ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԻԶԲ ԵՎ..

Հայ-թուրքական հարաբերությունները տասնամյակներով շղարշած սառցապարիսպն աստիճանաբար սկսում է հալչել: Ընդ որում, այլևս կարելի է արձանագրել, որ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը վերականգնվող դիվանագիտական հարաբերությունների ոչ այնքան պատճառն էր, որքան առիթը:

ՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՊԱԼՈՒՄ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Քաղաքականությունը քաղաքականություն, սակայն Հայաստանի հավաքականի խաղացողները, կարծես, այդպես էլ չկարողացան պատկերացնել այդ խաղի պատմականությունը: Իհարկե, մրցապայքար ասվածը ենթադրում է կողմերից մեկի պարտությունը, բայց` պարտություն էլ կա, պարտություն էլ:

Կադրային քաղաքականության արդյունքում

Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, խոսելով ներկուսակցական զարգացումներից, անդրադարձավ նաև ԱԺ նախագահի պաշտոնից Տիգրան Թորոսյանի հետ- կանչման մասին շրջանառվող լուրերին: - Կուսակցությունն իր կադրային քաղաքականությունն իրականացնում է իր ներքին խոհանոցում:

Անդրօվկիանյան կրքերը` ադրբեջանական պոռթկումներով

Մինչ Հայաստանում ու, իհարկե, նաև Թուրքիայում մարզա-քաղաքականացված ֆուտբոլային եռուզեռն էր սաստկանում, հենց սեպտեմբերի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը պոռթկաց հանկարծ` ատելության ժայթքումով: Այն էլ` …ընդդեմ իր պատվար ու հենարան Թուրքիայի:

Հանուն ինչի՞

…Հետո էլ ասում են, թե մեր ժամանակներում դժվար է մարդկանց զարմացնել: Ինչպե՞ս չզարմանաս, երբ օպտիմալացում կոչված «հրեշի» անվան տակ փորձառու (ոչ միայն թոշակային տարիքը լրացած) մանկավարժներին են «վտարում» դպրոցներից, թե իբր, երիտասարդներին է տրվում առաջնությունը:

ՀԱ՞, ՈՐ...

Այնպես է ստացվել, որ մեր ժամանակներում այլևս դժվարացել է սպորտն ու քաղաքականությունը միմյանցից տարանջատելը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում` առիթը մեր և հարևան երկրի ֆուտբոլային հավաքականների հանդիպումն է:

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ

Հետաձգված հանրահավաքն այդպես էլ չխանգարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի «կուտակված» ասելիքն ասուլիսի միջոցով հանրությանը հրամցնի: Իհարկե, մեծ հաշվով լրատվամիջոցների համար տարբերություն չկա, թե մտքի «կուտակումը» բանախոսը հանրահավաքո՞ւմ, թե ասուլիսում կպարպի:

Շնորհավորում ենք Ավանդույթները շարունակվելու են

Աժ չորրորդ գումարման աշնանային նստաշրջանի մեկնարկային քառօրյայի առաջին օրը, քվերակության մասնակիցների ճնշող մեծամասնությամբ ԱԺ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ: Այդ ընտրությունն, իհարկե, սպասված էր ու ողջունելի:

Ո՞վ կլինի Սպիտակ Տան հաջորդ տերը

Ավարտվեցին ԱՄՆ երկու խոշորագույն քաղաքական կուսակցությունների` դեմոկրատների և հանրապետականների համագումարները, որոնք, օրենսդրությամբ սահմանված կարգով, արդեն պաշտոնապես առաջադրեցին իրենց թեկնածուները` Նախագահի առաջիկա ընտրություններում: Իհարկե, այդ համագումարներից դեռ շատ առաջ երկու թեկնածուների անուններն էլ հայտնի էին ոչ միայն ամերիկյան ընտրողներին, այլև համաշխարհային հանրությանը:

ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի օրը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն` ներկա լինելու ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի 16-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող սպաներ, հյուրեր:

Ս. Օհանյանն ընդունեց Մելանի Մոլթմանին

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, տիկին Մելանի Մոլթմանին` Հայաստանում Գերմանիայի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսին ներկայացնելու կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԳԴՀ նախկին ռազմական կցորդ, գնդապետ Պեեր Շվանը:

Շնոորհավոր հոբելյանդ, Գեներալ Սիրելի Վլադիմիր Գասպարյան.

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր 50-ամյա հոբելյանը: Մաղթում ենք անխաթար առողջություն, երջանկավետ տարիներ և վերընթաց հաջողություններ` Ձեր պատասխանա տու աշխատանքում:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի «Կարոտի կանչ» հասարակական-բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրել ու ղեկավարում է 20-ամյա դյուցազուն Սերոբ Հանեյանի մայրը` Անահիտ Սարգսյանը (զոհված մարտիկի անունը փորագրված է Քաշաթաղի Փառքի բարձունքում, նրա անունով միջնակարգ դպրոց կա Արցախի Սուս գյուղում), սոսկ տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական ու առողջապահական խնդիրներով չի սահմանափակվում£ Անմոռաց են մնում հատկապես Արցախյան ազատամարտի ռազմադաշտերը նախաձեռնվող ուղևորությունները, որոնք արդեն ավանդական են դառնում£ Հերթականը` այս տարվանը, սակայն, նախորդներից տարբերվում էր. տիկին Անահիտը առաջին անգամ որոշել էր ուխտագնացություն կազմակերպել զոհված ազատամարտիկների ու զինվորականների զավակների համար... Նրանք արդեն միջնակարգն ավարտել, բայց իրենց հայրերին չեն տեսել, եթե անգամ տեսել են, դժվարությամբ են հիշում£ Նրանցից յուրաքանչյուրի համար իր հայրը Եռաբլուրում հավերժացած մահարձանն է, տան ամենաաչքի ընկնող անկյունի սևերիզ լուսանկարը, որի տակ միշտ մոմ է բեկբեկվում ու ջահել մոր սգո հանդերձանքը, որից, երբեք, ոչ մի պայմանով չի բաժանվում£ Եվ ահա զավակները գնում են հանդիպելու իրենց հայրերին, գնում են վերականգնելու արյունակցական այն կապը, որը կյանքը շարունակելու, ճիշտ շարունակելու խթան ու ազդակ է դառնալու£ Ուղևորությունը հովանավորել են Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը, զինկոմը` գնդապետ Ռոմիկ Մարգարյանը£ Բոլորն էլ առաջին անգամ նախաձեռնվող այս ուխտագնացության մեջ առանձնակի իմաստ, խորհուրդ են տեսնում... Ետևում են մնացել Սևանա լիճը, Հայրավանքը, պատմական Սոդքի բարձունքից ոլորուղին գահավիժում է Թարթառի կիրճ£ Այստեղ արդեն հարություն են առնում, հույս, ապագայի հավատ ներշնչում բռնազավթված Շահումյանի վերականգնվող բնակավայրերը` Նոր Մանաշիդը, Նոր Էրքեջը£ Ուխտագնացների առաջին հանգրվանը Դադիվանքն է` եկեղեցական այն համալիրը, որն ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում է հիմնվել, 12-րդ դարում, սելջուկյան ասպատակությունների շրջանում, ամրոցի է վերածվել£ Նույն ճակատագիրն է վերապահված եղել Արցախի հոգևոր բոլոր կենտրոններին` Գանձասարին, Ամարասին, Ծիծեռնա վանքին£ Լեռնաշխարհի վանքերն ու եկեղեցիները, որոնք արցախցիները կերտել են Տիրոջ հետ հաղորդակցվելու, մատյաններ գեղագրելու ու գեղազարդելու համար, օրհասի պահին բերդի են վերածվել, ոսոխի հորձանքը պատնեշել£ Հատկապես վերջին պատերազմի ժամանակ£ Այո°, վերջին, որովհետև 1994-ի` արդեն պատմական դարձած հաղթանակից հետո արցախցին հավատացած է` ոչ մի թշնամու ոտք չի հանդգնի պղծել այս ազատագրված, որդիների արյամբ սրբացած հողը£ Զոհված ազատամարտիկների զավակներին ու այրիներին ուղեկցող սպաները պատմում են, որ Արցախի գոյամարտի վճռական ճակատամարտերից առաջ Դադիվանքում էին մոմ վառում հայ կամավորականներն ու զինվորականները, ուխտում էին առաջիկա մարտը հաղթանակով ավարտել ու իրոք, չնայած անհավասար ուժերին, հաղթում էին£ ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, Ֆրանսիայից Արցախ, Հայրենիքին ու հայրենակիցներին օգնության փութացած Հովսեփ Հովսեփյանը, երբ առաջին անգամ Լեոնիդ Ազգալդյանի զորախմբով այս հովիտն է հասել, Դադիվանքով այնպես է զմայլվել, որ երդվել է լեռնաշխարհն ազատագրելուց հետո երկուհազարամյա համալիրում պսակադրվել£ Դա, երևի, այս հինավուրց բնակավայրի ամենայուրօրինակ հարսանիքն էր£ Արդարամարտից հետո նորահարսն ու նորափեսան, հարսանեկան հանդերձանքով, զինվորական ուղղաթիռով Դադիվանք իջան, ստացան քահանայի օրհնությունն ու մինչև լույս շարունակեցին հարսանեկան խրախճանքը£ Հաղթանակի° խրախճանքը£ Ստեփանակերտում հայաստանցի ուխտավորներին հաճելի անակնկալ էր սպասում£ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետի հանձնարարությամբ նրանց հյուրընկալեցին «Էդ-էմ» հյուրանոցային համալիրում, վարդեր նվիրեցին£ Վարդեր, որոնք Հայաստանի պատվիրակության անդամները շնորհակալությամբ ընդունեցին, բայց հաջորդ առավոտյան Փառքի պանթեոն տարան, զետեղեցին անմար կրակի բոլորակին£ Ստեփանակերտում հայաստանցի հյուրերը եղան նաև զոհված ազատամարտիկների թանգարանում, Վազգեն Սարգսյանի անվան զորամասում, ժամկետային զինծառայողներին նվերներ բաշխեցին£ Իր վեհությամբ առանձնակի տպավորություն թողեց Արցախի անպարտելիության խորհրդանիշը` Գանձասարը£ 1992 թվականի ամռանը, երբ թշնամու հրոսակները վանքի մատույցներն էին հասել, ու թվում էր անխուսափելի է ճակատագրական անձնատվությունը, Գանձասար հասավ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված «Արծիվ-մահապարտ ների» գումարտակը£ Հայաստանցի կամավորականները, որոնք որոշել էին մահապարտներ դառնալ` իրենց կյանքով հաղթանակի հասնելու համար, ոչ միայն ոսոխին ետ շպրտեցին համալիրի մատույցներից, այլև արմատական բեկում մտցրեցին Արցախի գոյամարտում, հայ ռազմիկներին ինքնավստահություն ներշնչեցին սեփական ուժերի, հավատ` վերջնական հաղթանակի նկատմամբ£ Հայաստանի պատվիրակության արցախյան վերջին հանգրվանը Շուշին էր£ Հյուրերը մոմեր վառեցին սուրբ Ամենափրկիչ` Ղազանչեցոց մայր տաճարում, բերդի բարձունքից ըմբոշխնեցին ազատագրված լեռնաշխարհի համայնապատկերը, հպարտացան իրենց հայրերի հաղթանակով£ Այնուհետև, Հագարի կիրճում, Սուս գյուղում նրանք այցելեցին Սերոբ Հանեյանի անվան դպրոցն ու Հայաստան վերադարձան£ Գորիսի մատույցներում, սակայն, Զանգակատան մոտ, նրանց զինվորական ամենագնացներ էին սպասում£ Հայկական բանակի ամենամարտունակ զորամասերից մեկի զրահատանկային գումարտակի հրամանատարը` մայոր Արմեն Գյոզալյանը, ուխտագնացներին կրակակետ հրավիրեց£ Այդ բարձունքից էին Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի կամավորականներից շատերը Արցախ` պատերազմի գնացել, այստեղ էին մղվել Հայաստանը ազատատենչ լեռնաշխարհին կապող կենսուղու մարտերը£ Ուխտավոր ները ռազմավարժական պարապմունքներ դիտեցին, ծանոթացան զինծառայողների առօրյային, զորամասի դահլիճում մինչև ուշ գիշեր համատեղ համերգ տվեցին, գիշերը քնեցին զինվորական վրաններում£ Չէ՞ որ զոհված ազատամարտիկների որդիները նույնպես վաղը հայկական բանակի զինվորներ են դառնալու£ Այժմ արդեն նրանք այդ օրվան անհամբերությամբ կսպասեն£ Այս ուխտագնացության ընթացքում նրանց հայրերը, ճիշտ է վաղուց արդեն չկային, բայց հաղթել սովորեցրին£ Սովորեցրին այն ամենկարևորը, որ դարձել է մեր ազգային կենսակերպն ու ինքնությունը£ Հավատամքը£ :

«Մեր Աբդուլլա Գյուլի այցը Երևան»

Թուրքիո նախագահին ՀՀ նախագահի անակնկալ հրավերի նույնքան անակնկալ դրական արձագանքը միանշանակորեն չի ընկալվել նաև ու հատկապես Ադրբեջանում: Ու անցյալ շաբաթ այդ թեմայով գրեթե համրացած ադրբեջանական մամուլը, այցի նախօրյակին վերլուծություն հիշեցնող ինչ-որ մտորումներ է տպագրել, որը շողոքորթող հանդիմանանքի է նման:

«Պուճուր ախպերը նեղացել ա՞»

Ադրբեջանցիք, ոնց որ թե` իսկապես նեղացել են իրենց մեծ եղբորից: Եվ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլսուի Քիլիջը ԸկԸ գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում փորձել է հուսադրել իրենց արյունակից պետությանը. - Նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար,- ասել է նա այցի նախօրյակին:

Կովկասյան իրարանցում` ռուսական մոտիվներով

Կովկասյան վերջին իրադարձությունները, թերևս, կնպաստեն նաև հայ-թուրքական հարաբերությունների սկզբնավորմանը: Ճիշտ է, մինչ օգոստոսյան պատերազմն էր սկսվել նախագահ Ս. Սարգսյանը քաղաքական կամք էր դրսևորել` Թուրքիո իր պաշտոնակցին Երևան հրավիրելով:

Հաագայում առայժմ միայն աֆրիկացիներին են դատել

Երկուշաբթի օրը Հաագայի միջազգային դատարանում սկսվել են ընդդեմ Ռուսաստանի Վրաստանի հայցի լսումները: Ինչպես հայտնի է` Թբիլիսին Մոսկվային մեղադրում է վրացիների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու և անջատողականությունը սատարելու համար:

Կրկին Շեքսպիրի հետ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ամենավճիտ կենսակունքը

Աշնանային փառատոնային գերթանձր շրջապտույտում իրեն հաստատած երևանյան շեքսպիրյան միջազգային թատերատոնը` «Արմմոնո»-ի «իրավահաջորդը», նրա իսկ հեռատեսությամբ, այս տարի հայ արվեստասերին ներկայանում է առավել ընդգրկուն բովանդակությամբ: Եվ վաղուց միջազգային ճանաչման արժանացած Ռոբերտ Ստուրուայի 70-ամյա հոբելյանը մեծարող երեկոյով իր երկշաբաթյա ծրագրին անմիջականորեն հաղորդակցվելու հոգևոր պահանջ արթնացնում:

Հեքիաթի տոն Դսեղում

Աշնանային մշակութային թանձրացող խճանկարում ուրույն հավելման արժեք ներկայացնող «Թումանյանական հեքիաթի օր» երրորդ փառատոնի մեկնարկին ներկա գտնվելով մայրաքաղաքից Դսեղ ժամանած լրագրողների խմբով` ուշի-ուշով ներգրավվում եմ բացօթյա հանդիսության ոլորտում:

ՈՐՆ Է ԵԼՔԸ կամ ԻՆՉ ԱՆԵԼ

Համազգային քննարկման է ներկայացվում «Համախմբման ուղի» գրքերի շարքից (մոտ քառասուն անվանում) արդեն լույս տեսած առաջին երկու` «Քաղաքն ու վիշապը» և «Որն է ելքը կամ Ինչ անել» գրքույկները: Նրանցում քննարկվում են ազգային համախմբման գործընթացի կազմակերպման, ճշմարիտ ընտրանու կայացման և ազգային հայեցակարգի ստեղծման հույժ կարևոր հարցեր:

Գորբաչովը` «Ազատության» մունետի՞կ

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կպարգևատրվի «Ազատության» մեդալով` երկու երկրների միջև «սառը պատերազմի» դադարեցմանը նպաստելու համար: «Գորբաչով-հիմնադրամ» լրատվական ծառայության ձևակերպմամբ` - Միխայիլ Սերգեևիչն այդ մեդալին արժանացել է «սառը պատերազմի» ավարտին նպաստող խիզախ դերակատարման համար:

Վտանգված է միջնեկ Գամսախուրդիայի ազատությունը

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի միջնեկ որդու` Ծոնթեի նկատմամբ 2007 թ. նոյեմբերից հետախուզում է հայտարարված: Անցյալ շաբաթավերջին նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում և տեղափոխվել սահմանադրական անվտանգության դեպարտամենտ: