ԴՈՒՐՍ ԳԱԼ ՍՏՎԵՐԻՑ, ԲԱՅՑ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ

Մեր իրականությունն այնքան հարուստ է անակնկալներով, որ շատ հաճախ, հիրավի, բարդանում է կողմնորոշվելը` մեզ մատուցվող այս կամ այն «սյուրպրիզը» հաճելի՞, թե՞ տհաճ համարենք:

Պեկինյան հանդիպումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ներկա է գտնվել 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի նախագահը միջոցառմանը մասնակից մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցել է ՉԺՀ նախագահի կողմից նրանց պատվին կազմակերպված ընդունե լությանը:

Եվ ո՞ւմ էր անհրաժեշտ այս պատերազմը «Միայն խաղաղարար գործառույթներ»

Ռուսաստանի հրամանատարությունն ի սկզբանե հավաստիացրել է, և պատերազմի ընթացքն էլ ցույց է տալիս, որ Վրաստանի դեմ պատերազմի մասին խոսք անգամ լինել չի կարող:

Աշխարհաքաղաքականության կեռմաններում

Հնուց եկած, կյանքով ապացուցված խոսք է` չարիքը չարիք է ծնում, անտարբերությունը` նույնպես: Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում կատարվող իրադարձություններն ու վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածության սրացումը վերլուծաբաններին կանխատեսումների հիմք էին տալիս` Հարավկովկասում զինված բախման հնարավորության վերաբերյալ:

ԱՄԵՆԱՄԵԾ ԴԱՍԸ` նաև մեզ համար

Օգոստոսի լույս 8-ի գիշերը, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված էր Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերի բացմանը, Վրաստանի պաշտպանական բանակի կանոնավոր զորամասերը սկսեցին Հարավային Օսիան բռնի ուժով Վրաստանին վերաենթարկեցնելու մի գործողություն, որն իրենք անվանում էին «սահմանադրական կարգի վերականգնում» և «Հարավային Օսիայում տեղակայված զինված ավազակախմբերի վերացում»:

Ջավախահայերը չեն ծառայելու վրացական բանակում

Հարավային Օսեթիայում Վրաստանի սանձազերծած պատերազմից բառացիորեն օրեր առաջ ջավախահայերի դեմ բռնություններ գործադրվեցին: Կայի՞ն աղերսներ այդ բռնությունների և դրանց հաջորդած ռազմական գործողությունների միջև:

«Համատեղ լուծման ուղիներ ենք որոնելու»

Կազմավորման գործընթացում է Հանրային խորհուրդը` Խոսրով Հարությունյանի ղեկավարությամբ: Ինչպես արդեն ծանուցվել է` խորհրդի հիմնական խնդիրը հասարակութ յան ու պետական կառույցների միջև գործուն կապ ստեղծելն է, և այդ կերպ հանրային պահանջները բավարարելուն նպաստելը:

ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեում

ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի և Հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռք-հայրենիք գործակցության զարգացմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Հ.Հակոբյանը ներկայացրեց, որ արդեն մշակված Սփյուռք-Հայրենիք գործակցության հայեցակարգի նախագիծը կուղարկվի համահայկական կառույցներին` նրանց կարծիքն ունենալու համար:

Դաշնակցության ինքնազգացողությունը

Խորհրդարանական ընտրությունների հետաքրքրության գրավականը նաև այն է, որ այդ պայքարի արդյունքներից է կախված ձևավորվելիք կոալիցիայի որպիսությունը: Բայց դե քաղաքական խմբակային ձեռնարկումների մշտական ուղեկիցներից մեկն էլ պառակտումներն են:

Կընտրվեն, հետո էլ կնշանակվե՞ն

Չնայած առաջիկայում կայանալիք տեղական ընտրությունների քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, բայց մեծ է հավանականությունը, որ այս անգամ նույնպես ակտիվ և լարված մրցապայքարը սպասվող քվեարկության անբաժանելի ուղեկիցը դառնա:

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում վրաց-օսական ռազմական հակամարտության ծավալման առումով: Այդ հակամարտությունն արդեն հանգեցրել է խաղաղ բնակավայրերի ավերումների եւ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի:

Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին` վերջինիս խնդրանքով` նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին ներկայացնելու նպատակով: Հանդիպման սկզբում Ս. Օհանյանն իր խորին ցավակցությունը հայտնեց դեսպանին` վերջին իրադարձությունների անմեղ զոհերի կապակցությամբ:

Վրաստանը մեղադրել է Հայաստանին

Վրացական կողմի մեղադրանքներից անմասն չի մնացել նաև Հայաստանը` թե իբր Գյումրիում տեղակայված ռուսական հենակետերից են թռիչք կատարել ռմբակոծիչները: Եվ Հայաստանը մեղադրվում է վրաց-օսեթական հակամարտությանը որևէ կողմից չմիջամտելու համաձայնագիրը խախտելու համար:

Հաշվարկը` մ.թ.ա. 2492թ.-ից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց բռնակալ Բելի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառմանը` կազմակերպված «Սերունդ» խմբի նախաձեռնությամբ:

Ուզում ես տեսնել ժողովրդի ապագան` նայիր նրա երիտասարդությանը

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի կիրճում տեղակայված «Հայ ասպետ» ռազմահայրենասիրական կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նժդեհյան դասակներում ընդգրկված նժդեհիկները (հայոց տառերի քանակով` 29 տղա, 7 աղջիկ) երկար կհիշեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը:

«Կտան¬չեն տա, կտա՞ն¬չե°ն տա»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, կարծես, առանձնակի արձագանք չգործեց Հայաստանի ու Արցախի քաղաքական շրջանակներում£ Եվ դա բնական էր, որովհետև° մեր խնդիրների լուծման բանալին մենք փորձում ենք այլոց գրպաններում չորոնել£ Սակայն Ադրբեջանում նոր հիսթերիա է սկսվել նույն Մեթյուի դեմ, ում ամեն խոսքը ոչ շատ առաջ ադրբեջանցոց հիացմունքն էր շարժում£ Եվ, ընդհանրապես, հարևան հանրապետությունում վերջին ընթացքում ավելի հաճախակի են դարձել զգացմունքների տեղատվություն-մակընթացությունները£ Հիմա տեղատվական տվայտանքներով է համակված Ադրբեջանի քաղաքական միտքը£ Ռուս նշանավոր քաղաքագետ, ՌԴ իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը արդբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիասթափեցրել է Ղարաբաղի տենդից չապաքինվող իր հայրենակիցներին£ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը, Ջեմալը նշել է. ¬ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայիս խաղն ուղղակիորեն պայմանավորված է ԱՄՆ¬ի և Ռուսաստանի փոխատեղմամբ£ Վաշինգտոնը Մոսկվային հասկացնել է տալիս, որ նրան հնարավորություն է ընձեռում ուժեղացնել իր ներկայությունն Ադրբեջանում` Միացյալ Նահանգների դերն էլ Հայաստանում ուժեղացնելու հաշվին£ Նման փոխակերպումը կտրուկ խաթարում է Բաքվի դիրքերը, քանի որ ԱՄՆ¬ի հետ Հայաստանի մերձեցումը կարող է ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի հույսերը£ Ռուսաստանի և ԱՄՆ¬ի աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ չի մտնում Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումը£ Որովհետև հակամարտության կարգավորումը 15-20 տարով հետաձգելը հավասարազոր է Լեռնային Ղարաբաղի կորստին£ Քաղաքագետի իրատեսությունն, իհարկե, մակերեսային է. նա չի ցանկանում անդրադառնալ կամ չի կարևորում պատմական փաստը` Արցախն ընդամենը Խորհմիության ժամանակավոր նվերն էր «ավետյաց երկիր» Ադրբեջանին£ Նրա մեկ այլ դիտողությունը, սակայն, դիպուկ է. - Եթե փախստականները վերադառնան ԼՂ, ապա այնտեղ ադրբեջանցիներն անհամեմատ շատ կլինեն, քանի որ Հայաստանի զինված ուժերից և Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումներից բացի, Ղարաբաղի հայ բնակչության մեծ մասը լքել է ԼՂ¬ն (ընդգծումը` խմբ.)£ Բայց Հայաստանը չի համաձայնի, որովհետև, կարծում եմ, խոսքը վերաբերում է գրավյալ 7 շրջաններ փախստականների վերադարձին£ Ադրբեջանցիներին` մարտականորեն տրամադրված ադրբեջանցներին, իհարկե, դուր չի գալիս խաղաղարարների ներկայությունը. նրանք, ինքնաբերաբար, խանգարում են` ռազմական ճանապարհով կրկին յուրացնել Ղարաբաղը£ Հեյդար Ջեմալը խաղաղարարներին «տրոյական ձի» է համարում Ադրբեջանի համար և հայտարարում, որ Նահանգները ցանկանում է բռնազավթել Հարավային Կովկասը` մասնավորապես` Ադրբեջանը£ ¬ Խաղաղարարների տեղակայումը օտար ուժերի ներկայություն է Ադրբեջանում, ինչը բխում է Արևմուտքի և ԱՄՆ¬ի ծրագրերից, որոնք ձգտում են կրակոցների հրապարակ դարձնել Հարավային Կովկասը£ Իսկ այն խիստ անհրաժեշտ է ԱՄՆ¬ին` Իրանը շրջափակելու համար£ Հատկապես սրանով են պայմանավորված վերջին իրադարձությունները Թուրքիայում, որն անկախ քաղաքականություն է վարում, ինչը չի համապատասխանում ամերիկացիների հետաքրքրություններին£ Նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանը£ Վրաստանն ամբողջապես ԱՄՆ¬ի ձեռքում£ Ու հիմա սրությամբ դրված է Բաքվի վրա վերահսկողության հարցը£ Խորհուրդ տալով առայժմ սպասել «թռիչքային եղանակի», այսինքն` համընդհանուր ճգնաժամի, երբ ղարաբաղյան խնդիրը կդադարի առաջնահերթ լինել, քաղաքագետը հարկ է համարում հավելել. ¬ Նահանգները մտադիր է ամբողջությամբ վերահսկել Հարավային Կովկասը£ Աշխարհաքաղաքական ձևաչափն ու պատմության ժամանակակից զարգացումն այսօր ամերիկացիներից առավելագույն ջանքեր են պահանջում` աշխարհում Վաշինգտոնի մենաշնորհային դիրքերն ապահովելու£ Որպես խաղընկեր` Ռուսաստանն այլևս չի հետաքրքում ԱՄՆ¬ին£ Ու հազիվ թե Վաշինգտոնի և Կրեմլի միջև հոժարակամ համաձայնություն կնքվի Հարավային Կովկասի, այդ թվում և Ադրբեջանի առնչությամբ£ :

Թիկունքիս չես` աշխարհի թշնամին ես

«Առավոտյան ես մի կարծիք եմ ունենում, կեսօրին` մեկ այլ, իսկ երեկոյան արդեն ոչ մի կարծիք չեմ ունենում». ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանի` թևավոր խոսք դարձած այս խոստովանությանն են ադրբեջանցի վերլուծաբանները նմանեցնում Մեթյու Բրայզայի պահվածքը£ Սակայն արդյո՞ք Բրայզան սեփական կարծիքն է արտահայտել` հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինքը կորոշի` հանրապետությունը կանցնի Ադրբեջանի ենթակայության տակ, թե՞ անկախություն կստանա£ ԼՂ¬ի կարգավիճակի հստակեցման առումով նա ասել է նաև` - Կանցկացվի հանրաքվե, և խնդիրը կլուծեն իրենք` ղարաբաղցիները£ Ադրբեջանցիներին, իհարկե, դուր էր եկել դիվանագետի նախորդ հայտարարությունը` իրենց երկրի տարածքային ամբողջականության օգտին£ Այնժամ` բարոյական էին և° Բրայզան, և° նրա երկիրը, և° մանավանդ` ազզի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը£ Հիմա արդեն ադրբեջանցիք Միացյալ Նահանգների բարոյական իրավունքներն են քննարկում` հանկարծ գլխի ընկնելով, որ «ամբողջ աշխարհը լավ գիտե», թե Նահանգներում որքանով է պաշտպանված բնիկների` հնդկացի ազգաբնակչության իրավունքները£ Պարզվում է` մեր հարևանները չեն մոռացել նույնիսկ, թե 1973¬ին ամերիկյան իշխանություններն ի¯նչ դաժանությամբ են ճնշել գյուղերից մեկում բռնկված ապստամբությունը£ Ավելին, իր նավթային ժպիտով Միացյալ Նահանգների հիացքը կորցրած Ադրբեջանին, պարզվում է, արդեն դուր չի գալիս, որ` - ԱՄՆ¬ը միշտ և բոլոր ժամանակներում պատրաստ է եղել հայտարարություններ անել, որոշումներ ընդունել` ոչ թե արդարության ու մարդասիրության սկզբունքներից ելնելով, այլ սեփական մորթապաշտ հետաքրքրություններից£ Չէ, մեր հարևաններն իսպառ կորցրել են հույսը` ամերիկյան սկուտեղով Ղարաբաղ-ընծային վերստին տիրանալու£ Եվ «թիկունքիս չես` աշխարհի թշնամին ես» սկզբունքով, արդբեջանցի վերլուծաբաններից մեկը (Աքպեր Հասանովը) այսպիսի ընդհանրացում է կատարել. ¬ …Մենք բոլորս հետագայում նույնպես վկաները կլինենք` թե ԱՄՆ¬ը ինչպես է նախկինի նման իրեն իրավասու համարում միջամտել աշխարհի այլ պետությունների գործերին` ուժեղի իրավունքով£ Իսկ նրանց դիվանագետները առաջվա պես իրենց ծիծաղաշարժ հայտարարություններով մեջ են ընկնելու` նեկրասովյան Վրունգլեր գեներալի ոճով և փորձելու են դեմքի խելոք արտահայտությամբ հնչեցնել իրենց հերթական հիմարությունը, որոնցից հենց իրենք միշտ պատրաստ են հրաժարվել` գանգատվելով իրենց մտքերի սխալ մեկնաբանությունից£ Հետաքրքիր է` եթե իրոք այդպես լինի, այսպիսի ճամարտակումներն ի՞նչ «օճառով» են սղալու ադրբեջանցիները£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

«ԹԱՔՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ» «ՆԵ» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ ԱՄԻՐՅԱՆ ¬ Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ճիշտն ասած` այն, ինչը վերաբերում է նյութականին` սոցիալական վիճակին, միշտ էլ հաղթահարելի է եղել ինձ համար£ Ամենադժվարը եղել է մարդկային հարաբերութ յունների ճիշտ կազմակերպումը£ Եթե ասեմ` իմ կողմից եղել է ճիշտ կազմակերպված մարդկային հարաբերություններ, գուցե կթվա մեծամտությունից, բայց դա իրոք էդպես է, որովհետև ես նվիրվող եմ ու սիրել գիտեմ£ Սակայն կյանքում այնպես է ստացվել, որ անընդհատ մարդկային փոխհարաբերություններում այդ նվիրվածությունն ու սիրելը, չափից ավելի տրվելը վերջին հաշվով ավարտվել են, եթե, չասենք` ողբերգությամբ, բայց` տխուր£ Դա կարող է լինել հարազատդ, ընկերդ, սիրած տղամարդը£ Բացառում եմ զավակիս միայն£ Այսինքն` թվացել է, թե ամեն ինչ հրաշալի է, բայց վերջում ավարտվել է տխուր£ - Եթե ոչ հայ, ապա, որ ազգի նեկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Երևի իտալուհի, ամենայն հավանականությամբ£ Որովհետև իրենք տաք են մեզ նման և ջերմ են ու սիրել, նվիրվել գիտեն£ Մի քիչ ճանաչում եմ իտալացիներին£ Ֆրանսուհի հաստատ չէի ուզենա լինել, որովհետև նրանք սառն են ավելի£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ ¬ Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, կյանքումս չի եղել այնպիսի բան, որ թաքցնեմ£ Կյանքում սիրել եմ մի տղամարդու` ով ամուսնացած է եղել և այդ մասին չեմ թաքցրել£ Չկա այդպիսի բան, որը թաքցնեմ£ Սիրել եմ ու սիրում եմ Աստծուն, սիրում եմ զավակիս£ Չար բան չեմ արել երբեք£ Եթե երբեմն ներսումս նախանձն է գլուխ բարձրացրել` ասել եմ. կանգ առ Անահիտ. նախանձը քոնը չէ£ Յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, իր ճակատագրով£ Աստծո պատվիրանները հնարավորինս կատարել եմ, և այդ պատճառով էլ չկա այնպիսի բան, որը չուզենայի բարձրաձայնել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինքնին կյանքը առեղծվածային է£ Եթե դու մտածես, որ այս կյանքում ամեն ինչ հասկացել ես, ուրեմն ավարտվել ես արդեն£ Վերջ, կարող ես հանգիստ աչքերդ փակել ու համբարձվել երկինք` ստանալով երկրորդ կյանք£ Կյանքը` իր բոլոր տեսակի փոխհարաբերություններով ինձ համար առեղծված է£ Կապ չունի, թե քանի՞ տարի ես այս երկրի վրա ապրել. միևնույն է մինչև խոր ծերություն էլ ապրես, կյանքն ինձ թվում է առեղծված£ Կյանքի մատուցած անակնկալները` ուրախալի, թե տխուր£ ¬ Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի մի դեպք է շատ¬շատ տպավորվել` աշխատանքի հետ կապված£ Տարիներ առաջ, «ՆԵ»¬ն նոր էր այսպես ասած բացել երկաթյա վարագույրը. անկախ Հայաստանում առաջին անգամ կնոջ համար, կնոջ մասին և հանուն կնոջ թերթ էր հրատարակվել, որում ինտիմ հարցերի մասին մի քիչ ավելի ազատ էին խոսում£ Ու «ՆԵ»¬ն շատ մեծ քանակով սպառվում էր` 10.000 օրինակ£ «Ռուսաստանը անկողնում». այդպիսի նյութ էին ինձ բերել. քրեական պատմություններ` էրոտիկ ֆոնի վրա£ Մի քիչ բաց էր, բայց տպեցի£ Մի քանի օր հետո աշխատանքի գալիս` հանկարծ նկատեցի, որ առաջին հարկում աղմուկ¬աղաղակ է. մի պապիկ չալիկը բարձրացրած գոռգոռում էր£ Լրագրողական հետաքրքրասիրությունից դրդված` մոտեցա, ու մեկը այդտեղ, գլուխը ազատելու համար ինձ ցույց տվեց և ասեց, որ ինքն է խմբագիրը£ Ես հազիվ պրծա ծեծ ուտելուց£ Այդպես ազդել էր այդ նյութը պապիկի վրա£ ¬ Մանկության այն հուշը, որը մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ -¬ Էսպես ասեմ, որ մինչ ծնվելը մի հետաքրքիր պատմություն կա£ Ծնողներս դեռ նշանված են եղել ու վիճակախաղի երեք տոմս են գնել ու որոշել են, որ իրենց երեխաները պետք է լինեն Արայիկ, Անահիտ, Արմեն£ Ու գրել են այդ վիճակախաղի տոմսերի վրա£ Ի՞նչն է հետաքրքիր. այդ տոմսերից յուրաքանչյուրը մեկական ռուբլի է շահել£ Ես համարում եմ, որ շահած այդ սիմվոլիկ մեկական ռուբլիները մեր երեք երեխաների հաջողության գրավականն են£ Իսկ ընդհանրապես շատ լավ մանկություն եմ ունեցել. սիրող ծնողներ, համերաշխ ընտանիք£ Տան միակ աղջիկը ես էի, ու հայրս առանձնահատուկ էր ինձ սիրում£ Կան դրվագներ, որոնք ես երբեք չեմ մոռանում£ Հայրս չկա, բայց ցանկացած դրվագ, որ կապված է իրեն հետ, իմ մեջ շատ վառ է ու ապրեցնում է ինձ£ Ես ավելի շատ հայրիկիս հետ եմ կապված եղել£ Այսօր իմ այգում շատ ծառեր կան, որոնք հայրս է տնկել ու ծառերի այդ կանաչի միջոցով ինքը շարունակում է ապրել իմ մեջ£ :

ՄԵՐ ՎԻԿԸ

Անկախությանը հաջորդած Հայաստանի տնտեսական հետընթացից կրթությունից ու մշակույթից բացի նաև մեր մարզական բարի ավանդույթներն էին խաթարվել. հայ մարզիկները աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական մրցաշարերից մեծամասամբ դատարկաձեռն էին վերադառնում:

Պատի¯վ եմ ասել...

Ամերիկյան մինչ այս եղած լավ ու բարի ավանդույթի համաձայն` երկրի հեռացող նախագահների անվամբ մնայուն ինչ-որ կոթող է ստեղվծում կամ անվանակոչվում: Դիցուք` Վաշինգտոնի ու Լինքոլնի հուշարձանները կամ Քենեդու և Ռեյգանի անունները կրող օդանավակայանները:

Աֆրոամերիկացիների ներողամտությունն են հայցում

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն իր ափսոսանքն է հայտնել երկրի տարածքում գոյություն ունեցած ստրկության ու ռասսիզմի համար: Կառավարությունը հարկ է համարել երկրի աֆրոամերիկյան բնակչությունից ներողություն խնդրել` ստրկության վերացումից տարիներ հետո:

Վերկային փորձել են թալանել ու սպանել

Մայիս ամսին ավանդական «Տավրիյան խաղեր» փառատոնը վերջինը կարող էր լինել Անդրեյ Դանիլկոյի համար£ Անմիջապես բեմի մուտքի առջև 34-ամյա շոումենին հանկարծ դիմավորել են զրահաբաճկոններով ավտոմատավորներ… «Վերկա Սերդյուչկա» նախագծի տնօրեն Իգոր Կլինկովը հետո պատմել է, որ արտիստին փորձել են սպանել£ Եվ ամենացավալին այն է, որ սպանության պատվիրատուն նրա նախկին ընկերն է եղել£ Այդ խաղամոլը մեծ գումար է տանուլ տվել` 125 հազար դոլար և որոշել է փախչել£ Խաղընկերները մտածել են, թե Օլեգը լավ հարաբերություններ ունի Դանիլկոյի հետ£ Փախած պարտապանին գտնելով կիևյան «գաղտնի» բնակարաններից մեկում, պարտատերերը նրան առաջարկել են սպանել հռչակավոր իր ընկերոջը և պարտքը համարել մարած£ Ահաբեկչություն նախապատրաստած կասկածյալի դեմ հարուցված քրեական գործում հետաքրքիր տեղեկություններ կան նաև փրկված «զոհի» «ժառանգության»` Կիևում ու նրա մերձակայքում ունեցած անշարժ գույքի, բանկային ավանդների մասին£ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները, սակայն, չեն բավարարվում Օլեգի խոստովանությամբ, որովհետև Անդրեյի սպանությունը պատվիրողները մտերիմ են քաղաքական շրջանակներին£ Խնդիրն այն է, որ մեկ տարի առաջ Դանիլկո-Սերդյուչկան մտադրվել էր առաջադրվել պատգամավորության թեկնածու£ Ու թեև նրա կուսակցության վարկանիշը երբևէ 2 %¬ից բարձր չի եղել, այնուամենայնիվ, շոումենի որոշումը շարժել էր բանսարկու քաղգործիչների զայրույթը£ Անանուն սպառնալիքների տարափը Դանիլկոյին ստիպեց վերանայել իր քաղաքական ծրագիրը… Արտիստի մտերիմները պնդում են, որ Անդրեյը ոչ միայն չի չարացել, այլ մարդկայնորեն խղճում է իր բարեկամին£ Որովհետև վերջինս չի հասկացել, թե ինչ վտանգավոր խարդախության ցանցն է ընկել` մոլախաղերից կախվածության պատճառով£ :

Նշանաբանը` ոչ մի օր առանց Մաքսիմի

Ալլա Պուգաչովան իր նոր կողակցին ուղեկցելու է` Լիտվայում նրա հյուրախաղերի ընթացքում: Այս զույգի մասին ինչ էլ ասեն` միևնույնն է. նրանք, կարծես, թեկուզ մեկ օր այլևս չեն կարող ապրել առանց իրար:

Եզակի հրատարակություն Ի հեճուկս հայ թատրոնի դամբանախոսների

Արդի հայ թատրոնի ամենապայծառ անհատականություններից մեկի` Վահե Շահվերդյանի անցած ստեղծագործական ուղին ինձ համար ամբողջացավ, երբ մանրակրկիտ ծանոթացա 1970 թվականից պարբերական մամուլի էջերում զետեղված հրապարակումներին: Բազմաթիվ հոդվածներից ու ելույթներից առանձնացրեցի Հայաստանի ու արտերկրի ամենատարբեր թերթերում ու ամսագրերում տպագրված մոտ 150-ը, բնութագրականությամբ ուշագրավները:

Հայ երգարվեստի ոսկեփայլը

28 անվանակարգերից երրորդում հանդես եկած քառամյա «Ավետիսը»-ը 400 երգչախմբերի մասնակցությամբ տեղի ունեցած այս երաժշտական «բազմամարտում» կատարողական այնպիսի վարպետությամբ հանդես եկավ` հոգևոր, խառը և ժամանակակից երգարվեստի մատուցմամբ, որ 71 հոգուց բաղկացած միջազգային մրցութային հանձնախումբը աներկբա ընդունեց «Ավետիս»-ի եռակի գերազանցությունը մյուս բոլոր մասնակիցներից:

Փոքրիկ «տարոնցիները» գրոհում են Գրացը

1. Միակ կայացած իրադարձությունը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած համաշխարհային երգչախմբային 5-րդ խաղերում (օլիմպիադայում) փոքրիկ «տարոնցիների» հաղթական մասնակցության լուրը օդում կախված մնաց: ՀՀ մշակույթի նախարարության հերթական ասուլիսի ինֆորմացիոն գերծանրաբեռնվածության արդյունքում հստակորեն չառանձնացան նաև նախաձեռն վող նոր փառատոները:

Բայկալը կանանց չի սիրում

Որ Բայկալն առեղծվածային է, իսկական հանելուկ-լիճ` ևս մեկ անգամ համոզվել են միջազգային գիտահետազոտական «Աշխարհներ` Բայկալի վրա» արշավախմբի անդամները: Այս նախագծի ղեկավար` Արթուր Չիլինգարովը, "ԾԽ"-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ստիպված են լինում հաղթահարել ջրագնացները:

Շինարարնե՞րը, թե՞ շինաղբը

Վարդանանց-Խանջյան հատույթի ստորգետնյա ավտոճանապարհը շաբաթ օրը երեկոյան անձրևից հետո դարձել էր անանցանելի: Հավաքված բազմությունն անկարող էր օգնելու կեղտաջրում անշարժացած «կուլ գնացող» ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, ովքեր մինչև ծնկները ջրի մեջ, փորձում էին մեքենան դուրս հրել ջրափոսից:

Անդրանիկ եւ Արշակ Հայոցյաններ... անմոռանալի հուշ ամբողջ կյանքի համար

Օգոստոսի 10-ին Կամերային երաժշտության տունը հյուրընկալել էր երկվորյակ եղբայրներ Անդրանիկ եւ Արշակ Հայոցյաններին, ովքեր ներկայացան դաշնամուրային համերգով: Արդեն 7 տարի է, ինչ եղբայրները երաժշտությամբ են զբաղվում: