ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ

Կենտրոնական բանկը հերթական անկարևոր ու ոչ այնքան հրատապ նախաձեռնությամբ է հանդես եկել, որն այլ կերպ, քան գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի դեմ չհայտարարված պատերազմի նոր փուլ, չես անվանի£ Ամենայն հավանականությամբ` գլխավոր դրամատունը որոշել է վերջին ու թերևս ամենաուժգին հարվածը հասցնել «չեյնջերին» ու «լոմբարդ ներին»` առաջին դեպքում քսան անգամ բարձրացնելով գործունեության համար վճարվող տարեկան տուրքը և 50 հազար դրամից վճարաչափը 1 միլիոնի հասցնելով, երկրորդ դեպքում` 100 հազար դրամը 6 միլիոնով փոխարինելով£ Այս դեպքում, սակայն, հարկային բեռի ավելացման կամ այլ նման թեմաներով` խոսակցությունները շուտով ժամկետանց ու ավելորդ կդառնան, քանի որ նոր օրենքի գործարկվելուն պես փոխանակման կետերն ու գրավատները նույն օրն ևեթ կփակվեն£ Իսկ առայժմ նրանց «երկարակեցությունը» արդեն հայրենի խորհրդարանի դանդաղկոտությամբ միայն կարելի է պայմանավորել£ Եվ եթե, ասենք, հիշյալ օրինագիծն առաջիկայում մեր երեսփոխանները չհասցնեն քննարկել, և այն աշնանային նստաշրջանի օրակարգ տեղափոխվի, ապա ևս երեք ամիս մեր ավելի քան հազար հայրենակիցների համեստ ապրուստի խնդիրը կշարունակվի լուծված մնալ£ Ըստ էության փոքր և միջին բիզնեսի հիշյալ հատվածին հասցվող գիլյոտինային հարվածը երբեմն-երբեմն այս թեմայով ճամարտակող քաղուժերին տվյալ դեպքում քիչ է հետաքրքրում, քանի որ հարցն արդեն գործնական ու կոնկրետ խնդրի է վերաբերում£ Իսկ այդօրինակ քվեարկությունները սովորաբար բացառիկ համերաշխության մթնոլորտում են անցնում, այսպիսի օրինագծերը գրեթե չեն քննարկվում, քանի որ, որքան էլ ասելիքը պարզ լինի, միևնույն է, քվեարկությունն էլ իր հերթին պետք է անվրեպ լինի£ Ուստիև նման դեպքերում քննարկումներն ավելորդ անգամ բացահայտելու են, թե ինչ է տեղի ունենալու իրականում£ Ինչ խոսք, կարելի է «Որքան շատ վճարվի պետությանը, այնքան լավ» ընդհանուր առմամբ արդարացի սկզբունքով առաջնորդվել£ Բայց ոչ այս դեպքում£ Սակայն գլխավոր դրամատանը նույնպես լավ գիտեն, որ շուտով պարտադրվելիք վճարաչափերը պարզապես վեր են դրանց հասցեատերերի հնարավորություններից, և եթե մի դեպքում տարեկան 50, մյուս դեպքում` 100 հազար դրամ էր վճարվում, ապա շատ չանցած` նշված թվերին ընդամենը զրոներ են փոխարինելու£ Ի վերջո, ոչ գրավատները, ոչ էլ առավել ևս փոխանակման կետերը միլիոններ չեն աշխատում, որ ԿԲ¬ն էլ արդարամտորեն (՞) որոշի պետությանը հասանելիքի ավելի խելամիտ մասհանում սահմանել... Դեռ այս վեճի սկզբնամասում, երբ ցուցանակները տեղափոխելու, անվտանգության թանկարժեք սարքեր տեղադրելու և առնվազն 50 մետր հեռավորության վրա փոխանակման կետերի տեղաբաշխված լինելու պահանջը երևան եկավ, հիշյալ կառույցների մի մասն այս դեպքում արդեն աննշան թվացող պայմաններին չկարողացավ դիմանալ£ Հիմա այլևս կասկած չկա, որ նշված 1 և 6 միլիոն դրամները լրիվ անհնարինության սահմաններում են£ Իսկ ամենազավեշտալին այն է, որ բանկերի պարագայում սահմանված տուրքի չափն ընդամենը 3 միլիոն դրամ է£ Թիվ, որն այլևս ամեն ինչ ասում է£ Մեզանում բանկերը կոնկրետ ու ոչ պատահական մարդկանց են պատկանում£ Եվ ԿԲ¬ն ակնհայտորեն «ժեստ» է ուզում արած լինել` վերջիններիս գործերն է°լ ավելի լավացրած լինելու և համակարգի առնվազն երկու կարևոր գործառույթ առանց այլընտրանքի, առանց մրցակցության թողնելու, տարադրամի կուրսն էլ լրիվ կամայականորեն սահմանելու ակնկալիքով£ Այսպես, իհարկե, բանկային համակարգը կարելի է է°լ ավելի «կայացնել», բայց ո՞ւմ հաշվին... Դարձյալ` մանր ու միջին բիզնեսի£ :

ՈՉ ՈՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Արտահերթ ընտրությունների մշտառկա «վտանգը» ոչ մի պահի չի թուլացնում քաղաքական ուժերի զգոնությունը` անգամ ընտրական իմաստով միջանկյալ համարվող ժամանակահատվածում£ Իսկ երբ մեծամասամբ պարապուրդային մի քանի տարին գլորվում է, քաղուժերի վարքագծում սովորականի նման գործնականության տարրեր են ի հայտ գալիս, ինչն էլ իր հերթին նշանակում է, թե նախընտրական պայքարի մեկնարկն արդեն տրված է£ Եվ իրոք, թեև մեզանում այս գործին նույնիսկ կուսակցությունները առանձնակի սիրով չեն լծվում, այնուամենայնիվ, վերջիններիս վարակիչ ջանասիրությունն անհնար է չնկատել ու չգնահատել. առավել ևս, որ քրտնաջանորեն մղվելիք ընտրապայքարի հերթական դրսևորումներն արդեն սկսվել են նկատվել£ Ավելին, ինչպես հայտնի է, կուսակցությունները մեզանում գործում են «լավ սկիզբը գործի կեսն է» բանաձևի շրջանակներում, և, հիմա, երբ ամեն ինչ հենց այդքան ցանկալի սկզբից է սկսվում, բոլորն են ձգտում այն «լավով» նշանավորել£ Իմիջիայլոց` շատերի պարագայում այդ սկիզբն այդպես էլ շարունակություն չի ունենում£ Այս առումով նոր¬նոր սկսված քաղաքական ամառն, իհարկե, նախորդներից չի տարբերվի, բայց ակնհայտ է, որ նախընտրական¬կուսակցական որոշակի առանձնահատկություններն անխուսափելի են լինելու£ Ընդ որում, թատերասյուժեն, որին բոլորս ենք ծանոթ, անշեղորեն կրկնվում է£ Ինչ խոսք, քաղուժերի գործողություններին մարդիկ ավելի շատ ակամայից են ուշադրություն դարձնում, բայց ընտրությունների հանդեպ վերաբերմունքը ոչ այնքան մարդկային սովորական հետաքրքրասիրության հետևանք է, որքան զարմանալու նոր ու շարունակական առիթների մի շղթա£ Բնականաբար կարիք չկա ընդգծել, որ այդքան շատ զարմանալուց առաջ ընտրազանգվածը հաստատ նախօրոք չի տրամադրվում` այդ զգացողությունը վայելելու «պատվին» արժանանալու համար£ Ամեն ինչ ավելի շատ ինքնաբերաբար է ստացվում£ Ահավասիկ, Դաշնակցության Գերագույն ժողովի հայտարարությունները դեռ շարունակում են զարմացնել ընտրազանգվածին ու բոլոր նրանց, ովքեր այստեղ հնչած և նմանատիպ այլ մտքեր լսելու նյարդեր դեռ էլի ունեն£ Այսպես, նախկին կուալիցիոն գործընկերը, նախընտրական դրոշի փոշին մաքրելով, հերթական անգամ իշխանափո խությունը ազգային անվտանգության խնդիր է հայտարարում£ Նույնիսկ հայ¬թուրքական նորացվող հարաբերությունների ամենադրամատիկ հատվածում ՀՅԴ¬ն առավելագույնը Արտգործնախարարի հրաժարականն էր պահանջում£ Հիմա, սակայն, նորից ենք համոզվում, որ ընտրություններն ինչեր ասես չեն փոխի, ինչպես ասես չեն փոխի քաղգործիչների տեսակետներն ու բավական հաճախ թարմացվող սկզբունքները£ Բայց խնդիրն այստեղ այլ է, քանի որ նման «սկզբունքայնություն» բոլորն ու միշտ են դրսևորել, և քաղաքական դաշտում այն վաղուց է վերածվել բառի ուղղակի ու անուղղակի իմաստով գոյություն պահպանելու թեկուզև ոչ ամենահարմար, բայց առայժմ անփոխարինելի միջոցի£ Պարզապես ամենահինը համարվողի և համեմատաբար կայուն համբավ ունեցողի որքան տարօրինակ, նույնքան էլ սովորական կերպարանափոխությունը սկզբից ևեթ, նախընտրական քարոզչության չհայտարարված մեկնարկին զուգահեռ ընդգծում ու վստահեցնում է, որ ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել… Իսկ նման եզրահանգումն արդեն իսկ թույլ է տալիս պատկերացնել քարոզարշավի վերջին օրը` հնարավորություն ընձեռելով վստահաբար պնդել, որ հին ու մշտապես կրկնվող ծրագրերը, ծանոթ ելույթները և այն ամենը, ինչը մեզանում ընտրություններ ընդհանրական անունով է եզրափակվում, այս անգամ էլ է կրկնվելու` գուցեև փոքր¬ինչ թարմացված սցենարով£ Իսկ կուսակցությունները, որքան էլ հաշվեն, ինչ էլ հաշվեն, ամենակարևորն ի վերջո չեն ցանկանում հաշվի առնել. այն, թե ողջ այս աղմուկ¬աղաղակը որքանով է անհրաժեշտ դրա հասցեատերերին, որ տվալ դեպքում ընտրազանգվածն է` ընտրողը£ Հենց այստեղից էլ սկսվում է ճակատագրական սայթաքումը£ Ընդ որում, մեծ է հավանականությունը, և արդեն քիչ չեն նախադրյալներն` այս անգամ նույնպես այս իմաստով ամեն ինչ արդեն տանուլ տված համարելու£ Ակնհայտորեն ամեն մի քաղաքական ուժ դարձյալ ձգտելու է նախ և առաջ սեփական խնդիրները լուծել, ու այս իմաստով ՀՅԴ հնչեցրած իշխանափոխության պահանջը հենց նման շահախնդրության արդյունք է£ Նման սցենար այս շրջանում բոլոր քաղուժերի պարագայում է մշակվում, և միակ տարբերությունը դրանց ոճային կատարումն է լինելու… Այսպես կոչված ծրագրային անելիքների շարքում արտահայտվելիք հրատապ հարցերի պակաս, իհարկե, չի զգացվելու£ Սակայն նման խնդիրների նկատելի ավելցուկն առավելապես պայմանավորված է նրանով, որ դրանք, կուսակցական ծրագրերում ներկայացվելուց բացի, ցանկացած այլ առումով հայրենի քաղուԺերին չեն հետաքրքրում£ Այսինքն, եթե գոնե դրանց մի մասը նախորդող տարիներին լուծված լինեին, ապա գոնե նման առատություն չէր լինի£ Իսկ քաղուժերը ոչ թե նման խնդիրներն անելիքի բացակայության վտանգավոր հեռանկարով են պայմանավորում, այլ ակնհայտորեն համապատասխան քաղաքական կամքն է բացակայում, և այն, ինչը մեզանում կոչվում է նախընտրական ծրագիր, միմիայն անսահմանորեն տիրաժավորվելու նպատակն ունի£ Այլապես դրանց մշտական կրկնությունից քաղուժերը փոքր¬ինչ անհարմար կզգային£ :

Էներգակիրների երթուղիների համար պայքարի ու Ղարաբաղի հարցը

Արագ փոփոխվող այս աշխարհում գնալով ավելի է մեծանում էներգակիրների դերն ու ազդեցությունը£ Օրինակ, վերջին տարիներին, երբ Արևմուտքից փչող հովերով գայթակղված Ուկրաինան սկսել էր «հեռանալ» Ռուսաստանից, վերջինս մոլորյալ որդուն խելքի բերելու համար գազային ճնշում կիրառեց` բարձրացնելով կապույտ վառելիքի գինը£ Կիևի դարձի գալը նույնպես առնչվեց գազի գներին, այս անգամ արդեն հակառակ իմաստով£ Կապույտ վառելիքը մեր օրերում ներկա է եղել ամենուրեք` հաճախ նաև էական շտկումներ մտցնելով աշխարհաքաղաքականության մարտավարական շրջադարձներում£ «Նաբուկո» գազատարի մասին խոսակցությունները միառժամանակ դադարեցին այն պահից, երբ Բաքվում Մեդվեդևն ու Ալիևը համաձայնության եկան բարձր գներով ադրբեջանական գազը Ռուսաստանին վաճառելու շուրջ£ Համարվում էր, որ այլևս հնարավոր չի լինի այդ գազատարը լցնել կապույտ վառելիքով£ Հատկապես, երբ Մոսկվան Անկարայի համաձայնությունը ստացավ «Հարավային հոսքի» առումով, անիմաստ էր Եվրոպան գազամատակարարող միմյանց զուգահեռ երկու գազատարի առկայությունը£ Եվ թվում էր` Կրեմլը կարող է հանգիստ շունչ քաշել` համարելով, թե արդեն վերջնականապես լուծել է առանց Մոսկվայի մասնակցության այլընտրանքային երթուղով ծերուկ Եվրոպային կապույտ վառելիք հասցնելու խնդիրը` վիժեցնելով «Նաբուկո» կառուցելու Արևմուտքի ծրագիրը£ Եվ Ռուսաստանը, ինչպես հին բարի ժամանակներում, կմնա Ծերուկին անհրաժեշտ գազի 40 տոկոսի մատակարարը` այդպիսով անհրաժեշտության դեպքում իր «գազային» քաղաքականութ յունը կիրառելով ու սեփական կամքը թելադրելու հնարավորություն ունենալով£ Սակայն, վերջերս Ստամբուլում կայացած` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումներին նվիրված երրորդ խորհրդաժողովը խառնեց Մոսկվայի պլանները£ Մինչ այդ, մայիսին արդեն Թուրքիան հասցրել էր պայմանավորվածություն ձեռք բերել Բաքվի հետ ադրբեջանական գազի մատակարարման շուրջ£ Այդպիսով գազային գործընթացների տվյալ հանգրվանում ամենքս ակամա ականատես ենք դառնում Ադրբեջանի հերթական աճպարարություններին. սկզբում նա համաձայնում է իր գազը թանկ գներով վաճառել Ռուսաստանին, սակայն որոշ ժամանակ անց արդեն գազի մատակարարման մասին պայմանավորվում է Թուրքիայի հետ` նայած թե տվյալ պահին ումից ինչ ակնկալիքներ ունի£ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ի լուր ամենքի հայտարարեց, որ Ադրբեջանի Շահ Դենիզի հանքավայրից ստացվող գազի բարձր գինը չի ազդի սպառողների վրա£ Ընդ որում, այս ժամանակահատվածում Անկարան վավերացրեց «Նաբուկո» գազամուղի շինարարության համաձայնագիրը£ Նաև լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Թուրքմենստանը սկսում է «Արևելք-Արևմուտք» գազամուղի շինարարությունը£ Այս ամենը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանը շրջանցող բնական գազը Եվրոպա տեղափոխող «Նաբուկո» գազամուղի կառուցումն իրականություն կդառնա£ Իսկ դրա հետևանքը կլինի այն, որ կփոխվի ազդեցության հարաբերակցությունը ոչ միայն էներգետիկ միջազգային շուկայում, այլ նաև քաղաքական արենայում£ Թուրքիան, ձեռք բերելով էներգակիրների տարանցողի մենաշնորհ, կամրապնդի իր դիրքերը թե° Մերձավոր Արևելքում, թե° միջազգային հանրության շրջանում ընդհանրապես£ Իսկ Ռուսաստանը` հակառակը, դադարելով Եվրոպայի հիմնական գազամատակարարը լինել, կկորցնի նաև դրանից բխող քաղաքական շահաբաժինները£ Թերևս, Մոսկվայի համար այս տխուր հեռանկարն էր, որ ստիպեց Ռուսաստանի վարչապետ Պուտինին կտրուկ հայտարարությամբ հանդես գալ Ստամբուլում£ Հատկապես` Ղարաբաղի հարցով£ Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասաց, որ բանակցող կողմերն իրենք պետք է որոշումներ կայացնեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը, ինչպես միշտ, կօգնի նրանց` միմյանց հետ ընդհանուր լեզու գտնելու£ Ընդգծվեց նաև, որ ոչ մեկի վրա ոչ մի ճնշում չի գործադրելու և թույլ չի տալու, որ դա անեն ուրիշները£ Այսինքն, Պուտինը հասկացնում էր, թե թույլ չի տալու, որ Ղարաբաղի հարցում նախաձեռնությունը ստանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, և Ադրբեջանը թող հույսեր չտածի, թե Վաշինգտոնը կարող է երկու շրջանից ավելին խոստանալ£ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում նոր առաջարկություններով հանդես գա£ Ռուսաստանի վարչապետը դրա պատասխանն էր տալիս` իր երկիրը մտադիր չէ դիրքերը զիջել Հարավային Կովկասում£ Այսպիսով, ստացվում է, որ էներգակիրների երթուղիների համար մղվող պայքարն իր անմիջական ազդեցությունն է թողնում նաև այդ պայքարում մաս չունեցող երկրների վրա£ Դիցուք, այս պարագայում, երբ գազամուղի սնուցման հարցում վեճն առկա էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, շոշափվում էին Հայաստանի ու Ղարաբաղի շահերը£ Ընդ որում, վիճաբանող կողմերի համար, ինչպես երևում է, ընդհանուր համաձայնությունը չէր կայանալու, քանի որ ամեն դեպքում Արևմուտքը ձգտելու էր Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ վերջինս էլ ջանալու էր միշտ պահպանել իր դիրքերն ու ազդեցությունը£ Այսպիսով, հետաքրքիր պատկեր է ստացվում բոլոր առումներով` թե° տնտեսական, թե° քաղաքական£ Կոնկրետ Հարավային Կովկասում և նրան հարող տարածքում ԱՄՆ¬ի, Եվրամիության և Ռուսաստանի շահերի հաշտեցման համար կարևորվում է Հայաստանի համաձայնությունը£ Այլ կերպ ասած, անգազ, աննավթ մեր երկիրն է դառնում ամենաառանցքայինը տարածաշրջանում£ Կար ժամանակ` անցած դարի 90-ականների սկզբներին, երբ ընդդիմությունը, հանձինս Դաշնակցության, դեմ էր Ղարաբաղի հարցի միջազգայնացմանը£ Այսօր արդեն հարցի միջազգայնացումն իրողութ յուն է. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է` ուժային երեք կենտրոնների համանախագահությամբ£ Եվ այդ երեք համանախագահներից ոչ մեկը չի հանդուրժում և թույլ չի տալիս, որ հակամարտությունը լուծվի, այն է` ստատուս քվոն փոխվի իրենցից որևէ մեկի շահերի օգտին£ Պատահական չէ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում թուրք¬ադրբեջանական տանդեմը հաճախ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի մենաշնորհից դուրս հանելու առաջարկությամբ£ Իսկ ստատուս քվոյի պահպանումն այսօր բխում է Հայաստանի շահերից£ :

Հա՞ որ....

ՀԱՅ Ազգային կոնգրեսի պատկերացումներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա քաղաքական ճակատագիրը շարունակում է առկախ մնալ£ Մեծ ջանքերի գնով վերջերս, ինչպես հայտնի է, ՀԱԿ¬ի ստվարածավալ հայցադիմումը վերջապես Հաագայի միջազգային դատարան է ուղարկվել, սակայն, ինչպես կոնգրեսամերձ շրջանակներից են փոխանցում, այս առումով որևէ նորություն առայժմ չկա£ Ինչ խոսք, նման լռությունը միանգամայն տեղավորվում է վաղօրոք կանխատեսված սցենարի շրջանակներում, և նախքան հայցադիմումը վերջնական տեսքի բերելն էլ պարզ է, որ այն որևէ արձագանքի այդպես էլ չի արժանանալու£ Մյուս կողմից էլ, եթե ինչ¬որ հրաշքով երկրորդ նախագահին պատժելու խնդիրը թեկուզև ուշացումով քննարկվի, ու նույնիսկ ոչ միայն ցանկալի, այլ որևէ որոշում ընդհանրապես չընդունվի, ապա արմատականների երջանկությունը, միևնույն է, չափ ու սահման չի ճանաչի£ Այս խնդրի երկամյա ձգձգումն արդեն վկայում է, որ Լ. Տեր¬Պետրոսյանի թիմակիցների շահագրգռությունն այնքան էլ մեծ չէ, իսկ այսօր արդեն պարզ է, որ Ռ. Քոչարյանի խնդիրը, որքան ուշ քննարկվի, այնքան լավ£ Ի վերջո, այն հնարավոր կլինի տեղավորել արդեն մեկնարկած նախընտրական քարոզչության շրջանակներում, ինչն էլ ՀԱԿ¬ի պարագայում թերևս ամենակարևորն է£ ՎՐԱՍՏԱՆԻ իշխանությունն էլ թեև ուշացումով, բայց ոչ անդառնալիորեն ուշացած իր խոստումն է նախատեսում իրականացնել£ Պաշտոնական Թբիլիսիի որոշմամբ` 26 հազար դոլար է հատկացվել դեռևս նախորդ տարեվերջին փլուզված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու նախագծա¬նախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար£ Այսքանն իհարկե չի նշանակում, թե արհամարհանքից ու անտարբերությունից փլուզված պատմաճարտարապետական հուշարձանն այլևս վերականգնված կարելի է համարել, սակայն միաժամանակ ակնհայտ է նաև, որ առաջին և կարևոր քայլն այլևս արված է£ Իր հերթին որքան էլ դժվար լինի եկեղեցու վերականգնման կոնկրետ ժամկետ նախանշել, այսուհանդերձ կարելի է հուսալ, որ շուրջ քսան տարի վթարային վիճակում կանգուն մնացած և վերջին անգամ ավելի քան 100 տարի առաջ նորոգված հնագույն կառույցը խոստացվող ուշադրությանն արժանանալուց հետո տևական ժամանակ կծառայի հարևան երկրի հավատացյալ հայ համայնքին և Վրաստան այցելող մեր հայրենակիցներին£ ՄԻՆՉ աշխարհը մերթ ոգևորված, մերթ թերահավատորեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին է խոսում, պարզվում է, որ ճգնաժամային 2009 թվականն անհամեմատ բարեբեր է եղել շատ ու շատ միլիոնատերերի համար£ Նախորդ տարվա ընթացքում ամենուր նրանց թիվն ավելացել է` հասնելով 11,2 միլիոնի£ Ընդ որում, թեև ճգնաժամի հարվածները ողջ մոլորակն էին ընդգրկել, այսուհանդերձ, միլիոնատերերի բախտն ամենուր է բերել, ու նրանց թվական աճ է արձանագրվել Միացյալ Նահանգներում ու Ճապոնիայում, Չինաստանում ու եվրոպական տարբեր երկրներում£ Ակամա հիշում ես Չաղի ու Վտիտի երկխոսությունը. - Քեզ նայելիս, մտածում եմ, թե աշխարհում սով է£ - Քեզ նայողն էլ կհասկանա, որ այդ սովի պատճառը դու ես£ :

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԱԿ-ՀՀՇ-ական նեոբոլշևիկներն արդեն համոզվել են, որ մարտյան իրադարձությունները կազմակերպողների սադրանքները սքողող ու իշխանությունների անպատասխանատու մեղավորութ յունը շեշտող իրենց ստվարազեկույցները, Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հայտնած «մտահոգություններն» ու արտաքին մարտահրավերները «հաղթահարելու» մասին Արևմուտքի թելադրանքով հրապարակած մտորումներն այլևս հասարակական հետաքրքրություն չեն առաջացնում:

ՏԱՐԵԼԻՑ Ազգասեր, հայրենասեր, բարի, սրտացավ.

Այսօր նա մի քիչ բացակա է£ Մի քիչ բացակա այն ներկայից, որ նաև իր ձեռքով կերտեց, իր գործերով նախանշեց Հայաստանի անկախ իրականության, հայրենի քաղաքականության ու հատկապես տնտեսության զարգացման մեր ժամանակը£ Ու հիմա նրա բացակայությունը հարգելի է, հավերժորեն ներկա` ոգեղեն իր գոյությամբ£ Հանգրվանելով հայոց մեծերի պանթեոնում, մեծահոգի իր ժպիտով կարծես հավաստում է, որ միշտ մեզ հետ է, մեր կողքին£ Մեր այն ժամանակակիցն է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով ինքնայրվելով ժողովրդի հոգում մնայում տեղ զբաղեցրեց£ Ազգասեր, հայրենասեր, բարի, սրտացավ. այսպես են հիշում Անդրանիկ Մարգարյանին նրա հարազատները, կուսակից ու զինակից ընկերները£ Ու նաև ի պաշտոնե նրան ճանաչող զանգվածները£ Հունիսի 12¬ին` Ա. Մարգարյանի ծննդյան տարելիցի օրը, ի նշան սիրո ու երախտիքի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում տեղի ունեցավ նրա արձանի հանդիսավոր բացման արարողութ յունը£ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը, կառավարության անդամներ, կուսակից ընկերները, հարազատները, համագյուղացիները և նրան երախտիքով հիշող բազմաթիվ քաղաքացիներ£ Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ - Որքան շատ ենք խոսում Անդրանիկ Մարգարյան պետական¬քաղաքական գործչի մասին, այնքան շատ ասելիք է մնում£ Ամենակարևորը, որ ցանկանում եմ նշել, դա նրա կյանքի և գործունեության միջով կարմիր թելի նման անցնող` պետության հզորացման ու ամրապնդման գաղափարն էր£ Այդ մտայնությամբ էլ համագործակցում էր բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կարող էին նպաստել Հայրենիքի պետականության կայացմանը£ Ինչքան վերլուծում ենք, այնքան յուրովի ենք ընկալում Անդրանիկ Մարգարյանին£ Սկսած Ազգային Միացյալ Կազմակերպությունում իր ղեկավարությամբ համատեղ գործունեությունից և հետագայում էլ` վարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին լինելով նրա կողքին, շատ հաճախ եմ առնչվել Անդրանիկ Մարգարյանի հետ£ Հիշում եմ մեր բոլոր հանդիպումները, խոսքերը, քննարկումները, վիճաբանությունները` տարբեր թեմաների շուրջ և յուրովի հպարտանում եմ, որ այդ ամենի հիմքում մշտապես եղել է անկախ, հզոր Հայրենիքի գաղափարը£ Նա շատ էր կարևորում նաև հզոր պետական բանակ ունենալու անհրաժեշտությունը£ Անդրանիկ Մարգարյանը մշտապես ասում էր` բոլորս էլ հայրենիքի զինվորներ ենք` ինչ պաշտոն էլ զբաղեցնելիս լինենք£ Կարևորում էր զինվորի, ժամապահի գաղափարը£ - Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ժամանակ պետք է մշտապես լինենք առաջին գծում£ Հայրենասիրությունը խոսքերով չի լինում, Հայրենիքի համար արյուն ու քրտինք թափելը յուրաքանչյուրիս պարտքն է,¬ շատ հաճախ ասում էր նա£ Խստապահանջ էր, և նրա հանձնարարությունը չէինք կարող չկատարել, որովհետև ինքն էր ասել£ Նրա խստապահանջ էության մեջ մեծ մարդու մեծ սիրտ էր բաբախում£ Ուներ դիմացինին լսելու մեծ կարողություն, և կարեկից հոգի£ Որպես ընկեր հոգատար էր ոչ միայն մեր, այլև մեր ընտանիքների հանդեպ և մեզանից էլ պահանջում էր նույնը£ Նրա մեծատառով մարդ լինելու մասին կարելի է բազմաթիվ օրինակներ թվարկել, ինչը պատիվ կբերեր ցանկացած մեկին£ Գերզբաղված լինելով հանդերձ, երբեք չէր մոռանում ընկերներին£ Չէր մոռանում անգամ նրանց, ովքեր երբևէ դիմում էին խնդրանքով£ Հետևողական էր իրեն դիմող քաղաքացիների խնդիրների ընթացքի հանդեպ£ Հիմա էլ հուզվում եմ, երբ հիշում եմ, որ արդեն 3 տարի մեզ հետ չէ` մտածողությամբ, գործունեությամբ ու պահվածքով ազգային պետական գործիչը£ Նա արժանի էր և արժանացավ ժողովրդի անկաշառ սիրուն, հարգանքին£ Ես շնորհավորում եմ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, մեզ բոլորիս` Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ և ցավում եմ, որ այսօր մեզ հետ չէ... Վազգեն ԿԱՐԱԽԱՆՅԱՆ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ - Ամեն անգամ խորը ցավ ենք ապրում և չենք ուզում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս մեր կողքին չէ Անդրանիկ Մարգարյանը£ Ասում են` կան անհատներ, ովքեր հավերժորեն տեղ են զբաղեցնում անմահների մեջ£ Ես կարծում եմ` Անդրանիկ Մարգարյանն այն եզակի մարդկանցից էր, ով այդ ցանկի ամենապատվավոր տեղերից է գրավում£ Ինքը մարդկանց էր սիրում, ու ժողովուրդն էլ նրան սիրեց ու փառաբանեց£ Այսօր էլ սիրում ու փառաբանում է£ Ուրեմն նրա գործը հավերժ է£ Ամեն մարդ երանի կտար այդպիսի ճանապարհ անցնել, և ամբողջ կյանքում թեկուզ մեկ օր հայրենասիրական մղումներից հետ չկանգներ£ Իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով ազգին, հայրենիքին, պետությանը, հեռացավ` Էրգրի կարոտը սրտում£ Փա¯ռք նրա հիշատակին£ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ - Մեր առօրյա գործունեության ընթացքում, հասարակական-քաղաքական կյանքում շատ քիչ են լինում իրավիճակներ, որ մենք չհիշենք կամ չտեսնենք Անդրանիկ Մարգարյանի դերը, գործունեությունը, չզգանք նրա խորհուրդների կարիքը£ Շատ հաճախ ենք վերհիշում, որ պատիվ ենք ունեցել քաղաքականության մեջ առաջին քայլերը կատարել` իր ուսուցչությամբ£ Պանթեոնը յուրօրինակ ուխատեղի է դարձել յուրաքանչյուր Հանրապետականի և հատկապես նրանց համար, ովքեր հնարավորություն են ունեցել պայքարել Անդրանիկ Մարգարյանի հետ կողք¬կողքի£ Պայքարել այն գաղափարների, նպատակների համար, որոնցից շատերն այսօր դեռևս իրականացման կարիք և զարգացման անհրաժեշտություն ունեն£ Անդրանիկ Մարգարյան գործչի ազգանվեր դավանանքը լավագույն օրինակ է` պետական-քաղաքական գործիչներ կրթելու£ Արարատ ՄԱԼԽԱՍՅԱՆ. ՀՀԿ անդամ - Այսպիսի օրերին կրկին վերապրում ես այն ճանապարհը, որ անցել ես երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ և արդեն ժամանակի հեռավորությունից ի մի ես բերում այն տեսակետները, այն սկզբունքները, որոնց դավանում էր Անդրանիկ Մարգարյանը£ Առաջինը` դա, իհարկե, նրա պետականության առաջնայնության համոզմունքն էր, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների արժևորումը£ Իսկ որպես մարդ, որպես ընկեր, ես առաջին հերթին կարևորում եմ լսելու, դիմացինի դրության մեջ մտնելու կարողությունը£ Նրա բնավորության մեջ կարելի է առանձնացնել հանդուրժողականությունն ու խաղաղասիրությունը£ Կրկին խոնարհվում եմ նրա հիշատակի առջև և ի խորոց սրտի ցավում եմ, որ հանձին Անդրանիկ Մարգարյանի մենք վաղաժամ կորցրեցինք մեծ հայի£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ժողովրդի մեծ մասը` կառավարությանը Ճգնաժամից դուրս ենք եկել, բայց մղձավանջի մեջ ենք, արդեն քսան տարի£ Ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս Օտարալեզու դպրոցներ որ չբացենք, օտար, ամայի ճամփեքի վրա դեգերողների թիվը կպակասի՞£ Իսկ կոռուպցիոն «տեխնոլոգիանե՞րը» Իշխանությունները պնդում են, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն առաջընթաց է ապրել, բայց արդյո՞ք դա գերազանցում է կոռուպցիոն «տեխնոլոգիաների» առաջընթացին£ Անկարայում Ալիևը` Էրդողանին Ռ. Հախվերդյանի երգի մոտիվով Չմոռանաս, իմ հանգուցյալ հայրիկի սենյակում դու հավերժ սեր էիր ինձ խոստանում£ Ռուս¬թուրքական հարաբերությունների ջերմացման առիթով` Հայաստանը` Ռուսաստանին Տերյանաբար ¬ Գազամուղով են քեզ գնում, Անհաս ցնորք իմ հոգու£ Միակ արժանահավատ սպանությունը ՀԱԿ¬ը` Հաագա ուղարկած հաստափոր թղթապանակում, Ռ. Քոչարյանի մեղքով կատարված «սպանությունների» վավերագրերում զետեղել է նաև Աֆրիկայում` վերջինիս կողմից առյուծի սպանության փաստը£ Ըստ փորձագետների` միայն դա կարող է հետաքրքրել Հաագայի դատավորներին£ Ռ. Քոչարյանը` ԼՏՊ¬ին «12 աթոռ» ֆիլմի Լյուդաեդոչկայի ֆրազով Քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գիրք կարդալ չի սիրում, ուստի բառապաշարն էլ հարուստ չի, «Հաագայի» թեմայով նա ԼՏՊ¬ին ընդամենը պատասխանել է. «ւՏ-ւՏ տՈՐվՌՔՈ»£ Մեդվեդևի հետ հանդիպումից հետո, Ս. Սարգսյանը փարատել է Հ. Քլինտոնի անհանգստությունը - ԹրԴ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈÿ ՎՈՐՍՌջՈ. Թուրքիայում` Ի Ալիևի տրտունջը` Էրդողանի հետ հանդիպման ժամանակ «Ոսկե հորթը» ֆիլմի ոճով ԱԼԻԵՎ ¬ Ոչ մի երկիր ինձ չի սիրում£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Այդ հարցում օգնել չեմ կարող. սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա գոյություն ունենար, էլի չէր կարող օգնել£ Նոր աֆորիզմ Հրեական խորամանկությունն ավելի հզոր է, քան միլիոնանոց թուրքական բանակը£ Հին նախադեպի տրամաբանությամբ Ըստ փորձագետների` թուրքերի հետ թշնամանալուց հետո էլ հրեաները դժվար թե ընդունեն հայոց ցեղասպանությունը£ Հնագույն նախադեպի հանգույն, նրանք կրկին կնախընտրեն «Բարաբային»... Բռնաբարված բանակի դեմ ի¯նչ կռվես Ըստ հավաստի աղբյուրների` ադրբեջանցի սպաները իրենց ենթակայության տակ գտնվող ամբողջ վաշտը բռնաբարել են£ Հին անեկդոտ կա. բռնաբարվող կինը գոռում է` օգնեցեք£ Հավաքված ամբոխի միջից ասում են. լավ էլ բռնաբարում է, էլ ինչ օգնենք£ Այսինքն, ներքուստ ջախջախված ազերիների բանակին մարտադաշտում ջախջախելու առիթ Հայաստանը հաստատ չի ունենա£ :

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ:

«Ով բարին գիտի, բայց չի կատարում, դա էլ է մեղք»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը 1989-94 թթ. արցախյան պատերազմի մասնակից է£ Նրա հետ զրույցն ակամա ինձ տարավ մարտական գործողությունների թատերաբեմ: Բազում փորձություննների միջով է անցել, ունեցել հաղթանակներ ու անկումներ, բայց ոչինչ նրան չի հիասթափեցրել:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Պահապան օձը

Ես չգիտեմ` Հայաստանում կամ Արցախում արմավենի աճո՞ւմ է որևէ վայրում, սակայն կար մի վայր, ուր աճել էր փյունիկյան արմավենի. դա Արցախի Մատաղիս գյուղում էր (հիմա վստահ չեմ ծառը կա՞, թե` չէ)£ Գյուղի բուսականությունը մի լավ ուսումնասիրելուց, բոլոր ծակ ու ծուկերը մտնելուց հետո ռմբահարված տան բակում հայտնաբերում եմ արմավենի` դեռ չհասած պտուղներն էլ վրան£ Մատաղիսում ամեն ինչ աճում էր` նուռ, թուզ, խաղող, արքայախնձոր, դափնեվարդ... սակայն արմավենին զարմանալի էր£ Զարմանքն ու հայտնագործությունս հայտնեցի աշխարհ տեսած մի փոխգնդապետի, ով ծիծաղեց ու վստահեցրեց, որ իմ ծառը չի կարող արմավենի լինել£ Ես պնդեցի, և գործը հասավ գրազի£ Հաջորդ օրը փոխգնդապետին և ևս մի քանի սպաների «առաջնորդեցի» հայտնագործման վայր. մենք ծառից երկու¬երեք մետր հեռավորության վրա էինք, փոխգնդապետն ապշած էր£ Ծառից մենք բաժանված էինք մոշի խճճված թփերով, երբ փորձեցինք ճանապարհ հարթել, որպեսզի մոտենանք ու շոշափենք ծառը` մի հսկայական օձ սկսեց բնին փաթաթված վեր բարձրանալ£ Թփերի սուր ճանկերը հաղթահարելը հասարակ վտանգ էր, իսկ ահա օձը հասարակ օձ չէր` իր թույնի ուժգնությամբ աշխարհում երկրորդն է` Կովկասյան (Թալիշյան) գյուրզա£ Օձին հեռացնել չհաջողվեց, հետ դարձանք£ Սպաներից մեկը նկատեց, որ օձն իջնում է£ Մենք կրկին վերադարձանք ծառի մոտ ու երբ երկու մետր հեռավորության վրա էինք` օձը նորից սկսեց բարձրանալ բունն ի վեր£ Այդ օրը մի քանի անգամ կրկնեցինք, ուզում էինք հասկանալ օձի վարքագիծը£ Վերադառնալիս արդեն զարմանում էինք ոչ թե արմավենու, այլ օձի համար£ Ես գրազը շահեցի, բայց կրակն ընկա£ Փոխգնդապետը սևեռվել էր արմավենու ու օձի «ինտիմ» կապը պարզելու մտքի վրա£ Գրեթե ամեն օր, ընթրիքից առաջ նստում էինք նրա ծառայողական մեքենան ու գնում արմավենու մոտ£ Ինչպես առաջին օրն էինք տեսել օձին, այնպես էլ բոլոր օրերին£ Ես արդեն նզովում էի «հայտնագործությունս», ինձ համար շատ տճահ էր դատարկ ստամոքսով թրև գալը£ Ամառն անցավ£ Ծառի պտուղների գույնը փոխվել էր, հետաքրքրությունը մեզ սպանում էր, բայց ծառին մոտենալն անհնարին էր դեռ£ Փոխգնդապետը կարծում էր, որ ժամանակն է կտրուկ միջոցներ ձեռնարկել£ Հերթական անգամ ծառայողական մեքենան սպասում էր, որ գնանք, փոխգնդապետը չհիկզվող պահարանից վերցրեց ատրճանակը, իսկ ինձ հրահանգեց, որ հերթապահից ստանամ ինձ ամրակցված զենքը£ Մենք գնացինք£ Օձը դուրս եկավ, փաթաթվեց ծառի բնին ու վեր բարձրացավ£ Վերադասս մի քանի հարկանի հայհոյանքներ տվեց օձին, ապա ատրճանակը հանեց ու սկսեց կրակել£ Օձի պետքն էլ չէր. նա երկինք էր կրակում և սպառեց փամփուշտները£ Հետո ինձ հրամայեց, որ կրակեմ£ Ես պատճառաբանեցի, որ դիպուկ չեմ կրակում, իսկ նա պահանջեց զենքս£ Ես չէի կարող զենքս տալ, քանի որ չէի հիշում համարը (կանոնակարգով, երբ վերադաս հրամանատարը պահանջում է ամրակցված զենքը` ենթական պետք է ասի տվյալ զենքի մակնիշն ու սերիական համարը և հետո միայն փոխանցի)£ Դատարկ պահունակով ատրճանակը ուղղել էր վրաս ու պահանջում էր կա°մ զենքը տամ, կա°մ կրակեմ£ Վերջապես ես խելացի հակաճառություն արեցի. չէ՞ որ ծառը կվնասվի£ Սակայն ես ծառից բացի, նաև օձին չէի ուզում սպանել£ Փոխգնդապետի բարձրաձայն գոռոցից նույնիսկ օձը ցնցվեց, նա ինձ մարտական հրաման տվեց. - Կրա°կ£ Ես մի քանի անգամ աչքերս փակեցի ու բացեցի, ապա ամեն ինչ մոռացած նշան բռնեցի, իսկ երբ ձգանը քաշում ես` զենքի «հաճելի օրորից» դառնում ես սպանող£ Կրակահերթը ոչ միայն օձին գետնեց, այլ նաև ծառի ճյուղերի ու բերքի կեսը£ Հսկայական գյուրզան փայտացել էր, իսկ դուրս չռված ատամի ծայրին կաթիլվել էր նրա ողջ թույնը£ Ամեն ինչ ավարտվեց£ Զարմանալի ու հետաքրքիր ոչինչ չմնաց ու նույնիսկ փոխգնդապետը հանգեց այն մտքին, որ լավ էր ամեն ինչ մնար առաջվա պես ու գյուրզան օձավարի պահպաներ այն£ 27.09.1999 թ. , Մատաղիս Հ. Գ. Անիմաստ վատնված փամփուշտների համար երկուսս էլ պատժվեցինք£ Փոխգնդապետը ստացավ նկատողություն, իսկ ես 3-օրյա «հանգիստ»` հաուպվախտում£ :

ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱԿ-Ը ՈՒ ՀՀՇ-Ն

Ղրղզստանում «գունավոր հեղափոխություն» կոչվող հեղաշրջումների ու հակահեղաշրջումների շարան է: Աշխարհն, իհարկե, հետևում է զարգացումներին, սակայն չի միջամտում:

Ռուսաստանի հետին միտքը

Առանց Կովկասի մեր երկիրը պարզապես բիծ է` աշխարհի քաղաքական քարտեզին£ Թևավոր խոսք հիշեցնող այս արտահայտության հեղինակը ՌԴ Հասարակական պալատի` Կովկասում հանրային երկխոսության և քաղաքացիական հասարակության զարգացման աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն է£ Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում իր իսկ ձևակերպումը:

Գյուտարար արվեստագետը

Մեր օրերում նրան առավելապես ճանաչում են որպես հզոր բրիչ ունեցող քանդակագործ£ Խոնարհվելով Երևանի մոնումենտալ այցեքարտը դարձած Սասունցի Դավիթ (կոփածո պղինձ, 650x930x220, ճարտ.` Միքայել Մազմանյան) ստեղծագործության համակողմանի կատարելության առջև` դժվարանում են համարժեք ընդունել Վարդան Մամիկոնյանը (կոփածո պղինձ, 850x750x150)£ Այցելելով Նկարչի տանը օրերս ծննդյան 110¬րդ տարեդարձի կապակցությամբ մոտ մեկ տարի ուշացումով բացված հոբելյանական ցուցահանդես` ժամկետանց բացահայտում կարծրացած այս դիլեման£ «Մեղավորը», փաստորեն, ոչ այնքան Երվանդ Քոչարն (1899-1979 թթ.) է, որքան նրա վերջին հերոսական կոթողի տեղակայման Ստեփան Քյուրքչյանի ճարտարապետական անլիարժեք լուծումներն ու դրանք անփույթ իրագործողները£ Դեռևս 60-ականներին արված էսքիզները, արվեստանոցում գիպսե մոդելի ստեղծման ընթացքը մունջ հաստատում են Քոչարի մտահղացման լրջմիտ խմորումները մինչ 1975¬ի պղնձակոփ ծնունդը հանուն հայոց խաչի նահատակված սպարապետի արձանի£ Առաջին անգամ ներկայացվող փոքրածավալ մատիտանկարների ու գրչածայրի մի հպումով կարծես թղթին դաջված կոմպոզիցիաների, մետաղե գոգավոր թիթեղների վրա վրձնած եռաչափ արտասովոր գունապատկերների (էլեկտրական շարժիչով պտտեցվելով` ֆիգուրատիվ այդ աշխատանքները հեքիաթային գրավչություն էին հաղորդում ողջ հոբելյանական ցուցահանդեսին), «Սասունցի Դավիթ» էպոսի ստեղծման հազարամյակի կապակցությամբ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից հրատարակված գրքի գրաֆիկական ձևավորման գուաշաքանդակ պատկերաշարի այլազան տպավորությունների համադրությամբ` հստակ պատկերացում են կազմում Երվանդ Քոչար արվեստագետի բազմաշերտ գեղագիտական ինքնահատուկ դավանանքի և անզուգական ունակությունների մասին£ Թոռնուհու` Կարինե Քոչարի պատկերավոր մեկնաբանություններով ամբողջացնում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի մասին ունեցած կցկտուր տեղեկատվությունը£ Իր պատկերած ու քանդակած կերպարաշարի մարմնավորման մեկնակետը աննկատ վեր ես հանում խենթուխելառ առաջին սիրո` Հովնանյան դպրոցի սանուհի Արփենիկի, մատիտով ու վրձնով կերտված դիմանկարների շուրջ մտորումներից. «Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ, և այդ էլ իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեև դա մի ենթագիտակցական ընթացք է, և մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրև իրողություն£ Երբ մեկին նկարում ես` հափշտակվում ես նրանով և գուցե այդ սիրուց է, որ նրան տեսնում ես ավելի լավ, քան նա իսկապես կա£ Դու չես մտածում լավացնել նրան£ Ուղղակի նրան այդպես ես տեսնում»£ Աշխարհապտույտով ձևավորված կենսաճանաչողության ուրույն տեսիլքն ու ապրած տարաբարդ կյանքն են ընկած Քոչարի այլաժանր բեղուն ստեղծագործության հիմքում£ Շուշեցի Սիմոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի Երվանդ որդին, ծնվելով ու հասակ առնելով Կովկասի մշակութային բնօրրան Թիֆլիսում, նկարչության առաջին դասերն է միաժամանակ քաղում Ներսիսյան և Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Շմերլինգի նկարչական դպրոցներում` Հարություն Շամշինյանից ու Եղիշե Թադևոսյանից£ Մեկ տարի հմտանալով Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցների վերջին` Պյոտր Կոնչալովսկու կուրսում` դասավանդում է Թիֆլիսի հայկական դպրոցներում, բացում առաջին անհատական ցուցահանդեսը£ Այս շրջանի նատյուրմորտներում, դիմանկարներում ու թեմատիկ պատկերներում («Խաղաքարտով նատյուրմորտ», «Տղամարդու ֆիգուր. Գևորգ Գրիգորյան», «Ի խորոց…», «Կնոջ դիմանկար» և այլն) ի հայտ է բերում արտիստական խառնվածքը, ռուսական ու ֆրանսիական գեղագիտական հետաքրքրությունները£ Հենց սկզբից գրավում է կերպարվեստագետներին իր գծանկարի ամուր կառուցիկությամբ և գուներանգի նուրբ զգացողությամբ£ Ստեղծագործական ձեռագիրը գունեղացնելով արտասահմանյան ուղևորություններով` անհատական ցուցահանդես է բացում Կոստանդնուպոլսում (1922 թ.), Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում դասավանդելիս ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, Ավետիք Իսահակյանի դիմաքանդակները` արժանանալով արծաթե մեդալի, ուսումնասիրում Մխիթարյանների հին հայկական մանրանկարչության շռայլ հավաքածուն£ 1923¬ից մինչ 1936¬ը հաստատվում է Փարիզում` «Ապագա» թերթի խմբագրատանը բացելով առաջին անհատական ցուցահանդեսը£ Ստեղծագործելով կերպարվեստի տարբեր ժանրերում` յուրովի համադրում է եվրոպական ու արևելյան գեղանկարչության արտահայտչամիջոցները£ Փարիզյան գեղարվեստական շրջաններում ճանաչում է գտնում քանդակագործության ու գունանկարի համադրման սեփական տարբերակի` «տարածական նկարչության», առաջին իսկ նմուշներով£ Այդ տարիներին վրձնած հաստոցային կտավներից առանձնանում են «Արևելյան կանայք», «Բանալիով կինը», «Մելինեի դիմանկարը», «Կինն ու աքաղաղը»£ Պարբերաբար մասնակցելով Անկախների, Աշնանային, Որմնանկարչության սալոններին Մատիսի, Պիկասոյի, Բրաքի, Լեժեի և այլ նկարիչների հետ` Երվանդ Քոչարը ձեռք է բերում եվրոպական ավանգարդի փարիզյան դպրոցի ցայտուն ներկայացուցչի համարում£ Ընդդիմանալով տեխնիցիզմի հոգևոր ավերածություններին` ստեղծում է «Մարդը և քաղաքը» շարքը (1933 թ.)£ (Այդ թեման նրան մշտապես է հուզելու` 1933¬ին արված գիպսե «Գլխաքանդակից» հասնելով «Բիբլիական Դավթին»¬1953 թ. ու «Երկփեղկված»¬ին, պղնձակոփ «Կիբեռնետիկայի մուսային»-1972 թ.)£ Նրա գործերը ներկայացվում են Պրագայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում, Բրյուսելում և Լոնդոնում կազմակերպված ֆրանսիական գեղանկարչական ցուցահանդեսներում£ Համընդհանուր ճանաչման շեմին 1936¬ին ֆաշիզմի ահագնացող ուրվականից խուճապահար արվեստների համաշխարհային մայրաքաղաքից ներգաղթելով ԽՍՀՄ` անմիջապես ներառվում է ստալինյան հալածանքների ոլորտում£ Երբ մերժվում է Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու դիմումը, տեղափոխվում է Երևան£ 37¬ից անդամագրվելով Հայաստանի նկարիչների միությանը` մասնակցում է մի շարք հանրապետական ու միութենական խմբակային ցուցահանդեսների£ Տեխնիկական հնարքների նորարարական զուգադրությունների կատարողական վարպետությամբ ակնառու աշխատանքներում պահպանելով անհատական անշփոթելի ձեռագիրը` ստեղծում է հոգեվերլուծական յուղաներկ դիմանկարներ («Ինքնանկար», «Ա. Մովսիսյանի դիմանկարը») փայտե փոքադիր տախտակների վրա, տասնյակ նշանավոր մարդկանց գիպսե կիսանդրիներ ու արձաններ (Գորկու, Պուշկինի, Նիզամու, Աբելյանի, Շիրակացու…)£ Հատուկ պատրաստված մոմաներկերով (այս գյուտի համար 1948¬ին ԽՍՀՄ հեղինակային վկայագիր ստացավ) փայտի, կտավի կամ ստվարաթղթի վրա պատկերում է երրորդ կնոջը` Մանիկին, Կոմիտասին, տղայի գլխանկար, 3 այլ կանանց£ Ժայռեղեն քանդակներ են հիշեցնում արծաթավուն ու գորշ կապտավուն երանգներով լուծված գրաֆիկական նկարազարդումները «Սասունցի Դավթի», Տիգրան Մեծի, Շեքսպիրի, Ոսկան Երևանցու և այլոց մի շարք դիմապատկերներ£ Քոչարի որդեգրած գեղագիտական դավանանքը, պարտոկրատական դիմադրության հետևողականությամբ, հիմք դարձավ ոչ միայն 18 օրում գիպսից քանդակված ու կայարանամերձ հրապարակում էպոսի հազարամյակի տոնակատարության նախօրեին տեղադրված կոմպոզիցիոն արձանի բարբարոսական ոչնչացման, այլև վարպետի երկամյա բանտարկության (Ներսիսյան դպրոցի ընկերներ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջամտությամբ է ազատ արձակվել «հակախորհրդային քարոզիչը»)£ 1955¬ին Քոչարը կերտել է մեզանում ամենաճանաչված մոնումենտալ քանդակը` «Զվարթնոցի արծիվը» ուղենշան¬կոթողը£ 1959¬ին, երբ նույն տեղում կանգնեցվեց Սասունցի Դավթի պղնձակոփ արձանը, համաժողովրդական ցնծություն հորդեց հուժկու հերոսի առինքնող կերպարից£ Ջերմ ընդունելությանը հաջորդեց պաշտոնական գնահատականը` ՀԽՍՀ պետական մրցանակը (1967 թ.)£ Մինչ այդ, 30-ամյա ընդմիջումից հետո, 1965¬ին առաջին անհատական ցուցահանդեսն էր բացվել մայր հայրենիքում£ Խրուշչովյան «ձնհալից» հետո, 1966¬ին հնարավոր դարձավ մասամբ իրագործել ֆրանսիացի արվեստագետների ցանկությունը Քոչարին փարիզյան հանրությանը վերստին ներկայացնելու (առանց երևանյան գործերի ու հեղինակի, ավաղ…)£ Նկարիչ¬արձանագործի միութենական շռնդալից հաջողությունը տեղի է ունենում 1973¬ին, Մոսկվայում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի խթանով£ Հենց գաղափարախոսական կապանքները հիմնականում խոչընդոտեցին մեզանում կերպարվեստի քոչարյան դպրոցի ստեղծմանը, չնայած ծանրակշիռ ավանդին XX դարի հայ քանդակագործության մեջ, տարոլորտ բարեփոխումներին` գեղագիտական մտքի զարգացմանը նպաստավոր (բազմաթիվ արվեստաբանական հոդվածների է հեղինակել նաև)£ Նկարչի տան նորաբաց հոբելյանական ցուցահանդեսն էլ, ըստ էության, Քոչարի անցած տատասկոտ ստեղծագործական ուղու յուրատիպ արտահայտություններից է. վերջին անգամ նա հայրենակիցներին 30 տարի առաջ էր ներկայացվել£ Ոչ ամբողջապես, իհարկե£ Ասենք, այսօր էլ դա հնարավոր չէ£ Աշխարհով մեկ սփռված նրա շատ ու շատ գործերի ճակատագիրն անհայտ է դեռևս£ Ամենանշանավոր մեկենասի` ժամանակակից արվեստի գիտակ Լեոնս Ռոզենբերգի` մի քանի տասնյակ միայն տարածական նկարներ ունեցող քոչարյան հավաքածուի ճակատագիրը մինչ օրս, ցավոք, անհայտ է մնացել£ Կարևոր է, որ այս ցուցադրությամբ լրջորեն մտահոգվել են պաշտոնապես նաև` ամբողջական կատալոգի լույսընծայումից սկսած մինչև պատշաճ կազմակերպման աջակցություն Երևանում 1984¬ից գործող «Երվանդ Քոչար» թանգարանի (տնօրեն` Լալա Մարտիրոսյան-Քոչար) ներկայիս աշխատակազմին£ Մեծ ցուցասրահում ուրբանիզացիայի նոր զոհերն են` «մտքի ու հոգու շղթայակապ գերիները» («Մելամաղձություն», «Կիբեռնետիկայի մուսան»)£ Տարածական նկարչության մի քանի նմուշներ, որոնց դանդաղասահ պտույտը առավել տպավորիչ է լայնէկրան հեռուստացույցով£ «Պատերազմի արհավիրքը» մեծադիր կտավում տարբեր ժամանակների ավերածություններն են, կարծես, խաչաձևվում` Մայր մոլորակի ոսկրացած ու սգակիր մարմինը անխնա հյուծելով£ Արտատպությունները մեծ մասամբ անհաղորդ են թողնում` կենտրոնացնելով այցելուների ուշադրությունը ծանոթ¬անծանոթ բնօրինակների ընկալման վրա£ Ամեն դեպքում, անկախ գեղագիտական նախասիրություններից, բոլոր այցելուներն են հմայվում Երվանդ Քոչարի մոնումենտալ մտածողության ինքնատիպ արտահայտությունների մանրադետալ հղկվածությամբ£ :

Հայ ինքնության երթուղիներ

Հայաստանում գտնվող պատմական կոթողների յուրատիպ բացօթյա դասագրքի մի շարք «էջեր» մեր երկրի հնամենի նշանակալից տեղանքներում նորովի արժևորող «Հայկական հուշարձան ների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) հայապահպան երկամյա գործունեությանը մանրակրկիտ իրազեկված մեր ընթերցողին, կարծում եմ, ազգային ինքնության հինավուրց արմատների խորազնին ճանաչման նոր հնարավորություն է ընձեռվում «Բացահայտման երթուղիների» (մեկօրյա զբոսապտույտներով ճանաչելի դարձնել թեմատիկ ընդհանրություններով միախմբված նորանոր հուշակո թողներ) ինքնատիպ քարտեզագրությամբ£ Մեկնարկելով 2009¬ին Իրանը Վրաստանին կապող «Մետաքսի ճանապարհով»` այս նախաձեռնությունը շարունակություն գտավ «Հայոց թագավորներ, թագուհիներ, իշխաններ» երթուղով, որն անցնում է Արագածոտնի մարզի Ագարակ¬Արուճ¬Աղձք (Աղց) հնավայրերով£ Մեզ հայտնի նույնանուն մոտ մեկ տասնյակ Ագարակներից այս մեկը նշանակալից պատմական բովանդակությունն ի հայտ բերեց ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (տնօրեն` Պավել Ավետիսյան) արշավախմբի հայտնաբերած բացառիկ գտածոներով£ Քրիստոնեական հնագույն գերեզմանատան 2001¬ից պարբերաբար կատարվող պեղումներով արտասովոր իրեղեն գանձեր դուրս բերվեցին` վաղնջական վաղբրոնզեդարյան խոշորագույն պաշտամուն քային բնակավայրի ինքնությունը հաստատող£ Ժայռափոր և քարակոփ կերտվածքների համալիրների շերտագրական դիտարկումների ուսումնասիրությամբ (միկրոռելիեֆի մակերևույթին փորված անհամար այլազան փոսիկներ, ավազաններ, լաբիրինթոսներ, զոհասեղաններ, ուրարտական ժայռափոր դամբարան, սարկոֆագային թաղման ոսկրացած մասունքներ և այլն) պատմահնագիտական արգելոցի կարգավիճակ ստացավ իրենում դեռ բազմաշերտ գաղտնիքներ պարփակած 200 մ2 տարածքով այս հնավայրը£ Հայաստանում պահպանված «ծիսական լանդշաֆտի» եզակի նմուշից 2010¬ի ՀՀՃԾ անդրանիկ «բացահայտման երթուղին» ձգվում է դեպի Աղձք` հայոց Արշակունիների հանրածանոթ դամբարանի հնադարյան օրրան և հասնում Արուճ, որը Արշակունիների օրոք ծառայել է որպես բանակի ձմեռանոցներից մեկը£ «Բացահայտման երթուղու» շնորհանդեսին տեղաբնակների իրազեկված մասնակցությունը ժողովրդական տոնախմբության շուք հաղորդեց «Նոր անուններ» հիմնադրամի շնորհալի սաներով ու մի քանի հանրաճանաչ թատերագործիչներով նախապատրաստված բացօթյա համերգային ծրագրի իրականացմանը£ Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի մասնակցությունը աստվածամեծար օրհնությունը դարձավ հայոց ինքնության նորաստեղծ քարտեզի հետագա ուղիների բարեհաջող ձևավորման£ Հիմնական աջակից գործընկերների` ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, USAID/CAPS¬ի հաստատակամությամբ խանդավառված ԱՄՆ դեսպանի մշակութային հիմնադրամի, Նորվեգիայի արտգործնախարարության և ուրիշ նոր հովանավորների համախմբումը ՀՀՃԾ զարգացման նոր հեռանկարներ է բացում£ 2010¬ին տեղակայվելիք շուրջ 240 տեղեկատվական վահանակներով և ճանապարհային ուղեցույց¬նշաններով կդյուրանա հասարակության ու զբոսաշրջիկների իրազեկվածության բարձրացումը Հայաստանի 61 տարածքներում ամփոփված 13 հուշարձանների, 2 թանգարանների մասին£ Բնության բացառիկ արահետների ու ճանաչման նոր երթուղիների «միջնորդությամբ» հայոց պատմության ամենաարժեքավոր բովանդակությունը հասու կլինի պարզագույն տեղեկատվական պատկերավոր հնարքներով, կամա¬ակամա կմեխվի ամենից առաջ հայերիս հիշողության մեջ£ Խորունկ ինքնաճանաչմամբ միայն կայուն հանրաճանաչման կարելի է հասնել ազգերի համաշխարհային ընտանիքում£ :

ՈՒՐԻՇԻ ԴԱՓՆԻՆԵՐ

Իմ ձեռքին է Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված 2010 թվականի շաբաթագիրքը: Գեղաճաշակ ձևավորմամբ և չափսերով, փաստակենսագրական հարուստ նյութով, բանաստեղծի քնարերգության նուրբ ընտրանիով, ասույթներով ու խոհերով, առ Տերյան ձոներով համեմված այս օրացույց-գրքույկը կարելի է թերթել ամեն օր և չհագենալ:

Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ Խենթ ժամանակը

ԵՐԵՔ րոպեի ընթացքում թեթև ձեռքով ստորագրվեց աշխատանքից ազատվելու հրամանս: Շատ անսպասելի ու հեշտ կորցրի 20 տարիների ձեռքբերումս:

Ծաղկեփունջը նախընտրեց կախվել

Վալենտին Յուդաշկինի դուստրը, հոր նմուշագծած հարսանեկան զգեստները ցուցադրելիս, հայտարարել է, որ նշանվում է երիտասարդ միլիոնատեր Ռուսլան Ֆարխիևի հետ£ 20-ամյա Գալինան նրա հետ ծանոթացել է անցյալ աշնանը, իսկ նրանց հարսանիքը նախատեսված է այս ամռան վերջում£ Այդ իրադարձության առթիվ նրան առաջիններից մեկը շնորհավորել է Ալլա Պուգաչովան£ Պրիմադոնային դիմավորել է մոդելագործի կինը` Մարինան և շտապել է տեղեկացնել, որ ամուսնու ձևավորած պսակադրության զգեստների նոր նմուշներն առավել քան հարմար են£ Պուգաչովայի հայտնվելով, հյուրերն սկսել են շշնջալ, որ եկել է «երկրի գլխավոր հարսնացուն», ով Գալինային շնորհավորելուց հետո տեղավորվել է 1¬ին կարգում` մեծ հափշտակությամբ նայելով ցուցադրությունը£ Իսկ երբ ցուցահարթակից հեռացող վերջին մանեքենուհին նրա ուղղությամբ է նետել հարսանեկան ծաղկեփունջը, Ալլա Բորիսովնան սկսել է ծիծաղել£ Ոչ թե մանեքենուհու բարի կամքի համար, այլ... Դեպի իր ձեռքերը թռչող փունջը կախվել է լուսաջահից (տեղեկացրել է «Տրուդ»¬ը)£ :

Յոթնամյա լրտե՞ս

«Թալիբան» շարժման մարտիկներն Աֆղանստանի հարավում կախել են 7-ամյա մի մանչուկի (տեղեկացրել է CNN¬ը` հղում կատարելով տեղական վարչախմբի ներկայացուցիչների հայտարարությանը)£ Իշխանությունների տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ` Գիլմենդ գավառում£ Տղային կասկածել են աֆղանական կառավարության օգտին լրտեսության մեջ, իսկ նրա սպանության համար կասկածում են «Թալիբանին», որովհետև նախկինում այդ շարժման մասնակիցներն են ստանձնել լրտեսության մեջ կասկածվողների հետ հաշվեհարդարների պատասխանատ վությունը£ 2010¬ի փետրվարին Գիլմենդում սկսվեց Աֆղանստանում միջազգային անվտանգության համագործակցության ուժերի (ISAF) ռազմական գործողությունը` ամենախոշորը` այդ երկրում կոալիցիոն ուժերի գտնվելու ընթացքում£ «Թալիբան» շարժման դեմ պայքարի նոր մարտավարության համաձայն` գրավված շրջաններն ազատագրվում են, դրանցում վերականգնողական որոշակի աշխատանք ներից հետո հանձնում են աֆղանական քաղաքացիական վարչախմբին£ Մի քանի օրվա ընթացքում զինվորականներին հաջողվել է գրավել Մարջա քաղաքում թալիբների գլխավոր հենակետը£ Ի դեպ, մարտիկների դեմ մասշտաբային գրոհները պայմանավորված են խաղաղ բնակիչների և իշխանության ներկայացուցիչների վրա թալիբների հարձակումների ակտիվացմամբ£ :

Կարդենին Լենինի մոտ չեն թողել

Մոսկվայից սիրտը չկտրող ֆրանսիացի մոդելագործ Պիեռ Կարդենը վերջերս նորից այնտեղ էր եռօրյա գործնական այցը ժամանցներով համեմելու վճռականությամբ£ Մոլի թատերասերը նախ այցելել է Վախթանգովի անվան թատրոն, ուր հատուկ նրա համար բեմադրվել է «Կանանց ափը» ներկայացումը` թանկագին հյուրի մտերմուհի Մառլեն Դիտրիխի երաժշտությամբ£ Հետո նրա պատվին կազմակերպված խնջույքում Կարդենի համար երգել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ապատենկոն, որին ֆրանսիացին հրավիրել է իր հայրենիք` հյուրախաղերի£ Պատգամավորն, իհարկե, չի ընդունել հրավերը£ Մոսկվայում մեծ համբավ վայելող մոդելագործին ամենուր ջերմորեն են ընդունել, և նա հանկարծ հիշել է, որ թեև 1963¬ից ինքը հաճախ է այստեղ լինում, բայց երբևէ չի զբոսնել Կարմիր հրապարակում£ Իր այցի կազմակերպչին նա խնդրել է ուղեկցել իրեն հրապարակով և միասին Լենինի դամբարան մտնել£ Սակայն նորաձևության արքան դառնացել է` իմանալով, որ դամբարանի մուտքը փակ է£ - Նրա (Լենինի¬խմբ.) համար այնտեղ ձանձրալի է հավանաբար, նախկինում գոնե զբոսաշրջիկներ էին գալիս,¬ չգիտես` հումորով, թե՞ ափսոսանքով ասել է Կարդենը£ :

Թռչնագողերը

Երուսաղեմի կենդանաբանական խանութներից հաճախակիացել են թռչնագողության դեպքերը£ Հիմա դրանցում գիշերային հերթապահություն է սահմանվել£ Առևտրային կետերի տերերն հույս են տածում, թե այդ կերպ կկարողանան պաշտպանել իրենց ապրանքը և բռնել թռչնորսներին£ «Մաարիվ» թերթի տեղեկացմամբ` թալանված խանութներից մեկը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում£ «Ջունգել» կոչվող այդ վաճառատուն գողերը ներթափանցել են տանիքից` դատարկելով բոլոր վանդակները` ընդուպ մինչև դեղձանիկների ու մանր թռչնակների£ Գողերը հափշտակել են նաև հսկայական թութակին, որը վաճառքի հանված չէր, այլ գնորդներին հրապուրելու համար էր£ Դրսի հսկիչ նկարահանող խցիկները 2 տղամարդու պատկեր են որսացել` նրանցից մեկը խանութ է սողոսկել, մյուսը սպասել է դրսում£ Ոստիկանները կարծում են, որ գողոնը կարող է վաճառվել սև շուկայում£ Այդ դեպքում, թերևս, հանցագործներին որսալը մեծ ջանքեր ու ժամանակ չի պահանջի£ :

Սիրելի ՀԱՅԿՈ և ԱՆԱՀԻՏ

Դուք վերջապես իրականացրիք ձեր բոլոր հարազատների ու մերձավորների մեծագույն ցանկությունը, և բոլորս այսօր անչափ ուրախ ենք, որ մեր սիրելի Հայկը գտել է իր երջանկությունը£ Թանկագին Հայկո, դու արդարացրել ես ծնողներիդ ջանքերը, իրականացրել նրանց երազանքները£ Նրանց հետ մեկտեղ մենք ևս այսօր հպարտ ենք քեզանով£ Լավ արվեստագետ լինելուց առաջ դու լավ Մարդ ես և քո շիտակությամբ, ամենքի հանդեպ սիրալիր վերաբերմունքով վայելում ես շրջապատիդ համակրանքը£ Արժանի ես ամենայն լավին£ Համոզված ենք, որ այսուհետ ևս, արդեն Անահիտի ընկերակցությամբ, դու շարունակելու ես կյանքիդ ընթացքը` նույնքան առաքինի, նույնչափ պատրաստակամ ու բարեհամբույր, ինչպիսին քեզ ճանաչում ենք մանկությունիցդ ի վեր£ Առող°ջ եղեք, թանկագին Հայկ և Անահիտ£ Ձեր արվեստի լույսը թող այսուհետ է°լ ավելի պայծառ ճառագի ձեր երկրպագուների հոգիներում£ Երջանկությունը թող լինի ձեր մշտական ուղեկիցը` անցնելիք ճանապարհի բոլոր կեռմաններում, և առողջությունն ու հոգու կորովը թող անխաթար պահեն ձեր կենսախնդությունը£ Ձեր զավակները թող նույնքան երջանկացնեն ձեզ և ուրիշներին, որքան Հայկն է (համոզված ենք, նաև` Անահիտը) երջանիկ հպարտություն պարգևում իր Սուսաննա մորն ու Բորիս հորը, Վահե եղբորն ու Նարինե հարսին£ Լավագույն մաղթանքներով` ՀԱՐԵՎԱՆՆԵՐ :