Երևանի քաղաքապետի հրաժարականը

Երևանի քաղաքապետի հրաժարականն, անշուշտ, հեռու էր բոլոր քաղաքական ու այլ տիպի կանխատեսումների շրջանակից£ Սրանով հանդերձ` պատճառը կամ պատճառների այն խումբը, որն ամենաուղղակի կերպով է ազդում իշխանության հեղինակության վրա, միշտ է անլուծելի գերխնդիրների շարքում եղել£ Ցանկացած պաշտոնյա պատվից ցածր է համարում` ինքն իրեն հաշիվ տալ, թե ինչ համարում է ունեցել` մինչ իրեն վստահված աթոռին բազմելը£ Բայց գոնե այդ պահից մաքրո՞ւմ է անցյալը հիշեցնող ամեն ինչ, թե՞ պաշտոնն ու անցյալը համատեղելու, բազմաթիվ դիմակներին պետական պաշտոնյայի շպարը նույնպես կցելու տարբերակն է նախընտրում£ Ակնհայտ է, որ նախընտրելին մեծամասամբ տարբերակներից երկրորդն է, քանի որ շատ դեպքերում և մերօրյա պաշտոնյաների մի մասի պարագայում տարբեր դիմակներով ճանապարհներ հարթած անցյալը, ավելի ստույգ` այդ անցյալում ունեցած հակումները շարունակում են նրանց անդավաճան ուղեկիցը մնալ` բոլոր կարգավիճակներում:

Իրանի գործոնը Ղարաբաղյան հիմնախնդրում

Որպես հակամարտության գոտուն անմիջականորեն սահմանակից երկիր, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ուշադրությամբ է հետևել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին£ Ընթացիկ տարվա սկզբին Երևան կատարած իր այցի ժամանակ Իրանի արտգործնախարար (այժմ` արդեն նախկին) Մանուչեր Մոթաքին առաջարկել էր իր երկրի օժանդակությունը Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում£ Իսկ նրա երևանյան այցին նախորդել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլդար Մամեդյարովի առաջարկությունը Թեհրանին` միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման խնդրում£ Այս երկու իրադարձությունների միմյանց հաջորդելը, բնականաբար, Երևանին ստիպել էր զգուշավորությամբ վերաբերվել Մոթաքիի նախաձեռնությանը£ Սակայն, Հայաստանում քաղաքագետ ներն ու վերլուծաբանները կարծում էին, որ Թեհրանին միջնորդական առաքելություն իրականացնել խնդրելով, Բաքուն Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին փորձում է ցույց տալ, որ եթե նրանք հաշվի չառնեն Ադրբեջանի շահերը, վերջինս կարող է թեքվել Ռուսաստանի և Իրանի կողմը£ Միևնույն ժամանակ, մեկնաբանելով իրանական կողմի առաջարկությունը, Բաքվում ասել էին, որ Ադրբեջանն արդեն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի միջնորդության դառը փորձը£ Ադրբեջանցիները հիշել էին, որ 90-ականների սկզբին, երբ Իրանը փորձել էր բանակցային գործընթացում նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, իրենք կորցրել էին Շուշին ու Լաչինը£ Ակներև է, որ Իրանին ձեռնտու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը, որով, ըստ էության, պահպանվում է ստատուս քվոն£ Թեհրանը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությանը` ներկայիս սահմաններով, քանի որ այն հուսալի բուֆեր է Ադրբեջանի և Իրանի հյուսիսային նահանգների միջև, որոնք բնակեցված են թուրքալեզու տարրով£ Դրա հետ մեկտեղ, Թեհրանը դեմ է հակամարտության կարգավորմանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա£ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես պնդել է` տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները£ «Մադրիդյան սկզբունքներով» հակամարտության կարգավորումը նաև նախատեսում է հակամարտության գոտում արևմտյան խաղաղարար ուժեր տեղաբաշխել£ Իսկ դա Իրանն ընկալում է որպես այդ զինված ուժերն իր սահմանների մոտ տեղակայելու մտադրություն£ Բացի այս, Թեհրանը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ մեկ այլ մտավախության առիթ ևս ունի£ Նրան մտահոգում է հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավման հավանականությունը£ Այդ երկրի մասնակցությունը կարող է տարածաշրջանում փոխել ուժերի հավասարակշռությունը£ Թեհրանում այն կարծիքին էին, թե Միացյալ Նահանգները փորձում է Թուրքիային ներգրավել Հարավային Կովկասի գործընթացներում£ Այդ առնչությամբ Իրանը երկար ժամանակ «անտարբեր» էր հայ¬թուրքական զարգացումների նկատմամբ` համարելով, որ այդ արձանագրություններն իրականում ծնունդ են առել Արևմուտքում` Անկարային Հարավային Կովկասում ակտիվացնելու նպատակով£ Չնայած ամերկացիների և ռուսների` Թուրքիային Ղարաբաղյան հիմնախնդրից հեռու պահելու ջանքերին, Անկարան, այնուամենայնիվ դարձել է այդ հիմնախնդրի քննարկման մասնակից£ Նկատի ունենալով այդ հանգամանքը, Իրանը որոշում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` այդ կերպ ակտիվանալով Հարավային Կովկասի քաղաքական դաշտում և զսպելով Թուրքիայի տարածաշրջանային աճող ախորժակը£ Սրանով է նաև բացատրվում, որ վերջին ժամանակներում, ինչպես վկայում են դիվանագիտական աղբյուրները, Երևանում և Բաքվում իրանցի դիվանագետները քաղաքական գործիչներին փորձում են համոզել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Իրանի մասնակցության անհրաժեշտությունը£ Նրանք ասում են, որ խնդրի հանգուցալուծման պահին Իրանը չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը, եթե բանակցային գործընթացի մասնակիցը չլինի£ Եվ իսկապես, վաղ թե ուշ Հայաստանը կզգա Իրանի պաշտպանության կարիքը, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունն արդեն այսօր զգացվում է և լուրջ դերակատարում կարող է ունենալ նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման հարցում£ :

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ

Մի քանի օր առաջ կոռուպցիայի համաշխարհային օրվա «առթիվ» հայտնի դարձավ, որ մոլորակի բնակչության կարծիքով` վերջին երեք տարիներին կաշառակերությունն աշխարհում զգալի առաջընթաց է արձանագրել£ Տարբեր երկրներում անցկացված սոցհարցումները նույնանման, իրար կրկնող արդյունքներ են գրանցել, և մարդիկ փաստորեն նույն տեսակետներն են հաստատել£ Ինչպես և կարելի է ենթադրել` արատի ծաղկման ու զարգացման ոլորտները ևս մեծամասամբ համընկել են£ Հայաստանում նույնպես երևույթի հանդեպ վերաբերմունք արտահայտելիս մեր հայրենակիցներն իբրև ամենակոռումպացված ոլորտներ մատնանշել են դատական համակարգը, ոստիկանությունը, կրթության ոլորտը, ինչպես նաև… պետական պաշտոնյաներին£ Ընդհանուր առմամբ` կարելի է եզրակացնել, որ անհանդուրժելի այս արատի զարգացման պայմանական, թե կոնկրետ թիրախները միայն վերոնշվածներն են£ Տվյալ դեպքում նման լայնամասշտաբ հարցումները հերթական անգամ հուշում են, թե հատկապես որտեղից կարելի է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը (եթե դրա իրական ցանկություն հանկարծ ի հայտ գա)£ Ինչ խոսք, բոլոր ժամանակների իշխանություններն էլ գրեթե երդվելով հավատացրել են, թե անզիջում ու համառ պայքար են մղում կաշառակերության դեմ` միաժամանակ հայտարարելով, որ քայլերն է°լ ավելի կտրուկ ու գործնական դարձնելու նորանոր հնարքներ են որոնում… Այս տեսակետն, անշուշտ, կարելի է կիսել, կարելի է նաև այս պնդումներին բացարձակապես չհավատալ£ Սակայն, անկախ ամեն ինչից, ցանկացած իշխանություն կարող է համոզել, որ եթե պայքարի տվյալ պահին առկա «ծավալը» գոյություն չունենար, ապա պատկերը շատ ավելի անմխիթարական կլիներ£ Այս տեսակետն անկասկած միշտ էլ տվյալ պահի իշխանության համար փրկօղակ է հանդիսացել£ Բայց մյուս կողմից էլ նման փրկօղակն ավելի շատ ձեռքերը փրփրուրներին գցելու հուսահատ քայլ է հիշեցնում£ Ի վերջո, այս թե ցանկացած այլ արատի դեմ պայքարն իսկապես կարելի է ընդունել ու գնահատել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքներն ուղղակիորեն տեսանելի դառնան£ Մինչդեռ, ինչպես նշեցինք, հասարակությունը բոլորովին այլ կարծիք ունի, ու փաստերն էլ հակառակն են պնդում£ Այսքանով հանդերձ` Հայաստանում, թե այլուր` կոռուպցիայի ծաղկման ու տարածման միակ մեղավորը ոչ իշխանությունն է, ոչ էլ, նույնիսկ, ամենակաշառակերը համարվող դատավորներն ու ոստիկանները£ Ակնհայտ է ու անվիճելի, որ հանրությունն էլ ի°ր հերթին է նպաստում արատի բարգավաճմանը£ Այս առումով նույն հարցման շրջանակներում բավական ուշագրավ տվյալներ են ի հայտ եկել. պարզվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր յուրաքանչյուր չորրորդ հայրենակիցը տարբեր առիթներով կաշառք է տվել` այս կամ այն խնդիր լուծած լինելու ակնկալիքով£ Կարծել, թե հարցեր հնարավոր է լուծել սոսկ համառ հետևողականությամբ` սխալ կլինի£ Թղթադրամներով լի ծրարի միջոցով արդյունքի, իհարկե, ավելի հեշտ ու արագ կարելի է հասնել, բայց շատ հաճախ այդ «հեշտ ու արագի» գայթակղությանը տրվելով` ամենաընչազուրկ քաղաքացին անգամ փոքր¬ինչ համառելու և սեփական իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելու եղանակը պարզապես անտեսում է£ Հավելումն` օրենքի անկարությունը, որը բազմաթիվ սողանցքներ է ընձեռում` նույն խնդիրը լուծել¬չլուծելու առումով£ Ստացվում է կաշառատուների ու կաշառակերների փոխշահավետ և երկուստեք համաձայնեցված համագործակցություն£ Նման իրավիճակում` եթե կողմերից գոնե մեկն իրական շարագրգռություն ունենա` խուսափելու այս արատի որոգայթում ներգրավելուց, ինչ¬որ առումով կարելի կլինի հուսալ, թե միակողմանիությունն ակտիվությունն էլ կնվազեցնի£ Թեև առանձին գործոնների հետ հույսեր կապելն այնքան էլ ճիշտ չէ. կարևորը համատարած ու ընդգրկուն, և ամենից առաջ` տեսանելի պայքարն է£ Պայքար, որը հրապարակային պետք է լինի այնքան, որպեսզի կաշառատուն նախ վախենա, հրաժարվի ապօրինի գործարքներից և ապա համոզված լինի, որ կարող է պահանջել իր խնդրի լուծումն` օրենքի շրջանակներում£ Այս պարագայում կասկածից վեր է, որ յուրաքանչյուր քաղաքացի կխոստովանի, թե հնարավոր է հասնել այն արդյունքին, որպեսզի կոռուպցիայի միջազգային օրը մեզանում պարզապես սովորական ամսաթիվ դառնա£ :

Հա՞ որ...

ՃԻՇՏ են ասում` մարդկային երևակայությունը սահմաններ չունի£ Անհնար է նաև մեղադրել այն մարդուն, ով երազել պարզապես շատ է սիրում£ Երբեմն, սակայն, այնպես է ստացվում, որ ոմանց «երազանքները» սկսում են վնասել շրջապատին£ Մանավանդ, երբ խոսքը քաղաքականության մասին է£ Դիցուք, Երևանի քաղաքապետի ու մի շարք այլ պաշտոնյաների երազխաբությունից հետո անգամ ոմանք դարձյալ սկսեցին առաջին հայացքից անմեղ թվացող «երազկոտությամբ» զբաղվել£ Եվ ահա անհեթեթ պնդումները, թե իրենց սև գործերի բացահայտումները երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կազմակերպած ներիշխանական խարդավանքների արդյունք են, չուշացավ£ Փաստորեն, ոմանք ձգտում են հավատացնել, թե երկրորդ նախագահն այնքան հզոր է, որ անգամ պատգամավորի մանդատ չունենալով` երբ և ինչ ուզի` կարող է կազմակերպել£ Ասվածն այնքան անհեթեթ է, որ միգուցե մեկնաբանել անգամ չարժե, բայց ցանկացած նման իրավիճակում գտնվում են այնպիսիք, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում են մտածել ինքնաարդարացման այդ պղպջակների հավանականության մասին£ Իսկ թե Ռ. Քոչարյանի անվան հիշատակմամբ շահագրգիռ մարդիկ ինչո՞ւ են նման առիթներն օգտագործում` վերջինիս անձը հիշատակելու գնով երկրորդ նախագահին վարկաբեկելու համար` իսկապես դժվար է հասկանալ£ ԱՍՈՒՄ են, թե երկու երանին երբեք չեն մեկտեղվում£ Այն պահից, երբ մեր երկրում գործող ցանկացած բանկի ավանդ վստահելը հուսալի ու երաշխավորված դարձավ, մարդկանց ազատ դրամական միջոցներին հավելվելիք տոկոսադրույքը սրընթաց կերպով սկսեց նվազել£ Վերջին ամիսներին ու հատկապես հիմա, երբ հայրենական բանկերը, տարեվերջն ամփոփելով, հաջորդի համար նոր պայմաններ են առաջարկում, իրավիճակն ավելի անմխիթար տեսքով է սկսում ամբողջանալ£ Բանկերին հանձնվելիք ազատ դրամական միջոցների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները լրիվ խորհրդանշական են դարձել, ու, ինչպես երևում է` զարգացող այս միտումը տարեսկզբից է°լ ավելի վատթարանալիք պայմանների արդյունքում դադարելու է բնակչությանը հետաքրքրել£ Չի բացառվում, որ բանկային համակարգի միասնական որոշումը գրավատների գործունեությունը կաթվածահար անելուն է միտված, սակայն վերջնահաշվում եթե քաղաքացիների ավանդների ծավալը նվազի, ապա բանկային համակարգը կայացած ներկայացնող ևս մի բաղադրիչ չեզոքացված կլինի£ ԵՎՍ մի գործչի անուն մշտապես հիշատակվում է բոլոր նման առիթների դեպքում£ «Հայռուսգազարդի» Կարեն Կարապետյանը, թեև ավելի շատ որպես ամենահավանական վարչապետացու է համարվել, սակայն մեր երկրում երևի թե չի մնացել ծանրակշիռ մի պաշտոն, որի հավակնորդների թվում նրա անունը հիշատակված չլինի£ Հիմա էլ նա Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն է համարվում:

ԴԱՏԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ Իրավաբանի դիպլոմակիր Հարոյանի իրավաբանական ժամանակավրեպ խարխափումները

«Ավանգարդը»` 1-2 անգամ, իսկ «Զորավիգը» բազմիցս է անդրադարձել իրավաբանի դիպլոմ հայթայթած Մնացական Հարոյանի իրավաբանամերձ` ամուլ, ճանկռոցներին£ Գրեթե բոլոր ճանկռոցներն էլ` ժամկետանց£ Երբ նրան նրբանկատորեն հասկացրին` բուհը (ոչ ի°ր մասնավորը) քո կարիքը չունի, պետք է որ սուսուփուս գնահատեր նրբանկարությունը£ Բայց ուսանողներին իրավունք «ուսուցանող» դասախոսն առավել ընդգծեց օրենքների իր չիմացությունը£ Նա պետք է քաջ իմանար` աշխատանքում վերականգ նելու հայցով դատարան կարելի է դիմել 1 ամսվա ընթացքում£ Թույլ զարգացած երեխաների դպրոցի դիցուք` 3¬րդ «դ» դասարանի վատ սովորող աշակերտին էլ է հայտնի այդ իրավանորմը£ Բայց այն հայտնի չէր Մնացական Հարոյանին£ Կենտրոն և Նորք¬Մարաշ համայնքների դատարանը (դատավոր` Արա Մելքումյան) ստիպված էր այդ հանրահայտ իրավանորմը հասկացնել Մ. Հարոյանին, ով մեկ տարի անց էր հասկացել, որ ինքն այլևս… դասախոս չէ և մեկ տարի հետո էր դիմել դատարան… Մ. Հարոյանի իրավական գիտելիքների և «մեկ բաժակ ջրում» փոթորիկ բարձրացնող նրա իրավաբանամերձ մտամարզանքների մասին «համարձակվեցին» գրել «Ավանգարդ» և «Զորավիգ» թերթերը£ Մ. Հարոյանն էլ, «մոռանալով» իրեն «հանիրավի» հրաժեշտ տված բուհին և հայցը մերժելով իրեն իրավական գիտելիքներ սովորեցրած դատարանին (նույնիսկ չբողոքարկեց այդ «ապօրինի» վճիռը), փորձեց հարձակվել «Ավանգարդի» և «Զորավիգի» վրա£ Փոխանակ իր մասին հոդված հրապարակած խմբագրություններին դիմեր` հերքում պահանջելով և, իհարկե, նշելով, թե ո՞ր փաստերը պետք է հերքվեն, նա դատարան դիմեց, թե` հերքում եմ պահանջում£ Իրականում նա հերքելու ոչինչ չուներ. տպագրված բոլոր փաստերը ճշգրիտ էին£ Բայց ահա գտնվեց նրա իրավական անգրագիտությունը գրկաբաց ընդունող դատավոր` նույն դատարանից` Էդուարդ Ավետիսյանը. փոխանակ վերադարձնելու ծայրից¬ծայր խոտան հայցադիմումը (օրենքով նախատեսված շուրջ մեկ տասնյակ կետերից ոչ մեկին դա չէր բավարարում), դատավոր Էդուարդ Ավետիսյանն այն ընդունել էր վարույթ… Ի դեպ, առ այսօր դատավոր աշխատող Էդուարդ Ավետիսյանը դեռևս չի պատժվել այդ ապօրինության համար… Մ. Հարոյանին մեծահոգաբար զգուշացվեց ապօրինի հայցադիմումն ընդունելու և այն պնդելու հետևանքների մասին, առաջարկելով կոպտագույն իրավաբանական սխալն ուղղել կեսճանապարհին` հրաժարվել խոտան հայցից£ Ավելին, նրան տեղեկացվեց, որ հակառակ պարագայում դատական ծախսերն ամբողջությամբ կգանձվեն իրենից£ Հայցվոր Հարոյանն այնժամ 10 րոպե ժամանակ խնդրեց (երևի դատավոր Էդուարդ Ավետիսյանի հետ խորհրդակելու համար)£ Վերադառնալով 10 րոպե անց, նա հայտարարեց` մտնենք դատական նիստ, հետո կտեսնենք£ Այսինքն` եթե դատավորի հետ թև¬թիկունք տված չկարողանան շնչավորել մեռելածին հարցը, նոր միայն… Մ. Հարոյանի ներկայությամբ փաստաբանի հետ ստորագրվեց պայմանագիր` վճարելով փաստաբանական ծառայության գումարը£ Որքան էլ բուռն ցանկություն ունենային դատավոր աշխատող Էդուարդ Ավետիսյանը և նրա համախոհ Մնացական Հարոյանը, միևնույն է, նրանք չէին կարող մեռած հայցը շնչավորել£ Եվ հայցը մերժվեց£ Մնաց. Հարոյանը դարձյալ չբողոքարկեց այդ վճիռը£ Բայց այդ պահից Մնաց. Հարոյանը հայցվորից վերածվեց պատասխանողի, քանի որ հրաժարվեց կամավոր վճարել դատական ծախսերի գումարը£ Դատարանը կալանք դրեց Մնաց. Հարոյանի բնակարանի վրա` որպես մեր քաղաքացիական հայցն ապահովելու միջոց£ Երևանի Մալաթիա¬Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4¬ին հայցը բավարարեց` վճռելով Մնացական Հարոյանից բռնագանձել 200.600 դրամ` որպես պատճառված վնասի հատուցում£ Այդ վճիռը Հարոյանը բողոքարկել է և մերժում ստացել` օգոստոսի 20¬ին£ Իր իրավական գիտելիքները նա փորձեց լրացնել Վճռաբեկ դատարանում£ Այս անգամ էլ մերժեցին նրա վճռաբեկ բողոքը, ու երևի նրան հաջողվեց հասկանալ օրենքի պահանջը£ Թե քանի անգամ է Մ. Հարոյանն «ուշացումով» ներկայացրել իր դատավարական դիրքորոշումները, թե որքա¯ն գիտելիք ամբարեց այս դատական մարաթոնի ընթացքում` այլ անդրադարձների թեմա կարող է լինել£ Ընթերցողին միայն իրազեկենք` Վճռաբեկ դատարանն իր նոյեմբերի 24¬ի որոշմամբ արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է օգոստոսի 20¬ին, նշել է` - ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.1¬րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո£ Տվյալ դեպքում բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 20.08.2010 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը` նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով, ներկայացրել է 19.10.2010 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը£ Վերադարձնել թիվ ԵՄԴ/0935/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2010 թվականի որոշման դեմ Մնացական Հարոյանի բերած վճռաբեկ բողոքը£ Այսինքն, Մնաց. Հարոյանը պետք է փոխհատուցի 200.600 դրամը, այլապես արդեն կալանքի տակ գրված իր բնակարանը կհանվի աճուրդի… Այսպիսի վախճանի դեպքում, իհարկե, ցավ կապրենք` զուտ մարդկայնորեն£ Բայց կուզենայինք, որ օրենքին ձեռնոց նետողները նախ ծանոթանային ու պահպանեին դրա պահանջները£ Չէ՞ որ արդարությունը միայն հեքիաթներում չէ, որ հաղթում է£ :

Ուժեղ ու հպարտ եղի°ր, զինվո°ր

Վերջին շրջանում հանիրավի քննադատության թիրախ է դարձել Հայոց բանակը£ Կառույց, որը հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները և բոլորիս անվտանգությունը£ Ինչպես յուրաքանչյուր համակարգ, մեր բանակը ևս զերծ չէ թերություններից, սակայն արդյո՞ք բարոյական իրավունք ունենք մեր անվտանգության երաշխիք կառույցի մասին չարությամբ խոսել և անխնա դատափետել` չնկատելով կամ հաշվի չառնելով այն դրականը, որ կա£ Ընդ որում` քննադատության են ենթարկվում ոչ թե առանձին դեպքեր, այլ ողջ համակարգը£ Տարակուսել կարելի է. չգոհացողի կեցվածք ընդունած դատափետողները ի՞նչ էին զգալու, եթե համոզված չլինեին, որ իրենց գլխավերևում երկինքը խաղաղ է մնալու£ Այս մասին մտածելու դեպքում միգուցե փոխվեր նրանց մոլուցքը, և միգուցե թերացումների մասին անչար մտահոգությամբ խոսեին, այլ ոչ` անզուսպ չարությամբ և չարախնդորեն£ Կարելի է անկեղծ զարմանալ, ինքն իր նկատմամբ քիչ թե շատ հարգանք տածող, իրեն խելամիտ համարող հայ մարդը ինչպե՞ս է կարողանում այն աստիճան անպատասխանատու հայտարարություններ անել, որոնք ողջամտության սահմաններից դուրս են, և նույնիսկ դրանցից մեջբերումներ անելն ավելորդ ենք համարում£ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ակտիվ քարոզչության մեջ հստակորեն տարբերվում է հայ հասարակության աչքում Հայոց բանակը վարկաբեկելու, անվստահություն սերմանելու ռազմավարությունը£ Մեր Զինված ուժերում տեղ գտած ցանկացած թերացում անմիջապես օգտագործվում է նրանց կողմից£ Հարց է ծագում մեր հասարակության` տարբեր առիթներով բանակը վարկաբեկող և խիստ հակասական կարծիքներ հնչեցնող հատվածը ինչո՞վ է տարբերվում թշնամուց£ Սարսափ ու ամոթ են ապրում` ադրբեջանական կայքերում (www. 1 news. az. www. day.az) տեղ գտած` Հայոց բանակին վերաբերող նյութերում հղումներ տեսնելով հայկական թերթերին («Ժամանակ»)£ Մեղադրող¬քննադատողներին մաղթելով մի փոքր սթափություն, որպեսզի իրենց պոռթկումների պահին գոնե հիշեն, որ հասարակության շրջանում հատկապես բանակի հանդեպ տագնապ ու անվստահություն արթնացնելով` մեր երկրի անվտանգությունն են խարխլում և ծառայության մեկնող նորակոչիկի մեջ սպանում են վստահությունը£ Ու հատկապես նմանների համար փաստենք, որ հայ հասարակությունն, այնուամենայնիվ, սիրում է Բանակը£ Համենայն դեպս` ականջալուր չէ չարակամություն սերմանողներին, ովքեր պարբերաբար փորձում են թունավորել ժողովրդի զգացմունքները` մեր իրականության մեջ թերևս ամենակայացած կառույցի` Հայոց բանակի հանդեպ£ Հ. Գ. Հարցումները կատարված են Երևանի մարդաշատ վայրերում, զրուցակիցների պատահական ընտրությամբ£ Գեղամ ՕՀԱՆՅԱՆ, 19 տ., ապագա կիբեռնետիկ - Կարծիքս դրական է£ Բանակը երկրի անվտանգությունն ապահովող մարմին է, այն պետք է լինի հզոր և մարտունակ£ Բանակ ասելով առաջին հերթին հասկանում եմ զինվորի մարտական ոգին£ Մեր երիտասարդ բանակն ունի այդ ոգին£ Ես` որպես այս երկրի երիտասարդության ներկայացուցիչ, համոզված եմ, որ իմ ծառայությունը կանցնի առանց հիասափության£ Չեմ թաքցնի, լսել եմ շատ դեպքեր, երբ խստության պակասի հետևանքով կամ դրա չարաշահումից ողբերգական դեպքեր են գրանցվել£ Բայց լավատես մարդ եմ£ Կարծում եմ վիճակը կբարելավվի£ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 27 տ., տնային տնտեսուհի - Դրական եմ տրամադրված£ Ցանկացած վայրում, եթե մեծ թվով տղաներ հավաքվեն, կռիվները, վեճերն ու անախորժություններն անխուսափելի են£ Համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր մեղադրում են միայն սպայական կազմին£ Տարբեր ընտանիքներում դաստիարակություն ստացած տղաներին ամեն վայրկյան վերահսկելն այնքան էլ հեշտ չէ£ Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ. 67 տ., թոշակառու - Տեղյակ եմ վերջին շրջանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին£ Դե, բանակ է, երեխաներ են, պետք է խիստ լինեն, որ նման դեպքեր տեղի չունենան£ 25 տ. (ներկայանալ չցանկացող) - Բանակի մասին գնահատականներ տալիս փորձում եմ ծայրահեղությունների մեջ չընկնել£ Բանակը մեր բռունցքն է, չի կարելի այդքան խիստ վերաբերվել և քննադատել£ Իհարկե, թերություններ կան£ Հրամանատարը պետք է լինի զինվորի ընկերը և մարդ` առաջին հերթին£ Բայց շատ դեպքերում զինվորից էլ է կախված£ Ես ծառայել եմ բանակում£ Առաջին հերթին ծառայել եմ մորս համար£ Եթե զավակ ունենայի, կուղարկեի բանակ, չնայած ինչ¬որ տեղ վախը սրտումս£ Պետք է զգույշ խոսել բանակի մասին, քանի որ ցանկացած բառ ու արտահայտություն ուղղվում է նաև մեր հայրենիքի համար պայքարած ու զոհված ազատամարտիկներին£ Շուշան ԱՆՏՈՆՅԱՆ. 18 տ., ապագա աշխարհագրագետ - Մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է£ Կարծում եմ` հրամանատարների խստության մեծ անհրաժեշտություն կա բանակում£ Ծառայելով` երիտասարդը կոփվում է, դառնում հասուն և ինքնուրույն£ Իսկ մեր բանակը քննադատողներին կցանկանայի մի հարց ուղղել£ Եթե լավը չէ մեր բանակը, իրենք ի՞նչ են անում, որ լավը դառնա£ Աստղիկ ԲՈՒԴՈՅԱՆ. 50 տ., մանկավարժ - Ես կոչ եմ անում բոլոր մայրերին, մեր սիրելի զավակներին դեռ վաղ հասակից դաստիարակենք որպես հայրենասեր, ընկերասեր, որ արժանի լինեն կոչվելու Հայոց բանակի զինվոր£ Մեր բանակը մենք ենք, մեր ազգը, մեր որդիները, որ պահպանում են մեր խաղաղությունը£ Մեր զավակները պարտավոր են լինել հայոց բանակի արժանի զինվոր£ Մարի ՄԽԻԹԱՐՅԱՆ. 20 տ., լրագրող - Բանակում չի կարող ամեն ինչ հարթ լինել, քանի որ բարդ մարմին է` կազմված տարբեր մարդկանցից` հատկապես նույն սեռի£ Ես համոզված եմ, Աստված մի արասցե, մի բան լինի, առաջին հերթին քննադատողները կփախչեն£ Չի կարելի այդքան անզգույշ խոսել բանակի մասին, հատկապես այսօրվա պայմաններում£ Գարեգին ՀԱԿՈԲՅԱՆ. 78 տ., թոշակառու - Բանակը մեր ուրախությունն է£ Ճիշտ է, վատ բաներ լսում ենք, բայց լավ բաներ էլ կան£ Մեր երեխաներն են£ Թող խաղաղություն լինի, ապահով ծառայեն մեր հայրենիքի համար£ Կարո ԳՈՒԼՔԱՆՅԱՆ. 48 տ., տնտեսագետ - Վերաբերմունքս մեր բանակի նկատմամբ միանշանակ դրական է£ Թերություններ ամեն տեղ էլ կան£ Իսկ մեր բանակում դրականը գերակշռում է£ Ինչպե՞ս կարելի է չհպարտանալ մի բանակով, որ ամենամարտունակն է մեր տարածաշրջանում£ Թերությունները չի կարելի չնկատել, բայց չի կարելի անընդհատ քննադատել մեր երկիրը պաշտպանող կառույցը£ Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆ. 17 տ., ապագա մանկավարժ - Բանակն իր ֆունկցիաներն ամբողջությամբ կատարում է£ Միայն ցավալի է, որ հայ տղաներից շատերը մտածում են, որ սխալ է բանակում ծառայելը£ Դա մեծ թերություն է թե° բանակի համար, թե° հայ տղաների£ Անի ՂԱՆԴԻԼՅԱՆ. 21 տ., ռեժիսոր - Բանակում չկա այնպիսի մթնոլորտ, որ հայ տղան ուրախությամբ մեկնի բանակ, այլ ոչ թե ամեն ինչ անի, ընդհուպ մինչև ինչ¬որ հիվանդություն իրեն վերագրելը, որ չգնա բանակ£ Իսկ քննադատությունները խնդրին լուծում չեն տալիս£ Այդ արարքները պետք է Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում լինեն և խստագույնս պատժվեն£ Այո, բարեբախտաբար, բանակը վարկաբեկող, տարաբնույթ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումների` հասարակության վրա հոգեբանորեն ազդելու և պաշտպանական կառույցի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու իրենց առաքելությունը դատապարտված է ձախողման£ Ցավալի է, պարզապես, հայրենասիրության պակաս կա մեզանում£ Սթափվենք, չէ՞ որ խոսքը մեր բանակի մասին է£ Ցանկացած արտահայտություն հնչեցնելուց առաջ գոնե մի փոքր մտածենք£ Բանակն անպարտելի ու հզոր է` եթե յուրաքանչյուր զինվոր գիտակցում է, որ հաղթանակն իրենից է սկսվում£ Ուժեղ ու հպարտ եղի°ր, զինվո°ր£ Չէ՞ որ դու զինվորն ես Հայոց բանակի£ :

Մերձավոր Արևելքում ոչ ոք հաշվի չի առնում ամերիկյան հետաքրքրությունները

Այսպիսի կարծիք է հրապարակել Իսրայելի HAARETZ¬ը£ Տարատեսակ բամբասանքներից, գաղտնիությունը խախտելուց, մանր ստերից բացի WikiLeaks կայքում հրապարակված դիվանագիտական ճեպագրերն անչափ տխուր պատմություն են պատմում£ Դրանք վկայում են ամերիկյան կայսրության մայրամուտը, մարումը գերտերության, որը վերահսկում էր աշխարհը` ռազմական և տնտեսական հզորության միջոցով£ WikiLeaks¬ի հրապարակումներում նախագահ Բարաք Օբաման ներկայանում է թույլ առաջնորդ, ում բարի մտադրություններն ու հրաշալի գաղափարները խորտակվում են` իր մերձավոր գործընկերների պահպանողականությունից և համառությունից£ Մոռացության գիրկն են սուզվել այն ժամանակները, երբ մերձարևելյան մայրաքաղաքներում ամերիկյան դեսպաններին դիմավորում էին ինչպես «գերագույն փոխարքաների»£ Դիվանագետները, ովքեր հեղինակել են WikiLeaks¬ի հրապարակած հաշվետվությունները, ընդամենը հոգնած բյուրոկրատներ են, որոնց բացահայտ քամահրանքով են վերաբերվում այն երկրներում, ուր նրանք ծառայություն են անցնում£ Նրանք ժամանակն անցկացնում են` ընդունող կողմի ձանձրալի խոսակցությունները լսելով£ Ոչ մեկը նրանց չի վերաբերվում այլ կերպ, քան որպես գերտերության ներկայացուցիչների, ոչ մեկը դեսպաններին չի հաճոյանում` հուսալով ամերիկյան ռազմական կամ ֆինանսական օգնություն ստանալ£ Անցյալ տարիների լեգենդար արտգործնախարարներ Ջոն Ֆոստեր Դալեսի, Հենրի Քիսինջերի, Ջեյմս Բեյքերի ժառանգությունը վաղուց փոշով է պատվել պետդեպարտա մենտի արխիվներում£ Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի Ամերիկան չի կարող իրեն թույլ տալ` խփել սեղանին ու պահանջել կատարել նրա կարգադրությունները£ ԱՄՆ¬ի բարեկամներն ու թշնամիներն անում են այն ամենը, ինչ խելքներին փչում է£ Ամերիկան գրանցում է, կարում գործին և հեռու գնում£ Մերձավոր Արևելքում նոր ոչինչ չկա£ Տարածաշրջանի առաջնորդները` արաբներն ու իսրայելցիները, զբաղված են իրենց գործերով` արհամարհելով ամերիկյան հետաքրքրությունները£ Նախագահի պաշտոնում Օբամայի ընտրվելը ոչինչ չփոխեց. վերջին տարիներին դժվար է տարբերություններ գտնել Ջորջ Բուշի վարչախմբի ներկայացուցիչների վարած պետական զրույցների արձանագրությունների և ամերիկյան դիվանագետների` Մերձավոր Արևելքին հղված ուղերձների տեքստերի միջև£ Անկարայում և Կահիրեում Օբամայի բոցաշունչ ճառերը, նրա խաղաղության հուզված կոչը, դիմումը` արաբներին ու մուսուլմաններին և նույնիսկ Ղուրանից մեջբերումները բացարձակ անտարբերությամբ ընդունվեցին£ Էր¬Ռիյաչում, Ամմանում, Կահիրեում, Աբու¬Դաբիում, Դամասկոսում և Երուսաղեմում ունկնդրեցին Օբամային ու ոչ մի տառով չփոխեցին բոլորին լավ հայտնի նրա քաղաքական դիրքորոշումները£ Իսրայելցիները չեն հավատում արաբներին, արաբները կասկածամտորեն են վերաբերվում Իսրայելին, և բոլորը միասին վախենում են Իրանից£ «Նյու¬Յորք թամս»¬ն իր խմբագրական հոդվածում գովեստով էր արտահայտվել Օբամայի և նրա օգնականների մասին` նրանց անվանելով փայլուն դիվանագետներ, ովքեր կարողացան նախապես հաղթահարել Իսրայելի և արաբական երկրների ճնշումը, որով Ամերիկային մղում էին Իրանի վրա հարձակվել£ «Կտրել օձի գլուխը»` ինչպես արտահայտվել էր սաուդյան թագավոր Աբդալան£ Ինչպիսի միամտություն£ Դժվար է հավատալ, որ այնպիսի փորձված առաջնորդներ, ինչպիսիք են Աբդալան, բախրեյնյան էմիրը, նախագահ Մուբարաքն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հավատում էին, թե Օբաման ուշադիր կուսումնասիրի դիվանագիտական ճեպագրերը, կշտապի ամերիկյան կործանիչներ ուղարկել` Իրանը ռմբակոծելու£ Նրանք հրաշալիորեն գիտեին, որ Վաշինգտոնն առանձնակի ցանկություն չունի ռմբահարել իրանական միջուկային օբյեկտները£ Օբամայի վարչակարգի վրա նրանց ճնշումներն այլ նպատակներ էին հետապնդում. թույլ չտալ Օբամայի հնարավոր մերձեցումն իրանական առաջնորդներ Համընեի և Ահմադինեջադի հետ, պահպանել Թեհրանի հանդեպ ամերիկացիների հարձակողական վերաբերմունքը£ Եվ այդ նպատակը լիովին իրագործվեց£ Հենց իրանցիների օգնությամբ, ովքեր անթաքույց արհամարհանքով են վերաբերվում ԱՄՆ¬ի նախագահին£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ուրեմն այլասերության վարակը հե՞չ Ըստ ոստիկանապետի մամլո խոսնակի` համասեռամոլները հետապնդվում են լոկ այն պատճառով, որ փողոցային առևտուրն օրենքով արգելված է£ Այդ դեպքում հաճախ կհանդիպենք զավեշտալի ու անօգուտ այսօրինակ վիճաբանության. ՈՍՏԻԿԱՆ ¬ Ի՞նչ ես վաճառում£ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ¬ Մարմինս£ ՈՍՏԻԿԱՆ ¬ Փողոցային առևտուրն օրենքով արգելված է£ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ¬ Այդ դեպքում, ինչո՞ւ կողքի փողոցում անարգել վարունգ ու բանան են վաճառում£ ՈՍՏԻԿԱՆ ¬ Քո մեջ տղամարդկային ոչ մի բան չկա, լրիվ անառակ կնիկ ես դարձել, թե չէ վարունգն ու բանանը մատնանշելու փոխարեն խնձորն ու կարտոֆիլը օրինակ կբերեիր£ Արդեն ոստիկանապետին են «հաթաթա» տալիս Եթե սեռական փոքրամասնությունների սպառնալիքներին ՀՀ ոստիկանապետը չհակազդի, ուրեմն առողջ մեծամասնության «բանը բուրդ ա»£ Անպատիժ ծեծ, ակամա ջարդ Եթե պաշտոնյաները շարունակեն անպատիժ ծեծել իրենց ենթականերին, իշխանավորներն ստիպված են լինելու անցնել կադրային ջարդի£ Գինի չլինի` կինը հերիք է Ինչը «կհաղթեր» քաղաքապետին, Թե կուլ չգնար կնոջ «կապրիզին»£ Իրենց տեսակը պահպանելու մտահոգությամբ Ըստ անհայտ աղբյուրների` վերջին իրադարձությունների կապակցությամբ քրեական աշխարհը «սխոդկի» ա նստել` ազգի «լավագույն» տեսակը վտանգված լինելու մտահոգությամբ£ Գլխավոր պախանը հայտարարել ա. - Էսօր ծեծն են արգելում, վաղը` գյուլլելը, մյուս օրն էլ քրֆելն են արգելելու£ Ըսենց որ գնա` «ղզիկ» ազգ են դառնալու, ոնց, որ, ասենք` ֆրանսիացիք£ Երբ չես ուզում ճիշտ բան անել, «դեմ տուր» դեմագոգիան Կառավարությունը հրաժարվեց գիտնականների հավելյալ ֆինանսվորումից` երևի հիշելով, որ կուշտ փորով լուրջ գիտական հայտնագործություններ անել հնարավոր չէ£ Վկա` համաշխարհային պատմությունը, բոլոր գյուտերը աղքատ գիտնականներն են արել. հարստանալուց հետո նրանց գործունեությունը արդյունավետ չի եղել£ Օրերս կոռուպցիա բառի հայկական հապավումի կոդը մասամբ սրբագրվեց ԿՈՌՈՒՊՑԻԱ ¬ Կ(ռվելու) Ո(րոշակի) Ռ(իսկ) ՈՒ(նեցողների) Պ(այքարից) Ց(նցված) Ի(նքնագլուխների) Ա(հաբեկչախումբ)£ Ծանր «Ժառանգություն» «Ժառանգությանը» չհաջողվեց ԼՂ անկախության ճանաչման որոշում «կորզել» ԱԺ¬ից£ Դրսի պատվերով` բանակցային գործընթացը տապալելու, ԵԱՀԿ Մինսկի խմբին փակուղի մտցնելու, այդ խմբում համանախագահող գերտերություններին ՀՀ դեմ թշնամացնելու, սպասվող ռազմական ագրեսիայի դեպքում էլ Ադրբեջանին արդարացման լավագույն պատրվակ հրամցնելու «ազգանվեր» ծրագիրը տապալվեց£ Մնում է արձանագրել. ծանր «ժառանգություն» է ստացել մեր հանրապետությունը£ Սրանց համեմատ, սովետմիության ժառանգությունը թանկարժեք գտածո էր£ Թող «ինքնորոշվեն» պետության օրենքներով, այլ ոչ` գողական Դրսում` ի շահ ԼՂ¬ի ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը բարձր հիմքերի վրա դնելով, ՀՀ նախագահը «ներսի» կադրերի սանձարձակ «ինքնորոշումներն» է կանխում` պետության օրենքների անձեռնմխելիության անքակտելի սկզբունքով£ ՀՀ նախագահը` Գ. Դանիելյանին Եթե քո ենթական քեզ էլ ծեծեր, էլի՞ չէիր պատժելու, Ա¯յ քեզ արդարադատություն, ա°յ քեզ արդարադատ նախարար£ Եթե կրկին զուգահեռենք ֆուտբոլի հետ Ֆուտբոլային օրինաչափություններով` թիմերը ավելի լավ են խաղում սեփական հարկի տակ, քան` դրսում£ Մեր իշխանությունների քաղաքականության պարագայում` հակառակն էր£ Հիմա, կարծես ներսում էլ վստահ են «խաղում»£ Նոր իրավիճակի գնահատականը Սառույցը շարժվեց, պարոնայք, բայց ստորգետնյա խութերի հաղթահարումը ավելի մեծ վճռականություն է պահանջում£ :

«Թեժ գիծ» պաշտպանության նախարարությունում

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծե: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Նրանց գնալով աղքատանում ենք մենք, հարստանում է մեր պատմությունը: Ա.Գ Արցախյան պատերազմը ալեկոծեց հայ հասարակությունը, բայց նաև ոգեկոչեց անհատների, ովքեր իրենց ուսերին առան Շարժում-Ազատամարտը` հատկապես առաջին գծում, որտեղ որոշվում էր Հայաստանի և Արցախի ճակատագիրը:

Անում են, որ լինի լավ, բայց ստացվում է` ինչպես միշտ

Սկսած 2008¬ից` Հայաստանում Մայրության 17 դպրոց ենք հիմնել` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ£ Թեև հպարտանում ենք, որ ուսումնասեր ազգ ենք, այնուհանդերձ, հարկ է չշփոթել. Մայրության դպրոցները ո°չ հայոց վաղեմի դպրանոցներից տարրեր ունեն, ո°չ էլ արդի բոլոնյան կրթահամակարգով ուսումնական հաստատություններին են նման£ Այս 17 դպրոցները կանանց ուսուցանում են նախա և հետծննդաբերական շրջանում մոր և մանկան խնամքի նրբությունները` ինչպես խուսափել նյարդայնանալուց հղիության ընթացքում, ինչպես խնամել նորածնին և այլն£ Այսպիսով, հարց է ծագում. ո՞րն է այս դպրոցների առանձնահատկությունը կամ մեր կյանք բերած «նորությունը»£ Գուցե գույնզգույն փափուկ բարձերով կահավորված սենյա՞կը, որը նախատեսված է որպես դասընթացների անցկացման վայր, կամ գուցե հենց դասընթացնե՞րը£ Ի դեպ, վերջիններս ապագա մայրերին «ճշմարտություն են խրատում», համարյա նույն տրամաբանությամբ, որով հայտնի հեքիաթում հերոսը հորդորում է, որ արևը երեկոյան պետք է մայր մտնի` լուսաբացին դուրս գա, սարերը դաշտերից պետք է բարձր լինեն և այլն£ Մայրության դպրոցների պարագայում, իհարկե, «հորդորները» վերաբերում են հղիների ու նորածինների առողջության պահպանմանը` պետք է սթրեսներից հեռու մնալ, հոգ տանել ապագա մանկան մասին, լավ ու ճիշտ սնվել£ Մայրության դպրոցների ծրագրի իրականացման համար, անշուշտ, ահագին ֆինանսական միջոցներ զոհաբերված են. ծրագիրը մնում է ծրագիր` պետք է եզրափակվի ֆինանսավորողին հաշվետվության ներկայացմամբ£ Չէ՞ որ հրատարակվել է համապատասխան գրականություն, բուժհաստատությունում սենյակ է առանձնացվել ու կահավորվել, մասնագետներ են վերապատրաստվել և այս շարքի այլ ծախսատար ձեռնարկումներ£ 2010¬ին Մայրության դպրոցների ծրագիրն արդեն ավարտված է, սակայն թե ինչին է ծառայել այն` դժվար է ասել£ Կարծել, թե այսուհետ, ասենք, սոցիալապես անապահով ընտանիքների կանայք դադարելու են մտածել ինչով սնվելու խնդրի մասին ու Մայրության դպրոցների շնորհիվ կսկսեն մտածել` ինչպես սնվել, մեղմ ասած միամտություն է£ Ծրագրի հեղինակներն էլ դա լավ գիտեն£ Ու մինչ ջանքերն ու միջոցները ուղղում ենք «մայրության դպրոցաշինությանը», վիճակագրական ցուցանիշներն ահազանգում են£ Մասնավորապես. ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 2010¬ի առաջին կիսամյակին, 2009¬ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0¬ից 1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 10,6 %¬ի աճ, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 12 %` 2009¬ի 11,6¬ի փոխարեն£ Մի խոսքով, կարծես անում ենք ամեն ինչ, որ լինի լավ, բայց ստացվում է` ինչպես միշտ… Մինչդեռ ամեն արվածն արդյունքով է չափվում£ Չկա արդյունք` կատարվածի թվարկումն իսկ ավելորդ է£ Չկա արդյունք` տեղին է ձևակերպումը կրկնել` որ ինչ¬որ տեղ, ինչ¬որ բան հաստա°տ սխալ է£ Ու քանի դեռ «մերոնք» իրենց նեղություն չեն տալիս պարզել, թե ի՞նչն է սխալ և որտեղի՞ց է սպրդումը, նույնիսկ «Մայրության համալսարանների» ստեղծումը դրական տեղաշարժեր չեն ապահովելու£ Չհաշված իհարկե տրամադրվող դրամաշնորհների ծախսային փաստաթղթերը խնամքով կազմելը£ :

Նրանց համր ճիչերը խլացնում են…

Կենսաբանության տեսանկյունից մարդու` որպես կենսաբանական էակի կյանքը սկսվում է արական և իգական բջջակորիզների միաձուլման պահից£ Հայտնի է, որ հղիության 18¬ից 21¬րդ օրերում սկսում է բաբախել երեխայի սիրտը£ 6¬րդ շաբաթում գործում են երիկամները, լյարդը և թոքերը, 8¬րդում` երեխան ցավ է զգում, 12 շաբաթականում` նաև արդեն շրջում է գլուխը, ծալում ոտքերը, հորանջում, մատները տանում է բերանը, կնճռոտում դեմքը` կարծես աղաղակում` փախչելով մահաբեր գործիքի հակառակ կողմը… 2008¬ի տվյալներով` Հայաստանում յուրաքանչյուր 4 ծննդին բաժին էր ընկնում 1 արհեստական վիժեցում, 2009¬ին` յուրաքանչյուր 5¬ին` 1¬ը£ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի տրամադրած տեղեկատվության` 2009¬ին արձանագրվել է մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման 13.797 փաստ, որից 3.648¬ը եղել են ինքնաբեր վիժումներ, իսկ 10.149¬ը` արհեստական£ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելվում է 12 շաբաթականից հետո միայն, սակայն հենց նույն Հայաստանում չծնված երեխաներին հաճախ սպանում են 12 շաբաթականից հետո£ Շատերի մոտ դեռևս կենսունակ հիմար սովորույթի համաձայն` իրենց առաջնեկը պետք է անպայման տղա լինի£ Քանի որ երեխայի սեռը որոշվում է 3 ամսականից, հղիությունն ընդհատում են, երբ պարզում են, որ երեխան աղջիկ է£ Զուտ նախասիրության համար չծնված կյանքեր խորտակելն այնքա¯ն հեռու է մարդավայել արարք կոչվելուց£ Հայաստանում արհեստական վիժեցումների դիմում են նաև սոցիալական ծանր պայմանների դրդմամբ` որպես արարքը մեղմացնող հանգամանք դիտարկելով նյութական անապահով վիճակը£ Այդուհանդերձ, 21¬րդ դարում, երբ բժշկությունն առավել զարգացած է ու գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանող բազում միջոցներ` ընդ որում բոլորին հասանելի, չծնվածների մանկասպանությամբ զբաղվելը ոչ մի արդարացում չի կարող ունենալ£ Այլ հարց է, եթե չգիտենք այդ միջոցների գոյության մասին£ Ավելի շուտ սա ոչ թե հարց է, այլ արդեն մեծ խնդիր` հասարակական իրազեկման համապատասխան օղակի թերի աշխատանք կամ հանցավոր անգործություն£ Հոգեբանների համոզմամբ` հղիության արհեստական ընդհատման դիմաց կանանց 99 %¬ի մոտ գիտակցորեն և ենթագիտակցաբար մինչև կյանքի վերջ հետապնդում է մեղավորության զգացումը£ :

Չծնված փոքրիկի նամակը

Բա°րև, մայրիկ, ինչպե՞ս ես£ Ես լավ եմ. ահա անցել է մի քանի օր, ինչ քո որովայնի մեջ եմ£ Այնքան ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես դառնալու£ Ինձ թվում է` ես ամենաերջանիկ երեխան եմ լինելու աշխարհում… Արդեն 1 ամիս է, ինչ մենք միասին ենք£ ես այնպես երջանիկ եմ, սակայն մի բան ինձ անհանգստացնում է. վերջերս զգում եմ, որ դու անհանգիստ ես. դա ինձ չի թողնում քնել, բայց դու մի անհանգստացիր` ամեն բան կանցնի£ Մայրի°կ, արդեն անցել է 2,5 ամիս£ Ես շատ եմ ուրախանում իմ թաթիկներով ու անհամբեր սպասում եմ` երբ եմ դրանցով խաղալու£ Սակայն ամենից շատ ուզում եմ դիպչել քեզ£ Մայրի°կ, ի՞նչ է կատարվում. ինչո՞ւ ես լաց լինում գիշերները£ Հանդիպելով հայրիկին, ինչո՞ւ եք վիճում£ Արդեն անցել է 3 ամիս£ Զգում եմ, որ կոտրված ես, բայց չեմ հասկանում` ի՞նչ է կատարվում և անհանգստանում եմ£ Այսօր եղել ենք բժշկի մոտ. ինձ հիանալի եմ գզում£ Իսկ վաղն ինչո՞ւ կրկին պետք է բժշկի գնանք… Արդեն քնելու ժամանակն է, բայց ես քնել չեմ ուզում, խաղալ եմ ուզում£ Մենք բժշկի մո՞տ ենք… Ի՞նչ է կատարվում… Վա¯յ… Այս ի՞նչ է իմ տան մեջ£ Չեմ հասկանում` ինչո՞ւ են քանդում իմ տունը… Ես վախենում եմ, մայրի°կ, ոտքս են կտրում. մի՞թե չեք տեսնում` որքան փոքր եմ պաշտպանվելու համար£ Մայրի°կ, պաշտպանի°ր ինձ, օգնի°ր, ասա° դադարեցնեն… Այդ օրվանից անցել է արդեն 4 տարի, մայրի°կ£ Ես այստեղից` երկնքից, տեսնում եմ քո տառապանքը` քո կատարած որոշման հետևանքով£ Մի° լացիր այլևս£ Իմացի°ր, որ ես քեզ սիրում եմ և սպասում մեր հանդիպմանը, որ վերջապես համբուրեմ քեզ… :

Տարանյութ կերտվածքների խորհուրդը

«Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոնը, պետության օժանդակությունը խելամիտ տնօրինելով, չափազանց խնամքով էր նախապատրաստվել մոնումենտալ ու հաստոցային քանդակի, դրվագումի ու գեղանկարի, գրաֆիկական, ձուլածո ու կոփածո աշխատանքների և խեցեգործության մի ստվար ժառանգություն թողած արվեստագետի (1939-1996 թթ.) հոբելյանակատարությանը£ Քարից, մետաղից, կավից, փայտից կերտված հազարից ավելի իր աշխատանքներով Հայաստանում երբևէ մանրաքանդակի կենտրոն¬ցուցասրահ ունենալու նրա անկատար երազանքի իրագործմանն ընդառաջ քայլող ժրաջան տիկինը` Ալիսը դեռևս Գրքարվեստի I միջազգային փառատոնի շրջանակներում անցկացված «Արտբրիջյան» բացօթյա գրատոնավաճառում ներկայացրեց շնորհաշատ ամուսնու ծննդյան 70¬րդ տարեդարձը նշանավորող «Բենիկ Պետրոսյան» պատկերազարդ շքեղ ալբոմը£ Անունն ու գործը հավերժացնող հուշատախտակ տեղադրելուց հետո ՀՆՄ Նկարչի տան մեծ ցուցասրահում արվեստասերներին ներկայացվեց սիրելի Բենոյի ստեղծագոր ծական ամփոփ նկարագիրը բազմաժանր հետաքրքրությունների յուրատիպ գոբելեն¬էքսպոզիցիայով£ Պատշաճ հանրաճանաչումն էլ ստեղծագործական ընդհանուր նկարագրի ապահովվեց` նախապես ստվարածավալ տեղեկատվություն տրամադրելով ԶԼՄ¬ների բազմաթիվ ներկայացուցիչներին£ Գողթան գավառից Երևան հասած ծնողները Նորքի գեղատեսիլ այգիներում հասակ առնող իրենց որդու առաջին մանկական կերտվածքը` կավից պատրաստած օձը տեսնելով` արդեն ստույգ կանխագուշակել էին ի վերուստ տրված կոչումը. «Այս տղան քանդակագործ է դառնալու»£ Եվ դեռ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում մասնագիտացումը չավարտած նրանց Բենիկը փայտի փորագրությունների աշխատանքներով 1957¬ին համամիութենական ու միջազգային ցուցահանդես ներին մասնակցելու իրավունք ստացավ£ Շարունակելով հմտանալ Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում Արա Սարգսյանի ղեկավարությամբ` իր դրվագումներով 1965¬ին արծաթե մեդալի արժանացավ հանրապետական երիտասարդական ցուցահանդեսում£ Նրա կազմակերպած առաջին բացօթյա ցուցահանդեսը (1969 թ.) Երևանի օղակաձև զբոսայգում իր արտասովորությամբ ականատեսներից շատերի մտապատկերում է դաջված մնում մինչև օրս£ Նույն տարում Մոնրեալի EXPO-69 ցուցահանդեսի գլխավոր մրցանակը նվաճեց£ Իրարահաջորդ շուրջ մեկ տասնյակ անհատական ցուցահանդես ներում ներկայացավ տարանյութ կերտվածքներով` սկուտեղներ, դրվագումներ, մետաղե ու խեցեգործական տարաչափ աշխատանքներ£ Որևէ նյութ կամ կատարման տեխնիկա լիովին հաղթահարելով` ձգտում էր նորի որոնումներին£ Յուրահնար մեթոդով հաստ երկաթից հաջողեց շղարշանման ձուլվածք ստանալ, որով ինքնատիպ ջահեր ձևավորեց£ Բրոնզե սալիկներից անցում կատարեց հարթաքանդակներին£ Փորձում էր ստանալ ծավալային կոմպոզիցիաներ` միաժամանակ կատարելով խոշոր պետական պատվերներ (հյուրանոցներ, ռեստորաններ…)£ 1976¬ին Իջևանի մոտակայքում գտնվող քարայրներից մեկի պատերին, ազգային ավանդներին անսալով, գեղջկական պատկերների մի ամբողջ շարք է անստորագիր քանդակել` բերքահավաք, գինու տոն, դաշտային աշխատանք, կենդանիներ, կանայք ու տղամարդիկ… Այդ քարայրում հայտնված պատահական անցորդը խորդուբորդ հարթաքանդակներն այժմ էլ ընկալում է որպես հնադարյան արվեստի արտահայտություն£ 80-ականներին, մոմի հետ մի քանի նյութերի հավելմամբ ստացած պլաստիկ խառնուրդով, սկսեց փոքր ֆիգուրներ քանդակել£ 1987-91 թթ. անընդմեջ արժանանալով միութենական «Լավագույն քանդակ» մրցանակին` մեծ թափով անցավ մետաղե մանրաքանդակներին` 5 տարում մոտ 400 ձուլածո աշխատանք ստեղծելով£ 90-ականներից ձգվող արտերկրյա անհատական ցուցահանդեսների շարքով Բենիկ Պետրոսյանի արվեստը լայն ճանաչում գտավ Միացյալ Նահանգներում, Մոսկվայում ու Լեհաստանում, Փարիզում ու Դամասկոսում£ Հալեպի «Սիս» միջազգային մշակութային կենտրոնը, նրա ուշագրավ ձևավորմամբ, շուտով տեսարժան վայրի նշանակություն ստացավ զբոսաշրջիկների համար£ Թեմատիկ հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակով է նաև Բենիկ Պետրոսյանը հրապուրել ամենատարբեր հակումներ ու ազգային պատկանելություն ունեցող կերպարվեստասերներին իր այլազան կերտվածքների պարփակած խորհրդի վերծանմամբ£ Հետմահու կազմակերպված տասնյակ ցուցահանդեսներով շարունակելով ապրել` Բենիկ Պետրոսյանը, հոբելյանական այս ցուցահանդեսի այցելուներին հմայելով շնորհների բազմապիսի տպավորիչ արտահայտություններով (գրաֆիկական աշխատանքների լակոնիկ բնութագրականություն, մանրաքանդակների պլաստիկ արտահայտչականություն, դրվագումների խորունկ բովանդակություն…), ոմանց զարմացնում, ոմանց մտահոգում էր կրկին բիբլիականից մինչև մեր օրերը ձգվող էրոտիկ շարքի («Ադամ-Եվա», «Սպասում», «Մեղքի խնձորները», «Հովանոցով աղջիկը» և այլն) համարձակությամբ£ Մանրաքանդակ կերպարներն ու հորինվածքներն այս արվեստագետի խոսուն նրբագեղությամբ են աչքի ընկնում, ստեղծագործական երևակայության ու բյուրեղացած վարպետության կատարելությամբ£ Եվ հոգևոր պահանջն են ակամա հասունաց նում վերջին պատգամի ի կատար ածման. «Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց£ Անչափ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն` իր ցուցասրահով, հյուրանոցով, սպասարկող անձնակազմով… Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, մեկ ամիս աշխատեն, ստեղծածի մի մասը թողնեն թանգարանին, մյուս մասը տանեն իրենց հետ»£ Կարծում ենք, որ 3 զավակները` Վահագնը, Արևիկն ու Արեգը և հրաշալի կինը, ով միշտ աջակցել է նրան, այսուհետ էլ կմեկտեղեն ջանքերը հանուն տաղանդաշատ իրենց հարազատի նվիրական երազանքի իրագործման£ :

Մտերմիկ հուշով շարունակվող կյանք

Նկարչի տանը գործող «Art-Mane» գեղարվեստի սրահում վաղամեռիկ գեղանկարիչ Կարո Մկրտչյանի (1951-2001 թթ.) հոբելյանաշեմին կազմակերպված հուշ¬երեկոյին պատահաբար մասնակցելով` վերստին համոզվում եմ, որ մարդու անունն ու գործն ապրում են, քանի դեռ սրտացավ հանրաճանաչման նվիրյալներ են գտնվում£ Առաջին անգամ ոտք դնելով այս խանութ¬սրահ` հայտնվում եմ յուրատիպ ընտանեկան հավաքույթում, որտեղ ինձ անծանոթ մարդը շուտով վերապրում է:

Շարունակիր նվագդ, Մարիա

Մշակութային փոխըմբռնման միտում ուներ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարասկեիրայի, երգչուհի Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո) և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համատեղ ելույթը£ Եվ, «կոնտրաստների սկզբունքով» ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ծրագրած (Շուբերտն ու Վագները` «համեմված» Վիլանի Կորտեսով ու Ցեմլինսկիով) առաջնորդությամբ, որպես միջպետական մշակութային նորաստեղծ կամրջի «շինարարության» ինքնատիպ ազդականչ, ի հայտ եկավ տարեվերջյան երաժշտական մեր առօրյայում£ Երևանում Բրազիլիայի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՊՖՆ¬ի համատեղ ջանքերով, միևնույն երեկոյի տիրույթում, Ֆրանսիայի հանրահայտ արվեստագետ-մանկավարժ Էլիան Ռիշեպինի «հոգով երաժիշտ» բնորոշմանը համարժեքությամբ` Մարիա Ժոզեն ներշնչված դաշնամուրային նվագով կայացնում էր Էդմունդո Վիլանի-Կորտեսի դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված (1991-1997 թթ.) թիվ 3 կոնցերտի հայաստանյան պրեմիերան£ Իսկ Սիրանուշ Գասպարյանը` Մորիս Մետեռլինկի խոսքերով Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկու ստեղծած երգաշարի£ Նրանք, ովքեր առիթ էին ու°նեցել նախորդ օրը մտերմիկ միջավայրում վարակվելու ժպտաշող բրազիլուհու անսպառ կենսախնդությամբ, առանձնակի կենտրոնացմամբ ընկալեցին բրազիլական ավանդական երաժշտության` Շորոյի տարրերով ներթափանցված ինքնատիպ գրավչությունը կտավի` 300¬ից ավելի գործեր հեղինակած հանրահայտ բրազիլացի կոմպոզիտորի տարաժանր համադրությամբ£ Փորձեցին նաև հավաստի զուգահեռները որսալ հայ և բրազիլացի ժողովուրդների էթնիկ հոգեհարազատության£ Հոր` Ժոան Դիասի սրնգի հեքիաթային հնչյունների ապրեցնող կախարդանքը մանուկ օրերից մինչ երաժշտարվեստում հիմնավոր կայացման ներկան պահպանած Մարիան տարիներ առաջ էր հայտնաբերել իր համար Հայաստանը£ Կամերային երաժշտախմբով իր երկրի երաժշտությունը հնչեցնելով Վանաձորում և Գյումրիում` գոհունակությամբ տրամադրել դյուրընկալ մեղեդիների նոտաները տեղի երաժշտասերներին£ Բրազիլիայում դասական երաժիշտների վարպետությունն ամրագրող 3 կարևորագույն մրցանակնե րին բարձրակարգ մասնագիտացմամբ ու ջանասեր նվիրումով արժանացած դաշնակահարուհին, ում երաժշտահսկաներից հոգեհարազատ է հատկապես Բախը, աշխարհով մեկ հանրահռչակում է բրազիլական երաժշտությունը` ավելի ու ավելի տրվելով ստանձնած առաքելությանը£ Եվ միանգամայն օրինաչափ է, որ կրկին պիտի հայտնվեր իրեն սիրելի դարձած մեր հայրենիքում, ինքնահատուկ լավատեսությամբ խթանելով 2 ժողովուրդների փոխշփումների սերտացման միջպետական համագործակցությունը:

ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ

Կհաղթես, թե կպարտվես ` չարի դեմ ծառանալն առաքելություն է: Կգտնես, թե ոչ` հայրենիքի երջանկության ծաղիկ որոնելը հայրենիքի որդու պարտքն է:

ՈՐՏԵՂ` ՈՆՑ

Հյուպատոսի հետկանչ Հոնկոնգում և Մակաոյում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Մարկ Ֆոնբաստյեն պաշտոնանկ է արվել ծառայողական պարտականություններից և հետ կանչվել հայրենիք£ Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բեռնար Վալերոն մանրամասնել է, թե հյուպատոսին կարգադրվել է հեռանալ Հոնկոնգից այն պատճառով, որ նրա գործողությունները «չեն համապատասխանում ֆրանսիացի դիվանագետի վարքագծի նորմերին»£ Թե հատկապես ինչի՞ համար է մեղադրվում 46-ամյա դիվանագետը` առայժմ չի հստակեցվում, սակայն ԱԳՆ¬ում ընդգծել են, որ հայրենիքում նրան վարչական պատիժ է սպասվում£ Ֆոնբաստյեն նշյալ երկրներում պաշտոնավարում է 2009¬ից£ Հայտնի է, որ նա ամուսնացած է և 3 երեխաներ է դաստիարակում£ Հիշեցնենք, որ Հոնկոնգն ու Մակաոն հատուկ վարչական շրջաններ են Չինաստանի կազմում` միմյանցից 60 կմ հեռավորությամբ£ :

Կարող են ծառայել նաև արտասահմանցիք

Ռուսաց լեզվին տիրապետող և մատնադրոշմում հանձնած` ցանկացած պետության քաղաքացիները կարող են ընդունվել ռուսաստանյան բանակի զինծառայողների շարքերը£ Հենց այսպես էլ նշվել է զինծառայություն անցնելու կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հրամանագրում. - Պայմանագրով զինվորական ծառայության ընդունվող արտասահմանյան քաղաքացին պարտավոր է տիրապետել Ռուսաստանի Դաշնության պետական լեզվին£ Բացի այդ, ՌԴ զինված ուժերում ծառայել ցանկացողների տարիքը չի կարող 18¬ից ցածր ու 30¬ից բարձր լինել, և նրանք պարտավոր են մատնադրոշմ հանձնել£ Ի տարբերություն Ռուսաստանի քաղաքացիների, զինվոր, նավաստի, սերժանտ կամ ավագ դառնալ ցանկացող արտերկրացիները 3 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու պայմանագիր պետք է ստորագրեն£ :

Երթևեկախախտների կաղապարախոսությունից

Գերմանական Կասել քաղաքի պետական ծառայողները զվարճալի մի ցուցակ են հրապարակել այն գրառումներից, որոնք որպես բացատրություն ներկայացրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդները (գրել է Spiegel¬ը)£ - Ես շատ ափսոսում եմ£ Ես ուշանում էի և հիմարություն արեցի (բացի այդ` ես շիկահեր կին եմ),¬ մոռանալով կանանց ազատականության իրողությունը` գրել է կանոնախախտ կանանցից մեկը£ - Ես դեմ եմ տվյալ տուգանքին, որովհետև երթևեկության նշանները լուսավորված չէին£ Նրանք նշմարվում էին խավարի միջից և իսկույն էլ անհետանում£ 1-2 վայրկյանը բավարար չէ` նշանը ճանաչելու, հասկանալու և կողմնորոշվելու համար,¬ ընդվզել է մեկ այլ կարգազանց£ - Իմ նյարդերը լարված էին. բացի այդ, ես տառապում էի ստամոքսաբորբով,¬ այս պատճառաբանության հեղինակն իր հիվանդության անունն էլ տառասխալով է գրել` նշելով «կաստրիտ»` «գաստրիտի» փոխարեն£ ¬ Հետիոտնը անսպասելիորեն դուրս եկավ մայթից և սուսուփուս անհետացավ իմ մեքենայի տակ,¬ վրաերթի ենթարկվածի լռությունից զարմացա՞ծ, թե՞ զայրացած, գրել է վարորդներից մեկը£ Մի ուրիշն էլ, թե` - Հետիոտնը չէր հասկանում, թե ուր պետք է գնա, և ես վրաերթ կատարեցի նրա վրա£ Կամ` - Ես ղեկն այս ու այն կողմ պտտեցի, բայց միևնույն է` սեպվեցի սյանը£ Ոմանք իրենց վթարները նկարագրում են` ինչպես կասկադյորական կինոհնարանք. - Մրգերով բեռնավորված իմ ավտոմեքենան ձախ ոլորանում թեքվեց£ Բանանները, նարինջներն ու դդումները թռան սրահով մեկ` ինձ խանգարելով վարել մի մեքենան£ Այդ պատճառով ես հարվածեցի փոստարկղին, թռա ճանապարհի մյուս կողմը, բախվեցի կայանած 2 ավտոմեքենաների և նրանց հետ հայտնվեցի ճամփեզրի ջրափոսում£ Դրանից հետո ես կորցրեցի մեքենայի վերահսկողությունը£ Նման բացատրագրեր ուսումնասիրողներն այլևս չեն զարմանում, որ երթևեկախախտները նույնիսկ բանաստեղծական հանգավոր տողերով են մեղանչում կամ արդարանում£ Օրինակ` - Խախտումիս համար ես տառապեցի շան պես, Ինչ¬որ մեկը պոչս տրորեց կարծես£ Կամ` - Ես քաղաք` ծնունդի էի շտապում, Բայց ոստիկանն էր մեզ կանգնեցնում£ Ի դեպ, երբեմն ոչ միայն դիմումների հեղինակներն են կատակում. երբեմն նրանց գրվածքները մակագրող պաշտոնյաներն էլ նմանվում կամ նմանակում են նրանց£ Դիցուք` - Ցավում եմ շատ, որ այդպես ստացվեց, Բայց ձեր տուգանքը կրճատել չհաջողվեց£ Հետաքրքիր է, այս թեմայով ի՞նչ զավեշտներ կպատմեին ճանապարհային հայ ոստիկանները£ Ամենաանվտանգը նարնջագույնն է Ավստրալիական Մոնաշի համալսարանի գիտնականները 20-ամյա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, թե հատկապես ինչ գույնի մեքենաներն են ճանապարհային վթարների մեջ հայտնվում£ Այս նպատակով հետազոտվել են 850 հազար տարբեր վթարներ (տեղեկացրել է mignews¬ը)£ Եվ փորձագետները եզրահանգել են, որ ամենից հաճախ վթարների կիզակետում հայտնվում են սև գույնի մեքենաները£ Ցերեկային ժամերին իրար բախված կամ վրաերթ կատարած մեքենաների շարքում սևերը 12 տոկոսով, իսկ գիշերային ժամերին 47 տոկոսով գերազանցում են այլագույն մեքենաներին£ Վթարայնությամբ 2¬րդ և 3¬րդ տեղերում են մոխրագույն և արծաթագույն մեքենաները, 4¬րդ և 5¬րդ հորիզոնականներում` կարմիրներն ու կապույտները£ Ի դեպ, ամենաանվտանգը ճանաչվել է նարնջագույնը£ :

Իսլամի ամենաակտիվ քննադատները

Պարզվում է` գերմանացիներն են` մյուս եվրոպացիների համեմատ, տեղեկացրել է Frankfurter Rundschau¬ը` վկայակոչելով եվրոպական մի քանի երկրներում Մյունստերի համալսարանի անցկացրած սոցհարցումների արդյունքները£ Գերմանիայի դաշնային հանրապետության բնակչության 5 %¬ը գնում է, որ իսլամը հանդուրժողականություն է քարոզում մյուս կրոնների նկատմամբ£ Նույն տեսակետը Ֆրանսիայում, Նիդեռլանդներում ու Դանիայում պաշտպանում է բնակչության 20 %¬ը£ Ի դեպ, վերջին 3 ու մի քանի այլ երկրների քաղաքացիները դրականորեն են վերաբերվում իսլամին£ Իսկ Գերմանիայի արևմուտքում` 34 և արևելքում` 26 տոկոսն է միայն իսլամի հանդեպ լավ տրամադրված£ Հետազոտությունն ընդհանուր առմամբ հիմնավորել է, որ գերմանացիների մեծամասնությունը դրական գրեթե ոչինչ չի նշմարում իսլամում£ Արևմտյան Գերմանիայի` 30 և Արևելյանի` 20 տոկոսը միայն չեն ընդվզում մզկիթների կառուցման դեմ£ Մինչդեռ Դանիայում մզկիթակառուցման համակիրներ են 50 տոկոսը, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում` բնակչության 2/3¬ը, Պորտուգալիայում` 3/4¬ը£ - Ի տարբերություն Ֆրանսիայի, Նիդեռլանդների կամ Դանիայի, Գերմանիայում իշխում է խիստ և անհանդուրժող վերաբերմունք ուրիշ կրոնների հանդեպ,¬ պարզաբանել է սոցիոլոգիական հետազոտության կենտրոնի ղեկավար Դեթլեֆ Պոլակը£ :

Տարվա կինը տղամարդկանց ստիպել էր լացել

Լոնդոնում հռչակվել է «Տարվա կինը»` ըստ Harper's Bazar հանդեսի հարցումների£ Հարցաշարում նշված է եղել, թե ով է ամենագեղեցիկը, ամենաբացառիկն ու ամենագործնականը£ Եվ այդ չափանիշներով առաջինը ճանաչվել է նկարչուհի և ռեժիսոր Սեմ Թեյլոր¬Վուդը£ Նրա աշխատանքներից ամենաճանաչվածը «Լացող տղամարդիկ» լուսանկարների շարքն է, որում պատկերված են անվանի արտիստներ Դասթին Հոֆմանը, Շոն Պենը, Բրեդ Պիտը և այլք£ Սեմի ռեժիսորական առաջին աշխատանքը «Տղան` ոչ մի տեղից» կինոնկարն է (Ռուսաստանում այն ցուցադրվել է «Դառնալ Ջոն Լենոն» վերնագրով)£ Թեյլոր-Վուդը չի թաքցրել, որ թեև այդ մրցանակն իր համար կարևոր է, բայց միտքը հիմա մի ուրիշ ծրագրով է զբաղված` «Ես անմահ եմ և երջանիկ» նկարաշարով£ Նույն մրցանակաբաշխությունում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի կնոջ` Սառա Բրաունի ստացած պարգևը կրել է «Կանացի միջազգային հմայքի համար» ձևակերպումը, իսկ բրիտանական Florence & The Machine խմբի երգչուհի Ֆլորենս Ուելչը ճանաչվել է «Տարվա ճեղքվածք» մրցանակին£ «Իմ սարսափելի դայակը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Էմմի Թոմպսոնը հաղթել է «Նմանակում», երգչուհի Էննի Լենոկսը` «Նվաճում», իսկ աշխարհում մեծ համբավ վայելող կոշիկների ձևավորող Մոնոլո Բլանիկը` «Տղամարդ` կանանց աշխարհում» անվանակարգերում£ :

Բնազդային հանգստացուցիչ

Հետաքրքիր եզրահանգում են կատարել ամերիկացի հոգեբանները. նրանց դիտարկումներով` մսի կտորը տղամարդկանց ուտելու ցանկությունն է հարուցում (տեղեկացրել է ԸՐչցՎպվՑօ.ru¬ն)£ Այդ բացառիկ երևույթը հոգեբանները պայմանավորում են նախնադարյան որսորդի բնազդով. որպեսզի իր ընտանիքն ապահովեր սննդով, տղամարդը պետք է որսի գնար£ Բացի այդ, տղամարդու համար միսը ոչ միայն քաղցն արագ հագեցնող ուտելիք է, այլ նաև տան օջախի խորհրդանիշ. հնագույն ժամանակներում մեր նախնիներն ընթրել են ամբողջ տոհմով£ Դա նաև բոլորի անվտանգությունն էր ապահովում£ :

Մալախովն ամուսնանում է

Շատերի համար կուռք դարձած հեռուստահաղորդավարը պատրաստվում է ամուսնանալ իր ղեկավարի դստեր հետ£ Ինչպես պնդում են այս շշուկի հեղինակները` Անդրեյ Մալախովը շուտով հրաժեշտ կտա ամուրիի կարգավիճակին£ Իհարկե, նրան հիմա ամուրի համարել չի կարելի, որովհետև ապրում է իր` այսպես կոչված քաղաքացիական կնոջ` երկարոտն շիկահերուհի Նատաշայի հետ, ով, ի դեպ, նաև հեռուստահաղորդավարի ղեկավարի դուստրն է£ Այն հանդեսը, որի խմբագիր նշանակել են Մալախովին, հրատարակում է Նատաշայի հայրը£ Դուստրը նույնպես տաղանդավոր բիզնես-տիկին է. նա էլ շքեղ հանդեսներ է հրատարակում£ Անդրեյի բարեկամները պատմել են, որ նրանց ամուսնությունը ծրագրված է գալիք ամռանը£ Եվ հյուրերն այնքան շատ են լինելու, որ հարսանյաց հանդեսը 2 անգամ կնշվի. մեկը` զագսում, մյուսը` ռեստորանում£ Դե, իսկ ծախսերը, մեղմ ասած` համեստ չեն կարող լինել£ :

Սանտա¬Կլաուսին գործազուրկ են արել

Սան¬Ֆրանցիսկոյի առևտրային կենտրոններից մեկում` 20 տարի Սանտա-Կլաուս աշխատած Ջոն Տումիին ազատել են «պաշտոնից»` կատակի պատճառով. նրա դեմ բողոքել է տարեց մի զույգ£ Տումին պատմել է, որ ինքը միշտ ձգտել է զվարճացնել առևտրի կենտրոն այլեցող տարեցներին£ Օրինակ, եթե նրանցից որևէ մեկը փորձել է շփվել Սանտա¬Կլաուսի հետ, ինքը նրանց նստեցրել է իր ծնկներին ու հարցրել, թե ինչպես է իրեն պահել տարվա ընթացքում£ Նման մի միջադեպ էլ ամուսնական այդ զույգի հետ է եղել£ Երբ թոշակառու ամուսինները նրան հարցրել են, թե ինչու է ուրախանում, Տոմի¬Կլաուսը պատասխանել է. - Որովհետև ես գիտեմ, թե որտեղ են ապրում վատ տղաներն ու աղջիկները£ Այդ պատասխանը վիրավորել է զույգին, և նրանց բողոքի հիման վրա Տումիին ազատել են աշխատանքից£ Սակայն տեղաբնակների մեծ մասը սիրել է նրան և դատապարտել է գործատուի վարմունքը£ Նրան արդեն նոր աշխատանք են առաջարկել, և Տումին շարունակում է ուրախացնել մարդկանց£ Բայց, երևի, արդեն` զգուշավարությամբ£ :

Օդրի Տոտուի անսովոր հավաքուն

Ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն անսովոր հավաքածու ունի. նա պահում է բոլոր այն լրագրողների լուսանկարները, ովքեր իրենից երբևէ հարցազրույց են վերցրել£ Օդրին մշտապես ինքն է լուսանկարում իր զրուցակիցներին, որպեսզի չմոռանա նրանց, և հուսով է, որ այդ բոլոր լուսանկարները կամփոփվեն մեկ նախագծում£ Օդրին խոստովանել է. - Ես առայժմ այդ լուսանկարները պարզապես պահում են£ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում, բայց այնքան կարճ ժամանակով, որ հետագայում չեմ կարողանում հիշել նրանց£ Դրա համար էլ ձգտում եմ ինչ¬որ կոնկրետ բան պահպանել` համոզվելու համար, որ դա իսկապես եղել է, և ես ժամանակս զուր տեղը չեմ վատնել£ Մարիամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ :