ԳՆԱՃԱՅԻՆ ՓԱԿ ՇՂԹԱ

Գնաճի վերաբերյալ կանխատեսումներում Կենտրոնական բանկը միշտ է սխալվել. նախատեսվել է թանկացումների բավական համեստ տոկոս, բայց ստացվել է` ինչպես միշտ£ Դրամատան թե մեկ այլ կառույցի դեպքում նշանակալին, իհարկե, տնտեսական գործընթացներն աչքաչափով դիտարկելու և անպատկերացնելիորեն սխալվելու իրողությունը չէ£ Նման կանխատեսումներն այնքան հաճախ են անստույգ դուրս եկել, որ որևէ մեկն այլևս դրանց չի էլ հավատում... Հիմա հերթական անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԿԲ¬ն արդեն կայացած իրողությունների վերաբերյալ ոչ թե կանխատեսում, այլ ավելի շատ գնահատականներ է ներկայացնում£ Խոսքն իհարկե գնաճի վերաբերյալ է, որ տարեսկզբին 0,5-2 տոկոսի շրջանակում է նախանշվել, այսօր արդեն 2-4 տոկոսի մասին է խոսվում£ Ընդ որում, եթե նույնիսկ տվյալ դեպքում մատնանշվող ամենաբարձր 4 թիվը վերցնենք, ապա ԿԲ¬ի վերանայված կանխատեսումներին դարձյալ փոքր¬ինչ իրատեսորեն չենք կարող վերաբերվել£ Ի վերջո, եթե նախորդող չորս ամիսներին գներն ընդամենը մեկական տոկոսով բարձրանային, գնաճի հանդեպ կայուն իմունիտետ ունեցող հանրությունը տեղի ունեցածի հետևանքներից միգուցե այսչափ դժգոհ չլիներ£ Ուրեմն պարզ է, որ խոսքն իրականում գնային շատ ավելի մեծ թռիչքների մասին է, և ԿԲ¬ն տարվա այս հատվածում ստիպված է սեփական կանխատեսումները վերանայում` ընդամենը մի փոքր ավելի քիչ սխալված լինելու ակնկալիքով£ Սակայն մյուս կողմից մեծ է հավանականությունը, որ նման վերանայումները կամ գնաճի տոկոսային թռիչքն ընթացիկ տարվա ուղեկիցը դառնան£ Այնպես է ստացվել, որ հանրության ստվար մի հատված լուրջ պարտքեր ունի կայացած համարվող բանկային համակարգին£ Մասնավորապես, զգալի պարտքեր են կուտակվել հատկապես գյուղատնտեսական վարկերի մասով£ Սա ինքնին ենթադրում է, որ նախորդ տարվա ընթացքում տրված գումարները հնարավոր չի եղել վերադարձնել, իսկ ստեղծված իրավիճակը ոչ այնքան վարկառուների անպարտաճանաչության, այլ լրիվ անմատչելի տոկոսադրույքների հետևանք է£ Ավելի համեստ տոկոսաչափեր սահմանելու հարցը փաստորեն անցնող շրջանում այդպես էլ չլուծվեց, և տնտեսության առանձին ճյուղերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջնահերթությունն ակնհայտորեն քարոզչական բնույթ են միայն ունեցել£ Արդյունքում վարկատու բանկերն, իհարկե, ամենևին էլ չեն տուժել. կուտակված պարտքերը, համապատասխան տուգանքներով հանդերձ, բնականաբար գանձվելու են` այդպիսով է°լ ավելի նպաստելով բանկային համակարգի «կայացմանը»£ Բայց խնդիրն այն է, որ տոկոսներն ու տույժերն էլ իրենց հերթին են նոր գնաճի հանգեցնելու£ Այսինքն, պարտքերի տակ ընկած հողատերերին ոչինչ չի մնալու, քան նախորդ տարվա պարտքերը գյուղմթերքների թանկացմամբ փոխհատուցել£ Հետևաբար, ստեղծված իրավիճակում գնաճի հետևանքները ոչ այլ, քան նույն բանկային համակարգի անկատարությամբ կարելի է պայմանավորել£ Գնաճի հանգեցնող շղթան գոնե այս դեպքում ակնհայտ է, որ նույն աղբյուրից է սկիզբ առնում£ Իսկ կարծել, թե ԿԲ¬ն չի տեսնում կամ առավել ևս չի պատկերացնում սեփական քթի տակ ընթացող զարգացումները, բնականաբար սխալ է£ Մնում է ենթադրել, որ այս կառույցի կողմից հրապարակվող լավատեսական (՞), բայց ի սկզբանե անիրականանալի կանխատեսումները առանց նման հաշվարկների են իրականացվում, և կենտրոնական դրամատունը պարզապես չի ցանկանում հաշվի նստել այն ամենի հետ, ինչը շատ չանցած անխուսափելի է դառնում£ :

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ

Պատկերացնելը, թե ինչ են մտածում հայրենի պաշտոնյաներն այս կամ այն հարցի վերաբերյալ, միանգամից խոստովանենք, որ չափազանց բարդ է£ Այս հարցում կարևոր մի օրինաչափություն մշտապես խանգարում է. որպես կանոն` մեր չինովնիկները չխոսկան են կամ լավագույն դեպքում` քչախոս£ Իսկ նրանց շարժ ու ձևից, հայացքից, գործողություններից ինչ¬որ բան կռահելու ցանկություն, ինչպես հայտնի է, հանրությունը չունի£ Իր հերթին` հանրային անտարբերությունն առաջին հերթին ձեռնտու է հենց ուրբաթախոսներին, քանի որ ժամանակի ընթացքում քչախոսությունը դարձել է աչքից¬ականջից հեռու լինելու ցանկալի գրավականի կարևոր նախապայմանը£ Դե, իսկ եթե փոքր¬ինչ ավելի լավատեսորեն նայենք խնդրին, ապա սա այն բացառիկ դեպքերից է, երբ երկուստեք նախընտրելի իրավիճակ է ստեղծվել, ու հանգամանքներն այնպես են դասավորվել, երբ փոխադարձ անտարբերությունը ելքերից լավագույնն է դարձել... Այսքանով հանդերձ, ամեն ինչ իսկապես շահեկան լինելուն շատ մոտ կարող էր համարել, եթե ուրբաթախոսության պատճառը, ասենք, ժամանակի պակասով պայմանավորվեր£ Մինչդեռ հայրենի չինովնիկների ճնշող մեծամասնութ յան քչախոսությունը հաստատ աշխատասիրությամբ չի պայմանավորվում, և ընդհանուր առմամբ մեկը մյուսի հետ կապ չունի£ Ահավասիկ դիտարկենք մեր բազմանդամ խորհրդարանը£ Թվում է, թե երեք շաբաթ խորհրդարանական ու ժամանցավայրերի աշխատասենյակներում «տքնելուց» հետո մեր երեսփոխաններն ուր որ է` այնքան տարողունակ թղթապանակներով են հերթական քառօրյային ներկայանալու, որ հանրությունն անսպասելիորեն ու անկեղծորեն հավատալու է, թե պետության, այսինքն` հարկատուներիս սուղ միջոցներից վճարվող աշխատավարձերին վերջիններս իսկապես արժանի են£ Սակայն մեր Ազգային ժողովն իսկապես եզակի է, և շատ նման է այն սայլին, որ վաղուց արդեն տեղից չի շարժվում£ Կասկածից վեր է նաև, որ եվրավերանորոգումն անգամ չի փրկի այս կառույցին, քանի որ նախ և առաջ սայլը տեղաշարժելու ու հետո միայն դրա շքեղության մասին է պետք մտածել£ Ու այս առումով զրույցն ավելի գորոծնական դարձնելու համար պատահական ընտրություն կատարենք... Դիցուք, անդրադառնանք վերջին քառօրյայի «բովանդակությանը»` իսկապես օբյեկտիվ լինելով£ Այսպես, մերթ կիսադատարկ, երբեմն էլ դատարկ, իսկ քվեարկություններից առաջ գրեթե լիքը դահլիճում օրենսդիր կառույցի երևելիները ստրիպտիզ պարերը կարգավորող օրինագիծ էին քննարկում£ Այն, որ պարն ինքնին չի կարող կարգավորվել և օրենքների շրջանակում ներառվել, դա այլ հարց է£ Խնդիրն այն է, որ հաճախ զավեշտը նույնպես բոլոր սահմաններն է գերազանցում, ու ստացվում է` օրենսդրությանը ըմբոստապարի համապատասխանե ցումն է ներկայում հայրենի խորհրդարանի գլխավոր առաջնահերթությունների շարքում հայտնվել£ Ինչ խոսք, Ազգային ժողովը նման «հրատապություն» ներկայացնող օրինագծերի քննարկման հարուստ փորձ ունի, և տվյալ դեպքում «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը£ Եվ եթե այն արդեն օրենսդիրի նիստի օրակարգում է, ուրեմն քնննարկումն էլ է անխուսափելի... Միաժամանակ, նման օրինագծերն ինքնին հնարավորություն են ստեղծում երեսփոխանների ուրբաթախոսության աստիճանը ստուգելու£ Լավատեսները, ովքեր կարող են կարծել, թե անհարկի չխոսկանության թեմայի հանդեպ պատգամավորների ունեցած հետաքրքրությանը զուգահեռ կարող է աճել, հերթական անգամ նույնպես սխալվեցին£ Վերաբերմունքի կամ ավելի ճիշտ հետաքրքրասիրության աճն այս անգամ նույնպես չառանձնացավ` դարձյալ ապացուցելով, որ անկախ նրանից, թե երեսփոխականներն ինչ են մտածում, միևնույն է, արտահայտվելու նրանց ունակությունները չափազանց համեստ են£ Որքան էլ ու հատկապես հիմա ըմբոստապարի մասին օրենքն անկարևոր լինի, այսուհանդերձ վերջին քառօրյան կրկին անգամ վերահաստատեց այն վերաբերմունքը, ինչն օրենսդիրի հանդեպ գոյություն ունի ընդհանրապես£ Եվ կասկածից վեր է, որ եթե հաջորդ քառօրյայում համանման մեկ այլ արտառոց օրինագիծ առաջադրվի, ապա երեսփոխանական հավաք խումբն իր ավանդական անտարբերությամբ դարձյալ անդրդվելի է մնալու£ Մյուս կողմից էլ ըմբոստապարային քառօրյան ուրբաթախոսների «կամքը» փորձարկելու ինքնաբերաբար ի հայտ եկած լավ առիթ էր, որն, ինչպես նշեցինք, վերահաստատեց այն, ինչը հասարակությունը մինչ այդ էլ լավ էր պատկերաց նում£ :

ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն...

Ամեն ինչ ժամանակի ընթացքում անխուսփելիորեն փոփոխվում ու վերարժևորվում է: Ներքաղաքական դաշտում իր տեղն ունենալու համար ստիպված է փոխվել նաև ՀՀՇ-ն, որն արդեն այսօր հասարակությանը ներկայանում է ՀԱԿ տեսքով:

Հա՞ որ...

ԿԱՐԵԼԻ էր կարծել, թե գազային կրքերը սակագների վերանայմամբ ավարտվելու են, սակայն ռուսական «Գազպրոմի» տհաճ անակնկալին հիմա էլ վրացական «սյուրպրիզը» հաջորդեց£ Դեռևս նախորդ ամսվա վերջին լուր տարածվեց, թե վրացական սողանքը հատել է «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդն» իրար հետ կապող խողովակաշարը£ Գազատարի վնասվելու մասին լուրն, իհարկե, խուճապ և իրարանցում չառաջացրեց, քանզի բոլորիս էր հայտնի, որ Աբովյանի գազապահեստարանը հանրապետությանը դեռ մի քանի օր երկնագույն վառելիքով կարող է ապահովել£ Բացի այդ` անձրևոտ եղանակներն այստեղ նույնպես սողանքներ գրեթե ամեն օր են առաջացնում, և առանձնապես չարժե տեղի ունեցածը դիտավորության վերագրել£ Հուսադրող էր նաև 2-3 օրվա ընթացքում խողովակաշարը վերականգնելու մասին վրացիների խոստումը... Սակայն ավելի ուշ էր միայն հայտնի դառնալու, որ ամենամեծ ու ամենատհաճ անակնկալը փաստորեն հետո էր մատուցվելու, և վնասի վերականգնման պարտավորությունն ունեցող ու պատրաստակամություն հայտնած հարևան հանրապետության պատասխանատուները մեզ համար կենսական դարձած վառելիքի մատակարարման վերականգնման հարցում ամենևին էլ չեն շտապում£ Ինչ խոսք, եթե վթարը սովորական ինչ¬որ խողովակի վերաբերեր, կարելի էր նույնիսկ այս պատմության մեջ դիտավորության տարրեր չորոնել. նույնիսկ «անտեսել», որ հերթական խողովակապայթյունն անմիջապես ջավախահայության ազգապահպան պահանջներին հաջորդեց£ Այս դեպքում, սակայն, կասկածից վեր է, որ հարևան հանրապետությունում լավ են պատկերացնում, թե ինչպես կարելի է նաև նենգ արարքով ակնարկներ անել իրենց դժգոհության մասին£ Միակ արդարացումը, թերևս, կարող է ժամանակի զգացողության կորուստը համարվել (դե, վրացիները մեր հանդեպ հաճախ են զգացողական մթագնումներ ունենում)` եթե մտածենք, թե 2-3 օր ասել¬խոս տանալով` մեր հարևանները բոլորովին այլ ժամկետ են պատկերացնում£ Մեկ օր առաջ` կեսգիշերին, Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է` թեև վրացական կողմը հայտարարել էր, թե խողովակաշարը մի քանի տեղից վնասված է:

«Կեղտոտ» կամ` թրքավայել քաղաքականության համատեքստում

Մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու արևմտյան պարտադրանքը Թուրքիայի նկատմամբ, ինչպես և ակնկալվում էր, ոչ միայն շարունակվում, այլ նաև ահագնանում է:

Հայոց ցեղասպանության հարցը իսրայելա¬թուրքական հարաբերություններում

ՎԵՐՋԵՐՍ էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացրեցին, թե Իսրայելի Կնեսետում հավանության է արժանացել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկությունը£ Այս տեղեկատվությունը մեր հայրենակիցներից գուցե ոմանց ոգևորելով` հույսեր արթնացրեց, որ Միացյալ Նահանգները նույնպես վերջիվերջո պաշտոնապես կճանաչի ցեղասպանության փաստը£ Սակայն հիշյալ տեղեկատվությունը Թուրքիայի և Իսրայելի հարաբերութ յունների վերջին զարգացումների լույսի ներքո դիտարկելով, հերթական անգամ համոզվում ես, որ այս աշխարհում պետություններն առաջնորդվում են միայն սեփական շահով£ Միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Իսրայելում մեծամասնությունն այսօր այն տեսակետն ունի, թե Հոլոքոստ ապրած ժողովուրդը պարտավոր է ճանաչել հայերի Ցեղասպանությունը, բայց քչերն են կարծում, թե Իսրայելը պետք է դիմի այդ քայլին, քանի որ այդ պարագայում կարող են խզվել նրա հարաբերությունները Թուրքիայի հետ£ Իսկ վերջինս Մերձավոր Արևելքում Թել Ավիվի ռազմավարական գործընկերն է համարվում£ Ուստի, մինչ այժմ իսրայելցիները համոզված էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը խիստ վտանգավոր է իրենց համար, քանի որ այդ պարագայում իրենք բոլորովին միայնակ կմնան մահմեդական տարածաշրջանում£ Մանավանդ, մտահոգիչ են Իրանից հնչող հակաիսրայելական հայտարարությունները£ Անկարայի և Թել Ավիվի միջև առևտրատնտեսա կան սերտ կապեր են հաստատվել. Իսրայելը միլիարդների արժողության պայմանագրեր է կնքել Թուրքիայի հետ` նրան ռազմական տեխնիկա մատակարարելու համար£ Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով առաքվող նավթի հիմնական գնորդն Իսրայելն է£ Իր հերթին, Թուրքիան Միացյալ Նահանգներում հրեական հզոր լոբբիի աջակցության կարիքն ունի£ Անշուշտ, ռազմավարական աստիճանի հասած փոխհարաբերությունների երկարատև ընթացքում եղել են նաև տարաձայնություններ£ Սակայն և° Անկարան, և° Թել Ավիվը փոխադարձ քննադատություններում չափը չեն անցել£ Այդպես էր մինչև այն պահը, երբ Թուրքիայի ներկայիս իշխանությունները, որոնք չափավոր իսլամիստների համարում ունեն, որոշեցին դեմքով շրջվել դեպի մահմեդական աշխարհ£ Անկարան սկսեց աստիճանաբար «հեռանալ» Արևմուտքից£ «Հեռացավ» նաև Թել Ավիվից, քանի որ վերջինս համարվում է տարածաշրջանում Արևմուտքի հավատարիմը£ Հատկանշական է, որ Իրաքում ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ Թուրքիան թույլ չտվեց իր տարածքում ամերիկյան զինվորներ տեղակայել£ Իսկ կոնկրետ Իսրայելի հանդեպ քաղաքականության փոփոխությունը կատարվեց` երբ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց արտաքին քաքաղականության «Զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը£ Դրանից հետո սկսվեց Թուրքիայի մերձեցումն իսլամական աշխարհին£ Միջազգային հանդիպումներում, քննարկումներում վարչապետ էրդողանը սկսեց հաճախակի սուր քննադատության սլաքն ուղղել Իսրայելի կողմը` հայտարարելով, որ այդ երկիրն սպառնում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու կայունությանը£ Նաև` Անկարան մեղադրեց Թել Ավիվին` Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնելու ծրագրերի թիկունքին կանգնած լինելու, «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ£ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երկար ժամանակ բավական զուսպ էին Թուրքիայի հակաիսրայելական դրսևորումների, Էրդողանի հուզախառն պահվածքի հանդեպ£ Խնդիրն այն էր, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը Թուրքիան համարում էին տարածաշրջանում անհրաժեշտ երկիր և ջանում էին անհնազանդ Անկարային ամեն կերպ պահել իրենց քաղաքականության ուղեծրում£ Սակայն Թուրքիան չեղյալ հայտարարեց ՆԱՏՕ¬ի և Իսրայելի հետ ամենամյա անցկացվող զորավարժությունները£ Ավելին, իսրայելական հետախուզության տվյալներով պարզվեց, որ պաղեստինյան «Համաս» խմբավորումը իրանական հրթիռներ և այլ սպառազինություններ է ստանում Սիրիայի և Թուրքիայի միջոցով£ Իսրայելի համբերության բաժակը լցվեց. նա հրաժարվեց Թուրքիային ժամանակակից նորագույն ռազմական տեխնիկա վաճառել£ Թել Ավիվում էլ հայտարարեցին, թե Անկարայի հետ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն կարող լինել£ Երկու երկրների հարաբերություններում առաջացած այս ճեղքվածքով է, թերևս, բացատրվում Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը դարձյալ շրջանառության մեջ դնելը£ Դարձյալ, որովհետև 2009¬ին նույնպես այդ օրինագիծը քննարկելու մասին հարցը մտավ օրակարգ£ Այս կերպ գուցե Իսրայելը փորձում է զսպել Թուրքիայի հավակնությունները£ Անկարայում դեռևս բավական ազդեցություն ունի զինվորական վերնախավը` փաշաները£ Նրանք, թերևս, անտարբերությամբ ու լռությամբ չեն հետևի, թե ինչպես կզարգանան Իսրայելի հետ հարաբերությունները, և ձեռքներից եկածը կանեն` Թել Ավիվի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու համար£ Առջևում 2011 թվականն է` Թուրքիայի խորհրդարանի ընտրությունների տարին£ :

Վարկածները շատանում են

Լեհաստանի նախագահի մահվան շուրջ թանձրանում է կասկածների վարագույրը£ Դրանցից մեկն էլ փորձել է հիմնավորել Յան Ցենսկին` Մեծ Բրիտանիայի The Financial Times պարբերականում£ Հետաքննիչները մանրազնին ուսումնասիրում են ռուսական Սմոլենսկ քաղաքի մերձակայքում վթարված լեհական Ձձ-154 օդանավի բոլոր տվյալները. այդ թվում` սև արկղերի ձայնագրությունները£ Սակայն Լեհաստանում վթարն արագորեն լեգենդ է դառնում, ինչը կարող է ազդել լեհական քաղաքականության վրա և վտանգել նոր¬նոր ջերմանալ սկսող լեհ¬ռուսական հարաբերությունները£ Անցյալ շաբաթասկզբին հետաքննողներն հայտարարեցին, որ մշակում են 4 հիմնական վարկած. ռուսական արտադրության օդանավի տեխնիկական խնդիրները, օդաչուների սխալը, դիսպետչերների սխալը և° ահաբեկչական հարձակում օդաչուների վրա, որոնց հնարավոր է` ստիպել են վայրէջք կատարել` չնայած անբարենպաստ պայմաններին£ Շատ լեհերի անհեթեթ է թվում` ինչպե՞ս կարող էր լեհական օդանավը, որտեղ այնքան բարձրաստիճան քաղաքական ու զինվորական պաշտոնական անձինք էին գտնվում, վթարի ենթարկվել` դժբախտ պատահարի արդյունքում£ Դա կատարվել է Ռուսաստանում, հարևանությամբ Կատինի անտառի, որտեղ 1940 թ. ՆԳԺԿ¬ի աշխատակիցների կողմից գնդակահարվել են հազարավոր լեհ սպաներ. իսկ 300 տարի «Մոսկվայի կրնկի տակ» ապրելուց հետո, շատ լեհեր հակված են կարծել, որ եթե գործին խառնված է Ռուսաստանը, պետք է վատթարագույնը կասկածել£ ...Շարունակ նորոգվում են ենթադրությունները` ինչո՞ւ զոհվեց Կաչինսկին ու ևս 95 մարդ. այստեղ կարելի է նույնիսկ ձայնագրություն գտնել վատորակ երիզի վրա, ուր նկարված են ռուսները` վթարի ժամանակ կենդանի մնացածներ որոնելիս£ Այն փաստը, որ հետաքննությունը մինչ այժմ չի հրապարակում օդաչուների խցիկում կատարված ձայնագրությունների վերծանումը, և այն, որ այդ վերծանումը կատարվում է Ռուսաստանում` ուր տեղի է ունեցել վթարը, ավելի է բորբոքում կրքերը£ Վթարից անմիջապես հետո լեհերը զգացված էին ռուսական իշխանությունների պահվածքից, այդ թվում` վարչապետ Վլ. Պուտինի և նախագահ Դմ. Մեդվեդևի ցուցաբերած կարեկցանքից£ Մեդվեդևը միջազգային այն սակավաթիվ առաջնորդներից էր, ով չվախենալով հրաբխային փոշու ամպից, Կրակով մեկնեց` Կաչինսկու հուղարկավորությանը£ Սակայն հիմա, ինչպես կարծում է Batory Foundation հիմնադրամի Արտաքին քաղաքականության վերլուծության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Սմոլարը, կասկածները «կարող են անվստահության մթնոլորտ ստեղծել»£ Նա հավելում է, որ դավադրության մասին վարկածը ստիպում է ենթադրել, թե այդ մահերը կարող էին դիտավորության արդյունք լինել£ Վթարի առնչությամբ ծավալվող հարցերը նպաստում են Կաչինսկու հեղինակության աճին£ Մինչ իր ողբերգական վախճանը նա ոչնչով աչքի չընկնող նախագահ էր, իսկ հիմա համալրում է Լեհաստանի ազգային հերոսների ցուցակը£ Այս հանգամանքը հավանաբար դրականորեն կազդի եղբոր` Յարոսլավ Կաչինսկու ընտրական քարոզարշավի վրա, և վերջինս արտահերթ նախագահական ընտրություններում` հունիսի 20¬ին, կփոխարինի իր երկվորյակ եղբորը£ Լեխ Կաչինսկու մահից հետո կտրականորեն վերագնահատվեց նրա անձը£ Վթարից 1 ամիս առաջ անցկացված հարցումներով` լեհերի միայն 27 տոկոսն էր գտնում, որ Կաչինսկին լավ է կատարում նախագահի իր պարտականությունները£ Սակայն վթարից հետո անցկացված հարցման տվյալներով` արդեն լեհերի 52 տոկոսն էր դրականորեն տրամադրված իրենց հանգուցյալ նախագահի հանդեպ£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Դրանից Չինաստանի «կապիտալը» չի պակասի Չինաստան կատարած այցելությունից հետո ՀՀ իշխանությունները հանգեցին այն համոզման, որ վատ չէր լինի մի երկու միլիոն չինացի ներդնել Հայաստանի տնտեսությունում£ Թող ժողովուրդն իմանա` ովքեր են ճշտով տղերքը Նոր Նորքի ռազբորկայից հետո թաղային հեղինակությունները որոշեցին ֆինանսավորել «Մեր թաղը» կինոնկարի նկարահանումը£ «Ճշտով» սցենար ներկայացնողին խոսացել են խոշոր գումար£ Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման գնահատականը` Կռիլովի առակի ոճով Ով է արդար, ով` մեղավոր, սաղն էլ գիտեն, Վատն այն է, որ թե ՍԱՅԼ, թե ԲԵՌ նույն տեղն են դեռ£ Կառավարությունը` անցած չորս ամիսների ձեռքբերումների մասին - Բյուջեի մուտքերն ավելացել են, հարկահավաքման պլանները գերակատարվել են, ժողովրդի կենսամակարդակը... կներեք, ուզում էինք ասել` Սևանի մակարդակը զգալիորեն բարձրացել է£ Չկայացած հեռակա երկխոսություն ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ ¬ Մենք հավատարիմ ենք մնացել արձանագրությունների տառին ու ոգուն£ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ¬ Նախ պետք է տառաճանաչ լինել և հետո «ոգի» ունենալ£ Առյուծաձև Ռոբերտը Երբ ինտերնետում հայտնվեց Ռ. Քոչարյանի նկարը` Աֆրիկայում իր սպանած առյուծը ոտքերի տակ, նրա վերադարձից սարսափողները հարայ¬հրոց բարձրացրին. եթե նախկին նախագահն առյուծ է գյուլլում, ուրեմն էլ ինչ «կլիզմա», գյուլլելու է վարչապետացու «մոսկաներին»£ Թուրքական դեմագոգիա կամ բացասման բացասում Թուրքերը նախ ժխտում են, հետո էլ ժխտում ժխտածը£ Պատերազմում` ինչպես պատերազմում Ըստ որոշ լուրերի, խոշոր ձեռներեցների գործունեությունը ստուգող հարկայիններին ապահովել են բրոնեժիլետով£ Ժողովրդի աղքատ խավի ներկայացուցչի տրտունջը` Ֆունտի («Ոսկե հորթը») ոճով ¬ Ես սոված եմ եղել սովետփլուզիչ Գորբաչովի օրոք, Խավարաստեղծ Լ. Տեր¬Պետրոսյանի օրոք, Որսորդ¬Վոյին Ռ. Քոչարյանի օրոք, հիմա էլ դեռ մտածում են` սովե՞լ, թե՞ չսովել£ Ուշ թե շուտ` կհաջողվի փոխել մեր մենթալիտետը Սինգապուրի տնտեսական հրաշքը Հայաստանում կիրառելն անհնարին է£ Դա պարզ է դարձել գաղտնի գիտափորձից հետո£ Հայ միջին պաշտոնյային ներարկել են սինգապուրցու հինգ լիտր արյուն£ Այդ մարդը լրիվ շեղաչք է դարձել, բայց պետական մտածելակերպ ձեռք չի բերել£ Հայերիս մենթալիտետը փոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են£ Էրդողան-Օբամա երկխոսությունից ԷՐԴՈՂԱՆ ¬ Գենոցիդ բառը երբեք չասես, դա մեր ազգի զգայուն «տեղն» է£ «Մեծ եղեռն» էլ մի ասա, դա էլ զգայուն «տեղ» է£ «Աննախադեպ ջարդեր»» բառերը նույնպես մեր ժողովուրդը շատ զգայուն է ընկալում£ ՕԲԱՄԱ ¬ Բա որ էդքան զգայուն ազգ եք, ինչո՞ւ վերջին անզգամի պես գենոցիդ արեցիք£ Ռ. Քոչարյանը` չարախնդությամբ Չարենցավանի դեպքերի առիթով Հիմա տեսա՞ք, թե ինչպես են աշխատում ձեր «ուչաստկովիները»£ l :

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2010թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Ադրբեջանական հերթական քարոզչական հիստերիան

Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սաբիրօղլուն և որոշ, այսպես կոչված «քաղաքագետներ», կրկին հանդես են եկել հայտարարություն ներով, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան վայրահաչություն և քարոզչական հիստերիա:

Առաջինը և միակ գվարդիականը

Հայկական վեց դիվիզիաներից հինգը կազմավորվել են Համաշխարհային մեծ պատերազմի սկզբին£ Բայց հարուստ և փառապանծ ծառայողական ու մարտական ուղի է անցել նաև 1921-22¬ին կազմավորված առաջին դիվիզիան, որին ավելի քիչ ենք անդրադառնում£ Նրա պատմությունը սերտ կապված է հայ ժողովրդի 20-30-40¬ական թվականների, Մեծ Հաղթանակի հետ, յուրաքանչյուր հայի հպարտություն է ներշնչում£ 1922 թ. սեպտեմբերի 22¬ին Խորհրդային Հայաստանի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի թիվ 157 հրամանով կազմակերպվել է «Առանձին հայկական լեռնա¬հրաձգային դիվիզիան», որի կազմի մեջ մտել են նախկին հայկական երկու հրաձգային և մեկ հեծյալ բրիգադները, 1923 թ. Բաքվում կազմավորված հրաձգային գունդը (բաղկացած հրետանու դիվիզիոնի հիման վրա ձևավորված հրետանու գնդից, կապի և ինժեներական վաշտերից և այլ տեխնիկական ու թիկունքային ստորաբաժանումներից)£ Դիվիզիան ընդգրկվել է «Առանձին Կովկասյան բանակի» կազմի մեջ, որը 1935 թ. հունիսին վերակազմավորվել է որպես «Անդրկովկասյան ռազմական օկրուգ», իսկ վերջինս ՀՊՄ¬ի սկզբին` «Անդրկովկասյան ճակատ»£ 1936 թ. դիվիզիան պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով£ Մարտական և քաղաքական պատրաստությունը անցել է Հայաստանում£ Հրամանատար է նշանակվել Անդրեյ Մելիք-Շահնազարովը, կոմիսար` Վահան Բալյանը, տեղակալ` Քրիստափոր Արարատովը, քաղ. բաժնի պետ` Հայկ Հովսեփյանը, շտաբի պետ` Վլադիմիր Պրիտոմանովը£ Ա. Մյասնիկյանը, Հ. Բժշկյանցը (Գայը) իրենց համախոհների հետ ծավալել են ակտիվ գործունեություն` դիվիզիայի մարտունակության բարձրացման, ժողովրդի հետ կապի ամրապնդման համար£ Երևանում բացվել է սպայական դպրոց և երկու դասընթացներ հրամանատարների ու քաղաշխատողների համար£ Ե. Չարենցը Ա. Մյասնիկյանին պատկերավոր ներկայացրել է որպես «քայլող մոնումենտ»£ Գայի 10 հայրենանվեր պատգամները հիմք էին դարձել զորամասերում ուսուցման և դաստիարակության համար. ճիշտ միջանձնյա հարաբերություններ, բարեկամություն, երկաթյա կարգապահություն, նվիրվածություն ժողովրդի և ռազմական գործին, անձնազոհություն` հանուն հայրենիքի պաշտպանության, սխրագործության պատրաստականություն, գաղտնապահություն, գիտելիքների և ունակությունների կատարելագործում£ Խոսուն է մանկական (նախկին Կիրովի) այգում 1940 թ. կանգնեցված հուշարձանը` հետևյալ ուշագրավ մակագրությամբ` «Հերոսական բանվորագյուղացիական Կարմիր բանակի մարտիկներին` Երախտապարտ հայ ժողովրդից 29 նոյեմբերի 1940 թ.» Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ.°) առաջին իսկ օրերից հայկական դիվիզիան անցել է 8.000 ավելի կմ մարտական ուղի` տարբեր բանակների կազմում, տարբեր ճակատամարտերում, վայրերում և բոլոր դեպքերում պատվով է կատարել մարտական առաջադրանքները£ 1941 թ. 47¬րդ բանակի կազմում անցել է ծառայության Իրան¬Թուրքիա սահմանագծում, սեպտեմբերին` Հարավ-Արևմտյան ճակատում (38¬րդ բանակի կազմում), իսկ 1942 թ. մայիսից 21¬րդ բանակի կազմում ակտիվ մասնակցել է Պոլտավայի և Խարկովի մարզերի բնակավայրերի պաշտպանությանը£ Հուլիսից մինչև 1943 թ. փետրվարի 2¬ը 62¬րդ բանակի կազմում հերոսաբար և քաջարի մարտեր է մղել Ստալինգրադի բախտորոշ ճակատում, ինչի համար 1942 թ. նոյեմբերի 23¬ին Հայկական 76¬րդ Կարմրադրոշ դիվիզիան արժանացել է գվարդիականի կոչման` վերանվանվելով 51¬րդ գվարդիական դիվիզիա£ 1943 թ. հուլիսից Հայկական Կարմրադրոշ Գվարդիական դիվիզիան 6¬րդ գվարդիական բանակի կազմում մարտնչել է Կուրսկ¬Օռյոլ-Բելգորոդ մարզերի բնակավայրերի ազատագրմանը, իսկ 1944 թ. սկզբից 1¬ին Մերձբալթյան ճակատում, հրամանատար Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ մարտեր է մղել Բելոռուսիայում, Լատվիայում, Լիտվայում, Բալթիկ ծովի Կուռլանդիա թերակղզում` շրջափակման մեջ առնելով ֆաշիստական զորքերի մեծ զորախումբ£ Հենց այստեղ էլ դիմավորել է Մեծ Հաղթանակի օրը£ Այդ հերոսական մարտերի համար դիվիզիան արժանացել է Վիտեբսկյան պատվավոր անվանը, իսկ նրա երեք գնդերը` (154¬րդ, 156¬րդ և 158¬րդ) Պոլոցկյան պատվավոր անվանը£ Դիվիզիան ՀՄՊ տարիներին ազատագրել է 1000 ավելի բնակավայրեր, ոչնչացրել է հակառակորդի 50.000, գերի վերցրել 15.000 մարտիկներ և սպաներ, 6 անգամ շնորհակալության է արժանացել Գերագույն հրամանատարի կողմից, 20.000 զինծառայողներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, 40¬ն արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման£ Փառապանծ զորամիավորման կազմում հայերից աճել են 2 մարշալներ (Հ. Բաղրամյան և Հ. Բաբաջանյան), 50 գեներալներ, 200 գնդապետներ, որոնցից 4¬ը` ճակատի, 22¬ը` բանակի, 8¬ը` կորպուսի, 70¬ը` դիվիզիայի մասշտաբներով£ Հայկական 76¬րդ (51¬րդ գվարդիական) դիվիզիայի մարտական ուղին, սխրագործությունները հպարտություն են ներշնչում բոլոր հայորդիներին£ :

«ԳԵՐԻՆ»

Արևի ճառագայթներից հեռվում շողշողում էին գետերը, դեղնած արտերն ու բլուրները£ Հորիզոնում, կարծես երկնքից կախված, ձգվում էր Կովկասյան լեռնաշղթան, ուր լեռների գագաթները հագել էին սպիտակաթույր պսակներ£ Զինվորը հայացքը կտրում է հեռուներից£ Շատ մոտ` ձորի այն ափին, բարդիներով փաթաթված ադրբեջանական Թ. գյուղն է, որը կարծես աշխարհից կտրված` բուսնել էր ձորի պռունկին£ Ինջա գետն օձագալար սողում էր գյուղի ոտքերի տակ ու իջնելով հարթավայր` գրկախառնվում էր Թարթառին£ Աղմուկով լվացվում էին զինվորական կաթսայիկները, որպեսզի ընթրիքին մաքուր ու պատրաստ լինեն£ Հանգստացող հերթափոխը նստած էր եղեգներից պատրաստված տաղավարում ու փռփռում էր զինվորական խոսակցության տուտը£ Դիրքապահն ակնդետ հայացքով չափում էր շփման գիծը, որտեղ թռչուններն անարգել ու առանց սահման իմանալու, երկինքը մկրատում էին մեկ մեր, մեկ` հակառակորդի գլխավերևում£ Դիրքապահը հանկարծ լարվեց, ապա զարմանքից աչքերը չռվեցին. հակառակորդի կողմից շփման գիծը հատել էր մի ձիավոր և «զմայլված աջ ու ձախ նայելով» գալիս էր մեր դիրքերը£ Զինվորը զենքը մարտական վիճակի բերեց ու հատուկ ազդանշանով իմաց տվեց ընկերներին... :

Հենակետը մարտական վիճակում էր£

Ձիու վրա բազմածը երիտասարդ էր` մոտ 20-21 տարեկան£ Նա գուցե՞ խելագար էր, որ մտել էր ականապատված գոտի և ընդառաջ էր գնում ականների մահաբեր վտանգին£ Բայց ահա հրաշքով չեն բարձրանում ականի վրա. երևի ձին յուրահատուկ բնազդով էր քայլերն անում£ Ձիավորը տեսնելով մեր դիրքապահներին` անակնկալի եկավ, իսկ դեմքը երկյուղ էր արտահայտում£ Զինվորների ամուր ձեռքերը նրան վայր իջեցրին ձիուց, իսկ կենդանին հետ դարձավ ու վարգեց դեպի հակառակորդը£ Ձիուն գուցե շեյթանի տեղ դնելով կամ... մի քանի կրակաճեղքերից տեղաց գնդացրային կրակ, ապա մահաբեր ձայնը խլացավ խեղճ կենդանու վերջին խրխնջոցից£ «Կամավոր գերին» պատմում էր, որ Բաքվից է և եկել էր Թ. գյուղ տատի մոտ£ Նա ընկճված ու սփրթնած էր£ Զինվորները նրան թեյ տվեցին ու հանգստացրին... այնուամենայնիվ, զբոսանքը ադրբեջանցի երիտասարդի վրա թանկ էր նստել£ ...Ամեն գիշեր Թ. գյուղից լսվում էր լացի ձայն. երևի «գերու» տատն էր ողբում£ Հետո, մի գեղեցիկ օր դիրքապահները իմացան, որ «գերուն» ուղարկել են իր երկիրը ու համոզված էին` էլ չեն լսի լացի ձայնը, բայց այդ գիշերը լացի ձայնն ավելի ուժեղ էր ու դաժան£ 23.09.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. Բոլոր հետ վերադարձրած գերիների նման, ադրբեջանցիները ակամա գերուն էլ էին ենթարկել հալածանքների ու խոշտանգումների£ :

Մի լուսավոր ճանապարհ` ակունքված հայրենի եզերքից

Թանկագին բարեկամ, գիտեմ, իմ ու քո կենսագրության անմոռաց, հրաշալի «կանգառում»` մեր «Ավանգարդում»` հրապարակվող այս նամակս ինչ¬որ առումով անակնկալ կլինի քեզ համար£ Չէ՞ որ այն կարելի էր պարզապես ուղարկել քո աշխատանքային հասցեով` «Երևան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ», հետն էլ մի շնորհավորական բացիկ` շուրջ քառասուն տարվա մեր անխաթար ընկերությունը խորհրդանշող տաք ու անկեղծ խոսքերով£ Բայց այսպես ավելի ճիշտ է. թող մեր սիրելի թերթի ընթերցողներն էլ իմանան, որ քո` ճանաչված հրապարակախոս¬խմբագրի, մանկավարժ-գիտնականի, մայրենի լեզվի նվիրյալ պաշտպանի, մերօրյա իսկական մտավորականի կամ պարզապես հրաշալի մարդու` վաթսունամյակի բարձունք բերող ճանապարհի ամեն մի կանգառ քայլ առ քայլ իմաստավորվել է նշանակալից ձեռքբերումներով, համառ, նպատակամետ ջանքերի արդյունքում ծնված փոքր ու մեծ նվաճումներով£ Այս պահին զգում եմ, որ իմ բնորոշումներն ինչ¬ որ տեղ անհարիր են քո հանգիստ, մեղմ բնավորությանը, չպարտադրող կեցվածքին, ու դու այս տողերը կարդալիս, գիտեմ, մի տեսակ անհարմարության զգացում ես ապրում£ Մի առիթով դու ինձ ասացիր. «Իմ կյանքի ճանապարհը նաև քո հետքերով է անցել»£ Նկատի ունեիր երևի մեր համատեղ աշխատանքը «Պիոներ¬կանչ», «Ավանգարդ» թերթերում, ապա նաև «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագրի «աթոռը», որ սիրով քեզ «զիջեցի»£ Հետո մեր ճանապարհները խաչմերուկվել են նաև աշխատանքային այլ հասցեներում£ Ճանապարհիդ սկիզբն այնտեղ է` Տավուշ աշխարհի Չորաթան գյուղում, ուր ծնվել և անհոգ մանկությունդ ու պատանեկությունդ ես անցկացրել` ապագայի հեքիաթ¬տեսլականով£ Աշխարհն այդ ժամանակ քեզ համար հայրենի եզերքի կապո¯ւյտ-կապույտ հորիզոնն էր` դեռևս անհայտ հեռուներով և գյուղից «մեծ աշխարհ» ձգվող ոլորապտույտ ճանապարհով£ - Այն ժամանակ ի՞նչ իմանայի, որ այդ ճամփան ինձ այստեղ կբերի,¬ լեզվի պետական տեսչության քո աշխատասենյակում ամիսներ առաջ ասացիր կարոտով` հայացքդ սևեռելով հայրենի լեռնաշխարհիդ քարտեզին, որ քեզնից անբաժան է… Շարունակությունը` քո ծննդավայրի, ապա և հարևան Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուրի շեների դպրոցներում, և գերազանցության վկայագիրն առաջին պարգևն էր, որ ճանապարհ հարթեց ուսանելու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտելուց հետո անմիջապես արդեն աշխատանքային քայլերն արեցիր` որպես դասախոս, զուգահեռ նաև «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար£ Բայց չշտապենք. իմ ընկեր. ախր, ինչպե՞ս կարող եմ այդքան շուտ բաժանվել քո հայրենի գյուղից` ճամփեզրի ձեր գողտրիկ տնակից, ուր տարիներ առաջ վայելեցինք ծնողներիդ` հրաշալի այգեպան Աշոտ հայրիկիդ և ոսկեձեռիկ Թամարա մայրիկիդ աստվածային հյուրասիրությունը£ Մի խումբ գրողներով Տավշո աշխարհ էինք եկել` հանդիպումներ ունենալու դպրոցականների հետ£ Սուրեն Մուրադյանն էր, Արամայիս Սահակյանը, Գևորգ Դևրիկյանն ու ես, և դու էլ սիրով ու գորովանքով այդ հանդիպումների ժամանակ մեզ ներկայացնում էիր հայրենակիցներիդ, ուղեկցում լեռնաշխարհի գեղատեսիլ վայրեր, վանք ու տաճարներ£ Հայրենի բնաշխարհի ու նրա մարդկանց հանդեպ անսահման սերն այնքան թեժ էր քո հոգում, որ մի խումբ հայրենակիցների հետ հիմնադրեցիք «Տավուշ» հայրենակ ցական միությունը, որի առաջին փոխնախագահն ես, և որը յուրահատուկ միավորող էպիկենտրոն դարձավ երկրում ու աշխարհի տարբեր զուգահեռականներում ապրող տավուշցիների համար£ Հետո տարիների անդուլ ջանքերով, քեզ բնորոշ աշխատասիրությամբ, ծնունդ պարգևեցիր «Տավուշ» մեծածավալ վավերագրքին, որտեղ ներառված են տարածաշրջանի ու հայրենական գյուղերի պատմությունը, ազգագրությունը, բանահյուսական¬կրթամշակութային համապարփակ խնդիրներին, ճարտարապետական կոթողներին, բուսական¬կենդանական աշխարհին, տեղանուններին նվիրված տարաբնույթ նյութեր, բարբառային բառարան` շուրջ 4000 բառերի բացատրություններով, առած¬ասացվածքներով£ Իսկ ինչպիսի¯ սիրով ես ներկայացրել Տավշո աշխարհի անվանի մարդկանց կենսապատումը` պատերազմի և աշխատանքի հերոսներ, մշակույթի, արվեստի նշանավոր գործիչներ, գրողներ, գիտնականներ, այլ մասնագիտությունների հանրահայտ դեմքեր, որոնցից շատերը մեր ժողովրդի հպարտությունն են£ Ահա այսպես դու եղար ու կաս քո հայրենի եզերքի պատմության տարեգիրը£ Անանց սիրո մի այլ ճանապարհ էլ քեզ տարավ, թե՞ բերեց նվիրական այն աշխարհը, որ բոլորիս սերն է ու ցավը, մեր գոյության հավերժական կանթեղը£ Մայրենիի° աշխարհը, որ դպրոցական¬ուսանողական տարիներից պարուրեց քո հոգին, իսկ «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագիրը խմբագրելուց ի վեր դարձավ քո կյանքի մեծ առաքելությունը` ծնունդ տալով նրան նվիրված բազմաթիվ աշխատությունների և բոլորիս հասցեագրված գործնական ձեռնարկների` գրված ձեռամբ հմուտ լեզվագետի, այդ թվում` «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական դպրոցական բառարան», «Իմացաբանական շտեմարան», «Գրպանի ուղղագրական բառարան», «Սխալը և ճիշտը» (հեղինակակից Ե. Գևորգյան) և այլ մայրենաշունչ գրքեր£ Անվանումներն իսկ մայրենի լեզվի հանդեպ քո մեծ սիրո ու հայրենանվեր առաքելության վկայագրեր են` հյուսված հայ մանուկներին, ուսուցիչներին, մեզ` բոլորիս նույն այդ նվիրումով տոգորելու երազանքով£ Եվ էլի մի ճանապարհ, որ տանում, թե՞ բերում է քեզ սիրո ու նվիրումի մի այլ աշխարհ` գիտության աշխարհը` սերտորեն ներհյուսված արդեն քանի¯ տարի տարբեր բուհերում (ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ) քո դասախոսական¬մանկավարժական նվիրյալ աշխատանքին£ Արդյունքում` ոչ միայն մայրենիին նվիրված գրքերն են, այլև հայ մանկավարժության պատմության առավել քիչ հետազոտված էջերի` Մխիթարյանների գործունեության այդ ոլորտին նվիրված գիտական ուսումնասիրություններ, ականավոր մանկավարժ Մանուել Քաջունուն նվիրված աշխատություն, որը ոչ միայն գրքի տեսքով լույս աշխարհ եկավ, այլև այդ թեմայով ատենախոսության պաշտպանելով` արժանացար մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի£ Մխիթարյանների մանկավարժական գործունեության վերաբերյալ քո հետազոտական աշխատանքները, գիտեմ, շարունակվում են և համոզված եմ, որ շուտով դրանք կնշանավորվեն գիտական ավելի բարձր աստիճանով£ Ու այս առումով քո կենսապատումի մի քանի էջ էլ բացեմ «Ավանգարդի» ընթերցողներին և հայտնեմ, որ դու նաև ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ ես, տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի պրոֆեսոր, որ նաև աշխարհագրական անվանումների և անվանակոչության պետական կառավարման հանձնաժողովի անդամ ես, գիտական խմբագրման ես ենթարկել Հայաստանի ազգային ատլասի երկու հատորները, տերմինաբանական-ուղղագրական տեղեկատուն, ճշգրտել հազարավոր ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների անուններ, բազմաթիվ տերմինների հայերեն համարժեքներ, որոնք այսօր օգտագործվում են գիտության տարբեր ոլորտներում£ Այս աշխատանքներն ավելի համակարգված և նպատակասլաց բնույթ կրեցին վերջին տարիներին, երբ դու ղեկավարում էիր ՀՀ Լեզվի պետական տեսչությունը, ուր «դոնկիխոտության» տեսլականով (ներիր համեմատության համար), բայց և աննահանջ համառությամբ պաշտպանում էիր մայրենիի անաղարտությունը ամեն տեսակ ոտնձգությունների դեմ£ Ահա այսպես` քանի¯ ճանապարհ, որ միահյուսվելով քեզ պես եռանդուն, նպատակամետ, գործունյա անձի մեջ, բերել¬հասցրել են վաթսունամյակի բարձունք` նոր արարումների շարունակության խորհրդով£ Ես հպանցիկ անցա այդ ճանապարհի ընդամենը մի քանի կածաններով և, ախր, համարյա ոչինչ չասացի տարբեր ժամանակների քո լրագրական¬խմբագրական երկարամյա գործունեության մասին` ոչ միայն «Պիոներ¬կանչ», «Ավանգարդ», «Հայոց լեզու և գրականությունը դպրոցում», այլև «Հայ աշխարհ», «Երկունք», «Էրեբունի», «Համայնքի», «Քաղաքացիական ծառայություն» պարբերականներում, հայագիտական «Պայքար», «Հանրային կառավարում» ամսագրերում, Հանրային հեռւստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագրի տեղակալ, մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության փոխտնօրեն... Եվ ես ուրախ եմ, որ քո անձն ու գործը գնահատվել են ըստ արժանվույն£ «Ավանգարդի» ընթերցողներին թերևս ծանրաբեռնեցի թվարկումերով, բայց այս մեկն էլ թող ներողամտությամբ ընդունեն և իմանան, որ դու արժանացել ես ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի ոսկե մեդալներով, ԼՂՀ նախագահի շնորհակալագրով, միջազգային լրագրական մրցույթների դափնեկրի կոչումներով£ Բոլորը չես թվի… Իսկ ամենամեծ պարգևը, իմ թանկագին բարեկամ, քո մարդկային¬քաղաքացիական վեհ նկարագրին քաջածանոթ մարդկանց սերն է, քո մերձավորների, քո ուսանող ների, քո հայրենաշունչ գրքերիդ ընթերցողների, ուսուցիչների, դպրոցականների, ամենից ավելի` հայրենակիցներիդ սերն ու հարգանքը, որի դրսևորումների ականատես¬վկան եմ ինքս տասնամյակներ շարունակ£ Եվ ահա այսպես, թանկագին ընկեր, քո հետքերով ո՞ւր գնացի, ո՞ւր եկա, ի՞նչ ասացի, ի՞նչ բաց թողեցի, «անձնական թերթիկի» կենսագրական հակիրճ տողերի տակ կյանքիդ քանի¯ թրթիռ հնարավոր չեղավ թարգմանել, բարի, լուսավոր, անթեղված հուշերի, նաև ցավի, տագնապի, կորուստների, նաև հուսո ու հավատի քանի¯ էջ մնաց չբացված£ Եվ այդ ամենը ճյուղ¬ճյուղ, կածան¬կածան միավորելու¬ամբողջանալու դեպքում միայն կներկայացնեն քո ամբողջական դիմանկարը, որի մի քանի նրբագիծ բաց արի «Ավանգարդի» ընթերցողներին£ Վերջակետ դնելուց առաջ քո հետքերով եկա¬հասա Հայոց մանկավարժական համալսարան, բարձրացա աստիճաններով, թակեցի վերջին երկու ամիսների` քո նոր աշխատասենյակի դուռը. փակ էր£ Իսկ դու լսարանում էիր, ուսանողների հետ շարունակում էիր կիսատ թողած դասը, գրում 60-ից հետո ապրելիք կյանքիդ նոր էջերը£ Եվ, ուրեմն, ցտեսություն, սիրելի Լավրենտի Միրզոյան, մինչ նոր հանդիպումներ Բացվող օրվա` քո նվիրյալ առաքելության շարունակվող ճանապարհ ներին£ Քո հավատավոր ընկեր` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ :

Բանավեճի հանրապետական մրցաշար

Վերջին տարիներին հանրապետության դպրոցականները հաճախ են մասնակցում ամենատարբեր տեսակի մրցաշարերի£ Այս անգամ հետաքրքիր և ուշագրավ մրցույթ էր կազմակերպվել Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, որն անց էր կացվում Եվրոպական Միության «Երիտասարդական նվաճումներ» նախաձեռնության շրջանակներում (տնօրեն` Էլիզա Մինասյան, Ջինիշյան Հիշատակի հիմնադրամ)£ «YES», «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրերի բանավեճի յուրաքանչյուր ակումբ ընտրել էր իր մասնակցին և կազմավորվել էին 103 թիմեր, որոնք մեկ տարվա ընթացքում սովորել էին բանավիճել£ Եզրափակիչ մրցույթին մասնակցում էին Երևանից չորս թիմ, Գյումրիից ու Վանաձորից 3-ական և 1-ական թիմեր` Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Աբովյան, Սևան, Գավառ, Աշտարակ, Արտաշատ, Մասիս քաղաքներից և Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ գյուղերից£ Այսպիսով` 2009-2010 ուստարում Հանրապետության եզրափակիչ մրցաշարին մասնակցեցին քսան հավաքական թիմեր£ Բանավեճն ընթանում էր չորս թեմաների շուրջ` «Սպառողների իրավունքները ՀՀ¬ում պաշտպանված են», «ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է», «ՀՀ պետական քաղաքականությունը նպաստում է սփյուռքի և հայաստանաբնակ հայերի մերձեցմանը», «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են»£ Առանձնապես ուշագրավ էին «Երևան-2» թիմի անդամների վստահ ու հստակ հարցադրումներն ու նույնատիպ պատասխանները£ Առաջին օրը նրանք խաղացին Աբովյանի և Վանաձորի թիմերի հետ£ Երկրորդ օրը հաղթեցին Մասիսի և Գյումրիի թիմերին£ Եզրափակիչ խաղ¬մրցույթին` մայիսի 6¬ին 30£29 հաշվով հաղթելով Արտաշատի թիմին, գրավեցին առաջին տեղը, արժանացան ոսկե հուշամեդալների և ստացան արժեքավոր նվերներ£ Ահա թիմի կազմը` Այդինյան Վիկտորյա (Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց, 10¬րդ դասարան), Սուքիասյան Մարինե (թիվ 115 դպրոց, 10¬րդ դասրան), Պողոսյան Հռիփսիմե (թիվ 120 դպրոց, 10¬րդ դասարան), Ավագյան Կարինե (Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, 9¬րդ դասարան), Բաբայան Լիլիթ (Հ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց, 10¬րդ դասարան)£ Արծաթե մեդալների և հուշանվերների արժանացավ Արտաշատի, բրոնզե մեդալների և հուշանվերների` Գյումրիի թիմը£ Հաղթող թիմի ներկայացուցիչ, թիվ 115 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ջեմմա Աղեկյանի հավաստմամբ` - Թեպետ տարբեր դպրոցների աղջնակներ էին և միմյանց չէին ճանաչում, մի քանի օրում այնպես մտերմացան, կարծես բոլորն էլ նույն դպրոցի, նույն դասարանի սաներ էին£ Միայն մեկ օրինակով բնորոշեմ բոլորին£ Վիկտորյա Այդինյանը` թիմի ամենաակտիվ մասնակիցը, օժտված է խոսքը կառուցելու ասվածատուր շնորհքով, մտքերը գերազանց ձևով ամփոփելու բնատուր ձիրքով£ Նա դպրոցի լավագույն աշակերտուհին է և այժմ էլ մասնակցում է Սահմանադրություն և Իրավունք» մրցույթին£ :

Այսպե°ս հաղթեցինք

Մինչ Մեծ հայրենականում խորհրդային ժողովուրդների միակամ պայքարով, 20 միլիոն զոհերի գնով նվաճած փառահեղ հաղթանակի 65¬րդ տարեդարձին նվիրված նորաբաց ցուցահանդեսին հաղորդակցվելը` Ազգային պատկերասրահ ոտք դնելուն պես կրկին հայտնվում ես մեր ժողովրդի պատմության ամենադառնաղի էջերի վրա լույս սփռող «Փրկված մասունքներ» ¬ի տիրույթում£ Հայաստանի պատմության թանգարանի առաջին հարկի մի քանի սրահներում ներկայացված հազվագյուտ լուսանկարները` Արևմտահայաստանում հիմնովին ավերված ու թալանված հայկական հուշարձանների (1914 թ. տվյալներով` 2549 եկեղեցական շինություններ են եղել մեր մայրենի դրախտավայրում, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի 1974 թ. տվյալներով` 1923¬ից հետո պահպանված 913 կառույցներից 464¬ը «անհետացել» են, 252¬ը` ավերակվել, 197¬ը` հիմնանորոգման կարիք ունեն), հրաշքով փրկված ծնծղաները, խաչերն ու գրքերը, Մշո Սբ. Առաքելոց վանքի հայաբախտ դուռը և Արշիլ Գորկու «Մորս ասեղնագործ գոգնոցը» խորագրով ցուցադրված հերոսական Վանի տարազներն ու ժողովրդական վարպետների բացառիկ «ասեղնանկարները» Հայոց ցեղասպանության 95¬ամյակի արնատամուկ իրողութ յան վրա են միտքդ կենտրոնացնում£ Մեծ Եղեռնի փաստի երկարաձգվող միջազգային ճանաչման ու պատշաճ դատապարտման մասին խորհելով` բարձրանում ես երկրորդ հարկ£ Աջակողմյան 3 ցուցասրահներում պիկասոյաոճ իր տենդագին ձեռագրով 1965¬ից ձեռնարկած «Ջարդը» պատկերաշարի 30 աշխատանքով շարունակում է պարսավել հայասպանդը իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնին£ Չսթափված եղեռնասուգի տրամադրությունից (բարձրաձայնումը, միանգամայն հիմնավորված, շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում)` «թերթում» ես պատմական հաջորդ խոշոր իրադարձության մասին կերպարվեստի ուրույն լեզվով պատմող «էջը»` դիմահայաց ցուցասրահներում ձևավորված£ Անմիջապես որսում ես առաջին հաղթանշանը` Մարտիրոս Սարյանի վրձնած «Ծովակալ Հ. Իսակովի դիմանկար»¬ով (արդեն ծովազուրկ` ծովակալ ունեցանք), որն ասես քեզ է նայում Երեմ Վարդանյանի քարակերտ «Պատանի պարտիզաններ»¬ի թիկունքից, նրանց հերոսական հոգեկերտվածքով ինքն էլ հպարտ£ Շոյվում է ազգային սնապարծությունդ, մասամբ հաղթահարում ես հավերժասուգի տրտմությունդ և պատկերասրահի ֆոնդերից ներառված 53 ստեղծագործություններով (գեղանկար, գծանկար, փորագրություն և քանդակ) շուտով հավաստիանում` անձնվեր ու միահամուռ պայքարով միայն կարելի է դիմագրավել պատերազմական արհավիրքներին, ճշմարիտ հայրենասիրությամբ ու անկոտրում հավատով£ Ակամա զուգահեռ ես անցկացնում XX դարի առաջին և երկրորդ աշխարհամարտերում նախնիներիդ դրսևորած համազգային վարքագծին£ Առանց պղծելու անշիրիմ նահատակների հիշատակը` պատմական ճշմարտությանը համակերպվում. անհամեմատ քիչ զոհեր ենք տվել այն վայրերում, որտեղ արևմտահայերը անվախ մարտնչել են թուրք ելուզակների դեմ... Մայիսյան հաղթանակի 65-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում հատուկենտ գործեր ես գտնում ցնծության£ Գուցե փոքրաթիվ ընդգրկումն է նախադրյալը (Մեծ Հայրենականի թեմայով կերպարվեստի անհամար աշխատանքներ են ստեղծվել) քեզանում շուտով արմատավորվող այն մտայնության, որ այս ցուցահանդեսով կազմակերպիչները հետապնդել են «Ինչպես մենք հասանք հաղթանակի» գլխավոր ասելիքը£ Պատերազմական ընթացքի տպավորիչ դրվագներն են կենդանացնում Գևորգ Բրուտյանի փորագրագծանկարների շարքը, Արտաշես Պապոյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և Ղուկաս Չուբարյանի քարեղեն «Հանգիստը», «Չեմ ասի»¬ն ու «Անընկճելին»:

Ամենաբազմաձայն «զրույցի» տիրույթում

Քսաներորդ դարասկզբի ամենազազրելի ոճրագործության` արևմտահայության ծրագրավորված ժանտատեսիլ բնաջնջման պատմական ահասարսուռ իրողության (տարօրինակ է, որ եղկելի մարդասպանների պարագլուխների` Թալեաթի ու Ջեմալի թոռները չեն խուսափում հրապարակավ ընդունել ու դատապարտել հայասպանդի արտառոց այս փաստը` ներկայիս 20 պետությունների հետ միասին անխուսափելի անհրաժեշտություն համարելով դրա պատշաճ ճանաչումը, բայց թուրքական ու նրա «արժանավոր» ածանցյալ` ադրբեջանական կառավարությունները վայրենաբարո համառությամբ ու հիստերիկ ցնցումներով են անհերքելի ու աններելի այդ հանցագործութ յան համար քաղաքակիրթ մեղանչումը մերժում) շուրջ ծավալված կերպարվեստազրույցը կիզակետային բազմաձայնությամբ է հագենում ՀՆՄ նկարչի տանը£ Նախապատրաստված լինելով փուլային ընտրությամբ` 210 արվեստագետների 600 հայտերից 184¬ով (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ) այն ոչ միայն եղեռնասուգի անամոք ցավի զգացողությունն էր սրում, այլև ընդհանուր պատկերն ուրվագծում արդի հայ կերպարվեստի£ Սամվել Սևադայի խորախորհուրդ խաչապաստառի ու նրա 2 կողմերում տեղակայված տարաչափ 5 գոբելենների հյուսկեն բովանդակությամբ ներշնչված` մուտք ես գործում մեծ ցուցասրահ և անմիջապես տարվում Հերիքնազ Գալստյանի եռաֆիգուր «Մշո ճառընտիր»¬ով£ Դիմահայաց պատին Անատոլի Ավետյանի «Կարմիր կակաչներ»¬ն են` կարծես բուսնած Դեր Զորի արնաճաք ավազուտներում, անմեղ նահատակների անթաղ մարմիններից£ Շուտով ամբողջանում են մտապատկերումդ դաջված դառնակսկիծ հուշերը, երբ խորամուխ ես լինում Մարտին Միքայելյանի («Հիշողություն»), Վոլոդյա Սահակյանի («Ցեղասպանություն-15»), Արսեն Ղազարյանի («Ճանապարհին») և հարյուրավոր մյուսների բազմակերպ աշխատանքներում£ Ողբերգության մրմուռը, գենետիկորեն քեզանում բուն դրած, ուժգնանում է Վան (Աղվան) Հունանյանի («Հրաժեշտ»), Ռուբեն Արուտչյանի («Երդվյալներ»), Էդուարդ Արծրունյանի («Մենք քրիստոնյաներ ենք, Անդրանիկ»), Ֆելիքս Եղիազարյանի («Հետքեր»), Միքայել Պետրոսյանի («Ներխուժում») ու մի շարք այլոց գեղանկարներով£ Շուտով անզեն աչքով տարորոշելով ներկայացված ստեղծագործողների վարպետության ակնհայտ անհամաչափութ յունը` ընդունում ես մի պարզ ճշմարտություն.գլուխգործոցներ հազվադեպ են ծնվում... Եվ, շրջանցելով Խաչատուր Ազիզյանի («Մեր անուշ Հայաստանի կենացը, տղերք», «Լույս իջնի վրադ»), Արարատ Խանզադյանի («Կոմիտաս»), Էդուարդ Խարազյանի («Տարածության մոդել»), Լաուրա Ավետիսյանի («Memory»), Ռոբերտ Այվազյանի («Ցավ և սփոփանք») և տասնյակ ուրիշների անկյանք ու ցածրարվեստ հորինվածքները` կենտրոնանում ես Աշոտ Ադամյանի հուշամեդալների, Ռոբերտ Մինասյանի («Բարի վերադարձ», «Կոմիտաս»), Նաիրա Ասատրյանի («Վիշտ»), Գեղամ Նիկողոսյանի («Մշո ճառընտիր») և Տարիել Հակոբյանի («Կոմիտաս», «Պարույր Սևակ») քանդակների քարե բովանդակության բացահայտման վրա£ Մեծ Եղեռնի խորհրդանիշ դարձած Կոմիտասի քարակերտ կերպավորումներից առանձնացնում ես Գագիկ Ղազարյանի «Կաքավի ողբը»£ Երկրորդ` «դասականների» ցուցասրահում, դրա կողքին մտովի տեղադրում ես Ղուկաս Չուբարյանի «Կոմիտաս»¬ին£ Կոմիտասների առատության մեջ ոչ ավանդական ընկալմամբ ու մարդեղենությամբ տարբերվում է Հենրիկ Սիրավյանի պատկերածը£ Անգերազանցելի են մնում Հրանտ Կարախանյանի («Լքված գյուղը»), Սուրեն Ազիզյանի («Ելիր»), Սերգեյ Մինասյանի («Հիշողություն»), Էդվարդ Իսաբեկյանի («Առևանգում») և Գրիգոր Աղասյանի («Գաղթի ճանապարհին») գործերի հուզառատ տպավորությունները£ Մի քանի ուշագրավ ստեղծագործություններ իրենց վրա են սևեռում հետաքրքրությունդ երրորդ ցուցասրահում£ Սկսած մուտքից, Տեր¬Ավագյան Ելենայի «Մի գաղթական երեխա» գողտրիկ մատիտանկարից£ Գաղափարական արտահայտչականությամբ հոգեհարազատանում են Մուշեղ Գրիգորյանի «Ցեղասպանութ յան զոհի ինքնադիմանկարը», Սամվել Խառատյանի «Կողմ և դեմ»¬ը, Աշոտ Հախոյանի, Հասմիկ Մուրադյանի (բատիկա), Այսեր Մաթևոսյանի և Գևորգ Չանչանյանի գաղթապատկերները, Փափագ Ալոյանի «Բողոք»¬ը£ Կատարման ներգործուն ուժով` Հովիկ Անտոնյանի («15 թիվ»), Սերգեյ Նարազյանի («Հեծյալները. 1915 թ.), Կարո Վարդանյանի («Կոմիտաս») գեղանկարները£ Ցուցահանդեսի գլխավոր նպատակը` հասարակական մեծ հնչողություն հաղորդել համազգային ամենակնճռոտ հիմնախնդիրներից մեկին, կարծում եմ, իրագործված է£ Թող որ գեղարվեստական ընդհանուր բարձր մակարդակը նկատելիորեն զիջում է ակնկալվածին (հնարավոր լիներ առանձին ներկայացնել բոլոր 600¬ը, գուցե կասկած չհարուցեր փուլային ընտրության վերջնապատկերը), բայց Ազգային պատկերասրահի ֆոնդերը ցուցադրված գործերից մի քանիսով համալրելու պետության պատրաստա կամությունը, ըստ իս, գոհացվելու տասնյակ հիմքեր կգտնի եղածներում£ Հ. Գ. Ոչ մի կերպ չհաջողվեց պարզել, թե նկարչի տանը կազմակերպված եղեռնապատում-ցուցահանդեսի 184 աշխատանքներից որո՞նք ընտրվեցին և գնվեցին Ազգային պատկերասրահի ֆոնդերը հարստացնելու միտումով£ :

ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԿՈՒԶԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ»

Մեծ Շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, նույնպես երգչուհի է, ապրում է Ամերիկայի Կալիֆորռնիա նահանգում:

Հայրենիքի սերը բոլորին էր հերոսացնում Գրպանահատը

Հայրենական պատերազմի մասնակից մայոր Սամվել Մովսիսյանի հուշերից ... Ահեղ մարտերը տեղափոխվել էին «Լեսնայա» կոչվող բարձունքի շրջակայքը: Թշնամին տիրում էր բարձունքին, և ոչ մի կերպ հնարավոր չէր կապ ստեղծել բարձունքի հակառակ կողմում տեղակայված մեր ստորաբաժանումների հետ:

Տարվա ամենագեղեցիկ կինը

People հանդեսը 21¬րդ անգամ կազմել է տարվա ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը£ 2010 թ. առաջին տեղում 42¬ամյա Ջուլիա Ռոբերթսն է, ով այդ տիտղոսը նվաճում է արդեն 12¬րդ անգամ£ Նրան հաջորդում է թխամաշկ արտիստուհի Զոի Սալդանան, ով ճանաչվել է «Ավատար» ֆիլմում խաղացած դերով£ Գեղեցկուհիների ցուցակում են նաև ռեժիսոր Վուդի Ալենի մուսա Սկարլետ Յոհանսոնը, Ջենիֆեր Էնիսթոնը, կոլումբիացի արտիստուհի Սոֆյա Վերգարան, փոփ աստղ Քեթի Պերին, դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը£ Տղամարդկանցից «առանձնացվել» են Հոլիվուդի նորահայտ աստղ Չաննինգ Տատումը, Ջեյկ Հիլենխաալը և Բրեդլի Կուպերը£ :

Ամուսնալուծություն և որդեգրում

Հոլիվուդյան արտիստուհի Սանդրա Բալոկը ապահարզանի հայց է ներկայացրել և հանրությանը ներկայացրել է իր որդեգրած երեխային£ People հանդեսին տված հարցազրույցում 45-ամյա Բալոկը հայտարարել է, որ ինքը հիմա մենակ է դաստիարակելու Լուի Բարդո Բալոկ որդուն£ Սանդրան և ամուսինը` Ջեսի Ջեյմսը դեռևս 4 տարի առաջ էին որոշել երեխա որդեգրել£ Այս տարեսկզբին նրանք ձևակերպեցին բոլոր փաստաթղթերը` ստանձնելով Նոր Օռլեանում ծնված տղայի խնամակալությունը£ Բայց մինչ ընտանեկան այս գաղտնիքը կհասցնեին հրապարակել, պարզվեց, որ Ջեյմսը սիրավեպ է սկսել դաջվածքների մոդել Միշել «Բոմբա» Մակգիի հետ£ Սանդրան, իհարկե, չէր կարող ներել և ապահարզան է պահանջել£ Ուսամա բեն Լադենը Վաշինգտոնում է Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` հերքելով լրատվամիջոցներում հայտնված այն հաղորդագրությունը, թե «Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդը թաքնվում է Իսլամական Հանրապետությունում (տեղեկացրել է AFP¬ն)£ Իրանի ղեկավարը պնդում է, որ բեն Լադենը լավ հարաբերություններ է ունեցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ£ Ահմադինեջադի խոսքերով` նրանք «նավթային բիզնեսի գործընկերներ էին», մինչդեռ իր երկիրը նրա հետ երբեք չի համագործակցել£ :

Օբաման` անհավատարիմ ամուսի՞ն

Ամերիկյան լրագրողները պատմել են իրենց երկրի նախագահի ու նրա նախկին օգնականուհի, 35¬ամյա Վերա Բեյքերի գաղտնի սիրավեպի մասին£ Նրանց ենթադրությամբ` այդ կապը եղել է դեռ 2004¬ին, երբ Բարաք Օբաման սենատի անդամ էր ընտրվում£ Ամուսնական անհավատարմության մասին պատմել է ամերիկացի առաջնորդի վարորդը` իր անձը գաղտնի պահելու պայմանով£ Վերան Օբամայի օգնական է աշխատել նրա նախընտրական շտաբում£ Նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին հավաստող վարորդն ասել է, որ նրանք գիշերել են Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում, իսկ ինքն իր ղեկավարի ընկերուհուն այդ հյուրանոց տանելուց հետո գումար է ստացել` լռելու համար£ Բեյքերի անունն, իհարկե, հյուրանոցում չի գրանցվել£ National Enquirer հրատարակությունը, Օբամային մեղադրելով ամուսնական անհավատարմության համար, նաև հաղորդել է, որ խուզարկուները փորձում են ձեռք բերել այդ փաստն ապացուցող տեսաերիզը£ Հականախագահական կազմակերպությունները 1 մլն դոլար են առաջարկում այն վկաներին, ովքեր կհաստատեն ամուսնական անհավատարմությունը£ Դեռևս 2008¬ին Բեյքեր¬Օբամա կապի մասին գրել էր Daily Mail¬ը, սակայն այն ժամանակ դա ընկալվում էր իբրև սոսկ բամբասանք£ Հիմա Մարտինիկում բնակվող Վերան հերքել է այդ խոսակցությունները` հայտարարելով, որ նախագահի ու իր միջև «ոչինչ չի եղել»£ :

Լացե՞լ, թե՞` ոչ

Ինչո՞ւ ենք մենք լաց լինում, և ինչու՞ են երբեմն արցունքներն առաջանում, երբ ամեն ինչ կարգին է: Իսկ ինչպիսի՞ ազդեցություն են ունենում արցունքները մեր օրգանիզմի վրա, արդյոք թափանցիկ կաթիլները վատ ու վնասակա՞ր են: