ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆԳՈՅՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական կուսակցությունների գոյության կարևորումը կարող է հանգեցնել վաղուց հասունացած և խիստ անհրաժեշտ մի հետևանքի. ինքնագնահատականի զգացողության առաջացումը հնարավոր է, որ նրանց համապատասխան հետևությունների հանգեցնի: Այնպես է ստացվել, որ հայաստանյան բազմակուսակցական համակարգը, չնայած իր քսանամյա գոյությանը, ներկայում լինել-չլինելու խնդրի առաջ է հայտնվել:

ԵՌԱՆԿՅՈՒՆԻ` ՉՀԱՏՎՈՂ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՎ

Ընդդիմությունը հավանաբար նորից էր սխալվել` դեռ մինչև վերջերս համոզված պնդելով, թե աշունը թեժ է լինելու… Ենթադրյալ ակտիվությամբ «առանձնանալ պատրաստվող» քաղաքական աշխույժ (՞) սեզոնի առաջին շաբաթներն առայժմ միայն ընդդիմադիր կամ գոնե իրենք իրենց այդպիսին համարող կուսակցական եռյակի շրջանում են ինչ-որ զարգացումներ տեսանելի դարձնում:

...2000 տարի անց

Որքան էլ ասվի, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կախված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, այնուամենայնիվ այս երկու խնդիրներն օրգանապես կապված են: Եվ բոլորովին էլ պատահական զուգադիպություն չէ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի արագացումը համընկավ հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումներին:

Հա՞ որ..

ՄԻՆՉ ոմանք հնարավորն անում են ցույց տալու, թե ոչինչ չեն խնայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման ուղղությամբ` գլխացավ առաջացնող այդ հարայհրոցի մեջ անտեսվում է մի կարևոր իրողություն: Իրականում այդ` սահմանի բացում կոչվածը մեր պետության ապաշրջափակման օրախնդիրն է:

ՀՀ Նախագահի Մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումը «panorama.am» լրատվական կայ

ՀԱՐՑ: "ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ" օրաթերթն այսօր հրապարակել է բացառիկ «հարցազրույց» Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ հնչեցված շատ մտքեր առաջին իսկ հայացքից տարօրինակ են թվում:

Որևէ մեկը ներում կխնդրի՞ ժողովրդից...

Անցյալ շաբաթ Ազգային Ժողովը վերջապես լսեց ու քննարկեց 2008 թ. մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրման ժամանակավոր Հանձնաժողովի զեկույցը:

ՆԱՏՕ-ՌԴ. նոր մեկնարկ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսսենը ծրագրել է առաջիկայում հանդես գալ կոնկրետ առաջարկություններով` ՆԱՏՕ¬ի և Ռուսաստանի հարաբերությունների նոր մեկնարկի վերաբերյալ£ ՌԴ¬ի հետ հարաբերությունների կարգավորումը Ռասմուսսենի առաջնային խնդիրներից է ՆԱՏՕ¬ի ղեկավարի պաշտոնում` չնայած առկա տարաձայնություններին£ - Այո, դա իսկապես իմ առաջնահերթ խնդիրների շարքում է£ Ճիշտ է նաև, որ որոշ հարցերում ՆԱՏՕ¬ն հիմնավոր տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ£ Բայց ես կարծում եմ, որ մենք բավական շատ էներգիա ենք ծախսում այն բանի վրա, ինչը մեզ բաժանում է` փոխանակ կենտրոնանալու նրա վրա, ինչը միավորում է մեզ,¬ հայտարարել է գլխավոր քարտուղարը` հավելելով. - Մեզ նոր մեկնարկ է հարկավոր, որպեսզի վստահելի հարաբերություններ կառուցենք Ռուսաստանի ու ՆԱՏՕ¬ի միջև£ Առաջիկայում ես կոնկրետ առաջարկություններ կներկայացնեմ այն մասին, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել և լուծել այդ խնդիրը£ :

Իսրայելը նախազգուշացրել է

Պաշտոնական Թել¬Ավիվն անցյալ ուրբաթ նախազգուշացրել է Հնդկաստանում ահաբեկչության սպառնալիքի մասին£ Իսրայելում իշխանությունների ունեցած տեղեկութ յուններով` դա նախապատրաստում է նույն խմբավորումը, որն անցյալ տարի իրագործել է հարձակումը Մումբաի քաղաքի վրա£ Հիշեցնենք, որ 2008¬ի նոյեմբերին կատարված այդ հարձակման զոհ են դարձել 166 մարդ. նրանցից 6¬ն` իսրայելցիներ£ Ի դեպ` հարձակման թիրախներից մեկն էլ դարձել է հրեական «Խաբադ» կազմակերպության ներկայացուցչությունը£ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր Հակաահաբեկչական բյուրոյի կայքում ահաբեկչությունն անվանված է «որոշակի ու շատ մեծ»£ Ամենահավանա կան թիրախը համարվում են «այն վայրերը, ուր այցելում են արևմտյան/իսրայելյան զբոսաշրջիկները»£ (ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ") :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Հույսեր ունեն Օբամայից Թուրքիայում դեռ հույսեր են փայփայում, որ Գյուլին դեռ կհաջողվի մտնել ամերիկյան ԲԱՐԱՔԸ£ Ռուսաստանի, ԱՄՆ¬ի, Թուրքիայի երազանքը (պուշկինյան մոտիվներով) Ահա Կովկասն իմ ոտքի տակ, Ես մեն¬մենակ վերևում… Դիվանագիտական շախմատ «12 աթոռ» ֆիլմի ոճով ԴԱՈՒԹՕՂԼՈՒ ¬ Հայաստանը զոհաբերում է Դաշնակցությանը, ի՞նչ անենք£ ԳՅՈՒԼ¬ Հանձնվիր, քանի դեռ ուշ չէ£ Խուսափեց տնփեսայի կարգավիճակից Ըստ Դաշնակցության` առկա իրադրությունում, խուալիցիայից դուրս չգալու դեպքում, ինքը կնմանվեր տնփեսայի, որի գլխին հարս ու զոքանչ, ինչ պատահի ջարդում են£ Գիշերային փասիանս Ըստ վերլուծաբանների` վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքական խաղաքարտերը, որպես կանոն, ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ գիշերները, իսկ ցերեկները դրանք դասավորված հրամցնելը անհնար է դառնում£ Բռնցքամարտային դիվանագիտություն կամ ֆուտբոլ-ռեգբի-բռնցքամարտ Թերահավատների կանխատեսումներով Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսում մրցակիցները ֆուտբոլ են խաղալու, երկրորդ խաղակեսում` ռեգբի, իսկ մրցամարտից մի քանի շաբաթ հետո` դիվանագիտական բռնցքամարտի ռինգ են դուրս գալու երկու երկրների ղեկավարները, արտգործնախարարները, քաղաքական ուժերը և հասարակությունները` ԱՄՆ¬ի, Ռուսաստանի, Եվրամիության աչառու մրցավարությամբ£ Մանկական հիվանդություններ` զառամյալ տարիքում Չնայած ավելի քան հարյուրամյա տարիքին, ՀՅԴ¬ն մանկական երկու հիվանդություններից դեռ չի ձերբազատվել. նախ` պետության հնարավորությունների` յորղանի չափը չի կարողանում որոշել, դրա համար էլ անցած դարասկզբին Հայաստանի ոտքերը (և ոչ միայն) դուրս մնացին յորղանից և երկրորդ` ռոմանտիզմի թանձր մշուշը թույլ չի տալիս հասկանալ, որ երազախաբ լինելուց երբեք մանուկ չի ծնվում£ Օբամայի ուսերը բարակ են, բայց պինդ Ըստ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ծանր բեռը Օբամայի բարակ(ք) ուսերին է դրված£ Եթե ԱՄՆ¬ը այդ բեռը տեղ չհասցնի, մեղմ ասած, Թուրքիայի հերն անիծելու այլ ձևեր կգտնի£ Թե չէ` Գյուլի համար ի՞նչ ֆուտբոլ, ի՞նչ Հայաստան, ի՞նչ ցեղասպանություն£ Միայն վախ` ԱՄՆ¬ից£ Էքստրասենսներն էլ չեն փրկի Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ համոզվեց, որ դաշնակցության վախը բռնելու համար առնվազն 100 տարի ուշացել է, հիվանդությունը վերածվել է անբուժելի ֆոբիայի£ Հաշվեհարդար` թուրքական ձևով Ըստ փորձագետների, եթե կրքերը ավելի թեժանան, Թուրքիայի նախագահին ԳՅՈՒԼԼելու են հենց թուրքերը£ Մականուններ` Ադրբեջանից և ՀՀ¬ից Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել` հայ¬թուրքական սահմանի բացման դեպքում Գյուլին վերանվանել Գյուլնիզար, իսկ ՀՀ իշխանություններին` Գյուլբեկ յան£ Արյան փոխարեն` անձրև ՀՅԴ¬ն երազում էր Ստամբուլը դարձնել արյան ծով, բայց վերջերս հորդառատ տեղումների պատճառով դարձավ անձրևածով£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին Ողջունելով դեսպանին` Ս. Օհանյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունները շարունակում են զարգանալ, ինչի վկայությունն են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացված մի շարք միջոցառումները, փոխայցելությունները:

Անձնազոհ արարք

Յուրաքանչյուր զինվորականի պարտականությունն է պաշտպանել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգնության ձեռք մեկնել հայրենակիցներին, օրինակ ծառայել իր անբասիր վարքով, իրեն դրսևորել որպես իսկական քաղաքացի: ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը` որպես մարտկոցի հրամանատար, ծառայում է Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում:

Շնորհավորում եմ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 18-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ (հատված) Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ ձեզ` Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Անկախության օրը, անկասկած, ամենապայծառ ու կարևորագույն տոնն է:

Արժանահիշատակ մեր հայրենակիցը

Փառապանծ հայ զորահրամանատարների շարքում արժանի տեղ է զբաղեցնում գեներալ-գնդապետ ՄԻԽԱՅԻԼ ԱՐՏԵՄԻ ՊԱՐՍԵՂՈՎԸ. ևս մեկ աստիճան և նա կլիներ հրետանու մարշալ£ Նրա կյանքի ուղին, անցած մարտական ճանապարհները զինվորական երդմանը նվիրվածության, պատվի և արժանապատվության պահպանման օրինակ է£ Մենք` հայ հրետանավորներս, սովորելու և ծառայության ընթացքում հպարտանում էինք նրա մասին լսելով այլազգի հրամանատարներից, ովքեր ասում էին, որ նրան սիրում և հարգում են` իրավիճակային ճիշտ որոշումներ ընդունելու համար, որոնց շնորհիվ իրենք հասնում էին հաջողությունների և վերջնական հաղթանակի£ Նա իր պահվածքով հասարակ էր և ուշադիր բոլորի նկատմամբ ուսուցման և կենցաղային հարցերում£ Մ. Ա. Պարսեղովը ծնվել է 1899 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում£ Զորակոչվելուց հետո շարքայինից նշանակվել է ջոկի հրամանատար, 1¬ին Համաշխարհային պատերազմից հետո 1918 թ. կամավոր մտել է Կարմիր բանակի շարքերը և ստացել զինուսուցում, բոլոր դիրքերում արդարացրել է իրեն և աչքի ընկել բազմազգ զինկոլեկտիվներում£ 1920 թ. հրետանու մարտկոցի պաշտոնից նրան սովորելու են ուղարկում Տաշքենդի ռազմահրետանային ուսումնարան, որից հետո գործուղում են Լենինգրադի զինօկրուգ` որպես մարտկոցի հրամանատար, այնուհետև ստանձնում է հրետանու դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը Մերձվոլգյան զինօկրուգում, այնտեղից գործուղվում է Զաբայկալի զինօկրուգ 57¬րդ հետևակային դիվիզիայի հրետանու պաշտոնը ստանձնելու համար£ Որպես լավագույն հրամանատար և սպա Մ. Պարսեղովին գործուղում են Մոսկվա` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որը ավարտում է ոսկյա մեդալով£ «Մաններհայմի գծի» ճեղքման նախապատրաստությունը կազմակերպելու, մարտերը ղեկավարելու և անձնական քաջագործությունների համար 1940 թ. մարտի 21¬ին ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում£ Նույն թվի հունիսի 5¬ին նրան շնորհվել է հրետանու գեներալ-լեյտենանտի կոչում£ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից գեներալ Պարսեղովը մասնակցել է մի շարք ճակատամարտերում ծավալված ահեղ մարտերին և հասել հաջողութ յունների` Հարավ-արևմտյան, Կիևյան, Բրյանսկի, Հեռավոր-արևելյան և այլ ուղղություններում` Կիևի, Օրյոլի, Վորոնեժի, Կուրսկի, Մոսկվայի տարածքներում մղվող կռիվներում նա առավել աչքի ընկնող գեներալների թվում էր, բարդ պայմաններում ստանձնել է 40¬րդ բանակի հրամանատարի պաշտոնը և փառքով արդարացրել իրեն£ Հեռավոր¬արևելյան ճակատամարտի հրետանու հրամանատարի պաշտոնում նա մեծ աշխատանք է կատարել հրետանու զորամասերի մարտական պատրաստության ուղղությամբ£ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտելուց հետո գլխավորել է մի շարք ռազմօկրուգների հրետանու պատրաստության աշխատանքները£ 1958 թ. նրան շնորհվել է հրետանու գեներալ-գնդապետի կոչում, սակայն, ելնելով առողջական վիճակից, 1962 թ. աշխատանքի է անցել Լենինգրադի ռազմա-հրետանային ակադեմիայում` որպես ֆակուլտետի պետ£ Մ. Ա. Պարսեղովը մահացել է 1964 թ. ապրիլի 27¬ին, հուղարկավորված է Լենինգրադի Բոգոսլովսկի գերեզմանատան ակադեմիական պուրակում, կանգնեցված է հուշարձան£ Սովետական Միությունը բարձր է գնահատել նրա ներդրումները հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, տվել Հերոսի կոչում, 3 Լենինի, 4 Կարմիր դրոշի, Սուվորովի 2¬րդ աստիճանի շքանշաններ և բազմաթիվ մեդալներ£ :

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ

Հայ երիտասարդը հետայսու ավելի է մոտենում իր ակունքներին` ցուցաբերելով մեզ վայել առնականություն: Ժամանակի սուրբ թելադրանքով վերագտնումի ճանապարհ պիտի անցնենք` արժանապատվորեն կերտելով հայի դիմագիծը:

Կյանքի սանդուղքով վեր բարձրանալիս

«Օրը կբացվի, իր հետ դավ մը նոր, Մինչ ես հավատքով կմնամ ոտքի»: Մանուել ԱԴԱՄՅԱՆ Հայաստանի մայր բեմում իր «Հավատքի որդին» պիեսի բեմադրության (հեղինակ` Ռուբեն Քոչար) առաջնախաղից հետո նրան համակած խուռներամ զգացողությունները միանգամայն հասկանալի են ինձ:

9/11. առայժմ առասպելանման ենթադրությունների մակարդակով

Ութամյա վաղեմությամբ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունը շարունակում է քննարկումների թեմա, վարկածների առիթ մնալ: Այն 2974 մարդու կյանք խլեց, և դրա պատասխանատվությունը կառավարությունը բարդեց «Ալ-Քաիդա»-ի ու դրա առաջնորդ Ուսամա բեն Լադենի վրա:

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Հարափոփոխ ձևաչափով պահպանելով առանձնակի գրավչությունը հայաստանյան խտերանգ փառատոնախճանկարում` Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը (նախագահ` Հակոբ Ղազանչյան) իր մեկնարկն ազդարարեց գլխավոր հովանավորի` Երևանի քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո£ 10 թեմատիկ ու 2 միջանկյալ թատերախաղերով ձևավորված խաղացանկում ունենալով 2 հնչեղ անուն` Ալեքսանդր Կալյագին և Իրինա Բրուկ, անմիջապես հայտնվեց արվեստասեր հանրության հետաքրքրությունների կենտրոնում£ Հախուռն լուսաբանության ընդհանուր բարյացակամությամբ շուտով մոռացության մատնվեց (աշխարհում նախադեպը չունեցող) Շեքսպիրին «կարկատված» երկրորդ անվանումը. Վահրամ Փափազյան£ Եթե այդպիսով հավակնում էին մեծարել հայ բեմի հսկաներից մեկին, գեթ որևէ հնարքով, միջոցառմամբ, գոնե օտար մասնակիցների համար, համարժեք հնչողություն պիտի հաղորդեին մեր թատերարվեստում մնայուն հետագիծ թողած արվեստագետի անվանը... Աննախադեպ լրատվական ակտիվությունը, ցավոք, որևէ կերպ չառնչվեց փառատոնի շրջանակներում անցկացվող շեքսպիրյան տեսագրությունների մեկշաբաթյա ցուցադրություններին£ Մինչդեռ դրանցում դիտարժան թատերաորոնումների արտահայտություններ կային, անկախ մշակութային արժեքից և տեխնիկական մատուցման որակական ցուցանիշներից` ուսանելի£ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկու մեկնաբանություններով ուղեկցվող տեսանյութի բովանդակությանը ՀԹԳՄ սրահում հաղորդակցվեցին ընդամենը 3-5 թատերասեր£ Մեր միջև նորահաստատ բարեկամության թելադրանքով ինքնակամ սատարելով լեհ մեծանուն շեքսպիրագետի կարևոր մտահղացման մեղմ ասած` անփույթ իրականացման հնարավորինս արժևորմանը` նրա անմիջական տպավորությամբ էլ մեր ընթերցողին ներկայացնում եմ նորավարտ աշնանային առաջին թատերատոնը£ - Քաջատեղյակ լինելով աշխարհի թատերական անցուդարձին` գնահատեք, խնդրեմ, Հայաստանի շեքսպիրյան փառատոնը մոտ 50 մեծ ու փոքր տարատեսակ թատերական փառատոների համանվագում£ - Կարծում եմ, Հակոբ Ղազանչյանը ճիշտ կողմնորոշվեց որպես «Արմմոնո» մեկնարկած իր փառատոնը հանրահռչակելու հարցում£ Շուտով շեքսպիրյան ուղղվածություն տալով` ճանաչելի դարձրեց աշխարհի թատերաքարտեզում, Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում£ Գդանսկի, Կրայովայի, Գյուլայի, Ստրադֆորդի (Կանադա) խոշորագույն շեքսպիրյան փառատոների հարևանությամբ այսօր իր հաստատուն տեղն է գրավել այս տարածաշրջանում գլխավորը` հայկականը£ - Նորակազմ թատերադաշինքով էլ ավելի է դյուրացել շեքսպիրյան մի շարք թատերաընթերցումների շրջանառությունը` հնարավորություն ընձեռելով տարազգի բեմադրիչներին ու դերասաններին իրենց կատարողական ունակությունները սեփական երկրի նեղլիկ սահմաններից դուրս ներկայացնելու, անմիջական փոխշփումներով փոխադարձաբար հարստանալու£ Նախորդ շեքսպիրյանում առաջնախաղից հետո կուռ խմբագրված իր «Լեդի Մակբեթը» (բեմադրիչ` Թեմուր Աճինյան) Արմինե Մացակյանն այսօր ներկայացնում է կիևյան մենափառատոնում:

Երիտասարդներին մտերմացնող «Ռուսական օրեր»

Պասկևիչի և Գրիբոյեդովի հուշարձաններին պսակադրությամբ մեկնարկեցին «Ռուսական խոսքի օրերը» Հայաստանում: Ամենամյա դարձած այս միջպետական ծրագիրն այս տարի մեկ գլխավոր նպատակի ծառայող միջոցառումների իրականացմամբ էր ակնառու. միավորել ԱՊՀ երիտասարդությանը:

Թռիչքային զարգացման վկայություն

Միջազգային 10 գրատոնավաճառների են մասնակցել Հայաստանի գրահրատարակիչները վերջին 2 տարիների ընթացքում` պետության աջակցությամբ և սեփական նախաձեռնությամբ: Մոսկովյան և ֆրանկֆուրտյան ամենախոշորներում հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրության աճը փաստում է միջազգային գրաշուկայում արդի հայ գրահրատարակչական արտադրանքի որակական ցուցանիշների մրցունակության մասին միջազգային գրաշուկայում:

ԻՏԱԼԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

75 տարեկանում էլ Սոֆի Լորենը կանացիության խորհրդանիշ է մնում Շուրջ 100 կինոնկարներում հաջող դերակատարումներով հանդես եկած Սոֆի Լորենը համաշխարհային ճանաչման արժանացավ 1960¬ին` «Օսկար» և Կաննի կինոփառա տոնի մրցանակը շահած «Չոչարա» ֆիլմի շնորհիվ£ Չխամրող իր գեղեցկությունը նա բացատրում է «կյանքի, սպագետիի և ձիթապտղի յուղով լոգանքների հանդեպ ունեցած սիրով»£ *** Երկրորդ աշխարհամարտի տարիներին փոքրիկ Սոֆին ռմբակոծության տակ է ընկել, և դրանից ստացած վերքի սպին մինչև այսօր էլ նկատելի է նրա կզակի վրա£ Սակայն դա չի խանգարել, որպեսզի նա ստանա աշխարհի գեղեցկուհու տիտղոսը£ Պատերազմից հետո Սոֆիի տատիկը բար է բացել, որտեղ ապագա կինոաստղը աման էր լվանում, որովհետև ամաչում էր հանրության առաջ ելույթ ունենալ£ Սակայն դա էլ չի խանգարել, որպեսզի նա աշխարհահռչակ արտիստուհի դառնա£ Սոֆյա Վիլանի Շիկոլոնեն ծնվել է 1934 թ., սեպտեմբերի 20¬ին, Հռոմում£ Հայրը հրաժարվել է ամուսնանալ նրա մոր հետ£ Եվ Ռոմիլդան իր երկու դուստրերի` Սոֆյայի ու Մարիայի հետ տեղափոխվել է ծովափնյա Պոցցուոլի ավանում ապրող մոր մոտ` նրա օգնությամբ մի կերպ «ծայրը ծայրին հասցնելու»£ Ապագա ամուսնու` ռեժիսոր Կառլո Պոնտիի հետ Սոֆին ծանոթացել է 1950 թ.` գեղեցկության մրցույթներից մեկի ժամանակ (ուր Կառլոն դատավոր էր)£ 1957¬ին նրանք ամուսնացել են, սակայն ամուսնությունն անվավեր է ճանաչվել£ Կառլոյի ու Սոֆիի կրկնական հարսանիքը տեղի է ունեցել 1966¬ին£ Նրանց ավագ որդին` Կառլո Պոնտի¬կրտսերը դիրիժոր է, իսկ կրտսեր որդին` Էդուարդոն, ընտրել է հոր մասնագիտությունը (ռեժիսոր)£ Հոլիվուդի Փառքի ծառուղիում Լորենն աստղի է արժանացել 1994¬ին` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար պատվավոր հերթական «Օսկարը» ստանալուց 3 տարի հետո£ Իսկ 2009¬ի հուլիսին իտալական Լիդո¬դի¬Եզոլո քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է արտիստուհու պատվին£ Ի դեպ` կանադական Էտոբիկոուկե քաղաքում նույնպես կա Սոֆի Լորենի անվան փողոց£ :

18¬րդ դարի արգելոցը` հեռու քաղաքակրթությունից

Կարմիր առաջնորդ Իլյիչի նստավայր Լենինյան Բլուրները պահպանել այն տեսքով, ինչպես այն եղել է Վլ. Ուլյանովի կյանքի վերջին տարիներին. այսպիսի որոշում են ընդունել Մոսկվայի մարզի իշխանությունները£ Այդ որոշմամբ արգելվում է արգելոցի տարածքի շենքերի վրա նույնիսկ ալեհավաքներ տեղադրել, քանի որ դրանք ևս խաթարում են դրա պատմական դեմքը£ Ինչպես տեղեկացրել են մարզի կառավարությունից, ամբողջ տարածքը բաժանված է 4 անհավասար մասերի, որոնցից ամենագլխավորը համարվում է Խորհրդային առաջին ղեկավարի նստելավայրը` տեղակայված պատմական կալվածատանը` դրա զբոսայգու և այգիների հետ£ Պատմական Բլուրներում դաստակերտամերձ պարտեզը հիմնադրվել է 18¬րդ դարում£ Այստեղ արդեն արգելվում է նոր շենքեր ու ճանապարհներ կառուցել, էլեկտրահաղորդ գծեր անցկացնել, խարույկներ վառել և այլն£ Շենքերի տանիքներին նաև օդափոխիչներ, սպուտնիկային կապի ափսեներ, գովազդային վահանակներ տեղադրել:

Էրմիտաժից` անտիկվար խանութ

Իրավապահները հայտնաբերել են Էրմիտաժից հափշտակված 221 նմուշներից ևս մեկը£ Օպերատիվ¬հետախուզական աշխատանքների արդյունքում Սանկտ¬Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳ վարչությունների աշխատակիցների համատեղ ջանքերով Ս. Պետերբուրգի «Անտիկ» խանութից առգրավվել է կրծքազարդ` իր պատյանով£ Արվեստագիտական համալիր փորձաքննությամբ հիմնավորվել է` կաշեպատյանով, շափյուղայով և 4 ադամանդներով այդ ոսկյա զարդը հենց Էրմիտաժից անհետացածն է£ Այսպիսով, 2006 թ. թանգարանի ռուսական բաժնից անհետացած նմուշներից հայտնաբերվել են 30¬ը£ Չես վստահում` նորից ամուսնացիր 107-ամյա մալայզուհի Վուկ Քանդորը վերջին անգամ ամուսնացել է 4 տարի առաջ` իրենից 70 տարի փոքր` այն ժամանակ 33 տարեկան երիտասարդի հետ:

Ավելի քան 1 միլիարդ սովյալ

Ընթացիկ տարում մշտապես կամ ժամանակավորապես սովյալների քանակն արդեն հասել է 1,02 միլիարդի: Այս մասին լոնդոնյան իր ելույթում ասել է ՄԱԿ-ի համաշխար հային պարենային ծրագրի տնօրեն Ջոժետ Շիրանը:

ՀԱՄ ՆԱԼԻՆ, ՀԱՄ ՀԴՄ-ԻՆ

Պետեկամուտների կոմիտեի` բոլորին ծանոթ գործառույթներն ըստ երևույթին վերանայվել են: Համենայն դեպս, այս կառույցի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը որոշել է թարմացնել անելիքների շարքը` խոստանալով վերահսկողության շրջանակն ընդլայնելով` քաղաքացիների եկամուտների ու ծախսերի ստուգում նույնպես իրականաց նել:

Հարավկովկասյան օտարաստեղծ սցենարներ

Ճակատագրի բերմամբ` մեր պատմությունը ազգային ազատագրական պայքարի չընդհատվող ընթացք է մեծ մասամբ: Եվ հատկանշական է, որ այդ պատմության ողջ ընթացքում մեր հակառակորդն ունեցել է քանակական ու նյութական գերակշռություն:

ԻՆՔՆԱՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-ին վրացական ԶԼՄ-ները շնչասպառ ուրախությամբ իրենց լսարաններին տեղեկացնում էին, թե ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում Վրաստանի պատվիրակութ յունը դիվանագիտական փայլուն հաղթանակ է տարել Ռուսաստանի նկատմամբ: Խոսքը նույն օրվա երեկոյան ՄԱԿ-ի Վեհաժողովում վրաց պատվիրակության ներկայացրած բանաձևի քննարկման մասին էր:

ՀԱ՞ ՈՐ…

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամի հաղթահարման ալիքը, ըստ երևույթին, արդեն մեր հանրապետությունում է: Վատագույն դեպքում` Հայաստանի սահմաններին շատ է մոտեցել ու հարմար առիթ է փնտրում` տարվա թերևս ամենագլխավոր անհաջողության ավարտն ազդարարելու համար:

ՀՀ ԱԺ աշնանային մեկնարկ

Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի 4-րդ գումարման 6-րդ նստաշրջանը: Այդօր խորհրդարանականների բարձր տրամադրությունն առաջին պահին նույնիսկ հույսեր արթնացրեց, թե նրանք ամառային հանգստից հետո իրենց ողջ ներուժն ու եռանդը անմնացորդ նպատակաուղղելու են օրենքների կատարելությանը:

ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԻՆՔՆՈՉՆՉԱՑՈՒՄ

Ճայթյունը կամ միգուցե պայթյունը, որ տեղի ունեցավ «Ժառանգությունում», փաստորեն մեկ տարուց ավելի եռացող կուսակցական կաթսայում այլևս չտեղավորվեց, իսկ եռացող ջուրը, ինչպես սովորաբար, կաթսայից թափվելով այրում է մեկի ոտքը, մյուսի ձեռքը կամ քաղաքականության լեզվով ասած` պոչը:

Տոնը կարող էր արյան «խրախճանքի» վերածվել

Մինչ մոսկվացիներն անցյալ շաբաթ պատրաստվում էին քաղաքի տոնը նշել, չեչնացի մահապարտներն իրենց ծրագրած 2 ահաբեկչություններն էին փորձում իրականաց նել: Նրանցից երկուսին, բարեբախտաբար, հատուկ ծառայությունները հասցրել են մեկուսացնել` արյունոտ «խրախճանքից» երկու օր առաջ:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Ժառանգության» ձեռքը կրակն ա ընկել Պարզվում է` Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ իր ժառանգությունը վերակտակում է. բայց թե ո՞ւմ, միայն ինքը գիտի ու Աստված: Մեկ պայմանով Ասում են` երիտթոշակառու Ռ. Քոչարյանին, քաղաքականությանը չխառնվելու պայմանով, նաև ընտանեկան նպաստ են խոստացել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտութ յունների կենտրոնի ներկայացուցիչներին` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնին, դոկտոր Ռոջեր Կանգասին և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանին:

Գերնպատակը մարտունակության բարձրացումն է

Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, նախկին հանրապետությունները «նվեր» ստացան` անկախություն: Հանրապետությունների շարքում Հայաստանն իր անկախությունը նվաճեց արյան գնով:

Զորահրամանատար չեն ծնվում, այլ թրծվում են ծառայության մեջ

Գեներալ-գնդապետ Խաչիկ Մինասի Համբարյանն այս օրերին կդառնար 90 տարեկան: Հայ զորահրամանատարի անցած ուղին լավագույն օրինակ կարող է ծառայել երիտասարդների համար:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ԵՌԱՏՈՆ

Գրքի և այն էլ` հրատարակված գիտական մենագրության հեղինակ լինելու վայելքն այդօր իրենց բարեկամների ու ընթերցողների հետ էին կիսում Երևանի պետհամալ սարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մամուլի տեսության և պատմության ամբիոնի 3 դասախոսուհիները:

80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

«Ծիծեռնակը» 80 տարեկան է: Մանուկների համար սիրելի մի ամսագիր, որի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, ով բազմաթիվ հեքիաթների ու պատմվածքների, բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ջանքեր չի խնայում նորանոր ինքնատիպ էջերով հարուստ ամսագիր հրամցնելու իր փոքրիկ ընթերցողին:

Ընտանեկան երջանկության բանաձևումներ ըստ Լյուդմիլա Պուտինայի

Քառորդ դարից ավելի ապրելով ռուսաստանցի առաջնորդի հետ, ՌԴ Էքս Առաջին տիկինը ֆիլմաշար է թողարկել «Երկար ու երջանիկ» խորագրով: Շարքում ընդգրկված տեսազրույցների թեման մասնավորվում է ենթավերնագրերով` «Ամուսին և կին», «Երջանկությունը փողի մեջ չէ», «Ընտանիքից չես հեռանա», «Ուղեղի մարզանք»:

Փորձագետի խոսքերով`

- Նա հիշեցրեց, որ մեկ տարուց արդեն սկսվելու է նախընտրական քարոզարշավը: Այդպիսով` ազդանշանը հնչեց ճիշտ ժամանակին:

Հանրամատչելի կրթարան` ցմահ

«Էրեբունի» արգելոց-թանգարանում (տնօրեն` Աշոտ Փիլիպոսյան) անցկացված շնորհանդեսը «Թանգարան» գիտամեթոդական պարբերականի (հուսանք…) և «Թանգարա նային կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ ազգային թրեյնինգին (վերապատրաստման դասընթացին) ՀՀ թանգարանների 27 աշխատակիցներին մասնակցության հավաստագրերի հանձնումը իրադարձային գնահատության արժանացավ ոլորտի բոլոր ներկայացուցիչների կողմից:

ՔԱՐԵՂԵՆ ՀՈԲԵԼՅԱՆ Օգնիր մեզ, Մարիամ, նորից կանաչենք…

Ենթագիտակցական ոլորտներում կյանքի առեղծվածը որոնող տարեց կնոջ հախուռն ոգևորությունը անկասելի է թվում ՀՆՄ նորաբաց ցուցահանդեսի մեծ սրահում:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արամ ՍԱՖԱՐՅԱՆ. բանասիրական գիտությունների թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, խորհրդարանական խմբակցութ յան քարտուղար «Ես հպարտ եմ, որ գորիսեցու շառավիղ եմ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ես իմ կյանքը երեք անգամ` 1992, 1998 և 2006 թթ. սկսել եմ զրոյից:

Սերը տարիք չի հարցնում

71-ամյա Ջեյն Ֆոնդան ընդունել է 67-ամյա պրոդյուսեր Ռիչարդ Պերիի ամուսնության առաջարկը: Նշանադրությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ. հյուրերի թվում են եղել Բարբարա Սթրեյզանդը և Ջեյմս Բրոլինը:

Ամանորը` Օբամայի հետ

Միացյալ Նահանգների նախագահը մոսկվացիներին «կայցելի» նաև տարեմուտին: Այս անգամ «նա» կլինի բոլոր ցանկացողների տներում` թեև, իհարկե, ոչ անձամբ:

Դժվար է Նախագահի դրկից լինելը

Իսկապես հեշտ չէ` եթե նույնիսկ Նախագահ հարևանդ հազվադեպ է օթևանում քո թաղամասում: Բարաք Օբամայի` Չիկագոյում ունեցած առանձնատան շրջակայքում ապրողներն այլևս դժվարանում են մնալ իրենց բնակավայրում:

2014-ին` Ռիգան և Ումեոն

Հյուսիսային Շվեդիայի Ումեո քաղաքը երաշխիք է ստացել` 2014 թ. ճանաչվելու Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Բայց նաև հիմքեր կան ենթադրելու, որ Ումեոն այդ պատվաբեր կոչումը կկիսի մերբալթյան Ռիգայի հետ:

Հիտլերը, Ստալինն ու Սադամը` սարսափների չափանիշ

Անցյալ շաբաթ գերմանական հեռուստատեսությամբ և կինոթատրոններում 45 վայրկյան տևողությամբ տեսանյութ է ցուցադրվել` ընդդեմ չպաշտպանված սեքսի ազգաբնակչության զգոնությունը բարձրացնելու նպատակով: Եվ սյուժեն ԳՀ-ում ու եվրոպական այլ երկրներում ոչ միանշանակ արձագանքներ է հարուցել: