«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
«Ժառանգություն» կուսակցությունը`
l Հայ ժողովրդի իրական ընտրության ճշմարտացի հաստատագրումը որպես առաջին անհրաժեշտություն ընդունելու եւ լեգիտիմ նախագահով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարության դիրքերից հանդես գալու տեսանկյունից առանցքային համարելով փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները,
l հաշվի առնելով «Ժառանգություն» կուսակցության անդամների, համակիրների, 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների եւ բազմաթիվ քաղաքացիների հիմնավոր կարծիքներն առ այն, որ նախագահական ընտրությունները կավարտվեն նոր իշխանության ձեւավորմամբ,
l սթափ գնահատելով իշխանությունների քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ուղղվածության գործողությունների իրական պատկերը,
l կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը,
ՈՐՈՇԵՑ
1. Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հորդորել.
l փետրվարի 19-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը` քաջ գիտակցելով, որ համապետական ընտրությունները հենց պետականաշինության բաղկացուցիչ մասն են, եւ անբարո է դրանք առուծախի առարկա դարձնելը,
l առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով,
l քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը` մինչեւ վերջ իրականացնելով օրինական իշխանություն հաստատելու ձեր մենաշնորհը: