ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ԱՎԱՐՏ

Այլևս պատմական դարձած վերջին հինգշաբթին որքան հետաքրքիր, նույնքան էլ թեական մի մոտեցում է ենթադրում. Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացի ավարտը ինչ-որ բանի սկի՞զբ, թե՞ ավելի շատ ավարտ կարող է լինել: Թերևս` և° մեկը, և° մյուսը:

Երբ քանակը որակի չի փոխվում

Երկրիս թիվ 1 աթոռին հավակնողների թիվը հասավ 9-ի: Այսպիսի առատությունը, ըստ իս, բացարձակ զրոյի է հավասարեցնում ընդդիմադիր որևէ գործչի ոչ միայն հաղթանակի, այլև նույնիսկ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:

Եվս երկու ամիս

Չնայած միմյանց հաջորդող միջկուսակցական բանակցություններին ու քաղաքական խորհրդատվություններին, հայոց ընդդիմադիրներն այդպես էլ չհաջողեցին երկրի Նախագահի ընտրութ յուններին միասնական թեկնածու առաջադրել: Քաղաքական արենա առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ոմանց մեջ ինչ-ինչ հույսեր արթնացրեց:

Ռուսական «Ժողովրդավարություն»

Անցած շաբաթ ԵԱՀԿ-ն և Եվրախորհուրդը դեկտեմբերի 2-ին կայացած ռուսական խորհրդարանական ընտրությունները գնահատեցին որպես «ոչ ազատ և ոչ արդար»: Որքանո՞վ էր այդ գնահատականը համապատասխանում իրականությանը:

ՎԱՂԱԺԱՄ ՓԱԿՈՒՂԻ՞

Հակառակ թարմ հավաստիացումներին, թե իր կողմից արձակված գնդակներն այնքան «զորեղ» են, որ դեռ երկար սլանալու են համապատասխան ուղղություններով, աստիճանաբար տեսանելի է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական զինանոցի սպառման փաստը:

Խորհուրդներ ապակողմնորոշվածին

Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հակված չէ ողջունել ճանաչված բռնցքամարտիկ Իսրայել Հակոբքյոխվյանի քաղաքականությամբ զբաղվելու, ի մասնավորի` պատգամավոր կամ լավագույն դեպքում երկրի Նախագահ դառնալու նկրտումները:

«Համախմբվածները»

Երևան քաղաքի մասին օրինագիծը բուռն քննարկման արժանացավ հատկապես «Ժառանգություն» խմբակցության անդամների կողմից: Այն, որ քաղաքապետի թեկնածուներ կարող են դառնալ կուսակցությունների ներկայացրած ցուցակների առաջին համարներում գրանցված անձինք, վրդովեցրել էր պատգամավոր Լարիսա Ալավերդյանին. - Նատալիային ցույց կտան, Մարգարիտին կամուսնացնեն:

Օրենք եմ ասել «Իշատիրոջն» են պատժելու

Մինչ քաղաքական ուժերը փորձում են իշխանություններից երկրում կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներ ու երաշխիքներ կորզել, պետավտոտեսչությունն անցնում է հակակոռուպ ցիոն օրենքի կիրառմանը: Սույն օրենքը գալիս է սահմանելու, որ այսուհետ ավտոտրանսպորտի միջոցների խախտումները կարձանագրեն ոչ թե ավտոտեսուչները, այլ տեսանկարահանող սարքերը:

Ռուսաստանը` ընտրություններից հետո, ընտրությունների նախաշեմին

«շոսՏՍՏ»-ն չի մասնակցի ՌԴ նախագահի ընտրություններին Յավլինսկու ղեկավարած այս կուսակցությունն հավանաբար կհրաժարվի մասնակցել ընտրություններին: - Հարկավոր է բոյկոտ հայտարարել,- գտնում է կուսակցության առաջնորդներից մեկը` Սերգեյ Միտրոխինը:

-ն քվեարկում է... X թեկնածուի օգտին

Դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարում «ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ»-ն կքննարկի ՌԴ նախագահի միայն մեկ թեկնածություն. կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի և գերագույն խորհրդի համատեղ այս որոշման մասին անցյալ հինգշաբթի բարձրաձայնել է «ժ. Հ.»-ի առաջնորդ Բորիս Գրիզլովը:

ԲՀԿ ղեկավար, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ողջունում է ստվեր

- Լրագրողներդ անձամբ կարող եք համոզվել, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում տարին մեկ անգամ ստուգումներ անցկացվում են: Մեր ձեռնարկությունների բոլոր տնօրեններին զգուշացված է, որ իրենք պետք է ռեալ աշխատեն և իրենք էլ պատասխան տան յուրաքանչյուր թերության համար:

Մարդասիրական գործունեությունը Իրաքում մեծապես նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության

ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ելույթը խորհրդարանում «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ¬ Հաշվի առնելով, որ Իրաքում կայունության հաստատման գործընթացին Հայաստանի մասնակցությունը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից, և դրա շարունակումը կնպաստի Հայաստանի միջազգային վարկի հետագա բարձրացմանն ու ՀՀ Զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը նպատակահար մար գտավ երկու անգամ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշումներով երկարաձգել Իրաքի կայունացման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը£ Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը ներգրավվել է Իրաքում կայունության հաստատման գործընթացին, և ՀՀ ազգային ստորաբաժանման ներկայացուցիչները, Լեհաստանի գլխավորած Կենտրոն-Հարավ բազմազգ դիվիզիայի հրամանատարության ենթակայության տակ, մյուս գործընկերների հետ կողք-կողքի մարդասիրական առաքելություն են իրականացնում Իրաքում£ Այս կարճ ժամանակահատվածում հայ զինծառայողները կարողացել են վստահելի, պարտաճանաչ, կարգապահ և բարձր բարոյական արժանիքներ ունեցող զինվորականի պատվաբեր անուն ձեռք բերել£ 2005 թ. հունվարից սկսած Իրաք են գործուղվել 276 հայ զինծառայողներ£ Ծառայության շուրջ երեք տարիների ընթացքում հայկական ստորաբաժանումը ոչ մի զոհ չի տվել£ 2006 թ. նոյեմբերի 11¬ին Իրաքում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, որի բուժումը սկզբում իրականացվել է Գերմանիայում, այնուհետև` ԱՄՆ¬ում£ Իրականացված բարձրակարգ վերականգնողական միջոցառումների և ոտքի պրոթեզավորման շնորհիվ, ավագ լետենանտ Գ. Նալբանդյանը լիովին վերականգնել է իր առողջությունը և ներկայումս զինծառայությունը շարունակում է ՀՀ ՊՆ Ականազերծման կենտրոնում£ Իրաքում մարդասիրական առաքելության ընթացքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումն այդ երկրի իշխանությունների և Բազմազգ դիվիզիայի հրամանատարության կողմից բազմիցս բարձր գնահատականների և պարգևների է արժանացել£ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումն Իրաքում գործում է ռոտացիոն կարգով` վեցամսյա ժամանակահատվածներով£ Վեցերորդ հերթափոխի ժամկետը լրանում է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին:

Զինվորի առողջությունը` մարտունակության երաշխիք

Ավելի քան մեկ ամիս է` մեկնարկել է աշնանային զորակոչը: Եվ արդեն ավելի քան մեկ ամիս ՊՆ կենտրոնական հավաքակայանի դարպասների մոտ խմբվում են նորակոչիկներն ու նրանց հարազատները:

Հրատարակվել է

Թուրքիա. անվտանգության ու պաշտպանության համակարգի հիմնախնդիրներ ՀՀ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրատարակվել է վերլուծական նյութերի անդրանիկ ժողովածուն` հայերեն և ռուսերեն տարբերակներով£ Գրքում ընդգրկված են Թուրքիայի անվտանգության, ռազմական համակարգի և ռազմաքաղաքական խնդիրների վերլուծական ուսումնասիրություններ, որոնք հիմնված են ժամանակակից տեղեկատվական վերլուծական բազայի վրա£ Մանրամասն ներկայացված են թուրքական հանրապետության ազգային անվտանգության, պաշտպանության հայեցակարգերն ու ռազմավարա կան գնահատումները, անվտանգության կառույցները, զինված ուԺերը, ռազմաարդյունաբերության և ԶՈՒ արդիականացման ռազմավարական ծրագրերը, հատուկ ծառայությունները£ Ինչպես նաև Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմաքաղաքական համագործակցությունը, զարգացման հեռանկարներն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության խնդիրների հիման վրա£ Ի դեպ, ժողովածուն նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլ նաև Թուրքիայի անվտանգության, ռազմաքաղաքական խնդիրներով հետաքրքրվող լայն շրջանակների համար£ Պատահական չէր, որ գրքի շնորհանդեսի ընթացքում հնչած ելույթներում կարևորվեց ոչ միայն կատարված աշխատանքը, այլև հետագա նմանատիպ աշխատությունների կենսակոչման անհրաժեշտությունը. ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - Ուշարժան է, որ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը առաջին հերթին անդրադարձել է տարածաշրջանի սպառնալիքների կիզակետ հանդիսացող Թուրքիայի հանրապետութ յանը£ Այսպիսի աշխատությունը անհրաժեշտ է բոլոր գերատեսչություններին, առաջին հերթին` պաշտպանության համակարգին£ Ցանկալի կլիներ, որ փորձագետներն ու վերլուծաբաններն իրենց հետազոտությունների արդյունքում եզրակացություններ կատարեին` հանդես գալով առաջարկություններով£ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. Գեներալ-մայոր Ռազմական հետազոտությունների ինստիտուտի պետ ¬ Շնորհավորելով գրքի համահեղինակներին, ցանկանում եմ ընդգծել նմանատիպ վերլուծական ինստիտուտների կարևորությունը և հուսով եմ, որ նմանատիպ աշխատությունները հնարավորություն կընձեռեն ձևավորելու մի համակարգ` հնարավորինս դյուրին դարձնելով միջպետական համագործակցությունների ընթացքում ճիշտ կողմնորոշվելը£ ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «Հայոց ցեղասպանության» թանգարան ինստիտուտի տնօրեն ¬ Կարևորում եմ մեզանում գործող հետազոտական ինստիտուտների ապակենտրոնացման միտումը£ Գնահատելի է հատկապես այն, որ այդ կենտրոնները ոչ թե մրցում են իրար հետ, այլ փոխլրացնում միմյանց£ Կարծում եմ, որ ճանաչողական բնույթ ունեցող այս հրատարակությունը կնպաստի իրադրությանը լուրջ գնահատական տալուն և ճիշտ որոշումներ կայացնելուն£ :

Նոր ձեռնարկումներ

«Գրանդ Հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյանը հերթական տարեմուտին վերահաստատում է, որ հայ գործարարի հաջողությունների գրավականը տանտիրոջ սրտացավությամբ երկրին ու հայրենիքին տեր լինելն է: - Քաղաքականությունը, պաշտոնները կգան ու կգնան, բայց ի վերջո կմնա թափված քրտինքը` աշխատանքը:

Նոր տարի է, նոր տարի Տոնական վաճառքը` տոնավաճառներում

Նախատոնական առևտուրը գուցեև արդեն սկսվել է, բայց դեռ նոր պիտի թափ առնի: Փակեք ձեր աչքերը և մտովի պատկերացրեք նախատոնական Երևանը. քաղաքը, հար և նման բոլոր տարիներին, դառնում է բաց շուկա:

Մուշեղ Գալշոյանի հիշատակին

Գիշեր է: Լուսնկա, պարզ ու պաղ գիշեր:

«Հավասար ենք»

Մեր հանրապետությունը ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի և այլ բացասական գործոնների հետևանքով «ժառանգեց» նաև սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկիկ: Այժմ ՀՀ-ում կան շուրջ 140 հազար հաշմանդամներ, ովքեր կարիք ունեն առանձնահատուկ ուշադրության և հոգատարության:

Տարածաշրջան

r ԲԱՔՈՒ. Ղարաբաղյան հակամարտությունը շատ կարեւոր խնդիր է Թուրքիայի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն:

Նոր լեգենդներ էլ մի° հյուսեք...

(Սկիզբը թիվ 45-ում) Մի քանի տարի անց, փոքրիկ տղայի երկու խոսք ունեցող դերով հանդես է գալիս «Նաումի» թատրոնում£ Ասում են, բեմադրության ղեկավար Թովմաս Ֆասուլաճյանը, տեսնելով նրա խելացի խաղը, բացականչել է. «Ահա հայության ապագա մեծ դերասանուհին»£ Վերջնականապես բեմին են նվիրվում Ազնիվն ու Միհրանը, շուտով` նաև Սիրանույշի ավագ քույրը:

«Լույսերն են շատացել...»

«Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում խմբված կինոգործիչներն ու լրագրողները, դժվարությամբ հաղթահարելով երկարատև թվացող սպասման անհամբերությունը, ակնդետ փնտրում էին նրան` շքամուտքին մոտեցողներից յուրաքանչյուրի մեջ£ Վերջապես հայտնվում է երեկոյի հերոսը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը` գործընկերների գրկախառնություններն ընդմիջող հարցագրոհին հընթացս արձագանքելով, երկրպագուներով ու կինոխցիկներով պաշարված£ ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի համագործակցության ծրագրի Հուշագրի ստորագրության կապակցությամբ գործակալության պետ Մ. Շվիդկոյի գլխավորած պատվիրակության կազմում եռօրյա այցով գտնվելով Հայաստանում, հանրաճանաչ արտիստը երևանյան հանդիսատեսին էկրանից ներկայանալու էր նոր կինոդերակատարմամբ£ - Այս ֆիլմը նկարահանվել է հատուկ Արմեն Ջիգարխանյանի համար,¬ պրեմիերայից առաջ պարզաբանում է մոսկվայաբնակ մեր մյուս հայրենակիցը` կինոբեմադրիչ Գրիգոր Գյարդուշյանը, ով իր մասնագիտությունը հումորով որակում է պարզամիտ տատի խոսքերով` «բոլոր կինոմեխանիկների պետ»£¬ Իմ կողմից նրան տրվել է ստեղծագործական արտոնյալ ազատություն, ինչի արդյուն քում «Ռուդը և Սեմը» արկածային կինոկատակերգության մեջ արտիստը երևում է դերակերպավորման իր ողջ երանգապնակով£ Ինքն էլ ընտրել է գլխավոր խաղընկերջը` Ալեքսանդր Կալյագինին£ Անվրեպ ընտրություն£ Քանզի մարտաֆիլմերի պարզունակ կաղապարում ձևավորված այս կինոպատումի հիմնական գրավչությունը Ջիգարխանյան-Կալյագին զուգախաղով է ապահովվում£ Առաջին դրվագներից անհասկանալի է մնում զուգահեռ ցուցադրվող ծերանոցային միապաղաղ կյանքի և ժամանակակից ընկալումներին համարժեք, սարքովիության կնիքով ծեծկռտուքի տեսարանների կապակցվածությունը, նույնիսկ` տաղտկալի£ Աչք շոյող միակ կադրերը ծերանոցի շինության շրջակա անտառի կենդանի փարթամության պատկերներն են£ Կրակոցներով ուղեկցվող հետապնդումն ավարտվում է հանցավոր աշխարհի դրածո` ծերանոցի տնօրենի կատարածուի մեքենայի «հրավառությամբ»:

Հոբելյանական համերգաշարի առաջին ակորդը

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունն իր 75¬րդ տարեդարձը նշանավորում է հոբելյանական համերգաշարով, որը եզրափակվելու է գալիք մայիսին ծրագրված երաժշտական միջազգային մարաթոնով£ Այն երաժշտական բազմամյա ընտանիքի յուրատեսակ հրապարակային հաշվետվությունն է երաժշտասեր հասարակայնությանը, քանզի նպատակ է հետապնդում վերստին հնչեցնել իր գանձանակի հարուստ պարունակությունը կազմող բոլոր արժեքավոր ստեղծագործությունները£ Ընտանեկան հոբելյանին իր համերգային ընծան է մատուցել տասնամյակների հարուստ կենսագրություն ունեցող` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վաստակավոր կոլեկտիվը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան)£ Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի»¬ի կախարդիչ հնչյունները ողողել էին Արամ Խաչատրյան կիսադատարկ համերգասրահը հոգևոր լիցքերով, որոնց ջերմությունը աննկատ ավելացավ Երվանդ Երկանյանի «Նահատակների հրապարակը Բեյրութում», Գրիգոր Եղիազարյանի «Ոսկե ձկնիկի պարը» («Սևան » բալետից), Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»,Ղազա րոս Սարյանի «Հայաստան» (պաննո) երաժշտական կտավների ներշնչված կատարումներով (դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և շռնդալից կիզակետին հասցվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների սիրված դրվագներով£ Արդյո՞ք անկարելի է հավուր պատշաճին մասսայականացնել մշակութային կարևոր միջոցառումները… Մնում է հուսալ, որ համերգաշարի առաջին զրնգուն ղողանջները կփոխանցվեն հոբելյանական հաջորդ նախաձեռնություններին, որոնց հոգեհմա թովչանքին լեփլեցուն սրահներում հաղորդակից կլինեն բազում երաժշտասերներ£ :

«Հայաստանը դարձել է Շեքսպիրյան մենաթատրոնի Մեքքան»

Լեհ անվանի թատերագետ Անջեյ Ժուրովսկու այս բարձր գնահատականը, հասունանալով «Արմմոնո»¬ի ձևավորման ու միջազգային թատերական կյանքում ինքնահաստատման 5 տարիների ընթացքում, վստահաբար նվաճվեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքում վերջերս անցկացված մենաներկայացումների 41¬րդ փառատոնում հայ դերասանների փայլուն հաղթանակով£ Վրոցլավյան միջազգային թատերական մեկշաբաթյա հանդիսության շեքսպիրյան օրվա 6 ներկայացումներից 3¬ը` Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Օֆելիա»¬ն (ըստ Վոլոդինի), «Պրեզիդենտը» (ըստ Շեքսպիրի «Լիր արքա»¬ի) և Էդուարդ ու Հայկ Զորիկյանների «Համլետ»¬ը առանձնահատուկ ուշադրության արժանացան` իրենց ինքնատիպ մեկնաբանությամբ և կերպավորման ներգործուն արտահայտչականությամբ£ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը ստացավ իր 40-ամյա բեմական գործունեությունը արժեքավորող, 60-ամյա հոբելյանը նշանավորող ամենածանրակշիռ պարգևներից մեկը` վրոցլավյան ռադայի մրցանակը£ Դերասանական վարպետության ճանաչման հավաստիք են երիտասարդ արտիստներ Մարիամ Ղազանչյանի` Վրոցլավի թատերական ընկերակցության «Քայլ դեպի մասնագիտական վերելք» և Հայկ Զորիկյանի` լեհ ականավոր դերասանուհի Ուժեժինսկայայի անվան մրցանակները£ Որպես կարևոր ձեռքբերում պետք է ընդունել տարբեր երկրներից այնտեղ հավաքված արդի թատերաշխարհի հեղինակավոր գործիչների աշխույժ հետաքրքրությունը հայ դերասանների կատարողական արվեստի նկատմամբ£ Մի շարք նոր փառատոների մասնակցության հրավերներն ու համագործակցության ուշագրավ առաջարկները ստեղծագործական հետագա վերելքի հույսեր են ներշնչում£ :

Երաժշտական հրավառություն Դուբայում

Ի լուր աշխարհի` Արաբական Միացյալ Էմիրություններում կարևորվեց Դուբայի միջազգային ֆինասնական կենտրոնի ստեղծման երրորդ տարեդարձը£ Սիրիահայ դիրիժոր և մենեջեր Հարութ Ֆազլյանի ակտիվ ջանքերով, միջոցառման երաժշտական հրավառության բոցակեզ գույներից դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և 6 երգչախմբերի 400 արտիստների համատեղ ելույթը:

Չորրորդ «Կին»¬ը

Անհամեմատ լայն էին նախորդներից «Կին» միջազգային IV կինոփառատոնի (տնօրեն` Մարիամ Օհանյան) աշխարհագրական, թեմատիկ և ժանրային ընդգրկման շրջանակները£ Հնգօրյա հագեցած աշխատանքային ռիթմի լարվածությունը ուրախ հոգնությամբ պահպանում էին մասնակից 17 երկրների կինոգործիչներ, որոնց ներկայացրած 39 վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ու լիամետրաժ ժապավեններից շատերի ցուցադրությունը ուղեկցվում էր աշխույժ քննարկումներով£ Ավաղ, հիմնականում կիսաթափուր դահլիճում£ Տարօրինակ է, որ հարկավոր զանգվածայնություն չեն վայելում ոչ կոմերցիոն բնույթի, ճանաչողական նշանակություն ունեցող տարատեսակ մշակութային միջոցառումներից շատերը£ Տեղեկատվության անլիարժեքությո՞ւնն է պատճառը, թե՞ հոգևոր բազմազան լիցքերով հարստանալու պահանջարկի կտրուկ նվազումը£ Մինչդեռ, կոնկրետ այս դեպքում, կարելի էր որոշակի գաղափար կազմել արևմտյան կինոսիրողի ճաշակի ու հետաքրքրությունների, կինոշուկայում մրցունակ արտադրանքի, համաշխարհային կինոգեղագիտության միտումների մասին£ Մրցույթին մասնակցող 23 ֆիլմերից 6¬ը արժանացան փառատոնի կազմակերպիչների, հովանավորների և ժյուրիի չափորոշիչների բազմապլանությունը (տղամարդ և կին հարաբերությունների, համամարդկային ու արդիական թեմաների արծարծում, ուրույն գեղագիտություն, անմիջական հայացք…) հավաստող մի շարք մրցանակների ու պարգևների:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 3 Լենան մի անգամ էլ հնչեցրեց զանգը, այս անգամ այն պահելով այնքան, մինչև դռան հետևից ոտնաձայներ լսվեցին: - Գալիս եմ, գալիս, այդ ո՞ր սատանան է այդքան անհամբեր, հանգիստ էլ չեն տալիս խեղճ պառավիս:

Աշնան վերջին օրը` ձմռան հայելի

Ըստ ժողովրդական նախանշանի` եթե նոյեմբերի 30-ին օրն արևոտ է, ուրեմն ձմեռն էլ պայծառ կլինի, բայց` ցուրտ: Իսկ եթե աշնան վերջին օրն ամպամած է` տաք ձմեռ է սպասվում:

Նահանգներում մտահոգ են երկրագնդի ջերմացմամբ

ԱՄՆ կոնգրեսի հավանությանն է արժանացել ջերմոցային գազերի` մթնոլորտ արտանետումների կրճատման մասին օրինագիծը, որի օգտին քվեարկել են Կոնգրեսի շրջակա միջավայրի հիմնախնդիրների կոմիտեի 11 անդամներ, իսկ 8 սենատորներ, հիմնականում հանրապետական, դեմ են եղել:

Եռամյա ազատազրկում` Կիրկորովի ժամացույցը հափշտակող գնչուհուն

33-ամյա Լիլիա Մուհոմադեևային Նովոսիբիրսկի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել «Խոշոր չափի հափշտակում» հոդվածով` դատապարտելով նրան երեք տարվա ազատազրկման: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, նովոսիբիրսկցի գնչուհին Կիրկորովից հափշտակել էր Breguet մակնիշի ոսկյա ժամացույցը, բջջային հեռախոսը` mp3 փլեերը և շուրջ 2000 դոլար գումար:

Բուշի հեռախոսը գաղտնազերծված է

Իսլանդացի դպրոցական Վիֆիլ Աթլասոնը գտել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի անձնական գաղտնի հեռախոսահամարը և զանգահարել: Ինչպես տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը` տղայի զանգն անպատասխան է մնացել, և Վիֆիլը որոշել է կատակել գերտերության ղեկավարի հետ:

Հարսնացուն հյուսիսից, կամ Մաշա-Քենդին ամուսնական օջախում

Իրենց «մոլորակում» կենդանիներն էլ երջանիկ լինելու իրավունք ունեն, բայց Երևանի կենդանաբանական այգում 1999¬ի նոյեմբերից հաստատված Գրանդ¬փղիկը շատ երկար սպասեց իր երջանկությանը£ Հայ մանուկների նամակները` մեր փղիկին հարսնացու ուղարկելու խնդրանքով, ինքը` Հանրապետության նախագահն անձամբ էր հանձնել Հնդկաստանի վարչապետին£ Բայց Գրանդն այդպես էլ չտեսավ իր հնդկուհի հարսնացուին.. Հայ մանուկների ու հայտնի գործարար, Գրանդ-Հոլդինգի տնօրեն Հրանտ Վարդանյանի այդ մտահոգությունը վերջապես փարատվեց£ Անցյալ տարեմուտին «Ի՞նչ կուզեիք, որ Ձմեռ պապը ձեզ բերեր» հարցին, Հ. Վարդանյանը պատասխանել էր` փղիկ£ Եվ բերեց£ Ճիշտ է, գործարարը դրա համար 150 հազար ԱՄՆ դոլար վճարեց, իսկ հարսնացուն էլ նազանքով ժամանեց ոչ թե հարավից, այլ` հյուսիսից, բայց ասում են` ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում£ Նատալյա Դուրովայի 22-ամյա արտիստուհի-սանը արդեն հասցրել է գնահատել մեր Գրանդիկի համեստությունն ու ազնվաբարո վերաբերմունքն իր նկատմամբ£ Հիշեցնենք, որ Գրանդի և Մաշա-Քենդիի հարսանիքը տեղի կունենա դեկտեմբերի 16¬ին£ Ի դեպ, բացառված չէ, որ կենդանաբանական այգու արագիլը հաջորդ տարեմուտին փղիկ¬բալիկ պարգևի նորապսակներին և փղերի ամուսնական զույգի երջանկությունը լիակատար դարձնի£ :

Սիգալի նոր հղացումը գնահատվում է 100 միլիոն դոլար

Սթիվեն Միգալը Մոլդովայում կինոստուդիա է կառուցում, որը կարժենա 100 մլն դոլար: - Կինոստուդիայի համար պահանջվում է 200 հեկտար տարածք:

Սիգալի նոր հղացումը գնահատվում է 100 միլիոն դոլար

Սթիվեն Միգալը Մոլդովայում կինոստուդիա է կառուցում, որը կարժենա 100 մլն դոլար: - Կինոստուդիայի համար պահանջվում է 200 հեկտար տարածք:

«Կատարյալ երջանկություն է` աստղի մայր լինելը»

Դստեր` «Տարվա ամենափայլուն դերասանուհի» մրցանակը ստանալով, Ալլա Պուգաչովան հպարտությունը չի թաքցրել ներկաներից: - Աստղի դուստր լինելը կասկածելի բավականություն է: