ՃԱՆԱՊԱՐՀ ԱՌԱՆՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ

«Ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի»: Ֆ. Մ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ Տոնական անմոռանալի օրերն ավարտվեցին:

«Այս հին աշխարհը կփորենք մենք» կամ` քամին քարից ի՞նչ կտանի

Ինչպես և կարելի էր սպասել, տարեսկզբի տոներից անմիջապես հետո նոր թափ առավ փետրվարի 19-ին կայանալիք Նախագահի ընտրությունների թեման: Հունվարի 7-ին դրա մեկնարկը տվեց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից Նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը` իր հրավիրած ասուլիսով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2008թ. փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի համար, որոնց ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը եւս մեկ անգամ կհաստատի, որ Հայաստանը ժողովրդավարության ուղին որդեգրած երկիր է: Աներկբա է ընտրական գործընթացներում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը:

Վազգեն Մանուկյանի չորս ու կեսը

Դիրքորոշում ունենալն ընդհանրապես լավ բան է: Եթե կա ընտրության հնարավորություն, բնականաբար, առաջարկվող տեսականու հանդեպ հնարավորինս հստակ ու կայուն վերաբերմունք է պետք ունենալ:

Ամանորյա խումհարից հետո

Այս ամանորյա խումհարը սովորականից կարճ տևեց. պատճառը, թերևս, Հանրապետության նախագահի առաջիկա ընտրությունների նախապատրաստական եռուզեռն է: Նախընտրական պաշտոնական քարոզարշավը չի հայտարարվել, սաստիկ ցուրտն էլ թույլ չի տալիս հանրահավաքներ կազմակերպել, և ազգիս նախագահացուները ստիպված են առայժմ բավարարվել դահլիճներում իրենց պոտենցիալ ընտրողների հետ հանդիպումներով ու մամուլի ասուլիսներով:

Մեզ կայուն ու բարգավաճ Վրաստան է պետք

Վրաստանի վերընտրյալ Նախագահն արդեն վայելում է հաղթողի դափնիները: Սակայն հարկ է նկատել, որ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ այլևայլ աղբյուրների կողմից հնչեցվող գնահատականները իրարամերժ են:

Մենք` գնորդներս, խաբված ենք, կողոպտված ենք ու անարգված

Թերակշռումն այսօր վաճառքի կետերում ամենատարածված խախտումներից է£ Այն կրում է համատարած բնույթ և դարձել է գնագոյացման լուրջ գործոն, որն իր ակնհայտ բացասական ազդեցությունն է թողնում երկրում արդար տնտեսական մրցակցության ապահովման վրա. ահազանգում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ¬ն` անդրադառնալով ամանորյա սպառողական շուկայում թերակշռումների հիմնախնդրին£ Մինչ սպառողներիս իրավունքների պաշտպանությունն ստանձնած կազմակերպությունն ահազանգ է հնչեցնում և առաջարկում է խնդրի լուծման ուղիները, որոնք կամ կգտնվեն, կամ հը°ը, սպառողներս խաբվում ենք ամեն քայլափոխի` շուկայում, խանութում, փողոցում£ Խաբվում ենք, որովհետև «դիփ խափում ին»£ Իսկ քանի որ «դիփ խափում ին, դիփ խաբվում ին»£ Խաբվելուց պաշտպանվելու մեջ իրենց հմուտ ու հաջողակ համարողները հ/կ նախագահ Աբգար Եղոյանին լսելուց հետո անպայման կփոխեն կարծիքը իրենք իրենց մասին£ Իր կշեռքով (այսպես կոչված, բեզրենտով) շուկա գնացող մարդը` իր գնած ապրանքը դրանով կշռող գնորդը հավատացած է, որ քաշի մեջ իրեն չեն խաբել£ Սակայն դա նրան միայն թվում է£ Պարզվում է, դրանց գործածությունը Հայաստանում արգելված է£ Ո՞ր մեկս գիտեր այդ մասին£ Փոխարենը բոլորս գիտենք, որ առևտրականները թերակշռելու հազար ու մի հնարք գիտեն, սպառողները ոչ մի միջոց չունեն պաշտպանվելու£ Շատերի մեջ արմատավորված համոզում կա, որ էլեկտրոնային կշեռքով կշռված ապրանքի քաշը գրամ¬գրամ ստույգ է£ Էլեկտրոնային կշեռքներն, ի դեպ, ամբողջ աշխարհում փոխարինելու են եկել մեխանիկականին£ Մեզ մոտ ևս այս գործընթացը գնում է, սակայն մեզ` սպառողներիս այստեղ էլ հուսահատություն է սպասվում£ Հայ առևտրականի ճկուն միտքը այստեղ է գտել ելքը£ «Որոշակի դիմադրություն են փոխում, և իրականացված միջամտության արդյունքում 200-300 գրամ թերակշռում»,¬ պարզաբանում է Աբգար Եղոյանը£ Իսկ առևտրականները, օգտագործելով գնորդների վստահությունը էլեկտրոնային կշեռքների ստուգության նկատմամբ, փողոցներում անգամ գործածության մեջ են դրել դրանք£ Ա°յ, այդպես, թող հավատան ու հավատալով էլ խաբվեն£ Ստացվում է, որ սպառողի համար այլևս անիմաստ է մտածել սեփական շահերի պաշտպանության մասին, քանզի պաշտպանվելն անհնար է£ Սրան ավելացնենք կշռաքարերի անստուգությունը` որը փուչ, որը խարտած, և պատկերն ավելի պարզ կդառնա£ Ի՞նչ անել£ Տուգանել` ասում է սպառողների շահերի պաշտպանը£ Տուգանքը, որպես թերակշռելու համար սահմանված պատժամիջոց, այսօր էլ գործում է` 50-100.000 հազար դրամ£ Ա. Եղոյանը գտնում է, որ դա չափազանց փոքր տուգանք է թերակշռելուց ստացած եկամուտների համեմատ£ Ուրիշ բան, եթե տուգանքը, օրինակ, կրկնապատկվեր կամ եռապատկվեր£ Գործին մեծապես կօգներ նաև կշեռքների ամենամյա ստուգաչափումը£ Վատ չէր լինի վերականգնել ստուգիչ կշեռքները առևտրի սրահներում, ինչպես նախկինում էր, երբ գնորդն հնարավորություն ուներ ստուգել իր գնումների քաշը£ Թեև այս դեպքում էլ ստուգաչափման խնդիրը մնում է անհրաժեշտություն£ Ավելի մտահոգիչ է մեկ այլ խնդիր. ինչպես անել, որ ստուգաչափումն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր չպարունակի, որ խախտումները չշրջանցվեն ստվերում, և տուգանքաչափի բարձրացումը չնպաստի կոռուպցիային£ Դրա պատասխանը, ըստ Ա. Եղոյանի, նման հստակ ձևակերպումն է. «Տարեվերջին ում կշեռքը ստուգաչափված չլինի, նա պիտի տուգանվի»£ Պատժամիջոցը պետք է կիրառել համատարած£ Որպես իրական վիճակի հավելում` ասենք, որ Ազգային չափագիտության ինստիտուտի 2007 թվականի տվյալներով առևտրում օգտագործվող 25.000 կշեռքներից ստուգաչափվել են միայն 6000¬ը£ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է այս ամենի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել գերատեսչական մարմնին` Տնտեսական զարգացման և առևտրի նախարարություն£ :

«Բանակցությունները փակուղի են մտել»

Գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Առայժմ չպետք է սպասել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ որևէ տեղաշարժի: Երեկ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Ավտոբուսներին սպասելիս

Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուները խոստանում են մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը որոշակի լուծումների բերել: Բայց ոչ բնավ լուծել, քանզի այն վիճակը, որպիսին այսօր մայրաքաղաքի տրանսպորտինն է, լուծելի լինելուց դեռևս հեռու է:

Ո°չ բարեկամ, ո°չ էլ` թշնամի Իսկ ի՞նչ

Ինչպես Վրաստանում են ասում հակառակորդների հարցում, «Նախագահ Միշայի» բախտը բերել է: Ռուսաստանցի քաղաքագետ Զուրաբ Թոուդայի խոսքերով` «Ընդդիմության գործողությունները նախկինում նույնպես ավելի շուտ ալարկոտ-թորշոմած ու անատամ էին. իսկ հիմա նրանք շարունակում են ժամանակ վատնել:

Զինկոմիսարիատները` բանակ-հասարակություն կապի կարևորագույն օղակ

Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատներն իրենց գործունեությունը սկսել են դեռ անցած դարի քսանական թվականներին: 1920թ. դեկտեմբերին, Հայաստանի հեղափոխական կոմիտեի հրամանով, հանրապետության տարածքում ստեղծված զինվորական գործերի ժողովրդական կոմիսարիատի առաջին կոմիսար է նշանակվել Ավիս Նուրիջանյանր:

Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Սիրում եմ հաղթահարելով ապրել»

ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խիստ, անզիջում, պրագմատիկ կերպարը թվացյալ է, առերևույթ: Իրականում նա զգայուն է, նրբանկատ, զգացմունքային:

Կրքերը հանդարտվեցին, հետո՞...

Ասում են, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի փլուզումը տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարաբերությունների անհամամասնության անմիջական հետևանքն է: Չեմ բացառում:

Արդի հայ մշակույթի համածիրում

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ անցյալ տարվա երկրորդ կեսը հագեցված էր ամենատարբեր մշակութային միջոցառումներով: Հատկապես` տարեվերջը:

Նախընտրական Ռուսաստան

Արձակուրդի օրերին, պարզվում է, ՌԴ վարչապետի միտքը չի հանգստացել:

Սրանկյուն նշումը` գլխավոր խորհրդանշան

Քվեաթերթիկում Ռուսաստանի եռագույնով ոճավորված սրանկյունը կդառնա ՌԴ նախագահի նախընտրական քարոզչության գլխավոր խորհրդանշան. այս մասին տեղեկացրել է ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը:

ՄԱՐԴԻԿ, ՏԱՐԻՆԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլեկտրոնային սիգարետներ Դրանք ծխողներին հնարավորությաուն են տալիս ստանալ նիկոտին` առանց օրգանիզմը քայքայող հետևանքների: Իհարկե, նույնը չես ասի գրպանի համար. 1 տուփի արժեքը մոտ 200 դոլար է:

Չեխ լեգենդի ուշացած հարսանիքը

Հանրահայտ չեխ երգիչ Կարել Գոտտը վերջապես ամուսնացել է` 68 տարեկան հասակում: Նրա կյանքի պաշտոնական ուղեկցուհին երգչի երկար տարիների ընկերուհին է` Իվանա Մախաչկովան, ով օրինականացված իր ամուսնուց ջահել է 36 տարով: