ԻՆՔՆԱԾԱՆՈՒՑՈՒՄԸ` ԱՇԽԱՏԱՈՃ

Մեր երկրի կրիմինալը հետզհետե նմանվում է մոլախոտի, որը ոչ թե արմատախիլ արվելուց հետո (ինչպես բնության մեջ) կամաց-կամաց նորից է արմատներ ձգում, այլ պարզապես այն չի բաժանվում արմատից ու անկախ պայմաններից` շարունակաբար աճում է ու փարթամանում:

ՍՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱՌԻ՞ ՄՍԽՈՒՄՆԵՐԸ

Նոր բյուջեն ակնհայտորեն տարբեր է նախորդներից: Մեկ տարի առաջ, երբ 2009-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր ոչ պակաս ջերմեռանդությամբ քննարկվում, թեպետ ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն ներխուժել էր մեր հանրապետություն, բայց այն ժամանակ խորհրդարանի պարոնները կատարվելիքի լրջության հետ այդպես էլ հաշվի չնստեցին:

Ի՞նչ է նշանակում... փոխզիջում

Անցյալ շաբաթ, Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2010 թ. պետբյուջեի նախագծի մաս առ մաս քննարկումների ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին բառացիորեն ասաց. - Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և անվտանգությունը…Բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակից բացի, այլ հարցեր չեն քննարկվում… Էդ. Նալբանդյանի այդ հայտարարությունը տարակերպ մեկնաբանություններ ստացավ:

Հա՞ ՈՐ…

ԴԺՎԱՐ է ասել` տնտեսական ճգնաժամը նպաստե՞ց ոգելից խմիչքների վաճառքին, թե՞ գումարների սղությունը, ասենք, օղի գնելը անթույլատրելի շռայլությունների շարքում դասեց: Համենայն դեպս, եթե հավատանք թվերին, ապա ըստ խոշոր հարկատուների ցուցակի` տեղական արտադրողներն այստեղ դժվարությամբ հայտնաբերվողներից են:

Հայաստանը կարեվորում է ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ հայտարարությունը (հատված)

ԲՈՒԴԱՊԵՇՏ . Հայաստանը կարևորում է Հունգարիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Կամ լավը, կամ` ոչինչ» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքն ու գնահատականները թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուների վերաբերյալ 1. Խուճուճ Էդոն Խուճուճ կենսագրություն ունեցող անձնավորություն է:

Ռուսաստանը մեղադրում է, Իսրայելը` մատակարարում

Ինչպես տեղեկացրել է KURSOR.co.il-ը` Վրաստանը շարունակում է զենք և ռազմական տեխնիկա ստանալ Իսրայելից, ՆԱՏՕ-ի երկրներից և Ուկրաինայից: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչության գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալ. Շլյախտուրովը:

Զրկել ՌԴ քաղաքացիությունից

Վրաց արտգործնախարար Գրիգորի Վաշաձեն Ռուսաստանի քաղաքացի է: Եվ նրան դրանից զրկելու առաջարկով անցած շաբաթ հանդես է եկել Պետդումայի պատգամավոր, «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարովը (ազգությամբ հայ):

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Դուշանբե

Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դուշանբե: :

Փորձի փոխանակում` ԶՈՒ հոգևոր ծառայության ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգևոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև համագործակցությունը հոգևոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով:

ԶՈւ կրտսեր հրամկազմը համալրվեց պայմանագրային սպաներով

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:

Զինված ուժերում ծառայելու ցանկություն հայտնելու դեպքում մեղադրյալ-զորակոչիկները կազատվեն քրեական պատ

Հայաստանի Հանրապետության Նախագահը հրամանագիր է ստորագրել 2009թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2009 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հայացք անցած ճանապարհի

Ասում են` մարդն ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ երբեք ուսուցիչ` եթե մանկավարժ չես£ Բացահա¯յտ ճշմարտություն: Բնությունը Ձեզ տվել էր մանկավարժական ձիրք ու շնորհք:

Բարին ընդ Ձեզ:

Դպրոցի նախկին մի խումբ մանկավարժներ Գրի առավ` նախկին ուսմասվար Նորայր ՂԱՐԻԲՅԱՆԸ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Իսկապես` ոչ բոլորին է տրված ղեկավարելու արվեստը£ Իսկ ուսումնական հաստատության պարագայում ղեկավարել նշանակում է համախմբել մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտներին, և բոլորին ուղղորդել այնպես, որպեսզի յուրաքանչյուրն ամեն պահի զգա ներկայությունդ£ Ամենակարևորը` զգոն լինելով հանդերձ, վստահեն... Ժորա Մուրադյանը հենց այդպիսի ղեկավար է ճանաչվել` տասնամյակներ շարունակ£ Ու ինքն էլ իր օրը չի պատկերացրել առանց դպրոցականների£ Ամառային արձակուրդի ամիսներին էլ շարունակել է երեխաների հետ աշխատել` «Հասմիկ» պիոներական ճամբարում (այն տարիներին` Գյուղնախարարությանը պատկանող)£ Եվ «Հասմիկը» կարճ ժամանակում լավագույնի համբավ վաստակեց` շնորհիվ ճամբարի պետ Ժ. Մուրադյանի£ Նրա սաների ջերմ հուշերը լավագույն գնահատականն են նվիրյալ մանկավարժի մեծ վաստակի£ Պատահական չէ, որ կայսրության փլուզումից հետո նա պահպանեց ճամբարը, ուր հիմա էլ իրենց ամառային հանգիստն են անցկացնում հազարավոր երեխաներ£ Իսկ այսօր հոբելյան է` անվանի մանկավարժի ծննդյան տարեդարձը, որը տոն է նրա մերձավորների ու նրան ճանաչողների համար£ Սիրելի Ժորա Մուրադյան, մենք անչափ ուրախ ենք, որ առիթն ունենք շնորհավորել Ձեր 70-ամյա հոբելյանը£ Տարիները չեն փոխել Ձեզ. ամենակարևորը` եռանդն ու կենսասիրությունը, լավատեսությունը տեղի չեն տվել£ «Ավանգարդը» նաև իր հին ընթերցողների հետ միանում է բոլոր բարի ցանկություններին` մաղթելով հոբելյաններ, դժվարությունները վերստին արժանապատվորեն հաղթահարելու կամք, անհոգ տարիներ և առողջություն. առողջություն անսահման:

Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սպիտակն ու սևը

(Սկիզբը նախորդ համարում) - Մեր հոգևորականները սովորում են այնպիսի երկրների (Ռուսաստան, Հունաստան) հոգևոր ուսումնական հաստատություններում, որոնց եկեղեցիները չեն կիսում ՀԱԵ դավանական մոտեցումները: 19-րդ դարի վերջից նրանք կրթություն են ստացել Գերմանիայի բողոքական աստվածաբանական ուսումնական հաստատություններում:

«Քառակուսուց» անդին

Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) գործունեության մասին մոտավոր պատկերացում ունեի մինչ «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» IV փառատոնի (նախագահ` Գագիկ Ղազարէ) ընթացքում անմնացորդ ներգրավվելս: Մայրաքաղաքային մշակութավազքում մշտազբաղ` ընդամենը 2 առիթ էի մինչ այդ ունեցել անմիջականորեն առնչվելու ՆՓԱԿ-յան առօրյային:

ԻՆՔՆԱՀԱՏՈՒԿ դիրքորոշմանը հետամուտ

Ինձ համար նորահայտ թատերափառատոնի արտառոց թվացող նախապայմանների ինքնատիպ նպաստավորությունը, արվեստի անդաստանում առաջին փորձերն անող երիտասարդների բնատուր շնորհների բացահայտմանը, հավանական է թվում երրորդ «Քառակուսու» գլխավոր` «Հեղինակների ձայն» մրցանակին արժանացած «Բարև, մահ ջան» ներկայացման խաղարկմանը հընթացս£ «Հայ ֆեստ»¬ին մասնակցած այս մենաթատերախաղի անմիջական ներգործությամբ` հավաստիանում եմ ՆՓԱԿ¬յան թատերադիր քորոշման արդյունավետությանը£ Իմպրովիզացիոն ինտերակտիվ խաղաոճում որոշակի հմտացած դրամատուրգ¬բեմադրիչ¬դերասան ԳարՍուն (Գարիկ Հովհաննիսյան), մատը ժամանակի զարկերակին համարձակորեն հպած, մտավորականի սեփական անկեղծ կենսադիտարկումներով ու դերամարմնավորման ակնհայտ ունակություններով հանդիսատեսային համակրանքի ու փոխըմբռնման է հասնում£ Մեկ քառակուսի մետր բեմատարածքում կուտակած զանազան իրերի հնարամիտ կիրառությամբ` առավել պատկերավոր է շեշտադրում պատումի առօրյա թվացող խոսքից երբեմն-երբեմն պոռթկացող հուզախռիվ տագնապը` ներկայիս հասարակական կեցության արատախեղդ նկարագրի օրավուր կարծրացման£ Չնայած, ինտերակտիվին տուրք տալով, փոքր¬ինչ նվազեցնում էր XXI դարի քաղաքացու պատասխանատվության բարձր գիտակցությամբ ներթափանցված ասելիքի հեռահար ուժը, նոսրացնում մտքի ենթաշերտային տեղ¬տեղ աննախադեպ թանձրությունը£ Բայց ազնիվ ու համարձակ` ապրած օրերը խստահայաց արժևորող իր թատերազրույցն էր վերապրում:

Հանդիպաշար Նկարչի տանը

Կերպարվեստասեր հանրությունը, կարծում եմ, շուտով մոռացության կմատնի ՀՆՄ Նկարչի տան մշակութային «պասիվության» ժամանակները: Վերաբացումից քիչ անց, համքարության 75-ամյա հոբելյանը նշանավորող յուրատիպ հրապարակային հաշվետվություն խմբակային մեկնարկային ցուցահանդեսին շուտով հաջորդեցին անհատական ու թեմատիկ մի շարք ցուցադրություններ:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

Արա ՇԻՐԱԶ. քանդակագործ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ «Չբարձրաձայնված եմ համարում ծնողներիս հանդեպ ունեցածս սերը» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Միանգամից ասել, թե ինչն է կյանքում եղել ամենադժվարը` հեշտ չէ, որովհետև խնդիրներ կան, որոնք մեկը մեկից դժվար են թվում:

Լուսեղեն երգի ճամփորդը

(բանաստեղծ Աբիգ Սահակյանի նոր ժողովածուների առթիվ) Ամեն բանաստեղծ իր սիրտն է բացում աշխարհին, իր հոգու վիշտն ու խնդությունը կիսում ընթերցողի հետ, ու գիրքն ասես լուռ վկան է դառնում հեղինակ-ընթերցող յուրօրինակ երկխոսության:

«Իմ սրտի և հոգու մի մասնիկը»

Թամանյանական Երևանի դիմագիծը մի նոր նրբաերանգով էլ ամբողջացավ: Ու դա` շնորհիվ հայրենաբաղձ հայորդու` օտար ափերում զորացած, բայց մայր Հայաստանի տեսլականը հոգում անխամր պահած Ջերարդ Լ. Գաֆեսճեանի:

Ժակ Շիրակը պատրաստ է պատասխան տալ

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի նախկին առաջնորդի դեմ` դեռևս Փարիզի քաղաքապետ եղած տարիներին պետական միջոցների վատնման համար: Դատարանը որոշել է, որ նա պետք է պատասխան տա 1983-1998 թթ. ընթացքում ձևական աշխատատեղեր ստեղծելու համար:

Հայրական «ապտակ»` մուրճով

Որոշելով որդուն հրաժարեցնել հարբեցողությունից, թոշակառու զինվորական Մոնաստիռնին ծեծելով սպանել է հարազատ զավակին ու նրա ընկերոջը£ Ողբերգական այս դեպքից ոչ շատ առաջ ընտանիքի մայրն իր 13-ամյա կրտսեր տղայի հետ Գերմանիա է մեկնել` «Սկոռպիոնզ» համույթի համերգին ներկա գտնվելու£ Մյուս 3 որդիները մնացել են հոր հետ£ Նրանցից Օլեգի ու թոշակառու հոր հարաբերությունները լարվել են` գարեջրի հանդեպ որդու թուլության պատճառով£ Ընկերոջ` մանկավար ժական ինստիտուտի ուսանող Իգորի հետ նրանք մի քանի շիշ գարեջուր են տուն բերել£ Հոր հանդիմանանքին տղան կտրուկ է պատասխանել` թե ինձ հանգիստ թող£ Վիրավորված ծնողն էլ տան մառանիկից վերցրել է մուրճն ու մի հարվածով փշրել Օլեգի գանգը£ Իգորը փորձել է պաշտպանել ընկերոջը և մուրճի մի հարվածով էլ ինքն է կնքել մահկանացուն£ Այդ պահին բնակարանում է եղել գազազած հոր մյուս որդին (21-ամյա), և որդեսպան հայրն ակամա այդ վկային ստիպել է օգնել իրեն` դիակներից ազատվելու£ Ու մինչ նրանք զոհերի մարմինները կտեղավորեին սեփական «Գազելում», զբոսանքից վերադարձել է 3¬րդ եղբայրը` հոր ստիպմամբ միանալով սև գործին£ Սոլնեչնոգորսկի մերձակա անտառում մարդասպանն իր իսկ ձեռքով «եղբայրական» գերեզմանափոս է փորել ու «հողին հանձնել» զոհերին, իսկ ավագ որդին պահակել է ճամփեզրին£ Հաջորդ օրը Մոնաստիռնին միլիցիայում հայտարարություն է գրել սիրելի զավակի անհետացման մասին և երկու օրից հայտնվել Վորոնեժի մարզի գյուղերից մեկում ապրող մոր տանը£ Ակամա վկա դարձած եղբայրներն, իհարկե, լռել են` հոր ահից, սակայն խուզարկուներին զարմացրել է, որ չմխիթարվող որդեկորույս հայրիկն այդքան հապճեպ հեռացել է մոսկովյան բնակարանից£ Հենց մոր տանն էլ ձերբակալել են նրան£ Իսկ անտառի խորքում մարդասպանի փորած գերեզմանի տեղը «Գազելի» անվահետքով գտել է Զելենոգորսկի դատախազության քննիչներից մեկը£ :

Ծառայակիցների սպանդ

Տեխասի Fort Hood ռազմահենակետում անցյալ շաբաթ ավարտական արարողության ժամանակ մայոր Մալիկ Նադալ Հասանը կրակահերթ է բացել ծառայակիցների վրա: 52 հազար ներկաներից 12-ը զոհվել են, 31-ը` վիրավորվել:

Նոր «սառը պատերազմի» կանխատեսում

Այն էլ` Ռուսաստանի ու Ամերիկայի միջև£ Պայքարը կծավալվի Արկտիկայի չյուրացված պաշարների շուրջ, որոնց արդյունահանումն ավելի իրատեսական է դառնում համատարած տաքացման և նոր տեխնոլոգիաների շնորհիվ£ Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ, հետազոտական մի շարք գրքերի հեղինակ (այդ թվում և «Ոսկե տենդ Արկտիկայում», «Նավթի որսորդները») Ռոջեր Հովարդը£ - Հալչող սառույցները լիովին շահագործելի կդարձնեն արկտիկական ածխաջրածնային խոպանը, որը մի շարք փորձագետների գնահատմամբ կազմում է համաշխարհային նավթի չհետախուզված պաշարների 13 %¬ը և բնական գազի 30 %¬ը£ Արդեն այսօր «Արկտիկական հնգյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա, Կանադա և Դանիա) ձգտում է նշաձողեր ամրացնել այդ տարածքներում£ Եվ կարելի է միայն քաղաքական բախումների ուժգնացում սպասել,¬ ասել է Հովարդը£ :