արդյունքում ինչ¬որ նոր փաստաթուղթ, էական տեղաշարժ կլինի՞ ղարաբաղյան հիմնախնդրում£ Եվ ամենակարևորը` արդյոք հնարավո՞ր է պատերազմի վերսկսումը£ Հիմնականում իշխում է այն կարծիքը, թե Աստանայում ոչնչով աչքի չընկնող, մինչ այդ կայացած մյուս հանդիպումներից չտարբերվող, սովորական տեսակցություն է սպասվում£ Իսկապես, Հայաստանի իշխանությունները վաղուց ի լուր աշխարհի հայտարարել են Ղարաբաղի խնդրում իրենց դիրքորոշումը` - Հայաստանը երբևէ չի դնի իր ստորագրությունը մի փաստաթղթի տակ, որում Ղարաբաղը նշված լինի Ադրբեջանի կազմում£ Եվ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի` ղարաբաղյան թեմայով ունեցած ելույթներն էլ վկայում են, որ նա ոչ մի զիջման չի գնա£ Մինչ Հայաստանում տարբեր դատողություններ են անում այս մասին, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, կարծես խոսքները մեկ արած, անցած շաբաթ անդրադարձան Ղարաբաղի թեմային£ «Նեզավիսիմայա գազետան», օրինակ, հրապարակել է զինվորական փորձագետների կարծիքը, որի համաձայն ռազմական ոլորտում ֆինանսական խոշոր ներդրումների արդյունքում Ադրբեջանը տեխնիկական առումով որոշ առավելության է հասել£ Բայց պատերազմի դեպքում այդ առավելությունը կարող է ի չիք դառնալ` լեռնային բարդ տեղանքի պատճառով£ Փորձագետները կարևորում են նաև բանակում առկա բարոյակամային վիճակը, բանակի ոգու գործոնը£ Եվ այդ առումով, նրանք չեն կարծում, թե Ադրբեջանն առավելություններ ունի£ «Թեկուզ այն պատճառով, որ հայերը կպաշտպանեն իրենց տներն ու օջախները»,¬ նշում են ռազմական փորձագետները£ Իսկ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ Ղարաբաղյան հարցի արագ լուծումը հնարավոր է միայն կայծակնային պատերազմի դեպքում, ինչի հավանականությունը փոքր է£ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը փաստում է, որ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը համակարծիք են` այս տարածաշրջանում չպետք է պատերազմ վերսկսել` եթե անգամ ոմանք պարբերաբար խոսում են խնդիրն ուժային ճանապարհով լուծելու մասին£ - Ղարաբաղը երբեք չի հրաժարվի այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունից,¬ ընդգծում է պատգամավորը£ Գուցե և իսկապես` միջազգային հանրությունը չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում պատերազմ վերսկսվի£ Սակայն, նույն այդ հանրությունը շարունակում է աչք ու ականջ փակել Ադրբեջանի ռազմատենչ դրսևորումների, պատմահենության վրա£ Իսկ Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալի հայտարարությունները հիշեցնում են 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նախորդած ժամանակահատվածում գեներալների ագրեսիվությունը£ Գնալով ավելի ու ավելի ռազմատենչ են դառնում Ալիևի հիվանդագին մտավարժանքները£ Նույնիսկ դպրոցի բացման արարողության ժամանակ Հեյդարօղլին խոստանում է զենքի ուժով հետ բերել Ղարաբաղը. ավելին` Հայաստանն ու Երևանը ազատագրել հայերից£ Ոչ այս ստերի, ոչ էլ հրադադարի ռեժիմն անվերջ խախտելու, դիվերսիոն գործողություններ ու սադրանքներ հրահրելու համար Ադրբեջանը թեկուզ բանավոր հակահարված երբևէ չի ստացել միջազգային հանրությունից£ Վերջինս սադրանքները, հրադադարի ռեժիմի խախտումը դատապարտող անհասցե հայտարարութ յուններ է երբեմն տարածում` առանց այդ ամենի հեղինակի անունը տալու£ Այսօրինակ ամենաթողությունն ու անպատժելիությունը չէ՞ր նաև, որ ոգևորեց երիտթուրքերին, միջազգային հանրության անտարբերությունը չէ՞ր նաև պատճառը, որ հեղվեց մեկ ու կես միլիոն հայության արյունը… Մյուս կողմից, սակայն, Ալիևի հոխորտանքն այնքան էլ ինքնահնար չէ£ Նա անցած դարասկզբին բոլշևիկյան Ռուսաստանի «թեթև» ձեռամբ ստեղծված երկրի, Լենինի և Աթաթուրքի հանցավոր համաձայնությամբ նվիրաբերված Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծած ու այդ պատերազմում էլ պարտված Ադրբեջանի սուլթանն է£ Ու հիմա պարտվողի բարդույթը կրծում է նրա հոգին… Գուցե չարագուշակ երազները խաթարո՞ւմ են Իլհամի քունը, և նա ցանկանում է ռազմատենչ հայտարարություններով պարտված ադրբեջանցիների մտածողությունից ջնջե՞լ հաղթանակած հայի կերպարը… Գուցե£ Իսկ այն, որ նավթադոլարների շնորհիվ մեծացել է Ադրբեջանի պաշտպանական բյուջեն և ֆինանսական հսկայածավալ ներդրումների շնորհիվ այդ երկիրը ռազմատեխնիկական առավելութ յունների է հասել, ընդամենը ինքնափարատումի շղարշ է£ Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում նշել է, որ նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում մի քանի տարի հետո կսկսեն կրճատվել£ Հաշվի առնենք, որ այդ երկրի բյուջեի 80 տոկոսը նավթի ու գազի արդյունահանումից է գոյանում£ Հետևաբար, էներգակիրների արդյունահանման նվազումը կհանգեցնի բյուջեի, ասել է թե` նաև ռազմական ծախսերի կրճատմանը£ Այս ամենն, անշուշտ, պետք է որ հասկանալի լինի նաև Իլհամ Ալիևին, և շատ հնարավոր է, որ նա Ադրբեջանի համար կանխատեսվող տխուր ապագայի վախն է ջանում խեղդել… :

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ. ... Երբ լռությունը ոսկի չէ

