Ճգնաժամի կորը

Հասարակության շրջանում առկա գործընթացների շուրջ է զրույցը կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ հետ: Զրույցի սկզբում նա ասաց`` «Կառավար ման օրենքները կյանքի օրենքներ են:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Քննարկվե՞լ է, արդյոք, այս տարբերակը

Տարիներ շարունակ, արտացոլելով ադրբեջանական ցանկություններն ու ձգտումները և, ըստ էության, դառնալով Բաքվի «ինքնատիպ» խոսափողը, Թուրքիան առաջ էր քաշում հինգ շրջանի վերադարձի հարցը` այսպես կամենալով լուծել տարածքային ամբողջականության ադրբեջանական տեսլականի հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի ցանկություններին և մղումներին չարձագանքեցին, տարօրինակ լռություն պահպանեցին:

ԻՄ ԱՎԱՆԳԱՐԴԸ Փոխգնդապետ, ավանգարդցի ԱՅԴՊԵՍ ՉՊԵ´ՏՔ Է ԼԻՆԻ

90 տարի, որ անցավ 90 օրվա պես` լի ու պաս օրերով: Թերթն անտարբեր չմնաց ոչ մեկի հանդեպ, ու մենք էլ անտարբեր չեղանք. հոբելյաններ նշեցինք, մեծագույն դժվարությամբ միջոցներ հայթայթեցինք` նրա կենսագրությունը չընդհատելու մղումով:

ԲԱՅՑ Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ Ձմռան մի ցուրտ երեկո

Օրը թեքվում էր դեպի մայրամուտ: Ցուրտ էր և կանգառներում սառչողների ու տրանսպորտում մեկ ոտքի տեղ որոնողների համար ձյունը չէր կարող ռոմանտիկ թվալ:

Կբոյկոտե՞ն

Պարզվում է` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը որոշել է չգնալ Սոչի` Օլիմպիադա: Նա այս կերպ է արտահայտում իր բողոքը` ընդդեմ Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմության ղեկավարների նկատմամբ կիրառվող ճնշումների:

Ձեռքսեղմումն էլ են քննարկում ու քննադատում

Օրերս բավական կոշտ քննադատության է ենթարկվել թերևս ամենաժողովրդավար նախագահ Բարաք Օբաման` Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ ձեռքսեղմ ման համար: Քննարկման առարկա դարձած այդ «պատմական միջադեպը» տեղի է ունեցել Նելսոն Մանդելային վերջին հրաժեշտի արարողության ժամանակ:

Հայրատյացություն. այլ կերպ չես ասի

Ծնողների մասին ամբարտավան հայտարարությունները, սովորաբար դաստիարակության պակասին կամ դրա իսպառ բացակայությանն է վերաբերվում: Դե, իսկ ժառանգականությունն արդեն անհերքելի փաստ է:

Բրիտանացիները խոստովանել են, որ...

Ինչպես տեղեկացրել է Կոնեկտիկուտ նահանգի դաշնային դատախազությունը, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, 39-ամյա Բաբար Ահմադն ու 34-ամյա Սաիդ Թալղա Ահսանը տարիներ առաջ ձերբակալվել էին Անգլիայում և տևական դատաքննությունից հետո հանձնվել Միացյալ Նահանգներին:

8 ժամ հարցաքննություն` կատակի համար

Հարցաքննություն` ուրեմն նաև ձերբակալություն: Ու այս միջադեպը լավ դաս կլինի շատերի համար, ովքեր անտակտ կատակներ կարող են շռայլել ու դա անմեղ հումոր համարել:

«Աշխատավարձը»` գարեջուր և ծխախոտ

Իսկ ինչո՞ւ ոչ. հարբեցողներն իրենց ալկոհոլային ծարավը կհագեցնեն, առավոտ բարելուսախառն չեն հարբի, փողոցներն էլ կմաքրեն աղբից` վրադիր նաև 10 եվրո և կես տուփ ծխախոտ ստանալով:

Նամակ` թույնով

Ասում են, չէ՞. կնոջը փնտրեք բոլոր արտառոց արարքներում: Ու թե նրանց «անտես ձեռքը» ջերմացնում է լավ գործերի դեպքում, ապա, կանացի չարությունն ու նենգամտությունը, թերևս, սահման չունի:

ԱՓՍՈՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԿՈՐՑՐԻՆՔ ԶՆԱԲԵՐԴԸ

 Սահակ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Ծնվել է 1952թ., Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Զնաբերդ գյուղում: 1988թ. դեկտեմբերին մասնակցել է Վայքի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը:

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՍՈՖԻԿԸ

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Կանացի քմայք չէ սա, երբ կինը չի ուզում, որ իմանան իր տարիքը:

«Ավանգարդ»-ի հյուրերն են ավագ և երիտասարդ գրողները

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ Մենք` հին աստվածածիններս... Գրաճանաչ լինելուց ի վեր Գիրքն իմ ուսուցիչն է, իմ ամենօրյա խորհրդատուն, զրուցընկերը, կյանքի, շրջապատի, Տիեզերքի և իմ միջև բանուկ մի կամուրջ, որի բազմաթռիչք ուսերին փռված մայրուղով հավերժական երթի մեջ են Տիեզերաստեղծ պայթյունից հետո եղած, եղող ու դեռ լինելիք ամեն-ամեն ինչը... Գիրքը սիրելի է ու հարազատ այնքան, որ առանց նրա իմաստազուրկ կլինեին շատ ու շատ նվիրական բաներ:

Պինկաս Ցուկերմանը` Երևանում Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ` որպես դիրիժոր և մենակատար:

ՄԱՄՈՒԼՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՈՒՄ

Անցնող տարում Հայաստանի լրատվական դաշտում նկատվող միտումների, առաջացող խնդիրների շուրջ է զրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:Մոտենում է տարեվերջը. որպես մամուլի ակումբի նախագահ, ինչպե՞ս կբնորոշեք անցնող տարվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, որո՞նք են առավել բնորոշ կողմերը :

«ՔՈՒՅՐԻԿ ԼԵՎՈՆԻ» ԳՐԳԻՌՆԵՐԸ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի` ԱՊՀ ակադեմիայի ռեկտոր դառնալուց հետո նրա մանդատին տեր կանգնեց բոլորին «Քույրիկ Լևոն» մականունով հայտնի` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լևոն Դոխոլյանը: Նա նաև Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպի» գործադիր տնօրենն է:

ՄԻ՞ԹԵ ՍԿԻԶԲ Է ԱՌԵԼ ՌՈՒՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Օրավուր նյութականանում են խոսակցությունները, որ շուտով Հայաստանում գործելու է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը: Ու ոմանք էլ խիստ խանդավառված են:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Հայաստանում քաղաքական դաշտը ոչ միայն ծերացել, այլև հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Իշխանական կուսակցություններն այլևս ամրապինդ նստած են իրենց տեղերում և հիմնականում մտածում են իշխանությունը պահելու մասին:

Հա´մ Շեքսպիր, հա´մ Մոցարտ, հետն էլ` Արմսթրոնգ

Համաշխարհային մշակութային գանձարանի այս անմահների անունը կրող չիլիացին նաև շատ դյուրազգաց է և որոշել է դատի տալ իր անվան հետ կատակողին: Ընտրական հանձնաժողովի անդամ, 20-ամյա Էնրի Էլիաս Հադուե Պալման, տեսնելով քվեարկության եկած 19 տարեկան տղայի անձնագիրը, որոշել է զվարճացնել սոցցանցի իր ընկերներին:

Նվեր սիրուհուն. 100 կգ փող

Դեռ մի քիչ էլ ավելի: Իր սերն այսպես է արտահայտել Չինաստանի բնակիչը` հարսնացուին 102 կգ փող նվիրելով:

Բուդդիստական սեր` կալանավորներին

Յոգայով հրապուրված իրավաբան Ջիմ Ֆրիմանը այդ արևելյան օգտակար պրակտիկան կամենում է տարածել ամերիկյան Տեխասի կալանավորների շրջանում: Փաստաբանը, չխնայելով իրեն, պատրաստ է ամեն օր այցելել և պարապմունքներ անցկացնել մինչև 3 բանտերում:

Ի՞նչն է զայրացնում տղամարդուն

Ասում են` զայրանալ ցանկացողը եթե պատճառ էլ չգտնի, գոնե մի առիթ ի´նքը կհորինի: Բայց նաև կան ընդհանուր պատճառներ, որոնք զզվեցնում են բոլորին ու խորը հիասթափություն հարուցում: