ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ

Անկախ մեր կամքից` յուրօրինակ հակադրության առաջ ենք հայտնվել. մի կողմից տնտեսությունը վերականգնվում է, և այդ մասին արդեն բոլորն են սկսել ամենայն համարձակությամբ ու լավատեսությամբ խոսել, իսկ մյուս կողմից գնաճն իրեն այդպես էլ մոռացնել չի տալիս£ Իր հերթին հարցը` թե աշխարհի տնտեսությունները նման երևույթներ երբևէ արձանագրե՞լ են, արդեն նաև պատասխան ունի, քանի որ առանց երկար փնտրտուքի ու վերլուծությունների, մեր օրինակն ինքնին ամենանորն ու վառն է£ Ինչ խոսք, տնտեսական անկման առումով նույն ԱՊՀ երկրների շարքում մենք վատ իմաստով այլևս ոչ ցուցակներ ենք գլխավորում, ոչ էլ այդպիսիք եզրափակում ենք£ Համենայն դեպս վերանվաճված միջին հորիզոնականները, թեկուզ ոչ վաղ անցյալի համեմատ, արդեն իսկ հուսադրող են, սակայն գնաճի առումով շարունակում ենք ռեկորդակիր մնալ£ Մեր 8,2 տոկոսանոց ցուցանիշով վերին հորիզոնականի երկրորդն ենք ու թանկացումների չհայտարարված մրցավազքում զիջում ենք միայն 11 տոկոսի սահմանագիծը գերազանցած Ուկրաինային£ Տարբերությունն այս իհարկե չի մխիթարում, քանի որ հարցերի հարցը շարունակում է գների վերելքը կանխող եղանակների հայտնաբերումը մնալ£ Այն, իհարկե, առաջ է բերում. «իսկ ինչու են ապրանքներն ու ծառայությունները մեզանում այդչափ հաճախ թանկանում» հարցադրումը... Ու սկսվում է անհաշիվ պատճառների թվարկումը, որոնց մեր ժամանակներում բոլորն են քաջատեղյակ£ Իսկ ահա գնաճի «պատճառներից» մեկը` բենզինը, օրեր առաջ դարձյալ թանկացավ` այդպես էլ չշեղվելով այս ոլորտի վերաբերյալ վաղօրոք արված շարունակական թանկացումների մասին կանխատեսումների տրամաբանությունից£ Բայց վերջին դեպքն առնվազն հետևյալ կարևոր ու տրամաբանական ներկայացվող հիմնավորումից զուրկ էր. եթե մինչ այդ թվում էր, թե այս շուկան դոլարի փոխարժեքի աճին համընթաց է շնչում, ապա վերջին դեպքում ուղիղ հակառակը տեղի ունեցավ£ Դոլարն էժանացավ, իսկ վառելիքի գնի վերընթաց ճանապարհն այդպես էլ անկասելի մնաց£ Եվ քանի դեռ նման հարցերը հաստատուն պատասխաններ չունեն, մեծ է հավանականությունը, որ ընդհանուր գնաճն ամփոփող 8 տոկոսը երբևէ նույնիսկ նախանձելի թվա£ Իսկ մոտ ու հեռու ապագայում անցյալին երանի տալու առումով հնարավորինն արել ու անում է գազամատակարար ընկերությունը£ Ապրիլի 1¬ից առաջ տեղի ունեցածը, ինչպես և սպասվում էր, դեռ ամբողջը չէր, և «ՀայՌուսգազարդի» մատուցելիք նոր ու տհաճ անակնկալների վերաբերյալ նախկին ակնարկներին արդեն այսօրվանից գործնական ուղղվածություն է հաղորդվում£ Այս կառույցի պատասխանատուներն անկախ ամեն ինչից, թե բենզինի նոր գներից ոգևորվելով` շտապեցին հայտարարել, որ նորերս հաստատված 180 դոլարը դեռ ամենը չէ... Նրանք ճշտել ու պարզել են, որ որոշ եվրոպական երկրներում երկնագույն վառելիքի 1.000 խորանարդ մետրը մինչև 350 դոլարով է վաճառվում ու ոգևորվելով «բացահայտումից», պնդում են, թե Հայաստանում նույնպես մարդկանց համար չարիք դարձած բնության այդ բարիքը շուկայական¬եվրոպական գնով պետք է վաճառվի£ Իսկ ո՞րն է այդ գինը£ Ըստ «ՀայՌուսգազարդի»` ամենաթանկը 350 դոլարանոցը, ինչի առկայության դեպքում արդեն առաջ կգա ոչ թե սպառման ծավալների անկման աճ, այլ պարզապես նշված ծառայությունից ընդհանրապես հրաժարվելու ստիպմունք£ Ու ինչպես մեր ժամանակներում են ասում, սա արդեն վերջը կլինի, բայց իհարկե ոչ թե սպառողների, այլ գիշեր¬ցերեկ գնաճի նորանոր հնարքներ որոճացող ընկերության... Իսկ մինչ այդ` կյանքը հայոց աշխարհում շարունակվում է 400 դրամի սահմանագիծը գերազանցած բենզինի ու 180 դոլարի հասցված գազի գնի ուղեկցությամբ£ Եվ այն, որ ութ տոկոսը գերազանցած գնաճի ձևավորման հարցում վառելիքային գործոնը լրջագույն դերակատարում ունի, առանց վիճակագրության էլ է մարդկանց հայտնի£ Պարզ չէ, իսկ ավելի ճիշտ, թերևս, գոյություն չունի միայն գնաճը զսպելու գերխնդիրը, ինչը մեր կամքից ու ցանկությունից անկախ` մեզ ռեկորդակիրների շարք է մղում£ :

ՌԻՍԿԸ հաջողության կեսն է

Իսկապես բավական բարդ, բայց հետաքրքիր պատմական ժամանակահատվածում ենք ապրում£ Ասում են` այսպիսի ժամանակներում ապրելը դժվար է, բայց հետագայում այդ տարիները նույնքան արժեքավոր են լինում պատմաբանների համար£ Միջազգային թատերաբեմում սկսել են ավելի հաճախ խոսել հայերի ու Հայաստանի մասին, ինչը փաստում է մեր ինքնուրույն արտաքին ակտիվ քաղաքականության մասին, որը ՀՀ գործող Նախագահի թերևս ամենակարևոր ձեռքբերումն է£ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն թաքցնում, որ այսօր Հայաստանով իրենք ավելի են հետաքրքրված, քան Աֆղանստանով£ Նրանք ջանում են իրենց ներկայությունը Հայաստանում հնարավորինս առարկայական դարձնել£ Եվ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար Կրեմլի ու Սպիտակ տան միջև առկա մրցավազքը գնալով ավելի է սրվում` տիերեզական արագություն հաղորդելով մեր երկրին առնչվող զարգացումներին£ Կարծիք կա, որ նման իրավիճակներում գերադասելի է մի կողմ քաշված մնալ` ոտնատակ չընկնելու համար£ Մի այլ կարծիք էլ ասում է` «ռիսկը հաջողության կեսն է»£ Առաջին կարծիքի ջրաղացին ջուր էին լցնում հատկապես դաշնակցականները` հայ¬թուրքական ողջ գործընթացում£ Վերջերս էլ` Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության համաժողովի նախօրեին Լևոն Տեր¬Պետրոսյանը գուժում էր, թե Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Հայաստանի նախագահին ստիպելու են ստորագրել Ղարաբաղին հարող հինգ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու մասին փաստաթուղթը£ Ըստ նրա, հիշյալ փաստաթուղթը և° ստորագրելու, և° չստորագրելու դեպքերում Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա£ Ինչ վերաբերում է իբր նման բովանդակության փաստաթղթին, հիշյալ համաժողովին նախորդած զարգացումներից արդեն իսկ երևակվում էր, որ նման փաստաթուղթ գոյություն չունի£ Անցած շաբաթավերջին Տավուշի մարզում Նախագահ Ս. Սարգսյանը դարձյալ բարձրաձայնեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման` Հայաստանի դիրքորոշումը. նախ Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը, որից հետո միայն հնարավոր կլինի մնացած հարցերի քննարկումը£ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը համաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել£ Այս հանգամանքը դեռ մինչև համաժողովը վկայում էր այն մասին, որ Միացյալ Նահանգներն այդպիսով միտված է մեկուսացնել Բաքվին` ինչպես Ղարաբաղյան խնդրի քննարկումներից, այնպես էլ հայ¬թուրքական գործընթացից£ Ղարաբաղի մասով կարևոր մի նկատառում ևս. վաշինգտոնյան համաժողովից գրեթե երկու շաբաթ առաջ Երևանում Հայաստանի երկրորդ նախագահին վերջինիս գրասենյակում այցելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Բրադկեն£ Այս այցը ոմանք ընկալեցին որպես «մեսիջ»` Կրեմլին (և ոչ միայն նրան) այն մասին, որ Միացյալ Նահանգներն իր ձեռքն է վերցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությունը£ Այս ընթացքում, հիշյալ համաժողովի նախօրեին կարգավորմանն իր միջնորդության մասին առաջարկով հանդես եկավ Իրանը£ Բնականաբար, հարց կարող է առաջանալ` ինչո՞ւ հենց այն պահին, երբ նախաձեռնությունն իրենցով անելու համար վիճում են Մոսկվան ու Վաշինգտոնը£ Թեհրանի առաջարկությունը չմանրամասնվեց£ Պարզապես, Ղարաբաղի հիմնախնդրին Իրանի առնչությանը տեղյակները հիշեցին, որ տարիներ առաջ Թեհրանը դիվանագիտորեն հասկացրել էր բոլորին` ինքը շահագրգիռ է, որպեսզի իր սահմաններին հարող տարածքները մնան հայկական հսկողության տակ, հակառակ դեպքում ինքը կարող է զորք մտցնել այդ շրջանները£ Թերևս, միջուկային անվտանգության համաժողովին անմիջապես նախորդող օրերին հանդես գալով հիշյալ հայտարարություն-առաջարկով, Իրանը գուցե հիշեցնում էր, որ առանց իր շահերը հաշվի առնելու հնարավոր չէ այս տարածաշրջանում որևէ հարց լուծել£ Ի դեպ, Թեհրանը բազմիցս է բարձրաձայնել, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն տեղի երկրները£ Բոլոր դեպքերում` Ղարաբաղի հարցում (համենայն դեպս, այս փուլում) նախաձեռնությունը կարծես Միացյալ Նահանգները շահեց£ Ճիշտ է, ինչպես արդեն նշվել է, որևէ փաստաթուղթ չի ստորագվել, սակայն կարգավորման գործընթացում, այնուամենայնիվ, տեղաշարժ կա. Ադրբեջանն ընդունում է առկա իրողությունները, ինչն արդեն փոքր ձեռքբերում չէ£ Տեղաշարժ է նկատվում նաև հայ-թուրքական գործընթացում£ Մյունխենում ստորագրելով հայ¬թուրքական արձանագրությունները, Հայաստանը Թուրքիայի հետ վտանգավոր խաղի մեջ ներգրավվեց£ Իհարկե, կարելի էր և հեռու մնալ այդպիսի խաղից ու հանգիստ ապրել` թուրքերի հետ բանավեճը թողնելով հետագա սերունդներին... Սակայն, արդեն անցած շաբաթ էր հստակեցվել, թե Վաշինգտոնն ինչպիսի ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ£ Խի°ստ£ Չհանդուրժո°ղ£ Օբամայի վարչակազմն այլևս չէր ցանկանում հանդուրժել թուրքական ձգձգումները` արձանագրությունները վավերացնելու հարցում£ Դրա մասին էր Թուրքիային հասցեագրված` «մեսիջը»` Օբաման Վաշինգտոնում Էրդողանի հետ նախապես հանդիպում չէր նշանակել£ Վերջինս էլ ստիպված էր իր բանագնացի միջոցով առաջարկել Սերժ Սարգսյանին` հանդիպել Վաշինգտոնում£ Հայաստանը նոր ասելիք չուներ£ Ինչ ուներ ասելու, արդեն ասել էր. արձանագրությունների վավերացման հարցն արդեն Ազգային ժողովի օրակարգում էր. Ամենահավանականն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը երկու հարևան երկրների խորհրդարաններում տեղի կունենա միաժամանակ£ Այս ամենի արդյունքում ստացվում է 1£0` «ռիսկը հաջողության կեսն է» կարծիքի օգտին£ :

«ԱՆՆԱԽԱԴԵՊԻ» ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Հանրահավաքային ինտրիգի անվերջանալի փնտրտուքը սկսել է ստվերում թողնել նույնիսկ դրա իրական բովանդակությունը£ Այն շարունակաբար կրկնվում է` որպես այդպիսին կորցնելով իմաստը£ Բոլոր միտինգներից առաջ և հետո հնարավորն արվում է` «աննախադեպ» ածականը ամեն գնով մատենադարանյան հավաքներին կցմցելու ուղղությամբ... Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ այս անգամ Լևոն Տեր¬Պետրոսյանի և ընտրազանգվածի հանդիպմանը մասնակցող պաղեստինցի, նիգերիացի կամ իրանցի իրավապաշտպանների ներկայությունը «կոտրեց» ավանդական դարձած հանրահավաքային միատոնությունը, ապա տեղի ունեցածն աննախադեպ համարելու համար դարձյալ հատուկ ցանկություն է պետք£ Ավելին, եթե երևանյան հանրահավաքներին երբեևէ նեգրեր չէին մասնակցել, և նրանց ներկայությունն իսկապես աննախադեպ էր, ապա հաջորդ անգամ եթե նախապատվությունը մեկ այլ մայրցամաքի ներկայացուցիչների տրվի, ապա հանրահավաքի աննախադեպությունը դարձյալ չի ապահովվի… Փաստն այն է, որ ըստ առաջին Նախագահի վերջին ելույթի` մեր ու մեր երկրի մոտալուտ կործանման բանդագուշանքի իրականացման նախապայմանները չկան` եթե նույնիսկ դա ընդդիմության առաջնորդն է ասում£ Ավելին, չնայած Հրանտ Բագրատյանի սպառնալիքներին ու ստորագրահավաքին, բնակչությունն ու տնտեսությունը թանկացած գազն է այնուամենայնիվ սպառում, ու թերևս ուրիշ ոչինչ միջանկյալ ժամանակահատվածում այլևս չի փոխվել£ Գուցե թե հենց այս պատճառով էլ արմատականների առաջնորդին ոչինչ չի մնում, քան հերթական միտինգի ամենասկզբից արդեն խոստանալ, թե. «այսօր ես կարճ եմ խոսելու»£ Ինչ որ առումով խոստումն այս հասկանալի ու միաժամանակ ուրախացնող է, քանի որ ընդդիմությունն իսկապես ամեն ինչ և շատ վաղուց արդեն ասել է£ Չկա նաև սրան¬նրան թունդ գույներով զարդարելու հնարավորություն, քանի որ իշխանությանը և բոլոր անցանկալիներին գնահատելիս սկզբից ևեթ բառազարդման ներկապնակի ամենամուգ գույներն էին ընտրվել£ Մինչդեռ կրկնվելուց միշտ է պետք խուսափել, իսկ այլազգի իրավապաշտպանների ներկայությունը տվյալ դեպքում համահունչ է մարտի 1¬ից հետո ձերբակալվածների թեմային£ Բացի այդ, մեծ է նաև հավանականությունը, որ այս խնդիրն առաջիկա հանրահավաքների օրակարգում այլևս հնարավոր չլինի ներառել, քանի որ նույնիսկ ընդդիմության տվյալներով` խոսքն արդեն ընդամենը 14 ձերբակալվածների մասին է£ Ընդ որում, ծանոթ լուսանկարները ցանկացածին հուշում են, որ այդ մարդկանց մի մասն է միայն մարտի 1¬ին առնչվում, ու քիչ չեն նաև նրանք, ովքեր այստեղ պարզապես քանակ ապահովելու նկատառումներով են ընդգրկվել£ Բայցևայնպես, կալանավորվածների թեման ընթացիկ-պահուստայիններից է. ու թեև կարճ, բայց խայտաբղետ դիտարկումներում Լ. Տեր¬Պետրոսյանը թարմացրեց նաև իշխանության ներսում իբր թե թափ հավաքած «ինքնախոշտանգման գործընթացի» թեման£ Այս խնդիրը ժամանակ առ ժամանակ իսկապես հանգիստ չի տալիս Կոնգրեսի առաջնորդին ու նման պնդումներ նա առանց երկար վարանելու արտաբերում է` դեռևս Նախագահի վերջին ընտրություններում առաջադրվելու շրջանից£ Իշխանությունն էլ, բնականաբար, չի «ինքնախոշտանգվում», բայց սա այն դեպքն է, երբ ընտրազանգվածին համոզելու գերխնդիր են փորձում լուծել` թե եթե նույնիսկ մեզ ոչինչ չհաջողվի, ոչինչ չստացվի, ապա իշխանությունն ինքն իրեն «կազմաքանդվում» է, և շատ շուտով ոչինչ չի մնալու, քան առանց որևէ դժվարության այն ուղղակիորեն վերցնել£ Ինչ խոսք, նման պնդումներ «ասում են, թե»¬ի շրջանակներում անելը մի քիչ անլուրջ է, բայց վերջին դեպքում առաջին նախագահի կողմից նման պնդում հնչեցնելու ակամայից հարմար միջոց դարձավ Ռոբերտ Քոչարյանը£ Ու թեև ՀԱԿ ղեկավարը գոնե առաջիկայում բացառում է Ռ. Քոչարյանին ինչ-որ «թեթև» պաշտոն վստահելու հավանականությունը, բայցև «ինքնախոշտանգման գործընթացի» շուրջ ինտրիգը հիմա էլ երկրորդ Նախագահի` առայժմ անհասկանալի, բայց ինքուրույն խաղի շուրջ է հյուսվում£ Անկասկած, երկար ժամանակ չի պահանջվելու, որպեսզի Ռ. Քոչարյանն իր ծրագրերը վերջնականապես բացահայտի£ Սակայն այս պարագայում ու հանրահավաքային ինտրիգ մոգոնելու առումով տեղի ունենալիքից ավելի կարևորվում են երևակայական այն կամուրջները, որոնք տվյալ հանրահավաքի խնդիրն են լուծում` նախորդող շաբաթների իրադարձություններին առանձնակի խորհրդավորություն հաղորդելով… Մի կարևոր հանգամանքի, սակայն, նույնպես արժե անդրադառնալ. նույն խորհրդավորությունն ու անկանխատեսելի զարգացումների շուրջ սպասումները թեժ պահելու նկատառումով, Լ. Տեր¬Պետրոսյանը հաջորդ հերթական հանրահավաքի ժամկետ այս անգամ խուսափեց նշել£ Հարկ է ենթադրել, որ դրա նպատակահարմարությունը որոշելը գոնե ժամկետային մասով բարդ է լինելու£ Թեև մյուս կողմից էլ վերջին հանրահավաքի տպավորություններն այդ պարագայում երկար կպահպանվեն. ի վերջո, այլազգի իրավապաշտպանների, ներկայությունն աննախադեպ էր ոչ միայն վերջիններիս, այլև նախ հենց միջոցառման գլխավոր կազմակերպչի` Լևոն Տեր¬Պետրոսյանի համար£ :

Հա՞ որ...

ԱՐԺՈՒՅԹԻ միջազգային հիմնադրամի հայաստանյան կառույցի ներկայացուցիչն անուղղակիորեն հերքել է Ռոբերտ Քոչարյանի` վերջին շրջանի հոխորտալից հայտարարությունները` նշելով, թե համաշխարհային տնտեսության առողջացման հետ մեկտեղ Հայաստանում զարգանալու և նկատելի աճ են արձանագրելու հատկապես այն ոլորտները, որոնք այս կամ այն կերպ կապված են համաշխարհային տնտեսությանը£ Ավելին, նրանք պնդել են ճիշտ հակառակը... որ տնտեսական աճի հայկական «մոդելին»` շինարարությանը, լայն հեռանկարներ չեն սպասվում£ Անշուշտ, իբրև կրկնվող կարծիք, Համաշխարհային բանկի ներկայացուցչի տեսակետի վրա կարելի է նաև չկենտրոնանալ£ Սակայն խնդիրն այն է, որ նշվածը թերևս լրացնում է այն անհաշվելի պնդումների շարքը, որոնք լայնածավալ շինարարության քոչարյանական ժամանակների անհեռանկարային տեմպերի վերականգնումը բացարձակապես անհեռանկարային են համարում£ Եվ զարմանալի չէ, որ ներկա իշխանությունները շինարարության զարգացման ծրագրերի վրա չեն կենտրոնանում` թեև հին ու իբր փորձված պաշտոնյայից արդեն որերորդ անգամ նման խորհուրդներ են ստանում£ Հիրավի, Ռ. Քոչարյանը նաև վատ խորհրդատու է, քանի որ հանուն իր պաշտոնավարման շրջանի տնտեսական նախաձեռնությունների արդարացման` փաստորեն առաջարկներ է անում, որոնք ժամանակին միգուցե ինչ¬ինչ իրավիճակային հարցեր են լուծել, բայց վաղուց այլևս զարգացման անհուսալի ճանապարհների փակուղում են հանգրվանել£ ՀԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է. ոչ դրամի արժեզրկումն է ձեռնտու, ոչ էլ արժևորումը£ Թեև մեր անհանգիստ ազգային արժույթը մշտապես նշված եղանակներից կամ առաջինն է ընտրում, կամ երկրորդը£ Նախորդող շաբաթների արժեզրկմանը հիմա էլ դրամի արժևորումն է հաջորդել, և հերթական վայրիվերումները փաստում են, որ եթե աշխարհի «ամենաանհանգիստ» արժույթի մրցույթ հայտարարվի, ապա մեր պարագայում առաջատար դիրքն ու համապատասխան մրցանակը կանխավ երաշխավորված կարելի է համարել£ Իսկ խնայողությունները դրամո՞վ, թե՞ դոլարով հարցին անգամ ԿԲ պատասխանատուները կոնկրետ պատասխան չեն գտնում, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե մեր ազգային արժույթը տվյալ շաբաթվա ընթացքում վերելքի՞, թե՞ վայրէջքի ուղով է ընթանալու£ Այսուհանդերձ, Արժույթի միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչների կանխատեսումները հօգուտ դրամի են£ Վերջիններս թեև լավ են նկատում, որ փոխարժեքի տատանումներից մարդկանց քսակները զգալի կորուստներ են ունենում, այնուամենայնիվ առավել քիչ վնասներ կրելու նպատակով առաջարկում են նախապատվությունն ավելի շատ դրամին տալ£ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ դիմաց տրամադրվելիք բոնուսները նորից են գլխացավանք դարձել խստապահանջ սպառողների համար£ Հիմա էլ գործընթացը կազմակերպող բանկերից մեկը` Հայբիզնես բանկն է հրաժարվում կտրոնների խմբաքանակներն ընդունել` պատճառաբանելով, թե իրենք ամսվա երկրորդ հատվածում են ընդունումն սկսելու£ Նույն ինքնաթողությամբ բանկերը գուցե կարող են նաև ինչ¬որ պահի դադարեցնել վճարումները, ձգձգել այնքան, որ կամ կտրոնատերերը կձանձրանան, կամ վճարաժամկետը կսպառվի£ Պատճառաբանություն բնականաբար չի ներկայացվում, իսկ ապրիլի 1¬ից բոնուսների ընդունման հայտարարությամբ հանդես եկած Պետեկամուտների կոմիտեն լռում է£ :

«Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել»

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո (հատված) Հարգելի° հայրենակիցներ, Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն եք:

Չկրկնել ղրղզների խելահեղությունը

Աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները անցյալ շաբաթ հեղեղված էին Ղրղզստանում բռնկված հերթական հեղափոխության կամ ավելի ճիշտ կլինի ասել` պետական հեղաշրջման մասին տեղեկություններով:

«Սովետական իմպերիալիզմի տոնը»

Մայիսի 9¬ին Կարմիր հրապարակում տեղի կունենան մեծադղորդ հանդիսություններ` Երրորդ ռեյխի դեմ Խորհրդային Միության հաղթանակի 65-ամյակի պատվին. այսինքն, Լեհաստանի թշնամի ֆաշիստական մի պետության հաղթանակը` մյուսի դեմ£ Այդ հաղթանակի արդյունքում մենք զրկվեցինք տարածքների կեսից և կես դար կորցրինք անկախությունը£ Բացի այդ, ոչնչացվեց մեր ժողովրդի ընտրախավի այն հատվածը, որը 1939-1941 թթ. կրեց սովետական և 1939-1945 թթ.` գերմանական օկուպացիան£ :

Ստալինի դիմանկարի ներքո

Ինչպես եղել է նախորդ տարիներին` «ֆաշիզմի դեմ հաղթանակի» մոսկովյան տոնախմբությունն անկասկած` այս անգամ ևս կդառնա սովետական իմպերիալիզմի փառատոն£ Ռուսաստանցի զինվորները կերթաքայլեն պատմական, այսինքն` Կարմիր բանակի մարտիկների համազգեստով, կփողփողան մուրճ ու մանգաղով դրոշներ, կհնչեն հեղափոխական երգեր ու T-34 տանկերի թնդյունը£ Հռետորները կխոսեն այն մասին, թե ինչպես Խորհրդային Միությունը «ազատություն» բերեց Կենտրոնական¬Արևելյան Եվրոպային£ Մոսկվայի իշխանությունները հայտարարել են քաղաքը ՆԳ ժողկոմիտեի ղեկավար Լավրենտի Բերիայի և Իոսիֆ Ստալինի դիմանկարներով զարդարելու մտադրության մասին£ Բռնակալի պատկերով ամենամեծ պաստառը պետք է հայտնվի Կարմիր հրապարակում£ Հենց դրա առջև են պատվո պահակ կանգնելու շքերթին մասնակցող զինվորները£ Գաղափարը, որ այդ շքերթին (ինչի մասին վերջերս տեղեկացրել են ԶԼՄ¬ները) մասնակցի նաև լեհական բանակի շքերթային վաշտը` մեղմ ասած` անհասկանալի է£ - Ամեն ինչ վկայում է, որ մոսկովյան հանդիսությունները (որոնց լեհական բանակը ոչ միայն կարող է, այլև պե°տք է մասնակցի) ոչ թե ռուսաստանյան այլ սովետական են լինելու£ Նրանք դառնալու են փառաբանողները «հերոսական Կարմիր բանակի», որը քառորդ դարի ընթացքում երեք անգամ զավթել է Լեհաստանը (1920, 1939, 1944-1945), և ամեն անգամ այդ զավթումը եղել է դաժան, անխնա ու արյունահեղ£ Ես դժվարանում եմ մեր զինվորներին պատկերացնել արծվապատկեր գլխարկներով` սպիտակ¬կարմիր դրոշների ներքո կարմիր աստղերով սովետական համազգեստ հագած մարդկանց հետ կողք¬կողքի քայլելիս£ Ոմանք պնդում են, թե Լեհաստանի կողմից այդ հանդիսությունը բոյկոտելն աշխարհին ցույց կտա, որ մենք «բարդույթավորված ռուսասարսափներ» ենք. չէ՞ որ տոնակատարությանը մասնակցելու են ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինվորական ստորաբաժանումները£ Իսկ այդ երկրների կառավարությունները առարկություն չեն հայտնել£ Սա վատ համեմատություն է£ Ես չեմ հիշում, թե Սովետական Միությունը գրաված լինի Նյու Յորքն ու Չիկագոն, Լիոնն ու Ստրասբուրգը, Բիրմինհեմը կամ Մանչեստրը£ Ես չես հիշում, որ հարյուր հազարավոր ամերիկացի, ֆրանսիացի կամ բրիտանացի քաղաքացիներ տարհանված լինեն Սիբիրի համակենտրոնացման ճամբաներ, ինչպես նաև` ՆԳԺԿ¬ն (ծԽԹԺ) թիկունքից գնդակահարած լինի այդ պետությունների սպայական զորամիավորումը£ :

Ավանդույթներից ո՞րը

Հաղորդելով, որ լեհական բանակի շքերթային գունդն այս տարի մասնակցելու է մոսկովյան շքերթին, Gazeta Wyborcza¬ն հիշեցրել է, որ դա նմանատիպ առաջին նախադեպը չէ£ Լեհ զինվորները քայլերթել են առաջին «հաղթանակի» շքերթում` 1945 թ. հունիսի 24¬ին, Կարմիր հրապարակում£ Դա Լեհաստանի ժողովրդական զորքի ստորաբաժանումն էր, որն առաջնորդում էին խորհրդային գործակալներ Միխայիլ Ռոլյա-Ժիմերսկին և Կարոլ Սվերչևսկին£ Եթե անկախ Լեհաստանի Երրորդ Հանրապետության բանակը ցանկանում է շարունակել այդ ավանդույթը, ապա, հասկանալի է` մեր գունդը պետք է ինքնաթիռ նստի և թռչի Մոսկվա£ Բայց եթե նա այնուամենայնիվ ուզում է շարունակել 1920 թ. պատերազմի զինվորների, 1939 թ. Գրոդնոյի հերոսական պաշտպանների, 1945 թվականից հետո նոր նվաճողների դեմ անհույս պայքար մղած Կրայովոյի Բանակի ավանդույթները կամ, վերջապես ավանդույթները «Կատինի գնդակահարված բանակի», ավելի լավ է` մայիսի 9¬ին նրանք մնան տանը£ Միակ լեհը, ում ներկայությունը մոսկովյան հանդիսություններին լիովին արդարացված կլինի` Կրեմլի հրամանները երկար տարիներ կատարած Վոյցեկ Յարուզելսկին է, ով արդեն հրավերք է ստացել Ռուսաստանի իշխանություններից£ Դա, իսկապես, նրա տոնն է£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Արևմուտքը` Էրդողանին, նրան ճնշումներով խեղճացնելուց հետո «Տերն ու ծառան» ֆիլմի մոտիվով - Ռեջե՞բ, զայրանո՞ւմ ես... - Չէ¯... է¯... (զայրույթից դողալով) չե¯մ զայրանում£ Էրդողանի բանագնացը` բանագնացքի խորհրդանիշ Երևան ժամանած թուրք դիվանագետը` հայ¬թուրքական փակ սահմանը հատած առաջին բանագնաց(ք)ն էր£ Գուժեն, թե «բուժեն»` ժողովուրդը տուժում է ՀԱԿ¬ն իր պարտքն է համարում անընդհատ գուժել, իշխանությունները չեն կարողանում «բուժել», ժողովուրդը շարունակում է տուժել£ Ռ. Քոչարյանը «անապատում» «սնայպե՞ռ» է դարձել Մի ուրվական է շրջում Հայաստանի անապատացած ընդդիմադիր դաշտում, բայց ինչո՞ւ նրա խոսքը չի հնչում որպես «ձայն բարբառո հանապատի»£ Բասկետբոլի, թե որսորդական հրացանի «գնդակն» է մտահոգում հայրենի լրատվամիջոցներին£ ԱՄՆ¬ն համատեղում է շաշկին ու շախմատը Ըստ լավատես քաղաքագետների` Օբաման Ալիևին ֆուկ էր արել, որպեսզի Էրդողանին պատային իրավիճակից հանի£ ՀՅԴ¬ն` ՀՀ նախագահին Պանիկովսկու ոճով - Ե՞րբ ենք «կիսելու» արձանագրությունների «պատասխանատվությունը»£ Զրույց` կառավարությունում - Հայրենական պատերազմի քանի՞ մասնակից ունենք£ - 3000£ -Եթե մի քիչ էլ ձգձգենք ավանդների վերադարձման գործընթացը, այդ թիվն ավելի կնվազի£ Շրջապտույտ առաջացնող ամբիցիաներ Ո՞ւմ շուրջն են համախմբվելու. հարց, որն առաջացնում է ընդդիմության շրջապտույտը£ Հակառակ հայտնի ասույթի, կամ անվերծանելի պարադոքս Երբ խոսում է Ռ. Քոչարյան-վոյինը, պետք է, որ «մուսաները» լռեին, բայց ստացվում է հակառակը, մուսաները ոչ միայն արթնանում են, այլև չափից ավելի աշխուժանում£ «Համակարգը» պետք է բարեփոխել «Իդեալ(ական)» համակարգի թեժ ակցիաներից, ժողովուրդը չի կարող «հովանալ», տժժում է գնաճային «կաթսայում»£ ՀՀ 2-րդ նախագահը` ՀՅԴ¬ին - Ես մի զարկն եմ քո բազկի£ Վերջին հանրահավաքում Լ. Տեր¬Պետրոսյանի ելույթի կարճ ձևակերպումը - Տնտեսությունը փլուզվելու է, Ղարաբաղը ծախվելու է, թուրքերից ջախջախվելու ենք, երկիրը կործանվելու է£ «Կոփվել» է Իսրայելում. պետք է զգույշ լինել Երևան ժամանած Էրդողանի բանագնացի խորամանկություններից չխաբվելու համար, ՀՀ իշխանությունները մանրակրկիտ ուսումնասիրել էին սույն դիվանագետի Իսյայելում ծավալած գործունեության բոլոր «տեսագրությունները»£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Երդման խորհուրդը

Հին դարերից սկսած` ասվածի ճշմարտությունը հավաստելու համար մարդիկ վկայակոչել են Աստծուն կամ գերբնականը£ Այդ վկայակոչումը, որն անվանվում է երդում, սեփական անմեղությունն ու իրավացիությունն ապացուցելու արարողություն է£ Երդմանն ավանդաբար վերագրվել է հրամայական ու գերբնական զորություն և մարդիկ, հավատալով նրա իրականացմանը, խուսափել են սուտ երդումից£ Երդման մի տեսակն է զինվորական երդումը£ Այն կիրառվել է հնուց ու գրեթե բոլոր երկրներում£ Զինվորական երդման բովանդակությունը լիովին արտացոլում է պետության ու պատմաքաղաքական տվյալ ժամանակաշրջանի էությունը, ժողովրդի և զինվորական ուժի ավանդույթներն ու սովորույթները, ազգային ու բարոյահոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև կրում հեթանոսական հավատալիքների ու քրիստոնեության յուրահատկությունների կնիքը£ Ռուսական կայսրության բանակում զինվորական երդումը համարվում էր «զինվորի կյանքի էությունը, հոգին£ Երդման սրբությունն ու վսեմությունը չի հասկանում միայն նա, ով մոռացել է Աստծուն, կորցրել է խիղճը£ Եթե երդումը մի ուխտ է, որն ունենում են Աստծո առաջ, ապա դրոշը խաչվառ է, որի ետևից պիտի գնան ամեն տեղ իրենց երդմանը հավատարիմ զինվորներն ու պաշտպանեն մինչև արյան վերջին կաթիլը»£ Խորհրդային բանակի սպաները շարքայիններին ու սերժանտներին զինվորական երդման նշանակությունն ու այն դրժողին դավաճան լինելը բացատրելիս մեջբերում էին ռուս մեծանուն գրող Մաքսիմ Գորկու հետևյալ խոսքերը. «Դավաճանին հնարավոր չէ համեմատել ոչ ոքի ու ոչնչի հետ£ Ես կարծում եմ, որ դավաճանի հետ համեմատվելը վիրավորական կլիներ նույնիսկ տիֆի ոջիլի համար»£ Քանի որ մարդկության հնագույն կրոնը եղել է երկնային ու երկրային տարրերի պաշտամունքը, ապա այդ պատճառով էլ նրանք երդման հնագույն ու մնայուն վկաներն են մնացել բոլոր ժողովուրդների մոտ£ Օրինակ, պարսիկները երդվում էին Արեգակով, Ջրով ու Կրակով£ Իսկ մեր նախնիները երդվում էին նաև մարմնի մասերով, որոնցից առաջինը Գլուխն էր£ Ե°վ մեր, և° հնդկական օրենսդիր Մանուի օրենքներում զգայարաններով և մարմնի մասերով երդվելը երդմնազանցության դեպքում պատժվելու առումով իր մեջ նաև անեծք էր պարունակում£ Նմանօրինակ երդման «մաս» էր համարվում Աչքը, որը հիշատակվում է նաև հռոմեացիների մոտ£ Սուտ երդման դեպքում կուրանալու պատիժ ենթադրող «Աչքս կուրանա, եթե......» երդմնաձևը պահպանվել է մինչև այսօր£ Հույների մոտ աջ ձեռքով երդումը խաղաղության դաշինքի նշան էր£ Այն հիշատակվում է նաև Ղուրանում` իբրև հավատարմության երդում£ Ի դեպ, ըստ Մ. Գոշի «Դատաստանագրքի»` «Երդվողը պիտի լինի առնվազն քսանհինգ տարեկան` լիովին գիտակցի տված երդման ուժն ու պատասխանատվությունը£ Երդվելու իրավունք չունեն ծերունիները, հիվանդներն ու ծննդաբերության սպասող կանայք£ Չպետք է երդվեն նաև ապաշխարողները, որպեսզի ունեցածին լրացուցիչ մեղք չհավելեն£ Իսկ մաքսավորները, հարբեցողներն ու մեղավորները կարող էին միայն իբրև վկա ընդունվել£ Նրանց փոխարեն երդվելու իրավունք ունեին մերձավոր ազգականներն ու բարեկամները»£ Երդումը պետք է կատարվեր կրոնական կամ քաղաքական մեծ կարևորություն ունեցող վայրերում, որպեսզի պատկառանք ազդեր երդվողի վրա£ Ե°վ գրավոր, և° բանավոր երդումները կնքվում էին£ Ավետարանի վրա երդվելուց հետո դրոշմ, ստորագրություն կամ դրան փոխարինող կնիք էին դնում էջի լուսանցքին£ Իսկ երդմնատեղի հանդիսացող եկեղեցիներում կային բացառապես երդման համար նախատեսված «Երդման ավետարանները»£ Զինվորական երդման մասին խոսելիս պետք է նշել, որ այն ոչ միայն հայրենիքը պաշտպանելու, այլև բանակային գրված ու չգրված օրենքներն ու ավանդույթները սրբությամբ պահպանելու, զարգացնելու, զինվորականի անունն ու պատիվը բարձր պահելու և երբեք չարատավորելու երդում է£ Զինվորական երդման իմաստային բովանդակությունը ուղղակիորեն փոխկապակցվում է դրանով երդվող բանակի դավանած արժեհամակարգին£ Խիստ բովանդակություն ունեին ֆիդայական երդումները£ Երդումը ֆիդայուն ոչ միայն արգելում էր սիրահարվել կամ ամուսնանալ, քանի դեռ հայրենիքն ազատագրված չէր, այլ անգամ անծանոթ կնոջ հետ խոսել£ Համարվում էր, որ ֆիդայու անձնական սերը լավ արգելք էր ազատորեն գործելու և հանգիստ մեռնելու ճանապարհին£ Ֆիդայինը, որքան էլ հոգնած լիներ, պետք է արշալույսից առաջ արթնանար` թշնամու անակնկալ հարձակումից հանկարծակիի չգալու համար, որքան էլ հագուստը թրջված, իսկ եղանակն էլ ցուրտ լիներ, գիշերը կրակ չպետք է վառեր, որպեսզի լույսն, ու ծուխը չմատնեին իր տեղը£ Ֆիդային իրավունք չուներ 7 օրից ավելի նույն տեղում մնալ£ Պետք է ճանապարհ ընկներ գիշերով£ Ոչ ոք չպետք է իմանար ֆիդայու ընտրած ուղղությունը£ Ամեն գիշեր պետք է անցնեին 24-40 կմ, ճանապարհին խոսելը, ծխելն ու հազալը արգելվում էին£ Ծառի ճյուղով իրենց ետևից պետք է մաքրեին հետքերը£ Նույնիսկ գետը լողալով անցնելիս, չպետք է հաներ հագուստը կամ բաժանվեր փամփուշտակալներից£ Գիշերային ամենաերկար տեղաշարժն անգամ պետք է ավարտվեր արշալույսից առաջ£ Ֆիդայինը պայուսակը կամ զենքը մաքրելու միջոցներից բացի, պետք է ունենար շատ փոքրիկ տոպրակի մեջ լցված բոված կորեկի ալյուր, մի քիչ աղ, չորթան, շղթայով ժամացույց, երբեմն էլ ընկերոջ, մոր կամ որդու մազերից մի փունջ` իբրև հիշատակ£ Նաև նշխարի կտոր, որ մահանալիս իբրև հաղորդություն բերանը դնեին£ Այնպես որ, ֆիդայական երդումը միայն արձանագրումն էր այն իրականության, ուր ոտք էր դնելու ապագա ֆիդայինը£ Ինչ վերաբերում է մեր նորանկախ հայրենիքի առաջին պետական բանակային միավորի ՀՀ Հատուկ գնդի մարտիկների զինվորական երդմանը, ապա այն ընդունվեց 1991¬ի աշնանը£ Այն հնչում էր այսպես. «Հանուն Հայաստանի պետականության երդվում եմ անմնացորդ նվիրվել հայրենքիս պաշտպանությանը և ռազմական գործին, դառնալ նվիրյալ զինվորը Հայաստանի վերականգնվող պետականության£ Մինչև վերջ հավատարիմ մնալ իմ հայրենիքին, լինել ազնիվ, կարգապահ, չխախտել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքները, անվայել վարքով և անկարգապահությամբ չարատավորել հայրենիքի զինվորի անունը և ընկերներիս պատիվը£ Չծառայեցնել զենքն անձնական շահադիտական նպատակների համար, հանուն Հայաստանի Հանրապետության չխնայել կյանքս, ու եթե դրժեմ երդումս, թող որ ինձ պատժեն Հայաստանի Հանրապետության օրենքների ամբողջ խստությամբ£ Երդվում եմ իմ զինակից ընկերների առջև»£ Իսկ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորական երդման այժմյան տեքստը ՀՀ Գերագույն խորհուրդը հաստատեց 1992 թ.¬ին£ «Ես —ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը£ Ու եթե դրժեմ երդում, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ£ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»£ :

Կաշառակերության աճ` ռուսական բանակում

ՌԴ գլխավոր զինդատախազը զեկուցել է կաշառակերության դեպքերի հաճախակիացման մասին. - Զորքերում և զորամիավորումներում գրանցված հանցագործությունների 16 % նվազման պարագայում, ավելի քան 5 %¬ով ավելացել են կոռուպցիոն ոտնձգությունները£ Առաջին 2 ամիսների արդյունքներում դրանց թիվն աճել է ավելի քան 10 %¬ով. այդ գործողություններով պետությանը հասցված նյութական վնասներն ավելացել են ավելի քան 5 անգամ,¬ անցյալ շաբաթ տեղեկացրել է գլխ. զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին` կոռուպցիային հակազդելու հարցերին նվիրված համակարգիչ խորհրդակցությունում£ Նրա խոսքերով` 2009¬ին 1,5 անգամ ավելի շատ խարդախության ու պաշտոնեական կեղծարարության դեպքեր են արձանագրվել. միաժամանակ աճել է յուրացումների ու վատնումների, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահումների քանակը£ - Նման հանցագործությունների համար ընթացիկ տարում դատապարտվել է 543 սպա, այդ թվում` բարձրաստիճան£ Զինդատախազների կողմից անցյալ տարի այս ոլորտում բացահայտվել են շուրջ 7,5 հազար օրինախախտումներ£ 2 հազարից ավելի պաշտոնատար անձինք ենթարկվել են տարբեր տեսակների պատասխանատվության, 540¬ը` նախազգուշացվել են,¬ հավելել է Ֆրիդինսկին£ Ախր բոլորովին համատեղելի չէ` համասեռամոլ և հայրենիքի պաշտպան Ամերիկյան ծովային հետևակազոր պաշտոնաթող գեներալ Ջոն Շիենը ներողություն է խնդրել` հոլանդացի զինվորների հասցեին թույլ տված վիրավորական արտահայտության համար (հաղորդել է Associated Press¬ը)£ Անցյալ ամիս Սենատում կայացած լսումների ժամանակ նա հայտարարել էր, որ 1995 թ. Սրեբրենիցեում մուսուլմանների զանգվածային սպանությունը հնարավոր է դարձել այն պատճառով, որ այդ քաղաքը պաշտպանող նիդեռլանդացի խաղաղարարների շարքում հոմոսեքսուալիստներ են եղել£ Դրանից օրեր անց ԱՄՆ¬ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային նամակ, որը Շիենը հասցեագրել է հոլանդացի պաշտոնաթող զորապետ Հենկ վան դեն Բրեմենին£ Նամակում ասվում է, որ 1995¬ին բոսնիացի մուսուլմանների ոչնչացումն առանձին զինվորների մեղքը չէ£ Գեներալ վան դեն Բրեմենը կոտորածի պահին Սրեբրենիցեում Նիդեռլանդների զինուժի շտաբի հրամանատարն է եղել, և նամակը պատահաբար չի նրան հասցեագրվել. հենց նրա կարծիքին հիմնվելով է Շեինն օրենսդիրներին պատմել համասեռամոլ զինվորների մեղքի մասին£ Ներկայումս ամերիկյան զինծառայությունն համասեռամոլների առջև փակ է, սակայն 1993¬ից այնտեղ գործում է «մի հարցրու, մի ասա» սկզբունքը, որն հրամանատարներին արգելում է` իրենց ենթականերին հարցնել նրանց սեռական կողմնորոշումների մասին£ Այլ խոսքով` զինծառայության թույլ չեն տալիս բացահայտ համասեռամոլներին£ Սակայն Պենտագոնը փորձում է աստիճանաբար մեղմել գործող այդ սահմանափակումները. օրերս Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է գեյերին ազատելու գործընթացը բարդացնելու մասին£ :

Մեղադրանք լրագրողուհուն

Իսրայելի իշխանություններն արտոնել են հրապարակել տեղեկատվությունը` լրագրողուհի Անատ Կամի անվան հետ կապված լրտեսական մեղադրանքի մասին (տեղեկացրել է «ժՊՌՏՑ ԸւՐՏվՏՑ» կայքը)£ 23-ամյա Կամը Walla կայքի նախկին թղթակիցն է և մեղադրվում է զինծառայության ընթացքում հայթայթած գաղտնի լրատվությունը հրապարակելու համար£ Այդ լուրը երկար ժամանակ շրջանառվել է արտասահմանյան լրատվամիջոցներում, սակայն Իսրայելում արգելվել է` մինչև վերջերս£ Հետաքննության վարկածով` 2007 թ. ծառայելով կենտրոնական հրամանատարությունում, Կամը հնարավորություն է ունեցել ծանոթանալ 2000 փաստաթղթերի, որոնցից 700¬ը «բացարձակ գաղտնի» կնիք¬մակագրությունն են կրել£ Այդ բոլորը նա պատճենահանել ու փոխանցել է «թՈՈՐպՓ» թերթի լրագրող Ուրի Բլաուին£ Կամն առայժմ տնային կալանք է ստացել, բայց նրան ներկայացվող մեղադրանքը 14-ամյա բանտարկություն է պահանջում£ Իսկ Բլաուն, ինչպես նշել է թՈՈՐպՓ¬ը` հղում կատարելով Անվտանգության ընդհանուր ծառայության տնօրենի խոսքերին, որոնվում է` ցուցմունք տալու համար£ Թերթի խմբագրությունն էլ բանակցում է իշխանությունների հետ` Լոնդոնում գտնվող լրագրողի Իսրայել վերադառնալու պայմանների շուրջ£ Կամի փաստաբանը պնդում է, որ աղջկան քավության նոխազ են դարձրել. երկրի անվտանգությունը վնասել նա` իսրայելուհին և սիոնիստուհին, չի մտածել£ Հրապարակվել է նաև այն վարկածը, որ Բլաուին փոխանցված փաստաթղթերը վերաբերել են Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողություններին£ Իբր` հենց Կամի տրամադրած լրատվությունն է լրագրողին մղել` հոդված գրելու ենթադրյալ պաղեստինցի գրոհայինների դեմ պայքարում թույլ տված կարգախախտումների վերաբերյալ£ :

Ոչնչացնել ահաբեկչին

Բարաք Օբամայի վարչակազմը հրահանգել է բռնել կամ ոչնչացնել արմատական իսլամի ջատագով Անվար ալ¬Ավլաքիին, ով համարվում է մայոր Նիդալ Հասանի խրատատուն ու գաղափարական ոգեշնչողը… Իսկ վերջինս Տեխասի Ֆորտ¬Խուդ բանակային հենակետում սպանել էր իր ծառայակիցներին£ Տեղեկատավությունը` թե Միացյալ Նահանգների քաղաքացի ալ-Ավլաքին կարող է ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախ դառնալ, տարածվել էր փետրվար ամսին (տեղեկացրել է The New York Post¬ը` հղում կատարելով երկրի հետախուզական ծառայություններին)£ Այն ժամանակ ամերիկյան հետախուզության ղեկավար Դենիս Բլերը հայտարարել էր, որ ահաբեկիչների հետ կապեր ունեցող ցանկացած ամերիկացի կարող է ոչնչացվել` իշխանությունների հրահանգով£ ԱՄՆ¬ի ղեկավարությունը կարծում է, որ Անվարը կամավորականներ է հավաքագրում` Եմենի «Ալ¬Քաիդա» ցանցի համար, ինչպես նաև օգնում է ծայրահեղականներին ու խորհուրդներ տալիս` ամերիկացիների դեմ գործողություններ մշակելու հարցերով£ Հետախուզությունը տվյալներ ունի, որ արմատական իմամն օգնել է Ումար Ֆարուք Աբդուլմութալաբին, որը փորձել էր պայթեցնել Ամստերդամից Դեյթրոյթ մեկնող ինքնաթիռը և հարաբերություններ ուներ մայոր Հասանի հետ£ Ալ¬Ավլաքին հիմա Եմենում է£ Ինչպես ԱՄՆ¬ում են կարծում` նա այնտեղ թաքնվում է ամերիկյան հատուկ ծառայություններից£ Մեկնաբանելով նրան բռնելու կամ ոչնչացնելու որոշումը, The New York Times¬ի աղբյուրը հայտարարել է, որ իմամը «հրաշալիորեն գիտե, թե նա ինչ է արել և գիտե, որ ԱՄՆ¬ում նրան ոչ մեկը ծաղիկներով ու ձեռքսեղմումներով չի դիմավորի»£ Իսկ նրան ոչնչացնելու հրահանգի առիթով Վաշինգտոնում հրավիրված խորհրդակցությունում, Ներկայացուցիչների պալատի` հետախուզության գործերի կոմիտեի անդամ Ջեյն Հարմանն ալ¬Ավլաքիին անվանել է ԱՄՆ¬ի համար վտանգավոր ահաբեկիչ£ :

Ամերիկացի «ծնողներին» ռուս որդեգրյալը պետք չէ

Իսկապես` քմահաճ է ճակատագիրը. հատկապես թույլի ու անօգնական մնացածի հանդեպ£ 8-ամյա Արտյոմը, փաստորեն 2¬րդ անգամ է ծնողազրկվում. այս անգամ էլ ամերիկացի որդեգրողների կողմից£ Իսկ ծնող կոչվելու նկրտումներով այդ մարդիկ ռուս մանկանը որդեգրելուց ու Ամերիկա տանելուց հետո շատ չանցած, որոշել են հրաժարվել նրանից£ Եվ ինչպե՞ս . ոչ միայն ծնողին, այլև մարդ արարածին անվայել ձևով£ Մանչուկին միայնակ ինքնաթիռ են նստեցրել, ձեռքը տվել իրենց հրաժարականի գրությունը և Մոսկվա ուղարկել£ Հա°, գրելով, որ ծնողները հրաժարվում են նրանից, նաև խնդրել են` հետ վերցնել նրան (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն)£ Միջադեպն, իհարկե, անտարբեր չի կարող թողնել խիղճ ունեցող որևէ մեկին£ Բայց այն նաև լավագույն առիթ է` մտորելու, թե արդյո՞ք որդեգրման խնդիրներով զբաղվողները միշտ են ճիշտ կողմնորոշվում` բախտի քմահաճույքին մնացած երեխաներին սրան¬նրան հանձնելով£ Փոքրիկ Արտյոմն արդեն Մոսկվայում է «Տվերսկոյե» ՆԳ բաժնում, որտեղ էլ նրան այցելել են ՌԴ նախագահին առընթեր` երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը և բժիշկները£ Մանչուկը ռուսերեն չի խոսում, բայց հասկանում է£ :

Վնասազերծվել է «կոշիկային ահաբեկիչը»

Վաշինգտոնի Դենվեր չվերթի` United Airlines ավիաընկերության ինքնաթիռի մի ուղևոր կասկած է հարուցել, թե փորձում է պայթուցիկ սարքեր տեղափոխել (ABC News)£ Դենվերում ենթադրյալ ահաբեկիչը հանձնվել է ոստիկանությանն ու հետախուզության դաշնային բյուրոյի (ՂըՀ) գործակալներին£ Նախնական տեղեկատվությամբ` նա Մոհամեդ ալ¬Մոդադին է` Վաշինգտոնում Կատարի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոսը£ Ականատեսների վկայությամբ` տղամարդը փորձել է «հրկիզել իր կոշիկները»£ Հենց այս տեղեկատվությամբ էլ իրավապահ մարմինները նախնական եզրահանգում են կատարել, որ ալ¬Մոդադին կարող էր այսպես կոչված «կոշիկային ահաբեկիչ» դառնալ և որ` նրա կոշիկի մեջ պայթուցիչ է թաքցված եղել£ Ի դեպ, ուղիղ եթերում CNN¬ը տեղեկացրել էր, որ մասնագետները դիվանագետի կոշիկների մեջ պայթուցիչ են հայտնաբերել£ Այլ աղբյուրներ էլ չեն բացառել, որ այդ ամենն ընդամենը կեղծ ահազանգ է£ Այդպես էլ եղել է£ Այսպես թե այնպես` ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերում, և ոչ մի ուղևոր չի տուժել£ Իսկ ինքնաթիռը մանրակրկիտ զննվում է` պայթուցիկ սարքերի հետքեր հայտնաբերելու£ Կոշիկների ու ինքնաթիռի զննումների արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել, և կատարցի դիվանագետ Մոհամեդ ալ¬Մադադին ազատ է արձակվել£ Associated Press¬ի անանուն աղբյուրի տվյալներով` ամերիկյան իշխանությունները մտադիր չեն անձեռնմխելիություն ունեցող դիվանագետին «անցանկալի անձ» հայտարարել` հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները£ Միջադեպը հարթված կհամարվի այն ժամանակ, երբ ալ¬Մոդադին կլքի ԱՄՆ¬ը£ Իսկ թե Կատարում ինչ պատժամիջոցներ կկիրառվեն նրա հանդեպ` դեռ հայտնի չէ£ Ի դեպ` միջադեպի պահին նա պաշտոնական հանդիպման էր մեկնում իր երկրի քաղաքացի Ալի ալ-Մառիի հետ, որը կապեր է ունեցել «Ալ¬Քաիդա»¬ի հետ և 8 տարվա բանտարկության է դատապարտվել Ամերիկայում£ Հանդիպման ընթացքում դիվանագետը պետք է ստուգեր, թե ինչ պայմաններում է պահվում կալանավորը£ :

«Անհեթեթություններ» շարքից Բամբասասիրության զոհերը

Ամերիկյան Հուկսեթ քաղաքի քաղաքային ղեկավարությունը չորս աշխատակցուհու ազատել է աշխատանքից` իրենց բոսից բամբասելու պատճառով£ Ընկերուհիները եռանդով քննարկել են իրենց ղեկավար Դեվիդ Ջոյդոնի և երիտասարդ նոր աշխատակցուհու հարաբերությունները£ Մինչդեռ Դևիդը չի ցանկացել, որ նման զրույցներ տարածվեն (նա ընտանիք ունի) և փաստաբան է վարձել` հայտնաբերելու այդ բամբասանքը տարածողներին£ Բոլոր աշխատողների հետ խոսելուց հետո, խուզարկուն եզրակացրել է, որ հենց Ջոաննան, Սանդրան, Միշելն ու Ջեսիկան են գլխավոր բամբասողները£ Նրանք ազատվել են աշխատանքից£ Եվ քանի որ Հուկսեթը փոքր քաղաք է` շուրջ 13 հազար բնակիչով, աղմկահարույց այդ միջադեպը շուտով հայտնի է դարձել բոլորին£ Ի պաշտպանություն իրենց` կանայք բավականաչափ ստորագրություններ են հավաքել, սակայն քաղաքային իշխանությունը չի պատրաստվում «հավաքել քարերը»£ :

Աճապարարությունը չհաջողվեց

Բոստոնի միջնակարգ դպրոցի դասատու Պիտեր Կոնուորտը որոշել է աշակերտներին մի քանի աճպարարություն ցուցադրել£ Իհարկե` դասի ժամանակ£ Նախ ցուցադրել է, թե ինչ ճարպկությամբ է կարողանում սովորական թաշկինակն անտեսանելի դարձնել£ Հետո ոգևորվել է ու ցույց տվել, որ կարելի է սովորական մատիտը մտցնել մի ականջի մեջ և դուրս քաշել մյուս ականջից£ Ավելորդ է ասել, թե ինչ հափշտակությամբ են աշակերտներն այդօր մասնակցել դասին£ Իսկ փորձանքը Պիտերի դուռը թակել է երեկոյան` երբ նրան շտապ դպրոց են կանչել£ Պարզվել է, որ ուսուցչի աճապարարությամբ տարված աշակերտները որոշել են կրկնել նրա հնարանքները£ Արդյունքում` նրանցից 3¬ն ականջների տարբեր վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում£ Աճապարարին հեռացրել են դպրոցից` սպառնալով, որ ընդհանրապես կարգելեն աշխատել կրթության համակարգում£ :

Ներելն էլ չափ ունի

Կրասնոդարի երկրամասի Սուխոբուզիմսկի շրջանի ճանապարհային ոստիկանության պետն աշխատանքից հեռացվել է` անսահման բարության պատճառով£ Երթեևեկության կանոնները խախտողներին նա չի տուգանել ու նույնիսկ կաշառք չի վերցրել. համոզված է եղել, որ բարի խոսքն ու մարդկային վերաբերմունքն ավելի ազդեցիկ կլինեն` որպեսզի ներման արժանացածներն այլևս խախտում թույլ չտան£ Իր այս վերաբերմունքը նա փորձում էր տարածել` ենթականերին բացատրելով, որ պատժելու կամ կաշառք վերցնելու փոխարեն օրինախախտ վարորդներին հարկավոր է ներել£ Իրեն սակայն չներեցին` քիչ համարելով նույնիսկ աշխատանքից ազատելը. նրա վարքագիծը քննարկվեց դատական կարգով£ Իսկ դատարանն իր նման բարեհոգի չգտնվեց. աշխատանքային կանոնների խախտման և ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով նա դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման£ :

Լա¯վ պարեցին

Նիժնի Տագիլի ՆԳ վարչության աշխատակիցները որոշել էին Մարտի 8¬ին ուրախացնել իրենց գործընկերուհիներին£ Ավելի սրամիտ միջոց չգտնելով, նրանք մտածել էին այդ օրը աշխատավայր հրավիրել ստրիպտիզ պարողի£ Սա էլ սկզբում ջահերով շոու է կազմակերպել, հետո սկսել է մոլեգնորեն գալարվել գրասեղանների միջև եղած նեղ տարածքում£ Նիժնետագիլցի պարողն այնպես էր գրգռել համազգեստավոր կանանց, որ նրանք նետվել են` «շոումենի» հետ պարելու£ Ներկաներն, իհարկե, դա տոնական զվարճալիք կհամարեին, սակայն օրենքի գինովցած ծառայուհիների պարը նկարվել է բջջային հեռախոսով ու հենց հաջորդ օրը հայտնվել ինտերնետում£ Ամենաակտիվ 3 ստրիպպարողները պաշտոնանկ են արվել£ Գումարտակի հրամանատարն ու ճանապարհային երթևեկության անվտանգության տեսչության քաղաքային բաժնի պետը հիվանդանոց են ընկել` հետո, իհարկե, նույնպես հրաժեշտ տալով աշխատանքին£ :

Հոտոտեցին

Վանկուվերում կանադական ապահովագրական ընկերության աշխատակցուհի Մելինդա Սաուտերսին էլ ոչ միայն գործազուրկ են արել, այլ քիչ է մնացել` մի լավ ծեծեն£ Կինը քաղցրաբույր օծանելիք է սիրել և օրական մի քանի անգամ օծել է իրեն£ Իր իսկ խոսքերով` օծանելիքն ուժ է տվել իրեն և օգնել է կողմնորոշվել£ Մինչդեռ նրա գործընկերները գլխացավ են ունեցել քաղցր բուրմունքից և քանիցս խնդրել են` գրասենյակում չօգտագործել այդ օծանելիքը£ Գործը հասել է լուրջ բախումների` երբ աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ Մելինդայի օծանելիքն այնքան զզվելի է, որ ավելի լավ է` շպրտել£ Քաղցրաբույրասեր կինը գնացել է` ղեկավարությանը գանգատվելու, բայց պետի մոտ հայտնվել են մի խումբ աշխատակիցներ և կոլեկտիվի անունից պահանջել Սաուտերսին ազատել աշխատանքից£ Պետն ընդառաջել է և բաժանվել բուրավետ իր ենթակայից£ :

Լեոնիդ ԵՆԳԻԲԱՐՈՎ - 75 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԷԼԵԳԻԱ

Սովորականի արտասովորությունն էր վերապահված հաստատել նրան հոգևոր տիեզերքում, անավարտ մնացած «երջանկության իր ճանապարհին» (այդպես էր որակում մարդու կյանքը) թողնված երկրային 37 ակնթարթներով, որոնց սրտամոք անանցողիկ բանաստեղծականությունը, կրկեսային պարզ ու խորունկ, քնարաշունչ ծիծաղի արձագանքներով ալիքվելով, չապրած 38 տարիներին նորից ու կրկին նրա արվեստի անզուգական մարդեղենությունը հաստատեց£ «Եթե ես իրոք հանճար եմ,- կատակում էր հաճախ` չմտածելով, որ անվրեպ կանխագուշակման արժեք է ստանալու հեգնախառն սրախոսությունը 1972-ի հուլիսի 26-ից` սրտի վերջին բաբախյունից հետո,- ապա, ինչպես Պուշկինը, կմահանամ 37 տարեկանում»:

Ուրեմն, փորձեք սիրել ու հարգել դիմացինին£ Երևանից Թբիլիսի ճամփորդող «Փոխըմբռնումը»

«XXI ¬ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 11¬րդ մեկնարկը, նշանավորվելով Պինկաս Ցուկերմանի և Սոֆյա Գուբայդուլինայի երևանյան բացառիկ համերգային ելույթնե րով, օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը շվեյցարական «PRE-ART» և «AEQUATRUOR» համույթների մեկտեղմամբ ներկայացրեց աշխարհի թեժ կետերում խաղաղարար առաքելությամբ շրջող «Convergence» («Փոխըմբռնում») ծրագիրը£ Համահիմնադիր հանրաճանաչ երաժիշտներ Մաթիաս Արթերի (հոբոյ) և Բորիս Պրևիսիչի (ֆլեյտա) նախաձեռնությունը, նախ, գրավեց երիտասարդական ուղղվածությամբ£ Փակ գաղտնի քվեարկությամբ արդեն հինգերորդ անգամ է, ինչ մրցակցում են իրենց ստեղծագործական ունակությունների արգասիքներով տարազգի երիտասարդ երաժիշտները£ Ապաքաղաքականացված ընտրությունը լավագույնների միևնույն ծրագրում` կամա¬ակամա ներառում է մինչևիսկ խճողված դիվանագիտական հարաբերություններ ունեցող կամ ոչ մի կերպ փոխըմբռնման եզրեր չգտնող երկրների շնորհալի ներկայացուցիչներին£ Սակայն միշտ չէ, որ նրանց միջոցով կարելի է լինում հարթել թշնամանքի կարծրախութը ու բարիդրացիական ճանապարհով զուգընթաց քայլել£ Եթե Բալկաններում փոքրիշատե հաջողվել է տարբեր երկրներից հավաքված արվեստագետներով շրջիկ երաժշտական թատրոնի կամարների ներքո հալեցնել խորթության սառույցը, ապա կովկասյան տարածաշրջանում առայժմ ցնորամտություն է համարվում հայկական կողմի միակողմանի պատրաստակամությամբ դույզն¬ինչ տեղաշարժ ապահովել£ Հակահայկական քարոզչության շարունակական բոցավառումներով` հազիվ թե փոխըմբռնում գտնի այս ծրագիրը Ադրբեջանի տարածքում£ Եվ երևանյան համերգի երկացանկը, թոթափված պաթոլոգիկ բարյացակամությունից, հնչեցնում է «Pre-art»¬ի մրցանակակիրներ Արման Ղուշչյանի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Աքշելյանի, Ֆարուխ Աքրամովի (Ուզբեկստան) և Դարիա Անդովսկայի երաժշտահաղթանակները£ Չմասնագիտացված արվեստասերներին այնքան էլ չի հրապուրում ժամանակակից երաժշտության մոդեռն ոճավորումը£ Ցաքուցրիվ ասելիքը երաժշտական կտրտված թեմայի` գերլարում է առաջացնում խաղաղ ու դյուրընկալ դասականությանը նախապատվություն տվողների մոտ£ Այդուհանդերձ իմպրովիզացիոն կատարումներում որևէ մեկի համար կասկածի տակ չի դրվում հարյուրից ավելի միջազգային պրեմիերաների մունետիկ Սիլվիա Նոփերի (սոպրանո), «Convergence»¬ի համահիմնադիր ների, Ռաֆայել Կամենիշի (սաքսոֆոն), Տոբիաս Մոսթերի (թավջութակ) և մյուսների կատարողական բարձր պրոֆեսիոնալիզմը£ Երաժշտախմբում կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակցությունը օրինաչափ է թվում. երիտասարդ երաժիշտը վաղուց է միջազգային ասպարեզում ճանաչում գտել, «XXI¬ի հեռանկարներ»¬ի մշտական մասնակիցն է այլևս£ Երիտասարդ ստեղծագործողներին պատվիրված երաժշտակտավներում Ավանեսովի «Մի բուռ կրակ»¬ն (2005 թ.) է հնչեցվում£ Համերգային երկացանկում ամենաուշագրավը, ընդհանուր տպավորությամբ, փառատոնի նախագահ-կոմպոզիտորին քրիստոնեության ընդունման 1700¬ամյակի կապակցությամբ 2001¬ին պատվիրված և 2004¬ին լազերային սկավառակով արդեն թողարկված ստեղծագործության երևանյան պրեմիերան էր£ «Հրեշտակների տաղը» ամենքին գայթակղեց յուրատիպ պատարագի իմպրովիզացիոն հնարքների բազմազանությամբ, հոգևոր լիցքերի կուտակումներով£ Հաջորդ օրվանից Վրաստանի մայրաքաղաքում հանգրվանեց «Convergence»¬ը` ծրագրում ունենալով հատուկ իրենց համար մի տաղանդավոր հայ երիտասարդի` կոմպոզիտոր-դաշնակահար Ալեքսանդր Իրադյանի հորինած «Միայնության քաղաք» նոր ստեղծագործությունը ևս£ :

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ

1998-2000 թթ. Աղասի ՀԱԿՈԲՅԱՆԸ ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Անցել է տասը տարի£ Մայիսյան օր էր£ Մի քանի ամիս սպաներ Լևոն Չոլոյանը, Գագիկ Խաչատրյանը, Արթուր Բաբայանը, Քեռին և սերժանտ Աղասի Հակոբյանը մտորում էին «գիտարշավ» կազմակերպելու շուրջ, սակայն վախենում էին հրամանատարից£ Պետք էր գաղտնի կազմակերպել. եթե հրամանատարությունն իմանար` ոչ միայն թույլ չէր տա, այլ կպատժեր, քանի որ այդ տարածքներն ականապատված էին£ Մայիսի 8¬ին զորամասն «ինքնակամ լքեցին» վերոհիշյալ զինծառայողները և ուղևորվեցին անտառի խորքերը. որոշել էին հասնել Եղիշե Առաքյալի վանական համալիր, ուր պատերազմից հետո ոչ ոք չէր եղել£ Զգուշությամբ առաջ էին շարժվում£ Հարցը անտառի դժվարանցանելիությունը չէր. ամեն քայլը կարող էր մահաբեր լինել£ Անտառը ժամանակին թշնամին ականապատել էր` դժվարացնելով Թալիշի ազատագրումը և Շահումյան տանող ճանապարհը£ Մենք սրտի ցավով ու զգույշ անցանք Արցախի հայտնի գյուղերից մեկի` Գյուլիստանի կողքով£ Մեռած գյուղը գտնվում էր չեզոք գոտում. մի ծայրամասը վերահսկում էր թշնամին, մյուսը` մերոնք£ Նաև պետք է զգույշ լինեինք թշնամու դիպուկահարներից... և մեր դիրքապահներից, քանի որ մեր «արշավն» անօրինական էր ու անվտանգության կոպիտ խախտում էր£ Աննկարագրելի բերկրանք ապրեցինք, երբ բլրալանջից երևաց երբեմնի լայն գործունեություն ծավալած վանքը£ Մեր «արշավախումբը» մոտեցավ կիսականգուն եկեղեցական համալիրին£ Մռավի հարավային լանջին, չորս կողմից սեպաձև ժայռերով շրջապատված ձորում ծվարած վանքը հնում ունեցել է տարբեր անուններ£ Ըստ պատմիչ Կաղանկատվացու «Ալուհանք աշխարհի» պատմության` այս տարածքը կոչվել է Սուրբ Ներսմիհրա, Ջրվշտիկ, ապա Եղիշե Առաքյալ£ Պատմական անցյալում Հոռեկավանքից այստեղ է տեղափոխվել Եղիշեն` քրիստոնեություն քարազողներից մեկը` իր հետ բերելով բոլոր կարողությունները£ Հաստատվելուց հետո վանքը վերանվանվում է նրա անունով£ Քրիստոնեության այս քարոզիչը հետագայում տանջամահ է արվել£ Համալիրի առաջին կառույցը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի հետ£ Համալիրը բաղկացած է տաճարից և ութը մատուռներից, գերեզմանատներից, օժանդակ շինություններից£ Գավիթը կառուցվել է 1284 թ.£ Տաճարն ունի երկու մուտք` հարավային և հյուսիսային£ Մատուռներում թաղված են իշխաններ, եպիսկոպոսներ, Հայոց Աղվանքի Վաչագան թագավորը, Մելիք¬Ադամը, հայտնի եպիսկոպոս Մելիքսեթը և այլ պատմական դեմքեր£ Կան վիմագիր արձանագրություններ, որոնցից ո°չ շտաբի պետի տեղակալ Խաչատրյանը, ո°չ ֆիզիկական պատրաստության ծառայության պետ Չոլոյանը, ո°չ հետախույզների վաշտի հրամանատար Բաբայանը, ո°չ մատաղիսեցի փորձառու Քեռին և ո°չ էլ ես գլուխ չհանեցինք£ Ակներև էին ադրբեջանական և կոմունիստական բռնակալության հետքերը£ Սրբավայրը մոռացության էր մատնվել, իսկ Արցախն ազատագրելուց հետո, վանքից ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերի բնակիչները չէին կարող ուխտի գնալ մի պարզ պատճառով. տարածքն ականապատված էր£ Մենք պետք է շտապեինք. ոչ միայն հասցնել վերակարգի հերթափոխին, այլ օրն արդեն երեկոյանում էր. մթության մեջ կարող ենք մոլորվել և «հյուր» գնալ հակառակորդին£ Ես հասցրեցի մի փոքր, հողմահարված քարի կտոր վերցնել Վաչագան արքայի շիրիմի մոտից, որի տները մայրամուտող արևի շողերի ներքո գերեզմանաքարեր էին հիշեցնում£ Վերջին անգամ հայացք նետեցինք լքված գյուղին ու Ջրվշտիկ գետակի հունն ի վար իջանք զորամաս£ Մենք գոհ էինք. բավարարել էինք և° մեր հետաքրքրությունը, և° հոգևոր պահանջը£ Մի քանի օր անց տեղահանված չայլուեցի մի լավ ու վստահելի մարդու` Սլավիկին, պատմեցի մեր «գիտարշավի» մասին£ Նա, բնականաբար, չհավատաց, իսկ երբ համոզվեց, որ չեմ ստում` ասաց. - Երանի աչքերիդ£ 12.05.2000 թ., Մատաղիս Հ. Գ. Եթե տարածքը հիմա էլ ականազերծված չէ, ապա լավ կլինի ականազերծել, քանի որ Եղիշե Առաքյալ հրաշքը շատերին կդյութի£ :

Մանրո՞ւք է արդյոք

Իրիկնամուտ էր, երբ մտա մեր բակը, ուր մտերմիկ, հանգստացնող անդորր էր տիրում: Եվ հանկարծ մի ուժեղ շրխկոց խանգարեց մարդկանց անհոգ զրույցը:

Մինչև 25 տարեկան և բարետես

«Պահանջվում է աշխատող» արտահայտությունն անընդհատ տեսնում ենք եթերում, կարդում թերթերում ու պատերին£ Ոմանք կարդում ու անցնում են, ոմանք էլ` աշխատանք փնտրողները, ուշադիր «հրավերքի» շարունակությունն են կարդում£ Իսկ այդ շարունակություն կոչվածը գրեթե նույն պայմաններն է շարադրում. նորամուծություն է, երևի նորից` արևմտյան ոճի£ - Պահանջվում են բարետես, մինչև 25 տարեկան վաճառողուհիներ£ Բարետես, բայց ո՞ւմ չափանիշներով. ապագա շեֆի ճաշակն ու նախասիրությունները չեն նշվում£ Զավեշտալի մի բան էլ կա. «Պահանջվում են բարձրագույն կրթությամբ և օտար լեզուների իմացությամբ, աշխատանքային փորձ ունեցող մինչև 25 (մեկ¬մեկ էլ` մինչև 30) տարեկան բարետես աղջիկներ»... Գոնե հայտարարությունից հետո գրեք` շիկահեր, թե՞ սևահեր, բարձրահասակ, թե՞ կարճահասակ£ Կամ գոնե բարետեսություն որոնողի արտաքինը նկարագրեք, որ գեղեցկուհիներն իրենք որոշեն` աշխատել նրա մո՞տ, թե միայն բարձրաբարձր աշխատավարձ պահանջեն£ Գուցե ձեր ուզած մոդելը նկարեք, և ներքևի մասում գրեք. - Բարետես վաճառողուհի` որ նայեն դեմքին, գնեն անճաշակ հագուստ, վատորակ մթերք£ - Բարետես հեռախոսավարուհի` որ լսեն «բարետես» ձայն ու անընդհատ զանգեն£ - Բարետես գանձապահուհի` որ ընկղմվեն աչքերի մեջ ու մոռանան փողերի հաշիվը£ Էհ, աշխատողներն էլ ուզում են ազնիվ, բարեխիղճ ղեկավարներ, որ աշխատավարձը ժամանակին տան, ոչ թե իրենցից հովանավոր պահանջեն£ :

Ֆիլիպը հրաժարվում է

Արդյո՞ք ծուխ` առանց կրակ Դեղին մամուլն «աչքաչափով» էլ մոգոնելու «իրավունք» վերապահում է իրեն£ Բայց ընթերցողը բոլոր հորինվածքներն ընդունում է «գոնե կիսով չափ ճիշտ»£ Ֆիլիպ Կիրկորովի մասին, օրինակ, վերջերս 2 ցնցող լուր է տպագրվել£ Նախ` որ Ֆիլիպը շուտով երկվորյակների հայր է դառնալու£ Ապա` առանց երգչի գիտության, անհայտ անձանց վարձով է տրվում Բուլղարիայի նրա առանձնատունը£ Գրվածի իսկությունը ճշտել փորձող լրագրողներին Կիրկորովն ասել է, թե ինքն առաջին անգամ է լսում առանձնատան մասին ասքուխոսքը. - Բոլորովին սանձարձակվել են. ես ձեզանից եմ լսում, որ նման խառնաշփոթ կա իմ տան հետ կապված£ Ինչ վերաբերում է երկվորյակներին, ապա ես պարզապես ցնցված եմ£ Զարմանքը` զարմանք, բայց կարծես` Կիրկորովը գիտե կամ ենթադրում է, թե ով է նման լուրեր տարածողը. նրա խոսքից երևում է, որ իրեն անվանարկողը կին է£ 50 տարի` ճաղերի ետևում Ամերիկյան Մինեսոտա նահանգից գործարար, Polaroid ընկերության նախկին տեր Թոմ Պետերսն անցյալ շաբաթ դատապարտվել է 50 տարվա ազատազրկման` ֆինանսական բուրգ կազմակերպելու համար (տեղեկացրել է BBC News կայքը)£ 52-ամյա Պետերսը 2009¬ի դեկտեմբերին մեղավոր է ճանաչվել խարդախության ու փողերի լվացման մի քանի դրվագներով£ Ձեռնարկատիրոջ ֆինանսական բուրգում ներդրվել է 3,65 միլիարդ դոլար£ Դատավորը նշել է, որ ինքը վստահ չէ, թե պատժաժամկետից շուտ ազատվելու դեպքում Պետերսը նորից խարդախությամբ չի զբաղվի:

Ալիմենտ` մահամերձից

Լոս Անջելեսի դատարանի վճռով 73-ամյա արտիստ Դենիս Հոպպերն իր 42¬ամյա կնոջը` Վիկտորիա Դաֆֆիին և 7-նամյա դստերն ամեն ամիս 12 հազար դոլար ալիմենտ է վճարելու£ Վերջիններս նաև կարող են ապրել Հոպպերի տներից մեկում£ Վիկտորիային, սակայն, արգելվել է 3 մետրից ավելի մոտենալ ամուսնուն, ինչպես և այցելել այն տունը, ուր Հոպպերն է ապրում£ Այդ վճիռը կայացրած դատավոր Էմի Պելմանը 14 տարի համատեղ ապրած ամուսիններին հորդորել է հաշտվել£ Բայց Դենիսը պնդել է, որ կինն (թվով 5¬րդը` նրա ամուսնական կյանքում) իր կյանքն անտանելի է դարձրել£ Դեռևս հունվարին դերասանը դատարան էր դիմել` ամուսնալուծվելու, սակայն կինը հրաժարվում է ապահարզանից, որովհետև ամուսնության պայմանագրով` ամուսնու ունեցվածքի քառորդ մասը նրան կպատկանի, եթե ինքը հաշտ ու համերաշխ ապրի նրա հետ` մինչև վերջինիս մահը£ Մինչդեռ Դենիսը ասել է, որ Վիկտորիան ամեն կերպ թունավորում է իր կյանքը£ Ավելին, ընտանեկան վեճերը վտանգում են ամուսնու առողջությունը. նա տառապում է շագանակագեղձի քաղցկեղով, նիհարել է 54 կիլոգրամ ու նույնիսկ դեղերը մեծ դժվարությամբ է ընդունում£ Բժիշկների ախտորոշմամբ` Հոպպերը մահվան շեմին է և առողջանալու շանսեր չունի£ Այսուհանդերձ, տվյալներ կան, որ ամուսնալուծության իրական նպատակն այն է, որ արտիստը ցանկանում է կնոջը փրկել` իր մահից հետո դատական քաշքշուկներից` կապված ֆինանսների հետ£ :

Կանանց սրտակեր Ալենը Դելոն

Մոսկովյան իր այցով տեղաբնակուհիներին մեծ բավականություն պատճառեց Ռուսաստանում կինո-սեքս¬խորհրդանիշ համարվող Ալեն Դելոնը£ Նոր բույրի (որը ներկայացնելու էր հենց ինքը) շնորհանդեսին արտիստը ներկայացել է 1 ժամ ուշացումով. բայց` ինչպես միշտ` կոկիկ ու շուքով£ - Այսօր զբոսնեցի Կարմիր հրապարակում. ինձ ճանաչեցին, ինքնագիր խնդրեցին£ Անկեղծ ասաց` ես զարմացած էի£ Հուսով եմ, որ աստեղ ինձ կուռք չեք դարձնի£ Չէ՞ որ ես հասարակ մարդ եմ` բոլորի նման,¬ ասել է նա շնորհանդեսին ներկա արվեստի ու նորաձևության ներկայացուցիչներին£ Իսկ Դելոնի վաղեմի բարեկամուհին` արտիստուհի Նատալյա Բելոխվոստիկովան պատմել է. - Նա շատ հասարակ ու հանդարտ մարդ է, երբեք հատուկ վերաբերմունք չի պահանջում£ Մենք նրա հետ երկար շփվեցինք, հիշեցինք անցած ժամանակները£ Նա ասաց` «Նատաշ, իսկ դու հիշո՞ւմ եմ, թե որքան լավ էր 31 տարի առաջ»£ Այդ ժամանակ կյանքում առաջին անգամ նկարահանվել էր կինոյում` մի փոքրիկ դերում, Հետո հիշեցինք ահաբեկչության մասին առաջին` «Սև վարդակակաչ» ֆիլմում նրա նկարահանվելը£ Երբևէ կպատկերացնեի՞նք, որ այդպես կարող է լինել իրական կյանքում£ Այնուամենայնիվ, նա շատ է սիրում Ռուսաստանը և դստերն էլ անվանակոչել է Աննուշկա£ Ի դեպ, գանգատվեց որ դուստրն ընդամենը 19 տարեկան է, բայց փեսացուները հանգիստ չեն տալիս£ Շնորհանդեսի մասնակից աստղային կանայք ջանքեր չէին խնայում` «պատահաբար» Դելոնի կողքին հայտնվել ու ողջագուրվել հետը£ Իսկ Եկատերինա Վոլկովան, ասում են` այնքան է շտապել, որ նույնիսկ մոռացել է շպարվել. - Ամբողջ օրը նկարահանումների էի և տոնական ընթրիքին հասա վերջինը£ Մեքենայի մեջ պատրաստ դրել էի հագուստս` խելահեղորեն գեղեցիկ մանուշակագույն զգեստ, շշմեցնող բոկոտնիկներ… Բայց երբ տեղ հասանք ու դուրս նետվեցի մեքենայից, հենց դռների մոտ անսպասելիորեն հանդիպեցի Դելոնին£ Այնքան շփոթվեցի, որ առաջինն ինքս նրան համբուրեցի£ Իր իջևանած «Արարատ Հայաթ» հյուրանոց Դելոնը հասել է կեսգիշերին` միջոցառման բոլոր ներկաներին մեկական սրվակ օծանելիք և «Ավազան» կինոնկարի տեսաերիզ նվիրելով£ :

Դեպքերի ընթացքն ըստ Մյուռեյի վարկածի

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25¬ի առավոտյան£ Ինչպես տեղակացվել է` նրա տնից շտապօգնության կանչը գրանցվել է 12.20¬ի սահմաններում£ Բուժաշխատողները տանը գտել են երգչի անշունչ մարմինը և տեղափոխել Ռ. Ռեյգանի անվան բուժկենտրոն£ Ժամը 14.26¬ին` վերակենդանացնելու մի քանի ապարդյուն փորձերից հետո, բժիշկներն հայտարարել են նրա մահվան մասին£ Ինչպես հայտնի է դարձել TMZ.com կայքին` դեպքերի զարգացման վերաբերյալ փաստաբաններն իրենց տեսակետն ունեն£ Ըստ նրանց` նույն օրն առավոտյան ժամը 10.50¬ի սահմաններում բժիշկ Մյուռեյը Ջեքսոնին ներարկել է 25 մգ «պրոպոֆոլ» քնաբեր պատրաստուկ£ Այդ դեղաչափը մարդուն կարող է հանգստացնել 5-10 րոպե£ Սակայն Ջեքսոնի պարագայում այն փոխազդեցության մեջ է մտել ավելի վաղ ներարկված հանգստացնող պատրաստուկների (միդազոլամ °և լորազեպամ) հետ£ Ամբողջ 1 ժամ, երբ Ջեքսոնը խորը քնել է, բժիշկը եղել է նրա ննջասենյակում£ Վերջինիս պաշտպանները պնդում են, որ նա սենյակից չի հեռացել նույնիսկ այն ժամանակ, երբ երգչին զանգահարել է ընկերուհին£ Ժամը 12¬ի սահմաններում մոտ 2 րոպեով Մյուռեյը լոգարան է մտել. հենց այդ պահին էլ Մայքլն հանկարծ արթնացել է և, վախենալով, որ նորից քնել չի կարողանալու, մահճակալին կից պահարանիկի վրայից վերցրել ու իր կաթիլակաթոցիկի մեջ է դատարկել պրոպոֆոլի 20 միլիգրամանոց սրվակի ողջ պարունակությունը£ Վերադառնալով, Մյուռեյը տեսել է, որ Ջեքսոնի աչքերը բաց են, բիբերը` լայնացած. նա արդեն չի շնչել£ Նա նախ արհեստական շնչառություն է տվել. տեսնելով, որ դա չի օգնում` շտապօգնություն է կանչել£ Եթե Մյուռեյի մեղքն ապացուցվի` նրան մինչև 4 տարի բանտային կալանք է սպասվում£ Ջեքսոնի հայրն էլ` Ջոն, հայտարարել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին£ - Դա ճիշտ չէ£ Այդ դեպքում ինչու էր այն ժամանակ նա թաքցրել բոլոր այդ շշերը,¬ ասել է` խոստանալով հայց ներկայացնել` ընդդեմ Մյուռեյի£ :

Եկատերինա II¬ի I հուշարձանը

Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ ռուսական կայսրուհու հուշարձանը կկանգնեցվի` Ցերբստ քաղաքում£ Բացման արարողությունը կկայանա այս տարի հուլիսին£ Մինչ ապրիլի 7¬ին հայ կանանց շնորհավորում էին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, Մոսկվայից Սաքսոնիա-Անհալտի Ցերբստ քաղաք հասցվեց Եկատերինա Երկրորդի 4,7 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը£ - 266 տարի անց մենք կարող ենք մեծարել մեր արքայադստերը, ով 1744 թվականին մեկնեց Ռուսաստան,¬ ասել է քաղաքապետ Հելմուտ Բերենտը£ Կոթողը ձուլվել է անցյալ տարի` Գերմանիային նվիրելու նպատակով. հեղինակը նշանավոր քանդակագործ Միխայիլ Պերեյասլավեցն է£ Կայսրուհի Եկատերինա 2¬րդը` ծնունդով` Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ Ցերբստկայա, ծնվել է 1729 թ. մայիսի 2¬ին, գերմանական Շտետտին քաղաքում, որն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում£ 1742 թ. ապագա թագուհու ընտանիքը տեղափոխվել է Ցերբստ, ուր ապրել են մինչև 1744 թվականը£ Այդ տարի Եկատերինային (Սոֆյային) մոր հետ Ռուսաստան է հրավիրել կայսրուհի Ելիզավետա Պետրովնան` Պյոտր 3¬րդ կայսեր զարմիկի` գահաժառանգ մեծ իշխան Պյոտր Ֆեդորովիչի հետ հետագա ամուսնության նպատակով£ Պյոտրի սպանությունից հետո ինքը դառնալով գահաժառանգ, Եկատերինան Ռուսաստանը կառավարել է 34 տարի` մինչև իր մահը (1796 թ.)£ :