«Զորավիգ» ակումբում «Հայաստանի դեմ ադրբեջանական մամուլի գաղափարախոսական արշավանքը» թեմայի շրջանակներում քննարկման առարկա դարձավ Ռամիզ Մեհթիևի 29 էջանոց հակահայկական պասկվիլը£ Մեհթիևը ներկայացել էր որպես Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ£ Իրականում նա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, իսկ գլխավերևից էլ «հսկում» է Հեյդար Ալիևի մեծ լուսանկարը£ Պասկվիլի թիրախը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Գորիսում լրագրողների հնչեցրած հարցերի պատասխաններն էին£ Հայաստանի ոչ մի կառույց, ոչ մի անհատ հարկ չհամարեց արձագանքել Ռամիզի գռեհիկ, ոչ գիտական արտահայտություններին, գնահատականներին, որոնք հոկտեմբերի 29¬ից տեղադրված էին ինտերնետային կայքում£ Եվ «Զորավիգ» ակումբում փորձ կատարվեց հակահարված տալ գիտնական կոչվող չինովնիկի զազրախոսություններին£ «Զորավիգի» գլխավոր խմբագիր Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆԻ հրավերով քննարկմանը մասնակցում էին Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆԸ£ ջՊ. ՍԵՐՈԲՅԱՆ ¬ Ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և ինչպիսի՞ն է մեր պաշտպանվածությունը գաղափարախոսականի ճակատում£ Փաստորեն` զրոյական£ Մեր հակառակորդի պետական ապարատն աշխատում է շատ ճկուն` փորձելով իբր ապացուցել, թե հայերն ագրեսորներ են£ Պատասխանելով լրագրողների հարցերին, մեր երկրի Նախագահը շատ լուրջ, շատ մեղմ ու հակիրճ գնահատականներ է տվել ադրբեջանական քարոզչությանը` նրանք կեղծում են իրականությունը£ 13 օր հետո` հոկտեմբերի 29¬ին, հանդես է գալիս Ռամիզ Մեհթիևը և 29 էջանոց հորինվածքում փորձում է հերքել մեր Նախագահի ասածը£ Անցել է մոտ կես ամիս, բայց մեր մի քանի տասնյակ հասարակական, գիտական, պետական կառույցներից ոչ մեկը որևէ կերպ չի արձագանքել, իսկ հայ ժողովրդին, հայոց պետականությունը արատավորող 29 էջանոց պասկվիլը շարունակում է մնալ ինտերնետային կայքում` ի լուր, ի տես ամբողջ աշխարհի£ Այդ պասկվիլի մեջ կան նաև ծանր մեղադրանքներ զուտ կրոնական առումով£ Որքան մեծ է սուտը, այնքան տպավորիչ է. Մեհթիևը` գիտնական¬պաշտոնյան, ղեկավարվել է այս սկզբունքով£ Եթե նա մի քանի վանքեր, եկեղեցիներ, կրոնական կառույցներ «դարձներ» թուրքական, կարելի էր հասկանալ Էջմիածնի լռությունը` հույսը դրել են հայ պատմաբանների վրա, որպեսզի նրանք հերքեն ասածները£ Բայց երբ փորձ է կատարվում (թեկուզ շատ անհաջող) նաև Էջմիածինը թրքացնել, այս դեպքում արդեն Մայր Աթոռի լռությունը հավասարազոր է ծառայողական ինքնասպանության£ Ավելին, Գիտությունների ազգային ակադեմիան, պատմության մի քանի ինստիտուտները ևս շրջանցեցին այդ պասկվիլը£ Փաստորեն, իրենց կոչմանը չծառայեցին նաև Հանրային խորհուրդը, մի քանի տասնյակ կուսակցությունները, մի քանի հազար հասարակական կազմակերպություն ները, լրատվամիջոցները, որոնցից ոչ մեկը գործնականում չհետաքրքրվեց այդ պասկվիլով£ Այստեղ ոչ թե նախագահի անձի, այլ ողջ երկրի, պետության, ժողովրդի վարկանիշի խնդիրն է£ Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ¬ Խնդիրն այն է, որ մեր պետությունում լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում քարոզչությանը, իսկ քարոզչությունը նախորդում է իսկական պատերազմին£ Մեր հարևան պետությունն ամեն ինչ անում է, որ քարոզչությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա£ Ադրբեջանական քարոզչության հիմնական խնդիրներից մեկն է` ցույց տալ, որ գոյություն չի ունեցել Հայաստան այն տարածքում, որտեղ այսօր ՀՀ¬ն է, որ իբրև թե այստեղ եղել է Արևմտյան Ադրբեջանը£ Եվ այսպիսի զառանցանքներով նաև գրքեր են լույս տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլև Մոսկվայում, ուրիշ երկրներում` մի քանի լեզուներով£ Համենայն դեպս, «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը հրապարակվել է ֆրանսերեն 2007 թ¬ին, նաև գերմաներեն, անգլերեն, անշուշտ, նաև ռուսերեն£ Կարդում ես ու մազերդ մի տեսակ «փշաքաղվում են»£ Կարծես թե մենք օդից ենք հայտնվել կամ էլ, գուցե՞ այլմոլորակայիննե՞ր ենք£ Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե իրենք տեղաբնիկ են, իսկ հայերը` եկվորներ և իբրև թե եկել են Բալկաններից£ Գաղտնիք չէ, որ թուրքական ցեղերը բնակվում էին Ալթայի կողմերում, եկել են այդտեղից, նվաճել են, հաստատվել, կամաց¬կամաց կարողացել են տեղական բնակչության մի մաս ձուլել և հետագայում վերածվել են ժողովրդի£ Իրենց տեղացի լինելն ապացուցելու համար ասում են, թե իրենց նախնիներն, այսպես կոչված, կովկասյան ալբաններն են£ Դուրս է գալիս, որ նրանց նախնիները ոչ միայն աղվաններն են, այլ նաև մարերը, որոնք բնակվում էին ներկայիս Իրանի տարածքում, և վերջապես` Արցախն ու Ուտիքն իբրև թե եղել են աղվանական երկրամաս£ Բայց Աղվանք անունը հայերեն է, և այն ցեղերը, որոնք բնակվում էին Կուրից հյուսիս, իրենց երբեք էլ աղվան չեն համարել£ Մենք ևս պարտավոր ենք լուրջ վերաբերվել այս հարցին. Երևանի Պետական ու Մանկավարժական համալսարանները, Գիտությունների ազգային ակադեմիան և մյուս գիտական, գիտաուսումնական կենտրոնները պետք է միավորեն իրենց ողջ ներուժը` արժանի հակահարված տալու պատմության անվիճելի փաստերի նմանօրինակ կեղծումներին£ Եվրոպական, ամերիկյան հասարակությունները ոչինչ չգիտեն ո°չ Արցախի, և ո°չ էլ նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի մասին£ Գիտեն միայն, որ Ադրբեջանը գրում է, իսկ հայերը չեն պատասխանում, ուրեմն` ճիշտ են գրում£ Պ. ՄՈՒՐԱԴՅԱՆ ¬ Կուզենայի 2-3 իրողություն նշել£ Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է երիտասարդությանը ներշնչել, թե Հայաստանն իրենց հայրենիքն է, և նրա համար պետք է պատրաստ լինել զոհաբերության` ազատագրել այն ամեն գնով£ Հիշենք, որ մեր երիտասարդները նույն ներշնչանքով ազատագրեցին Արցախը£ Անտիկ շրջանի քերական Դիոնիսիոս Թրակեցու «Քերականությունը միջնադարում»-ը թարգմանվել է նաև հայերեն£ Այնտեղ նշված է, որ ընդհանուր գրական լեզվից բացի, պետք է իմանալ նաև բարբառները£ Եվ հայերենի թարգմանիչը թվարկում է հայերեն այն բարբառները, որոնք պետք է գրաբարին զուգահեռ իմանալ£ Այդ 8 բարբառներից մեկը Արցախի բարբառն է£ Ուրեմն 8¬րդ դարում գիտեին, որ Արցախի ոչ միայն բնակչությունն է հայ, այլև գոյություն է ունեցել տեղական բարբառ£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Յուրաքանչյուրն` իր մոտիվներով Ասում են` ՀԱԿ¬ն ընդունել է «Երգ-երգոց» հաղորդաշարին մասնակցելու հրավերը` պայմանով, որ երգերը նվիրված լինեն մոնղոլ-թաթարների դարավոր անցյալին և ավազակապետություններին£ ՀՀԿ¬ն` ՀԱԿ¬ի վերջին հանրահավաքից հետո - Չէ¯, դուք կա°մ Եհովայի վկաներ եք (հրեաների ականջը կանչի) կա°մ էլ թուրքերի փաստաբաններ (օսմանների ոսկորները խշրտան)£ Երբ մեղադրում կամ հեգնում են նույնիսկ Տիգրան Մեծին Ժողովուրդ ¬ Լ. Տեր¬Պետրոսյան երկխոսությունից «Կովկասի գերուհին» ֆիլմի ոճով ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Ասում ես` մեր Նախագահը ռասիստ է, և Հայաստանի պետականությունը հազարամյակներով է չափում£ 4¬րդ դարից մեզ հասած աշխարհի քարտեզում առկա Հայկական մեծ պետությո՞ւնն էլ նա է հորինել£ Տիգրան Մեծի կայսրության փա՞ստն էլ նա է հորինել£ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ¬ Չէ, դա մեր թվարկությունից առաջ Քսենոֆոնն է «հորինել», բայց նրա մատը խառը կլինի… Թոզ փչելու յուրահատուկ ձև Պատգամավոր «ընտրված» Ալիևի կինը որոշել է չկենակցել ամուսնու հետ` Արևմուտքին ապացուցելու համար, որ իրենց խորհրդարանում էլ «ընդդիմություն» կա£ Հետաքրքիր «բացահայտումներ» Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի շնորհիվ պարզվեց արծաթ¬դոլար կուրսի փոխարժեքը 2000 տարի առաջ£ Մասնավորապես, որ 30 արծաթը արժեր ուղիղ 9000 դոլար£ Որ «օյաղանան»` ճիշտ գնահատական կտան Ըստ քաջատեղյակ աղբյուրների` Ադրբեջանի ընտրություններին հետևած միջազգային որոշ դիտորդների բերանից ոչ թե կոնյակի կամ օղու հոտ էր գալիս, այլ` նավթի… կներեք` նավթադոլար ների£ Այդ պատճառով նրանց մի մասի նախնական զեկույցը հետևյալ բովանդակությունն ուներ. «Ընտրությունը խաղաղ անցավ ու անաղմուկ, Կար սարսափած ընդդիմություն ու «կողմնացույց», Հետևաբար` էլ ի¯նչ բողոք, էլ ի¯նչ հավաք կամ նստացույց»£ Միլի՞, մինի՞, թե՞ «մուլտիկ» մեջլիս ԱՄՆ ¬ը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին£ Իսկ առհասարակ, նոր խորհրդարանը որևէ չափանիշի համապատասխանո՞ւմ է. այն միլի մեջլիս չէ, այլ մինի մեջլիս` ալիևյան մուլտի խեղկատակների համար£ Ուրիշ զրո էին ուզում, այլ զրո ստացան Ըստ քաղաքագետների` Թուրքիայի «զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսը հակառակ արդյունքը տվեց£ Խնդիրները բազմապատկվեցին, իսկ միջազգային արենայում սեփական պետության իմիջի անկման կորագիծն արդեն «ձգտում» է զրոյի£ Վերակենդանացման բաժի՞ն, թե՞ կրկին դիահերձարան Վերջապես, կոռուպցիայի դեմ լրջագույն պայքար սկսելու ենթատեքստում պաշտոնանկ արվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ£ Գրպանում 5 հազար դրամ չունեցող սրտի կաթված ստացած շարքային քաղաքացիները գոնե հիմա կհամարձակվե՞ն զանգահարել շտապօգնություն, թե՞ կրկին կգերադասեն մահանալ տանը£ Կամ «բոքսում» օրական 10-15 հազար կաշառք տալու հնարավորություն չունեցողները չե՞ն խնդրի «հումանիստ» բժիշկներին` իրենց վերակենդանացման բաժին տանելու փոխարեն միանգամից մտցնեն դիահերձարան£ Պաշտոնանկ արված առողջապահության փոխնախարարների արդարացումը - Ախր, մեր ժողովուրդը հիվանդությունների նկատմամբ հե°չ իմունիտետ չունի£ Պետպատվերի շրջանակներում տրվելիք դեղերը կամ վիրահատությունը «մի քիչ» ուշացնես, անմիջապես մեռնում են£ Վարկանիշ նկարողը կամ Ադիբեկյանի «աստեղային» ժամը Ըստ Ահարոն Ադիբեկյանի` կան փողեր մսխելու և փողեր հավաքելու ժամանակներ£ Հերթական ընտրությունները մոտեցնում են փողեր հավաքելու երանելի ժամանակները£ Հանկարծահաս սիրո պոռթկո՞ւմ Ինչու հանկարծ ագրեսիվ ՕԵԿ¬ական Հեղինե Բիշարյանը սիրեց ՀԱԿ¬ին£ Եթե ճիշտ է, որ կանայք ականջներով են սիրում, ապա պետք է ենթադրել, որ Լևոնը շարունակում է մնալ կանանց ականջների հմուտ «մասաժիստ»£ :

«Մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը» Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը զորավարժու

(հատված) Սիրելի° ենթասպաներ, սիրելի° զինվորներ. Այսօր ինչին ականատես եղանք, իրոք, շատ տպավորիչ էր: Սա ամենացայտուն ապացույցն է այն բանի, որ մեր բանակն ամեն ամիս, ամեն տարի կատարելագործվում է, դառնում` ավելի մարտունակ, ավելի կազմակերպված, ավելի կառավարելի և ավելի կարգապահ:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Համլետի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել է 1959 թ.` Երևանում£ Համլետ ու Ծաղիկ Մելքոնյանների ընտանիքի առաջնեկն էր. խիզախ, ազնիվ, ով դեռ մանկուց սիրում էր պարզություն ու անկեղծութ յուն: Այդ համերաշխ ընտանիքում ծնվեցին նաև Արշակն ու Անահիտը:

Ընդդեմ հոգեխեղ և սեռամոլ փոքրամասնություն կոչվածների

Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ պայքարում է ամենատարբեր «փոքրամասնությունների» դեմ, այդ թվում` աղանդավորականների:

«ՍԱՐՅԱՆԱԿԱՆ» ԵՐԱԺՇՏԱՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ

Ունեցած անբարենպաստ ստեղծագործական պայմաններով, պայմանավորված` կրթամշակութային առաքելության բնականոն «միջնարարներով», խորհրդանշական բեմադրական ռեսուրսնե րով և մեր օպերայինի մեծ բեմում սկսնակ երգիչ-երգչուհիների երաժշտադրամատիկական ունակությունների բազմաբեմելներով բյուրեղացման անհեռանկարայնությամբ, ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ոչ միայն հարատևելու հնարքներ է գտնում, այլև, իր համեստ կարողությունների հետ ոչ մի կերպ չհաշտվելով, ջանում կարևորել 30-ամյա տարեգրությունն ու մեծարել դրանում մնայուն հետագիծ թողած անհատներին` վերարժևորելով հրաշալի ձայների այս ազնվացնող քուրայում բացահայտված բնատուր շնորհները թրծող ամեն հաջորդ սերնդի համար նորովի£ 90-ականներից արևոտ երաժշտահորիզոնների երազանքով իրենց սաների գեղագիտական համակողմանի դաստիարակությունն ու պատշաճ մասնագիտացումն իրականացնող Հովհաննես Միրզոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, հաստատված բարի ավանդույթներին խենթ նվիրու°մով հավատարիմ մնալով, հարուստ փորձառությամբ նոր անուններ են հայտնաբերում ու կրթում£ Իրենց արդյունավետությունը կոնկրետ ձայնային տվյալների հղկման տեսակետից գործնականում քանիցս հավաստած փոքրածավալ օպերաների վերաբեմադրություններն անխուսափելի են դառնում, լավագույնների հաստատունությունը ստուդիական խաղացանկում` անկարելի£ Տասը բեմադրիչների արած շուրջ 30 աշխատանքներից շատերը, ցավոք, այժմ պատմականի նշանակություն են ստացել£ Դեռ լավ է, որ 15¬ի հեղինակը` գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, անպարփակ բարությամբ ու Արցախյան ազատամարտում կոփված անզիջում կամքով, կարողանում է ստեղծագործական ներշնչանքի նոր ազդակներ գտնել£ Ստուդիայի հարատևման կարևորության անզիջում ջատագովների համախոհությամբ` նա համարձակ ձեռնարկում է մեզանում նախադեպը չունեցած բեմադրություններ. Պուչինիի բարդագույն «Եռապատումը» («Քույր Անժելիկա», «Ջանի Սկիկի», «Թիկնոցը») և «Ծիծեռնակը». Դոնիցետիի «Լուչիա դի Լամեռմուռն» ու «Զանգակը»… Իրենց օպերային դասական գոհարների հանրաճանաչումը բարձր գնահատող իտալացիների աջակցությամբ` դրանք վառվռուն թատերայնությամբ են բեմ բարձրացվում£ Միաժամանակ հրաշալի ձայների նոր համանվագ ներկայացնում երաժշտասեր հանրությանը£ Երբ մարզային հյուրախաղերին մասնակցելու պատրաստակամությամբ ոտք եմ դնում ԵՊԿ «ստուդիական» դահլիճ, զարմանում եմ, թե ինչպիսի համբերատարությամբ է հարազատացնում անփորձ շնորհալիների նոր «դերասանախմբին», տասնյակ անգամ կարծես ինքն իր համար էլ հայտնագործելով, Պուչինիի «Ծիծեռնակը»£ Եվ չի զլանում, ինչ¬ինչ մատչելի խնդիրների առաջադրմամբ, հարմարեցնել սկսնակների կարողություններին իր բեմադրամտահղացումը` պահպանելով ներկայացման առանցքային թատերաերաժշտական ամբողջականությունը£ Դեռ լավ է, որ երիտասարդ ռեժիսոր Արսեն Ղազարյանը , չկորցնելով ինքնահատուկ հումորի զգացումը, անտրտունջ զբաղվում է թե ինքնուրույն բեմադրություններով, թե վերաբեմադրվելու անհրաժեշտությունն ի հայտ բերողների ներմուծումներով£ ԵՊԿ V կուրսի ուսանողուհի Նինա Մինասյանն, օրինակ, վեցերորդ Սերպինան է` գլխավոր հերոսուհու դերերգի մարմնավորողը Պերգոլեզիի «Սպասուհին` տիրուհի» բուֆ¬օպերայի, որի խաղարկմանը պատրաստվում էի անմիջականորեն հաղորդակցվել Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի կամարների ներքո£ Նախորդ օրը Աբովյանում տեղի ունեցած ներկայացման հանդիսատեսային ջերմ ընդունելությամբ խանդավառությունը վառ պահած երաժշտախմբով սահուն կայանում է նաև չարենցավանյան խաղարկումը£ Վեսպոնեի` ազնվական Ուբերտոյի (Ռոբերտ Բավեյան) ծառայի համր դերը ստանձնած Արսեն Ղազարյանը, հանրամատչելի հակիրճ պարզաբանմամբ, հանդիսասրահի ուշադրությունը կարողանում է կենտրոնացնել ժանրի սկզբնավորումը նախանշած (1733 թ.) մելոդրամատիկ ստեղծագործության անխամրելի գրավչության վրա£ Դպրոցի տնօրեն Լևոն Բիկիջյանի երբեմնի համակուրսեցին` Արմեն Վարդանյանը, դիրիժորական փայտիկի հմուտ առաջնորդությամբ կենդանացնում է Մինասյան-Բավեյան-Ղազարյան եռախաղին համարժեք երաժշտական նվագակցությունը£ Երկպլան գործողութ յամբ բացվող սյուժետային գծին համընթաց աշխուժանում են բեմական իրադարձությունները` երևակելով Սերպինա¬Մինասյանի հմայքն ու տպավորիչ ունակությունները£ Երաժշտական նվագախմբային միջարկմամբ առանձին կախարդանքն է ի հայտ բերում քաղցրածոր մեղեդայնությամբ ունկ շոյող հնամենի երաժշտությունը£ Սերպինա-Մինասյանի նպատակամետ սպասուհին կանացի նրբին խարդավանքներով հաղթանակ է տոնում` Ուբերտոյի համակրանքը նվաճելով£ Ամուսնական դաշինքով երջանիկ ավարտը զվարթացնում է սակավամարդ հանդիսասրահը£ 44-ամյա դպրոցի խնդիրներով մտազբաղ (ամենուր նույն անմխիթար վիճակն է` մեծ նվիրումով եղածը գեթ պահպանելու պահանջ հարուցող)` վերադառնում ենք Երևան£ Մասնագիտական կրթարանների միջև թուլացած կապերը սերտացնելու օրվա հրամայականն ընդունելով` ապավինում ենք վերջին տարիներին թափ առած «Մարզերում մշակույթը համաչափ զարգացնելու» պետական ծրագրում ընդգրկվելուն. «Չի կարող օպերային ստուդիայի ու տարրական երաժշտակրթարանների համագործակցությունն անպտուղ մնալ£ Գուցե կազմավորման 30-ամյա հոբելյանակատարության հերթական միջոցառո՞ւմը հարկավոր ուշադրություն առաջացնի» £ Մի քանի օր անց ԵՊԿ դահլիճում Ղազարոս Սարյանի ծննդյան 90-¬րդ տարեդարձն է պատշաճ նշանավորվում անունը որդեգրած ստուդիականների նույն ներկայացմամբ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի խորունկ բնութագրությանը հաջորդելով£ Հոր` Մարտիրոս Սարյանի վրձնած կտավից հայացքով, կարծես, դահլիճում ինչ¬որ մեկին է փնտրում բազմավաստակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ-մանկավարժը, ով Մեծ Հայրենականի բովով է անցել, Շոստակովիչի վերջին մոսկովյան սաներից եղել ու սերունդների կրթությունը երկար տարիներ գլխավորել Երևանի բարձրագույն երաժշտանոցում£ Մտերիմ-հարազատներն են:

Փերիների հեքիաթասացը

Մարդկության ամբարած կենսական իմաստնության վաղնջական բանահյուսական ակունքներում XXI դարի Երկիր մոլորակի քաղաքացուն նախաստեղծ բանական գեղեցկությանը վերադարձ նելու հոգևոր կերակուր գտնելու հավատով Լողելին Քյոնիգը (Ֆրանսիա) վարակեց սիբիրյան հեքիաթի իր ուրույն մեկնաբանությամբ£ Երբ նրա «Քամին» բացեց Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ծնունդ առած «Մեկ քառակուսի մետր» հինգերորդ թատերափառատոնի «վարագույրը», շատերս հմայվեցինք ֆրանսուհի հեքիաթասացի կատարողական ինքնատիպությամբ£ Հրաշալի ձայնով ծորացնելով ժողովրդական հինավուրց պատումի խորքից, ասես, բխեցված լեյտմոտիվը` նորահայտ ասքերգուն ժլատ արտահայտչամիջոցներով առաջ տարավ հանդարտ խոսքը£ Լեզվական վեր բարձրացող պատնեշով, ցավոք, խորթացավ շուտով£ Ակնկալված խորհրդապաշտական խրատաշունչ ներգործությունը, սակայն, լիարժեքացավ անմիջական փոխշփմամբ£ Եվ տպավորվեց Լողելին Քյոնիգը որդեգրած կենսագործունեության հետամտած առաքելությանը հավատարմությամբ ու հաստատակամությամբ£ Երգ ու պարով առլեցուն մանկության հուշածալքերում խորթ մոր մասին առաջին հեքիաթի ամբողջացման անհագ ձգտումով է գուցե ուղղորդվել կյանքի ուղին դեպի ժողովրդական բանահյուսության գանձանակի պարունակության «պեղումները»£ Կարծրասիրտ ժամանակակիցների ներաշխարհը իմաստուն գեղեցկության ներարկումներով գունեղացնելու ներազդու հնարքների սեփական երանգապնակը ձևավորելու ջանադրությամբ թափ է առել փնտրտուքը£ Համագործակցելով տարբեր բանասացների, հոգեբանների ու ազգագրագետների հետ` հղկել է ձայնը, մարմինը, միտքը£ Հանդիսատեսային ընկալմամբ ճշգրտվել է նախընտրած բանահյուսական կերտվածքների մատուցման արտահայտչամիջոցների գամման£ Ներկայիս խաղացանկի 50-60 հեքիաթապատումների համարժեք ձայներանգավորմանը մեծապես նպաստել են հնդկական ավանդական «Խյալ» երաժշտության և Ռոյ Հարթի ձայնամշակման տեսության հետազոտությունները£ Պարով ու թայ շի շուանով «մարզումներով» հեզաճկուն են դարձել բեմական շարժումը, դյուրաթեք` կեցվածքն ու արտահայտիչ` դիմախաղը£ Աշխարհի ժողովուրդների բանահյուսության գոհարների իմացության բուռն հետաքրքրությամբ էլ 2005¬ին հիմնեց «Բագան» կազմակերպությունը, որի հիմնախնդիրն Կովկասի տարազգի մշակույթի բացահայտումն ու նորաշունչ հանրաճանաչումն է£ Նաև` անթաքույց ձգտումը` հետխորհրդային ամենապայթյունավտանգ տարածաշրջանում հոգևոր-մշակութային ընդհանուր դաշտի որոմազերծմամբ խաղաղ արարչագործությունը վերահաստատելով արնածոր հակամարտությունները ժամ առաջ կասեցնել£ Հենց այդ նկատառումով էլ, երևի թե, գտնված հեքիաթներից առանձնակի գրավիչ դարձավ վրացական «Դևը», որի ենթաշերտերի վերհանմամբ բազմիցս հանդես եկավ Թբիլիսիում ծավալած եվրոպական կրթական ծրագրի շրջանակներում£ Ինքնահատուկ մեթոդով ներկայացվող պատումը, հիմնառանցքի պահպանմամբ, նորանոր ինքնաբուխ «վերահանդերձավորմամբ» չի կորցնում թարմությունը թե Լողելին Քյոնիգի, թե նրա տարաշերտ հանդիսատեսի համար£ Հայրենիքում լայն տարածում գտած բանասացության մատուցման բազմատեսակությունից նախապատվությունը տալով երբեմնի ժողովրդական ասքերգության պարզ ու խորունկ ոճին` նա կաղապարված հենքից խորհրդանիշ¬հերոսներով շահեկանորեն տարանջատվող «փերիների հեքիաթներով» է փորձում նրբացնել ու ազնվացնել մարդկանց հոգիները£ Որակական ինքնահղկմամբ` ընդունելի է դառնում թե մանուկների, թե մեծահասակների համար£ Այժմ, երբ իրեն հարազատացած Երևանում է նույն առաքելությամբ հաստատվել, հուսանք` շուտով կգտնի մեզ` հայերիս համար նույնիսկ աննկատ մնացած մեր ազգային էպոսի իմաստնության նոր նրբերանգներ£ Գայթակղված «Սասնա ծռերի» անպարփակ հոգևոր հարստությամբ` գուցե ի զորու լինի գոտեպնդել մեզ իր բացահայտած Սասունցի Դավթի հերոսական նորակերտ կերպարով£ :

Օրհնված աթոռը

ԲԱԶՄԱԹԻՎ հայ նշանավոր այրերի համար հրազատ էր մեր «Ավանգարդ» թերթն ու, իհարկե` խմբագրությունը£ Կոմերիտական կյանք բաժնի վարիչ, գյումրեցի Սերգեյ Բալասանյանը շատ էր սիրում տարբեր խնդիրների շուրջ զրուցել նրանց հետ, մեկնաբանություններ անել£ Նրանցից մեկն էլ բարձրահասակ, թիկնեղ, գեղեցիկ արտաքինով, ժպտերես, մեծ հումորով օժտված Կարեն անունով երիտասարդն էր£ Զրույցներից մեկի ժամանակ` - Օղուլ, էդ ուղեղով դու քարտուղար կդառնաս,¬ ասաց Սերգեյը£ - Չէ հա, ընկեր Բալասանյան, ինձ ո՞վ… - Ժողովուրդը, օղուլ, ժողովուրդը,¬ հաստատակամորեն իր կարծիքը պնդեց փորձառու ավանգարդցին£ Գյումրեցի Սերգոն չսխալվեց£ Առժամանակ անց Հայաստանի Հանրապետության Կոմկուսի առաջին քարտուղար նշանակվեց մեր Կարենը£ Ժողովուրդը սիրեց իր ղեկավարին, դարձրեց իր կուռքը£ Կարեն Սերոբիչի աշխատանքային, ղեկավարման ամբողջ ծրագրերը ժողովրդի ու ազգի շահերից էին բխում£ Խանութները լցվեցին սննդամթերքի առատությամբ. գները` մարդկանց գրպանին մատչելի£ Արտադրության, շինարարության, գյուղատնտեսության, գիտության ու արվեստի ծաղկում... Չէ, հոգսերը, անելիքներն ու դժվարությունները հաղթահարելը երբեմն նեղսրտեցնում էին քարտուղարին, մանավանդ, որ շատ հարցեր պետք է լուծվեին Մոսկվայի ղեկավարների համաձայնությամբ£ Առջևում Արփա-Սևան, Մասիս¬Նուռնուս, Իջևան-Հրազդան թունելաշինարարությունների ավարտի հոգսն էր£ Օրավուր ավելանում էր բնակարամուտների թիվը£ Նրա աչքից չվրիպեց բազմազավակ, հայ մեծ բանաստեղծ Հովհ. Շիրազի սոցիալական ծանր պայմանները. մայրաքաղաքի կենտրոնում արտահերթ նոր բնակարան հատկացրեց, շատ հարցերում սատար կանգնեց£ Թեև մայրաքաղաքը խտանում էր ազգաբնակչությամբ, բայց գործազրկության խնդիր չկար£ Օրինաչա փորեն ավելացան Երևանի տրանսպորտային հոգսերը£ Հեշտ չէր Մոսկվային համոզել, որ մայրաքաղաքը ստորգետնյա անցուղիների կարիք ունի£ Դա ապացուցելու համար նա օգտագործեց իր հնարամտությունը, որը մեզանից շատերին է հայտնի£ Նախաձեռնությունը պսակվեց հաղթանակով£ Հետագայում գետնուղիները դարձան այն, ինչ որ ծրագրավորել էր Հայաստան երկրի ղեկավարը£ Իրար ետևից շահագործման հանձնվեցին մետրոպոլիտենի կայարանները, և սուլեցին գետնուղու գնացքները£ Կարեն Սերոբիչի բեղուն կենսագրության մասին շատերն են գրել, ու էլի կգրեն, քանզի նա չի մոռացվի, նրա անունն ու գործը կմնան Հայոց պատմության էջերում£ Բայց ես ուզում եմ ավարտել «օրհնված աթոռի» մասին պատմությունը£ Այն աթոռը, որի վրա միշտ նստում էր Կարենը` «Ավանգարդ»¬ի խմբագրություն գալուց, Սերգոն մի աննշան տեղ դրեց, որպեսզի այլևս ոչ ոք չնստի այդ աթոռին£ Բայց մեկ օր մի ուրիշ երիտասարդ էլ նստեց այդ աթոռին` չիմանալով դրա խորհուրդը£ Նա ևս քարտուղար դարձավ. Վիգեն Խաչատրյանն էր` կոմերիտմիության Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը£ Վերջին մարդը, որ նստեց «օրհնված աթոռին», Բաբկեն Վարդանյանն էր` ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղարներից մեկը£ Շուտով խմբագրությունը Պուշկինի թիվ 1 հնամաշ շենքից տեղափոխվեց Մամուլի նոր տուն, որի բոլոր սենյակները ապահովված էին նոր կահույքով£ Խմբագրության արխիվը տեղափոխելիս, մեքենայում բարձեցի նաև «Կարենի աթոռը»£ Խմբագիրս` Լևոն Մանուկյանը զարմացած հարցրեց. - Ա°յ աղջիկ, քո ինչի՞ն է պետք այդ հին աթոռը£ - Պետք է, ընկեր Մանուկյան,¬ ասացի,¬ սա «օրհնված աթոռ» է, «Կարենի» աթոռն է£ Երկար ժամանակ աթոռը խնամքով պահվում էր արխիվի սենյակում, այն նպատակով, որ երբ մեկ օր Կարեն Սերոբիչը գա խմբագրություն, նրան կառաջարկենք նստել իր «օրհնված աթոռին», բայց նման առիթ այդպես էլ չընձեռվեց£ Հայաստանի Հանրապետությունը անկախ հռչակվեց, ժողովուրդն իր սիրելի կուռքին մեկ այլ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի աթոռը նվիրեց£ Նորի վայելումը երկար չտևեց£ Հենց այդ նվիրյալ ժողովրդի անառակ որդիներից մեկն արյունով ներկեց դեռ օրհնություն չստացած Կարեն Սերոբիչի աթոռը£ :

«Գունապնակ` արյունով»

Գույների խաղ` այս անգամ մռայլ, մուգ երանգների£ Կարմիրի և սևի համադրություն` սև կատուներ, դիմակներ, մարդու արյունով նկարված կտավ… և յուրահատուկ , խիստ ընդգծված ու տարբերվող ձեռագիր£ «Գունապնակ` արյունով» խորագիրը կրող ցուցահանդեսը երիտասարդ նկարչուհի Լիանա Բատորիի (Մկրտչյան) երրորդ անհատականն էր£ Մեծ տարածում գտած, իրարից գրեթե չտարբերվող հրավիրատոմսերի ընդհանուր ֆոնի վրա իր ձևավորմամբ, գունային յուրօրինակ լուծումներով առանձնացող այս ցուցահանդեսի հրավիրատոմսն արդեն իսկ հուշում էր նկարչուհու յուրահատուկ ոճի մասին£ Նրա հույզերի կիզակետը «Գունապնակ` արյունով» աշխատանքն էր` իր համար ամենաթանկ և հարազատ նկարը£ Հասարակ կտավի վրա` մարդկային արյան շիթեր£ Նկարչուհու` խորհրդավորությամբ և լռությամբ պարուրված մեկնաբանություններից միայն այն պարզ դարձավ, որ կտավի համար որպես գունաներկ ծառայել է իր նախկին ընկերոջ արյունը, և այն խորհրդանշում է մեծ, բայց մարած սեր և վիրավորանք… Առաջին հայացքից անհասկանալի, ինչ¬որ տեղ նույնիսկ վախի մթնոլորտ ստեղծող կտավներում գերիշխում էին մռայլ գույները` ավելի մռայլ պատկերներով. կանացի մարմիններ, դիմակներ, կատուներ, առանձին նկարներում` նաև ազգային զարդանախշեր£ Նկարչուհու ներաշխարհի յուրօրինակ արտահայտությունն էին նաև վերնագրերը` «Կատվի աչք», «Կին¬կատու», «Ինը կյանք»… Լիանայի նկարներում մարդկային «դեմքերը» դիմակներ են, որ թաքցնում են մարդու փոփոխական էությունը£ Իսկ որպես ընդգծված խորհրդանշական կերպար, առանձնանում է սև կատուն£ - Կատուն իմ թալիսմանն է. ես հիվանդագին կերպով սիրում եմ այդ կենդանուն£ Նրան նույնացնում եմ կայացած, հասուն կնոջ հետ£ Կատվի մեջ մեծ խորհրդավորություն կա,¬ ասում է նկարչուհին£ Ներկաների կարծիքներն ու տպավորություններն իրարամերժ էին£ - Գույները հատկապես ինձ շատ դուր եկան, չնայած շատ մռայլ են£ - Յուրօրինակ ձեռագիր եմ տեսնում£ - Ինքնատիպ նկարներ են, բայց չեմ հասկանում` այսքան երիտասարդ է, որտեղից այս հոռետեսությունը և մռայլությունը£ Կտավի վրա յուրաքանչյուր վրձնահարված, յուրաքանչյուր երանգ արտացոլում է նկարչուհու ներաշխարհը, ուր ասես ընդվզում ու ցասում է կուտակված միայն£ Համենայն դեպս, ամեն ստեղծագործություն հեղինակի զգացմունքների պոռթկում է, և Լիանայի այդ պոռթկումն արնածոր է ու սևամութ£ Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդ նկարչուհու կտավներից ժայթքող մռայլը£ - Կյանքի ընթացքում յուրաքանչյուրիս մեջ հսկայական էներգիա է կուտակվում և դա ինչ¬որ ձևով պետք է դուրս հորդի£ Եթե նկարիչն անկեղծ է ինքն իր հետ, նրա կտավների վրա տեսնում ենք հոգու իրական արտացոլանքը£ Ես մշտական պայքարի մեջ եմ ինքս իմ դեմ£ Պարզվում է` ինձ վրա մեծ ազդեցություն են թողնում հատկապես բացասական երևույթները, և այդ մռայլությունն արտացոլվում է իմ կտավներում,¬ ասում է նա£ Մեկնաբանություններն, ինչպես ասում են` ավելորդ են£ Պարզապես, էլի մեկ անգամ հիշում ես, որ արվեստը գեղեցիկին առնչվելու, նաև արվեստով չապրողների հայացքին անտես մարդկային հույզներն ու ապրումները հանրությանը փոխանցելն է£ Այս պարագայում ակամա մտածում ես` արդյո՞ք արժե պատկերահանդեսում ևս առնչվել այսքան ցավին£ Ի դեպ. ցուցահանդեսը բարեգործական բնույթ էր կրում£ Նկարների վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին£ - Այսօր Հայաստանում հազարից ավելի քաղցկեղով հիվանդ երեխա կա£ Տրամադրված գումարով դեղորայք կգնենք անապահով ընտանիքների հիվանդ երեխաների համար,¬ ասաց «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամներ» ՀԿ ծրագրային մենեջեր Տաթև Բադալյանը` շնորհակալագիր հանձնելով նկարչուհուն£ Նպատակն, իհարկե, բարի է£ Սակայն, առավել ևս` հիվանդ երեխաներին, թերևս, ավելի լավատեսական հույզերով պետք է համակել£ :

ՄՈՌԱՑՎԱԾ ԳՐՔՕՋԱԽ

ՀՀ Մշակույթի նախարարության կողմից համարյա մոռացության մատնված օջախներից է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի գրադարան-մասնաճյուղը£ Ունենալով շենք, բայց չունենալով համապատասխան կենցաղային պայմաններ, այն շարունակում է գոյատևել` գրեթե սեփական միջոցներով: Կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, շրջայցեր դեպի մեր երկրի պատմական վայրեր` երեխաներին ծանոթացնելու մեր մշակութային պատմական արժեքների հետ:

Կոբզոնը դադարել է պայքարել

6 տարի առաջ հանրահռչակ Իոսիֆ Կոբզոնին քաղցկեղ են ախտորոշել£ Արտիստը, սակայն, անձնատուր չի եղել և որոշել է պայքարել հանուն կյանքի£ - Ես պարզապես իրավունք չունեմ անձնատուր լինել այս սարսափելի հիվանդությանը,¬ այն ժամանակ հայտարարել էր նա£ Բեռլինում նա բարդ վիրահատության է ենթարկվել, սակայն վիրաբուժական միջամտությունից հետո իջել է նրա վարակային անընկալունակությունը, ինչի արդյունքում թոքաբորբ է սկսվել, թոքանոթներում արենախիցք (տրոմբ) է առաջացել, և հյուսվածքների վարակ` երիկամներում£ Անցյալ տարի Կոբզոնի օրգանիզմում նորից ուռուցք է հայտնաբերվել, ու կրկին բարդ վիրահատության անհրաժեշտություն ծագել£ Այդ անգամ բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը£ Այդուհետ երգիչն ուռուցքաբանության կենտրոնում մշտական հսկողության տակ է£ Վերջին համերգներից մեկի ժամանակ նա հենց բեմում կորցրել է գիտակցությունը, և դա բժիշկների նոր անհանգստությունն է հարուցել£ Ինչպես նրանք են ասում` քաղցկեղային ուռուցքը կարող է սակավարյունության հանգեցնել, ինչն էլ ուշագնացության պատճառ կդառնա£ Կոբզոնն արդեն 6 տարի պայքարում է մահացու հիվանդության դեմ£ Ըստ վիճակագրության` այդ ախտով տառապողները միջին հաշվով 5 տարի են ապրում£ Ճառագայթային բուժումն ու քիմիաթերապիան նույնպես կարճացնում են կյանքը£ Այնպես որ, օրեցօր դժվար և, դժբախտաբար` անիմաստ է դառնում պայքարը քաղցկեղի դեմ£ :

Փող էլ կտանք, միայն թե հեռացեք

Մարդասպաններին, չարագործներին ու մյուս բոլոր օրինախախտ արտասահմանցի եկվորներին 1500 եվրո կտրամադրվի` եթե պատիժը կրելուց հետո նրանք հեռանան Մեծ Բրիտանիայից (գրել է The Daily Telegraph թերթը)£ Երկրի կոալիցիոն կառավարությունը ձգտում է բեռնաթափել հանցագործներով լեցուն բանտերը և երեք անգամ ավելացրել է ֆինանսավորումն այն կալանավորների համար, ովքեր պատրաստ են ազատ արձակվելուց հետո իրենց հայրենիք վերադառնալ£ Նրանք, ովքեր համաձայն են Բրիտանիայից մեկնել` պատժաժամկետը լրանալուց 9 ամիս առաջ, ավելի մեծ գումար կստանան` քան նրանք, ովքեր բանտարկությունը կկրեն մինչև վերջ£ Սպասվում է, որ ամեն տարի հարյուրավոր կալանավորներ կցանկանան օգտվել այդ հնարավորությունից, սակայն բրիտանացի հարկատուների համար դա միլիոնավոր ֆունտեր կարժենա£ Նախկին հանցագործները հենց տեղում կստանան 500 ֆունտ և 1000 ֆունտ էլ` հայրենիք հասնելուց հետո` եթե բրիտանական արտագաղթի մարմիններին կարողանան բացատրել, թե որտեղ են ծախսելու այդ գումարը£ Իսկ դա կարող են ծախսել, դիցուք` արդարացվելու նպատակով, սեփական բիզնես սկսելու կամ բուժման համար. սակայն բրիտանական իշխանության ներկայացուցիչ ներն առայժմ չեն կարող ասել` իրենք հնարավորություն ունենալո՞ւ են վերահսկել այդ գործընթացը£ :

Բիլանի ընկերուհին ու Պուգաչովայի թո՞ռը

Ռուսական բեմի պրիմադոնա Ալլա Պուգաչովայի թոռը` Նիկիտա Պրեսնյակովը, ասում են` սիրահարվել է Դիմա Բիլանի ընկերուհուն` Ելենա Կուլեցկայային£ Ջահելները ծանոթացել են «Դաժան խաղեր» շոուի նկարահանումների ժամանակ£ Միանգամից նրանք համակրել են իրար, ուրախ կատակել ու իրար հետ ժամանակ անցկացրել£ Բայց եթե մոդել Ելենայի համար այդ հարաբերություններն ընդամենը սիրախաղ է եղել, ապա Վլադիմիր Պրեսնյակովի ու Քրիստինա Օրբակայտեի որդին հոգու ծանր հարված է ստացել նկարահանումների արդյունքում£ - Նիկիտան շատ հետաքրքիր երիտասարդ է£ Նրա հետ ինձ շատ հարմար է,¬ ասել է Լենան£ Անցողիկ ասված այս արտահայտությունից երիտասարդը խելքը թռցրել է, և մի քանի օր անց նրա ընկերները պատմել են, որ Նիկիտան ինքնամոռաց սիրահարված է£ Չնայած Լենան ընկեր ունի, Նիկիտան մտադիր չէ հրաժարվել նրանից և պատրաստվում է Դիմա Բիլանից խլել իր սրտի տիրուհուն£ Այդ մասին իմանալով` Դիմա Բիլանն, իհարկե, գազազել է, բայց Լենան հանգստացրել է նրան` բացատրելով, թե իր ու Պուգաչովայի թոռան միջև ոչինչ չի կարող լինել£ :

Կետերը սկսել են խանձվել

Պատճառն օզոնային շերտի նվազումն է£ Արևի ճառագայթները կարող են կետերի մորթիների վրա այրվածքներ թողնել£ Այն էլ այնպիսի այրուկ, որպիսին մարդը կարող է ստանալ` հավաստիացնում են ուսումնասիրողները` Կալիֆոռ նիայի ծովածոցում ավելի քան 150 կաթնասունների ուսումնասիրելուց հետո£ Կետերի լուսանկարները և նրանց հյուսվածքներից վերցված նմուշները զննելով, ԱՄՆ¬ում ու Մեքսիկայում աշխատող գիտնականները կենդանիների մարմիններում հայտնաբերել են բշտիկներ, որոնք առաջանում են արևի ճառագայթներից£ Proceedings B հանդեսում հրապարակված հետազոտությունների արդյունքները նաև փաստում են, որ նման վնասվածքները քիչ են ավելի մուգ մորթի ունեցող կետերի վրա£ :

Նարկոմիջնորդ կատուն

Թաթարստանի կալանավայրերից մեկում «բռնել» են հերոին ներկրող մի կատու (այդ մասին հաղորդել է պատժի կրման Դաշնային ծառայության հանրապետական վարչությունը)£ Պարզվել է, որ Մենդելեևի շրջանի թիվ 10 ուղղիչ գաղութի կալանավորներից մեկը պատժախցում կատու է պահել և երբեմն նրան դուրս գալ է թույլ տվել£ Իհարկե` ոչ թե բարի կամքով£ Նրա հանցակիցները բռնել են կատվին և մի քանի օր սովահար անելով, նրա վզակապին հերոինով լցված ծրար են ամրացրել ու բաց թողել£ Քաղցած կատուն վերադարձել է տիրոջ պատժախուց` կերակրվելու£ Կալանատան աշխատակիցների աչքից դա չի վրիպել. թեև ուշացումով, նրանք ստուգել են կատվին ու այդ անգամ 15 գրամ հերոին հայտնաբերել` վզին ամրացրած£ Կատվի ճակատագիրը, բնականաբար, իրավապահներին չի անհանգստացնում, բայց փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել£ :

Աղբանո՞ց, թե սննդի համար նախատեսված վայր

Ճանճերի կուտակումներ, բազմատեսակ միջատներ, հող, փոշի: Իսկական աղբանոցի համար նախատեսված վայր: