ՊԱՅՄԱՆԱԿԱՆ «ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից մամուլը սկսել է լրջորեն «անհանգստանալ» հին խորհրդարանում առավելապես կոճակ սեղմող և, մեղմ ասած, գիտելիքներով ու գրագիտությամբ աչքի չընկնող պատգամավորների համար: Մյուս կողմից էլ այդ նույն թերթերում վերաառաջադրվելու մասին տպագրվող վերջիններիս հայտարարություններն արդեն կարելի է ամփոփված, ամբողջացած համարել: