ԷՍ ԷԼ ՈՒ ՎԵ՞ՐՋ…

Վերջն իսկապես մոտ է: Այնպիսի տպավորություն է, թե վաղը չէ մյուս օրը Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտրազանգվածին վերջին անգամ է հանրահավաքի հրավիրում ու գոնե ամենավերջում ամոթով չմնալու, լեփ-լեցուն հրապարակում միտինգն անցկացնելու նպատակով հանրությանը հանրահավաքի հրավիրող թախանձագին կոչերը այս անգամ, թերևս, նաև արժանապատվության խնդիր են շոշափում:

Նորից վերածնել պաշտանմունքը գրքի հանդեպ

Օշականում տեղի ունեցած Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների նախապատրաստող պետական հանձնաժողովի առաջին նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱ՞, ՈՐ...

Այ քեզ բա¯ն… Թվում էր, թե «ԱրմենԹելը» մարդկանց նյարդերը քայքայող ու գրպանները դատարկող բոլոր խաղերը ժամանակին արդեն խաղացել է, և գոնե մրցակցության առարկայացող հեռանկարների ահից «Բիլայնը» վերջապես պարկեշտ ու կարգապահ կազմակերպություն կդառնա:

Վարչապետի այցը շարունակվում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ քննարկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնախնդիրը, նաեւ նավթի գների անկման միտումները եւ այս գործըթացների հնարավոր ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Կողմերը շոշափել են Երեւանում ԱՄՀ ներկայացուցչի գրասենյակ հիմնելու հեռանկարը:

Ծերացող ընդդիմություն

Օրըստօրե ակներև է դառնում` ժամանակը անողոք գտնվեց արմատական ընդդիմության հանդեպ. շարժում կոչվածը սպասվածից էլ արագ է ինքնասպառվում£ Քաղաքական այս ուժի գործունեությունը նույնիսկ վերջիններիս որոշ համակիրների համար էլ արդեն այնքան հավատընծա չէ£ Հասարակությունում այլևս չկա այն սկզբնական ոգևորվածութ յունը. ցույցերը մարդաշատ չեն, և օրինաչափորեն նվազում է հանրահավաքների հաճախակիությունը£ Բացի այդ ընդդիմության նպատակներն էլ մեկը մյուսի ետևից հօդս ցնդեցին£ Արմատականներին չհաջողվեց Կենտրոն համայնքի ՏԻՄ ընտրություններում Արարատ Զուրաբյանի մասնակցությամբ նոր լարում առաջացնել ներքաղաքական հարթակում£ Առավել ևս, որ չիրականացավ այդ ազդեցիկ պաշտոնը զբաղեցնելու ցանկությունը£ Դե, փորձը փորձանք չէ… Հիմա էլ իրենց հետաքրքրականությունը պահպանելու նկատառումով փորձում են խորհրդավորության պատրանք ստեղծել` հանրահավաքների առումով «թայմ աուտ» վերցնելով£ Իրավ, շատերի համար այնպիսի տպավորություն էր, թե Լ. Տեր¬Պետրոսյանի թիմը, կարծես, ինչ¬որ մի լուրջ գործողության է նախապատրաստվում£ Ավելին, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հոկտեմբերի 17¬ին կայանալիք հանրահավաքը որակում է համահանրապետական և նորից «խոստանում», որ այն ճակատագրական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդի ապագայի համար£ Սակայն, երբ ընդդիմադիր գործիչը հայտնում է, թե հանրահավաքի ժամանակ կներկայացվի հիմնովին վերափոխված քաղաքական միջավայրում մեր ժողովրդի նոր ռազմավարությունը, ավելի հավանական է դառնում այն վարկածը, որ հոկտեմբերի 17¬ից հետո որոշ ժամանակով կդադարեն ցույցերը£ Եվ սա բնական է . եղանակային պայմանները նպաստավոր չեն, ուստի հանրահավաքներին զուտ հետաքրքրասիրությունից դրդված մասնակցողները, հավանաբար, կնախընտրեն տաքուկ անկյունում թեյ խմելը£ Մանավանդ` հասկացել են, որ ամբիոնից հնչեցվող նպատակների ու դրանցից բխող խոստումների 90 %¬ը ֆանտաստիկ ժանրից են£ Իսկ հանրահավաքներից անհայտ ժամանակով հրաժարվելը նույնպես նոր ռազմավարության դրսևորում կարող է հանդիսանալ£ Ենթադրությունը գրեթե համոզմունքի է վերածում վերը նշված դիտարկումը բարձրաձայնող հարցադրումին` Լ. Զուրաբյանի խուսափողական պատասխանը£ - Սպասենք հոկտեմբերի 17¬ին£ Փաստորեն, Լևոն Տեր¬Պետրոսյանի նման գործիչը չէր կարող չհաշվարկել, որ վերջին մեկ ամսվա ոճով շարունակելու դեպքում, իր ղեկավարած քաղուժը կարող է խամրեցնել արնաբիծ քաղաքական փառքը` ակամա մղվելով դեպի մոռացում£ Ի դեպ, սա ռազմավարության փոփոխման 2¬րդ դեպքն է. «Ժառանգություն» կուսակցության 5¬րդ համագումարում առաջին Նախագահը հայտարարել էր իր շուրջ ձևավորված ուժի բովանդակային փոփոխման անհրաժեշտության մասին£ Ստացվում է` Լ. Տեր¬Պետրոսյանի կատարած քայլերի, փոփոխությունների արդյունավետությունը երկարատև չէ, ինչը ենթադրել է տալիս, որ նա կարճ թռիչքի «թռչուն» է£ Բնականաբար, նման քաղաքական ուժը չի կարող իր ետևից տանել ժողովրդին, որովհետև արդարության սպասելիքներով հուսադրված քաղաքացիները չեն կամենա` սոսկ գրավիչ հռետորական խոսքի համար ևս մեկ անգամ արնածորի իրենց բարոյահոգեբանական վերքը£ Իսկ այս հանգամանքները կանխագուժում են հերթական ընդդիմության մոտալուտ սպառումը£ Ինչևիցե, հարկ է փաստել, որ կայացած պետություն չէ այն երկիրը, որը չունի կառուցո ղական ընդդիմություն£ :

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ԴԵՍԵՐՏ» ԻՍԿԱՊԵՍ «ԶԱԶՐԵԼԻ Է»

«Օդնոկլասնիկ»¬ում տեղի ունեցած արյունոտ հաշվեհարդարը շարունակում է մնալ ոչ միայն մերօրյա բարքերի դառը արձանագրություն, այլ նաև ամոթալի խարան Հայաստանի ոստիկանությանը£ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ «Օդնոկլասնիկ»¬ի միջադեպի ժամանակ ոստիկանների ուշացման պարագան դառնալու է ծառայողական քննության առարկա£ Հուսանք, որ քննությունը չի ուշանա, թեև դժվար է պնդել, որ արդյունքում կպատժվեն թե° ուշացողը, թե° ուշացման «համահեղինակները»£ Որքան դաժան, նույնքան պարզ հանցագործություն է կատարվել, որի մասնակիցները տուժողից մինչև պատվիրատու հայտնի են ի սկզբանե` անուն առ անուն£ Սակայն, պարզվում է, ոստիկանությունը դրան ուշադրություն է դարձրել լրագրողի ահազանգից հետո, այն էլ շատ օրեր անց, երբ զանգվածային լրատվամիջոցները արդարացի զայրույթով ճշմարտանման (կամ գուցե հենց ճշմարիտ) վարկածներ են ներկայացրել£ Հենց Ոստիկանության քաղաքային վարչության հարևանությամբ տեղի ունեցած վայրագությունը (բնականաբար ոչ այնքան անաղմուկ, որ լսելի չլիներ մեր անդորրը հսկող իրավապահներին), պարզվում է ոչ միայն «լսելի» չի եղել, այլև անկարևորների շարքին է դասվել£ Ավելին, «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանն անձամբ է ոստիկանատուն մտել ու օգնություն խնդրել, սակայն… Այն իրողությունը, որ նույնիսկ որպես «շարքային հանցագործություն» 8 օր շարունակ տեղ չի գտել ոստիկանության կայք¬էջի ամփոփագրում` մինչև հանգուցյալի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը, ինքնին վկայում է որոշակի շահախնդրությունների մասին£ Բնականաբար, խոսքը կայք¬էջը պատրաստողների մասին չէ, այլ նույն այն «վերադաս»¬ի, ով կարող էր ուշացման հրահանգ կամ հանցագործության տաք հետքերով չգնալու հանձնարարություն տալ£ Ու այսքանից հետո նույնիսկ, ոստիկանության որոշ պաշտոնյաներ շարունակում են զարմացնել իրենց «ինքնատիպ» մտածողությամբ. ՀՀ ոստիկանության վարչության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, օրինակ, «ավետելով», թե «հատկապես Երևան քաղաքում կարողացանք մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել», հանկարծ սրամտում է. «Ես այդ հարցը (խոսքը «Օդնոկլասնիկ»¬ի միջադեպի մասին է-Մ. Ծ.) թողեցի իբրև դեսերտ` հարցերի շարանում»£ Երիտասարդ մարդու անժամանակ ու ողբերգական մահը, նրա ընտանիքի, հարազատների ու նրան ճանաչողների համար անդառնալի կորուստ էր, իսկ ոլորտի պատասխանատուն դա փորձում է հրամցնել իբրև «աղանդեր»£ Ավելին, մեր կողքին, ուրեմն «աղանդերային» ոճրագործներ են ապրում, իսկ ոստիկանության գեներալը, թերևս նոր` «ծառայողական» բառարան է հորինել. «Այդ միջադեպի հետևանքով եղել է անմեղ զոհ, որը ես համարում եմ առավել զազրելին»£ Հիշեցնենք, որ «զազրելի» բառի հոմանիշը «զզվելի» բառն է, և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային ենք վերապահում պարզել, թե այդ ողջ պատմության ընթացքում ի՞նչը և ովքե՞ր են զազրելի£ Այս ամենի մեջ, այնուամենայնիվ, զազրելին առկա է. անտարբերությունն է այդ զազրելին, ինչից էլ տուժում է ոստիկանության հեղինակությունը£ Ուրեմն ինչո՞ւ զարմանալ, որ Վարդենիսի ոստիկանության աշխատակից 28¬ամյա Սամվել Խաչատրյանի ընտանիքը, նրա սպանության հանգամանքները պարզաբանելու նպատակով դիմել է ոչ թե ոստիկանությանը, այլ` երկրի Նախագահին£ Երանի այն երկրի ոստիկանությանը, որից ոչ թե խուսափում, այլ իրավունքների պաշտպանություն են ակնկալում նրա քաղաքացիները£ :

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յուշչենկոն անցյալ շաբաթ դիմեց ժողովրդին, հայտնելով, որ ինքը հրամանագիր է ստորագրել երկրի օրենսդիր մարմինը` Գերագույն Ռադան ցրելու և դեկտեմբերի 7-ին նոր, երեք տարվա մեջ արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին:

Առավել ևս` հիմա

Այսօր Ադրբեջանում հանրապետության նախագահի ընտրություններ են: Դեռ ամիսներ առաջ երկրում և նրա սահմաններից դուրս շատերը (եթե չասենք` բոլորը) համոզված էին, որ Իլհամ Ալիևը կվերընտրվի:

Նախընտրական ճամարտակումներ

- Այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերը զավթած կմնան, կշարունակվի Հայաստանի դեմ համընդհանուր հարձակման քաղաքականությունը` ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, ռազմական, քարոզչական և այլ ոլորտներում: Դա միանշանակ է,- երկուշաբթի հայտարարել է Իլհամ Ալիևը:

Թուրք-մցխեթցիների հայրենիքը Վրաստանն է

ՌԴ պետդուման սկսել է հետաքրքրվել անցյալ դարի 40-ական թթ. Վրաստանից արտաքսված թուրք¬մցխեթցիների ճակատագրով£ Այդ առնչությամբ հանդես է եկել «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ներկայացուցիչ պատգամավոր Յուրի Մեդվեդևը` նախաձեռնելով արձանագրային հանձնարարական ուղարկել ԱՊՀ գործերի և միջազգային գործերի կոմիտեներին£ Ռուսաստանցի խորհրդարանականները ցանկանում են, որ ՌԴ ԱԳՆ¬ն տեղեկատվություն ստանա թուրք-մցխեթցիների միջազգային¬իրավական վիճակի, իրենց պատմական հայրենիք նրանց վերադարձի մասին, ինչպես նաև ճշտվի, թե այդ հիմնախնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն միջազգային կազմակերպությունները£ Բացի այդ, նշյալ կոմիտեներին հանձնարարվել է նախապատրաստել Պետդումայի դիմումը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որով կոչ է արվելու «ազդել Վրաստանի վրա` թուրք¬մցխեթցիների հայրենիք վերադառնալու հարցի լուծումն արագացնելու նպատակով»£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, Յու. Մեդվեդևն իր հանձնարարականում հիշեցնում է, որ` - թուրք-մցխեթցիների համայնքի ներկայացուցիչները դիմում են ուղղել Եվրախորհրդին, որով կոչ են անում ստիպել Վրաստանին` կատարելու իր ստանձնած պարտավորությունները թուրք¬մցխեթցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ£ Հայրենիք, այսինքն` Վրաստան, որտեղ նրանք ապրել են մինչև արտաքսվելը£ :

Խոստումներից ավելի գործն է կարևոր

Այցեքարտ. ՀՄԱՅԱԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱԴԱՄՅԱՆ: Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում:

ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺՆ է

Ծնողներիս հիշատակին Գյումրեցի կոշկակարի տղան միշտ չէ, որ կուշտ էր լինում: Այդ մասին գիտեին ծնողները և ինքը:

Ալ. Բալբաբյանը ծնվել է 1933 թ. հոկտեմբերին 18-ին

Ալ. Բալբաբյանը ծնվել է 1933 թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանի Խանլարի շրջանի Շահումյան գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում: 1940 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է շրջկենտրոն, որտեղ 1950 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, ընդունվել Գանձակի (Կիրովաբադի) ֆիզկուլտուրայի և սպորտի տեխնիկում, երկու տարի դասավանդել է Դաշքեսանի միջնակարգ դպրոցում:

Բարեփոխումների ծրագիրը իրականացվում է հաջողությամբ

Զրույց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ - Տիկին Խաչատրյան, տարեսկզբից սկսվել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների շրջայցը Հայաստանի և Պաշտպանական բանակի զորամասերում£ Ի՞նչ միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության, սոցիալ-կենցաղային պայմանների, միջանձնային հարաբերությունների և օրինականության առումով£ - Միտումները դրական են£ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ունի մեծ փորձառություն, աշխատելու եռանդ և բանակում արմատական փոփոխությունների հասնելու հաստատակամություն£ Նա մեծապես աջակցում է համակարգող խորհրդին, որպեսզի բացահայտվեն զորքերում առկա բոլոր թերությունները, հետևողական է, կտրուկ և վճռական£ Մենք ընթացիկ շրջայցեր ենք կատարել Պաշտպանական շրջանի 20 զորամասերում, եղել ենք բոլոր ուսումնական զորամասերում, դիմում-բողոքների հետքերով այցելել ենք Վայքի, Արարատի, Սիսիանի, Արտաշատի, Տավուշի, Ղափանի և այլ զորամասեր£ Մեր այցելությունների ժամանակ ուշադրություն ենք դարձրել զինվորներին տրվող սննդին, մթերքի պահպանման տեխնոլոգիային, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, միջանձնային հարաբերություններին£ Որոշակի տեղաշարժ է արձանգրվել` կապված արձակուրդների շնորհման օրինականության հետ, նվազել են հովանավորչության դրսևորումները, շարունակաբար բարելավվում է սննդի որակը, կենցաղային և հիգիենիկ պայմանները£ Բարեփոխումների տեմպերը փոքր¬ինչ դանդաղ են միջանձնային փոխհարաբերությունների ասպարեզում, մասնավորապես` սպա-զինվոր փոխհարաբերություննե րում կան խնդիրներ շինարարության ոլորտում, քանի որ աշխատանքները հետ են մնում ժամանակացույցից£ - Եթե սննդի որակի, կենցաղային պայմանների մասին կարելի է հստակ պատկերացում կազմել մեկ շրջայցի ընթացքում, ապա միջանձնային հարաբերություններում առկա թերությունները դժվար է բացահայտել մեկ այցելության շրջանակում£ - Մենք զրուցում ենք զինվորների հետ, երկար տարիների գործունեությամբ շահել ենք նրանց վստահությունը և կարող ենք տեղեկություններ ստանալ, ինչպես բանավոր զրույցների, այնպես էլ դիմում-բողոքների ձևով£ Բացի այդ, եթե զորամասում հանդիպում ես կապտուկներով զինվորի, ամեն ինչ ավելի քան ակնհայտ է դառնում£ Մի քանի օրինակ բերեմ. Պաշտպանական բանակի զորամասերից մեկում զինվորները բողոքեցին սպաներից մեկի կոպիտ և անհարգալից վերաբերմունքից£ Սևակ Ղուկասյանի և Հայկ Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասերում զինվորները դժգոհ էին հացի որակից, կապտուկներով զինվոր հայտնաբերվեց մի այլ զորամասում£ Իսկ հրամանատար Կարեն Շաքարյանի զինվորների տրամադրությունը բարձր էր, նրանք ինքնավստահ էին, ամուր, համարձակ, սիրում էին իրենց զորամասը, եռանդուն էին£ Եվ դա զարմանալի չէր, զորամասում կատարյալ մաքրություն էր, ճաշի ախորժելի բուրմունքը տարածվել էր շուրջը£ Այդ զորամասը լավագույններից մեկն էր մեր շրջայցի ժամանակ£ Թաթուլ Հայրապետյանի ղեկավարած զորամասում նույնպես միջանձնային հարաբերությունները ամուր հիմքերի վրա էին, զորամասում գործում էր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրման գրաֆիկ, պահպանվում էր արդարության սկզբունքը, մինչդեռ կային զորամասեր, որտեղ 1 տարի 6 ամիս ծառայած զինվորը ոչ մի անգամ տուն չէր այցելել£ - Զինվորների ծնողների համար շատ կարևոր է, թե բանակում ինչպես են սնվում իրենց որդիները£ Ինչպիսի՞ թերություններ են հայտնաբերվել զորամասերում այդ առումով և ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել£ - Սննդի պահպամնան տեխնոլոգիական պահանջները չեն պահպանվել մի շարք զորամասերում, մի տեղ հայտնաբերվեց անորակ միս, մեկ այլ տեղ` փչացած կարտոֆիլ, որակազրկված ձուկ, ժամկետանց պահածո և այլն£ Ժամկետանց դեղորայք կար մեկ ուրիշ զորամասում£ Ուրախությամբ պիտի նշեմ, որ վիճակը բարվոք էր բազմաթիվ զորամասերում, մեր շրջայցի ժամանակ համոզվեցինք, որ սնունդը պատշաճ պայմաններում պահպանում և զինվորին հարուստ ու համակողմանի կերակրում են Արթուր Բալմանյանի, Բակուր Աղաջանյանի, Թեմուր Շահնազարյանի, Սևակ Ղուկասյանի, Հայկ Սարգսյանի, Դավիթ Մանուկյանի, Արարատ Մելքումյանի, Կարեն Շաքարյանի, Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող զորամասերում, ինչպես նաև Վայքի, Սիսիանի, Լուսակերտի, Նոյեմբերյանի և Արարատի զորամասերում£ Զորամասերից մեկում 8 զինծառայող ստացան պատվոգիր ճաշարանի մաքրության և ճաշի բարձր որակի համար£ Իսկ դրան հակառակ մի քանի զորամասերում մեր մտահոգությունը հայտնեցինք, քանի որ զինվորներին նույն օրվա ընթացքում մի քանի անգամ կարտոֆիլով էին կերակրել£ ¬ Պատմեք, խնդրեմ, նաև զորամասերի սանիտարահիգիենիկ պայմանների մասին£ Ինչպիսի՞ն է զինվորի կենցաղը£ - Կապիտալ շինարարության և վերանորոգման կարիք ուներ Արարատի զորամասը, անհրաժեշտ է զորանոցային պայմանները բարելավել Արտաշատի կապի ուսումնական զորմասում£ Ինչպես կենցաղային, այնպես էլ հիգիենիկ պայմանները գոհացնում էին Մեր այցելած զորամասերից շատերում£ Կարգապահության և օրինականության առումով էական ձեռքբերումներ էին արձանագրվել Արարատի, Սիսիանի, Վայքի զրամասերում, Արտաշատի կապի ուսումնական զորամասերում, 4¬րդ հատուկ հրաձգային գնդում£ Վերջին շրջանում բանակի կատարելագործման բարձր տեմպերը, ներքին քաղաքականության առաջնահերթությունները, բանակի ղեկավարության վճռականությունն առկա խնդիրների հաղթահարման գործում, օրինականության ամրապնդմանը միտված ջանքերը, օպերատիվ արձագանքը բացահայտված թերություններին և դրանց իրավական գնահատական տալու ցանկությունը հույս են ներշնչում, որ Զինված ուժերի բարեփոխումների ծարգիրը կիրականացվի ողջ ծավալով ու հաջողությամբ£ :

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶԻՆՎՈՐ

Անցնող ժամանակն ամեն օր պատմում է անմեկնելի կարոտի մասին£ Ժամանակը գիտե քաջության, սխրանքի անիմանալի պատումներ£ Նա պատմում է գարնան այն կարոտի մասին, որ հիմա էլ անվերջ թանձրանում է աշնանացող օրերի մեջ£ Ու ժամանակի ոլորապտույտի մեջ հառնում է հավերժ գարուն մնացած մի կյանք, հերոս մի հայորդի, ում մասին միայն ակնածանքով են խոսում ընկերները, հարազատները£ Սամվել Գուրգենի ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. խիզախ ու հպարտ մարտիկ Ծնվել է 1971 թ. ԼՂՀ Ջանյաթաղ գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, ապա Ղափանի Լեռնային տեխնիկումը£ 1986¬ից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Գարեգին Նժդեհի, նրա ուսմունքի, գաղափարախոսության նկատմամբ£ Այդ գաղափարական հենքով էլ 1987 թ. Համլետ Քոչարյանի հետ ստեղծեցին «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը£ 1988¬ին Սամվելն արդեն երկրաշարժից տուժածներին օգնության մեկնողների շարքերում էր. նրա անհանգիստ հոգին միշտ ձգտում էր այնտեղ, որտեղ կարող էր օգնել իր հայրենակիցներին£ 1989 թ¬ից Սամվել Ջհանգիրյանը զինվորագրվում է Արցախյան շարժմանը, իսկ բարեգործական ընկերությունը` վերակազմավոր վում «Մեծն Գարեգին Նժդեհ» ջոկատի, և Համլետ Քոչարյանի հրամանատարությամբ մասնակցում էր Կապանի ինքնապաշտպանական մարտերին£ Այնուհետև կամավորական ջոկատն իր սխրանքներով աչքի ընկավ Սամվելի հայրենի Արցախ աշխարհի ազատագրական մարտերում£ 1991 թ. մայիսի 6¬ին զոհվեց Համլետ Քոչարյանը£ Ջոկատի հրամանատարությունը ստանձնեց Սամվելը, ով պատասխանատվություն վերցնելու իր ունակությամբ ու հրամանատարին բնորոշ հատկանիշներով, խիզախ, խելացի ու կշռադատված գործողություններով կարողանում էր այնպես ճկուն կազմակերպել գործողությունները, որ ջոկատը մարտերից դուրս գար հաղթանակներով` գրեթե առանց կորուստների ու վիրավորների£ Այդպես առանց զոհերի ազատագրվեցին յոթ գյուղեր, բացվեց Մարտակերտի ճանապարհը£ Մեկ ամիս անց կռիվները թեժացան Ղարաչինար գյուղի մերձակայ քում£ Թշնամին փորձում էր շրջափակման մեջ առնել ջոկատը£ Հունիսի 29¬ին մեծամասշտաբ պայքար ծավալվեց գյուղի ազատագրման համար£ Հետախուզության մեկնած Արա Վարդանյանը վիրավորվեց£ Սամվելը նետվեց` վիրավոր ընկերոջը փրկելու£ Գնալուց առաջ հանձնարարել էր` «Եթե չվերադառնամ, հրամանատարությունը կստանձնի Իլյիչ Բաղրյանը»£ Կարծես նախազգում էր տարաժամ մահը£ Գնաց` իմանալով, որ իրեն դիմավորում է մահագույժ կրակահերթը£ Նրա հետևից Մերուժանը գնաց… Հետո թշնամին գրավեց տարածքը£ Միայն երեք օր անց մարտընկերներին դժվարությամբ հաջողվեց ազատել զոհված ընկերների մարմինները£ …Սամվելին հարազատ Ջանյաթաղի հողն ամփոփեց իր գրկում, հենց այն դպրոցի բակում, որտեղ սովորել էր£ Զոհվելուց մեկ ամիս չանցած` 1992 թ. հուլիսի 23¬ին, Ջերմուկում ծնվեց նրա առաջին ու միակ զավակը, ում հոր անունով կոչեցին Սամվելուհի£ Կնոջը` Հայկուշին, խոստացել էր շուտ վերադառնալ, օրինակելի հայր լինել, սակայն… Պատերազմից վերադառնում են նաև այսպես£ Նա անսահմանորեն շատ էր սիրում կնոջը, ընտանիքը, բայց հայրենիքի նկատմամբ սերն ավելին էր… Եվ հայրենիքի գնահատանքն էլ արտահայտվեց խոնարհմամբ£ Սամվել Ջհանգիրյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2¬րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիության» մեդալով£ Ջերմուկում ստեղծած ընտանիքը շարունակեց ապրել£ Դա Սամվելի պայքարի շարունակությունն էր£ …Իսկ Սամվելուհու համար հայրիկը նախապես լուսանկարից նայող ջերմ ու խոհուն հայացք էր:

«Ապրել գալիքի տեսիլքով»

(Հուշեր Վազգեն Ա Վեհափառի մասին) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ապրել գալիքի տեսիլքով» գիրքը, որ ներառում է անվանի հոգևորականների, գիտնականների և մտավորականների հուշերը Վազգեն Ա Վեհափառի մասին:

ԱՊՐԵ°Ս ԼՈՒՍԻՆԵ, ԿԵՑՑԵՍ «ՇԱՆԹ»

Ինձ երբեմն դիտողություն են անում, թե` «հեռուստատեսությանը շատ ես քննադատում, բա դու լավ բան չե՞ս տեսնում...»: Իհարկե տեսնում եմ:

«ՀԱՅՖԵՍՏ - 2008» ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Մարտավարության գերնպատակը Մշակութային տարատեսակ միջոցառումները վերջին տարիներին, որպես կանոն, հանդիսաշարային բնույթ են կրում: Մկրտվելով «փառատոն» անվամբ, չարչրկելով երբեմն բառիմաստը, հախուռն հորդում են հատկապես տարեմուտին:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ. Գրող Կյանքի իմաստը ապրելն է

¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամեն ինչն էլ դժվար է եղել, որովհետև ինչին որ կոչված ենք, ինչի համար լույս աշխարհ ես եկել` դրա դեմ բազում արգելքներ կան£ Արգելքների այդ ամբողջ համակարգը յուրաքանչյուր մարդու հասու է£ Բոլորն էլ գիտեն, թե ինչ դժվարություններ կան` սկսած օրենքներից, հասարակական ու մարդկային հարաբերություններից, կարգից£ Մենք, դժբախտաբար, ապրել ենք խորհրդային խստագույն օրենքների պայմաններում£ Խստագույն օրենքներ ոչ միայն անհատականությունը բացահայտելու և զարգացնելու առումով, այլև անհատականությունը ճնշումների ենթարկելու իմաստով£ Բայց նաև ունեցել ենք նպատակ, հետևել ենք այդ նպատակների իրագործմանը ու այդ ձգտումները ինչ¬որ չափով կարողացել ենք դարձնել իրականություն£ Կյանքը ամենաթանկագին բանն է, և ապրելու համար արժե նաև այդ խոչընդոտներին դիմակայել, շարունակել սերնդագործել, ստեղծագործել. սրանք կարևոր են£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդպիսի հարցադրում իմ մեջ չի եղել և ոչ էլ դրա պատասխանն եմ փնտրել£ Ես հայ եմ ծնվել, իմ գենետիկ կոդը կոդավորված է հայկական ամբողջ համակարգով£ Եվ երջանիկ եմ, որ հայ եմ ծնվել, որովհետև հակառակ բոլոր դժվարություններին, մեր ժողովրդին պատուհասած հազար ու մի տեսակ աղետներին, հայը շարունակում է ապրել, գոյատևել£ Տխուր է գոյատևելը, որն իբրև որակ, կարծես բնորոշ է դարձել մեր ժողովրդի համար, բայց նրա առաքելությունը, այն իրողությունը, որ նա շարունակում է ապրել, նշանակում է` դեռ մի կարևոր իրագործում ունի անելու£ Այն էլ ոչ միայն իր համար` իբրև ազգ, իբրև տեսակ այս աշխարհի վրա, այլև ընդհանուր մարդկության համար£ Սա ինձ համար համոզմունք է£ Ուրիշ ազգերն էլ պարզ արտահայտվել են այդ կապակցությամբ. հայերը ինչ¬որ մի կարևոր բան ունեն անելու մարդկության համար£ Իսկ ազգերի մեջ տարբերություններ չեմ դնում, որովհետև Աստված բոլորին ստեղծել է մարդկային կերպարանքով£ Հարգում եմ նրանց բոլորի հավասար գոյության իրավունքը£ Մարդկությանը շատ¬շատ հետաքրքիր են և մեծ արժեքներ են թողել հին աշխարհի հզոր պետությունները` Հնդկաստան, Չինաստան, Հունաստան, Եգիպտոս, Հռոմ, ապա` Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա£ Բոլորը թանկ արժեքներ են ստեղծել այս աշխարհում, և նրանց նկատմամբ իմ համակրանքը երբեմն հիացմունքի է վերածվում£ Բայց որևէ մեկին մեզանից գերադասելու միտում չունեմ£ ¬ Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ ¬ Ես, երևի, ինձանից անկախ միտված եմ եղել ինչ¬որ նպատակի£ Բանաստեղծությունը ինքնին հասկանալի է, բայց բոլոր դեպքերում մի կարևորագույն խնդիր անընդհատ հետապնդել է ինձ, որ տարիներ շարունակ մնացել է թաքնված:

«Խե¯ղճ» Սահակաշվիլի

Նույնիսկ պայծառատեսներն են նրա վախճանը նշմարում Վրաց-ռուսական կամ վրաց-հարավ-օսեթական պատերազմի 40-րդ օրը բժիշկ և պայծառատեսուհի Տատյանա Վորոշիլովան, ում ճանաչողներն անվանում են ալթայցի Վանգա, վաղաժամ մահ է գուշակել Վրաստանի նախագահին:

«Նրանք միայն կարող են պատերազմել»

Ռուս¬վրացական պատերազմը դատափետում են ոչ միայն զոհերի հրազատներն ու պարտված կողմը£ Առանձին ռուս գործիչներ նույնպես, մեղմ ասած, հիացած չեն իրենց երկրի հաղթանակով£ Ճանաչված իրավապաշտպան և հասարակական գործիչ, "կՐՌՎՈ-ծՖþր" գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոդրաբինեկը, օրինակ, կտրուկ հայտարարել է. - Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը բացատրվում է նրանով, որ իշխանության ղեկը վարողները դուրս են եկել Խթը¬ի շինելներից ու զինվորական կառույցներից£ Նրանք չեն կարողանում ժողովրդավարական նորմալ պետություն կառուցել, չեն կարող զբաղվել գործարարությամբ ու ֆինանսներով. ոչինչ չեն կարող£ Նրանք միայն կարող են պատերազմել£ Եվ որպեսզի ապացուցեն իրենց գործունակությունը, նրանց միշտ թշնամի է պետք£ Եթե թշնամի չկա` նրանք պարզապես անունակ են երկիրը կառավարել£ «Պաշարված ամրոցի» այդ սկզբունքը Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ժառանգել է ԽՍՀՄ¬ից, որի փլուզմամբ կարոտախտն է համակել վարչապետ Վլ. Պուտինին£ Ռուսաստանի համար պատերազմի հետևանքները շատ ավելի վատթար է համարում Պոդրաբինեկը` համոզմունք հայտնելով, որ ռուսական հարձակման արդյունքները հետագայում ավելի տխուր են լինելու, որովհետև Կրեմլը ցանկություն չունի սթափ գնահատել իրավիճակը£ Ավելին, նա մեղադրում է նաև միջազգային հանրությանը` հանդուր ժողականության համար£ - Կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը ավելի կոշտ արձագանքեր ընդդեմ Վրաստանի Ռուսաստանի զավթողականությանը, ապա կրեմլյան ղեկավարներն ստիպված կլինեին հաշվի նստել նրանց կարծիքի հետ և հետագայում կզգուշանային նման քայլերից£ Ավաղ, միջազգային հանրությունը ցուցադրեց իր անկարողունակությունը, անընդունակությունը£ Իհարկե, այդ ձևով խրախուսվեցին Կրեմլի զավթողական նկրտումները, որը ծայրահեղ վատ դրսևորմամբ կարող է արտահայտվել հենց Ռուսաստանում,¬ ասել է իրավապաշտպանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին£ ¬ Իսկ Ռուսաստանը կարող է վրացականի նման սցենար իրականացնել ընդդեմ Ադրբեջանի` իր նպատականերին ծառայեցնելով հայ¬ադրբեջանական ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը£ Ադրբեջանցիներին ամենից ավելի հուզող այս հարցի պատասխանը, սակայն, նույն` հակառուսական¬հակասովետական «մտավարժանք» է հիշեցնում. ¬ Կարծում եմ` Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակումից հետո պարզ դարձավ, որ նախկին ԽՍՀՄ ցանկացած երկիր, որը Կրեմլի հետաքրքրությունների շրջանակում է, կարող է Ռուսաստանի կողմից նման վերաբերմունքի արժանանալ£ Ես չեմ պնդում, որ հենց հիմա Ռուսաստանը կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի բռնի միակցումը` կամ իր, կամ Հայաստանի օգտին£ Սակայն նման գործողությունների հանդեպ Կրեմլի պատրաստակամությունը ողջ աշխարհին հրաշալիորեն ցուցադրվեց Վրաստանի դեմ նրա հարձակումով£ Հետո էլ ասում են, թե հաղթողին չեն դատում… :

Լուսավոր ապագան` 15 տարուց ոչ շուտ

Աստղագետ Պավել Գլոբայի վերջին կանխատեսումներից մեկը Ուկրաինայի մասին է. - 2014-2020 թվականներին համաշխարհային ճգնաժամ կլինի, որը չի շրջանցի Ուկրաինան£ Անկայունություն կլինի, դժվարություններ£ Սով չեմ կանխատեսում. պետք չէ լարվածությունը սրել£ Սակայն կփլուզվի արժեթղթերի շուկան, և հիփոթեքային ճգնաժամ կառաջանա£ Դեռ մի քանի տարի կշարունակվի շինարարական եռուզեռը£ Բոլոր գները կուռճանան անպատկերացնելի չափերով, իսկ հետո ֆինանսական այդ բուրգը կփլվի£ Արևմուտքի մասին նրա կանխասացությունը նույնպես մխիթարական չէ. - Որպես ամբողջական խառնահանք` Արևմուտքը, ԱՄՆ¬ի հետ միասին, հավերժական չէ£ Դա կայսրություն է, որը գնում է դեպի անկում£ Դա կլինի15 տարի հետո, որի հիմքերը կդնի Նահանգների 44¬րդ Նախագահը կամ հաջորդը, կամ հաջորդից հետո եկողը` հաստատ ասել չեմ կարող, որովհետև ամերիկացիներն իրենց մի նախագահին կրկնակի են հաշվել£ Աստղագետին աստղերը հուշել են, որ Ուկրաինային օգնելու է «Եվրո-2012» կազմակերպությունը. - Եվրոն ձեզանից չեն խլի. դրանով ձեզ կօգնեն£ Ուկրաինան շատ է պետք Արևմուտքին` որպես Ռուսաստանի հակակշիռ£ Դե, իսկ «պայծառ ապագան», ըստ Գլոբայի, գալու է 15 տարի հետո. ¬ Կստեղծվի Արևելաեվրոպական դաշինք` Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի մասնակցությամբ. ոչ նԱՏՕ, ոչ էլ Եվրամիություն£ Հավանական է, որ Լեհաստանը չի լինի դաշինքի կազմում£ Իսկ դաշինքը ուղղափառ է լինելու£ Այդ ժամանակ էլ կսկսվի նորմալ կյանքը£ Արդեն դժգոհո՞ւմ է Լեզվի սայթաքման, թե՞ տարըմբռնման արդյունքում եզրահանգում է ձևավորվել, որ Մեդվեդևը շատ դժգոհ է Պուտինից£ Կամչատկայի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևը հայտարարել է. - Շատ վատ է, երբ բոլոր` ներառյալ գործադիրի մակարդակի որոշումներն ընդունվում են Նախագահի կողմից£ Այսպես մենք չենք կարող առավել արդյունավետ կառավարել երկիրը£ Մեդվեդևը խոստովանել է, որ վերջին տարիների ընթացքում Կրեմլի ձեռքում են կենտրոնացել բավական շատ լիազորություններ, և դա շատ դանդաղեցնում ու ծանրացնում է որոշումներ ընդունելու գործընթացը` խանգարելով կառավարության նորմալ աշխատանքին£ «Մաարիվ» թերթի թղթակցի փոխանցմամբ, չնայած Պուտինն ու Մեդվեդևը ջանքեր չեն խնայում, որպեսզի միաբանություն և համերաշխություն ցուցադրեն, Մեդվեդևի վերջին ելույթը վատ քողարկված դժգոհություն է կառավարման այն համակարգից, որը ստեղծել է Պուտինը` ՌԴ նախագահ եղած ժամանակ£ :